29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կոռուպցիայի դեմ պայքարը մեզանում զավեշտալի դրսևորումներ է ստանում: Նախաձեռնություն է, թե արդեն որոշում՝ չհասկացվեց, սակայն տեղեկություն է շրջանառվում, որ Հայաստանի ճանապարհային ոստիկաններին այսուհետ ամրացվելու են տեսախցիկներ, որոնք պետք է ձայնագրեն այն ամենը, ինչ ծառայության ընթացքում կատարում է ոստիկանը: Եւ սա այն դեպքում, երբ մեր հարևան հանրապետություններում , Ռուսաստանում , Եվրոպայում բարեփոխումը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ. քաղաքացիների պատասխանատվության բեռն է ավելացվում ՃՈ -ի ներկայացուցիչների կրճատման հաշվին: Ասել է թե՝ հնարավորինս նվազեցված է ոստիկանի կողմից ճանապարհային երթևեկության վերահսկողությունը: Իսկ անվտանգության կառույցի աշխատակիցը, որը սպասարկում է ճանապարհները, ավելի շատ օգնող- կողմնորոշող ֆունկցիա է կատարում քան բռնող- տուգանողի, ինչպես մեզանում է:
Այդ երկրների բնակչության գիտակցությո՞ւնն է բարձր գնահատվում, թե մեկ այլ գործոն , սակայն համակարգն այնպես է աշխատում, որ քաղաքացին ինքն է գիտակցում, որ կանոնները պահելն առաջին հերթին իր համար է անհրաժեշտ: Բացի այդ, վերը նշված մտահաղացման հեղինակները գիտակցո՞ւմ են, որ ոստիկանի վրա տեսախցիկ տեղադրելը վիրավորական է ցանկացած մարդու համար, և, առհասարակ, չաշխատող տարբերակ է:
Ինչպես են պատկերացնում տեսախցիկի առկայությունը մարդու վրա ողջ աշխատանքային օրվա ընթացքում: Չէ՞ որ ոստիկանը կարող է անջատել այն, ասենք ընդմիջման կամ բնական կարիքներից օգտվելու համար, թե՞ այդ պահն էլ են ձայնագրելու- տեսագրելու: Իսկ եթե ոստիկանը իրավունք ունի ինչ- որ պահերի անջատելու սարքն, այդ դեպքում ով կարող է որոշել, թե նա դա որ պահին է անելու, անջատելու է «կոռուպցիոն» նպատակով, թե մեկ այլ գործողության ժամանակ:
Ի վերջո, այս տրամաբանությամբ կարելի է շուրջօրյա տեսախցիկներ դնել ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցների վրա, ու գիտե՞ք ինչքան բան կպարզվի. Ասենք՝ ով ինչ բիզնես ունի, ով որտեղ է հարբած քարշ գալիս, ինչ ապօրինություններ են գործում համակարգի շարքային և ոչ շարքային աշխատակիցները, և այս ցանկը կարելի է երկար շարունակել:
Ավելի տրամաբանական որոշում կարելի էր ընդունել. մեզ մոտ վաղուց ժամանակն է անցնել առավել խորքային բարեփոխման՝ պարզապես վերացնել ճանապարհային ոստիկանությունը: Ձևավորել ճանապարհային երթևեկության նոր մշակույթ. համապատասխան կառույց, որը կկատարի այդ ծառայության գործառույթը: Բռնող — տուգանողից կառույցը պետք է վերածել կանխարգելող — օգնողի:
Ռուզան Ավոյան
Օրերս Պոլսո հայոց պատրիարքարանի փաստացի ղեկավար Արամ Աթեշյանի կատարած խայտառակ քայլը լայն քննարկման առիթ դարձավ: Նամակը, որը նա գրել էր Էրդողանին, մեղանչական ուղերձ էր այն մասին, որ հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից և նշել, թե նախագծի ընդունման որոշումը Հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել։
«Գերմանիայի խորհրդարանն իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ է արտահայտում։ Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի է», – գրել է Աթեշյանը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Աթեշյանն այն մարդը չէ, որ Պոլսո պատրիարքական աթոռը ժառանգի ու ինքն էլ լավ գիտի այդ մասին: Մարդը միշտ էլ իր տեղում չլինելու փաստը շատ ավելի լավ է գիտակցում, քան ուրիշները. իսկ դրա ազդեցությունը կարող է ավերածություններ գործել:
Տվյալ դեպքում չի բացառվում, որ իր տեղը չկորցնելու համար ամեն ինչի պատրաստ պնակալեզ կղերականին պարտադրված լինի գրել նամակը: Պատրիարք Մութաֆյանի անհասկանալի ու կասկածելի ծագման հիվանդությունից հետո Պոլսի հայությունը ստիպված է ընդունել մի մարդու, որը բացարձակ հարգանք չի վայելում համայնքում: Նրան մնում է կորզել թուրքերի դրական վերաբերմունքը, ինչն էլ ամեն գնով ուզում է շահել Աթեշյանը:
Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներն իրոք «վառոդի տակառի» վրա են ապրում, ինչպես տարիներ առաջ Պոլսի հայկական եկեղեցում ինձ ասաց Աթեշյանը (խմբ.), սակայն թուրքերը գնահատում են իրենց երկրում ապրող արժանապատիվ քաղաքացիներին, վկան՝ հին պոլսաբնակ հայության կեցության պայմաններն ու վայելած հարգանքը, թուրք մտավորականներից ոմանց արդարացի մոտեցումը Հայկական հարցին:
Վստահ եմ, որ ոչ միայն մեր հայրենակիցները, թուրքերը ևս զարմացած են մի ամբողջ ազգի անունից խոսել համարձակված կղերականի դավաճանական քայլից: Նման անբարո, խայտառակ նամակից հետո, որը հղել է արքեպիսկոպոսը Թուրքիայի նախագահին, համապատասխան կառույցները պետք է հետևություններ անեն, որոնց պետք է հետևեն կոնկրետ քայլեր:
Ռուզան Ավոյան
Պատերազմական իրավիճակում երբ սրվում է իրավիճակը, երկրում որպես կանոն գլուխ է բարձրացնում կրիմինալը: Մեր երկրում այս հարցում ևս հույս ունեինք, որ մերն ուրիշ է:
Ապրիլի 1 — 8ը հանցագործությունների վիճակագրությունը ոստիկանությունից մեզ չկարողացան տրամադրել` նշելով , թե իրենք քրեածին իրավիճակի վերլուծություն կատարում են եռամսյակը մեկ, երկրի համար ճակատագրական այս օրերը չեն առանձնացվել: Սակայն մեր ձեռք բերած տեղեկություններով, այս ամբողջ լարված օրերի ընթացքում հանցագործությունների նվազում երկրում տեղի չի ունեցել: Համակարգի աշխատակիցների հետ մասնավոր զրույցներից պարզեցինք, որ ապրիլի 1-ից մեկ շաբաթվա կտրվածքով հանցագործությունների գերակշռող մասը մեր հասարակությանն ամենաբնորոշ հանցատեսակներ են եղել՝ մանր գողություններ և խուլիգանություն: Փաստորեն, բանդաներ չեն գործել, սկանդալներ չեն եղել։
Ռուզան Ավոյան
Հայկական ուժերը դիմակայեցին ադրբեջանական ագրեսիային: Այն հսկայական դրական էներգիան, որ կար այս օրերին ու որին ինչ անուն էլ տանք, համոզված ենք՝ մեր հաղթանակի գլխավոր գրավականը դարձավ:
Դատելով Ղարաբաղում այսօրվա իրավիճակից միջնորդների հանգստությունից ու միջազգային հանրության, կարելի է ասել՝ սառը դիրքորոշումից, արագ հանգուցալուծում պետք չէ ակնկալել: Մեզ մնաց ինքնակազմակերպումը, որն այս օրերին զգալի էր:
Ցավն այն է, որ լարվածության թուլացման հետ մեր ժողովրդի այդ հսկայական էներգիան տարալուծվում է: Թերևս լուրջ վերլուծության կարիք ունի այն երևույթը, թե ինչո՞ւ չենք կարողանում այս համախբվածությունը, այս հսկայական դրական էներգիան օգտագործել առօրյայում՝ երկրի համար կարևոր հարցեր լուծելիս:
Այ երբ ուժեղ ու կանոնավոր պետություն ունենալը դիտվի այնպիսի գործ, ինչպիսին հակառակորդի դեմ պայքարելն է, կլուծվի շատ ավելի կարևոր խնդիր: Այս դաժան օրերը ցույց տվեցին, որ սերնդափոխությունից չպետք է վախենալ: Ավագները իրենց օրինակով ապացուցեցին, որ ինչքան էլ դժգոհ, իրենց հայրենասիրության բազան շատ լավ հիմքերի վրա է կառուցված: Իսկ երիտասարդ սերունդը միասնականության և երկրին տեր լինելու հարցում ավելի շատ պետական — քաղաքացիական մտածողության և դաստիարակության կարիք ունի:
Այս պահի դրությամբ Հայաստանը պետք է լուծի իր գլխավոր խնդիրը՝ թույլ չտահակառակորդին էական վնաս հասցնել մեր երկրին: Մինչ այդ մեր առջև ծառացած մյուս հարցերը դեռ պետք է պարզվեն աշխարհաքաղաքական տարբեր հարթություններում: Իսկ մենք պետք է միահամուռ ու սիրով աշխատենք կայացնել ուժեղ պետության մեր տեսլականը, որն, անշուշտ, մեր անվտանգության գլխավոր երաշխիքն է:
Ռուզան Ավոյան
Առնվազն տարօրինակ է, երբ կարծիք է հրապարակվում, թե պարսիկ զբոսաշրջիկը հայ զբոսաշրջիկից ավելի վատը չէ: Նախ՝ համեմատել ընդհանրապես պետք չէ. հայերը չեն գնում այլ երկիր այն նպատակներով, ինչ իրանցիները Հայաստան, և եթե նույնիսկ մերոնց մեջ լինում են այնպիսիները, որոնք թույլ են տալիս հակաօրինական քայլեր, միևնույն է՝ դրանք համեմատության եզրեր չունեն:
Ամեն տարի Նովրուզին Հայաստան են ժամանում հազարավոր իրանցիներ, հայաստանյան հասարակությունը սկսում է քննարկել թեման, քանի որ բնակչությամբ գրեթե միատարր մեր երկրում, ի տարբերություն այլ երկրների, օտարերկրացիների նման հոսքն անհարմարություն է բերում:
Դժվար չէ պատկերացնել, որ մեր մոտեցումների մեջ կլինեն նաև աննորմալ դրսևորումներ, այլատյացաույթան տարրեր: Բոլորս էլ հասկանում ենք, որ ինչքան շատ զբոսաշրջիկ երկրում լինի՝ այնքան լավ մեզ համար: Սա քննարկման թեմա չէ: Իսկ այ, որ պարսիկները գողանում են, խմում ու կռիվ են անում,կամ իրենց ցինիկ պահում, դա տեսնում ենք բոլորս: Սակայն սա էլ թեմա չէ, մի քանի օր է կարելի է դիմանալ և հրապարակավ չդժգոհել, ինչպես այն տանտերը, որի հյուրը ճիշտ է, սրտովը չէ, բայց դուրս չի անում, ավելին՝ ժպտում է, քանի որ նրանից ակնկալիք ունի:
Ասեմ նաև, որ իրենք էլ գիտեն այս ամենի մասին և դրանից է՛լ ավելի ցինիկ են դառնում: Ցինիկ են դառնում, որովհետև նրանց մեծ մասը չեն օգտվում մեր երկրի կամ մայրաքաղաքի տուրիստական վայրերից, նրանք ավելի շատ ընդհատակում գործող գիշերային ակումբների , պոռնկանոցների, բարիգների հաճախորդներն են, որտեղ նրանցից շատերին պլոկում են մինչև վերջին թելը: Իսկ որոշակի տանիքների ներքո աշխատող ստվերային օբյեկտները այն հարկատուն չեն, որից երկիրը կարող է օգուտ ունենալ:
Այնպես որ, աղմուկը, թե՝ մի նեղացրեք հյուր եկող մեր հարևաններին, դա մեր երկրին վնաս է, գոնե այսօր, այդքան էլ այդպես չէ: Իսկ ապագայում պահպանողական երկրից դեպի ազատ տարածք ձգտող մարդկանց հոսքը պետականորեն կարելի է ավելի խելացի օգտագործել, այլ ոչ թողնել որոշ անօրեն ճարպիկներին, որոնք այդ օրերին վերևների դաբրոյով «թվեր» են աշխատում:
Ռուզան Ավոյան
Գոլդ համարների հարցով հաշվարկ են կատարում ոչ միայն ոստիկանները
«Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ՝ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են», — ընդունելով ոստիկանության այս հիմնավորումը Կառավարությունն այսօր հաստատեց մեքենաների համարանիշերում նոր տառեր ավելացնելու առաջարկը:
Պարզվում է, տնտեսական ճգնաժամի պայմանններում, երբ բնակչության մի ստվար հատված աղքատության ճիրաններում է, պահանջարկ են վայելում «gold» համարները։ Իսկ ինչու ոչ՝ քանի դեռ կա հետաքրքրություն մի քանի միլիոն դրամ արժեցող համարների նկատմամբ, դրանից օգուտ քաղող կառույցը միշտ էլ կարող է կոմերցիոն հաշվարկ կատարել: Սակայն հաշվարկ կատարում են ոչ միայն ոստիկանները. եթե առաջին հայացքից օլիգարխները, նրանց ընտանիքի անդամները կամ «ոսկե երիտասարդությունը» կարող են վայելել գոլդ համարանիշերը՝ տուրք տալով թե՛ թիթիզությանը, թե՛ անառողջ ամբիցիաներին, ապա փոքր- ինչ խորանալով հարցի մեջ, հասկանում ենք, որ դա այդքան էլ այդպես չէ։ Գոլդ համարանիշներին տրված միլիոնը կարելի է արդարացված համարել։ Այդ մեքենաները գտնվում են արտոնյալ կարգավիճակում, որոնք մեր ՃՈ աշխատակիցները գրեթե չեն կանգնեցնում ու կյանքի վայելքներից լիարժեք օգտվողները համարանիշի օգնությամբ լուծում են իրենց համար շատ կարևոր՝ «շառից- փորձանքից հեռու» հարցը ու մեքենայի մեջ իրենց զգում են ինչպես սեփական ամրոցում, որտեղ հաճախ հատվում են թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանները: Այնպես որ, դեռ մտածել է պետք՝ այս պարագայում ով է շահողը:
Հ.Գ. Ի դեպ, այս համարները վաճառել կամ նվիրել չես կարող: Դրանք կարող են օգտագործել միայն մեքենայի տիրոջ ընտանիքի անդամները:
Ռուզան Ավոյան
Մեր երկրում ցանկացած բիզնես, որ սկզբնական շրջանում աշխուժություն է առաջացնում, «ախորժակ» է բացում ու բոլորը սկսում են զբաղվել դրանով: Ժամանակին այդպիսի բիզնեսներից էին հացի փռերը, հետո տաքսի ծառայությունները, գեղեցկության սրահները և այլն, այժմ սպորտ կոմպլեքսներ բացելն է համարվում մոդայիկ։
«Օրանժ» հսկայական համալիրը երկար ժամանակ համարյա միակն էր իր հագեցվածությամբ, իսկ այսօր սնկի պես աճում է դրանց թիվը: Թեպետ բոլորը բողոքում են, որ չի արդարացնում, ծախսերը չեն հանում բայց դա չի խանգարում նորերը կառուցելու:
Ի՞նչ է դա. փող լվանալու նոր տարբերակ, թե՞ հեռանկարի ոչ ճիշտ հաշվարկ: Արդյունքում հսկայական տարածքների վրա կառուցված առհելի համալիրները մնալու են դատարկ, ինչպես խորհրդային շրջանի կառույցներից շատերն այսօր: Եթե «Գրանդ սպորտ» համալիրը, կամ «Օրանժ»-ը գոնե սեփական տարածքի արդյունավետ օգտագործման փորձ էր, ապա օղակաձև զբոսայգու մեջ Ծառուկյանին պատկանող սպորտային համալիրը մինչ օրս կառուցման ընթացքում է ու Աստված գիտե՝ երբ կշահագործվի:
Տարիներ շարունակ այգու մեջ պարտադրված փոշուն ու աղբին դիմացան երևանցիները, սակայն արդյունքը չի երևում: Նոր հսկա սպորտ կոմպլեքսի մասին տեղեկություն կա Դավթաշեն վարչական շրջանում, որտեղ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ՝ ծաղիկ Ռուբոն կառուցում է սպորտային համալիր: Դստեր համար, որպես բիզնես Գևորգյանը տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է նախատեսել: Նորմալ երկրներում մրցակցությունը խրախուսվում է, այն բոլոր դեպքերում ի շահ կլիենտի է, սակայն մերն այս դեպքում ևս ուրիշ է։
Մրցակցային դաշտում սպորտ համալիրները անխնա են, իբր «պրիստիժը» չգցելու համար կարող են աշխատել վնասով, սակայն գների իջեցում չի լինում: Ստացվում է՝ առողջ ապրելակերպը, ինչը ներկայացնում ենք որպես պետական մոտեցում, մասնավորի քմահաճույքների շրջանակներում է և բոլորին չէ որ հասու է: Այն ևս բնակչության արտոնյալ 20 տոկոսի համար է, որն ի վիճակի է կատարել ամսական կտրվածքով նկատելի վճարում: Իսկ մարզերն այս հարցում ուղղակի քարե դարում են:
Ռուզան Ավոյան
Ուղիղ մեկ տարի առաջ լուծվեց Սերժ Սարգսյան- ՀՀԿ — Ծառուկյան – ԲՀԿ հանգույցը: Փաստացի փոշիացվեց երկրի երկրորդ քաղաքական ուժը: Քաղաքական դաշտի մոնոպոլիզացումը գրեթե ոչինչ չտվեց երկրին: Դրանից ուղիղ մեկ տարի անց ՀՀԿ-ն կոալիցիա է կազմում Դաշնակցության հետ:
Պատահակա՞ն է ընտրված ամսաթիվը, հազիվ թե. Տյառընդառաջի կրակներն այրելո՞ւ, թե՞ թրծելու են երկրի քաղաքական դաշտը, ցույց կտա ժամանակը:
Վաղվանից փաստացի սկսվում է նոր իշխանության կազմավորման գործընթացը, որն, անշուշտ, ուղեկցվելու է ներիշխանական կոմպրոմատներով ու ինտրիգներով:
Քաղաքական — տնտեսական դաշտը վերաձևավորումների նոր փուլ է թևակոխում: Հանրությունը ականատես է լինելու ներքաղաքական նոր պայքարի՝ բոլորովին նոր ձևաչափով:
Առայժմ հեռահար հարցեր են լուծվում, Սերժ Սարգսյաննը իր տարերքի մեջ է, նա իր շախմատի տախտակի վրա կատարում է բավականին հետաքրքիր վերադասավորումներ. ՀՀԿ-ն ՀՅԴ-ին է տալիս տարածքային կառավարման նախարարությունը:
Գաղտնիք չէ, որ հենց այս նախարարությանն է բաժին ընկնում ընտրությունների պատասխանատվության առյուծի բաժինը: 2017 թվականի ընտրություններին Արեւմուտքը այլ ձևաչափով է հետևելու:
Պատմությունը ցույց է տվել, որ միշտ էլ Տրընդեզին նախորդած օրերը իրոք որոշիչ են եղել մեր պատմության համար։ Շուտով պարզ կլինի՝ ի՞նչ ավելորդություններ են այրվելու Տրընդեզի կրակի վրա: Ու վայ ՀՀԿ-ին, եթե չկարողանա լուծում տալ իր դիմաց կանգնած մարտահրավերներին և դրանց ավելցուկը նետել տրընդեզի բոցերի մեջ:
Այդ դեպքում Ցեղակրոն իշխող կուսակցությունը կարող է տանուլ տալ առայժմ անտեսանելի , բայց շատ խոշոր խաղում:
Հ.Գ. Իդեպ, 2012 թվականին Տրընդեզին նախորդող կիրակին պատասխան էր տալիս իշխանությանը վերաբերող կարևորագույն երկու հարցադրումների` ի դեմս Հրազդան քաղաքի և Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ղեկավարների ընտրության: Արշալույսում վճռվելու էր` արդյո՞ք Արմավիրի մարզի ռեալ իշխանությունը պետության կողմից նշանակված մարզպետի ձեռքում էր, թե՞ գեներալ Մանվել Գրիգորյանի տոհմի: Հրազդանում Սասուն Միքայելյանի հաղթանակի կամ պարտության հարցի ձևաչափը շատ հստակ է` հաղթում է ՀՀԿ-ն, թե՞ կոնսենսուս մինուս ՀՀԿ ձևաչափը:
Ռուզան Ավոյան
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ աղմուկն, ինչպես ցանկացած նոր բան մեր երկրում, մնաց ընդամենը շոուի մակարդակի: Հիմա, երբ այլևս ամեն ինչ հետևում է և սահմանադրորեն կառուցվածքային (և ոչ միայն) փոփոխություներ են տեղի ունենում ու իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր դաշտի ձևավորման , ավելի քան կարևոր է հանրային հսկողությունը, հանրության լիդերների ակտիվ հատվածի ուշադրությունը ընթացող երևույթների նկատմամբ: Սակայն ակնառու է, որ մինչ այդ եղած ուժերը կամ անհատները, որ մինչ փոփոխությունը, պատկերավոր ասած, «կոտորում էին իրենց», հիմա պասիվորեն հեռու են քաշվել՝ դաշտը թողնելով առանց տարրական վերահսկողության: Ինչպե՞ս են ներմուծվում նոր փոփոխությունները ենթակառուցվածքներում, ի՞նչ է սպասվում մեզ, կարծես այլևս ոչ ոքի չի հուզում, ու նախկին կոկորդ պատռողները լրիվ մի կողմ են քաշվել՝ հանրությանը թողնելով անորշության մեջ, իրենց իսկ ասած՝ «անթույլատրելի գոտում»:
Իհարկե ակնառու է, որ ժողովուրդը հավատը կորցրել է, ու չի ընդունում ընդդիմություն ասվածը ու նրա քայլերը համարում է շինծու ու ծախված, և, փաստորեն, ճիշտ է անում: Չկա այն մինիմում սրտացավությունը, որ կարող է այդ փշրված հավատը վերականգնելուն օժանդակել:
Ներկայումս մեծ հաշվով ընթանում է միայն թիմերի ձևավորում՝ իշխանության առաջատար թիմերի, իսկ խորքային իմաստով դարձյալ ու կրկին վերաձևվվում է իշխանական կերակրատաշտը, իսկ մենք անտարբեր ենք:
Ավելորդ է ասել, որ Հայաստանի իշխանությունը ներկայիս իրավիճակում պետք է խիստ զբաղված լիներ Հայաստանի՝ թե միջազգային, տարածաշրջանային զարգացումներից հետևություններ անելով, թե՝ երկրի ներսում սոցիալ-տնտեսական, հոգեբանական, ժողովրդագրական անկում ապրող իրավիճակը շտկելու գոնե քայլեր մշակելով:
Իսկ ինչով է զբաղված այսօր Հայաստանի իշխանությունը: Պարզ հաշվարկային գործընթացով, որը կոալիցիայի շրջանակներում ապահովագրում է իր ռեսուրսները: Նոր վերաբաժանումներ, նոր գզվռտոց սպասվում է, բայց ոչ նոր մոտեցում՝ ի շահ երկրի: Այսինքն՝ այն իշխանափոխությունը, իշխանության առանց ցնցնցումների փոփոխության մոդելը, ինչը որ նոր սահմանադարական փոփոխությունների նպատակն էր, իրագործվում է դարձյալ ի շահ իշխանության ու նրա վերատադրության:
Ինչ կփոխվի երկրում, դա մեծ հաշվով կախված է ոչ Հայաստանից, բայց այն, ինչ կախված է մեզանից՝ ոչ մի հուսադրող խոստում չի տալիս:
Ռուզան Ավոյան
Չգիտեմ՝ երբևէ մեր ազգն իր ամբողջության մեջ եղել՞ է պայքարող, իր իրավունքներին տեր կանգնող էթնոս, մեր պատմությունը, համենայն դեպս, ավելի շատ փաստում է բարոյական հաղթանակների մասին: Մի տեսակ հարմարվող ու անտարբեր ենք։ Խոշոր հաշվով, միշտ էլ ծախել ենք մեր հնարավոր հաղթանակները ու դա այսօր ավելի տեսանելի է: Մեր երկրում իրենց ապահով չեն զգում գրեթե բոլորը, թե՝ ունևոր խավը, թե՝ բիզնեսմենները, թե՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները: Կոռուպցիան սրա տրամաբանական շարունակությունն է. մարդը նշանակվեց պաշտոնի կամ սկսեց բիզնես ու հաջողեց, ոչինչ չի նշանակում մի գեղեցիկ օր, նա կարող է հայտնվել փողոցում, կամ, որ ավելի վատ է ՝ճաղերի հետևում: Սրանից՝ հուսահատների ու արտագաղթողների անվերջանալի շարանը:
«Ֆեյսբուքը» հիշեցնող համակարգ ունի, ու օր օրի թերթելով նախորդ հինգ տարիների տվյալ օրվա արխիվը, հայտնաբերում ես, որ պաշտոնանկ, անելանելի վիճակում հայտնված, ինքնասպան եղած մարդկանց մասին դեպքեր ու պատմություններ եղել են ամեն օր, իսկ ամենակուլ ժամանակի մեքենան աղում է մեր կյանքն՝ այդպես էլ որևէ բան չփոխելով իրականության մեջ:
Նույնն էր երեկ, նույնն է այսօր, հուսանք, որ վաղն ավելի լավը կլինի: Երբ օրենքները ընտրովի են գործում, երբ կամայականությունը կարող է փողոց շպրտել յուրաքանչյուրին ու մեզանից ամեն մեկի ճակատագիրը գտնվում է անսպասելիության տիրույթում, միշտ էլ տգետը կմնա է հաղթող ուժ:
Ի՞նչն է պատճառը՝ ազգային գե՞նը. գուցե դա վախն է, որ միևնույն է՝ պայքարն, ի վերջո, ավարտվելու է պարտությամբ: Գուցե հարմարվողականության, «յոլա գնալու» կենսաձև յուրացրած մեր կենսակերպը, էլ ավելի վատը մտածելով կտրում է թևերը, գուցե…
Ասում են՝ աչքը տեսածից է վախենում.գաղտագողի քանդվող Երևան, անպաշտպան ՄԻՊ, իր խոսքերից հետ կանգնած երուսաղեմի պատրիարք, ժողովրդի հույսերի հետ խաղ անող «ընդդիմություն», այս շարքը կարելի է երկար շարունակել: Նրանց մեծ մասը վախենում է դուրս գալ այս հզորների դեմ ոչ միայն այն պատճառով, որ զգուշանում են հետագա հաշվեհարդարներից, որ երեխաներ ու հարազատներ ունեն,այլև, ցավոք, ունեն այն համոզումը, որ միևնույն է, ոչինչ չի փոխվելու:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.