29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Համացանցային խարդախների ցանցն օրեցօր ընդլայնվում է: Նրանցից ոմանք բավականին պարզունակ են գործում, հավանաբար մտածելով, որ կորած- մոլորած մի երկիր են մտնում, որտեղ հեշտությամբ խափվողների պակաս չի լինի:Սակայն կան և ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնք, հավանաբար, մեկ- երկու հաջողությունից ոգևորված, բավականին համարձակ են դառնում: Դրան զուգահեռ ամեն օր ցանցում են հայտնվում ոչ քիչ թվով միամիտ մարդիկ: Տուժածներից շատերը չեն դիմում իրավապահներին` հույս չունենալով հետ ստանալ կորցրած գումարները, որոնք ամենատարբեր մեթոդներով կորզել են իրենցից:
Հավանաբար պատշաճ տեղեկատվության բացակայությունն է բերում այս վիճակին, երբ օտարերկրյա ինչ- որ օգտատերերի գրավիչ առաջարկներին զոհ են դառնում երեխաներ, խաղամոլներ, կանայք, որոնցից ամուսնանալու կամ միասին գործ սկսելու գայթակղիչ առաջարկներով կորզվում են գումարներ:
Վերջերս իրավապահները տեղեկություն էին հրապարակել մի հայ բժշկուհու մասին, որը հավատալով անգլիացի մի պարոնի հեքիաթներին, նրան է ուղարկել մոտ 6 հազար եվրո, ին-չ որ համագործակցության, ավելի շատ գումար շահելու ակնկալիքով: Հետո հասկանալով որ խաբված է, դիմել է իրավապահներին:
Այսօր իմ էլեկտրոնային հասցեին եկած նամակը ստիպեց անդրադառնալ այս հարցին. նշեմ, որ այս տիպի նամակներ գալիս են ոչ միայն Էլփոստի, այլ նաև Ֆեյսբուք-ի և այլ սոցցանցերի միջոցով:
Barclays PLC բանկը 28 High Street Nottinghamshire Միացյալ Թագավորություն NG1 2bd սիրելի ընկեր Հարգելի բարեկամ, իմ անունն է Ջոն k. Martins, եւ ես գլխավոր սպա է Barclays բանկի Nottingham, Միացյալ Թագավորություն. Ես հայտնաբերեցի մի գումարի £ 16,5 մլն (տասնվեց միլիոն հինգ հարյուր հազար ֆունտ ստերլինգ) հաշվի. Ես ձգտում Ձեր համաձայնությունը ներկայացնել ձեզ, քանի որ հաջորդ է kin / Արդյոք շահառուն է մահացածի, այնպես որ հասույթը այս հաշվում գնահատվում է £ 16.5 միլիոն ֆունտ կարելի է վճարել ձեզ. Բոլորը Ես պահանջում հիմա ձեր ազնիվ համագործակցության, Գաղտնիությունը եւ Trust, որպեսզի մեզ տեսնել այս գործարքը միջոցով. Ես երաշխավորում եմ, որ դա տեղի կունենա մահապատժի տակ օրինական պայմանավորվածության, որը Ձեզ պաշտպանելու ցանկացած խախտման օրենքով սահմանված կարգով: Ես պետք է փոխանցել այդ գումարը իմ բանկում Ձեր բանկին, որպեսզի մենք պիտի Երկուսն էլ այդ գումարը, եւ ես պետք է փոխանցումը է լինի արել շտապ. Խնդրում ենք տրամադրել ինձ հետեւյալը, քանի որ մենք ունենք 7 օր է առաջադրվել միջոցով: Սա շատ հրատապ PLEASE.- պատասխանել միջոցով այս հասցեով, 1. Full Անունը: 2. Ձեր Direct Բջջային համարը:
3. Ձեր Հետադարձ կապ Հասցե: John k.Martins
Ռուզան Ավոյան
Այսօր երբ քննարկվում է ադրբեջանական SOCAR պետական ընկերության վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի գնման հարցը, ու եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին, ապա ռեալ վտանգ է կախված մեր երկրի գլխին։ Հիշեցի ֆեյսբուքյան մի քննարկում, ուր մարդիկ իրենց մտահոգություններն էին կիսում ոլորտում տիրող վիճակի մասին.
— Ռուզան ջան, 20 տարի շարունակ փաստարկված, մասնագետների հստակ հիմնավորումներով գրում էի, որ Երևանի Ջեկը կարող է կոպեկներով տաք ջուր տալ Երևանին, ավելին ՝ համակցված այդ ցիկլը կիջեցներ նաև նրա էլեկրաէներգիայի արտադրության ինքնարժեքը…ոչ մի ձայն, մարդիկ բաքսիների բիզնես էին անում, ինչու պիտի ձայն հանեին. այնքան մատը մատներին չտվեցին, մինչև բոլոր խողովակներն անգործությունից շարքից դուրս եկավ..բա սա հանցագործություն չի՞, ինչ ա. էսօր մարդիկ վախենում են տները տաքացնել լուսավոր 21-րդ դարում՝ խնդրեմ: Քաղաքական ողորմելի ցիրկի փոխարեն այսպիսի նախագծերի մասին մտածեք. արևը ոսկի է թափում մեր երկրի գլխին, իսկ մենք թանկուկրակ ու պայթյունավտանգ գազ ենք վառում մեր տներում: Բա լավ, էսքան էլ ոչ ադեկվատ ու զառամյալ իշխանություն կլինի՞. խնդրեմ՝ Գերմանիան 60-70 տոկոսով կրճատում է իր քաղաքացիների ծախսը, սուբսիդավորում ու էժան վարկ, ձրի խորհրդատուներ տրամադրում, որ մարդիկ անցնեն էկոլոգիապես մաքուր արևային էներգետիկային: Գժվել կարելի է արդեն էս «հիմարների նավում»:
Ինչը մոռանանք, որ քաղաքակրթությունն արդեն քառորդ դար մեզ շրջանցո՞ւմ է: Դա կարող է ներել միայն հայտնի գանգրահեր տղան, մենք էդքան խճճվելու իրավունք չունենք: Դեռևս 20 տարի առաջ, երբ ես աշխատում էի ԱԺ ընդունարանում..մեզ դիմեց մի բանիմաց, բավական գրագետ ինժեներ, որ օգնենք իրեն իրականացնելու իր նախագծած արևային էներգիան էլեկտրականի վերածելու սարքերի արտադրությունը..մենք փորձեցինք ուղղորդել նրան, սակայն որոշ ժամանակ անց իմացանք, որ ոչինչ չի ստացվել եւ այդ մարդը շատերի հետ միասին հեռացել է ՀՀ ից…!
— Էլ. էներգիա արտադրող երկրում չի կարող հոսանքի սակագինը այսքան բարձր լինել։ Ստուգել է պետք բոլոր մեծահարուստների առանձնատների և օբյեկտների ծախսը և վճարումները, այ քնած ժողովուրդ։ Օրը ցերեկով մեզ թալանում են։
-Դավիթ ջան, սուտ չի լինի. ատոմակայանի տնօրեն Ազատյանը դեռ տասը տարի առաջ բոլոր հաշվարկներն ուներ…..դրա համար որտեղ է, նա….իհարկե, ոչ Հայաստանում:
— Ջան, գրես, չգրես… չեն ուզում և վերջ, որոշ մարդիկ միլիարդներ կուտակեցին, ու այս անբարո շրջապտույտի մեջ, հիասթափված հեռացողների շարքերը տարիներով ձգվում են:
Ռուզան Ավոյան
Ում է ձեռնտու փաստի առաջ կանգնեցնել նորանշանակ նախարարին
Կրքերը բանակի համար 1000- ական դրամներ հավաքելու նախագծի (հիշեցնենք, որ Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց պահվելու է 1000-ական դրամ՝ 2017 թ. փետրվարից հետո զոհվածների ընտանիքներին ու վիրավոր զինծառայողներին փոխհատուցելու նպատակով) շուրջ դեռ չեն դադարել, երբ բանակի կազմավորման օրվան համերգ կազմակերպելու համար Պաշտպանության նախարարության՝ 50 մլն դրամ վճարելու մասին որոշումը, նոր փուլ մտցրեց հանրության դժգոհությունը: Այս երկու նախաձեռնությունները տեղի ունեցան Վիգեն Սարգսյանի՝ նախարար նշանակվելուց անմիջապես հետո:
Ինչ խոսք, Վիգեն Սարգսյանը, որպես բանակի ղեկավար, չէր ցանկանա նման բան թույլ տալ՝ հարվածի տակ դնելով սեփական հեղինակությունը: Նա, որ հատկապես վերջին շրջանի իր գործունեության ընթացքում հաջողակ չինովնիկ է եղել, այսօր կանգնել է իմիջը պահելու խնդրի առաջ: Արդյո՞ք Վիգեն Սարգսյանը, որին իրավամբ խելացի ու հավասարակշռված պաշտոնյա են համարում, ի զորու էր ժողովրդի գրպանից 1000 դրամ կորզելու անմշակ որոշումը կայացնել ինքնուրույն: Միանշանակ ոչ։ Իսկ այսօր կրկին բանակի անվան հետ կապված այսքան գումար ծախսելու հարց է բարձրացվել մի միջոցառման վրա, որը գոնե պատերազմական այս վիճակում ոչ մեկին պետք չէ, բացի իշխանությունից:
Ակնհայտ է, որ բանակին օգնելու որոշումը ու դրա անկատար մեխանիզմը մշակվել է նրանից վերև գտնվողների հանձնարարականով: Համերգը ևս նոր թափ հաղորդեց նախարարի նկատմամբ բացասական վերաբերմունքի դեռ չհանդարտված ալիքին, նրան թողնելով ընտրել՝ կամ կուլ տալ վիրավորանքների ու անվստահության ահռելի չափաբաժին, կամ հրաժարական տալ ոչ միայն նախարարի պաշտոնին, այլև իր կարիերային առհասարակ:
Ռուզան Ավոյան
Օրերս համացանցը «ալեկոծեց» մահացած ծննդկանների մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի անտակտ արտահայտությունը:
Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը թեպետ ուշացումով իր Facebook-ի էջում գրել է. «Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»:
Անհասկանալի է, թե ինչ կարող է փոխել հանդիպումը մահացածների հարազատների հետ: Չհաշված, որ այս փաստը ևս խոսում է նախարարի հարցերին ոչ ադեկվատ մոտեցման մասին. եթե նա իրոք կարծում է, որ ինքն անելիք չունի մահացած ծննդկանների գործերի հետ կապված, և որ դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները (ինչի մեջ կարող է և մեծ հաշվով ճշմարտություն լինել, և արդարացի լինելու համար ասենք, որ հունից հանողը ավելի շատ ոչ թե պատասխանի մեջ առկա սխալն էր, այլ արտահայտվելու ցինիզմը ), ապա հարց է ծագում՝ առաջիկայում նախաձեռնվող ընդունելությունն ինչ նպատակով է կազմակերպվում: Իսկ եթե այդ հարցում ինքն իրոք անելիք ունի, ու նորանշանակ նախարարը, որի հրամանի թանաքը դեռ չի չորացել, ուղղակի վերևից է նայել հղիների մահվան դեպքերին, ու հիմա փոխում է իր դիրքորոշումը, արժե մտածել, կարելի է՞ նման մեկին վստահել այդ կարևորագույն ոլորտը:
Ինչ վերաբերում է վարչապետի նկատողությանը կամ «կլիզմային», դա հարցի լուծում չէ, նախարարը կարող է դրանից ընդամենը հանգստանալ, իսկ նրա մարդկային և աշխատաքային որակը չի փոխվում, այնպես որ՝ պետք չէ մարդկանց աչքերին թոզ փչել, այլ բան է, որ վարչապետը, չնայած հանրության պահանջին, իր անտակտության համար նրան չազատեց աշխատանքից:
Հուսանք, որ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված նախարարն այս տհաճ միջադեպից հետևություն կանի և իրեն վստահված ոլորտում հմուտ վարչարարությամբ կարդարացնի իրեն:
Հիշեցնենք որ օրեր առաջ մահացած ծննդկաններին վերաբերող հարցին ի պատասխան առողջապահության նախարարը ասել էր. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:
Ռուզան Ավոյան
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետությունում նոր վարչապետ նշանակվեց. լուրը ստացա ԱՄՆ -ում: Ասեմ, որ հայաստանյան անցուդարձով բավականին հետաքրքրված Լոս Անջելեսի հայ համայնքում միանշանակ չընդունեցին ռուսական դրոշմը վրան վարչապետի նշանակումը: Ինչևէ, Կարեն Կարապետյանն արդեն ձևավորել է իր կառավարությունը, հաստատել ծրագիրը: Նրա նշանակմանն ու առաջին քայլերին արձագանքեց գրեթե ողջ հայությունը, աշխարհի տարբեր երկրների ամենատարբեր շրջանակներից: Չի կարելի չնշել, որ վարչապետի փոփոխությունը անսպասելի էր, համենայնդեպս այս շրջանում , երբ ապրիլյան պատերազմը դեռ չէր «ամոքել իր վերքերը», բանակցային թնջուկ կար ղարաբաղյան հարցի շուրջ, սոցիալ-տնտեսական անհասկանալի իրավիճակ է երկրում:
Ներքաղաքական այս փոփոխությունը լուրջ իրադարձություն էր. հանրությունն ակտիվ քննարկում էր նոր վարչապետի քայլերը. հանրային կարծիքում գերիշխող նոտան հույսն էր, որ երկրում իրավիճակը շտկելու շանս է տրվել: Վարչապետի առաջին քայլերը՝ մի քանի նախարարի հեռացման հետ կապված, կարծես հուսադրեցին հանրությանը, սակայն նրանց փոխարինելու եկած ավելի քաղաքակիրթ տեսք ունեցող, գրագետ մարդիկ դեռ պետք է ապացուցեն Կարեն Կարապետյանի ընտրության արդարացիությունը:
Այժմ մի իրավիճակ է, երբ Աբրահամյանի կառավարության հեռացած դեմքերին (որոնցից գոնե ժողովուրդը գիտեր ինչ ակնկալել) փոխարինելու են եկել քիչ թե շատ ինտելեկտուալ մարդիկ,սակայն ավելի փակ գործելաոճով: Իրավիճակ է, ուր բոլորս սպասումներ ունենք: Այսքան շատ թերևս որևէ վարչապետի նշանակում չի քննարկվել:
Մի շատ կարևոր բան տեղի ունեցավ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո՝ մարդկանց մեջ արթնացավ հույսը, սպասումը՝ այդ հույսի արդարացի լինելու հավատը: Պատճառը, թերևս, մի շարք իրադարձություններն էին, որ հաջորդեցին միմյանց: Մեր ժողովուրդը սիրում է կանխատեսումներ անել, և սա այն դեպքերից է, որ դրանք մեծ հաշվով հոռետեսական չեն: Ինչ կտա Կարապետյանի կառավարությունը երկրին, ինչ կտա գործարար շրջանականերին, իրենց հանապազոր հացը վաստակող մարդկանց, որոնք իրենց հոգսերի փարատումը տեսնում են երկրի առաջին դեմքերի փոփոխության մեջ, կերևա առաջիկայում: Անընդհատ սպասումը հուսահատեցնող է. հույսը արդարացվում է, երբ դրական ավարտ է ունենում, իսկ մեր երկրում լավ օրերի սպասումը մի տեսակ շատ է ձգձգվում:
Ռուզան Ավոյան
Հարևան երկրներից ոչ մեկի քաղաքացիներն այսքան ստորացված ու անպաշտպան չեն այլ պետություններ մեկնելիս, ինչքան Հայաստանի բնակիչները: Ռուսաստանում յուրաքանչյուր ոք կարող է վստահ լինել, որ ցանկացած երկրի դեսպանատուն դիմելիս ինքը ստանալու է թույլտվություն Եվրոպա, ԱՄՆ կամ այլ երկիր մեկնելու: Վրաստանում նույնպես մարդիկ անհամեմատ ազատ ելումուտ ունեն արտերկիր: Թերևս միայն հայաստանցիներն են, որ վիզները ծուռ կանգնում են օտարերկրյա դեսպանատների առջև, ինչ է թե՝ պետք է մի քանի օրվա թույլտվություն ստանան հանգստանալու կամ հարազատին այցելելու: Իսկ որ ավելի վատ է՝ ում պետք է իր բաղձալի երկիրը մեկնելու, նա հաստատ մեկնում է, իհարկե դիմելով տարբեր մեքենայությունների, հարստացնելով որոշ ճարպիկների:
Սա իհարկե փոքր-ինչ ծավալուն թեմա է, որին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ: Այսօր տեղեկացա, որ Չինաստանի դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Պեկին առևտրի մեկնող մեր այն հայրենակիցներին, որոնց անձնագրում առկա է Թուրքիա մուտքի վիզա: Պատճառաբանությունը բավականին մշուշոտ է. իբր մերժումը պայմանավորված է այդ երկրում վերջերս տեղի ունեցած ահաբեչությամբ: ՉԻնաստանի դեսպանատանը հայտնի չէ,՞ որ մեր երկրի առևտրով զբաղվող մարդկանց մեծ մասին բացարձակ չի հետաքրքրում քաղաքականությունը, իսկ հանապազոր հաց վաստակելու ճամփին ցանկացած խոչընդոտ մերոնք լուծում են հայավարի, ու վստահ եմ, որ արդեն գտել են ձևը, ուրեմն մնում է հարցնել. Իմաստը՞…
Ռուզան Ավոյան
Այսօր տեղեկություն տարածվեց, թե՝ Թուրքիայի ղեկավարությունը որոշել է բանտերից մոտ 38000 կալանավոր ազատ արձակել: Նպատակը՝պետբյուջեի հաշվին ապրողների թիվը զգալիորեն թեթևացնելն է: Համենայնդեպս այդպես է ներկայացրել համաներումը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: «Վերահսկվող ազատման» ծրագրի շրջանակում մոտ 4 հազար դատապարտյալ ժամկետից շուտ կազատվի, մնալով վերահսկելիության սահմաններում:
Հայաստանում համաներումը ամիսներ առաջ համարյա հայտարարված էր, սակայն, չգիտես ինչու, հետկանչ եղավ: Անորոշ վիճակում է վերահսկողությունը ապահովող «ապարանջանների» հարցը: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է ձգձգվում քաղաքացիների պատժի, դրա կիրառման հետ կապված օրենքների վերջնական ընդունման հարցը:
Այս շղթան կարելի է երկար շարունակել: Բանն այն է, որ չկա բարի կամք հարցերն ամբողջական լուծելու.պատճառը գիտենք շատերս:
Ցավալի է, որ մեր հարևան երկրում, (որի համար մոտ 4 հազար հոգի բանտում պահելն, ի տարբերություն մեզ, շռայլություն չէ) գիտակցում են պետությանը հասցված վնասի չափը, և թեթևացնում բանտերը, իսկ մեզանում ամսական մոտ հարյուր երեսուն հազար դրամ՝ մեկ դատապարտյալին հատկացված գումարը ծառայում է որպես որոշ մարդկանց գրպանները լցնելու հստակ եկամտի աղբյուր: Չասենք էլ, որ դատապարտյալներին հատկացված գումարի նույնիսկ կեսն էլ նրանց վրա չի ծախսվում:
Ռուզան Ավոյան
Այսօր գրեթե բոլորն էլ ասում են այն՝ ինչ ես գրել եմ դեռ օրեր առաջ. երբ դեռ ռազմաբազան գրաված տղաները և իշխանությունները մտմտում էին իրենց անելիքը.պետք է գտնվեն մարդիկ, որոնց միջնորդությամբ հարցը խաղաղ հանգուցալուծում կստանա: Մնացածը հեքիաթ է, որի վերջնայնքան էլ լավ բան չի խոստանում։
Հիմա փակուղային վիճակ է ստեղծվել։ Տղաներն արդեն կատարել են քայլը, հետադարձ ճանապարհ չկա, եթե նույնիսկ նրանք հոգու խորքում շատ լավ գիտակցեն, որ դիմացը պատ է, միևնույն է՝ հանձնվել չեն կարող։
Բոլոր առողջ ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, համախմբվեն ու թույլ չտան բախումներ։ Այսօր գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ «Հայը հայի արյուն չպետք է թափի»։ Ինչքան էլ ասենք, որ Ժողովուրդը պետք է տեր կանգնի երկրին, ժողովուրդը կարող է և պետք է լինի համախմբված ու հաստատակամ, միևնույն է, քաջ գիտենք, որ այս պահին մեր ժողովուրդը հարցին տարերային մոտեցում ունի՝ չկան այն լիդերները, որոնց վստահում կամ հավատում է նա։
Ցավոք, մեր ժողովուրդը մտավորականներ չունի, պատգամավորներ չունի, հոգևորականներ չունի, երկրի այս խառնակ վիճակում իշխանությունը միայն ոստիկանի տեսքով է ներկայանում, ինչն ավելի է գրգռում ժողովրդին: Մարդիկ չեն ընդունում, որ գործող ու պատանդ պահող, ու իրենք էլ պատանդ դարձած անձինք ահաբեկիչներ են, տեռորիստներ, մի խոսքով՝ հանցագործեր: Իշխանությունները պետք է հասկանան, որ պարտավոր են՝ որքան հնարավոր է շուտ ընդառաջ քայլ կատարել, ինչ տեսքով ու փաթեթավորմամբ ուզում են այն մատուցեն, քանի որ հիմա հակառակվելու պահը չէ։
Եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կունենանք նոր զոհեր։ Դա ամեն գնով պետք է կանխել։ Ողջամիտ մարդկանց միակ խնդիրն այս պահին պետք է լինի արյունահեղությունը կանխելը։ Դժվար չէ կռահելը, որ այս ամենը պետք է որոշ ուժերի, ու այս սցենարը խաղարկվում է հենց այդ ուժերի ղեկավարությամբ, օրինակ՝ փողոցում մարդկանց, առանց որևէ պատճառի, զանգվածաբար բռնելն ու ոստիկանություն տանելը, որը նորմալ քաղաքացու կարծիքով,ոչ միայն ապօրինություն է, այլև հիմարություն, պարզ ցույց է տալիս, որ հանրությանը գրրռելու տակտիկա է կիրառվում: Նույնը էրեբունիում պահվողների մասով կարելի է ասել:
Նորից եմ կրկնում. խնդիրը կարող է դուրս գալ կանխորոշված սցենարից, իսկ լուծումը մեկն է՝ արագացնել խելամիտ քայլերով շտկելու իրավիճակը, հետ պահել երկու կողմերին խելահեղություններից, անիմաստ բռնություններից։
Իմ ընկալմամբ, միակ բանը, որի համար այս պահին պետք է խիստ պահանջ դնի ազգի գիտակից հատվածը, մեկն է՝ գնալ ցանկացած տրամաբանական լուծման, միայն թե արյուն չթափվի:
Ռուզան Ավոյան
Շուտով ընտրություններ են լինելու։ Հայաստանը դարձյալ մի կարճ ժամանակ լինելու է գրված ու չգրված օրենքներով խաղացողների թատերաբեմ:
Ինչ է սպասվում մեզ հերթական ընտրությունից առաջ և հետո։ Այս հարցն այսօր շատերին է հուզում , քանի որ գալիք ընտրությունից առաջ մենք պատերազմ ունեցանք, իսկ հետոն դեռևս անորոշ է: Որոշակի է միայն այն, որ ժողովրդի գիտակցությունն ու զգացումները խեցգետնի, կարապի ու շնաձկան հայտնի առակի նման տարամետ ուժերից յուրաքանչյուրն իր կողմն է քաշում. իրականում՝ սայլը տեղից չի շարժվում: Իշխանությունը ընտության գնալիս ամեն անգամվա պես սկսում է «մտածել » ժողովրդի մասին: Պոպուլիզմը դառնում է ամենակարևորը, մարզերի մասին հանկարծ սկսում են հիշել և կուսակցություններն ու նրանց արբանյակները գործի են անցնում՝ արշավելով երկրով մեկ։ Ոչինչ, որ ապահով Հայաստանում մարդիկ բարոյալքվում են յուրաքանչյուր քայլափոխի. ամեն երկրորդ շինության վրա փակցված է՝ վաճառվում է կամ վարձով է տրվում , որ մարդիկ չեն վստահում երկրում որևէ ներդրում կատարելու, որ խայտառակ անկում է ապրել մարդկանց կենսամակարդակը, ու դա ամենաշատը զգալի է սպասարկման որոլտում, երբ մեծածածախ առևտուրը կուլ տվեց մանրածախին, մոլերը խժռեցին մի կերպ գոյություն պահպանող փոքր բիզնեսը, որ Երևանի կենտրոնում խանութներ ու այլ սպասարկման օբյեկտներ վարձակալած անձինք համատարած հանձնում են տարածքներն ու տեղափոխվում ծայրամասեր, որտեղ անհամեմատ ավելի էժան է: Այո, մարդիկ արդեն ոչինչ չեն սպասում ընտրություններից, նրանց այսօր հետաքրքրում է նախ՝ երկրի խաղաղությունը, հետո մի փոքր շանս՝ գաղթական չդառնալու համար, գնալով մարդիկ չեն հավատում, որ այլևս լավ է լինելու ու նրանց համար միևնույն է դառնում ընտրությունն իր արդյունքներով հանդերձ: էլի պղտոր ջրում ձուկ որսացողները կգտնեն ընտրություններում աշխատելու ձևը, էլի հերթական անգամ որոշ մարդկանց համար լավ կլինի, ու էլի՝ կանցնի հերթական շոուն ու լուծում չի լինի երկրի առաջ ծառացած մարտահրավերներներին:
Ռուզան Ավոյան
Պապի այցը դրական էմոցիաներով լցրեց երկիրը, չնչին բացառությամբ ազգս ուրախ է հայրենի հողում տեսնելու այդ խարիզմատիկ ու դրական աուրայով մարդուն։ Սակայն չպետք է մոռանալ, որ նա նախևառաջ կաթոլիկ համայնքի առաջնորդն է և նրա քայլերը համապատասխանում են իր կոչմանը։ Հռոմի 266-րդ պապը պարզապես բարի պապիկ չէ, որ եկել է քնելու ծերանոցում ու մերոնց մարդասիրության դասեր տալու, նա քաղաքականություն է վարում էլ ավելի ամրացնելով իր դրական իմիջն աշխարհում։
Արդեն մի քանի օր է, հնարավոր բոլոր ձևերով շնորհակալություն ենք հայտնում, որ նա եկել է Հայաստան։ Ոչ ոք չի ժխտի, որ դա պետք է մեզ, սակայն ի վերջո պետք է գիտակեցել, որ ինչքան էլ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը նպաստավոր լինի մեր երկրի համար, Հայաստան այցելելու Հռոմի պապի որոշումը իրեն ևս անհրաժեշտ է. (իմ կարծիքով բոլոր քրիստոնյա երկրների հոգևոր առաջնորդները պետք է տեսնեն Հայաստանը. խմբ.)։ Նա եկել է բիբլիական դրախտավայր մի երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Ուրիշ ո՞ր երկիրն ունի սրբազան լեռ, այսքան գողտրիկ եկեղեցիներ ու քրիստոնեական մասունքներ: Ուստի կարելի է մի փոքր ավելի արժանապատիվ դիրք ընդունել և Պապի քայլը չորակել մեզ արված լավություն՝ գիտակցելով հպարտ տանտիրոջ մեր դիրքը, որը հյուրին ցույց տալու գանձեր ունի իր տանը։
Այո, ներկայիս պապին նախորդի հետ համեմատել չի կարելի, առաջինը լոկ սիմվոլ էր, ֆրանչիսկոսը դրական աուրայով ու շատ խելացի անձ է, և աշխարհի առաջնային հեղինակության դեմքերից։ Չմոռանանք նաև, որ կաթոլիկ եկեղեցու հավատացյալների մի ստվար զանգված այսօր ապրում է մեր երկրի երկրորդ քաղաքում:
Պապն այցի է գնում Գյումրի, որտեղ կաթոլիկական հոծ համայնք կա և որի հնարավորություններին ու հեղինակությանն ու գործունեությանը առաքելական եկեղեցին միշտ էլ նախանձով է նայում։ Իսկ տեղի առաջնորդն իր համայնքի հեղինակությունը բարձրացնելու փոխարեն կես դրույքով Գարեգին Բ –ի խոսնակ է աշխատում՝ փորձելով արդարացնել Աթեշյանին, իր հագի կրակե շապիկը թողած, նրա կրակե շապկի մասին մտահոգվելով: Պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, որին հարգանքով ու խոնարհումով է վերաբերվում կաթոլիկ աշխարհը։ Մենք ևս Պապին առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնելու հետ մեկտեղ, ճիշտ կլիներ անդրադառնայինք, որ վատ, շատ վատ է այն իրողությունը, երբ Հայ առաքելական եկեղեցու վեհափառին և առաջնորդներին մեր ժողովուրդը վերապահումով է վերաբերվում, էլ չենք խոսում սիրելու մասին:
Գաղտնիք չէ, որ նրանք (չնչին բացառությամբ ) ժողովրդի մոտ բացասական զգացողություն են առաջացնում։ Պապը գնալու է ու մենք տխրելու ենք, մեզ ավելի խեղճ ու թալանված ենք զգալու մեկ անգամ ևս անդրադառնալով , որ Չարենց, Արարատ ու բիբլիական երկիր ունենալով հանդերձ այս վիճակում ենք։ Տեսնես հռոմի խորագետ Պապը, իրականում ինչ տպավորություններով կհեռանա Հայաստանից, ու այդ մասին խոսելիս կլինի՞ այնքան անկեղծ ու բաց, որքան որ մեր պատկերացումներում է նա։
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.