29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արձանագրենք շաբաթվա սկիզբը արտասովոր դեպքով: Պարզվում է, մեր գեներալները նաև մլավել գիտեն: Ու առաջին օրինակը ցույց տվեց գեներալ Մանվել Գրիգորյանը` մլավելով ԱԺ խոսնակի ականջի տակ:
Անշուշտ, նա ցույց տվեց, որ այդպես էլ չի դարձել գեներալ, մինչև վերջ մնացել է «ԿՌԱԶ»-ի շոֆեր: Միգուցե դրանում իր դերն ունի ծագումնաբանության վայրը` Էջմիածինը: Էջմիածնա զավակաց մեջ քիչ չեն նրանք, ովքեր կոպիտ են վարվել խորհրդարանի առաջին դեմքերի հետ: Օրինակ, ինչպես չհիշենք ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտին): Մարդը հասցրել էր ԱԺ խոսնակներ Արմեն Խաչատրյանի և Տիգրան Թորոսյանի «պորտը տեղը դնել»: Երկուսին էլ մի լավ նախշել էր… Ի հավելումն նաև ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանին հիշեցրել էր նախկին փեշակը` «զիբլի վեդրո խփող»:
Տիգրան Թորոսյանի բախտը հատկապես չի բերել: Նա հասցրել է ոչ միայն ճաշակել «ճոյտատիրության» բարիքներրը, այլև մեկ այլ էջմիածնեցու` Շմայսի (Առաքել Մովսիսյանի) դրբի տակ է ընկել: Վերջինս քեֆը լավ հենց ԱԺ դահլիճում որոշ բաներ է ասել, ինչին ի պատասխան իր վերջին շորշոփը վայելող խոսնակը հասցրել էր ԱԺ ճաշարանում իսպառ արգելել ոգելիցի վաճառքը, սակայն հաստատ դա չէր Շմայսի ձեռքից պրծնելու բաղադրատոմսը:
Ինչևէ, մի կողմ դնենք Էջմիածնի անզուսպ զավակաց գործերը և ացնենք ավելի կոնկրետ հարցերի: Այսպես, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հասցրել է հայտնել իր համաձայնությունը Գեորգի Վանյանի կողմից ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելուն: Անշուշտ, զարմանալի է ցեղակրոն գաղափարախոսություն դավանող կուսակցության ներկայացուցչի կողմից այդպիսի տեսակետ հայտնելը, բայց երևի թե իշխանական կառույցի ներսում ինչ որ մեկը նրան ասել է, թե գաղափարական հարցերը զուտ ձևական են: Հետաքրքիր է, թե դա ո՞վ է… Թեև չզարմանանք, որ օտարալեզու դպրոցների եղկելի գաղափարը ու Արմեն Աշոտյանի պես կոմսոմոլիկին աջակցողն այդպես է վարվում, ու իրեն պահում է որպես ոչ թե ցեղակրոն, այլ սովորական «լիբեռաստ»… Միգուցե փայ էլ ունի որոշ դրամաշնորհներից:
Բայց ո՞վ է հակազգային «բարեփոխումների» գաղտնի հովանավորը: Հաստատ ՀՀ նախագահը չէ, որ «կլիզմա» է արել վարչապետին, վերջինս էլ կրթության և առողջապահության նախարարներին հանձնարարել է համապատասխան կադրային և կազմապերպչական գործողությունների հետ մեկտեղ 10 օրում հակակոռուպցիոն ծրագիր ներկայացնել:
Երկուսն էլ իրոք մեղք են… Երկուսին էլ ասել են` 10 օրում կտրեք այն ճյուղը, որին նստած եք: Ավելի լավ էր առաջարկեին միագամից կախվել: Բայց ՀՀ նախագահը կարծես լուրջ է տրամադրված` խեղճ Գագիկ Խաչատրյանին հրամայել է արտերկրից ուղարկվող ծանրոցները թոշակառուներին հասցնել մինչև տուն և մոռանալ մաքսազերծման մասին: Բա խեղճը ինչպե՞ս միաժամանակ կատարի այդ հրամանը և չծանրացնի օլիգարխների վրա դրվող տուրքերը, ու համ էլ բյուջեն լցնի… Ախր նրան ձևը չեն բացատրել: Երևի թե պիտի հասկանա, որ պաշտոնին հրաժեշտ տալու ժամանակն է եկել, ձեռի հետ էլ մտահոգվի, թե ինչպես ազատվի սկանդալային տեսանյութից, ուր առյուծը էշին է հոշոտում: Ախր արդեն բոլորը գիտեն, որ դա կապ ունի ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այ հենց իր հետ…
Բայց Ծառուկյանի գործերն էլ են «բուրդ»: Թեև բնակչության մոտ որոշակի վարկանիշ ունի ի տարբերություն բացառապես վարչական ռեսուրսի վրա հուս դրած անհոգ ՀՀԿ-ի, բայց… Դեռ պիտի դիմանա, դեռ իր կադրերին քրեական հոդվածներով չպիտի հավաքեն, դեռ, Աստված մի արասցե, շառուփորձանքը պիտի հեռու լինի… Մինչդեռ կասկածի տակ են դնում քվեներ հավաքելու ունակությունը, նույնիսկ «Կուրիլյան կղզիները գրավելու ցանկության» մասին են խոսում: Կողքից էլ ադրբեջանցիք խոսում են, որ ԲՀԿ-ն կարող է հեղաշրջում անել, որ Ծառուկյան նախագահը փորձանք կդառնա Հայաստանի գլխին:
Սակայն որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, թե ազերիներին այդ թեման պաս չեն տվել նույն հանրապետականները: Ու որ վարչապետի «հակակոռուպցիոն» խիստ զգուշացումից հետո օտարամոլ կոմսոմոլիկ Աշոտյանին չեն մոռանա ու ամբողջ ուշադրությունը չեն կենտրոնացնի Քուշկյանի վրա…
Հա, համ էլ պարզվել է, որ ՊԷԿ-ը տարվա առաջին կեսին գերակատարել էր փող հավաքելու ծրագիրը, իսկ հիմա «սկած» է: Արդյո՞ք դրա մեղավորը չեն հանի ԲՀԿ-ի նախարարներին: Համ էլ ո՞վ կարող է երաշխավորել, որ հանուն կոռուպցիան կասեցնելու դասախոս վարչապետը վաղը չի պահանջի հրաժարվել կոալիցիոն քվոտաների սկզբունքից, քանի որ թունդ կոռումպացված կոալիցիոն փոխնախարարներ կան… Երաշխավորող կա՞, որ այդ հարցում չի ստանա ՀՀ նախագահի աջակցությունը, մանավանդ ի բավարարումն ԱՄՆ-ի հակակոռուպցիոն պահանջների… Ճիշտ է, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի Ամալյա Կոստանյանը մահացավ, բայց հո չեն մահացել նրա ղեկավարած կառույցի խնդիրները:
Կարճ ասած, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը չի կարող չսրվել, մանավանդ որ ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը չի բացառել իրենց առաջնորդի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում: Հո իզո՞ւր չէր ԱԽՔ-ը գլխանց հայտարարել, որ ՕԵԿ-ը առանձին թեկնածու չունի… Եվ հո իզո՞ւր չէ, որ ԲՀԿ-ի հնարավոր հաղթանակի ահավոր հետևանքների մասին խոսում են նաև ադրբեջանցիք…
Լավ, չխորանանք: Պարզապես գեներալ Մանվելը եղավ առաջինը, ով որոշեց ասել «Մյաու»: Ու չխորացավ դրա հետևանքների մեջ…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեր նախագահին հրավիրեցին Ռուսաստանի Աստրախան քաղաք: Հոկտեմբերի 27-ին` հայտնի ողբերգության տարելիցին: Դա դեռ քիչ էր, այդ օրը Աստրախանում բացեցին Հեյդար Ալիևի արձանը…
Այս երկու հանգամանքը լիուլի բավարար էր չգնալու համար: Մանավանդ այնպես չէր, որ րոպե առ րոպե պատերազմ կսկսվի ու պետք էր անպայման հանդիպել Ալիևի հետ` պատերազմը կանխելու վերջին շանսն օգտագործելու համար:
Երեք նախագահով քննարկման արդյունքում էլ ձեռքբերված պայմանավորվածությունը պարզապես ծիծաղելի է` ռազմագերիների ու դիակների փոխանակում: Մի հարց, որի համար ոչ միայն երրորդ երկրի նախագահի միջնորդությունն է ավելորդ, այլև դա ենթակա է լուծման երկու պաշտպանության նախարարների աշխատանքային հեռախոսազրույցով: Այլ հարց է, որ ռուսներին ցանկացած զիբիլ էլ կբավարարեր, միայն թե ներկայացնեն, թե իրենք միակ միջնորդն են Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բայց մե՞զ ինչ, մի՞թե դրա խաթեր մեր նախագահը պիտի մեկներ Աստրախան հենց հոկտեմբերի 27-ի տարելիցին, ու հենց այն օրը, երբ Հեյդար Ալիևի արձանն է բացվում:
Մեր հյուսիսային ռազմավարական դաշնակցի խաթրը առնելու համար կարելի էր այլ օր առաջարկել, դրա մասին հայտնել նրան: Ոչ աշխարհը փուլ կգար, ոչ մենք, ոչ էլ Ռուսաց երկիրը… Բայց մերոնց մտքով այդ տարրական բանը չանցավ:
Հաջորդ «շառուփորձանքը» ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի տեսագրությունն էր համաշխարհային «վիդեոզիբլանոց» Յութուբում: Լավ է, մերոնց թասիբն ու համարձակությունը հերիքեց, որ միանգամից հայտարարեն, որ «լոխ սոտ ա» և պահանջեն հրապարակել ՀՀ նախագահի և Ջո Բայդենի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Իհարկե, ամերիկոսները դա երբեք չեն հրապարակի, քանզի այդ դեպքում ավելի շատ կորցնելու բան ունեն, քան մերոնք (թեկուզ որոշ գաղտնիքների առումով): Նախագահականը այս դեպքում իրեն լավ դրսևորեց, սակայն շատ տգեղ իրենց պահեցին որոշ ընդդիմադիր շրջանակներ: Նրանք միանգամից որոշեցին, որ եթե ամերիկյան պաշտոնյան է ասել, ուրեմն` վերջին ատյանի ճշմարտություն է: Չմտածեցին, որ հայ քաղաքական գործչին սազական է առաջին հերթին հավատ ընծայել ՀՀ նախագահի խոսքին, նունիսկ եթե այդ նախագահն իր աչքի գրողն է: Պարզապես առաջնորդվեցին օտարամոլական գարշելի սկզբունքով` ամերիկացու կեղտը կոնֆետ է: Ճիշտ այնպես, ինչպես մտածում են մեր գործարարները, երբ իրենց «օբյեկտների» վրա օտարանուն ցուցանակ են կախում, թեկուզև հայը դրա անունը կարդալիս լեզուն կոտրի… Ջհանդամը, միան թե «արտասայմանյան» լինի:
Բայց մեր իշխանավորներն էլ պակաս չեն: Այսպես. ծամոն դարձած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների վերաբերյալ Գալուստ Սահակյանն ազդարարեց, որ սկզբունքն է փոխվել` օտարալեզու դպրոց չենք ունենալու, սակայն հնարավորություն ենք ստեղծում հիմնել միջազգային «զարգացման» ավագ դպրոցներ: Ու պարզ բացատրեց` մեր «բիրդան զարգացածները» իրենց զավակներին ուղարկում են արտերկրում ավագ դպրոցներում և քոլեջներում սովորելու, եկեք այդպիսի ուսումնական հիմնարկները Հայաստանում ստեղծենք: Համ իրենց «արտասահմանյան» մոլուցքը կբավարարեն առանց Հայաստանից դուրս իրենց զավակներին կրթելու, համ էլ վրեքները «բիզնես» կանենք… Յախկ, դրան միայն մերոնք են ընդունակ` բիզնես սարքել տականքային մղումների վրա: Ախր նույն հաջողությամբ կարելի է բացել «այլընտրանքային սեքսի» դասընթացներ, որ էդ զիբիլը սովորելու համար Եվրոպա չհասնեն, Հայաստանում սովորեն:
Բայց ամեն ինչի գլուխգործոցը Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեկլևիչի երևանյան «արկածներն» են: Քիչ է, որ հանգիստ եկավ Երևան, ասուլիս կազմապերպեց, որին ականջը կախ լիքը լրագրող եկավ, այլև պնդեց, որ հոկտեմբերի 11-ին ինքն իրոք ապօրինաբար հատել է ՀՀ սահմանը: Եվ ի՞նչ… Եփած հավի ծիծաղը կգա. տարան ԱԱԾ, հետո հայտարարեցին, որ այդ թուրքը իրենց չի կարողացել ապացուցել, որ իրոք հատել է մեր սահմանը, ու «բարեկամաբար» խորհուրդ տվին լքել ՀՀ տարածքը: Ախր իրականում պիտի կամ բանտ տանեին, կամ գժանոց, բայց ոչ մեկը արին, ոչ՝ մյուսը: Այսինքն` թուրք գրանտակեր կուսակցապետը եկավ Երևան, մեզ ձեռ առավ, հանգիստ գնաց: Բա հետո ամերիկյան դրամաշնորհ կերած ամեն մի եմիշագլխի թո՞ւյլ եք տալու նման բան: Բա ո՞ւր մնաց պետության հեղինակությունը, նամուսն ու թասիբը… Չկա, դեֆիցիտ է դարձել, այլապես թշնամու ներկայացուցիչը մայրաքաղաքի հարմարավետ մամլո սրահում չէր հայտարարի. «Սահմանները բացելուց հետո մենք կնստենք մի տեղ, և մի բաժակ թեյի շուրջ կքննարկենք բոլոր հարցերը»: Ու մեր լրագրողների թասիբն էլ չերևաց` ինչպես գրում է բլոգերներից մեկը` «հայերի մեջ մեկը չի եղել, որ կոշիկը հաներ ու գլխին տար, ու դա դեռ հեչ, պարզվում է` նրանց ուղղակի հրավիրել են ԱԱԾ պարզաբանումներ տալու, ոչ թե բռնել տարել են, այլ սպասել են, որ սրանք իրենց գոհարները թափեն ի առաջ խոզաց, ու հետո նոր հրավիրել են զրուցելու»: Կամ Գեորգի Վանյանի` Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը: Ինչ ահավոր են կողք-կողքի հնչում այդ բառերը` «ադրբեջանական» և «փառատոն»: Փառատոնը բաղկացած է երկու արմատից` «փառք» և «տոն»: Թշնամու փառքի տոնը… ո՞նց չեք ընդվզում:
Պատկերացնո՞ւմ եք, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ասենք` 1944-ին, որևէ մեկը ժողովրդավարության ամրոց Անգլիայում գերմանական ֆիլմերի փառատոն կազմակերպեր: Դե պատասխանեք… Անշուշտ, նման բան չէր կարող լինել, այդպիսի բան կազմակերպողն անհապաղ կհայտնվեր կամ բանտում, կամ հոգեբուժարանում: Իսկ մեր երկրում դեռ մի բան էլ քննարկվում է: Պետությունը պատժիչ գործողություններ ձեռնարկելու փոխարեն լռում է, այդ գարշանքի դեմ պայքարը թողել են բլոգերների և լրագրողների ուսերին, որոնց կեսը վճարովի հիմունքներով ցանկացած սրբություն կուրանա:
Բայց էն մյուս կեսի մեջ, բարեբախտաբար, կան նրանք, ովքեր այս անգամ էլ կփրկեն մեր բոլորի թասիբն ու նամուսը: Քարկոծվելու, ֆաշիստի ու հակաժողովրդավարի պիտակ վաստակելու գնով, բայց կանեն:
Ուղղակի զարմանալի և ապշեցուցիչ է մեր երկրում անթասիբության շրջապտույտի ընդգրկումը: Անթասիբ իշխանավորներ, որոնց մի մասը պարզապես տավարի ցավ են: Գրանտակեր ցինիկ «հասարակական գործիչներ»: Սկզբունքից զուրկ լրագրողներ: Պարզապես անտարբեր, ամեն ինչի վրա թքած ունեցող զանգված: Լավ, այսքան մարդիկ ինչպե՞ս չեն ընկալում այն տարրական ճշմարտությունները, որոնք հասու են նույնիսկ անգրագետ չոբանին: Թե՞ ձեռք չի տալիս, ու թասիբն էլ են դարձրել հարմար գնով վաճառվող ապրանք:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Վերջապես երկրի ղեկավարը բարեհաճեց հայտարարել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Հոկտեմբերի 16-ին` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրության 19-ամյակին հայտարարվեց, որ ազգային գաղափարախոսությունը չի կարող լինել կեղծ կատեգորիա: Եվ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի գործող հայ լրագրողներին հորդոր հնչեց` լինել զինվորը Հայ դատի: Երկար էինք սպասել դրան: Մի՞ թե պետք է այդ տարրական ճշմարտությունը ձգվեր-հասներ անկախ պետականության այն օրերին, երբ լրացել է ՀՀ երրորդ նախագահի պաշտոնավարման գրեթե երկրորդ տարին:
Եկեք պարզ խոսենք: Առաջինը քարոզում էր, թե կպարտվենք պատերազմում: Դեռ ողջ ենք, չենք մոռացել 1992-ի գարնան նրա հեռուստաելույթը, թե Ադրբեջանի դեմ պատերազմում անխուսափելիորեն կպարտվենք: Բարեբախտաբար, կռվող զորամիավորումները էդ զահրմարը դիտելու հնարավորություն չունեին, և իրենց հնարավորության գյորա ազատագրին Շուշին ու Լաչինը: Այնուհետ մեր պատմական տարածքից ահագին բան ազատագրվեց, ու բարեբախտաբար, մեր զորականները բեխաբար էին բազում մեռյալ լեզուների մասնագետ գերագույն գլխավոր հրամանատարի դուրս տված էշություններից: Ու մեր տարածքն ընդունեց մեր այսօրվա տեսքը` 42 հազար քառակուսի կիլոմետր, իր օպտիմալ պաշտպանական ծախսերով հանդերձ: Հետո առաջին նախագահը հայտարարեց, որ Սերգո Երիցյանը վատ կապրի, մինչև Արցախը չհանձնենք թուրքերին: Ու դրան ընդդիմացավ նա, ով 1996-ին հայտարարեց, թե «մեր դեմ խաղ չկա», ու Արցախի իր պաշտոնակցի հետ մտնելով ՀՀ նախագահի մոտ, նրան հաղորդեց համաժողովրդական տրամադրությունը, որ խտացված էր «Ս» տառով սկսվող թուրքերեն բառի մեջ… Ու երբ դա հասավ հրաժարականի հայտարարության ու «պատերազմի կուսակցության» մասին պնդումին, բոլորս թեթևացած շունչ քաշինք: Օրինակ` շատ լավ հիշում եմ, որ ելույթի ավարտից վայրկյաններ անց վազեցի մոտակա խանութ` շամպայն բերելու…
Շատ չծանրանամ, թե ինչպես երկիրն ունեցավ իր երկրորդ նախագահին: Արդյունքում ստացանք «կլիզմայի անեկդոտ» սիրող չոբան, որը թքած ուներ ամենքի ու բոլորի կարծիքի վրա: Գլուխը քարը` գոնե 10 տարով պրծանք հող հանձնեյու «հրամայականից», չնայած երկրորդ նախագահը նույնպես նախօրոք անցել էր Փարիզի «Գրանդ Օրիենթ»-ի «կզարանով»: Երևի նրա բախտն էլ բերեց, որ 10 տարվա մեջ տերերը չպահանջեցին անընդունելի քայլ ներկայացնել ժողովրդին:
… Եվ ահա երկու տարի առաջ եկավ երրորդը, ում մասին ասում էին, թե խաղամոլ է, «քիթը քաշող», և այլն… Իր առօրյա վարքում անհամարժեք մարդու որակներ դեռ չի դրսևորել, բայց կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ Փարիզի և այլ «փառավոր» մայրաքաղաքների մասոնական կառույցների թրի տակով անցած չի: Ճիշտ է, ոմանք ասում են, թե «իր որակի» մարդկանց այդպիսի կառույցների մեջ չեն ընդունում, բայց մե՞զ ինչ: «Իր որակի» դրսևորումներ չտեսանք, ընդհակառակը, մարդկայնորեն դեպի դրական կողմ է տարբերվում և՜ Տեր-Պետրոսյանից, և՜ Քոչարյանից: Առաջինը կաբինետային գոռոզամիտ ինտելեկտուալ էր, որ ալարում էր զբաղվել պետական գործերով` դրանց կարևոր հատվածները վստահելով Վանոյին ու մյուսներին, իսկ երկրորդը այնքան բռի էր, որ մարդը գերադասում էր հնարավորինս քիչ շփվել հետը: Իսկ երրորդ նախագահի ենթադրյալ «խաղամոլության» ու «կոկաինիզմի» առօրյա դրսևորում ոչ ոք չտեսավ, բայց մասոնական կառույցներին անմասն լինելն ակնհայտ է: Հետևաբար` գլուխը քարը, թե ինչ մարդկային թերություններ ունի, կարևորը` դրսի ուժերի պատանդ չի: Եվ եթե առօրյայում չենք տեսնում «կազինոների» ու «քիթը քաշելու» կոնկրետ դսրսևորումները, ուրեմն` ջհանդամը թե դրանց հետ ինչքանով ունի…
Կարևորը` ՀՀ երրորդ նախագահը դրսի գերին չի: Ու եթե անդրադառնանք նրա գորիսյան ելույթին, ապա այն բաղկացած է երկու մասից: Առաջինը` որ Ադրբեջանին ու Թուրքիային ոչ մի զիջում չի լինի, երկրորդը` որ 8 հազար տարվա ճամփա անցել ենք, ու մինիմում էդքան էլ առջևում է: Առաջին մասով ամեն ինչ ակնհայտ ու բացատրության կարիք չունեցող ճշմարտություն է, իսկ երկրորդը ընդամենը նշանակում է, որ մարդը իր գլխավորած կուսակցության ցեղակրոն գաղափարախոսության շրջանակում է գտնվում: Եվ երևի հենց «երկրորդ մասից» են գժվել Ադրբեջանում, որ այդքան հիսթերիկ արձագանքում են, Սադամ Հյուսեյնի ճակատագրով են սպառնում: Երևի հավատները չէր գալիս (աչքի առաջ ունեին Լևոնի ու Ռոբերտի օրինակները), որ ՀՀԿ առաջին դեմքը հանդես կգա ՀՀԿ պաշտոնական գաղափարախոսության շրջանակում: Բոլորին թվում էր, որ Ցեղակրոնը զուտ դատարկ խոսք է:
Բայց չէ՞ որ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ընդամենը 2 տարի ապրեց այն բանից հետո, երբ քաղաքական դաշինք կնքեց ՀՀՇ-ական էլիտայի հետ: Չէ՞ որ ՀՀԿ-ն գլխավորած Վազգեն Սարգսյանը զոհվեց ԱԺ դահլիճում այն բանից հետո, որ առաջարկեց Ցեղակրոն ուսմունքը հանել ՀՀԿ պաշտոնական գաղափարախոսությունից: Չէ՞ որ ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը երկար չապրեց այն բանից հետո, որ ՀՀԿ-ն փորձեց տեղաշարժել դեպի քրիստոնեություն ու այնպիսի օգտակար գործ արեց, ինչպիսին է վարչապետի ու Հայ առաքելական եկեղեցու միջև կնքած պետական աջակցության պայմանագիրը…
Ուրիշ ճար ունի՞ ՀՀԿ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, քան տեղավորվել ՀՀԿ ցեղակրոն գաղափարախոսության շրջանակներում: Չէ՞ որ ՀՀԿ-ն կարծես թե միսթիկ հատկություն է ձեռք բերել` սպանելու իր այն առաջնորդներին, որոնք այս կամ այն ձևով ուրանում են Նժդեհի ժառանգությունը:
Ի դեպ, այսօր խորհրդարանի նոր դահլիճի բացման արարողության ժամանակ հանդիսավոր նիստից հետո շտապեցին հեռանալ կոսմոպոլիտ մոտեցումներով և վիրտուալ «Հայկական աշխարհի» ցնորքով աչքի ընկած և ՀՀԿ վերջին համագումարին ի տես լրագրողների «նժդեհականության» քննությունից «կտրված» վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախարար Ներսես Երիցյանը: Անձամբ ես չեմ հավատում, որ դասախոսություններով գլուխ արդուկող Տիկոն կդառնա ՀՀԿ համամասնական ցուցակի թիվ 1-ը, նույնիսկ եթե այսօր նրան դա խոստանան «100 տոկոսով»: Պարզապես ՀՀԿ-ի` դեռ Աշոտ Նավասարդյանի շնորհիվ ձևավորված էներգետիկայի մեջ դա չի տեղավորվի, ու վերջ: Կամ հանգամանքները չեն թողնի, կամ ինքը չի լինի…
Ինչևէ, երևի Երրորդ Հանրապետության բախտից է, որ իշխող լինելու դատապարտված կուսակցությունը ուզած թե չուզած տեղավորվում է նժդեհյան գաղափարախոսության մեջ և խժռում է դրանից շեղվող իր առաջնորդներին: Երևի Վազգեն Սարգսյանը, երբ ՀՀԿ-ն դարձրեց «իշխանության լոգո», չպատկերացրեց, որ դրանով կանխորոշեց պատմության ընթացքը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որ վերաբերում է շատ սահմանափակ մի հարցի` ավտոմեքենաների պետհամարանիշներին: Սահմանվեց, որ պետհամարանիշներում օգտագործվում են մի շարք լատինական տառեր: Թվում է, թե բան չփոխող մի որոշում է, սակայն այն վերաբերում է սկզբունքին:
Եթե մինչ վերջերս պետհամարանիշներում օգտագործվում էին տառեր, որոնք հավասարապես կարելի էր և՜ լատիներեն, և՜ հայերեն կարդալ (Լ, Ս, Օ, Տ), ապա հիմա «չհերիքելու» պատրվակով ներմուծվեցին մի շարք զուտ լատիներեն այբուբենով կարդացվող տառեր: Այսինքն` «հայկական շուստրիությունը» ավարտվեց օտարամոլության հաղթանակով:
«Չհերիքելու» հարցը ճանապարհային ոստիկանությունը մինչ հայրենի կառավարության որոշումը փաստացի կարգավորում էր` ռեալ համարանիշներում ներմուծելով նոր ինչպես հայերեն, այնպես էլ լատիներեն տառեր: Մնում էր կառավարությունը վճռեր` մեր պետհամարիշների համակարգը վերջնականապես հայատա՞ռ է, թե՞ լատինատառ: Իհարկե, կառավարությունը կարող էր նաև երկարաձգել «շուստրիական» վիճակները` համարանիշների 5 թվերի փոխարեն սահմանելով 6 թվերի համակարգը` նույն տառերի տիրույթում: Սակայն կառավարական այրերը շտապեցին օտարամոլ մոտեցումով առաջ ընկնել:
Ի՞նչն է պատճառը: Թերևս դրա հետ ինչ-որ առնչություն ունի օտարալեզու դպրոցների տապալված նախագիծը: Ի վերջո, հանրային բողոքի և ՀՀԿ-ի ներսում խուլ դժգոհության արդյունքում այդ օրենքը բերվեց այն տեսքի, որ ռեալ կյանքում օտարալեզու դպրոցներ ստեղծելու հնարավորությունը դարձրեց գրեթե անհավանական: «Մանթրաժի» մեջ ընկած բարձրաստիճան օտարամոլները դռնից դուրս շպրտվելուց հետո սկսեցին փնտրել լուսամուտից ներս խցկվելու տարբերակներ, ու առիթը ներկայացավ պետհամարանիշների հարցի տեսքով: Անշուշտ, սրանց գտած անթասիբ լուծման «հիմնավորումն» այն է, որ լատինատառ համարանիշով ավտոմեքենան կարող է մուտք գործել ցանկացած երկիր: Բայց չէ՞ որ Ռուսաստանում պետհամարանիշները ռուսատառ են, արաբական երկրներում ու Իրանում` արաբատառ: Ու Եվրապա գնացող մեքենայի տերը պարզապես վերցնում է լրացուցիչ «արտասահմանյան» պետհամարանիշ… Պարզապես հայոց հողից ու հայոց ավանդույթներից հեռու վիրտուալ «Հայկական աշխարհ» կառուցող վարչապետ Տիգրան Սարգսյանի սիրտը կպայթեր, եթե օտարամոլ այդ քայլի առիթը բաց թողներ: Մանավանդ, որ երկրի հակաօտարամոլ կենսադաշտի պայմաններում հարկադրված եղավ Իսպանիայից բերել իր անչափահաս որդուն և ցուցադրել ՀՀ «քյալ ու քյառթու» քաղաքացիներին` Տաթևի վանքում ու ճոպանուղում:
Բա կուլ կտա՞ր «անկիրթ ու հետամնաց», «մրցունակությունից բան չհասկացող» հայերի կողմից իր նրբիկ «առաջադիմական» հոգուն հասցրած այդ վիրավորանքը, այդ հարկադրված զոհաբերությունը…
Սակայն գարշելի օտարամոլության ու օտարահպատակության մոլուցքը անպակաս է և ընդդիմադիր դաշտից: Զորօրինակ` ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի «մեխը» հակակոռուպցիոն դարակազմիկ ելույթներն էին: Բայց դրանց «փաստական հիմքը» եղկելի էր իր պարզունակությամբ: 2-3 օր առաջ գումարին գյորա ինչ որ անկապ ռուսական կայքում զետեղել էին տեղեկություն, իբր ռուսական գլխավոր դատախազությունը հետաքննություն անցկացնելիս հայտնաբերել է սերտ կապ ռուսական հանցաշխարհի և ՀՀ առանցքային իշխանական ու օլիգարխիկ դեմքերի միջև: Բնականաբար, սույն էշությունն անմիջապես տիրաժավորել է ՀԱԿ-ի քարոզչական մեքենան` վկայակոչելով «հեղինակավոր ռուսական աղբյուրները»: Ու տվյալ պահին կարևորն այն չէ, թե իրո՞ք մեր վերնախավը բաղկացած է հանցագործներից: Անշուշտ, բաղկացած է, անշուշտ, հանցագործը` հանցագործի և տականքը` տականքի վրա է նստած: Այստեղ բանալի բառը հենց «ռուս» բառն է: ՀԱԿ-ի «քաջամարտիկների» փաստարկը գարշելի է իր օտարամոլությամբ. Ժողովուրդ, տեսեք, զորավոր ռուսը այս իշխանությանը ռուսական դատախազության միջոցով հանցագործ է հանել, մի քիչ հուպ տանք` ռուսի օգնությամբ սրանց կտանենք ռուսական բանտ… Յա՛խք:
Պարզապես ՀՀ առաջին նախագահի ճամբարակիցները մի օտարամոլությունը մյուսով են փոխարինել: Եթե առաջ երդվում էին Եվրախորհրդի ազիզ արևով ու շատ ուրախ էին Հայաստանին դատապարտող ԵԽԽՎ բանաձևեր անցկացնելով, ապա այժմ, երբ ԵԽԽՎ-ն ամսի 19-ին բացվող իր երևանյան ֆորումին ավելորդ է համարել իրենցից որևէ մեկին հրավիրելը, որոշեցին, որ դրսից «տղա կանչելու» հարցը եվրոպականից ռուսական հարթություն պիտի տեղափոխեն: Ի դեպ, ընդդիմադիր այդ տեսակի մտածողությունը ակամա լիովին մատնել է Զարուհի Փոստանջյանը: Տիկինը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող, ակնհայտ թուքամետ Գորան Լինդբլադի վրա մուննաթ է եկել, թե` ինչպես համարձակվեցիր քո հայրենիք Շվեդիան, շվեդական խորհրդարանի քո ընտրարշավը ավելի կարևոր համարել, քան մեր քաղբանտարկյալների ու մարտի 1-ի հարցը: Առավել ևս, որ քո շվեդ ընտրողները քեզ համարեցին այլևս ոչ պիտանացու, իսկ ԵԽԽՎ բյուրոկրատները ափսոսացին մի քանի հազար եվրո հատկացնել քեզ Երևան ուղարկելու համար…
Գարշելի օտարամոլության վիրուսը պարզապես կերել է մեր ժողովրդին ու մեր երկրին: Նախագահից սկսած, բոմժով վերջացրած: Եթե ալկաշությունից սատկող ռուս բոմժը լեզուն հազիվ շարժելով գոռում է «Կեցցե՛ մեծն Ռուսիան», ապա մեր բնակչության կեսը երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա փախչել «Էս երկրից»:
Ուշադրություն դարձրեք. կանաչի ծախողն ու պատգամավորը հավասարապես ասում են ոչ թե «Մեր երկիրը», այլ «Էս երկիրը» : Ընդհանրապես, երևի թե ընթերցողն ու հեռուստադիտողը երկրի հետ կապակցվող դերանունը կարող են դարձնել յուրահատուկ թեստ: Եթե քաղաքական կամ պետական այրը ասում է «Էս երկիրը», ուրեմն` հոգեպես կապված չէ մեր հողուջրի հետ ու պատրաստ է հարմար պահի «թռնել» օտար ափեր` վայելելու տարատեսակ «մարդավարի կայֆեր»: Իսկ «Մեր երկիր» ասողը դժվարին պահին նաև զենքը ձեռքին իր պարտքը կկատարի, ինչքան էլ իր առօրյա կյանքում տհաճ ու չհավան թվա այս պահին:
Լավ, վերադառնանք իշխանական և ընդդիմադիր դաշտերին: Այսօր ՀՀԿ-ն իր ՀՀ նախագահ առաջնորդով հանդերձ օտար ափերում սեփական լեգիտիմության ճանաչումն են որոնում: Իսկ ընդդիմադիրները դրսում որոնում են աջակից ու ֆինանսավորող, որպեսզի երկրի ներսում խառնակչություն սարքեն և իրենք տիրանան թալանելու ու լափելու հնարավորությանը: Դաշնակցական ազգուտակ ունեցող և ՀՅԴ-ին համակրող ռեկտորը պատրասվում է դառնալ ԲՀԿ անդամ, «ճակատին ՕԵԿ գրած» գարեջրագործը ծախում է իր ճակատի գիրը, քավորը սանիկին է ուրանում, իշխանական դաշտում չտեղավորվածն էլ բացահայտ փնտրտուքի մեջ է, թե որ երկրի շպիոնը դառնա թանկ գնով… Լավ, բա ո՞վ է շենացնելու ՄԵՐ միակ, լավ թե վատ երկիրը, որից դուրս հորովել չկա:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հանրությանը, թերևս, ամենից շատ ցնցել է 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահը: Բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք. մեզանից ով մի շաբաթ առաջ ընդհանրապես գիտեր այդ անունը: Անշուշտ, ոչ ոք, բացառությամբ մերձավորագույն ազգականների: Քանզի նա հանրահայտ դարձավ այն պահից, երբ տանջամահ արվեց թուրք դահիճների կողմից:
Իսկ մինչ այդ նրա մասին որևէ բան գիտեին հարազատները, մեկ էլ պետության մարդիկ: Պետության մարդիկ էլ բերանները ջուր էին հավաքած մինչև ողբերգության պահը… Մինչդեռ ահազանգը պետք է հնչեր այն պահին, երբ նա որպես պատանդ հայտնվեց թուրքի ձեռքում: Ավելին, համապետական տագնապի զանգը պիտի հնչեր այն պահին, երբ ինտերնետը ողողվեց նրա «ինքնախոստովանական ցուցմունք» կոչեցյալով, երբ թուրքը աշխարհով մեկ ղժաց «հայ դիվերսանտի» պատմածի վրա, ու բոլորին դեմ տվեց համապատասխան տեսանյութը: Սակայն ի՞նչ արինք մենք (չսահմանազատվենք ՊՆ չինովնիկներից, զի նրանք մեր միս ու արյունն են): Ոչինչ` հայտարարեցինք, որ նա դիվերսանտ լինել չի կարող, քանզի գերեվարման պահին զորացրված էր ՀՀ զինված ուժերից: Ու` վերջ: Մինչդեռ Բաքվում անասելի խոշտանգումները նրա ԱՄԵՆՕՐՅԱ իրողությունն էին: Ինչի՞ էինք սպասում: Հրաշքի՞, որ կդիմանա թուրք դահիճների կտտանքներին: Բայց այդպիսի հրաշքներ չեն լինում նույնիսկ մոգության ամբողջ զինանոցի գործադրման դեպքում և ունեցանք զարհուրելի արդյունք` նրա տանջամահության լուրը:
Ընթացքում մեր Կարմիր խաչը դիմեց ադրբեջանական իշխանությանը (ավելի լավ է պատի դիմեին) նրան տեսակցելու խնդրանքով: Ամոթ ձեզ, ավելի լավ է` այդ քայլն էլ չանեիք: Եթե դիմած լինեիք բոլոր հնարավոր միջազգային կառույցներին, միգուցե նրան կարողանային տեսակցել ռեալ դրսի մարդիկ, ու խեղճ տղան հասցներ աշխարհին տեղեկացնել, որ իր ամբողջ ասածը իրենից կորզել են խոշտանգումով: Իսկ այսպես` թուրքը նրան ընդմիշտ լռեցրեց: Մենք էլ հանցակից դառանք` ՊՆ-ով, Կարմիր խաչի հայկական գրասենյակով ու դրա ղեկավարով հանդերձ, նաև հանրությունով, զի առաջին ահազանգողները բլոգերներն էին…
Եվ ուշքի եկանք միայն նրա մահվան լուրից հետո: Սկզբում ՊՆ-ն հադես եկավ հայտարարությունով, որից կատաղեցինք, քանզի այդպիսի բան պիտի տարածեր արտգործնախարարությունը: Հետո ԱԳՆ-ն արձագանքեց, երբ այդտեղի լպստած մամայի բալեքին հասկացրին, որ պիտի ճարպակալած հետույքները տեղից շարժեն… Բայց տեղի ունեցածը հարցադրումներ է առաջացնում:
Ինչո՞ւ իշխանությունն իր համար արտակարգ դեպք չի համարում ամեն մի դրվագ, երբ թուրքը պատանդ է վերցնում որևէ հասարակ գյուղացու: Ինչու՞ միանգամից իր առջև խնդիր չի դնում այդ շարքային ՀՀ քաղաքացուն ազատելը, չէ որ ՀՀ քաղաքացուն պաշտպանելը պատվի խնդիր է, որը լուծման է կարոտ։ Ավելի լավ է քսան հոգի զորականին վայել մահով մեռնեն, քան մեկ հայորդի դառնա թուրք դահիճի բաժին. Մահ էլ կա, մահ էլ…
Հաջորդը. 20 տարվա իրողության պայմաններում ինչո՞ւ աշխատանք չի տարվում, որ ոչ մի խաղաղ բնակիչ չդառնա թուրքի բաժին: Մի՞թե դժվար է սահմանամերձ գոտու բնակիչների հետ տարրական բացատրական աշխատանք անցկացնելը: Հո չենք ասում` սահմանին անանցանելի պատ կառուցեք, բայց մարդկանց բացատրեք` ինչ անեն, որ թուրքի գերին չդառնան, որ պատահական էշ գնդակից չզոհվեն, որ ականի վրա չպայթեն ու չլրացնեն էշ նահատակների շարքերը: Ի՞նչ է, դժվա՞ր է:
Համ էլ ինչո՞ւ մենք չունենք մեկը երեքի, կամ ավելի լավ է` մեկը տասի հարաբերակցությամբ պատանդների քանակ, որ նման դեպքերում համարժեք զրուցենք հակառակորդի հետ: Չե՞նք կարող` մի ծիծաղացրեք ինձ… Ճիշտ է, Ալիևի համար ոչինչ է թեկուզ 10 հազար հասարակ թուրքի սատկելը, սակայն դա միևնուն չէ եմիշագլուխ բնակչության ու շարքային ասկյարների համար:
Կարճ ասած` բոլորս մեղքի բաժին ունենք: Ու նույնիսկ չենք կարող ասել` «գերեզմանին լույս իջնի», քանզի այդ երիտասրդի հարազատներին չենք կարող երաշխավորել, որ գերեզման դնելու բան կունենան: Եվ թե ինչ կասեն դեպքի մասին միջազգային անառականոցներում` դրանից բան չի փոխվում:
Մենք դասեր պիտի քաղենք եղածից, որն այլևս անուղղելի է: Պիտի ապահովենք, որ մեր ամենախեղճ գյուղացին ապահովագրված լինի թուրքի պատանդ դառնալուց:
Ու պիտի նաև վրեժխնդիր լինենք: Թուրքը կհանգստանա միայն այն ժամանակ, երբ ստույգ իմանա` մեր ամեն մի սևազգեստ մոր դիմաց անպայման լինելու են տասնյակից ավել ողբացող թուրքի մայրեր: Չմոռանանք մեծն Շահան Նաթալիի դասերը` մեր կյանքը թուրքի մահով է պայմանավորված, և ընդհակառակը: Ու թող մեր ապահով սահմանը և մեր զորականի ահարկու բազուկը լինի անգերեզման 20-ամյա նահատակ Մանվել Սարիբեկյանի լավագույն հուշակոթողը:
Ու այդ ողբերգության ֆոնի վրա այնքա՛ն մանրիկ ու ճղճիմ են բոլոր հաշվարկները ընտրական տոկոսների ու պատգամավորական մանդատների վերաբերյալ…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Շաբաթը լի էր բացահայտումներով: Նախ` ԱԺ-ի լսումներին օտարալեզու դպրոցների նախագիծը «բոյդ թաղեմ» եղավ. ԱԺ նախագահը տեղեկացրեց ներկաներին, որ կոալիցիայի և ՀՀ նախագահի հետ քննարկումների արդյունքում «Լեզվի մասին» օրենքը մնում է անձեռնմխելի, իսկ «Հանրակրթության մասին» օրենքով 11 «զարգացման», «փորձարարական» և այլ զրթուզիբիլային դպրոցներ կարող են ստեղծվել, բայց ոչ պետական կարգավիճակով: Այսինքն` այդ օրենքն ընկավ «Այլընտրանքային աշխատանքային ծառայության մասին» օրենքի օրը. Օրենքը կա, բայց զրո թվով աղանդավոր է այս տարի դիմել այդպիսի ծառայության անցնելու:
Նույնն էլ օտարալեզու դպրոցները` օրենքը լինելու է, բայց քանի որ այդ դպրոցների շրջանավարտները հարկադրված են լինելու հայերեն հանձնել բոլոր ավարտական քննությունները` պետական նմուշի ատեստատ ստանալու համար, ուստի չի գտնվի այդպիսի դպրոց բացող և ոչ մի խելապակաս, որը դրա վրա փող դնի…
Մնացածը վարչապետի, Արմեն Աշոտյանի, ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, օրենքի համար հետույքները պատռած այլ անձանց դեմքը փրկելու համար է… Չե՞ որ ԱԺ լսումների ժամանակ «Ընդդեմ օտարալեզու դպրոցների» նախաձեռնության անդամները լավ «կայֆեր վառեցին» խեղճուկրակ Աշոտյանի և Արտակ Դավթյանի վրա, ու որպեսզի նրանք «դիլխոր» չմնան (իսկ թե «ճշտով» ինչ են անում «դիլխորների» գլխին` բոլորը գիտեն…), Գալուստ Սահակյանն էլ դեռ մի քիչ դերասանություն արեց` իբր ՀՀԿ խմբակցությունը դեռ պիտի կառավարությանն ու Աշոտյանին «համոզի» (գրպանս դիր, չեմ ուզում), որ պետք է Հովիկ Աբրահամյանի հրապարակած իշխանական քաղաքական որոշմանը համաձայնվել:
Ինչևէ, թեթևացած շունչ քաշենք, որ օտարալեզու դպրոցների տեսքով ենիչերիների բուծարաններ մեր երկրում չեն ստեղծվի: Ջհանդամը, թե Աշոտյանը պաշտոնանկ չի արվի ու օտարամոլներին ոտատակ չենք անելու: Բայց թե ինչ է ենիչերին` զգացինք այսօր:
Հայկական արմատներ ունեցող, սակայն դրանք ուրացած թուրքական կուսակցապետ Դևլեթ Բահչելին այսօր Անիի Մայր տաճարում 5000-անոց եմիշագլուխ խաժամուժի հետ մեկտեղ սրբապիղծ «նամազ» արեց: Դրանով նա ոչ միայն 940 տարվա մեջ հերթական անգամ պղծեց տաճարը, այլև վիրավորանք հասցրեց իսլամին: Չէ՞ որ այդ վիժվածքները Ալլահին փառավորեցին` ծնկարմունկային «սեքսուալ» դիրք ընդունելով թուրքերեն կեղտոտ հայհոյանքներով «զարդարած» տաճարի պատերի առջև… Լավ, թուրք իր հերթական անհեռատես պղծությունն արեց, դրանով իսկ զրոյացնելով Աղթամարում կազմակերպված շոու-պատարագի արդյունքը: Բայց, գրողը տանի, ո՞ւր է Մայր աթոռի դիրքորոշումը, ո՞ւր են մեր ԱԳՆ-ի ցասումնալից դիմումները միջազգային ատյաններին…
Փոխարենն ունենք մեկ այլ եղկելի երևույթ: ՀՀ քաղաքացի 25-ամյա հայուհին հենց այն պահին, երբ հայտնի էր Անիի սրբապղծության ծրագիրը, գնում է Թուրքիա ու հաղթում «Ճ» կլասի ինչ-որ տուրիստական գեղեցկության մրցույթում: Ինչ-որ «Ջոլի-տուր» անունով գործակալություն կազմակերպում է այդ տականքությունը, և պետությունը նրան չի զրկում գործունեության արտոնագրից: ԱԳՆ-էլ էշի ականջում քնած, չի էլ ուզում մեկնաբանել այդ ազգուրաց գարշանքի փաստը… Յա՛խք: «Հայ Դատի» նվիրյալ ՀՅԴ-ն էլ փոխանակ Անիի սրբապղծության և հայրենի ազգուրաց «գեղեցկուհիների» (չասենք ավելի կոպիտ) հարցերով զբաղվելու Աշտարակում խղճուկ հանրահավաք է անցկացնում: Այնքան խղճուկ, որ հանրապետական Գագիկ Մելիքյանը վրեքները հռհռում է ու ասում, որ սրանք նույնիսկ 0,7 տոկոս քվեի հարց չեն կարող լուծել, էլ ուր մնաց 7 տոկոսի ու առավել ևս մեծամասնության հավակնեն:
Հա, քիչ էր մնում մոռանայինք, որ ԲՀԿ-ն նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանին որոշեց առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Դրանով դրին ու թքեցին «ախքիկների» հոգու խորքը, քանզի գարեջրիստ Սամոն ժամանակին երդվում էր, որ իր ճակատին ՕԵԿ է գրած: Սակայն դժվար թե տղամարդկությունները հերիքի իրենց դավաճանի թեկնածությանը դեմ քվեարկեն: Հաստատ կվախենան Ծառուկյանից ու Գալուստ Գրիգորիչից…
Ինչևէ, այս անգամ «աջաբսանդալը» դառնահամ դուրս եկավ: Սակայն ճշմարտությունը հաճախ դառն է լինում։
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հանրությանը մի ամբողջ շաբաթ թմրեցրեցին «Յութուբ»-ում տեղադրված նյութի մեկնաբանությամբ: Մի շարք հրապարակումներ եղան «ընդդեմ սադիզմի», վրդովված հեղինակները պահանջում էին խստագույն պատիժ ընդդեմ «սադիստ սպայի», նկարագրում էին, թե ինչ աստիճանի չէին ուզի, որ իրենց որդին լինի այդ զինվորի տեղը… Մինչդեռ այդ ամենի մեջ կեղծավորության այնպիսի դոզա է պարունակվում, որ դրա մարսելը դժվար է:
Եվ կեղծավոր է ոչ միայն «արմատական ընդդիմությունը», այլև ՊՆ-ն: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները ամբողջովին տեղավորվում են «ահասարսուռ» հարցադրումները բավարարելու տրամաբանության մեջ:
Մինչդեռ պարզապես ամոթ է, որ հայոց զորականները այդպիսի կեցվածքով են հանդես գալիս: Պաշտպանական գերատեսչությանը սազական կլիներ, եթե տեսանյութի հայտնվելուն պես տարածողին 48 ժամ ժամանակ տային` ռազմական ոստիկանությանը ներկայացելու դեպքի կատարման իրական վայրը, հակառակ դեպքում սպառնալով քրգործ հարուցել ընդդեմ բանակը վարկաբեկողների:
Բայց իրականում ամեն ինչ եղավ արդարացողի տրամաբանությամբ: Սկզբում ՊՆ-ն «չորով» հերքեց, հետո «պադստավկա» արեց բոլոր նրանց, ովքեր փորձեցին համակարգված հարձակումից բանակը պաշտպանել, ու «կաթիլներով» ներկայացրեց տեսանյությային իրողությունը: Ներկայացվածը վերջնարդյունքում խոշոր հաշվով մի մեծ բան չի: Եղածը եթե ամփոփենք, հետևյալն է: Զորամասում ծառայող զինվորին այցելում է իր հայրը` եղբոր հետ միասին: Սպայի և ևս երկու զինվորների հետ դուրս են գալիս զորամասից, անտառի մի բացատում քեֆ են անում, հարբում: Ամեն ինչն ավարտվում է նրանով, որ սպան սկսում է զբաղվել երկու զինվորների «ականջաձգությամբ», ինչը բջջային հեռախոսով նկարահանում է երրորդ զինվորի հայրը: Երկու ամիս անց այդ տեսագրությունը «Երկրապահի» գծով հանձնվում է ՀՀՇ-ականներին, ու սկսվում է… Ի հայտ է գալիս հայտարարություն, ուր Հայ ազգային կոնգրեսը սպայի վարքագիծը գնահատում է որպես սադիզմի եզակի, նույնիսկ ֆաշիզմի օրոք չեղած դրսևորում… Ու կրկին ՊՆ կախ ականջներով արդարանում է, որ բացահայտել է սկզբից մինչև վերջ:
Լավ, բայց իրականում ի՞նչ է եղել: Ի՞նչն են պիտակել «Բանակի իրական դեմք» «Յութուբ»-ում ներկայացվածը: Մի շարքային ապուշ հանցագործություն, որի ընթացքում հարբած սպան քաշում է հարբած զինվորների ականջները, նրանց «չռփում» ու նվաստացնում: Ու քանի որ «դոզայի» տակ է, դա կրկնում է բազմիցս: Բնական է, որ նաև Սեյրան Օհանյանը նրա վարքագիծը գնահատում է որպես անասնական, բնական է, որ նրան անհապաղ ձերբակալում են: Բայց հակաբնական է «կոնգրեսականների» վարքագիծը: Սկսում են նրանից, որ իրենց հայտարարությամբ պահանջում են երկու զինվորների անձեռնմխելիությունը: Բայց, գրողը տանի, ո՞վ է ասել, որ նրանք իրենց անասուն սպայի հետ հարբեցողության ընթացքում անշեղորեն պահպանել են զինվորական կանոնադրությունը:
«Կոնգրեսականները» դրան հավելել են նաև պահանջ` ապահովել բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր տարածել են տեսանյութը… Չհասկացանք, վաղը եթե որևէ մեկը հեռախոսով տեսագրած ռազմական գաղտնիքները դուրս հանի, նրա անվտանգությունն է՞լ եք պահանջելու: Դարձավ լրիվ աբսուրդ. Բանակի ցանկացած անցուդարձ տեսագրողը անմիջապես արժանանալու է «Կոնգրեսի» պաշտպանությանը: Այսինքն` ձեզ միևնո՞ւյն է, ինչ է դուրս գալու զորամասի պատերից` իրավախախտում, թե դավաճանություն: Միայն թե դուրս հանողին ձեռ չտան… Բայց իրավախախտման դեպքում տեսագրությունն ի՞նչ գործ ունի «Յութուբ»-ում: Դրա իսկական հասցեատերը ռազմական ոստիկանությունն է:
Կարճ ասած, չեմ կարող չհամաձայնվել, որ բանակը համակարգված հարձակման թիրախ է դարձել հհշական ճամբարի կողմից: Որոնք պատրաստ են պահանջել հարբած օրինազանց զինվորների պաշտպանություը, միայն թե հաստատեն այն աբսուրդը, իբր մեր բանակի սպայական կազմը բաղկացած է սադիստներից: Ու հարբած անասունին պատրաստ են հռչակել «բանակի իրական դեմք»:
Ի՞նչ ասես սրանց: Հանուն մանրիկ քաղաքական օրախնդիր զրթուզիբիլի պատրաստ են պղծել մեր երկրի միակ լավ թե վատ երաշխավորի` բանակի նկարագիրը:
Մինչդեռ մեր բանակի իրական դեմքն այդ էշությունը չի: Օրերս կարդացի բանակից վերջերս զորացրված Հովհաննես Իշխանյանի մատյանը: Նա ներկայացրել էր սույն տեսանյութից ավելի գեշ դրվագներ սեփական զինվորական կյանքից, իսկ վերջում հարց բարձրացրել` ո՞նց կարելի է բանակի ներքին կյանքի վերաբերղ որևէ բան «Յութուբ»-ում դնել: Էսօր` շարքային հանցանք, վաղը` զորավարժություններ, մյուս օրը` ռազմական քարտեզ… Ու վերջերս զորացրված երիտասարդը առաջարկում է «Բանակի իրական դեմքը» խորագրի սեփական վարկածը: Սեփական լուսանկարներով, ուր ճաշում է ընկերների հետ զինվորական ճաշարանում, ուր զինվորներով համակարգչի մոտ են, ուր զինվոր ընկերներով զվարճանում են… Մարդն իր անձնական քաղաքացիական ու տղամարդկային բողոքն այդպես հայտնեց ընդդեմ սանձաքրձակ քարոզարշավի: Իր 22-ամյա համեստ տղու դիրքերից:
Իսկ մեզ մնում է ընթերցողին հորդորել «Յութուբ»-ի խորքերից վերցնել մեր բանակի մասին բազում նյութեր: Ուր մեր զինվորները բավականին բարդ «Բերդ» պարն են պարում: Ուր բավականին բարդ վարժություն են կատարում զենքով` բարդ տեղանքում: Ուր ոչնչացնում են իրական հակառակորդին` կենդանի թուրքին: Փնտրեք… «Յութուբ»-ում շատ են այդպիսի տեսանյութերը: Կնայեք ո ւ կզարմանաք, թե ինչեր են անում ձեր ընկերներն ու ձեր փեսացուները: Եվ հենց դրանք են մեր պետականության միակ երաշխավորի` մեր լավ թե վատ բանակի իրական դեմքը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հ.Գ. -Սրանով վերջակետ ենք դնում անչափ շահագործված տեսանյութի պատմությանը: Ոչ ընդդիմության, ոչ էլ ՊՆ-ի հավասարաչափ հիմար մեկնաբանություններին այլևս ավելորդ ենք համարում անդրադառնալը:
Սկսենք «մորուքավոր» անեկդոտից: Շուրջ 10 հոգանոց բանտախուց բերում են մի ծերունու:
— Ինչի՞ համար են քեզ նստացրել,-հարցնում է խցի ավագը:
— Մուտիլովկի:
— Դա ի՞նչ ա:
— Հեսա կտենաս,- պատասխանում է ծերունին և ուժգին բախում է բանտախցի դուռը: Հենց որ հսկիչը բացում է դուռը, ծերունին միանգամից վերցնում է բանտախցի պետքամանը («պառաշը») ու շփում հսկիչի երեսին:10 րոպե անց բանտախուց են ներխուժում մահակներով զինված շուրջ 20 ոստիկան:
— Բիձա, դու մի կողմ քաշվիր, իսկ դուք բոլորդ շարվեք,- հրամայում է ոստիկանական պատժիչների հրամանատարը:
Այս պատմությունը վերհիշեցինք, քանի որ շաբաթը լեցուն էր քաղաքական «մուտիլովկաներով»: Ու հատկապես այդ ոլորտում փայլեց Քաղաքագետների ընկերակցության նախագահ ու դրա միգուցե միակ անդամ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա առաջին «մուտիլովկան» ստվերային էր: Փորձեց ոսկե սարերի ու ծիածանային հեռանկարների խոստումով պառակտել հայրենասեր երիտասարդների կողմից մեկ տարի առաջ ստեղծած Ազգային նոր պահպանողական շարժումը և խափանել առաջին համագումարի անցկացումը, սակայն ի պատիվ երիտասարդների`ասենք, որ նրանք հին խառնակչի կուտը չկերան, և համագումարը կայացավ` 150 պատվիրակներով հանդերձ, ընտրեց նեոպահպանողականների կազմկոմիտե և հանձնաժողովներ, ու քաղաքականապես չթրծված, սակայն ցորենը որոմից լավ զանազանող երիտասարդները շարունակեցին իրենց գործը:
Հաստակող երիտասարդության վրա ատամները կոտրելուց հետո Հմայակը որոշեց իրար խառնել խորհրդարանական կոալիցիոն ուժերին: Վեր կացավ ու հայտարարեց` թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարգին տղամարդ է, չի «կզել»` ի տարբերություն «կզարան» գնացած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի: Հաշվարկը թերևս շատ պարզունակ էր` իրար «հագցնել» ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Բայց… էլի չստացվեց: Ոչ ԲՀԿ-ն «դոդ-դոդ» կերավ այդ կուտը, ոչ էլ ՕԵԿ-ը իր «ախքիկ» հալով: ՕԵԿ-ն արդեն երկու օր է` «շան լափ» է լցնում անհաջողակ «մուտիլովշիկի» վրա` և´ Հեղինե Բիշարյանի « կիսականացի դեմքով կզող տեսակի» ներկայացուցիչ Հմայակի մասին հայտնի ելույթով, և´ Հովհաննես Մարգարյանի խորհրդարանական ճեպազրույցով: Եվ կասկած չկա, որ մի գեղեցիկ օր էլ ԲՀԿ-ն առիթը բաց չի թողնի` տրորելու Հմայակ Հովհաննիսյանին, որին, ի դեպ, շուրջ մեկ տարի ԱԺ նախագահին «քըխ» անելու նպատակով հասցրել է օգտագործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշը) ու արդեն հասցրել է վզակոթին տալով «լարել» անթիվ կուսակցություններ փոխած այդ «արժեքավոր կադրին»:
Սակայն ահավոր տգեղ բան գրանցվեց ԲՀԿ-ում, ինչը թերևս բացառիկ է մեր ազգի 12 հազարամյա պատմության մեջ: Պատգամավոր, «գլխավոր աթարբեկ» Վարդան Բոստանջյանը հրապարակավ ու նաև գրավոր հրաժարվեց «շուստրի-միամիտ» և «սուպերանկախ» լոռեցի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի զավակի հարսանիքի քավորությունից: Էդպիսի սրբապղծությանը սահմանակից իրավիճակ մտքով անգամ չէին կարող անցկացնել ինչպես Արտի օրենքը գրող քրմերը, այնպես էլ իր «Դատաստանագրքով» Եվրոպայից 700 տարի առաջ ընկած Մխիթար Գոշը: Եվ, ընդհանրապես, աշխարհի որևէ օրենսդիր կամ հոգևորական չէր կարող կանխատեսել կնքահայրությունը դրժելու տարբերակ, քանզի կնքահայրը աստվածային կատեգորիա է: Բայց… եղավ, ու թերևս ոչ առանց հրահանգի: Բոստանջյանը իր կուսակցական թիմի շահն ավելի կարևոր համարեց, քան իր սանիկին ու 100 տարվա ընկեր Վիկտորին այն բանից հետո, երբ Դալլաքյանը հրապարակային ակնարկներ արեց «կեղծ բարերար» «հաստավիզ» կուսակցապետի հասցեին:
Ի միջի այլոց, նշենք, որ ոչ հաստավիզ օլիգարխներից որևէ մեկը (ասենք` Լֆիկը, Ֆլեշը, Ալրաղացի Լյովը) երբևէ չի բռնվել բարեգործության «հանցանքի» վրա, սակայն կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ Վ. Դալլաքյանի ու Գ. Ծառուկյանի փոխհարաբերություններում բավականին պարզ նշմարվում է «ուտող-ուրացողի» հանգամանքը: Ու ամենակարևորը` փոխադարձ «մուտիլովկեքի» արդյունքում բարիք ստացածն ուրացավ իր բարերարին, իսկ քավորը` սանիկին ու ընկերոջը: Ընդհանրապես չկան ավելի եղկելի բաներ, քան նախկին ընկերության պատմությունները:
Եվ, վերջապես, մեծ «մուտիլովկա» եփեց Հայ ազգային կոնգրեսը` բանակին վերաբերող տխրահռչակ տեսանյութով: Զորակոչի շեմին ադրբեջանական ինտենսիվ դիվերսիաների պայմաններում նրանք մեր բանակը հռչակեցին սպանդանոց, իսկ սպաներին` գերմանական ֆաշիստներից դաժան… Երևի ուզածները շատ պրիմիտիվ էր` բանակապղծությամբ մարդաքանակ ապահովել էսօրվա հանրահավաքին, բայց…
Սկզբում շատերը կասկածի տակ առան տեսանյութի իսկությունը` զորամասից ու մարտական դիրքերից հեռու, մի տեսակ «պիկնիկային» վիճակ, հին նմուշի համազգեստ, այլ հետաքրքիր «մանրուքներ»…Այսօր էլ ՊՆ-ն հայտարարեց, որ ռազմական ոստիկանություն բերման են ենթարկվել տեսանյութում երևացող բոլոր երեք անձինք: Այսինքն` որ երեքն էլ զինվորական հանցագործություն կատարելու իրավիճակում են: Իսկ այն, որ համազգեստը հին նմուշի է, նշանակում է, որ տեսանյութն արվել է առնվազն ամիսներ առաջ, պարզապես դա պահում էին` սպասելով հարմար պահի… Իզուր չէր, որ Սեյրան Օհանյանը ԱԺ-ում հայտարարեց նաև տեսանյութը տեղադրողներին պատժելու անհրաժեշտության մասին: Բայց ամենահետաքրքրականը հետևյալն է. «Յութուբում» տեսանյութի հայտնվելուց (շաբաթ օրով, ուշ երեկոյան) հետո րոպեներ անց դա իր կայքում տեղադրում է նախ թունդ իշխանամետ Մենուա Հարությունյանը, իսկ հետո` թունդ ընդդիմադիր «Ա1+»-ը: Էլի իշխանաընդդիմախառը «մուտիլովկի» գարշահոտ է գալիս, գրողը տանի:
Լավ, գրողի ծոցը այդ ամբողջ կեղտը: Մեր «աջաբսանդալն» այս անգամ եզրափակում ենք տխուր լուրով: Այսօր Արցախի դիրքերում իր պարտքը կատարելիս դեպի անմահություն գնաց Շուշիի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը: Կարծում ենք, որ առանց աղմուկի, «մուտիլովկաների» ու ցուցամոլության իր կյանքը Հայրենիքին զոհաբերած 20 տարեկան հասարակ տղան ավելին արժե, քան մեր ճղճիմ ու անբարո քաղաքական դաշտն ամբողջությամբ:
Եվ ուզում եմ հռչակել «Մուտիլովշիկներ» Հայոց աշխարհի, միացե´ք» կարգախոսը: Թող հավաքվեն իրար գլխի, և խոստանում եմ այդ դեպքում իմ գրպանից դնել մի ցիստեռն բենզինի փողը…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Եղավ բանակային հերթական արտակարգ պատահարը…
Ստացվեց Վայքի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի ինքնասպանության լուրը։
Բայց, օրինակ գիտության և կրթության հնագույն փոխնախարար Արա Ավետիսյանը չի ալարել ու հաշվարկել է, որ նույն տարիքային և սոցիալական պատկերով քաղաքացիական խմբերում, ինչ մեր բանակայիններն են, մահերի տոկոսը բանակայինների մահերի տոկոսից ավել չեն: Ճիշտ է, որպես փոխնախարար, դա իր գործը չէ, բայց փաստը մնում է փաստ, որ բանակային մահերի վիճակագրությունը ամենևին հավար գցելու բան չէ: Ինչ վերաբերում է հանրային աղմուկին, ապա իրական ցուցանիշը նախորդ տարիներից ավել չէ, պարզապես այս տարի ամեն մի դեպք անմիջապես հայտնվում է մամուլում: Ու համապատասխանաբար, ամեն դեպքի շուրջ մեծ աղմուկ է: Բայց գլուխը քարը այդ հանրային աղմուկին ու մեր բանակի շուրջ ստեղծած «սպանդանոցի» կերպարին: Թեև նույնիսկ Ֆեյսբուքում ծլել է պացիֆիստների խումբ, որը հանդես է գալիս առհասարակ ընդդեմ զինապարտության: ՀՀ քաղաքացիների այն տեսակը, որը պատրաստ է Հոլադիայում գոմիկ գրվել, միայն թե չգնա բանակ ու փախչի երկրից հանուն մի հատ համբալի աշխատատեղի, մեզ բավականին քիչ է հետաքրքրքրում: Առավել վտագավոր են պետականորեն բանակի հերն անիծողները: Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է «Կանոնադրական օրենսգիրք» անունով փաստաթուղթը, որը կոչված է բանակում կանոնակարգել սպա-զինվոր և ենթակա-հրամանատար հարաբերությունները: Հանկարծ որոշեցին, որ 1996թ. Կառավարության որոշումը «քըխ» է և այդ ամենը պիտի կարգավորվի օրենքով: ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ դաշնակ Հրայր Կարապետյանն էլ հորթային հրճվանքի մեջ է ընկել, որ օրենքով կարգավորելու բան է ձեռքն ընկել… Եվ ի՞նչ է առաջարկում այդ օրինագիծը: Մոգոնել են չտեսնված ու չլսված բան` հակասահմանադրական և անօրինական հրամանը չկատարելու իրավունք: Այսինքն, զինվորը մարտի դաշտում որոշելու է, թե ինչքանով է օրինական իր սպայի հրամանը` շան սատակ անել վրա քշող թշնամուն… Պատկերացնո՞ւմ եք: Եվ մինչև նա որոշելու է այդ հարցը, թուրքը սպանելու է կամ գերևարելու է և՜ իրեն, և՜ իր զինակիցներին, և՜ իր սպային: Լավ, թեկուզ այդ ահավոր հետևանքները չլինեն: Պատկերացրեք, հրամանը չկատարեց` որպես հակաօրինական, բայց հետո պարզվեց, որ այն լրիվ օրինական է: Ի՞նչ պիտի լինի: Կամ նոր օրենքով նախատեսված ռազմական օմբուդսմենի ինստիտուտը: Պատկերացրեք, որ թուրքի տանկը ոչնչացնելուց առաջ զինվորը խորհրդակցում է այդ օմբուդսմենի հետ` հարվածի՞ դրան հակատանկային նռնակով, թե՞ դա մարդու իրավունքների խախտում կլինի… Կարճ ասած` լիքը էշություն: Պատահական չէր, որ օրինակ ԽՍՀՄ զինված ուժերի կանոնակարգը նախատեսում էր, որ սկզբում պիտի կատարես հրամանը, իսկ եթե այն սխալ է կամ ապօրինի` կատարելուց հետո զեկուցես վերադասին: Մարդիկ գիտեին, ինչ էին անում: Իսկ մեր «սուպերդեմոկրատները» պատրաստ են բանակի հերն անիծել, միայն թե «ժողովրդավար» երևան: Այն էլ` այն պահին, երբ օրումեջ առնչվում ենք ադրբեջանական դիվերսիոն խմբերի հետ: Առայժմ հետ ենք մղում դրանց, Արցախի մատույցները զարդարում թշնամու լեշերով: Բայց պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի «ժողովրդավարացման» դեպքում… նույնիսկ մտածել չեմ ուզում:
Սակայն ամենազրհուրելին այն է, որ լռում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Չի առարկում, չի բողոքում, թե` դուք հո կատարյալ հայվան չեք, որ էդպիսի բան եք առաջարկում: Չի ասում, թե հանգիստ թողեք մեր միակ աշխատող կառույցը` բանակը, մի պղծեք այն կեծ ժողովրդավարական անհեթեթություններով: Հանձնաժողովի նախագահ դաշնակ Հրայրն էլ, փոխանակ միանգամից խոտանի նախագիծը, դիֆիրամբներ է երգում օրինագծին, ասում է` ինչ լավ է, որ հրաժարվում ենք սովետական ժառանգությունից… Լավ, հետո՞: Ոչ ոքիդ վեջը չի՞: Բա որ թուրքը վաղը տներիդ դուռը չոքեց: Թե՞ ձեզ թվում է, որ եթե ռուսին 49 տարով բերեցիք, ռուսը ձեր փոխարեն թուրքի դեմ կկռվի: Նույնիսկ եթե կռվի, դուք հո մակաբույծ չե՞ք… ամոթ է: Ստացվում է, որ մի կողմից գրանտակեր աղբիկները պախարակում են մեր բանակը, խրախուսում զինավախության գարշելի ու անթասիբ տրամադրությունները, մյուս կողմից իշխանությունն է էշ-էշ օրենքներ բերում, որոնք փչացնում են մեր բանակը:
Հեռու գնացեք, հանգիստ թողեք մեր անկախության և անվտանգության միակ երաշխավորին` մեր բանակը, իր բոլոր լավ ու վատ կողմերով հանդերձ: Ուրիշը չունենք, և թույլ չենք տա եղածը փչացնել: Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարեք մեր բանակից, ձեր հարամ փողը ուրիշ միջոցներով աշխատեք:
Ես ստույգ գիտեմ, որ չեմ կամենում թուրքին տեսնել հայոց մայրաքաղաքի մատույցներում: Ես ստույգ գիտեմ, որ չեմ կամենում մեր երիտասարդությանը տեսնել ղզիկների հավաքածուի կարգավիճակում: Ես չեմ կամենում մեր բանակը տեսնել ամուլ «քաղաքացիական» հիմնարկի վիճակում: Ես չեմ կամենում վտանգված տեսնել մեր լավ թե վատ պետականությունը, չեմ կամենում, որ մեր քաղաքական պոռնիկները մտածեն տարածքները հանձնելու «լավագույն» տարբերակի մասին ու մի բան էլ դա մեզ մատուցեն որպես դիվանագիտական ու քաղաքական մտքի թռիչք: Չեմ կամենում, և վերջ: Ուստի, որպես ՀՀ շարքային քաղաքացի, որպես Հայոց բանակում ծառայած և պահեստազոր զորացրված տղամարդ, որպես երկրի ապագան արժանապատիվ տեսնող մարդ ինձ իրավունք եմ վերապահում պահանջել երկրի նախագահից ու պաշտպանության նախարարից` վերհիշելով Ձեր մարտական կենսագրությունը, վճռականորեն կասեցրեք մեր բանակն ապականող ու փչացնող օրինագիծը: Մի կերպ կդիմանանք այն «ողբերգությանը», որ մեր բանակի կանոնակարգը «սովետական» է ու եվրոպացիների քմքին չէ: Բանակը, ի վերջո, մեզ է պաշտպանում, այլ ոչ թե Եվրոպան: Դե, իսկ վարչապետին բան չենք խնդրում` նա, մեղմ ասած, ոչ բանակից է բան հասկանում, ոչ տղամարդկությունից:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Աչքներս լույս: «Ռուսաց թագավոր» Մեդվեդևի այցի կապակցությամբ Բաքվում 162 մ բարձրությամբ «կոպալի» վրա զետեղել էին աշխարհի ամենամեծ դրոշը` 2500 քառակուսի մետրանոց ադրբեջանական «յորղանը»: Եվ ահա մեկ օր չանցած` քամիները պատառ-պատառ արին դա: Իլհամ քյոռփա-բաբա Ալիևին թերև մնում է այդ հսկայական նախկին դրոշի պատառներից մի քանի միլիոն թաշկինակ սարքել, որպեսզի Կովկասի թուրքերը արտասուք սրբեն…
Ինչպես ասում են` լավ նախանշան է: Ադրբեջանական գիգանտ «թումբանը» վարի գնաց հենց Արցախի անկախության օրը: Կարելի է ասել, որ Մեդվեդևի այցը «աչքով տվին», և Ադրբեջանը դրանից որևէ շոշափելի առավելություն մեր դեմ չստացավ: Անշուշտ, Բաքվի հիասթափությունը շատ լավ բացատրվում է քաղաքագիտական տերմիններով, բայց խոսքը դրա մասին չէ: Եկեք տեսնենք, թե ով ու ինչպես դիմավորեց Արցախի անկախության տարեդարձը:
ՀՅԴ-ն մի ամիս շարունակ խոստանում էր, որ սեպտեմբերի 2-ին կանի բեկումնային հանրահավաք, որի ժամանակ կազդարարվի շրջադարձային փոփոխությունների սկիզբը: Արդյունքում եղավ ընդամենը տոնական հավաք «Դինամո» մարզասրահում` ճոռոմ ելույթներով, խորոված-քեբաբով ու «ընկեր ջան, գինի լից»-ով: Էհ, խմողաց անուշ լինի, բա գո՞րծը, բա ընդդիմադիր կեցվա՞ծքը, բա ազգն ու հայրենի՞քը…
«Ընդդիմադիր կեցվածքի» մասին լսեցինք դրանից մի քանի օր առաջ, Արմեն Ռուստամյանից` թե ձևավորելու ենք «նոր որակի իշխանություն»: Սակայն ոչ ոք պատասխան չլսեց` ուզո՞ւմ են դաշնակներն իշխանափոխություն անել, թե՞ սպասում են հերթական ընտրություններին: Ինչպես միշտ, ո՜չ նալին, ո՜չ մեխին… Երևի հույս ունեն, որ եթե «Հայ ազգային կոնգրեսը», գործակցելով արտաքին ուժերի հետ, լավ ճաքացնի գործող իշխանությանը, ապա «շուստրիաբար» կգրավեն իշխանությունը: Իսկ եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պինդ ու անսասան դուրս եկան, ապա դաշնակներն իրենց կպահեն «պուպուշ» ու կառուցողական և որպես նվեր կստանան իրենց մշտական 7-ր տոկոս քվեն, կմտնեն ԱԺ, միգուցե նորից կոալիցիա կազմեն նույն ՀՀԿ-ի հետ, եթե Գալուստ Գրիգորիչն, իհարկե, նրանց ցույց չտա ռուսական` վերջերս պաշտոնապես բառարաններից հանված երեքտառանի բառի ուղղությունը…
Անշուշտ, առանց այդ բառի խոսակցական ռուսերենը կկորցնի իր համն ու հոտը, սակայն ՀՀ հայախոս մեծամասնությանն ավելի շատ հետաքրքրում է հայ-ռուսական ռազմական արձանագրությունը: Բոլորը հստակ արտահայտվեցին. իշխող կոալիցիան և ընդդիմադիր ուժերի մի մասը` կողմ, լևոնականներն ու «Ժառանգությունը»` դեմ: Մենակ դաշնակներն են, որ հստակ ոչ հա են ասում, ոչ էլ` չէ, մլուլ են տալիս, թե`կնայենք, ծանրութեթև կանենք… Իսկ Արմեն Ռուստամյանը, որը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, Մեդվեդևի Հայաստան գալու պահին խոստովանել էր, որ արձանագրությունը դեռ չի կարդացել, բայց ՀՅԴ-ով լուրջ կքննարկեն, ու եթե վատ կետեր լինեն` վավերացմանը դեմ կքվեարկեն: Ապշեցուցիչ է` ախր խորհրդարանում Արմեն Ռուստամյանը ի պաշտոնե առաջինը պիտի ծանոթանար այդ տեքստին, սակայն ծանոթ չէր նույնիսկ այն պահին, երբ բոլոր լրատվամիջոցներում դա կար:
Համ էլ ի՞նչ երկար-բարակ մտածելու բան ունի ՀՅԴ-ն. Արձանագրությունը մի քանի տող բան է` սևով սպիտակի վրա, կարդա ու կողմնորոշվիր, կողմ կամ դեմ եղիր: Սակայն դաշնակցական խասիաթ` կողմ ըլլալով դեմ լինել, կամ հակառակը… Չէ, դուք իսան չեք, քաղաքականությունն ու ազգային խնդիրները ձեր խելքի բանը չեն: Մենակ «գինի լից»-ը ՀՅԴ վերնախավի մոտ լավ է ստացվում, մեկ էլ ժամանակ առ ժամանակ պաշտոնները «բարով վայելելը»: Բայց դաշնակցական շարքերն ափսոս են այդպիսի ջոջերի ձեռը, մեջները լիքը նվիրյալ տղերք կան…
Ասում են, որ վատ օրինակը վարակիչ է: Եվ ահա դաշնակներից կիսատ-պռատության հիվանդությամբ վարակվեցին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության տղերքը: Սկզբում մտադիր էին Մատենադարանից կազմակերպել ոտքով ուխտագնացություն դեպի Օշական` Մաշտոցի գերեզման, բայց հետո որոշումը փոխեցին, ու ընդամենը քայլերթ է լինելու Մատենադարանից Սուրբ Սարգիս…
Ահա այսպիսի զվարճալի, բայց տխուր բաներ:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.