29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սամվել Կարապետյանը շուտով առևտրի և զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Այս անգամ Արաբկիր համայնքում կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը: Իրոք՝ հերթականը մայրաքաղաքում, «Ռոսիա մոլի» հարևանությամբ էլ նոր բարձրահարկի շինարարություն է այս պահին, հավանաբար առևտրի կենտրոնի շարունակություն կամ հյուրանոց: Ու դարձյալ կենտրոնի ծանրաբեռնում, որ ոչ մեկին չի հետաքրքրում այլևս, տարածքի սեփականատերերը իրենց տարածքների հետ վավում են այնպես, ինչպես խելքներին փչում է : Ինչ է ստացվում. Երևանն այլևս դարձել է մի խոշոր առևտրի կենտրոն, մարզերը կաթվածահար են, Երևանին մոտ բնակավայրերը մի կերպ յոլա են գնում:
Իրականում մեր մեծահարուստների գումարները, բառիս բուն իմաստով, անպտուղ վատնվում են` բերելով լոկ դրամական եկամուտ, մինչդեռ մենք, որպես պատերազմող երկիր, իրավունք չունենք չունենալու հզոր ու կայուն տնտեսություն՝ հետագա զարգացման տեսլականով ու ռազմավարությամբ: Չե՞ն գիտակցում իշխանություններն այս ամենը, չեն գիտակցում, որ արտադրություն կազմակերպելը, հասարակության զբաղվածության խնդիրը լուծելը կբերի դրական տեղաշարժի, հազիվ թե:
Հոգնել են մարդիկ այս թեմայով քննարկումներից, ու երևի չէինք անդրադառնա դրան, եթե մի փոքր անգամ դրական տեղաշարժ նկատելի լիներ, մինչդեռ բոլոր խոստումներն ինչ- որ բան ձեռնարկելու մնում են նախագծի մակարդակի: Ի զորու չե՞ն իշխանությունները լուծելու կոնկրետ՝ թեկուզ փոքր խնդիրներ, հազիվ թե, ուրեմն ինչն է պատճառը, որ սայլը տեղից չի շարժվում, սա է պետք պարզել ու արմատական լուծում տալ:
Այսօր խոսում են ռազմարդյունաբերական համալիր կառուցելու մասին, սակայն բոլորս գիտենք, որ առանց հզոր, զարգացող տնտեսության՝ չի կարող ոչ մի գործարկում կայանալ: Դա այլևս կենսական անհրաժեշտություն է: Սակայն ինչ ենք մենք տեսնում՝ ամբողջ երկիրը տրվել է մի քանի օլիգարխի, որոնք այն վերածել են զվարճանքի կենտրոնի: Իշխանությունը սերտաճել է կրիմինալին, բիզնեսը վերահսկվում է նրանց կողմից, իսկ կոռուպցիան այլևս ամուր ու կառուցվածքային բնույթ է ձեռք բերել:
Քանի որ մեզանում երկիր ասելով հասկանում ենք մայրաքաղաք,պետք է իրերն իրենց անունով կոչենք։ Մեր երկիրը նմանվել է մի թշվառականի, որը փորձում է արհեստական պսպղուն շորեր հագնել ու մարդամեջ դուրս գալ (ինչպես Երևանը), մինչդեռ հագուստի տակից երևում են ցնցոտիների ծվենները (մեր մարզերը):
Մարդիկ միլիարդներ են կուտակում երկրից դուրս, ինչու հայի գենը էսպես զարգացավ, երևի թե ոչ մի ժամանակ մեր մեծահարուտներն այսքան անկուշտ ու աչքածակ չեն եղել:Ոչ մի ժամանակ այսքան թքած չեն ունեցել երկրի վրա, ինչն է փոխվել, սա է պետք պարզել, այն էլ այնպիսի ժամանակներում, երբ աշխարհը գնում է պարզության քչով բավարարվելու մարդասիրության, հումանիզմի ու ժուժկալության ուղղությամբ, երբ օրեցօր սաստկացող ահաբեկչությունը գալիս է ապացուցելու, որ նյութականը արժեք չէ, կարող է փոշիանալ մի վայրկյանում, որ մարդն ինքը չգիտի իր վաղը, ուստի ագահության ու անհոգության փոխարեն մտածենք, թե ինչ ենք թողնում մեզանից հետո, ինչ պիտի անեինք, որ կարող էինք ու չարեցինք:
Ռուզան Ավոյան
Արդեն մի քանի օր է, չի գործում ճանապարհային ոստիկանության տուգանքի ակտերը ընդունող համակարգը: Սա, իհարկե, դժգոհություն չի առաջացնում, քանի որ ակտերի գումարներն այլևս չեն կրկնապատկվում, սակայն մի նորամուծություն կարծես եկել է փոխարինելու մարդկանցից լրացուցիչ գումարներ կորզելու մեխանիզմին, ինչն էլ առաջացրել է վարորդների, մեղմ ասած, դժգոհությունը:
Բանն այն է, որ այժմ սկսել են նկարել մեքենայի սալոնի ներսը և ակտով լուսանկարն ուղարկել ամրագոտիները չկապելու համար տուգանելիս: Ու եթե նախկինում ակտն ուղարկելիս մթնացնում էին սալոնի ներսը, այժմ այն պարզ երևում է լուսանկարներում, իսկ դա, մեղմ ասած, տան պատուհանից ներս նայելու պես բան է:
Վարորդները բողոքում են, մեքենայի սալոնը մասնավոր տարածք է, որն իրավունք չունեն լուսանկարելու: Արդյո՞ք վերը նշված որոշումը չի հակասում մարդու իրավունքներին և չի դիտվում միջամտություն մարդու անձնական կյանքին, երևի թե՝ հարկ է գնահատեն իրավաբանները:
Ոստիկանությունը պարզաբանել է, թե դա նոր չէ, օրենքի խախտում է ամրագոտի չկապելը, ծխելը և հեռախոսով խոսելը:
Ամրագոտին տուգանքի աղբյուր դարձրեց մանկապիղծ Սերոբ Տեր -Պողոսյանը, որը լինելով ԱՄՆ բնակիչ, հաշվի չառնելով հայաստանյան մի շարք առանձնահատկություններ, իր առաջարկով ստեղծեց մի իրավիճակ , որը ժամանակին ճիշտ չգնահատվեց ու չբոյկոտվեց:
Այսօր արդեն դրանով մարդկանց՝ առանց այդ էլ ծակ գրպանները դատարկող տուգանքների տեսակները վերանայելու ժամանակն է: Ցավոք, մեր իշխանությունները օդից փող բռնելու հարցում վարպետացել են ու օրեցօր կատարելագործում են մեխանիզմները: Իսկ ժողովրդի դժգոհության բաժակը վաղուց լցվել ու թափվում է, սակայն դա ոչ ոքի կարծես հետաքրքիր չէ:
Ռուզան Ավոյան
Երկու օր առաջ ավարտված Երևանի ավագանու ընտրությունները վերջ դրեցին տարեսկզբից հանրությանն իր շրջապտույտի մեջ ներքաշած «ընտրական գործընթաց» կոչվող թնջուկին: Այս անգամ ավելի քիչ էր աժիոտաժը, չհաշված մի քանի տհաճ միջադեպեր, որոնց մասին արդեն խոսում է ողջ հասրակությունը:
Այս անգամ, ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո, այլևս ցուցակ կազմողներ պետք չէին, նրանց փոխարեն (որոնցից շատերին քցեց ՀՀԿ-ն գրոշների դիմաց աշխատացնելով) օգտագործվեց վարչական ռեսուրսը, կոնկրետ հանձնարարություններ համատիրություններին և այլն: Այս անգամ ավելի կազմակերպված բաժանեցին ընտրակաշառքը: Նույնիսկ մարզերում ապրող մարդիկ, որոնք Երևանի գրանցում ունեն, եկել էին ընտրելու. 10 հազար դրամը քիչ գումար չէ:
Բանն այն է, որ Մարտ ամսից քննարկվող գումար բաժանելու գործընթացն այնքան չարչրկվեց, որ մի տեսակ օրինականացավ մեր գիտակցության մեջ: Մեկ -մեկ մտածում ես՝ տարօրինակ է, որ ինձ չեն էլ առաջարկել, նույնիսկ վիրավորվում ես, ինչո՞ւ բոլորին առաջարկում են, մեզ չէ:
Նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով,նախորդ «վարկածում» առաջարկել էի մի հետաքրքիր տարբերակ՝ սահմանել որոշակի նվիրատվության չափ և այդ օրը բաժանել բնակչությանը, միևնույնն է՝ դա այդպես էլ ընկալվում է՝ «պետական փող», որից մարդիկ միշտ էլ դժվարացել են հրաժարվել: Ընտրությունն, ինչպես տեսնում ենք, դադարել է քաղաքացու ազատ կամքի արտահայտություն լինելուց, այն նույնիսկ արդեն գործարք էլ չէ, այլ կոնկրետ ակնկալիք: Ինչ- որ բան փոխել է պետք, նոր բան է պետք մտածել, բայց դա հաստատ մատնահետք վերցնող մեքենայի մակարդակով չպետք է լինի:
Ռուզան Ավոյան
Մի քանի մետր ասֆալտ արեցին ու քաշվեցին մի կողմ
«Հայաստանի ճանապարհները բարվոք վիճակի բերելու համար մոտավորապես 500 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր է հարկավոր, տարեկան մոտ 100 միլիարդ»,- ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, թե հնարավորությունները սահմանափակ են, անում են մաքսիմալ չափով:
Թե ինչքան է մաքսիմալը, նախարարը չի մանրամասնել, իսկ հանրությունը չի տեսնում նույնիսկ մինիմալը: Ճանապարհաշինարարները համոզված են, որ ոլորտում թերացումները հաջորդում են մեկը մյուսին, իսկ ծրագրերը փոշիացվում են անխնա:
Այսօր մարդիկ Իջևանի հատվածում փակել են ճանապարհը՝ վիճակը շտկելու այլ ելք չունենալով: Լավ օրից չէ, որ հասել ենք ինքնագործունեության, ժողովուրդն այլևս չի հավատում ասվածին, խոստումներից մարդիկ կշտացել են: Մայրաքաղաքն ավելի լավ վիճակում չէ, երկու օրից քաղաքապետի ընտրություններ են, մի քանի մետր ասֆալտ արեցին ու քաշվեցին մի կողմ, մինչդեռ քարուքանդ փողոցների թիվն օրեցօր ավելանում է, «ավելի բարեկարգ Երևանով» պաստառապատված շին. ընկերությունների քանդած փողոցները ամիսներով մնում են քարուքանդ վիճակում, ու դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
Օրինակ՝ կենտրոնում Գնունի փողոցից դեպի օղակաձև զբոսայգի տանող հատվածը, արդեն ինչքան ժամանակ է՝ խայտառակ վիճակում է։ Այստեղ ժամանակին հատեցին ծառերն ու օբյեկտներ կառուցեցին. «Կարաս», դրա կողքին ինչ- որ նոր՝ հսկա շինություն, ապա «Ջոս» համալիրը, որից հետո գալիս է Ծառուկյանի սպորտկոմպլեքսը ու այս օբյեկտներ տանող ճանապարհին մեքենաները վստահ չեն, որ անվնաս դուրս կգան:
Դժվա՞ր է կառուցապատողներից պահանջել բարեկարգել գոնե իրենց օբյեկտների դիմացը, եթե նույնիսկ դրանց վճարած հարկերից չեն կարողանում հատկացնել շրջակայքի բարեկարգմանը: Սրանք հարցեր են , որոնք տարիներով չեն լուծվում, իսկ շարքային հարկատու քաղաքացին դրանց բախվում է ամեն օր:
Ռուզան Ավոյան
Վերջին օրերի հայաստանյան քաղաքական դաշտի սենսացիան մանդատակռիվն էր: Սակայն, եթե մի փոքր սթափ նայենք իրավիճակին, կհասկՀերթական անգամ փչացրեցին այն, ինչը փչանալու հակում ունինանք, որ այդ ամենն ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի:
Հերթական անգամ փչացրեցին այն, ինչն արդեն ապացուցել է, որ փչանալու հակում ունի: Փակագծերը յուրաքանչյուրս կարող ենք բացել յուրովի:
Տեղի ունեցածը զուտ է: Ամեն ինչ մեր երկրում հավատարմության դաշտում է, մի փոքր շեղում և կորցնում ես ամեն ինչ։ Անուններ չտանք, դրանք գտնելու համար շատ մտածել պետք չէ: Ցավալի է, որ այս օրերին «փչացման» գործընթաց ունեցանք երկրի ամենատարբեր ոլորտներում։
Ձևավորվող Ազգային Ժողովն ու գործադիրը շատերին հուսախաբ արեցին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում պայթած սկանդալը, Արցախից եկող մտահոգիչ լուրերը: Մաքսայինի թմբկահարած բարեփոխումների ֆոնին, նրա քթի տակ ներկրված ոչ մաքսազերծված ապրանքը, ու այսպես երկար կարելի է շարունակել:
Եւ այս ամենի հետ մեկտեղ Երևանը քաղաքապետ է ընտրում.։ Գործընթաց, որին երևանցիները գրեթե անմասն են: Նրանք գովում կամ վիրավորում են թե՛ Զարուհուն, թե՛ Նիկոլին՝ հաստատ իմանալով, որ ընտրվողը Տարոն Մարգարյանն է լինելու:
Ու այդ ամենն անում են անլուրջ, մոտավոր, ձեռքի հետ, կարծես պարապ վախտի խաղալիք, որ պետք է գալիս, երբ իսկապես այլ զբաղմունք չկա:
Ռուզան Ավոյան
Բանակը, նրա հոգսերն ու խնդիրները դարձել են մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը: Լավ օրից չէ, իհարկե: Ասում ենք՝ պատերազմող երկիր ենք, սակայն քաղաքացուն այս աստիճանի ներքաշել պետության հոգսերի մեջ ինչ -որ տեղ արդարացի չէ, մարդկանց անձնական կյանքը միահյուսվել է հանրային խնդիրներին, դարձել մի անհասկանալի սինթեզ, վկան՝ սոցցանցերում արտացոլված պատկերը:
Կանոնավոր ապրող երկրների մեծ մասում բանակ պահում են նաև քաղաքացու վճարած հարկերի հաշվին, ինքը դա ընդունում է ի գիտություն, և այդքանը: Մեզ մոտ բանակի խնդիրները դարձել են հանրային սեփականություն և կարծես՝ ամեն մեկի պարտքն է դարձել խնդիրը համարել իրենը:
Քաղաքացին, անկախ իր կամքից, ներքաշվել է բանակ պահելու գործում, չարչրկված 1000 դրամների վճարումները ստանալով որպես պարտադրանք: Հանրությունը կարծես համակերպվեց ու վճարումների շուրջ աղմուկը դադարեց, սակայն մի փոքրիկ դիտարկում. 1000 դրամ փոխանցող քաղաքացին բանկում վճարում է 200 դրամ փոխանցման գումար: Արդարացի՞ է սա:
Ստացվում է, որ մենք վճարելով 1000- ական դրամները՝ հսկայական օգուտ ենք տալիս նաև բանկային համակարգին: Առաջին հայացքից մանրուք է, սակայն երևույթը տգեղ է: Հարցը կարելի էր կարգավորել 1000 դրամները մուտքագրել առանց փոխանցման գումարներ գանձելու , ինչպես, ասենք ,կոմունալ վարձավճարների դեպքում է: Ի վերջո, դա էլ կարող էր լինել բանկերի ներդրած լուման բանակին օգնելու գործում:
Ընդունվեց, որ 1000 դրամը քաղաքացու տուրքն է բանակին, սակայն այս պարագայում նրանից լրացուցիչ 200 դրամ գանձելն ուղղակի տգեղ է:
Ռուզան Ավոյան
Ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական քարոզչության մեջ գրեթե ոչինչ չի փոխվել, իսկ հասարակության մեջ կարծես պակասել են մորթված ազգի խղճահարություն պահանջող հնչերանգները: Ավելին՝ սոցցանցերը բավականին մեծ հնարավորություն են տալիս որսալ ընդհանուր տրամադրվածությունը, որը բավականին հակասական է: Սակայն սրա մասին չէ, որ կուզենայի խոսել։
Ամեն տարի հսկայական քաղաքական, կազմակերպչական և նյութական ներուժ է հատկացվում հայ ժողովրդի հուզական ֆոնը մեկ օրով բարձրացնելու, ասելու, որ մենք կանք որպես պահանջատեր՝ տեր ենք Հայ Դատին, հիշում ենք և պահանջում:
Մենք այսօր ունենք Արցախի անվտանգության ու ճանաչման խնդիրը, որը շատ ավելի արդիական է, և մեր՝ Սփյուռք — Հայաստան միասնական ներուժը հարկավոր է ուղղել հենց այս նպատակին, որի հետ կապված, սակայն, կառուցողական որևէ առաջարկ չի հնչում:
Իսկ Եղեռնի տարելիցն, ըստ իս, կարելի է նշել ամեն տարի ապրիլի 24 -ին՝ ամուսնացնելով մի 100 զույգ, կամ քրիստոնյա կնքելով 100 երեխա, կարելի է որևէ կերպ նշել այդ օրը ծնված հայ մանուկների տարեդարձը կամ ողջունել ծնունդը: Ցույց տալու աշխարհին, որ ճիշտ է, մենք ապրիլի 24 -ին սգում ենք և պահանջում, բայց հաջորդ օրն իսկ պատրաստ ենք ծնունդ տոնել, ապրել ու արարել նորովի:
Սա որպես հարատևության սիմվոլ վերջ կտա մեր լացին ու ողբին, և զուգահեռ՝ «Մենք կանք ու կլինենք» կարգախոսը կոգևորի նոր սերնդին, ուժ կտա մեզ ապրելու և փոփոխություն կմտցնի տարիներ շարունակ կրկնվող միօրինակ արարողությունների մեջ:
Ռուզան Ավոյան
ՀՀ կառավարության ղեկավարն այսօր խիստ ցուցումներ է տվել բոլոր կառույցներին «Մաքուր Հայաստան» ծրագիր իրականացնելու ողջ երկրի տարածքում: Հանձնարարական է տրվել նաև ոստիկանությանը։ Վարչապետի կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը: Տարիներ շարունակ լրագրողներս պայքարել ենք հատկապես մայրաքաղաքը մաքուր տեսնելու հույսով, սակայն մեզանում առկա՝ փող գրպանելու արատավոր պրակտիկան թույլ չի տվել հասնել արդյունքի։ Մանավորապես սեզոնային սննդի օբյեկտների տերերն այդ հարցում անուղղելի են, նրանք մի կլորիկ գումար են խցկում թաղապետարանների համապատասխան աշխատակցի գրպանը, և վերահսկողը աչք է փակում օբյեկտի մոտակայքում կուտակվող աղբի կույտերի վրա:
Ոստիկանները երբեք իրենց գործառույթը չեն համարել միջամտել այս հարցին: Իսկ այսօր, Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո, Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում: Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը: Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը: Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության: Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն»:
Ինչպես ասում են՝ լավ է ուշ քան երբեք, թեպետ մաքուր երկիր ունեանլու տեսլականը ու դրան հասնելու ջանքերը երբեէ չպետք է ոլորտների բաժանվեր, դա միայն վարչական շրջանի գործը չէր, ու եթե նույնիսկ նրանց էր վերապահված վերահսկողության իրավունքը, ոստիկաններին էլ տրված էր ոչ թե աչք փակելու, այլ պարզելու, թե ինչ հանցավոր գործարքի արդյունքում է աղբ կուտակվում կոնկրետ տարածքներում:
Մնում է հուսալ, որ վարչապետի հանձարարականը չի դիտվի նախընտրական գովազդի շրջանակում և ավագանու ընտրություններից հետո էլ չի նվազի ուշադրությունն այս իրո՛ք կարևոր խնդրի նկատմամբ։
Ռուզան Ավոյան
Խորհրդարանական ընտրությունները կարելի է համարել ավարտված, բողոքարկումը որևէ արդյունք չի ապահովելու, այս մասին գիտեն նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքում , որին արդեն ԿԸՀ -ն մերժել է:
Անաղմուկ, «ոչ շիշը, ոչ խորովածը» սկզբունքով ընտրություներ էին:
Ուշադրությունս գրավեց ԵԽ պատգամավոր, Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալայի անդրադարձն ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներից հատկապես մի դրվագի. «Մենք հստակորեն տեսանք, որ բժիշկները և ընտրական հանձնաժողովի անդամներն ամեն ինչ արեցին, որ հիվանդները քվեարկեն մեկ կուսակցության և մեկ տարածքային թեկնածուի օգտին, նույնիսկ եթե ընտրողները ցանկանում էին այլ թեկնածուի ընտրել», – ասել է նա՝ հայտնելով իր ափսոսանքը :
Ինչ խոսք, փակ գոտիներում գտնվող անձանց քվեարկությունները կանխատեսելի են, եթե կալանավայրերում նախապես հորդորում են ընտրել կոնկրետ թեկնածուի օգտին, ապա հոգեբուժարաններում պարզապես կոնկրետ ձայներ գնում են կոնկրետ թեկնածուի օգտին, այլ տարբերակ չկա:
Չասել, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու( որն անմեղսունակ չի ճանաչվել) իրավունքների խախտում է գրանցվում գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ սխալ կլինի, բայց մեզանում դրան ոչ ոք չի էլ անդրադառնում՝ որպես վաղուց ընդունված իրողության, մինչդեռ նման հաստատություններում պարտադիր է ՄԻՊ -ի ներկայացուցչի ներկայությունը:
Դիտորդների անդրադարձը հոգեկան հիվանդների ձայները ուղղորդելու մասին տխրեցնող ապտակ էր մեր երկրին մասնավորապես իրենց պաշտոնն ամեն գնով պահող հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին:
Ռուզան Ավոյան
Հայաստանի բնակչությունը ապրիլի 2-ին ընտրեց այն քաղաքական ուժին, որը պատասխանատու է վերջին 10 տարիներին երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացների համար: Բոլոր ձեռքբերումներն ու ձախողումներն ի մի բերելով,կարելի է ասել, որ այսուհետ մեր վրա դրվեց պատասխանատվությունը մի երկրի, որից ՀՀԿ իշխանության տարիներին արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, աղքատության շեմին է հասել բնակչության կեսը, ներդրումների ծավալը գրեթե զրոյական է, արտաքին պարտքն աճել է 5 անգամ, պատերազմը պարտվեցինք՝ կորցնելով 800 հա տարածք՝ 100-ից ավելի զոհեր տալով:
Բոլորը դժգոհում են անարդարությունից, բայց ընտրեցին՝ անարդարացիորեն ծախելով իրենց խիղճը: Ընտրեցին մարդկանց, որոնց անվերջ հայհոյում են, սկսած ՀՀԿ-ից, վերջացրած «Ելք»-ով: Այդպիսի ընտրություն անհնար է պատկերացնել որևէ քաղաքակիրթ երկրում:
Այս պարագայում երկրում այսուհետ էլ չի կարող լինել բարձրակարգ կրթական համակարգ, արդարադատությունը չի կարող չլինել ընտրովի,չեն կարող բանտերը լցված չլինել, չեն կարող չլինել օրվա հացով ապրող ու արտագաղթել երազող մարդիկ:
Մեկ անգամ ևս փաստվեց, որ մեր ժողովրդի հիմնական մասը խեղճուկրակ ընտրազանգված է, որոնց չտրվեց վաղվա տեսլականը, որը չունի երկրի համար պատասխանատվության զգացողություն: Իսկ որ ամենավատն է, ոչինչ նոր բան չկա Հայաստանի արևի տակ, չկային «չփչացված» (հիշենք նախորդ ընտրության ժամանակ Արթուր Բաղդասարյանին և Րաֆֆուն), խարիզմատիկ գործիչներ, որոնց հետևից կարելի էր գնալ, ու ժողովուրդը մնաց առանց այլընտրանքի, նույն՝ օրահպատակը:Քիչ թե շատ այդ դերին հավակնում էր «Ելքը», սակայն ժողովուրդն արդեն կորցրել է հավատը և միանշանակ չի ընդունում նոր ուժի գործունեգությունը։
Իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խամաճիկների թատրոնում բեմադրությունն իր մոտ շատ լավ է ստացվում, ու բրավո իրեն, թուրը փառքով դրեց պատյան՝ դրան մասնակից դարձնելով բոլորիս անխտիր:
Ու ցավով ենք փաստում, որ չգիտես միտումնավոր, թե օրինաչափորեն .ինչպես մեր կաթողիկոսական գահը հաստատվեց արյան վրա, սգո օրը դարձնելով մեր հավատքի առաջնորդի ընտրության օր, այնպես էլ 4-րդ հանրապետության երկունքը եղավ սգո օրվա հետ միախառնված:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.