29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀԱԿ-ի հանրահավաքի շուրջ առանձնապես չեմ ծավալվի: Արտահայտվել են և՛ ՀԱԿ-ի, և՛ իշխանության կողմնակիցները, իսկ հանրության սիրտը վաղուց է խառնում «երկխոսություն» բառից: Ի՞նչ երկխոսություն, սովորական սակարկություն է: Այդ թվում` մարտիմեկյան զոհերի արյան վրա: Լևոն Զուրաբյանը մեղադրեց իշխանությանը, թե երկխոսության իմիտացիա է անում, որպեսզի խուսափի արտահերթ ընտրությունների մասին բանակցություններից, և ՀԱԿ-ը «գյալաջի» անելու ժամանակ չունի: Էդուարդ Շարմազանովն էլ ՀԱԿ-ին մեղադրեց երկխոսության իմիտացիայի և ժամանակը մինչև ամառվա վերջ ձգելու մեջ և նշեց, որ Սերժ Սարգսյանը միշտ օպերատիվորեն արձագանքում է ցանկացած կառուցողական առաջարկին:
Երկու կողմն էլ մասամբ ճշմարտություն են ասում, բայց ընդամենը մասամբ: Երկու կողմն էլ գիտեն, որ ոչ մի երկխոսություն էլ չկա: Կա սակարկություն: ՀԱԿ-ը շատ է ուզում կոնկրետ պատգամավորական և չինովնիկական բարիքներ, որ սասը կտրի ու չտզզա, իշխանությունն էլ ուզում է քիչ տա: Հո հանրապետականների բերանից չեն կտրելու, կամ ԲՀԿ-ի հաշվին հո չեն տալու` լարելով հարաբերությունները Կոտայքի տիրակալ օլիգարխի հետ: ԱԽՔ-ին էլ իր մի քանի ախքիկների հետ էլ հո փողոցում չեն թողնելու, մարդիկ հնազանդորեն ծառայել են ու թարգել են ֆրանսիացոց ու բրիտանացոց հրահանգները կատարելը: Դաշնակներին էլ չեն կարող «բորդյուրին» թողնել, շուն-գել ավանդական կուսակցություն են, սփյուռք կա, բան կա:
Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջնագիրն էլ` սեպտեմբերին հեղափոխական մեթոդներով ՀՀ նախագահի հրաժարական պահանջելու վերաբերյալ, գրոշի արժեք չունի: Ումո՞վ են պահանջելու` պայքարող, ծուռ բնավորության տեր մարդիկ հիասթափվել են «երկխոսության» պատճառով ու առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանի կիլոմետրանոց հարցազրույցից, թե ինչ լավ պարտվողական ծրագիր էր ինքն առաջարկում 1997-ի աշնանը: Այդ թեզերը թերթոնների տեսքով հասցրել են մտցնել գրեթե ամեն մի տուն, և միայն հանրահավաքի ժամանակ են ֆայմել, որ նման բան ժողովրդին ասել չի կարելի…
Այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հանրահավաքի ընթացքում մի ռացիոնալ բան եղավ: Գրեթե բոլոր հռետորները անպատվեցին, Լևոն Զուրաբյանի ասած, «աղվամազիկ ծաղրածու» վարչապետին: Նրա հարցազրույցի այն հատվածի համար, ուր Տիգրան Սարգսյանն ակամա «ծակվեց», որ արտագաղթը համարում է հեղափոխությունից խուսափելու արդյունավետ միջոց: Ու ինչքան էլ հետո խոսեց կոնտեքստ-ենթատեքստերի, կատակ-մատակների մասին, միևնույն է` խոսքը բերնից արդեն դուրս է թռել: Բոլորն իմացել են, որ վարչապետը հենց այդպես է մտածել: Համ էլ ոչ ոք չի մոռացել դասախոսության և գլուխարդուկոցիի սիրահար վարչապետի «Հայկական աշխարհի» տեսությունը, որ նախատեսում է հայությանը ցիրուցան անել երկրագնդով մեկ և նրանցից վիրտուալ ցանց սարքել, քանզի Տիգրան Սարգսյանի համոզմամբ, ազգային պետությունները վաղ թե ուշ մեռնելու են:
Եվ վրդովվել են ոչ միայն ՀԱԿ-ի ակտիվիստները: Հույժ անհանգստացել են նաև մտավորականները և բաց նամակով դիմել ԱԺ խոսնակին և վարչապետին: Անգամ Լևոն Անանյանի պես պալատականները, որ վարչապետի մոտ աշխատող որդի ունեն:
Հարցն իրոք շատ հրատապ է: Եթե արտագաղթելու երազանք ունեցող բնակչությանը գումարվում են արտագաղթը խրախուսելի համարող իշխանավորներ, ապա զանգակատուն բարձրանալու և տագնապի ղողանջներ հնչեցնելու ժամանակն է: Տարբեր հարցախույզների տվյալներով, 50 և ավելի տոկոսը ցանկանում են արտագաղթել: 20 տարում 20 հազր հայ լոտոյով «գրին քարտ» են շահել, և դա նշանակում է զարհուրելի բան. որ բնակչության առնվազն կեսը խաղացել են այդ լոտոյից, հույս ունենալով շահել պանդխտության ուղեգիր: Հսկայական հերթեր են այն գրասենյակների մոտ, որոնք իրագործում են Ռուսաստանի կառավարության «Հայրենակիցներ» ծրագիրը: Հո ռո՞ւսը չի մեղավոր, որ հայերն ուզում են ռսի հայրենակից դառնալ:
Պարզապես ինքնաոչնչացման ցիգանական ցեցն ընկել է ազգի ջանը: Մեկնողը դրսում, որպեսզի արդարացնի իր փախուստը, սարսափներ է պատմում Հայաստանի մասին, ցեխի հետ խառնում իր իսկ հայրենիքը: Դա լսելով, էլ ոչ մի սփյուքահայ չի ուզում հայրենադարձվել: Հետո էլ, որպեսզի դուրս գա «մանթրաժից», քանզի օտարության մեջ խելքը գլխին արդյունքի չի հասել, Հայաստանում մնացած ծանոթներին գրում է, որ գործերը հոյակապ են, ինտերնետային սոցցանցերում էլ զետեղում իր լուսանկարները այլոց ճոխ առանձնատների և ավտոմեքենաների ֆոնի վրա: Արդյունքում նորանոր քաղաքացիներ են գայթակղվում գեղեցիկ պատրանքով: Նույնիսկ եթե լավ հաջողության է հասնում, մի ոչ գեղեցիկ օր որևէ հարբած Նացիկ Շարիկով դանակահարում է նրան կամ նրա արու զավակին…
Իսկ հիմա` մի քիչ վիճակագրություն: 1920-1988 թվականների ընթացքում Խորհրդային Հայաստանի բնակչությունը գրեթե քառապատկվել էր: Ոչ միայն բնական աճի, այլև հայրենադարձության հաշվին: Ներգաղթի հիմնական ալիքը եղավ 1935-1955 թվականներին: Հայերը լքում էին «ժողովրդավար» երկրները և գալիս ստալինիստական կարգեր ունեցող Հայաստան: Զի անգամ ստալինյան բոլշևիկ հայ ղեկավարներն ավելի հայրենասեր էին, քան «գլոբալիստ դեմոկրատ» Տիգրան Սարգսյանը ու յուր թիմակիցները:
Ուրեմն ի՞նչ է մնում մեզ: Ազատվել «Հայկական աշխարհի» վիրտուալ պատրանքները դավանող ազգադավ չինովնիկներից և արտակարգ միջոցներով կասեցնել երկրի դատարկվելը:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Չէ, երևի թե միայն մեռնելուս օրը չգիտեմ: Մի փոքրիկ մեջբերում անեմ իմ` ուղիղ մեկ շաբաթ առաջ գրված նյութից. «Թե ինչ է տեղի ունենալու Կազանում` արդեն բոլոր լուրջ մարդիկ գիտեն, որ ոչինչ էլ չի լինելու: Այսինքն` ոչինչ չի ստորագրվելու: Դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Բայց ինչ է հայտարարվելու դրանից հետո` դա է հետաքրքիր: Թե ում են մեղավոր նշանակելու «ոչ կառուցողական» դիրքորոշման համար` դա է հետաքրքիր: Միգուցե մեզ, միգուցե թուրքերին»:
Արդեն գիտենք, ինչ եղավ: Թաթան կասեր` տեսա՞ր ինչ եղավ. «Երկրների ղեկավարները փոխըմբռնում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների ընդունման համար նախադրյալների ստեղծմանը»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթի համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքների ընթացքը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտախտագիտություն են հայտնել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի նեդրած անձնական ջանքերը:
Թե չէ խոսվում էր 14 կետանոց համատեղ տեքստի մասին, ֆլան, ֆստան… Թան էլ չէ, փրթած մածուն: Հիմա կարող եմ նաև ասել, թե ում են «մեղավոր նշանակելու». թուրքերին: Որովհետև Իլհամ Ալիևը «Եվրանյուզին» տված հարցազրույցում հայտարարեց, որ տարածքները վերադարձնելու դիմաց Հայաստանին ոչինչ չի տա (կարծես տարածք վերադարձնող կա), իսկ Սերժ Սարգսյանը նույն «Եվրանյուզով» ասել էր, որ ոչ մի միակողմանի զիջում չի լինի:
Հարկ է նշել, որ Հայստանն ու հայությունը լավ էին օգտագործել իրենց ռեսուրսը: ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում տեղը-տեղին էր, մանավանդ` հղումը ԵԽԽՎ այն փաստաթղթերին, ուր արձանագրվել էր Ադրբեջանի ռասիստական բնույթը: Երևանում ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հայտարարեցին, որ անընդունելի զիջումների դեպքում բողոքի ալիք են բարձրացնելու: Հենց եռակողմ հանդիպման պահին մեր ԱԳՆ-ի դռանը երիտասարդական նստացույց էր: Եղան հայտարարություններ, որ անընդունելի փաստաթղթի դեպքում նույնիսկ ամբողջ բանակը ոտքի կկանգնի: Անգամ ՀԱԿ-ն այս անգամ պիտանացու եղավ բնությանը և մարդկությանը:
Եվ ի՞նչ է նշանակում Կազանի արդյունքը, ավելի ճիշտ` արդյունքի իսպառ բացակայությունը, որը նշանակում է արցախյան ստատուս-քվոյի երկարաձգում առնվազն մինչև 2014 թվականը: Մի պարզ բան` որ միանգամայն հնարավոր է դիմադրել գերտերությունների ճնշմանը: Օբաման զանգահարեց Սարգսյանին և Ալիևին, Սարկոզին ուղերձով դիմեց ՀՀ նախագահին, բրիտանացիները հորդորեցին Մեդվեդևին օգտվել ռազմավարական գործընկերությունից և ճնշում գործադրել Հայաստանի վրա, նաև անպոչ գդալի պես մեջ ընկան տարատեսակ համաեվրոպական խառախուռեք: Անգամ ռուսական մամուլը գրում էր, որ Կազանի հանդիպման արդյունքից էապես կախված է Մեդվեդևի հեղինակությունը: Այսինքն` Հայաստանի վրա զգալիորեն ավելի մեծ ճնշում կար, քան Ադրբեջանի: Մեր հաշվին ուզում էին լավություն անեին աշխարհին` նվազեցնել նոր պատերազմի վտանգը, զի աշխարհը վախենում է, թե դա կարող է դառնալ Երրորդ աշխարհամարտի սկիզբ… Դե գնացեք հայտնի ռուսական հասցեով` ձեր գլոբալ «համամարդկային» շահով հանդերձ, զի մենք կայացած պետություն ենք, ինքներս մեզ և մեր հերոսների սուրբ արյունը հարգող ազգ:
Սակայն ընթերցողը հարց կտա` իսկ այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը, որ նրան հիշատակել ենք վերնագրում: Ամենաանմիջական կապն ունի: Նա առաջինը խոստացավ հայությանը, որ Արցախի Հանրապետությունն ամրագրված է մնալու 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Նա 10 տարի առաջ Քի Վեստում հասավ նրան, որ ոչինչ չստորագրվեց, և պահպանվեց ստատուս-քվոն: 10 տարի առաջ էլ կար աննախադեպ միջազգային ճնշում, և իզուր չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն այսօր Կազանը համեմատում Քի Վեստի հետ: 10 տարի առաջ «մազ էր մնում», որ կարգավորման փաստաթուղթ ստորագրվի: Եվ ի պատիվ ՀՀ երկրորդ նախագահի, հենց նա 10 տարի առաջ ստեղծեց դիվանագիտության այն տեխնոլոգիան, որը գերտերությունների զորեղ ճնշման պայմաններում թույլ է տալիս պահպանել հայոց ազգային շահը, չզիջել և «ջրից չոր դուրս գալ»: Այդ տեխնոլոգիան ժառանգություն մնաց Սերժ Սարգսյանին և հրաշալի աշխատեց 10 տարի անց, Կազանում: Ու չնայաց մարդկայնորեն իրեն իր բնավորության գծերի համար, մեղմ ասած, չեմ համակրում, բայց այդ տեխնոլոգիայի ստեղծման համար չեմ կարող շնորհակալությունս չհայտնել Ռոբերտ Քոչարյանին:
Հա, մի հետաքրքիր դետալ էլ: ՀՀ նախագահը Ստրասբուրգում հարցուպատասխանի ժամանակ որոշակի անհարթություններ թույլ տվեց, որոնք դարձել էին բուռն և կրքոտ արձագանքների դրդապատճառ: Դրանց վերաբերյալ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պետության անունից շտկման կարիք կա: Իսկ ինչպես հայտնի է, Օսկանյանն առանց Քոչարյանի հավանության նույնիսկ չի էլ փռշտում… Այսինքն` տվյալ դեպքում էլ Քոչարյանը հանդես եկավ նրբանկատ ձևով թերությունները մատնանշողի ձևով: Դա էլ, ի վերջո, օգտակար գործառույթ է:
Դե ինչ: Առայժմ` այսքանը:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Թե ինչ է տեղի ունենալու Կազանում` կարծես թե պարզ է. արդեն բոլոր լուրջ մարդիկ գիտեն, որ ոչինչ էլ չի լինելու: Այսինքն` ոչինչ չի ստորագրվելու: Դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Թե ինչ է հայտարարվելու դրանից հետո` դա է հետաքրքիր: Թե ում են մեղավոր նշանակելու «ոչ կառուցողական» դիրքորոշման համար` դա է հետաքրքիր: Միգուցե մեզ, միգուցե թուրքերին:
Ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեն արդեն խոստովանել է, որ երեք երկրները համաձայնություն ունեն միայն մեկ հարցի շուրջ` որ Արցախում պատերազմ չպետք է լինի: Բոլոր մնացյալ հարցերի շուրջ դիքորոշումները տարբերվում են, քանի որ շահերն են տարբերվում: Միայն ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հույս հայտնեց, որ ամեն ինչ կքննարկվի և նախագահները որոշում կընդունեն:
Այո, կքննարկվի: Այն հարցը, որ ընդհանուր դիրքորոշում չկա: Այո, որոշում կընդունվի: Որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր հայտարարի չեն կարող հանգել, բայց այնուամենայնիվ, դեռ չեն սկսում պատերազմել:
Իրականում «միջազգային հանրություն» կոչեցյալը վախենում է ոչ թե Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելուց, այլ որ հայկական կողմը կհասցնի կանխարգելիչ հարված: Ինչպես ասում են` հաչան շունը չի կծում, սակայն մեր «շունը» նույնիսկ չի գռմռում, բայց պատրաստվում է: «Սմերչ» համակարգեր ձեռք բերելը նշանակում է, որ պատերազմի առաջին իսկ օրերին ոչնչացվելու է Ադրբեջանի` արտաքին աշխարհի հետ ամբողջ հաղորդակցությունը, այլ ոչ միայն նավթ ու գազ ուղարկելը: Այսինքն` հարցականի տակ կընկնի ոչ միայն «Բրիթիշ Պետրոլեումի» շահը, այլ ընդհանրապես ադրբեջանական պետականությունը որպես այդպիսին:
Ու թեև ոչ մի հայ պետական գործիչ պաշտոնապես չի խոսում «կանխարգելիչ պատերազմի» մասին, աշխարհը շունչը պահած սպասում է, որ հայկական կողմը պատերազմ չսկսի: Ու նրանց չի մտահոգում այն հարցը, որ մեր պետական գործիչները չեն արտաբերում «պատերազմ» բառը, զի գիտեն, որ օբյեկտիվորեն հայկական կողմը պատրաստ է պատերազմի, և եթե հանդուգն քաղաքական ղեկավարություն ունենար, ապա անպայման առաջինը պատերազմ կսկսեր:
Բայց մերոնք, ցավոք, այդպիսին չեն: Թեև ՀՀ նախագահը գիտի, որ եթե սկսենք պատերազմը, դա միանշանակորեն մեզ օգուտ է, սակայն դեռևս մտքով չի անցնում, որ կարելի է դեմ գնալ գերտերությունների և «Բրիթիշ Պետրոլեումի» միասնական ցանկությանը: Ուստի, մեզ սպառնում է ընդհանուր առմամբ խաղաղությունը և բավականին հանգիստ ընտրարշավը: Եթե իհարկե կովկասցի թուրքերը այնքան ապուշ չլինեն, որ սանձազերծեն պատերազմ… Բայց ուր է հայերիս այդպիսի ֆանտաստիկ բախտ. չէ, նույնիսկ չենք էլ համարձակվում երազել:
Կազանից հետո միջազգայնորեն հնչելու են ընդամենը երկու հարց. Ո՞վ է մեղավոր, որ իր ապակառուցողական քայլերի պատճառով տապալվեց «համարյա թե ընդունված» մադրիդյան սկզբունքներին հավանություն տալը: Հուսանք, որ կկարողանանք դա Բաքվի վրա գցել, չնայած խոշոր հաշվով պիտի որ թքած ունենանք: Երկրորդ հարցն է` արդյո՞ք շարունակում ենք բանակցությունների իմիտացիան: Միգուցե խոսք գնա ձևաչափի փոփոխության մասին, բայց, օրինակ Ֆրանսիային ընդհանուր Եվրամիությունով փոխելն էլ է հարցականի տակ, քանի որ դա կոնսենսուսային որոշում պիտի լինի: Մինչդեռ մերոնք հավանաբար կասեն «ոչ»:
Հա, նախնական փուլում էլ հետաքրքիր բաներ եղան: Օրինակ, մեր վարչապետը անպոչ գդալի պես մեջ ընկավ և հայտարարեց, որ մենք ամեն ինչի համաձայն ենք, մնում է Ադրբեջանը «քաղաքական կամք» դրսևորի: Երևի թե նրան նախագահական նստավայրից մոռացել էին տեղեկացնել, որ չենք անում ոչինչ, ինչին համաձայն չեն Ստեփանակերտում, կամ էլ միտումնավոր իրեն ներկայացնում է առավել զիջող, որպեսզի միջազգային աջակցություն ստանա: Սակայն առավել հավանական է, որ կստանա աքացի նախագահականից ու ստիպված կլինի պատրանքային «Հայկական աշխարհ» կառուցել առանց պետության թիվ 3 դեմքի լիազորությունների: Դե ռեալ թիվ 2 դառնալու հնարավորություն նրան երբեք էլ չի տրվել, թեկուզ և թիվ 2-ի հարցում Հովիկ Աբրահամյանն էլ երբեք 100 տոկոսանոց երշխիք չի ունեցել:
Սակայն հետաքրքիր է, որ Կազանից առաջ շարունակություն ունեցավ «երկխոսություն» կոչվող ծիծաղաշարժ թատրոնը: Ու ՀՀ նախագահն էլ չզլացավ դրան մասնակցել` կիլոմետրանոց ճառով: Սակայն նա էլ դրեց-փչացրեց ՀԱԿ-ին. «Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են»: Կարճ ասած, ՀՀ նախագահը դեմ չէ այդ դատարկախոս թատրոնը շարունակելուն:
ՀԱԿ- ն էլ շտապեց առիթն օգտագործել ոչինչ չորոշակիացնելու համար. «Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանի՝ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք, որ նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները և առանձին ձևակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ՝ իր կառույցներում քննարկելուց հետո»:
Կարճ ասած, ամեն ինչ մնում է, ինչպես կար: Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարցերում: Դա լավ է, դա նշանակում է, որ մեր պետականությունը վերջապես կայունություն է ձեռք բերել: Դե իսկ հիասթափվողների հույզերը իրենց պրոբլեմն են:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Տոտալիտար աղանդները լրիվ լկտիացել են, կամ մայրաքաղաքային ժարգոնով ասած` հաբռգել: Եկեղեցու բակում եհովականները հարձակվել են Եսայի քահանայի վրա, իսկ համացանցում «Կյանքի խոսք» աղանդի 21-ամյա մի հետևորդ մահով է սպառնում Երուսաղեմի Ղևոնդ վարդապետին, եթե վերջինս 2 օրվա ընթացքում համացանցից չջնջի իր տեսահոլովակները, ուր պատռվում է «Կյանքի խոսք»-ի դիմակը:
Ընթերցողը կհարցնի. Իսկ ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ ֆաստֆուդը (արագ կերակուրը): Կապը բավականին անմիջական է, քանզի այդ 7 տեսահոլովակներից մեկում`
http://www.youtube.com/watch?v=r_rJuNa331M&feature=player_embedded,
վարդապետը «Կյանքի խոսք»-ի «դավանանքը» ուղղակիորեն համեմատում է արագ, էժան և անորակ ֆաստֆուդի հետ, որն անմարսելի է և վնասում է օգտագործողին:
Ֆաստֆուդի դասական օրինակը «Մաքդոնալդս»-ներն են, ուր վաճառվող խորտիկները շատ էժան են, շատ արագ պատրաստվող, համային հատկությունները ստանում են քիմիական հավելանյութերի օգնությամբ: Եվ որպեսզի այդ կերակուրը մարսվի ստամոքսում ու աղիքներում, հանրային սննդի նույն օբյեկտներում վաճառում են ֆանտա կամ կոկա-կոլա: Նշյալ զովացուցիչ ըմպելիքները հույժ քայքայիչ բնույթ ունեն. այսպես, կոկա-կոլան հոյակապ միջոց է ժանգը մաքրելու, ավտոմեխանիկները դրանով տարրալուծում են ավտոմեքենայի շարժիչի հովացման համակարգի պատերին գոյացած աղային նստվածքները, իսկ որոշ տնային տնտեսուհիներ կոկա-կոլան համարում են զուգարանակոնքը պլպլացնելու հոյակապ միջոց…
Հայաստանում «Մաքդոնալդս»-ներ, բարեբախտաբար, չկան, զի նույնիսկ հայ բոմժը իրեն թույլ չի տա այդպիսի աղբով սնվել, հետևաբար` այդպիսի օբյեկտները բիզնեսի տեսակետից զրո են: Հայը իր ստամոքսը չի լցնում ֆաստֆուդով, սակայն չգիտես ինչու դյուրությամբ կլանում է «ֆաստֆուդի» հոգևոր, մշակութային, քաղաքական և լրատվական տեսակները: Ստամոքսը երբեք աղբանոց չի սարքում, սակայն դյուրությամբ աղբանոցի է վերածում սեփական ուղեղն ու հոգին: Այո, նաև ուղեղը, թեև ինքն իրեն համարում է աշխարհիս ամենախելոք մարդը:
Հոգևոր «ֆաստֆուդի» մասին արդեն բավականին պերճախոս արտահայտվել է Ղևոնդ վարդապետը` դա տարատեսակ աղանդներն են, որ մարդուն առաջարկում են էժանագին և արագ պատրաստվող «հոգևոր սնունդ», որը դժվարամարս է, և «մարսելու» համար վրադիր պահանջում է «հոգևոր կոլա»` ուղեղի լվացման և կոշտ հիպնոսի տարբեր եղանակների տեսքով:Արդյունքում ստացվում են ֆանատիկոս զոմբիներ:
Մշակութային «ֆաստֆուդին» առնչվում ենք, հենց որ միացնում ենք հեռուստացույցը, որն ավելի ճիշտ կլիներ անվանել հեռուստապտեքարան: Արդուկի պես տափակ ու գարշելիորեն ցինիկ «հումորներ», անասնական սերիալներ, որոնք կամ այնքան լացկան են, որ կախվելդ գալիս է, կամ հագեցած այնպիսի գարշահոտ ժարգոնով, որից նույնիսկ ամբողջ կյանքը բերդ նստածի ականջներն են թոռամում: Գումարած երաժշտական հոլովակները, ուր կամ թուրքական մուղամի կլկլոց է` կոտրտված հայերեն բառերով, կամ շոու-բիզնեսի տարբեր աստիճանի մերկության կամ ղզիկության «աստղուհիներ» և «աստղեր», որոնք մարմնի տարբեր մասերով աներևակայելի ոռնոցներ են հանում ու դա կոչում երգ… Լավ, «ֆաստֆուդի» այս տեսակի վրա շատ չծանրանանք, զի գոյություն ունի պուլտ, որը վերցնում և գրողի ծոցն ես ուղարկում հեռուստաաղբարկղը: Առավելևս, որ կա նորին մեծություն Համացանցը, ուր ըստ ճաշակի կարող ես գտնել քո ուզած ֆիլմերը, երգերը, տեքստերը` փաստորեն ամեն ինչ:
Սակայն կուզենայի առավել հանգամանորեն կանգ առնել քաղաքական և լրատվական «ֆաստֆուդի» վրա: Զի դրանից չես փախչի, այն քեզ անվճար մատուցում են ամեն քայլափոխի: «Հայլուրային Հայաստան» երևույթի վրա կանգ չեմ առնի. ճիշտ է, բոլորս էլ շատ կուզեինք ապրել այն Հայաստանում, որը «Հայլուրով» են ցույց տալիս, սակայն դա լրատվաքաղաքական «ֆաստֆուդի» ամենաանշառ տեսակն է: Առավել անմարսելի է այն, ինչը վերջին շաբաթներին համառորեն խցկում են մեր տառապած ուղեղների մեջ` ՀԱԿ-իշխանություն «երկխոսություն» կոչեցյալը: Որն իրականում սոսկ հասարակ սակարկություն ու ինտրիգ է, և ոչ ավելին: Սակայն ՀԱԿ-ը մեզ մատուցում է տարրական սուտ, իբր էսօր-էգուց «երկխոսելով» կկորզի իշխանափոխություն: Իշխանությունների պատմած Գյուլնազ տատի հեքիաթներն էլ են անմարսելի` իբր զուտ հանուն հանրային համերաշխության որոշել են և բանտարկյալ ազատել, և ցանկացած հարցեր քննարկել կառուցողական հունի մեջ: Իրականում իրավացի է հազար անգամ թիմ ու կուսակցություն փոխած Հմայակ Հովհաննիսյանը` ՀԱԿ-ին աղջկա պես փախցրել են, ուղարկել տուն, խոստացել կարմիր խնձորով, շուքով ու պատվով գալ հետն ամուսնանալ , բայց փոխարենը խայտառակ անելով հանել են «տռաս»: Ճիշտ է, տվյալ դեպքում «խաբվողը» ոչ թե միամիտ կույս էր, այլ քաղաքական տարատեսակ «բորդելներում» հարուստ փորձ ձեռք բերած մեկը, որը «կլիենտ սպասարկողի» կարգավիճակից աճել-հասել էր «մամա Ռոզայի», բայց այնուամենայնիվ…
Ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ Հայաստանում առաջին քաղաքական «ֆաստֆուդ» արտադրողը հենց «հիմնադիր նախագահ» Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Իր իշխանավարության տարիներին առաջարկեց հրաժարվել Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից և դրանով ապրուստը սարքել հրաշալի: Դա մարսելու համար նախատեսված «քաղաքական կոլայի» դերում պետք է հանդես գար ազգային և մարդկային արժանապատվության կորուստը, և Սպարապետը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը որոշեցին, որ այդ «կիսլատան» խմելու բան չէ, և «հիմնադիր ազգընտիրին» ուղարկեցին սև դղյակ`հանգստանալու: Հետո 2007-ի աշնանը Լևոնը մոգոնեց նոր «ֆաստֆուդ»` եկեք կազմաքանդենք «մոնղոլ-թաթարների ավազակապետությունը», ու ամեն ինչ լավ կլինի: «Կոլայի» փոխարեն ծառայեց մարտիմեկյան զոհերի արյունը, ժողովրդի դուրը դա չեկավ, և «ֆաստֆուդ» ճաշակել ցանկացողների քանակը գնալով նվազեց:
ՀԱԿ-ը տեսնելով, որ կազմաքանդելուց բան չստացվեց, 3 տարի բավարարվեց իշխանության թանի մեջ ամեն օր ընկնող ճանճի դերով, և ահա եկավ «երկխոսական» բեմադրությունների երանելի պահը: ՀԱԿ-ը դրա արդյունքում ստացավ իր փայ ապագա մանդատները, իշխանությունն էլ համ «փոզմիշ» արեց «թունիսանալու» վտանգները, համ ահագին չեզոքացրեց Ռոբերտ Քոչարյանի դերը: Սակայն երբ ՀԱԿ-ը որոշեց հանդես գալ հաղթական կույսի հանդերձներով, նրան դրին-փչացրին, հասկացրին` քո ապագա մանդատները սուս-փուս կեր ու ավելին ոչինչ մի ուզիր, միևնույն է`տարբեր թունիսների ու եգիպտոսների «գազն» անցել է, ոչինչ չես կարող անել: Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն էլ ծախեց նրանց իզութոզով, հանրությանը տեղեկացնելով, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը «երկխոսում» են, այսինքն` գաղտնի սակարկում են վաղուցվանից:
Ու սկսվեց հաջորդ արարը: Հայտարարեցին, թե Գալուստ Սահակյանի և Կարեն Կարապետյանի խոսքը հիմք չի, ու սպասում են անձամբ Սերժ Սարգսյանի ասելիքին: «Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել, — հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը հավելելով, — Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի»: Հաջորդ հանրահավաքն էլ վերջապես հայտնի դարձավ` հունիսի 30-ը:
Սակայն ինչո՞ւ հենց այդ ամսաթիվը: Որովհետև հունիսի 22-ին ՀՀ նախագահը ելույթ է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւ պատասխանելու է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին, իսկ հունիսի 25-ին Կազանում հանդիպելու է Ալիևի ու Մեդվեդևի հետ: Հաշվարկը պարզ է` միգուցե Ստրասբուգում մի քիչ նեղեն ՀՀ նախագահին, իսկ եթե հանկարծ Կազանում մի «հետույքային» թուղթ ստորագրվի, ապա կարելի է ընդհանրապես նոր ալիք սկսել: Կազանում սպասվող «սարսափելի ճնշումների» մասին առասպելը նույնպես հերթական «ֆաստֆուդն» է, բայց ախր Բաքու, Ստեփանակերտ ու Երևան այցելած համանախագահները պարզ հայտարարեցին, որ Կազանում որևէ «առաջընթաց» կամ առավելևս «ճեղքում» չեն ակնկալում, և հրաշալի նվաճում են համարում այն, որ վերջին 2 տարում արդեն երրորդ անգամ ոտքով հատեցին հայ-ադրբեջանական սահմանը, ու ոչ ականի վրա պայթեցին, ոչ էլ գյուլլի բաժին դառան…
Չէ, արցախցու ասած, «օզում չինք» ոչ այդ քաղաքական «ֆաստֆուդները», ոչ էլ բոլոր տեսակի այլ «ֆաստֆուդները»` լինեն դրանք ֆիզիկական, մտավոր, հոգևոր և այլն: Մատուցեն դրանք իշխանավորները, ընդդիմադիրները, աղանդավորները, հեռուստատեսությունները, թե բիզնեսմենները`միևնույն է. Մենք ձեզ համար «Մաքդոնալդս»-ի արտաքնոց չենք:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Պարզվում է, երկրագունդ մոլորակում դեռևս չի վերացել միամիտների տեսակը: ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին «բաց լինել» ղարաբաղյան հակամարտության գործընթացի համար:
«Միացյալ Նահանգները հավատում են, որ ռազմական եղանակն այդ խնդրում անընդունելի է»,- SalamNews-ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Քիթ Բինը: Երնեկ ձեր լավատեսությանը: Քանզի միայն այդ բեխաբարի չսիրած «ռազմական եղանակն» է վերջնական պատասխան տալու հարցադրմանը: Ամերիկացիներին կարելի է հասկանալ` նրանց պետք է, որ խնդիրը որևէ ձևով մեկընդմիշտ լուծվի: Որպեսզի մեկընդմիշտ լուծվի խողովակաշարերի անվտանգության խնդիրը` Միջին Ասիայից էներգակիրները փոխանցվեն դեպի Եվրոպա: Մի խնդիր, որը հայերիս բաձարձակապես անհետաքրքիր է: Եթե դրա գինը մեր ինքնիշխանության ճանաչումն է 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ, ապա էստի համեցեք: Իսկ եթե չեք կարող դա ապահովել, ապա գնացեք հայտնի ռուսական հասցեով: Առավել ևս, որ մեր զենքը ռուսական է, ռուսական ռազմահենակետը դեռ կես դար մնալու է մեր երկրում:
Ահա կարճ ձևակերպումը, թե ինչպես ենք մոտենում Կազանում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Այդտեղ առնչվելու ենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քարտ-բլանշն ունեցող Դմիտրի Մեդվեդևի և համաշխարհային մուրացկանի վերածված Իլհամ (կամ ինչպես ասում են հայ բլոգերները` Իլխլամ) Ալիևի հետ: Ամերիկացիք և ֆրանսիացիք ռուս նախագահից սպասում են, որ կհանդարտեցնի Հարավային Կովկասի երկու ժողովուրդներին և կստիպի ի մի գալ, ինչից հետո դժվար չի լինի սկսել ռսի հերն անիծող խողովակաշարի շինարարությունը: Եվ իրենց բացարձակապես անհետաքրքիր է, թե ինչ տեսք կունենա այդ հաշտությունը: Մինչև հունիսի վերջ ավարտեք-պրծեք, մնացյալը անհետաքրքիր է: Իհարկե, եթե վստահ լինեինք, որ Ռուսաստանի նախագահը միանշանակորեն ներկայացնում է ռսի պետության շահը, ապա կարող ենք հագիստ լինել, զի Մոսկվային 1000 տարի պետք չէ այնպիսի խաղաղությունը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ռուսական շահի հերն անիծել… Սակայն նման վստահություն, ցավոք, չկա, զի կասկածելու տեղիք է տալիս Ռուսաստանը հսկայական կորպորացիայի տեսքով պատկերացնող նախագահի աշխարհայացքը և ծագումնաբանությունը: Այսինքն` Ռուսաստանի պետական շահը հաշվարկի մեջ մտցնելը դեռևս ոչինչ չի նշանակում: Եվ ակնկալելի են Վաշիգտոնից թելադրված միասնական ճնշումները: Ինչքան էլ դրանք օբյեկտիվորեն չհակասեն ռեալ ռուսական շահին, շատ բան կախված է պաշտոնապես Ռուսաստանը ներկայացնող անձի անձնական պատկերացումներից: Դե ուրեմն գլխանց ելնենք այն տարբերակից, որ դրանք կարող են լինել նաև հակապետական:
Այսինքն` վատագույն տարբերակում կարող ենք առնչվել բավականին կոշտ պարտադրանքին: Ինչքանո՞վ ենք ենք դրան պատրաստ` սա է հարցերի հարցը: Եվ գոնե այս անգամ հարցի բարենպաստ պատասխան ունենք: Այսօր չունենք այնպիսի ընդդիմություն, որը թիկունքից կհարվածի: ՀԱԿ-ը լրիվ ձեռնասուն է դարձել, առաջ չի քաշում որևէ հակապետական պահանջ: Շնորհիվ այսպես կոչված «երկխոսության», որը ոմանք օրհնում են, ոմանք էլ` հայհոյում: Բայց բոլոր դեպքերում այդ ամենը կա: Եվ միակ հարցն է` ի՞նչ գնով…
Տարբեր արժանավորների և անարժանների ազատ արձակումը մի կողմ թողնենք: Ճիշտ է, դեռ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին հարց բարցրացրեց, որ ամեն քրեական զիբիլ արժանի չէ քաղբանտարկյալ կոչվելու, բայց խոշոր հաշվով, եթե Գագիկ Ջհանգիրյանի պես մեկը ազատության մեջ է, ապա մեկ հանցագործ ավել-պակասի հարցը դառնում է ոչ սկզբունքային: Ու այդ տեսակետից Սասունի ու Նիկոլի ազատ արձակումը այլևս հարցեր չի առաջացնում… Կարևորը հետևյալն ` ինչ է տալիս ՀԱԿ-ին իշխանությունը «խելոքանալու» դիմաց: Առաջին իսկ տրամաբանական պատասխանը վերաբերում է պատգամավորական տեղերին: Ճիշտ է, ՀՀԿ-ի տղերքը միգուցե դիլխոր մնան, որ դա կլինի իրենց տեղերի հաշվին, սակայն երկիրը խոշոր հաշվով բան չի կորցնում:Եթե ասենք Ալրաղացի Լյովիկի փոխարեն գա Գագիկ Ջհանգիրյանը, թող Նեմեց Ռուբոյի փոխարեն Գռզոն գա, թող Արզաքնցյան Տիկոյի պես մեկի պես գա Լեդի Հակոբի պես մեկը գա` դա սկզբունքորեն բան չի փոխի: Ու նաև առանձնապես չենք վնասվի, եթե Սադոյանի պարապ մնացած խոսափողին տիրանա Նիկոլը, իսկ Զուրաբյանը լուրջ-լուրջ տեսքով պատգամավորական հարցապնդում անի ՀԱԿ խմբակցության անունից… Ոչինչ, էդ կադրերին չսիրողներն էլ մի կերպ կդիմանան, համ էլ չդիմանան, ինչ ճար ունեն: Սրանց` ԱԺ գալուց երկրի համար, ըստ էության, ոչինչ չի փոխվի:
Անշուշտ, ազգի և պետության տեսակետից ամեն ինչ լավ է: Պարզապես արմատական ընդդիմադիր ընտրողներն են իրենց խաբված զգալու: Օրինակ, հանրահավաքի եկողները դժվար թե երկար ժամանակ բավարարվեն «էսօր-էգուցվա» արտահերթ ընտրություններով, որ երբեք չեն կայանա: Իսկ նախագահական նստավայրը մշտապես գրավելու պատրաստակամ մասսային նույնիսկ կռվարար Ժիրայր Սէֆիլյանը տեր չի կանգնի, քանզի Շուշիի այդ հերոսը ինչքան էլ ատի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց գցելու խաթեր պետությունը վտանգի տակ դնող չի…
Այնպես որ հունիսի 25-ին ՀՀ նախագահը բավականին պինդ թիկունքով է գնալու Կազան: Եվրոպացիներն ասելու բան չունեն, քանզի իրենց մատնանշած բոլորին էլ բանտից ազատել է, խոստացել է «մարտի 1-ի» բացահայտման խաթեր հանրային հոշոտման հանձնել մի քանի բարձրաստիճան մենթերի, ՀԱԿ-ի նյութապաշտ «հեղափոխականների» հետ էլ կոնկրետ սակարկություն է սկսել, թե քանի մանդատ են ունենալու` անկախ ժողովրդի քվեից… Կարճ ասած, եթե Կազանում անընդունելի տարբերակ դեմ տա, անվախորեն կարող է դրանց ուղարկել հայտնի ռուսական հասցեով: Նույնիսկ Մեդվեդևի` ռուսական շահը կատարելապես ծախելու կանխավարկածի պարագայում…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հաշվված ժամերին տոնելու ենք Հանրապետության օրը: Որը զուգակցվում է Սարդարապատի և Ավարայրի տարեդարձերի հետ: Հեռավոր 1918-ին այդ օրերին նաև բնության քմահաճույքին առնչվեցինք` լեռներում ձյուն էր տեղացել: Կարծես խորհրդանշական լիներ` հայոց պատմության ձմե՞ռն է սկսվում, թե, այնուամենայնիվ, գարունը: Մեր նախնիք իրենց զենքի զորությամբ գարունն ընտրեցին: Այսուհետ և մեկընդմիշտ:
Սարդարապատի հաղթությունից հետո Երևանում դեռ բնակչության 44 տոկոսը թուրք էր: Եվ մեր նորամանուկ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ճիշտ քաղաքակրթական ընտրություն էր կատարել` մաքրել հայոց մայրաքաղաքն այդ խորթ և թշնամի տարրից: Հիմա մղկտում են դրա համար: Դրանից հետո Արամ Մանուկյանն ապրեց ընդամենը մեկ տարի, մինչև չմահացավ տիֆից: Իր ժողովրդի հետ նույն պայմաններում ու նույն զրկանքներով ապրող այդ հսկան, այնուամենայնիվ, լավ էր սերտել պետականաստեղծման դասը` երկիրդ հնարավորինս մաքրիր կենսաբանական թշնամուց: Ու դրա շնորհիվ բռնի սովետականացումից հետո Հայաստանը դարձավ 15 հանրապետություններից մեկը, չնայած բնակչությամբ ընդամենը մեկ տոկոսն էր վերստեղծվող կայսրությունում: Նաև Նժդեհի հանճարը Հայաստանի կազմում պահպանեց Սյունիքը, որն արդեն Արցախյան մեծամարտի տարիներին ապահովեց մեր հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Իրանի տարածքով: Նժդեհը սրբություն էր համարում մեր Եռագույնը և Հանրապետության տոնը, և 1988-ին այդ էստաֆետը վերցրեց լուսահոգի Մովսես Գորգիսյանը` Ազատության հրապարակում բարձրացնելով Եռագույնը և ավետելով մոտալուտ Անկախությունը:
Հետաքրքրական է, որ մեր ժողովուրդը մայիսի 28-ը սիրեց ավելին, քան սեպտեմբերի 21-ը: Երևի դրանում գերագույն իմաստ կար` 1918-ի մայիսի 28-ին հայը վերջնականապես զենքի զորությամբ ապացուցեց իր ապրելու իրավունքը: Առաջին Հանրապետությունն ընդամենը դրա դրսևորման դրվագներից մեկն էր: Ինչպես նաև Խորհրդային Հայաստանը, որի գոյության ընթացքում զորավոր սերունդ դաստիարակող ընտիր մտավորականություն ձևավորվեց, որը Ազատամարտին պատրաստեց հարյուր հազարավոր հայորդիների, վերականգնեց մեր գենետիկ կոդի գեղարվեստական ձևակերպումը` «Սասնա ծռեր» էպոսը, 1988-ին մեզ կատաղի ալիքների տեսքով նետեց Ազատության հրապարակ, իսկ այնուհետ` ռազմադաշտ…
Հիմա որպես 20 տարվա պետություն վայելում ենք Երրորդ Հանրապետությունը, որը տարածքով Երկրորդից ահագին մեծ է (29 հազար քառակուսի կիլոմետրի համեմատ վերահսկում ենք 42 հազար քառակուսի կիլոմետր):
Այսօրվա զորակոչիկները ծնվել են անկախ Հայաստանում: Այսօր ունենք Հարավային Կովկասի լավագույն բանակը…
Կարճ ասած, պատմությունը մեզ շանս է տվել` հավերժացնելու մեր Տեսակը: Նաև որոշակի իմաստնություն ենք ձեռք բերել: Օրինակ, մեզանում անպատկերացնելի է, որ նույնիսկ ամբողջովին օտարի կողմից վարձված «նարնջագույն» ընդդիմությունը հարամի Հանրապետության օրվան նվիրված ռազմական շքերթը: Հանրությունը պարզապես միանգամից կմերժի նրան, և վերջ: Իսկ հարևան Վրաստանում փորձեցին դա անել, մոռանալով, որ մայիսի 26-ը ոչ թե Միշիկոյի, այլ Վրաստանի Հանրապետության ծննդյան օրն է: Եվ մեր հարևաններն իրենց շքերթը հարկադրված եղան անել հենց նոր վրացու արյունով ներկված հրապարակում … Բանակն էլ երեք խոշոր պարտություն կրած բանակ է, ու թերևս հարգանքի արժանի են այն վրացիները, որ չեն վհատվել ու ողջունել են իրենց զորքի շքերթը, քանի որ ուրիշը չունեն…
Իսկ մեր ունեցածը փառավոր հաղթական բանակ է, որը ի զորու է թարմ ջարդ տալ մեր կենսաբանական թշնամու արհեստական մազութային պետությանը: Ու նաև տալիս է: Հենց որ Ադրբեջանի դիպուկահարների դիակները սկսեցին տանել Բաքու, միանգամից լսվեց անվտանգության համար պատասխանատու եվրապաշտոնյա բարոնուհի Քեթրին Էշթոնի «մտահոգ» ոռնոցը… Բա էլ ո՞նց կլինի, իր հոգեհարազատ «Բրիթիշ Փեթրոլեում»-ի շահերը նավթ ունեցող Ադրբեջանում հերթական անգամ հարցականի տակ հայտնվեցին:
Հա, չենք կարող շրջանցել G8-ի գագաթնաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը: Ամենից ճիշտ դա գնահատեց հակահայ Մեթյու Բրայզան, որը մեկնաբանեց դա` խոստովանելով հանդերձ, որ չի էլ կարդացել: Նա գլխանց ասաց, որ լավ է, գոնե ընդհանուր հայտարարության փաստ եղավ: Այսինքն` գերտերությունների մոտեցումներն ու շահերն այնքան տարբեր են, որ նույնիսկ ընդհանուր տեքստը առաջընթաց է: Բնականաբար, դա լավ լուր է` գերտերությունները չեն կարողանում ընդհանուր հիմք գտնել և դա պարտադրել մեզ: Բայց ուշագրավ են Բրայզայի պատկերացումները հետագայի մասին. «Իմ կողմից ճիշտ չէր լինի փորձել հուշել բանակցային գործընթացի արդյունքները, որի ընթացքում դեռ պետք է սահմանվի քվեարկության տրամաբանությունը (մոդալությունը)` Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցով: Էլ ավելի դժվար է մեկնաբանել քվեարկության հնարավոր արդյունքը: Հիմնական գաղափարն այն է, որ մենք մոտենում ենք Հիմնարար սկզբունքների ամբողջացմանը, որոնք ուրվագծում են խաղաղ կարգավորումը, որոնք էլ իրենց հերթին բալանսավորում են Հելսինկյան ամփոփիչ ակտի հիմնական սկզբունքները` ուժի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության վերաբերյալ»:
Այսինքն` դեռ լրացուցիչ հանրաքվե՞ պիտի անենք: Դեռ ինչ որ մեկը պետք է որոշի, թե ո՞վ է դրան մասնակցելու: Ախր քանիցս արել ենք: Եվ քվեաթերթիկներով, և զենքով: Ու դրա արդյունքներն անվիճարկելի են: Մեկընդմիշտ: Մեր պետության սահմանի կենդանի ցուցանակներն էլ մեր դիքապահ զինվորներն են: ՄԵՐ զավակները: Որ երկու տարով գնում են` փառքով վերադառնալու համար:
Ի՞նչ է, Բրայզան դեռ հո՞ւյս ունի, որ «հանրաքվեի մասնակիցների» կա՞զմը կփոփոխվի: Օրինակ` Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը հայերին ու հրեաներին հռչակել է «Աստծո թշնամիներ»: Չգիտեմ, հրեաները ինչպես կվարվեն այդ` կարգավիճակ և հեռուստաեթեր վայելող թափթփուկի հետ, բայց թերևս նա շատ է ցանկանում, որ Կովկասում իր «գորշ գայլ» «աստխուն» պաշտողներ, հետևաբար` ապագա տեսական հանրաքվեին մասնակցողներ, առհասարակ չթողնենք: Եթե նրա ազգակից Իլհամը (կամ ինչպես ասում են հայ բլոգերները` Իլխլամը), դրա առիթը տա, դա հաճույքով կանենք: Ու այս անգամ նաև նահանջի «մարդասիրական միջացքեր» էլ չենք թողնի այդ հակաքաղաքակրթական տարրերին…
Սակայն վերադառնանք Հանրապետության օրվա տոնին: Անշուշտ, տոնելու ենք լիաթոք: Որպես հասուն ու հաղթական ազգ: Ինչ վերաբերում է հանրապետական կարգերին, ապա ժամանակավորապես դա կլինի: Մինչև մի քանի սերնդի ընթացքում վերականգնենք հայոց ազնվականությունը, որը ամբողջովին կստանձնի մեր հայրենիքի ապագայի պատասխանատվությունը ու դա չի գցի ժողովրդի վրա: Այն ժողովրի, որը անհրաժեշտության դեպքում և նյութական բարիք, և զինուժ է տրամադրում, ու դրանից ավել նրանից պահանջելը արժանի չէ պետական մտածողություն ունեցողին:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Րաֆֆի Հովհաննիսյանն, իր «եռագույն» դատողություններն ավարտելով, ցանկություն հայտնեց, որ հաջորդ նախագահը «այլ գույնի» լինի: Չգիտենք, ինչ գույն նկատի ուներ նախկին «ազատության ծոմապահը», միգուցե ամերիկյան դրոշի արտաքին տեսքն էր մտքով անցել, սակայն դրան կտրուկ դեմ եղավ ՀՀՇ-ն լքած ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: «Կտրականապես դեմ եմ, որ հաջորդ նախագահը այլ գույն ունենա, նա պետք է լինի զոլավոր. Զեբրի ու վագրի խառնուրդ»,- ահա այսպիսի կատակ հնչեցրեց նորաբաց «Ընտրություն» մամլո ակումբում` անդրանիկ հյուրը:
Կատակը` կատակ, բայց ասում են, ամեն կատակում կա 10 տոկոս կատակ, մնացյալը ճշմարտություն է: Եվ միգուցե ակամայից Կարապետ Ռուբինյանին վիճակված է մարգարեի դեր ստանձնել, ինչ իմանաս… Չմոռանանք, որ զոլավոր են հենց զինվորականների դաշտային համազգեստները, այսպես կոչված «կամուֆլյաժը»: Եվ ասել, որ Հայաստանում ապագայում բացառվում է զինվորական խունտայի իշխանությունը, ամենևին էլ ճիշտ չի լինի:
Ավելին, դրա համար հասունացած պայմանների պակաս չի զգացվում: Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, եվրոպական արժեքներ` այդ ամենը վաղուց արժեզրկված է Հայաստանում, և մեծամասնության համար ունի զրոյական նշանակություն, եթե չասենք` բացասական գունավորում: «Ես քո գունզգույն այսինչի կամ այնինչը»,-այսպիսի հայհոյանքները բավականին հաճախ կարելի է լսել: Քաղաքական բառապաշարի մեջ էլ ավելի ու ավելի կայուն տեղ են գրավում «լիբերաստ» և «տոլերաստ» բառերը, որոնք նույն բացասական լիցքն են կրում, ինչ «պեդերաստ» բառը… Այսինքն` ազատականությունն ու հանդուրժողականությունը նույնանում են զազրելի սեռական շեղման հետ:
Դրա պատճառները առավել քան հասկանալի են: Արևմուտքից ներմուծված «համամարդկային» արժեքները ոչնչով չեն բարելավել հասարակ հայ մարդու կյանքը: Կայուն աշխատանքի և եկամտի, տարրական արդարության, պաշտպանվածության տեսակետից հայ մարդը առաջընթաց չի արձանագրել, բայց փոխարենը ծակուծուկերից դուրս են եկել գոմիկներն ու աղանդավորները (ուշ ժամին արդեն վաղուց ոչ մի կարգին մարդ ոտք չի դնում Կոմայգի, իսկ եհովականների վերջին հարձակումը հոգևորականի վրա հենց եկեղեցու բակում շատ ցցուն փաստ է), հեռուստաեթերը լցված է այնպիսի աղբով, որ երեխաների ներկայությամբ հեռուստացույց միացնելը վտանգավոր է… Ժողովրդի աչքին տեսանելի միակ «եվրոպական արժեքն» էլ թերևս օլիգարխների դղյակների և օֆիսների «եվրոռեմոնտն» է:
Պարզ է, որ այդպիսի պայմաններում ժողովուրդը երբեք դուրս չի գա փողոց «ժողովրդավարությունը պաշտպանելու»: Նույնիսկ 1988-ի հուժկու շարժումը ոչ մի կապ չուներ ժողովրդավարության հետ, այն դասական ազգային-ազատագրական բնույթ ուներ: Ժողովուրդը հաճույքով կողջունի ցանկացածին, որը գալիս է տարրական կարգուկանոն, ապահովություն ու արդարություն հաստատելու: Կա նաև զինվորական խունտայի համար ճամփա հարթող և դասական խավը` ծայրահեղ դժգոհ մանր ու միջին գործարարները և անհատ ձեռներեցները: Նրանց դժգոհությունն էլ քրոնիկական դրդապատճառներ ունի` օլիգարխիկ ֆեոդալիզմի համակարգը, որը սկիզբ առավ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և և ավարտեց իր ձևավորումը Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման 10 տարիներին:
Խոշոր հաշվով, դասական ֆեոդալիզմը չի հակասում մեր ժողովրդի մենթալիտետին: Սակայն օլիգարխիկ ֆեոդալիզմը էապես տարբերվում է դասականից. այն ոչ թե տարածքային բնույթ ունի, երբ տեղական իշխանը իր տարածքի լիիրավ տերն ու տնօրենն է, այլ տնտեսական և կոռուպցիոն մոնոպոլիաների բնույթ: Եթե տարածքային ֆեոդալը շահագրգիռ է, որ իր տարածքը ծաղկի և ապահովի իր բարեկեցությունն ու զորությունը, ապա օլիգարխը մտածում է միայն իր մոնոպոլ և առանց ջանքի գերշահույթներ ստանալու «իրավունքի» մասին և անում է ամեն ինչ ժողովրդի գործարար ակտիվությունը ճնշելու համար: Արդյունքում մանր և միջին գործարար խավը առավելագույնս դժգոհ է և պատրաստ օժանդակելու ցանկացածին, ով իրեն կազատի մոնոպոլիստներից:
Ակնհայտորեն օլիգարխիկ ֆեոդալիզմը նպաստում է ամենաակտիվ խավի արտագաղթին, և արդեն ընդհուպ մոտեցել ենք բանակը զորակոչիկներով համալրելու դժվարությանը: Ընդ որում, հենց ակտիվ, պասիոնար խավի երիտասարդներից են լավագույն զինվորներ ստացվում: Եվ դա այն պայմաններում, երբ պատերազմի շեմին ենք կանգնած… Արդարության պակասից նաև մյուս խավերի դժգոհությունն է արագորեն աճում, իսկ հաց չունեցողների առկայությունը անարդարության, այլ ոչ թե բարիքների պակասի հետևանքն է:
Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք օլիգարխներն ինչ-որ տեղ արագ տնտեսական աճի շարժիչ ուժն էին, ապա այսօր նրանք բոլոր առումներով պատուհաս են բոլորի և ամեն մի ոլորտի համար: Սակայն հարց է ծագում` կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը վերացնել օլիգարխիկ ֆեոդալիզմը: Բարեփոխումներով, էվոլյուցիոն քայլերով` միանշանակ ոչ: Դա հնարավոր է միմիայն կտրուկ քայլերով, հենվելով ուժային կառույցների` բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ պատժիչ ստորաբաժանումների վրա: Այսինքն` ձևավորելով խունտա, ստեղծելով «միլիթարի» գույնի (կամ զոլավոր) իշխանություն: Կամ նա դա կանի իր ձեռքով, կամ դա կանեն ուրիշները…
Ի դեպ, 1999-ին երջանկահիշատակ Սպարապետը գնում էր դեպի այդպիսի իշխանության ձևավորում, սակայն նրան կանգնեցրեցին Նաիրի Հունանյանի կրակահերթերը: Վազգեն Սարգսյանը ավելի ուղղամիտ էր, ներկայիս նախագահն ավելի շրջահայաց է, ու եթե գնաց այդպիսի ճանապարհով, նրան դժվար թե կարողանան կանգնեցնել: Նույնիսկ ամբողջովին չեզոքացրեց «նարնջագույն» հեղափոխականներին իր «երկխոսությունով», և երեկվա «ավազակապետություն կազմաքանդողները» արդեն հրճվում են նրա հայտարարած համաներումով: Եվ հեղափոխական վտանգը ամբողջովին համահարթեցնելուց հետո նա հանգիստ կարող է անսպասելի պահին «ռասխոդ անել» օլիգարխներին: Բոլորին կամ գրեթե բոլորին` միաժամանակ: Պահպանվածներն էլ միանգամից «կխելոքանան»: Երևի թե այդ միտուների պատճառով որոշ խորհրդարանական կուսակցություններ, անհատ պատգամավորներ ու չինովնիկներ մտածելու շաաաատ բան ունեն հիմա…
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սկսենք ուրախալի փաստերից, որոնք ի հայտ են գալիս համացանցի շնորհիվ: 16-ամյա պատանին իր բլոգում գրում է. «Խի՞ ենք ընդհանրապես Եվրատեսիլի մասին խոսում: Դարդ չունե՞ք, ժողովուրդ… մեր իշխանությունները հասել են իրենց նպատակին ու մեր ազգին դեգեներացնելու արևմտյան ձևով ուզում են իշխանությունում մնան… Քանի մենք սենց բաներով կզբաղվենք, մեր վիճակը ավելի կվատանա, քանի որ մենք սերունդ ենք դաստիարակում, ավելի ճիշտ դուք, քանի որ ես էլ եմ նոր սերնդի մաս: Ու ի՞նչ ձեզնից սովորեմ: Էս: Եթե հա, էլ ասելիք չունեմ»:
Ուրախալի է, փաստ է, որ նոր սերնդի ներկայացուցիչը չի ուզում սովորել զանգվածային աղբ ուտելով բավարարվելը, չի ուզում սովորել մանիպուլյացիայի զոհ լինելը, և պարզ նշում է` իբր չափահաս ու իբր խելամիտ շատ մարդիկ զբաղված են կատարյալ ապուշությունով:
Մեկ այլ օրինակ. ընդամենը 8 տարով նրանից մեծ նրա սերնդակիցը վստահաբար հայտարարում է. «Սկսւում են մեր ժամանակները, ու եւրոպատենչ-նիւթապաշտ-աշխարհաքաղաքացի-ապազգային տարրերի մոդան այլեւս հնանում է ու ընկալւում որպէս հետամնացութիւն: Մարդիկ սկսում են գնահատել իրենց ժառանգութիւնը, ճանաչում իրենց ով լինելը: Ճանաչում ու գնահատում են իսկական արուեստը, իսկական մշակոյթը՝ կրելով ու մեծարելով այն: Իսկ նրանք, ովքեր մինչ այսօր զբաղուած էին չարուեստի մեծարմամբ, պոռնկութեան խրախուսմամբ, սանձարձակութեան քարոզմամաբ, կը քարկոծուեն ու պատասխան կը տան իրենց արարքների համար»: 24-ամյա երիտասարդը այդպիսի բան կարող է հայտարարել և գնալ հոսանքի դեմ, եթե իր պես մտածողները որոշակի կրիտիկական զանգվածից ավել են:
Ուրեմն արձանագրենք, որ երիտասարդության ակտիվ մասը դժգոհ է այսօրվա իրողությունից: Անկախության սերունդը դժգոհ է անկախության առաջին 20 տարվա ընթացքում ձևավորված դրվածքից: Իսկ ովքե՞ր են ձևավորողները` ՀՀ առաջին երեք նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը` իր 7 տարվա շրջանով, Ռոբերտ Քոչարյանը` 10 տարվա շրջանով, և Սերժ Սարգսյանը` 3 տարվա շրջանով:
Առաջին 7 տարին անցումային շրջան էր, երբ անկախացանք ու պատերազմեցինք: Ցավոք, հեռուստաեթերից առաջին նախագահը մշտապես հաղթանակի հանդեպ թերահավատություն է արտահայտել, բայց տեխնիկայի զարգացման այդ ժամանակվա մակարդակը զերծ պահեց պատերազմողներին այդ ամենը ունկնդրելու հնարավորությունից, նրանք պատերազմեցին, հաղթեցին ու հաղթանակած վերադարձան: Վերադարձից հետո տեսան, որ երկիրը ամբողջովին սեփականացրել է անարժան տականքների մի խմբավորում, որն այնուհետ կոչվեց օլիգարխիա: Սակայն հաղթանակած ռազմական էլիտան ցանկություն չուներ հանդուրժելու պարտվողական հեքիաթները, և ի վերջո սպարապետի գլխավորությամբ վռնդեց հաղթանակի արդյունքներն էժանագին վախկոտ առևտրի առարկա դարձրած Լևոն Տեր-Պետրոսյանին:
Բայց այդ էլիտայի կողմից ստեղծված Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա վարչակարգը գլխանց հենվեց հենց օլիգարխիայի վրա: Ու թեև տնտեսության վերականգնման շրջան ունեցանք, սակայն այն ամբողջովին սպառեց իր զարգացման ռեսուրսը, ու Քոչարյանի ժառանգորդ Սերժ Սարգսյանը ստացավ օլիգարխիկ ֆեոդալական համակարգ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը խորացրեց սպառված օլիգարխիկ համակարգի արատները: Գումարած դրան, ժառանգություն մնաց օտարերկրյա ուժերի օգնությամբ առաջին նախագահի հրահրած արյունալի խռովությունը ճնշելու հետևանքները հաղթահարելու բեռը:
Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունեցել էր առանց արյան ճնշելու այդ խռովությունը, բայց գերադացեց արյունոտ ժառանգություն թողնել իր հաջորդին, որպեսզի վերջինս միշտ իր կարիքն ունենա: Ի դեպ, իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը խոստովանում է, որ եթե արտակարգ դրությունն ավելի շուտ մտցվեր, ապա զոհեր ամենայն հավանականությամբ չէին լինի:
Բնականաբար, Սերժ Սարգսյանը մինչ օրս շարունակում է կառավարել քոչարյանական ամբողջ ժառանգության բեռով հանդերձ: Խոսքը ոչ միայն օլիգարխիայի, այլև բյուրոկրատական ապարատում մնացած բազում կադրերի մասին է: Եվ ահա ի հայտ է գալիս գայթակղություն` Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու և մի 15 պատգամավորական մանդատի գնով հեղափոխական ակտիվության իսպառ չեզոքացման տեսքով:
Արանքում ընդամենը մի գերխնդիր է` մարտիմեկյան ողբերգությունը «դուրս գրել» Ռոբերտ Քոչարյանի վրա և նրան ուղեկցել բանտախուց: Առաջին հայացքից դա շահավետ տարբերակ է ՀՀ նախագահի համար, բայց միայն առաջին հայացքից, քանզի նույն Քոչարյանին չեզոքացնելու շահագրգռություն է ի հայտ բերում և Արևմուտքը: Դա ուղղակիորեն մամուլով խոստովանել է Տեր-Պետրոսյանի մերձավոր խառնածին զինակիցներից մեկը… Եվ հարց է ծագում. ինչո՞ւ:
Դա թերևս պարզունակ բացատրություն ունի: Եթե ՀՀ նախագահի նկատմամբ Արցախի հարցով արևմտյան ճնշումն այնքան ուժեղանա, որ հարկադրված բանավոր պայմանավորվածությունների բեռից հրաժարական տալու և իշխանությունը փոխանցելու միջոցով, ապա հարց է ծագում, թե ում… Հին ռազմական էլիտայից դրան պիտանի է միայն Ռոբերտ Քոչարյանը: Նոր էլիտա չկա: Իսկ օլիգարխիայի ներկայացուցիչները ունեն միայն մեկ աստված` փողը, դե Տեր-Պետրոսյանին փոխանցելու մասին խոսք լինել չի կարող:
Այսինքն` Քոչարյանին զոհաբերելու տարբերակը պիտանի չէ. դա կնշանակի ոչ միայն ներքին թշնամիների քանակն ավելացնելը, այլև 25 տարվա ընկերությանը դավաճանելու ողբերգություն:
Ուրեմն ի՞նչ է մնում ՀՀ նախագահին: Միայն բալանսավորել երկրորդ ու երրորդ նախագահների հետ քաղաքական հարաբերություններում, զուգահեռաբար իր համար լրիվ նոր տեսակի հենարան ստեղծելով:
Այդ նոր հենարանի կադրային ռեզերվի հիմնական ու ամենամասսայական մասը կարող է լինել թերևս անկախության սերունդը, ավելի ճիշտ` այդ սերնդի ամենահամարձակ ու կարող հատվածը, որը չի կամենում հեռուստաաղբարկղի և «համընդհանուր անվիճելի ճշմարտությունների» զոհ դառնալ:
Այդ կատեգորիան այսօր կա, կարող է և ինքնավստահ: Եվ եթե էվոլյուցիոն ճանապարհով քայլ առ քայլ չներգրավվի երկրի կառավարման գործի մեջ, ապագայում ինքնուրույն ու բավականին ցավոտ ձևերով սրբել-տանելու է երեք նախագահներին միավորող օլիգարխիային: Ավելի խելամիտ է ամեն ինչ անել աստիճանաբար, ու այսօրվա վայ օլիգարխներին համեմատաբար անցավ ձևով տրանսֆորմացնել նորմալ բուժուազիայի, քան…
Կարճ ասած, նոր հրաշալի սերնդին ճամփա տվեք: Այլապես այն ինքն իր համար ճամփա կբացի: Ձեզ տրորելով ու ոտատակ տալով:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Շաբաթվա վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Աչքներս լույս: «Հեղափոխական տիկին» Մարի Յովանովիչը հունիսին ավարտում է իր առաքելությունը և մեկնում ԱՄՆ: Լուրն իրոք բարի է` այսինքն, յանկիները համոզվեցին, որ մեր երկիրը չի լինի «թունիսել» կամ «ղրղզել», հետևաբար ղրղզական հեղափոխությունների բովով անցած ու ապակայունացումների գծով մասնագիտացած դեսպանը Հայաստանում անելիք չունի: Այսուհետ շարունակելու է գործել Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի գծով, քանզի Հայաստանի պես հանգուցային կետում ձախողվել է կատարելապես:
Բա էլ ի՞նչ պիտի աներ. «ավազակապետություն կազմաքանդողին» դարձրին «բաց երկխոսող»: Տեղի ունեցավ «բաց բազար». մենք քեզ կտանք քո ուզածը, իսկ դու կթարգես «կազմաքանդիչ» փորձերը: Անշուտ, ծերուկ Տեր-Պետրոսյանի հոգնածության պահը կար և կարևոր էր. «Եղիազար Այնթափցու» խասյաթ ունեցողը օր ծերության ուղիներ էր որոնում, թե ինչպես համ մաքրվի իր նախագահության օրոք կերած «բողկերից», համ էլ առանց հեղափոխական անորոշությունների մեջ խրվելու ապահովի իր պատվավոր հեռացումն ի վայելում ՀՀ առաջին նախագահի կարգավիճակի:
Պարզ է, որ անձամբ ինքը պատգամավորական մանդատ չի վերցնի և կգերադասի ինչ-որ հույժ պատվավոր դերակատարում, որը կսահմանվի բոլոր պաշտոնաթող նախագահների համար, ասենք` Անվտանգության խորհրդում ինչ-որ հատուկ կարգավիճակի: Միգուցե հենց դրան նախապատրաստվելով հիմա «քացու տակ» են գցում գլխավոր ախքին, քանզի Անվտանգության խորհուրդը միանգամից երկու (իսկ եթե գումարենք նաև Ռոբերտ Քոչարյանին` երեք) մասոնների ծանրությանը չի դիմանա: Դե, Տեր-Պետրոսյանը լիովին պատրաստ է պատվավոր թոշակի, իսկ Քոչարյանը դեռ դիմադրում է, դրա համար հարվածում են. Էլ մարտիմեկյան սպանդն են ամբողջովին նրա վրա դուրս գրում, էլ դատարաններում նրա հայցերը մամուլի դեմ չեզոքացնում (ինչպես եղավ «Ժամանակի» պարագայում), էլ «տակից» կամաց-կամաց նախապատրաստվում տնտեսական մենաշնորհները խլելուն, էլ իշխանական օղակներում նրա կադրերին են կոտորում…
Միգուցե բարին հենց դա է, որ արտաքին վտանգավոր զարգացումների պարագայում արմատական տրամադրված զանգվածները չկարողանան առաջնորդ գտնել… չնայած կա նաև պոտենցիալ առաջնորդ ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի, որը գլխանց հրաժարվել է ընտրություններին որևէ ձևով խառնվելուց: Իսկ արտաքին ճակատում իրոք ունենք ծանր մարտահրավեր` Ադրբեջանի կոմից դիպուկահարների միջոցով մեր զինծառայողների ոչնչացումը: Եթե հուժկու հակահարված չհասցվի` դա աստիճանաբար բարոյալքող մթնոլորտ կձևավորի երկրում, բանակից խուսափելը տրամադրությունները կբազմապատկվեն, և դա շատ վատ վերջաբան կունենա: Իսկ համարժեք հակահարվածի դեպքում կտրուկ աճում է պատերազմի վտանգը: Միջազգային հանրություն կոչեցյալին «իրականությունը ներկայացնելու» ջանքերը գործնականում զրոյական ՕԳԳ ունեն` միևնույն է, նրանք «հավասարակշռված» և «չեզոք» գնահատականներ են տալու` անկախ ճիշտ ու մեղավորից: Ավելին, ըստ արցախցի` անվտագության գծով հայտնի փորձագետ Հրաչյա Արզումանյանի. «Դա չի նշանակում, որ միջնորդներն ինչ–որ բան մոռացել են։ Դա քաղաքականություն է, և պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ դերակատարություն է բաշխվում այս խաղում հայկական կողմին։ Իմ կարծիքով հայկական կողմին փորձում են զոհի դեր տալ, և մեր առջև խնդիր է դրված միջազգային հանրությանը հասկացնել, որ 21–րդ դարի հայը վաղուց արդեն ձերբազատվել է զոհի բարդույթից։ Հայկական կողմը պետք է լինի նախահարձակը, այլ ոչ թե պաշտպանվող, ինչ–որ բարձր ատյաններ բողոքներ ներկայացնողը լինի։ Բավակա՛ն է։ Այս ճանապարհը մենք մի անգամ անցել ենք և գիտենք, թե ինչով է ավարտվում»:
Փորձագետը միանգամայն իրավացի է. եթե շարունակենք պատերազմից ամեն կերպ խուսափելու գիծը` մեզ քայլ առ քայլ կբարոյալքեն ու այնուհետ կհարվածեն, իրոք պարտադրելով զոհի դերը: Աշխարհը լավ գիտի, որ մենք այսօր պատերազմին պատրաստ ենք առավել, քան երբևէ: Եթե հիմա լինի պատերազմ Ադրբեջանի հետ, մենք առավելագույն շահեկան տարբերակ կունենանք: Դա բնազդաբար զգում է Կոմանդոսը, դա բնազդաբար զգում է բանակի վերնախավը, որ խուլ բողոք է արտահայտում հակահարվածի հրաման չստանալու կապակցությամբ: Որովհետև սպան ու գեներալը շատ լավ գիտեն մեր իրական հնարավորության չափը: Սակայն ինչո՞ւ է մեր երկրի քաղաքական ղեկավարությունը պացիֆիստական դիրքերից հանդես գալիս… Հուսանք, որ դա ժամանակավոր է, և «վերևներում» գերիշխող չէ այն մտայնությունը, որ պատերազմի դեպքում Երևանը կպայթի բողոքի հուզումների ալիքից:
Ընդհակառակը, պատմությունը բազում օրինակներ ունի, որ կառավարիչները հաճախ պատերազմ էին փնտրում, որպեսզի խուսափեն ներքին պայթյուններից: Առավել ևս ամեն գնով խուսափելու գիծը արդարացված չէ կոնկրետ այս իրավիճակում, երբ չեզոքացված են հեղափոխական ցնցումների ընդունակ կադրերը, իսկ հեղափոխություններ կազմակերպող երկիրը իր «հեղափոխության մասնագետ» դեսպանին քոռուփոշման հետ է կանչում: Ինչո՞ւ կոշտ գործելակերպը չտեղափոխենք հակառակորդի հետ շփման գիծ: Ինչո՞ւ համարձակ չլինենք, և հարևան քոչվորներին չկանգնեցնենք երկընտրանքի առաջ` կամ փորձում եք ձեր ամպագորգոռ հայտարարությունները գործնականում ցուցադրել (հաստատ խայտառակ եք լինելու մի քանի օրում), կամ մեկընդմիշտ մոռանում եք Արցախի մասին: Ինչո՞ւ է մեր նախագահը չարաշահում խաղաղասիրական հռետորաբանությունը: Սյունիքում ծնված, Արցախում մեծացած, կռիվների բովով անցած նախագահին դա սազական չէ: Պատրա՞ստ եք ցանկացած պահի կրել զինվորական հանդերձն ու անվանական զենքը, պարոն գերագույն գլխավոր հրամանատար: Աշխարհը և լկտիացած հակառակորդը տեսնելո՞ւ են դա:
Պիտի տեսնեն: Դա կլինի պատերազմից խուսափելու միակ իրական շանսը: Չեն պատերազմում նրա դեմ, ով պատրաստ է ցանկացած պահի պատերազմել:
Չէ, ապրիլի 28-ի հանրահավաքը իրոք դարձավ իրական ջրբաժան: Անկեղծների և կեղծավորների միջև: Ահագին ժողովուրդ սպասում էր վճռական գործողությունների կոչին, որը չհնչեց: Ավելին, նստացույց անելու նախաձեռնողներին ՀԱԿ-ի ակտիվիստները տուն ուղարկեցին` սուտ խոստումների տարափի ներքո: Իսկ այժմ թույլ տվեք հանդես գալ այդ հանրահավաքի` մտածելու ընդունակ մասնակցի անունից և նրա մաշկի մեջ…
Ոստիկանությունը հայտարարեց, որ ապրիլի 28-ին 6 հազար մարդ է մասնակցել: Սուտ է, մասնակիցները 10 անգամ շատ էին: Ու մեծ ակնկալիքներով: Բայց դուք նրանց տուն ուղարկեցիք` այն հույսով, որ մայիսի 31-ին այլևս չեն գա: Որովհետև ծախեցիք նրանց ակնկալիքները, Ահարոն Ադիբեկյանի հռչակած 20 տոկոս քվեի դիմաց. Այսինքն` 20 — 22 մանդատի դիմաց: Դրա մեջ կտեղավորեք ՀԱԿ-ի կուսակցապետներին, այդ թվում` նաև ամենաանարժաններին:
Փայլուն է: Պարզվում է, որ, ըստ Լևոնի, իշխանությունը կատարել է մեր 3 պահանջներից երկուսուկեսը: Բռավո: Բա մնացած 12-ը ը ո՞ւր են մնացել: Դու ասում ես, որ դրանք չեն մոռացվել, բայց ներող կլինես, ես քեզ չեմ հավատում: Լավ, դառնանք էդ երկուս ու կեսին: Ասում ես, Նիկոլն ու Սասունը էդքան դիմացել են, 2 ամիս էլ կդիմանան: Իրանց հարցրե՞լ ես` իրոք կդիմանան, թե քեզ մաղթում են գնաս հայտնի ռուսական հասցեով: Քեզ ո՞վ է լիազորել Սասունի անունից հանդես գալու: Նրա զինվորներից մեկը կողքդ կանգնել ասե՞լ է, թե Սասունը համաձայն է ևս մի ամիս տառապել հանուն քո ու իշխանության անհասկանալի բազարների: Կամ Նիկոլը քեզ լիազորե՞լ ա, որ իրա անունից բան ասես: Արդյո՞ք նա ցանկություն ունի կողքդ կանգնելու, թե՞ ծարավ է երեսիդ թքելու` քո դավաճանության համար:
Դու հավաստիացնում ես, որ իշխանությունը հանձնարարական է տվել նորից քննել մարտի 1-ի ոճիրը: Այդ ո՞վ է քեզ երաշխիքներ տվել: Թե՞ քեզ համար լրիվ բավարար ա, որ ժողովրդի վրա կրակելու հրամանը դուրս են գրելու Թամամյան Հովիկի վրա, որը էնքանով տղա էր, որ որոշեց կատարված ոճրի ամբողջ բեռն իր վրա վերցնել:
Հա, հասկացանք, որ Սերժն իրա նախորդի թափած արյունն իր վրա չի վերցնի, ու ամեն ինչ կանի դրանից ազտվելու համար: Բայց դու, որ պատասխանատու ես դրա համար: Ուր էիր 2008-ի մարտի 1-ին, ու էդպես էլ ոչ ոք չգնահատեց քո խոստովանությունը, որ 10 հոգու մահվանը հաջորդած գիշերը շատ խաղաղ ու հանգիստ քնեցիր: Բայց նաև ոչ մի ողջամիտ մարդ չհավատաց, որ դու անմեղ ես: Ինչո՞ւ պիտի Նիկոլը իր վրա վերցներ ոստիկանական զորքերին դիմադրելու ամբողջ պատասխանատվությունը… մի քիչ պակաս վերցներ` վաղուց ազատության մեջ էր: Դու նաև նրա տառապանքի հաշվին մինչև այս տարվա մարտը կարողացար հայտարարել, թե ավազակապետության կազմաքանդման առաջավոր դիրքերում ես: Իսկ այսօր ողջագուրվում ես նույն ավազակապետության հետ: Ի՞նչ պատասխան ես տալու նաև այն երիտասարդներին, որ իրենց առաջընթացը զոհաբերեցին հանուն քեզ, զոհաբերեցին բուհական առաջընթացը, լավ բնութագիր ստանալու հույսը, ամեն ինչը… Նրանց ուզածը շատ բան չէր` որ ՀԻՄԱ առաջնորդես նրանց դեպի բարիկադներ, դեպի ավազակապետության տապալում, իսկ դու ծախեցիր դրանց բոլորի հույսերը… հանուն 22 մանդատների, որ բաժանելու ես անարժաններին` ի հաշիվ ընդհանուրի շահերի և ակնկալիքների: Օրինակ, ո՞վքեր են այն ինֆանտիլ կերպարները, հանուն որոնց ջահելները մենթական հաշվառման ցուցակում հայտնվեցին …
Ուրեմն մի՞ թե այդ պայքարով խանդավառների դերը սահմանափակվում է նրանով, որ ձեր նմանները 2012-ին հայտնվեն խորհրդարանում: Արդյո՞ք 2008-ի մարտի 1-ին արժեր, որ դրա համար վճարեինք 10 հոգու կյանքով: Ինչքա՛ն եք էժանացել…
Արդեն չեք էլ թաքցնում, որ պայմանավորվել եք իշխանության հետ: Անունը դնում եք համերաշխություն, կառուցողականություն… Դուք ինքներդ ձեզ հավատո՞ւմ եք: Դուք ինքներդ ձեզնից չե՞ք զզվում:
Եվ հիմա ո՞վ է իրական ախքը` գլխանց իշխանության հետ համաձայնության եկած Արթուր Բաղդասարյա՞նը, որին պաշտոնը տվեցին ու զզվանքով երես թեքեցին, բայց գոնե նրա պաշտոնի խաթեր ոչ ոք չմեռավ, թե՞ դուք` նախկին հեղափոխականներդ, որ հիմա իշխանական ողորմության հերթ եք կանգնել…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.