29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մարտի 1-ը 2008-ից ի վեր մեր գիտակցության մեջ միշտ կապակցվում է ողբերգության հետ, և արդեն մոռացել ենք, որ գարնան առաջին օրն է… Բայց ժամանակն է հաղթահարել այդ բարդույթը, և հուսանք, որ մայիսի 6-ի ընտրությունները կլինեն այնպիսին, որ հետայսու կբացառվեն արյունոտ ամսաթվերը տարվա ցանկացած եղանակին:
Գարնան առաջին օրը նաև միանգամայն խաղաղ քաղաքական նախընտրական իրադարձություն կլինի. վերջապես ՀԱԿ-ի հանրահավաք կտեսնենք` արդեն հասցրել ենք կարոտել և Լևոնին, և Նիկոլին, և մյուսներին… Համ էլ այդ օրով ՀԱԿ-ը վերջապես բավարարելու է կարոտակեզ հայ ժողովրդի հետաքրքրությունը և հրապարակելու է իր բազմաչարչար համամասնական ցուցակը` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից ու դաշնակներից շուտ: Ճիշտ է, նախանձ դաշնակներն առաջ են ընկել ու ամսի 28-ին հանրահավաք են անում, բայց ինչևէ…
Իսկ մարտն իրոք գիժ ամիս է, և այդ գժության շունչն արդեն զգացվում է: Եռակի գժության ականատես եղանք` երբ սատանիստը 3 ժամ տևող հացադուլ արեց, ու… ամբողջ ֆեյսբուքը խառնեց իրար: Իսկական «ֆասբուք» դառավ` սատանիստները ծակուծուկերից դուրս եկան ու «ֆաս» եղան բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվել են իրենց «հացադուլավոր» կոլեգա Բայանդուր Պողոսյանին թթու խոսք ասել… Փաստորեն ոմանց համար հարմար առիթ եղավ համ սատանիզմը «փիառ» անելու, և դա այն դեպքում, որ մինչ այդ սատանիստները միշտ «վանդակում» էին, համ սատանիզմի մուրը քսել երիտասարդ բնապահպանների վրա հենց այն պահին, երբ Մաշտոցի պուրակի հարցում քաղաքապետարանը սկսեց զիջումների գնալ: Իսկ որ բնապահպանների պահանջները քայլ առ քայլ կատարվելու են, երևում է թեկուզ այն հանգամանքից, որ բոլոր ժամանակների իշխանություններին ջերմ սիրով սիրող Մերուժան Տեր-Գուլանյանը հանկարծ սկսեց բնապահպանական ճառերով հանդես գալ…
Դե ինչ, չնայած բնապահպան երիտասարդների հաշվին ինչ շունուշանգյալ ասես փորձեցին քաղաքական «ռեյծինգներ» վաստակել, այնուամենայնիվ փաստ է` կառուցողական քաղաքացիական շարժումների բարձր արդյունավետությունն այլևս կասկած չի հարուցում: Մարդիկ կոնկրետ հարց բարձրացրին, և այն մասամբ լուծում ստացավ: Ճիշտ է, բնապահպանները դեռևս չեն հավատում, որ փաստացի հաղթել են, բայց դրանից նրանց գրանցած արդյունքը չի դադարում արդյունք լինելուց: Համ էլ սատանիստների հարցով էլ չկա չարիք առանց բարիքի` նրանք բացահայտվեցին ինտերնետում, և այլևս հանգիստ կարելի է ցուցակագրել սևերին…
Մի ուրիշ «գժական» երևույթ էլ գրանցվեց Ռոբերտ Քոչարյանի հարցում: ԲՀԿ-ն ու Վարդան Օսկանյանը հանկարծ սկսեցին ուրանալ Քոչարյանին, և «սիվիլիթասակիր» Օսկանյանը հանկարծ հայտարարեց, որ Քոչարյանը ոչ իր, ոչ էլ ԲՀԿ-ի կարիքը չունի… Ինչպիսի՜ ինքնանվաստացում:
Նախընտրական գործընթացում էլ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ուրախացրեց արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին` այսուհետ նրանք ոչ թե դեսպանատուն կամ հյուպատոսարան պիտի հասնեն քվեարկելու համար, այլ սեփական հիմնարկից քվեարկելու են էլեկտրոնային տարբերակով: Անշուշտ, դա շատ հարմար է, սակայն Հայաստանի պայմաններում իսկական գժություն է` սատանան գիտի, թե ինչպես պիտի ապահովագրվենք հնարավոր զեղծարարություններից:
Մի հաճելի բան ևս`մեր երգիչները հրաժարվում են Բաքվի Եվրատեսիլից: Բայց մի՞ թե անպայման պետք է թշնամու դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեր, որպեսզի այդպիսի պարզ տրամաբանական որոշում ընդունեին: Էլի հայի հետին խելքն է… Բացի այդ ինչու պետք է բանը հասներ երգիչների հրաժարվելուն. պետությունը պետք է հրաժարվեր ի սկզբանե: Գումարած դրան, իրավացի է Գագիկ Գինոսյանը, որ ոչ միայն Բաքվի, այլև ցանկացած տեղում անցկացվող Եվրատեսիլից է պետք հրաժարվել. «Քաղաքականացված և անհասկանալի ճաշակ սերմանող մրցույթները չպիտի պրոպագանդվեն մեր երկրում, հատկապես պետական հեռուստաընկերություններով։ Եվ Կոմիտասյան հանճար ծնած ազգը իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը»:
Գժական հայտարարության հեղինակ դարձավ և Ախթալայի քաղաքապետ Խաչիկյանը` այն Խաչիկյանի եղբայրը, որը «խայտառակել ռեսպուբլիկան». ըստ նրա, Ախթալայում խնդիրներ չկան: Բայց ախր ո՞նց չկան, եթե հենց Ախթալայում օլիգարխ Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության որջ էր ստեղծել:
… Գարնան առաջին օրվան նախորդող «գժությունների» շարքը կարելի է շարունակել, բայց կարևորն այն է, որ դեռ գիժ մարտը չսկսած այդքան գժություններ արդեն ի հայտ եկան: Կարելի է պատկերացնել, թե բուն մարտին ինչ դոզաներով նախընտրական ախմախություններ են դուրս տալու մեր քաղաքական գործիչները: Հուսանք, որ գոնե ժողովուրդը ի պատասխան դրանց գժություններ չի անի…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այս ուրբաթ ՀԱԿ- ը միտինգ չարեց: Չարեց, որովհետև Հրազդանում պարտություն կրելուց հետո վատ եղանակի պատճառաբանությամբ չեղյալ էին հայտարարել նախօրոք հայտարարված հանրահավաքը: Մնացել են մարտի 1-ին սպասող: Մինչդեռ Երևանում սովորական ցուրտ փետրվարյան եղանակ է: Այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում է փետրվարին: Իսկ նախորդ տարիներին միշտ էլ հանրահավաքներ լինում էին: Միակ բացառությունը 1988-ից ի վեր՝ 1989-ի փետրվարն էր, երբ Երևանում ռուսների մտցրած արտակարգ դրությունն ու պարետային ժամն էին գործում, և հանրահավաքները ֆիզիկապես հնարավոր չէին:
Այսինքն` գործնականում առաջին անգամ ունենք անմիտինգ փետրվար: Դրա պատճառը և՛ օբյեկտիվ է, և՛ սուբյեկտիվ: Ի վերջո, արմատական ընդդիմությունն ի դեմս ՀԱԿ-ի, Հրազդանի ու 38 այլ համայնքների ընտրություններից հետո հոգեբանորեն կոտրված է: Մտավախություն ունեն, որ մարդ շատ քիչ կգա… Դե, իսկ ոչ արմատական ընդդիմադիրները` ի դեմս ՀՅԴ-ի և «Ժառանգության», միտինգային ասելիք չունեն: Առավելևս ԲՀԿ-ն այդպիսի ասելիք չունի, ինչքան էլ այդ կուսակցությունը ոմանք, հատկապես «օսկանյանացումից» հետո, ջանան ներկայացնել որպես ապագա թավշյա իշխանափոխություն իրականացնող: Ախր Ծառուկյանի թիմի մտքում անգամ նման բան չկա, ու նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանն էլ հանրահավաքային գործելակերպը համարում է «ուրիշ մասնագետի» կարիք ունեցողներին հարիր անլուրջ մի բան: Ու ընդհանրապես, ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի շահերն ու խնդիրները գտնվում են ներիշխանական, այլ ոչ թե ընդդիմադիր հարթությունում:
Այսպիսով, հանրահավաքներ` չիք, ինչը մի քիչ անսովոր է: Միաժամանակ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը եղավ առաջին նախադեպը, երբ պարտված ընդդիմությունը չի բողոքարկում արդյունքները: «Ես չեմ ուզում բողոքարկել ու շոու սարքել։ Ո՞ւմ դիմել, եթե ողջ պետական ապարատն իմ դեմ է եղել։ Բոլոր կառույցները աշխատել են։ Եթե ամբողջ պետությունն ինձ դեմ է եղել, ապա էլ ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ բողոքեմ»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը: Պատճառաբանությունը` պատճառաբանությամբ, բայց փաստ է. բողոքարկում չկա:
Ու կարելի է ասել, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում հայկական քաղաքական իրականության որակական փոփոխություն: Անցյալի գիրկն է անցնում հեղափոխական պայքարի, անհաշտ ընդդիմադիր կեցվածքի ժամանակը, և սկսվում է այն պահը, երբ ասպարեզ պիտի գան ընդդիմադիր կառույցները` որպես պետական ինստիտուտ: Փոխվում են ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը` ընդդիմությունը գործնականում հեռանում է իշխանափոխության և «կազմաքանդման» մոդելից, իշխանությունն էլ իր նախընտրական ցուցակները բեռնաթափում է օլիգարխներից: Չէ՞ որ ըստ Գալուստ Սահակյանի ՀՀԿ ցուցակը թարմացվելու է 25 տոկոսով, և դա լինելու է հենց օլիգարխների հաշվին: Այսինքն`իշխանության մաս կազմելու փոխարեն տարբեր շահեր, այդ թվում` բիզնես շահեր ունեցող խմբերը սկսելու են գործել լոբբինգի դասական մեխանիզմով: Ճիշտ է, դա դժվար թե դուր եկած լինի օլիգարխներին, և փաստացի խոշորագույն օլիգարխիկ կլանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի սերտ առնչությունները ԲՀԿ-ի գործելակերպի հետ ինչ-որ տեղ օլիգարխիկ խավի դիմադրության դրսևորումներն են: Ու կանխատեսելի է, որ ապագա խորհրդարանում հենց ԲՀԿ-ն կստանձնի խոշոր բիզնեսի շահերի լոբբինգի գործառույթը և հենց դրանով նաև տեր կդառնա մի կարևոր, այդքան իրեն պակասող բանի` սեփական գաղափարախոսության: Ի վերջո, այս ընտրություններին ԲՀԿ-ն չի կարող վերցնել բոլոր օլիգարխներին և լցնել իր նախընտրական ցուցակի մեջ` դրանով նա կհակադրվի ՀՀ նախագահի որդեգրած ուղեգծին:
Կամա թե ակամա, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն հանդես կգա որպես ազգային-պահպանողական ուժ, իսկ ԲՀԿ-ն կդառնա խոշոր բուրժուազիայի կուսակցություն: Դաշնակները ուզած-չուզած կվերադառնան ազգային սոցիալիզմի գաղափարախոսությանը, դե իսկ «Ժառանգության» և ՀԱԿ-ը հարկադրված կլինեն զբաղեցնել ազատական գաղափարական տիրույթը… Ընթերցողը կհարցնի`բա ՕԵԿ-ը: Կարծում եմ, որ դա հեռանկար չունեցող ուժ է: Ախր լրիվ ԱԽՔ են, և պետք չեն ոչ ՀՀԿ-ին, ոչ ԲՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» կամ «Ազատ դեմոկրատներին»:
Ինչ վերաբերում է դժգոհ, բողոքավոր հայերին, ապա նրանք դրսևորվելու են և արդեն դրսևորվում են քաղաքացիական ակտիվության տիրույթում: Գլխավոր պողոտայի այգին բետոնի տակ թաղելու մտադրության դեմ պայքարող երիտասարդներին ոչնչով չխանգարեց այն ցուրտ եղանակը, որը «անհաղթահարելի խոչընդոտ» դարձավ ՀԱԿ-ի հանրահավաքի համար: Եռանդով լի այդ երիտասարդներն արդեն քանի օր է` շուրջօրյա այդտեղ են, և դասական եղանակով` շինարարական տեխնիկայի անիվների տակ պառկելով թույլ չեն տալիս այգում գցել ապագա դուքանների բետոնե հիմքերը: Ու հանրությունն էլ լավ զգում է այդ երիտասարդների ակցիայի կարևորությունը` զորօրինակ, պատահական չէ, որ ծանր հիվադության մեջ անգամ, հրապարակախոս և գրող Վահրամ Սահակյանը համացանցում զետեղել է տեսագրված ուղերձ, որով զորակցում է այգին պաշտպանող երիտասարդներին ու զգուշացնում նրանց նկատմամբ ուժ կամ սադրանքներ կիրառելու անթույլատրելիության մասին: Ի դեպ, ոստիկանությունն էլ իր տարածած հաղորդագրությամբ փաստում է, որ այգու պաշտպանության ակցիային իշխանությունը վերաբերում է առնվազն նույնքան լուրջ, որքան վերաբերում էր ՀԱԿ-ի երբեմնի մարդաշատ հանրահավաքներին. «ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն եւ առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության»:
Կարծում ենք, որ կոնկրետ ակցիաները` կոնկրետ խնդիրների լուծման պահանջով այսուհետ ավելի հաճախ են լինելու, և հեղափոխական պահանջներով անցկացվող մեծ հանրահավաքների ավանդույթին փոխարինելու է գալու հաճախակի, բայց փոքր ու կոնկրետ քաղաքացիական ակցիաների ավանդույթը: 23 տարի ամեն փետրվարին Ազատության հրապարակը փոթորկելուն հասցրել ենք սովորել, դա նույնիսկ կարոտով ենք հիշելու: Բայց այդ տարիների ընթացքում մեծացել ու հասունացել անկախության հրաշալի սերունդը, որը Արցախյան շարժման, դյուցազներգական 1988-ի սերնդից տարբերվում է, բայց հաստատ ավելի լավն է: Զի չի տեսել այն վախը, որ կար խորհրդային տարիներին. ինչպես կասեր ռուսը` «Непоротое поколение»: Ողջունենք նրանց ու չվախենանք մեր բանակի ու մեր անկախության հասակակիցներին վստահել Հայաստանի ապագան: Եվ հաստատ, երբ տարիներ հետո այդ սերնդից կունենանք պատգամավորներ ու նախարարներ, հեռուստաէկրաններին չենք տեսնի անկապ, անկիրթ և ինքնահավան սֆաթներ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այս երկուշաբթի մեր լեռնաշխարհում 9595-րդ անգամ կատարվելու է տրնդեզի տոնակատարությունը: Հրո դեզի վրայով թռչողներն այդ արարողության ժամանակ կրակով այրելու են իրենց ախտերը և օծվելու են հրեղեն զորությամբ: Ամեն տարի այդպես է, սակայն այս անգամ դա վերաբերում է նաև ճակատագրական քաղաքական իրողություններին: Տրնդեզին նախորդող կիրակին պատասխան է տալու իշխանությանը վերաբերող կարևորագույն հարցադրումների` ի դեմս Հրազդան քաղաքի և Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ղեկավարների ընտրության:
Հրազդանում վճռվելու է` արդյո՞ք իշխանության հակառակորդները հեղափոխական ռևանշի շանս ունեն, թե ոչ: Արշալույսում վճռվելու է` արդյո՞ք Արմավիրի մարզի ռեալ իշխանությունը պետության կողմից նշանակված մարզպետի ձեռքում է, թե՞ գեներալ Մանվել Գրիգորյանի տոհմի:
Հրազդանում Սասուն Միքայելյանի հաղթանակի կամ պարտության հարցի ձևաչափը շատ հստակ է` հաղթում է ՀՀԿ-ն, թե՞ «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափը: ՀԱԿ-ի համար դա ընդհանրապես նշանակում է «նարջագույն» հեղափոխության հուն վերադառնալու վերջին շանսը, որից կախված է նաև առաջիկա փետրվարյան հանրահավաքների ծավալման հեռանկարը: Եթե Սասուն Միքայելյանը հաղթի, ապա շանս կստեղծվի կրկին գործոն դարձնել Ազատության հրապարակը և ԱԺ ընտրություններում գոնե 30 մանդատի հարց լուծելու ու դժգոհ զանգվածներին ապագա իշխանափոխության հույս ներշնչելու: Եթե Սասունը հաղթի, ապա ՀԱԿ-ի ներքին ճակատագրական հակասությունն էլ կլուծվի, և մանդատի ռեալ շանս կունենան ինչպես 18 կուսակցապետերը, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատի մարդիկ: Եթե պարտվի, ապա ՀԱԿ-ի ներսում կթեժանա կենաց ու մահու կռիվը ապագա 7-8, ամենալավատեսական սցենարով` 15 մանդատի համար, երբ կենսական խնդիր կա տեղավորելու մինիմում 30-40 հոգու: Դա հղի է ներքին պայթյունով, քանզի նրանք, ովքեր զրոյական շանսի դափնեկիր դառնան, զուտ եսասիրական դրդումներով կանգ չեն առնի մյուսներին խանգարելու ու վնասելու ցանկացած տարբերակի առջև, և արդյունքում կարող է ՀԱԿ-ի խորհրդարանական «քվոտան» ընդհանրապես զրոյացվի:
Ի՞նչ ուժերի հարաբերակցություններ ունեն Հրազդանի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանը և բոլոր դժգոհների հույսերի մարմնացում Սասուն Միքայելյանը: Գործող քաղապետն իր թիկունքում ունի իշխանության ամբողջ վարչական ռեսուրսն ու այդ ռեսուրսը արդյունավետ կիրառելու կարևոր նախապայմանը`Հրազդանի բնակչությունը նրան չի ատում: Սասուն Միքայելյանի թիկունքում ԱՄԲՈՂՋ Հայաստանի դժգոհների ներուժն է: Դա, բնականաբար, «նարնջագույն» ուժերն են` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները»: Դա նաև բոլոր տեսակի և կալիբրի տեղական և համապետական «աբիժնիկներն» են: Մի կարևոր դետալ` անկախ նրանից, թե ինչ ֆինանսական ռեսուրս ունի Սասուն Միքայելյանը ու նրա բացահայտ և թաքուն աջակիցը, ֆինանսը պիտանի չէ քվեներ գնելու համար, քանզի նման գործընթացը շատ հեշտ կասեցվում է ոստիկանության ուժերով. Հայաստանի իրականությունում ընտրակաշառք կարող է բաժանել բացառապես «դաբրո» ունեցողը…
Ու շատ կարևոր է` բացահայտ կամ ստվերային դաշտում ինչպես իրեն կդրսևորի ԲՀԿ-ն:Այժմ այդ կուսակցությունը գտնվում է փխրուն հավասարակշռության վիճակում: Գագիկ Ծառուկյանը հասավ կենսական խնդրի լուծմանը` որ ազատ արձակվի իր սանիկ Բանգլադեշի Համոն, այն էլ այն պայմաններում, երբ հանրության աչքում դա զրոյացնում է նոր — նոր բարձրանալու հնարավորություն ստացած իրավապահ համակարգի վարկանիշը: Եթե Համոն մնար կալանավայրում, ապա դա կքանդեր ԲՀԿ-ն` այդ կառույցում բոլորը իրավմամբ կհամարեին, որ եթե առաջնորդը իր սեփական սիրելի սանիկի հարցը չի կարող լուծել, ապա առավել ևս իրենց հարցերը չէին կարող լուծել: Այդ առումով Համոյի հարցը չլուծելը ԲՀԿ-ին ավելի մեծ վնաս կհասցներ, քան ՀՀԿ-ի ցանկացած նախապայմանի կատարումը: Տրամաբանական է ենթադրել, որ թիվ 1 իշխանական կուսակցությունը պիտի չափազանց լուրջ բաներ պահանջեր անպատիժ «բեսպրեդելշիկի» ազատ արձակման հետևանքով առաջացող անխուսափելի վարկանիշային վնասի դիմաց: Եվ այդ «փաթեթի» մեջ չէին կարող չմտնել Հրազդանի ընտրությունները: Բայց, անշուշտ, այդ հարցում ԲՀԿ-ի կողմից ՀՀԿ-ին «քցելու» հավանականությունը զրոյից տարբերվում է: Եթե ԲՀԿ-ի հաշվարկն այն է, որ Սասունի հաղթանակի դեպքում անխուսափելի իշխանափոխության ճանապարհն է բացվում, ապա «քցելը» հավանական է: Եթե ոչ, ապա իրավապահները ԲՀԿ շարքերում ոչ մի չմեկուսացված կրիմինալ չեն թողնի` ընդհուպ մինչև մանր խուլիգանն ու «պլանքաշը», դե իսկ Համոյին խափանման միջոցի ընթացքում նոր զանցանքի համար «փակելը» ընդամենը տեխնիկայի և մեկ ոստիկանական գործակալի հարց է… Այնպես որ, Հրազդանի «ճակատամարտին» խառնվելու ռիսկի ԲՀԿ-ն դժվար թե գնա…
Իսկ այժմ գեներալ Մանվելի «ոստան» Արշալույս գյուղի գյուղապետի ընտրությունների մասին. Եթե այնտեղ պարտվի նրա դրածո Գրիգոր Գրիգորյանը և հաղթի ՀՀԿ-ի պաշտպանյալ Զարզանդ Գրիգորյանը, ապա դա կնշնանակի վերջնականապես «կոտրել» գեներալ Մանվել Գրիգորյանին` նրան զրկելով իր ծննդավայրում հարց լուծողի կարգավիճակից: Այդ դեպքում առավել ևս Էջմիածնում ու Արմավիրի ամբողջ մարզում նա կզրկվի հարցեր լուծելու հնարավորությունից, հետևաբար ոչ միայն չի կարողանա ինչ-որ բան սակարկել վերին իշխանության հետ, այլև խոնարհաբար ստիպված կլինի հնազանդվել ու բավարարվել այն քչով, որը իրեն կողորման…
Խոշոր հաշվով, գեներալ Մանվելը իշխանության համար չի կարող բարեհույս հենարան համարվել, որի տոհմի լիիշխանությունն արդարանում է հավատարիմ ծառայությունով: Նա երկու անգամ փորձ է արել սեփական խաղը խաղալ:
Առաջին անգամ` 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ակտիվ մասնակից էր նախաքննության և ձերբակալվողների նպատակահարմարության միջոցով իշխանության հարց լուծելու խաղերին: Իսկ երկրորդը 2008-ի նախագահական ընտրություններին հետևած բուռն իրադարձությունների ժամանակ նրա կիսաաջակցությունն էր Լևոն Տեր-Պետրոսյանին… Դժվար թե ՀՀ նախագահը և ՀՀԿ-ն մոռացած լինեն, թե ինչպես էր հեղափոխական ամբոխը «Մանվել» վանկարկում, այդպիսի բաները չեն մոռանում ու չեն ներում:
Ու թեև ՀՀ նախագահը փետրվարի 18-ին գալու է ողջունելու ԵԿՄ համագումարը, այդ ողջույնի կարգավիճակը կախված է փետրվարի 12-ի գյուղապետական ընտրություններից: Եթե գեներալը «կոտրվի» իր ծննդավայր գյուղում կամ ստիպված լինի գյուղապետական ընտրություններում հաղթանակ մուրալ ՀՀԿ-ից, ապա ՀՀ նախագահը համագումար կգա որպես իր հպատակին բարեհաճորեն ողջունող տեր: Իսկ եթե ոչ` ապա ՀՀԿ-ն ստիպված կլինի ամբողջ Արմավիրի մարզի մասշտաբով նույն գեներալի հետ սակարկել ամենատարբեր հարցերի լուծումը: Ու այդտեղ իշխանության կողմից նշանակված մարզպետը կլինի ոչ թե իշխանության լիազոր լիիրավ ներկայացուցիչ, այլ տեղական մեկ ֆեոդալի սահմանադրական շիրմա…
Տրնդեզին նախորդած ընտրական կիրակին իրոք որոշիչ է լինելու` ով ինչ ավելորդություն է այրելու Տրնդեզի կրակի վրա: Ու վայ ՀՀԿ-ին, եթե այդ օրը չկարողանա հրաժեշտ տալ իր երկու խոշոր մարտահրավերներին և դրանց մնացորդները նետել բոցերի մեջ: Այդ դեպքում հին աստվածներն իրոք կարող է երես թեքեն պաշտոնապես Ցեղակրոն դավանող իշխող կուսակցությունից…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ամբողջ լրագրողական հանրությունը քննարկում է «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան, հայտնի ֆոտոլրագրող Հայկ Գևորգյանի կալանավորումը: «ՀԺ»-ի վարկածով`դա ոստիկանապետի անձնական վրեժն է սուր քննադատության համար, ոստիկանության վարկածով`նա վրաերթ է կատարել և թաքնվել քննությունից:
Ոստիկանությունը հայտարարում է, որ մի քաղաքացու պատահականորեն միջին ծանրության վնասվածք հասցնելուց հետո լրագրողը խուսափել է ներկայանալ քննության, նրա նկատմամբ հունվարի 23-ից հայտարարվել է հետախուզում ու խափանման միջոցն ընտրվել է կալանքը, «ՀԺ»-ն պնդում է, որ վրաերթի փաստ չի եղել, եղել է «սարքոցի», Հայկ Գևորգյանը օրենքով սահմանված կարգով` պատշաճ գրավոր չի ծանուցվել հարցաքննության կանչվելու վերաբերյալ, բայց ամեն օր նույն ավտոմեքենայով գալիս էր աշխատանքի, գնում ասուլիսների, կատարում իր սովորական գործը:
Մի կողմ դնելով իրավական հարցադրումներն ու լրագրողական գործունեության հետ կապված հարցերը, ընդամենը մեկ հարցի անդրադառնանք. անկախ նրանից, ոստիկանության գործողություններն իրավաչափ էին, թե ոչ, ինչո՞ւ հենց փետրվարի 3-ին ի կատար ածվեց կալանավորման որոշումը, երբ պարզ էր, որ լրագրողին հայտնաբերելու խնդիր գոյություն չուներ: Այսինքն` խնդիրն արժի դիտարկել նախընտրական զարգացումների խորապատկերի վրա:
Ընտրություններից առաջ լրագրողների աչքը վախեցնելու վարկածը աշխատող չէ, քանի որ վախեցողը առանց այդ էլ կվախենա, իսկ չվախեցողի վրա դա որևէ կերպ չի ազդի: «ՀԺ»-ի գործունեությանն էլ դա չի խոչընդոտի, ընդհակառակը, կթեժացնի այդ թերթի նկատմամբ հանրային հետաքրքրասիրությունը և ինքնաբերաբար կբարձրացնի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը հենց ՀԱԿ-ի կողմից հանրահավաքային սեզոնը սկսելուց առաջ: Գումարած դրան, հենց փետրվարի 3-ին լրացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 14 տարին, և դա հարցին, անշուշտ, լրացուցիչ ինտրիգ կհաղորդի…
Ի դեպ, հենց նույն օրը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ասուլիսին հայտարարեց, որ ՀԱԿ-ը խորհրդարանում տեղեր կունենա, բայց բացառեց ՀԱԿ-ի մուտքը իշխող կոալիցիա: ՀԱԿ-ի`ԱԺ-ում հայտնվելու վերաբերյալ արտահայտվել են և այլ հանրապետականներ: Ստացվում է, որ իշխող կուսակցությունը իր կարևոր գործիչների շուրթերով կասկածի տակ չի դնում ՀԱԿ-ի խորհրդարանական հեռանկարը, ու միաժամանակ տեղի է ունենում աղմկալի ձերբակալություն, որը օբյեկտիվորեն նպաստում է ՀԱԿ-ի վարկանիշին: Միգուցե ՀԱԿ-ի առաջ կանաչ լույս է վառվում, բայց նաև նույն ՀԱԿ-ին զգուշացման մեսի՞ջ է ուղարկվում, որ ոստիկանությունը հարկ եղած դեպքում կոշտ է գործելու…
Ի վերջո, իր գործողություններին ընդդիմադիր երանգներ հաղորդող և համամասնական — մեծամասնականի հարցով ՀՀԿ-ին ցուցադրաբար հակառակվող ԲՀԿ-ն էլ ահագին ոստիկանական մեսիջներ ստացավ, այդ թվում և Բանգլադեշի Համոյի ճակատագրի տեսքով: Ավելորդ չէ նշել և Գագիկ Մելիքյանը պնդումը Վարդան Բոստանջյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ԲՀԿ-ն հավատարիմ է կոալիցիոն հուշագրին և 2013-ին սատարելու է Սերժ Սարգսյանին` Մելիքյանը պնդեց, որ հենց Բոստանջյանն է արտահայտել ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը, իսկ մյուս ԲՀԿ-ականները, այդ թվում` խոսնակներ Խաչիկ Գալստյանն ու Բաղդասար Մհերյանն արտահայտել են իրենց անձնական կարծիքները, քանզի ԲՀԿ-ն չի տարածել պաշտոնական հայտարարություն կոալիցիոն հուշագրից հրաժարվելու վերաբերյալ:
Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի առջև դրվել է պահանջ`արագ հստակեցնել սեփական դիրքորոշումն և, կամ մինչև ՀՀԿ համագումարը հայտարարել իր նվիրվածությունը հուշագրին, կամ նույն ժամկետում պաշտոնապես «ապահարզանի» դիմել և հրաժեշտ տալ կոալիցիային: Մինչդեռ ԲՀԿ-ին ձեռնտու է անորոշ վիճակը պահպանել և մարտի 10-ից հետո ու հնարավորություն ունենալ հարկ եղած դեպքում, կտրուկ քայլ անել ընտրություններից մի քանի օր առաջ, երբ արդեն օգտագործած կլինի և սեփական վարչական լծակները: Արդյունքում` «կիսաընդդիմադիր» ակնարկների ու կեցվածքների շնորհիվ լրացուցիչ վարկանիշ ձեռք բերած կլինի:
Ահա այդպիսի դրամատիկ իրավիճակ: Փաստորեն ստացվում է, որ որոշակի բավականին չոր ակնարկներ են հղվում և Լևոն Տեր-Պետրոսյանին, և ըստ էության ԲՀԿ-ի թիկունքում երևացող Ռոբերտ Քոչարյանին: Ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի` դեռ անցյալ տարի ԲՀԿ-ին հղած «քաղաքագիտական վերլուծությանն» էլ է առնչվում, զի ինչքան էլ ՀԱԿ-ը հայհոյի Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿ-ի առաջնորդը բավականաչափ օգտապաշտ և ցինիկ գործիչ է, որպեսզի իսպառ չբացառի ընտրություններում ՀՀ առաջին և երկրորդ նախագահների բացահայտ կամ ստվերային համագործակցությունը:
Այսինքն` ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հղել են մեկը` բացահայտ, մյուսը` քողարկված վերջնագրեր, ու թերևս հիմա ստանում են հետադարձ վերջնագրերը` բումերանգի էֆեկտով: Հետաքրքիր է, քանի՞ պտույտ դեռ կկատարի այդ «բումերանգը» հետ ու առաջ… Բայց կարող են լինել և համաձայնությունների տարբերակներ. ասենք, Ռոբերտ Քոչարյանը հայտնվում է ՀՀԿ — ԲՀԿ միասնական ցուցակում (հետագա առավել կարևոր դերակատարման հեռանկարով), ՀԱԿ-ին էլ վերապահվում է հիմնական խորհրդարանական ընդդիմության դերը: Դե, դաշնակները կմնան իրենց տեղում ու կշարունակեն «Ստամուլն արյան ծով» դարձնելու մասին բարձրաձայնել ԱԺ ամբիոնից, ՀԱԿ-ը կհնչեցնի նույն ամբիոնից «ազատական» գաղափարներ… Բոլորը կլինեն գոհ ու շնորհակալ, ընտրությունները` եվրոպական չափանիշներով, ու կողբան միայն դուրսգրված ավելորդները` վարկաբեկված ՕԵԿ-ը և իր ուժերը իրացնել փորձող «Ժառանգությունը»` նորածին «Ազատ դեմոկրատներով» հանդերձ: Կատարյալ հովվերգություն:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Որպես պահեստի սպա` չեմ կարող մասնակից չլինել բանակի 20-ամյակին նվիրված տոնակատարություններին: Տպավորիչ է 20-ամյա ճանապարհը` որսորդական հրացաններից մինչև սեփական ռազմարդյունաբերություն: Տպավորիչ է նաև կարգապահության ապահովման պահը` ոչ մարտական կորուստները նույն մակարդակին են, ինչ ԱՄՆ-ի և Իսրայելի բանակներում: Նաև հոգեբանական նվաճում ունենք` այսօր հարուստ խավի զավակները գերադասում են ծառայած լինել թեկուզ` ձևականորեն:
Մեր պետության համեմատաբար կայացած կառույցն է մեր բանակը: Դա բնական է` եթե այդպիսի բանակ չունենայինք, այսօր մեր բարդ տարածաշրջանում ֆիզիկապես ապրելու խնդիրը լուծած չէինք լինելու: Սպայական միջավայրում ընդուված արտահայտություններից ` «պատիվ ունեմ» դարձվածքը բավականին տարածված է, և չենք կարող չհարցնել`իսկ արդյո՞ք «պատիվ ունեն» քաղաքական դասի ներկայացուցիչները, թե՞ շարունակում են մնալ նպատակն արդարացնող միջոցների գերի…
Ավաղ, մեր քաղաքական վերնախավը դեռևս չի աճել անգամ մեր բանակի վերնախավի մակարդակի. Ինչը, իր բոլոր թերություններով հանդերձ, անհամեմատ բարձր է: Ընդդիմությունը դեռևս ինստիտուցիոնալ չէ, և իշխանության դեմ թունդ ատելությունը դեռևս շարունակում է մնալ ընդդիմադիր լինելու հիմնական հատկանիշը: Սակայն իշխանության որակն էլ դեռ հեռու է լավը համարվելուց… Դեռևս լուծված չէ այն խնդիրը, որ բիզնեսի լավագույն ձևը չհամարվի իշխանության մեջ լինելը, թեև ՀՀ նախագահը հռչակել է բիզնեսի և իշխանության տարանջատման գործընթացը:
Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ այսօր իշխանական դասի համեմատաբար ազնիվ ներկայացուցիչները ՀՀԿ ում են: Ի տարբերություն այլոց, նրանք չեն կարող իրենց վրայից ցրել իշխանության բոլոր լավ և վատ գործերի համար պատասխանատվությունը: Ինչպես նկատեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` ՀՀԿ-ին սիրել պետք չէ, բայց ՀՀԿ-ն միաժամանակ թույլ չի տա իրեն խեղճացնել… Ու նախընտրական շրջանում ՀՀԿ-ի դիրքը առավելագույնս հստակ է: Այդտեղ մինչ համագումար դեռևս պարզ չէ, թե ովքեր կմնան ցուցակում, և ովքեր դուրս կթռչեն: Եվ խոսքը միայն օլիգարխների մասին չէ, ում ներկայացուցիչներից շատերին վաղուց հուսազրկեց նախագահը: Խոսքը մնացածների մասն է, ովքեր այժմ ինտրիգների մեջ խորացած լուծում են իրենց տեղն ընտրացուցակում ապահովելու գերխնդիրը և հուրախություն լրագրողների, իրար վրա «գործ են տալիս»: Գործընթացն ինքնին օբյեկտիվորեն ստացվում է այնպես, որ շատերի թերությունները բացահայտվում են, ու վերջում հանրությունն ունենալու է օբյեկտիվ պատկեր, թե ով ինչի է պիտանի: Եվ դա վերաբերում է ոչ միայն բուն ՀՀԿ-ին, այլև նրանց, ովքեր ՀՀԿ-ի հետ միասին ԱԺ կգան կամ ՀՀԿ-ի, կամ ենթադրյալ ազգային-պահպանողական դաշինքի ցուցակով:
Այլ պատկեր է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերների` ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի պարագայում: Երկուսն էլ ձգտում են տեր կանգնել իշխանության բոլոր նվաճումներին, իսկ թերությունները «դուրս գրել» ՀՀԿ-ի վրա… ՕԵԿ-ի պարագայում բացառված չէ, որ այդ կուսակցության «հասանելիքը» զոհաբերեն ՀՀԿ — ԲՀԿ հարաբերությունների հարթությունում, քանզի ՕԵԿ-ը իր ախքիկական համբավի շնորհիվ տեղով բեռ է իշխանության Համար և եթե իշխանությունը վերարտադրվելու խոչնդոտներ ունենա, ապա նախևառաջ այդ բեռից կազատվի:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Ռոբերտ Քոչարյանի վերջնական կղմնորոշմանը սպասող այդ կուսակցությունը ձգտում է իր համար «պահեստավորել» բոլոր տաբերակները` ՀՀԿ-ի լիարժեք և պատասխանատու գորընկերոջից սկսած, իշխանությանը «քցող» և ընդդիմություն հռչակվող միավորով վերջացրած: Սակայն այդ երկրորդ տարբերակն արդյունավետ կարող է լինել միայն վերջին պահին կոալիցիայից դուրս գալու միջոցով, ինչը ենթադրում է, որ ԲՀԿ-ն մինչև վերջ պիտի խաղա ՀՀԿ-ի հետ անազնիվ «առողջ մրցակցության» պայմաններում: Արդեն պարզ է, որ մեծամասնական ընտրակարգով բոլոր ընտրատարածքներում ՀՀԿ — ԲՀԿ կռիվ կլինի, բայց դեռ պարզ չէ` արդյո՞ք վերջնական քաղաքական «ապահարզանի» տարբերակով:
Սակայն անկեղծության բացակայության հիմնական ֆոնով պայմանավորված խաղի պայմաններում նաև անխուսափելի է արտահոսքը ԲՀԿ-ից: Այդ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր ԲՀԿ անդամ են դառել` ենթադրելով, որ դա իշխանական կուսակցություն է, որն անվերապահորեն աջակցում է Սերժ Սարգսյանին: Եվ մարդիկ, ովքեր կասկածներ ունեն, որ ԲՀԿ-ն կարող է «քցել» նախագահին (իսկ այդպիսի մտահոգությունները չփարատելը Գագիկ Ծառուկյանի մարտավարության բաղկացուցիչ մասն է), բնականաբար կգերադասեն գնալ շառից — փորձանքից հեռու, ինչը տեսնում ենք Արարատի մարզում և բուհերից մեկի կին ռեկտորի պարագայում: Դա նաև դրսևորվում է այն հանգամանքով, որ ԲՀԿ-ամերձ տարբեր` օրենքի հետ խնդիրներ ունեցող կադրեր զրկվում են իմունիտետից և սկսում են օրենքի առաջ ավելի հավասարի կարգավիճակը կորցնել և դառնալ պարզապես հավասար: Դա, անշուշտ, օբյեկտիվորեն պակասեցնում է անձեռնմխելիների քանակը, ինչն ինքնին դրական է անկախ դրդապատճառներից:
Ի վերջո հանրությունը եթե սովորի, որ հանցագործների կեսին են պատժում օրենքի ամբողջ խստությամբ, հանրությանը էլ հետ չես սովորեցնի: Զի ժողովուրդը պետք մշտապես տեսնի, որ զոհեր են մատուցվում, այլապես կսկսի հակվել դեպի տարատեսակ չհնազանդվելու սխեմաները…
Ինչևէ, ԲՀԿ-ի համար ամեն ինչ կարող է ավարտվել դրամայով: Իշխանությանը քվե տվողները կարող են նրանց ընկալել որպես իշխանությանը քցելու պատրաստ կոնտինգենտ ու քվե չտալ, իսկ ընդդիմադիր — բողոքավոր տրամադրություն ունեցողները կարող է պարզապես չհավատան ԲՀԿ-ի ընդդիմադիր հակումներին: Այդ մասսայի համար չեղած տեղից նույնիսկ դաշնակներն են ընդդիմադիր, իսկ ԲՀԿ- ին ընդդիմադիր համարելու համար նրանք խոսքերով չեն բավարարվի, այլ կփնտրեն իշխանության հետ կապերը խզելու ապացույցներ…
Այնպես որ, ՀՀԿ-ն գլխանց «պատիվ ունի» լինել իշխանական կուսակցություն, բայց ԲՀԿ-ն դեռևս «պատիվ չունի» համարվելու իշխանականից տարբերվող մի բան: Ու Գագիկ Ծառուկյանը միգուցե ստիպված լինի ընտրությունների օրից ահագին շուտ կողմնորոշվել` կամ խելոք-խելոք խոստովանում է իր իշխանական բնույթը և լրացուցիչ քվեների հարցում հույսը դնում է «տուկի թել» բաժանելու վրա, կամ իրեն հռչակում է ընդդիմադիր և զրկվում է վարչական լծակներից և ամբողջ թափով ընկնում է իշխանական մամլիչի տակ: Զի «վերջին պահին» իշխանության հետ նույնանալու կամ իշխանությանը քցելու սխեմաները չեն աշխատի: Մեր ընտրողը կարծես թե հավես չունի վստահելու «շուստրի» կուսակցություններին, քանզի ինքն է ձգտում ավելի «շուստրի» լինել և կամ` քվե տալ հստակ իշխանական ուժին, կամ ԱԺ գործուղել ակնհայտ հակաիշխանական մարդկանց: «Եւ մերոնց, և ձերոնց» տարբերակով առաջնորդվող կիսաժուլիկների հետ ընտրողները գլուխ չունեն, գոնե դրա համար ահագին հասունացել են:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում. Թեև նախընտրական շրջանը հագեցած է ջղագրգիռ ռեակցիաներով, կեղտոտ ինտրիգներով և բարոյական բոլոր նորմերը ոտատակ անելով ու ամեն քայլափոխին ֆանտաստիկ բլեֆներ են հյուսվում, այնուամենայնիվ ամեն քայլափոխի ճշմարտության նոր բացահայտումներ են լինում` հաճախ շատերի կամքից անկախ: Նույնիսկ միսթիկ մակարդակով:
Պայթում են բոլոր քաղաքական փուչիկները: Այսպես, շատերը հասցրեցին «ղժժալ» ՕԵԿ-ի ամանորյա նվեր — ընտրակաշառքի վրա, քանի որ այն հագեցած էր բավականին անորակ ապրանքով ու հետն էլ կուսակցական քարոզչական նյութը այնքան շատ էր, որ ակամա հիշեցնում էր աղանդավորների բուկլետները: Ի դեպ, նրա չար բախտից, թե պատահմամբ, նաև «Հայացք»-ի կայքէջում հայտնվում է լուր, որ «Կյանքի խոսք» աղանդի Քանաքեռում կառուցվող մեծ ու շքեղ շենքի տարածքում արդեն բազմիցս տեսել են Արթուր Բաղդասարյանին…
Չգիտենք` դրա շուրջ կկրկնվի՞ արդյոք «Մարկո Պոլո» ռեստորանում գաղտնաձայնագրման հետևանքով ծագած վաղեմի պատմությունը, բայց մի բան պարզ է, որ ՕԵԿ-ի գործերը «բուրդ» են. Զորօրինակ, այդ հույժ օրինաստեղծ կուսակցության առաջնորդի նկարը որոնելիս «Google»-ի որոնողական համակարգը «ԱԽՔ» բառի վրա ավելի շատ է արդյունքներ բերում, քան անուն-ազգանունի վրա…
Չէ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 2008-ին փակցրած պիտակը իսկական թուղթուգրի ազդեցություն թողեց և, Կարապետիչի ասած, այդ պիտակը նույնիսկ ժավելով չի լվացվի: Բայց Տեր-Պետրոսյանի թիմակիցներն էլ լուրջ խնդիրներ ունեն, և օրինակ Լևոն Զուրաբյանի աչքին ամեն ինչ հանրահավաք է երևում. «Երջանիկ եմ ողջունել այս հանրահավաքը, ներողություն եմ խնդրում` հավաքը»,- 100% համամասնական ընտրակարգին նվիրված ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կազմակերպած քննարկման ժամանակ ելույթ ունենալիս ասաց նա…
Սակայն ուրիշ հետաքրքիր բաներ էլ եղան: Չորեքշաբթին ավարտվեց իսկական գարնանային անձրևով, իսկ սկսվել էր նրանով, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվեց, իսկ մեկ օր անց կալանավորվեց 48-ամյա Աշոտ Ավետիսյանը, որը հանրությանը քաջածանոթ է որպես Բանգլադեշցի Համո: Պատճառը` որ «սամասուդ» էր արել մի տաքսիստի, որը պատահմամբ մի թեթև հարվածել էր իր 888 «գոլդ» համարանիշով թանկարժեք ավտոմեքենային…
Հանրությանը մամուլից հայտնի են նրա իրականացրած անպատիժ բեսպրեդելի որոշ դրվագները: Այսպես` 2004թ. ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ Բանգլադեշցի Համոն ղեկավարում էր սափրագլուխների այն խմբին, որը հանրահավաքի կազմակերպիչների վրա ձվանետում էր իրականացնում, իսկ այնուհետ ջարդուխուրդ էր արել այն լրագրողների ֆոտո- և տեսախցիկները, որոնք նկարահանում էին այդ հանցագործությունը:
2005 թվականի փետրվարի 4-ին Բանգլադեշցի Համոն ակտիվ մասնակցություն ունեցավ երկու հանցավոր խմբավորումների միջև տեղի ունեցած և մարդկային կյանքեր խլած «ՏԷՑ-ի կռուգի ճակատամարտին», որի ընթացքում միայն թնդանոթներն էին պակաս: Համոն դրա համար ստացավ ընդամենը պայմանական պատիժ:
Ըստ մամուլի, 2010 թվականին Տիգրան Մեծ պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու և փախուստի դիմել: Չնայած այդ քաղաքացին մահացավ` «888-անոց գոլդ տղա» Համոն որպես Գագիկ Ծառուկյանի սանիկ դրա համար ընդամենը տուգանք վճարեց: Եւ այդպես շարունակ…
Սակայն հունվարի 18-ին նրան բերման ենթարկեցին Արաբկիրի բաժանմունք ու «փակեցին»: Իհարկե, Համոյին թվում էր, թե տաքսիստը ոչինչ է նրա «ԲՄՎ X-6» մակնիշի 08ՈՕ888 համարով ավտոյի համեմատությամբ, բայց այս անգամ Ծառուկյանի սանիկ լինելը հակառակ արդյունք տվեց, ու նրան ձերբակալեցին, իսկ 888-անոց թանկարժեք ավտոմեքենան տարան տուգանային հրապարակ:
Ի դեպ, այդ 888-անոց «բեսպրեդելշչիկից» հրապարակավ հրաժարվել է ԲՀԿ-ի մամլո խոսնակը. պաշտոնապես հայտարարվել է, որ նա կուսակցական երբևէ չի եղել և երբևէ չի ծառայել որպես թիկնապահ: Բայց միաժամանակ Բաղդասար Մհերյանը դեռ չգիտեր`ձերբակալությունը քաղաքական աստառ ունի, թե ոչ: Իհարկե, հանրությունը մի բոլ կզվարճանա, եթե Բանգլադեշի Համոյին հանկարծ քաղբանտարկյալ հռչակեն, ինչը բացառել չի կարելի: Եթե ԲՀԿ-ի հետ առնչված «պլանքաշներին» հավաքելու անցյալ տարվա օպերացիայի մասին խոսվում էր, որ դա ավելին է, քան զուտ ոստիկանական սովորական գործ, և ԲՀԿ-ի վրա ճնշման ձև է, ապա կուսակցության առաջնորդի սանիկի կալանքի դեպքում ավելի հետաքրքիր քաղաքական ձևակերպումներ կլինեն: Դե, եթե Գագիկ Ջհանգիրյանի պես մեկն իրավունք ուներ կոչվելու քաղբանտարկյալ, ապա Համոն նրա համեմատ ահագին անմեղ է…
Ինչևէ, Համոյի կալանքով դեղին, իսկ միգուցե նաև`կարմիր քարտ է ցույց տրվել 888 սերիայի համարանիշներով շքեղ ավտոմեքենաներ սիրող ամբողջ թիմին: 888 թիվը, որը երկու տասնամյակ համարվում էր այդ օլիգարխիկ կլանին հաջողություն բերող թիվ, մի տեսակ թալիսման, կարծես թե այլևս կորցրել է իր պահպանիչ զորությունը: Ի դեպ, թվերի մոգական հատկությունների մեծն գիտակ Պյութագորասը 888-ը համարում էր Տիեզերական ձմռան թիվ, որը խորհրդանշում է կեղծավորության, բռնակալության, նաև`ոսկու պաշտամունքի դարաշրանը: Հնդկաստանում այդ` 2600 տարի տևող դարաշրջանը կոչում էին Կալի-Յուգա, իսկ Հայաստանում, Իրանում, Հունաստանում, Հռովմեական կայսրությունում` Ձկների դարաշրջան: Այժմ, ըստ թաքնագետների, արդեն մի քանի տարի է, ինչ ավարտվել է Ձկների դարաշրջանը և սկսվել է նոր` Ջրհոսի դարաշրջան, որը շատ ավելի հրեղեն է ու դինամիկ: Թե ինչ կբերի դա մեր երկրին մասնավորապես ընտրությունների պահով` դրա ականատեսը կլինենք բոլորս, բայց կեղծիքի ու ստի պակասելու ցավոտ գործընթաց հաստատ կլինի: Ու նաև նույն` տվյալ դեպքում նշանառության տակ գտնվող ԲՀԿ-ից էլ արագորեն կմաքրվեն պատեհապաշտները, ում հետաքրքրում է բացառապես ԲՀԿ առաջնորդի կարողությունից օգտվելը… Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր այսպես կոչված համառուսաստանյան հանրահավաքն է: Նույնիսկ մեր թունդ ժողովրդավարներից մի քանի նմուշ պատրաստվում են Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց անցկացնել «ընդդեմ ըտրակեղծիքների, և գողերի ու ժուլիկների կուսակցության»: Խոշոր հաշվով` դա ռուսների ներքին գործն է: Միայն մեկ փոքրիկ դետալ` հակապուտինյան հանրահավաքին ելույթի համար հերթագրվել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը: Ճշմարտության պահն է` ռուս պետականության թշնամիները միավորվում են պանթուրքիզմի գաղափարախոսների հետ…
Մի այլընտրանքային հանրահավաք պետականամետների համար կազմակերպում է մեր հայրենակից Սերգեյ Կուրղինյանը, որ տեսագրված ուղերձով դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին: Այսինքն` լինելու են պետականամետ և հակապետական ուժերի զուգահեռ հանրահավաքներ: Իրար հետ դժվար թե անմիջապես բախվեն, սակայն երկու մտածողությունների հակամարտությունն ակնհայտ է: Մեկն արտացոլում է նրանց մոտեցումը, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե արտահայտեն իրենց դժգոհությունը, մյուսները մտադիր չեն ոտնատակ անել պետականությունը, թեև դժգոհ են Պուտինից: Եթե զուգահեռներ անցկացնենք մեր երկրի հետ, ապա առաջինների տեսակը մեզանում առատորեն ներկայացված էր 2008-ին, հատկապես մարտիմեկյան խժդժություններին, սակայն այժմ ցիրուցան վիճակում է շնորհիվ ժամանակի գործոնի և իշխանություն-ընդդիմություն «գյալաջիների»:
Այսօր «կրակոտ հեղափոխականները» մեզանում հիմնականում վնասազերծված են, ու ցնցումներ չեն լինի, եթե ամբողջատիրական աղանդների ներկայացուցիչները իրենց հոգևոր չոբանների հրամանով դուրս չգան հրապարակներ: Բայց բոլոր դեպքերում մեռելային կայունությունն էլ խաբուսիկ է, իշխանություն — ընդդիմություն կռիվներին փոխարինելու են եկել ներիշխանական կռիվները: Սակայն նույն ռուսների մոտ քաղաքական նոր գաղափարներ ենք հայտնաբերում:
Պարզվում է, դեռ ամառվանից Ռուսաստանում ստեղծվել է շարժում հանուն էվոլյուցիոն աստիճանական փոփոխությունների: Մինչ խորհդարանական ընտրարշավում անիմաստ ու բութ կրքեր էին եռում, մարդիկ հռչակել էին կարգախոս. «Այո` փոփոխություններին, ոչ` իշխանափոխությանը»: Եվ մտադիր են մինչև նախագահական ընտրությունները կազմակերպել 100 հազարանոց երթ` հօգուտ վերնախավի քաղաքական կուրսի փոփոխության: Հիմնական գաղափարը բավականին պարզ է` իշխանափոխություն առանց Ռուսաստանի կազմաքանդիչ ուժերի խրախճանքի անհնարին է, բոլոր պայքարները «հանուն արդար ընտրությունների» հանգում են նույն կազմաքանդմանը, ուստի` ավելի լավ է չթողնել կազմաքանդիչներին նախաձեռնել Ռուսաստանի գերեզմանափոր «Պերեստրոյկա-2»-ը, առավել ևս, որ «արդար ընտռրություններ» պահանջողների մեջ է նաև ԽՍՀՄ-ը կործանած «Պերեստրոյկա-1»-ի հեղինակ Միխայիլ Գորբաչովը, և փորձել ճնշումների միջոցով պարտադրել Պուտինի վարչախմբին կուրսի աստիճանական շրջադարձ` դեպի Ռուսաստանի ազգային շահը…
Թերևս դա այն օրինակն է, որը իմաստ ունի ընդօրինակել ռուսներից: Իշխանափոխության անհնարինությունը մեր երկրում այժմ ապացուցման կարիք չունի, բոլոր հնարավոր տեսական տարբերակներն էլ հանգում են արտաքին բացահայտ ընդարձակ միջամտությանը, որը չավարտված պատերազմում գտնվող երկրի համար կործանարար է: Ներիշխանական խմբավորումների պայքարին, մանդատների և պորտֆելների համար ՀՀԿ-ԲՀԿ — ՕԵԿ գզվռտոցին էլ ժողովրդին մասնակից դարձնելը անիմաստ և անօգուտ գործընթաց է:
Ավելի լավ է հանրությունը ձեռնպահ մնա այդ տխմարությանը մասնակցելուց` թող իրենք իրենցով վերաբաշխեն այդ քվոթաները, քանզի մեկը մյուսից ոչնչով լավը չէ: Իսկ հանրությունն ավելի լավ է կենտրոնանա ոչ թե այն հարցի վրա, թե ով քանի խորհրդարանական մանդատ կունենա, այլ ինչ է ակնկալում և պահանջում իշխանությունից: Թող բոլոր նորմալ ուժերը` առանձին-առանձին, կամ ավելի լավ է` համախմբված, ձևավորեն այդ պահանջները, և մենք իրոք 100 հազարանոց երթ անենք կոնկրետ և առարկայական փոփոխությունների պահանջով: Թող ներկայիս էլիտան իշխանության գլուխ մնա թեկուզ 10, 20, 50 տարի, միևնույն է`«ազատ ընտրությունների» և «ժողովրդի իշխանության» գաղափարներն ընդամենը գեղեցիկ պատրանք են… Չմոռանանք, որ նույն իշխանությունը պատրաստ էր ՀԱԿ-ի հետ «երկխոսել» ցանկացած հարցի շուրջ, բացի իշխանություն հանձնելուց… Դե ուրեմն եկեք իշխանությունից պահանջենք ու ստանանք ցանկացած բան, բացի իշխանություն փոխելուց: Եվ պահանջենք այնքան համախմբված ու հուժկու, որ ՀԱԿ-ի ամենահզոր հանրահավաքներն ու երթերը դրա համեմատ մանկական խաղ թվան: Ի վերջո մեզ հետաքրքիր է ոչ թե այն, թե ով է իշխանություն, այլ այն, որ իշխանությունը մարդավարի կատարի ժողովրդի ծառայի իր գործառույթը: Սովետական բանակում լավ կարգախոս կար. «Не хочешь-заставим, не можешь-научим», և հենց այդ սկզբունքով պետք է վարվենք իշխանության հետ: Հենց վաղվանից սկսած…
Իսկ սկսել կարելի է, օրինակ, թեկուզ Լիսկայի պես անհաջող կադրին անհապաղ չվաստակած հանգստի ուղարկելու պահանջից:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Աչքներս լույս. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 5-րդ համագումարում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) ընտրվել է միության նախագահ։ Այս պաշտոնում Ալեքսանյանը փոխարինել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին։
Թե ինչու օլիգարխ Լֆիկ Սամոն հանկած հիշեց իր ապարանյան արմատները, որոնք մինչ այդ առանձնապես չէր ցուցադրում, կարելի է միայն ենթադրել: Թերևս նա լուրջ դրդապատճառներ ունի ի ցույց հանելու իր մտերմությունը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր, իսկ ավելի ճիշտ` իրական նախագահ Աղվան Հովսեփյանի հետ և ավելին, հայցել «անխորտակելի» գլխավոր դատախազի հովանավորությունը: Բանն այն է, որ Լֆիկը թերևս զգացել է, որ օլիգոպոլիաների հնարավորությունները սահմանափակելու շունչը աստիճանաբար իրեն է հասնում: Թեև ՀՀ նախագահը նրան դեռևս ուղղակի չի ճնշում, այնուամենայնիվ, առաջին ազդանշանը հնչեց գործարար Սիլվա Համբարձումյանի շուրթերով: Լիսկայի հետ նրա հակամարտության ֆոնի վրա շատերը մոռացել են, որ նա հասցրել էր խոսել Հայաստան ներմուծվող շաքարի ոչ այնքան բարձր գների մասին և բարձրաձայնել էր ցանկությունը` նաև շաքար ներմուծել:
Ընդհանրապես սույն գործարար տիկինը կարծես թե բազմաքայլանոց ու կազմակերպված ինտրիգի մասնակից է: Նա միաժամանակ և՛ մեսիջ ուղարկեց Լֆիկին, թե մենաշնորհային դիրքերդ խարխլելու ժամանակներն են մոտենում, և՛ Լիսկային ներքաշեց այնպիսի կոնֆլիկտի մեջ, որ վերջինս դարձավ անպատժելի բռիության խորհրդանիշ և հանրության աչքի գրող, և՛ հպանցիկ շոշափեց որոշ հանքավայրերի անուններ, որոնց իրական տերն ընդունված է համարել Ռոբերտ Քոչարյանին…
Եվ Լիսկայի պարագայում վերջակետը դեռ ամենևին դրված չէ: Ի վերջո ինչպե՞ս ձևակերպվեց Լիսկայի քրեական հետապնդման դադարեցումը` հայտարարվեց, որ նա ՀՔԾ-ում հանդես է եկել «գործուն զղջումով», Սիլվա Համբարձումյանն էլ հայտարարեց, թե ընդունում է նրա ներողությունը… Ամենայն հավանականությամբ, այդ ձևակերպումների իրական հեղինակը կրկին Աղվան Գառնիկիչն է, և դրանց միջոցով Լիսկան ընկավ «թակարդը»: Վերջինիս մնում էր կամ հայտարարել, որ ինքը զղջացող ու ներողություն խնդրող տղա չի, ու դրանով իշխանությանը հնարավորություն տալ իրեն ասելու, որ նա չի օգտագործել իր վերջին շանսը, հետևաբար` պետք է «մի դիմում էլ ինքը գրի», կամ «կոտրվել» ու Սյունյաց «ահուսարսափի» իր կարգավիճակը կորցնել: Առայժմ նա կիսաձայն ուրացել է իր զղջումը, և Սիլվա Համբարձումյանն ամենևին ոչ կիսաձայն հայտարարել է, որ դեռ մի քանի օր ունի բողոքարկելու ՀՔԾ որոշումը, քրգործը կարճելու վերաբերյալ: Այսինքն` Լիսկայի ճակատագիրը կրկին Աղվան Հովսեփյանի ձեռքերում է հայտնվում…
Գլխավոր դատախազը ըստ էություն կարևոր ստվերային դեր է խաղացել և այնպիսի հարցում, ինչպիսին է բյուջեի ընդունումը խորհրդարանում: Հարկ է հիշեցնել, որ բյուջեի քվեարկության քվորումը ապահովվեց մեկ դաշնակցականի և մեկ «ժառանգականի» դեմ քվեարկելու շնորհիվ, այլապես կտապալվեր, ու դա հղի կլիներ խոշոր անախորժություններով վարչապետի համար… Եվ այդ մեկ «ժառանգականը» հենց Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադր Արմեն Մարտիրոսյանն է, որը վերջերս աչքի ընկավ իր և Շմայսի միջև ծագած հայտնի «հայվանապատման» շնորհիվ:
Ահա այսպիսի բաներ: «Նիգ-Ապարանի» առաջնորդ գլխավոր դատախազը փաստորեն առիթները բաց չի թողնում ավելացնելու սեփական ռեսուրսը. Լիսկայի պարագայում իր ձեռքում կենտրոնացրեց անտեսանելի թելեր, փրկեց բյուջեի քվեարկությունը (և դեռ այդքան էլ պարզ չէ` դրանով վարչապետի՞ն մեծ լավություն արեց, թե՞ իրագործեց այն, ինչը այդ պահին անհրաժեշտ էր նախագահականին), գումարած դրան էլ հռչակեց իր հովանավորությունը Լֆիկ Սամոյի նկատմամբ:
Բնականաբար, այդ օլիգարխի վիթխարի ֆինանսական ռեսուրսը այսուհետ ծառայեցվելու է գլխավոր դատախազի քաղաքական նպատակներին: Խոսքը մեծամասնական ընտրակարգով մի քանի ապարանցի պատգամավոր անցկացնելու մասին չէ միայն, հաստատ ավելի մեծ նպատակներ էլ կան: Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ ապարանցի հայտնի պատգամավոր Լյովա Խաչատրյանն ըստ ամենայնի մտնելու է ՕԵԿ-ի նախընտրական ցուցակ կամ, եթե կոալիցիան հանդես գա միասնական ցուցակով, կգրանցվի ՕԵԿ-ի քվոթայով: Ու թեև Լյովա Խաչատրյանը հրապարակավ կեսլուրջ, կեսկատակ հայտարարել էր, թե ապարանցին ոչնչից չի վախենում, քանի որ «ուղեղ չունի», տվյալ դեպքում ախքիկացումը միայն առաջին հայացքից է թվում անուղեղ քայլ: Պարզից էլ պարզ է, որ Լյովա Խաչատրյանը դժվար թե այդպիսի բան աներ առանց Աղվան Գառնիկիչի հուշարարության, եթե ոչ կարգադրության, իսկ «գլխավոր ապարանցի» գլխավոր դատախազը հաստատ անչափ հեռու է անուղեղային վիճակներից: Այս ամենը բերում է նրան, որ կարծես թե Աղվան Հովսեփյանը որոշել է «շեֆություն անել» ամբողջովին վարկանիշաթափ ՕԵԿ-ին, և վերջինիս փրկելով ընտրություններում անխուսափելի պարտությունից, այդ կուսակցությունն «իրենով անել», չկրելով որևէ պատասխանատվություն ՕԵԿ-ի համար և պաշտոնապես ՕԵԿ-ի հետ ոչ մի կապ չունենալով:
Ինչևէ, «Նիգ-Ապարանի» առաջնորդը ոչ մի այն շատ ամուր է պահում իր աթոռը (վկան` իր դեմ դուրս եկած Ալիկ Սերգեիչին խցանի պես թռցնելը), այլև գտնում է ուղիներ`անտեսանելիորեն էլ ավելի ամրապնդվելու քաղաքական դաշտում: Եվ կարելի է փաստել, որ «ՀՀ թիվ 1 ապարանցի» գլխավոր դատախազը շատ հեռու է ապարանցիների մասին անեկդոտներում նկարագրված կերպարներից: Նա ինքը ի վիճակի է ուրիշներին դարձնել անեկդոտի հերոս… և եթե «հոկտեմբերի 27-ի» շուրջ ձևավորված ալիքի վրա նրան Գագիկ Ջհանգիրյանի պես հմուտ ու նենգ ինտրիգանը չկարողացավ «ուտել», ապա մյուսներին առավելևս դա չի հաջողվի: Իսկ գործող նախագահի վստահությունը պահպանելու, վերջինիս քայլերին ու մտահղացումներին համահունչ գործելու արվեստը Աղվան Հովսեփյանը շատ վաղուց և շատ լավ գիտի…
Ու այս ամենը բերում է նրան, որ ինչպես Գառնիկիչին խոստացել է նախագահը, նա մինչև իր թոշակի անցնելը, անխռով կպաշտոնավարի:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Չմեռանք` դա էլ տեսանք. Նեմեց Ռուբոն` բողոքի ցույցի մասնակից: Բողոքի ցույցն էլ ընդդեմ մեկ այլ օլիգարխի է` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի), որը մտադիր է «Հրազդան» տոնավաճառի տարածքում` հենց մարզադաշտի կողքին, 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն կառուցել:
Ահա ինչ է ասում ինքը` Ռուբեն Հայրապետյանը. «Նման կառույցի կործանումը չի ներվի սերունդների կողմից: Ես ամեն ինչ անելու եմ` ընդհուպ էքսկավատորի տակ պառկելը: Այս պահին միջազգային որեւէ խաղ չենք կարող անցկացնել: Շատ կարեւոր է մարդկանց տարհանումը, որին կարող է խոչընդոտել առեւտրի կենտրոնը: Բացի այդ խոտածածկը պետք է փոխվի: Գալիք մրցափուլում Մալթային եւ Բուլղարիային հյուրընկալվելիս 6 միավոր վաստակելուց հետո` հայ ֆուտբոլասերներին հնարավոր չի լինի զսպել, քանի որ հաջորդ խաղը Երեւանում է լինելու Իտալիայի հետ»:
Պատկերացնո՞ւմ եք`մի օլիգարխը կարող է պառկել մեկ այլ օլիգարխի էքսկավատորի տակ: Մեր կյանքը ռեա՞լ է, թե՞ ապրում ենք հայտնի ֆիլմի «մատրիցայի» ներսում:
Մեկ ուրիշ հետաքրքիր դրվագ. ԱԱԾ-ն, բերման է ենթարկել պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանի նախկին (կամ իբր նախկին) ամուսնուն` ԵՊՀ փիլիսոփայության դասախոս Ղազար Ավետիսյանին, և նա հարցաքննվել է ԱԱԾ-ում` կեղծ վկայականներ տրամադրելու գործի շրջանակներում: Առայժմ ազատ են արձակել: Դե ԱԱԾ-ն ժամանակին այլոց էլ էր ազատ արձակում հարցաքննություններից հետո, բայց դա որոշ դեպքերում 15 տարվա ազատազրկման դատավճռով… Կհետևենք, տեսնենք, թե սա ինչքան ջուր կքաշի:
Հա, քանի որ հիշեցինք Անժելին, չենք կարող չհիշել և ռուսական ժողովրդավարության մերկաստինք պաշտպաններին` ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունից: Այդ նպատակով Մոսկվա ժամանած երեք աղջիկներին չի կանգնեցրել նույնիսկ դեկտեմբերյան ցուրտը: Նրանք մերկացել են Սուրբ Փրկչի եկեղեցու մոտ, կոնքերին փաթաթել Ռուսաստանի դրոշի տեսքով պարկերի կտորներ: Բոլոր աղջիկների մարմիններին նկարված է եղել ուղղափառ խաչ: Բացի այդ, նրանցից մեկի ձեռքին եղել է մտրակ: Աղջիկների ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա անգլերեն եւ ռուսերեն գրված է եղել: «Աստված, քշիր թագավորին»: Աչքիս, սրանք էլ ինչ-որ աղանդի հետ կապ ունեցող են, այլապես…
Սակայն մեր քաղաքական դաշտն էլ առանձնապես չի տարբերվում այդ մերկ աղջիկներից: Հանուն քաղաքական իրավիճակի վրա ազդելու ինչի ասես կգնան մեր քաղաքական այրերը: Ճիշտ է, ՀԱԿ-ի ակտիվիստուհիները «հանուն ավազակապետության կազմաքանդման» դեռևս «ֆեմինիստուհիների» պես հրապարակավ չեն մերկանում, սակայն նրաց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի`հրապարակ նետած ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի գաղափարն, արդեն երկու շաբաթ է, ինչ ալեկոծում է ամբողջ քաղաքական դաշտը: Լուրջ-լուրջ խոսում են դրա մասին, նաև քաղաքագետ կոչված մարդիկ են դա «վերլուծում» որպես հնարավոր տարբերակ: Այդ վիրտուալ բլեֆը այնքան է տարել ոմանց, որ էլ դու սուս… Բայց անգամ իշխանության ներսում է այդ բլեֆը ազդեցություն թողնում:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն այդպես էլ հրապարակավ չեն հայտարարում, որ դա կատարյալ էշություն է: Իբր թե չհայտարարելով կարող են վախեցնել ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, թե եթե հանկարծ իրենց հատկացվելիք տեղերից դժգոհ մնացին, մեկ էլ տեսար ՀԱԿ-ի հետ ընկերություն կանեն: Մեկ էլ նույն ձևով ոչ հաստատում են, ոչ հերքում այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել ԲՀԿ ցուցակը: Բայց չէ՞ որ, ինչպես նկատեց Բառադի Համո մականունով հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը, «Քոչարյանը թիմ չունի, էդ մարդը իրենց տանը նստած է»: Բայց հանրապետականներն էլ պակաս չեն` այն բանի համար, որ ԲՀԿ-ն հրապարակավ չի ասում, որ ՀԱԿ-ի հետ դաշինք հնարավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ իրենց ցուցակում չի լինի առաջին տեղում, ԲՀԿ-ում ինչքան «պլանքաշ» կա` բոլորի վրա գործ հարուցեցին: Դե ձեր սեփական «պլանքաշներին» էլ հավաքեք…
Ստացվեց աբսուդային խաղ. «Ասա»-«Չեմ ասի», «Չէ, կասես»-«Չեմ ասի»: Գրողը տանի, իշխող կոալիցիայի լուրջ կուսակցություննե՞ր եք, թե՞ «կազակի-ռազբոյնիկի» խաղացող 10-12 տարեկան մանչուկներ: Կարճ ասած, ընկղմվում ենք մի վիրտուալ «Մատրիցայի» մեջ, ուր հասարակ ողջամտությունն ու առողջ տրամաբանությունը հեչ հագի չեն:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սահակաշվիլին քաշվեց ու քաշվեց: Ոչ միայն ռուսների, այլև հրեաների ձեռամբ: Նա հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին ներում շնորհելու փոխարեն 70 միլիոն դոլար է ստացել: Այս մասին հայտարարել է վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, գրում է վրացական «Մեդիայնուզ» գործակալությունը:
Փորձագետը գործակալությանը տված հարցազրույցում հռետորական հարց է հնչեցրել. «Ի՞նչ տարբերություն գործարարները կառավարությանը գումարը կտային կաշառելո՞ւ, թե՞ բանտից ազատվելու համար: Գործարարներին դեռ ծուղակը գցեցին, ապօրինաբար ձերբակալեցին, բանտում ստեղծեցին անհանդուրժելի պայմաններ, իսկ հետո ներում շնորհելու փոխարեն պահանջեցին 70 միլիոն դոլար: Դա չի կոչվում ներում շնորհել, դա կոչվում է նրանց վաճառել ազատությունը»:
Ինչպես ասում են` այ էդ բանը չպիտի անեիր… Մանավանդ, որ այս կիրակի Ռուսաստանում գրանցվելու է Սահակաշվիլու համար նույնիսկ հասարակ բարևն ափսոսող Վլադիմիր Պուտինի հաղթանակը: Սեփական թշնամիների քանակն ավելացնելը, մեղմ ասած, խելամիտ չէ: Լավ է գոնե մեր նախագահի այցի ժամանակ ֆահմել է որևէ բանի «ոչ» չասելու: Ճիշտ է, այլ հարց է` արդյո՞ք մերոնք նրանից պոկել են հնարավոր ամեն ինչ, բայց դե փաստ է` պատրաստ է սահմանել այնպիսի ռեժիմ, որ Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացին ընդամենն ավտոմեքենայի լուսամուտից փաստաթուղթ ցույց տա սահմանապահին: Այսինքն` անցյալ են դառնալու այն խայտառակությունները, երբ Ջավախք եկողից առգրավում էին անգամ հայերեն ցանկացած գիրք ու հետ ուղարկում: Քանի Միշիկոյին լրիվ չեն կերել` պիտի շտապենք երկկողմանի փաստաթղթերով այդ կարգն ամրագրել:
Սակայն անդրադառնանք մեր ներքին նախընտրական կրքերին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ առաջարկեց ԲՀԿ-ին համագործակցել «ընդդեմ ավազակապետության», դա միանգամից դարձավ թիվ 1 ներքաղաքական ինտրիգը: Ոմանք Ռոբերտ Քոչարյանի շրջապատում միանգամից որդեգրեցին այն գիծը, որ ԲՀԿ — ՀԱԿ դաշինքը միակ շանսն է, և ով բացահայտ կամ անուղղակի դեմ է դրան` ոչնչով չի տարբերվում «դատարկ դհոլ» Արտաշես Գեղամյանից: Ու այդ հիմքով արդեն «Սերժի հաճախորդ» հռչակեցին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Բայց հարց է ծագում` այդ կրքերի իմա՞ստը որն է: Վաղը, եթե Լևոն Հակոբիչն էլ մի կողմ դրեց այդ գաղափարը, նրա՞ն էլ կհռչակեն «դհոլ» և «հաճախորդ»:
Իշխանության ռեակցիան էլ է հետաքրքիր: Պարզ է, որ ԲՀԿ-ն չի շտապում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը հռչակել անհնարին, ընդամենը մեկ պատճառով` որպեսզի ընտրություններին ընդառաջ ընդամենը սեփական գինը բարձրացնի, մեկ-երկու պատգամավորական մանդատ կամ նախարար-փոխնախարարական պորտվել ավել կորզի: Ուրեմն մի՞թե այդ քվոթաներն այնքան կարևոր են, որ հանուն դրա ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ-ում ու դրա շուրջ եղած բոլոր պլանքաշներին, ոստիկանապետն էլ հայտարարեց, որ պլանքաշաց դասի կուսակցական պատկանելիությամբ չի հետաքրքրվում:
Ախր պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտ չի գնալու: Ձերբալալվածներն էլ քաղբանտարկյալ չեն հռչակվելու: Կա խաղ, կան խաղի կանոններ, շեղվողների աչքի առաջ էլ կա Գռզոյի ու Լեդի Հակոբի ճակատագիրը, դրա կրկնության հեռանկարով խանդավառ «կամավորներ» չկան ու չեն կարող լինել: ԲՀԿ-ի` ՀՀԿ-ից որևէ բանով տարբեր լինելն էլ կատարյալ բլեֆ է: ԲՀԿ-ի պատգամավորները որևէ հարցով երբևէ քվեարկե՞լ են այլ կերպ, քան ՀՀԿ-ականները: ԲՀԿ-ի նախարարները ՀՀԿ-ի նախարարներին հակառակ որևէ դիրքորոշում հայտնե՞լ են: Քանի որ պատասխանը բացասական է, ուրեմն կռիվը պրծավ: Այդ դեպքում ինչո՞ւ կոալիցիայից տարբեր կերպ քվեարկող դաշնակին որակում են կեղծ ընդդիմադիր, իսկ կեսքայլ աջուձախ չշեղվող ԲՀԿ-ն հանկարձ դարձավ ապագա «իշխանափոխիչ», ընդդիմության հույս ու հավատ…
Այլ հարց է, որ ՀՀ նախագահն այնքան է լուծել իշխանության կենտրոնացման խնդիրը, որ արդեն օլիգարխներից կարող է պահանջել հրապարակավ խոստովանել սեփական հնազանդությունը: Ու խոստովանելու են, դիմադրելու ռեսուրս ԱՐԴԵՆ չունեն: Եթե 2 ամիս առաջ նույնիսկ վատ երազում չէին կարող նման բան թողնել, զի իշխանության հույսն ու հենարանն էին, այսօր նրանց կարգավիճակն իջեցվել է: Ճիշտ է, դեռ կան մեկ-երկուսը, որ իրենց «թռփոշ» են զգում, բայց դա էլ է ժամանակավոր: Եթե այսօր «պլանքաշների հաշվառման» ոստիկանական օպերացիաներ են իրագործվում, վաղը կարող է հանկարծ ավելի լուրջ բաներ սկսեն հաշվառել: Իսկ դրա տակից դուրս գալ չեն կարող, նամանավանդ ներկայիս ոստիկանապետը «կոմպլեքսներ» չունի, և ի տարբերություն բոլոր նախորդների, նրա «ձեռը կգնա» ցանկացածի վրա… Դե, Աղվան Գառնիկիչին էլ միայն առիթ է պետք, որ այդ «ձեռը գնացածների» մեղադրական եզրակացությունները հաստատելով, իր հետագայի հարցերը լուծի:
Բայց բոլոր դեպքերում, դեռ ահագին ժամանակ քաղաքական ֆանտաստիկայի ժանրով ժողովրդին կերակրողների պակաս չի լինի: Ժողովրդին էլ ի՞նչ է պետք` հաց և զվարճալիք: Զվարճալիք մատուցողների պակաս հիմա էլ չկա, բայց եթե մայիսից հետո էլ հացը ուշացնեն… Աստված մի արասցե…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.