29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...25 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Թե ինչպիսին են եղել դրա հետևանքները` ավելորդ է ասել, բազմիցս ասվել է ամեն ինչ: Պարզապես հենց 1988-ի դեկտեմբերի 7-ից սկսած, ծավալվեցին խոսակցություններ, որ երկրաշարժը արհեստական բնույթ ուներ: Պաշտոնատար անձինք և որոշ գիտնականներ դա հերքում էին կատաղի ձևով, բայց… Փաստերը համառ բան են:
Կովկասի տարածքում ԽՍՀՄ-ը 1980-ականներին իրականացնում էր երկրաֆիզիկական զենքի մշակման և փորձարկման աշխատանքներ: Ահա այն 02.01.1986թ նամակը, որով Բաքվի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն, ԳԱ թղթակից-անդամ Լ. Ալիզադեն և Մոսկվայի թիվ 08340-10 զորամասի հրամանատարը ստացան գիտատեխնիկական առաջադրանք` մշակելու երկրաֆիզիկական զենք, ծրագիրը կոչվում էր «Մերկուրի-18»:
Ի դեպ, 1991-ի ամռանը Բաքվում տեղի էր ունեցել արհեստածին երկրաշարժերին նվիրված միջազգային գիտաժողով, ուր ԳԱ թղթակից-անդամ Ալեքսեյ Նիկոլաևը տվյալներ ներկայացրեց, որ Մեքսիկայում, Պերուում, Չիլիում, Իրանում և այլուր մի շարք երկրաշարժեր ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Չինաստանի և Ֆրանսիայի կողմից անցկացված միջուկային զենքի փորձարկումների հետևանք են:
Իսկ «Մերկուրի-18» ծրագրի հիմքն է պրոֆեսսոր Իքրամ Քերիմովի 1979թ գյուտը: Նրա ղեկավարած ազերի գիտնականների խումբը հետազոտություն էր անցկացրել, թե ինչպես հզոր պայթյունների միջոցով (այսպես կոչված «թույլ սեյսմիկ ալիքներով») ընդերքի վիթխարի էներգիայի վերաբաշխում և ուղղորդում իրագործել: Եվ այսպես, ներկայացնենք մեր հակահերոսին.
ՔԵՐԻՄՈՎ ԻՔՐԱՄ ՀԱՋԻ-ՕՂԼԻ. Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ԳԱ նախագահությանն առընթեր սեյսմոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն: Համարվում է սեյսմիկ զենքի գյուտարար: 1992-ին Հարավ-Աֆրիկյան հանրապետության և Իսրայելի համապատասխան ծառայությունները հավաքագրում են նրա գիտական խմբի որոշ անդամների: 1995-ին նա դիմել էր Ադրբեջանի ազգային անվտանգության մարմիններին` հայտնելով, որ իր գրասենյակում անհայտ անձինք կողոպուտ-խուզարկություն էին անցկացրել` գողանալով փաստաթղթային և համակարգչային բոլոր արխիվները գերգաղտնի տեղեկություններով հանդերձ:
Անշուշտ, Քերիմովի ունեցածը գաղտնի փաստաթղթերի մի մասն է ընդամենը, քանզի «Մերկուրի-18»-ի վրա աշխատում էին ԽՍՀՄ 22 խոշոր գիտական կենտրոններ, և Բաքվի երկրաբանական ինստիտուտը դրանցից միայն մեկն էր: Կովկասի տարածքում, ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում Աբխազիայում աշխատում էր Էշերիի գաղտնի լաբորատորիան:
Սակայն կրկին վերադառնանք 1980-ականների երկրորդ կեսին: 1987թ նոյեմբերի 30-ին ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի թիվ 1384-345 որոշումը, որով էլ Միխայիլ Գորբաչովի վարչախումբը լայն հանձնարարականներ տվեց սեյսմիկ զենքի ստեղծման ուղղությամբ: Քերիմովի հիմնարկը գլխամասային էր, և Քերիմովի խումբը 1988-ի կեսերին արեց առաջին դաշտային փորձարկումները Ղրղզստանի Բատկեն քաղաքից 50կմ հեռավորություն ունեցող փորձակայանում, դրանց արդյունքները համարվեցին բավարար: ԽՍՀՄ ՊՆ-ի համակարգողները գլխավոր ռազմական սեյսմոլոգ, ՊԱԿ-ի գեներալ Վ. Բոչարովի գլխավորությամբ պահանջում էին մինչև 1990-ն արդեն ստեղծել «սեյսմիկ ռումբ», սակայն կարծես թե հատկապես Սպիտակի աղետը ցույց տվեց, որ պայթյունների միջոցով ընդերքի էներգիան ազատելու տեխնոլոգիան երկրաշարժի առաջացման վայրի տեսակետից այնքան էլ կանխատեսելի արդյունք չի տալիս:
Իսկ հիմա որոշ իրադարձություններ, որոնք նախորդել էին Սպիտակի երկրաշարժին:
Նախ` զարմանալի շտապողականությամբ 1988-ի օգոստոսից նոյեմբերի վերջ էվակուացվում են Հայաստանի գործնականում բոլոր ադրբեջանցիները, թեև նրանց նկատմամբ բռնարարքներ եղել էին միայն Լոռու մարզում:
ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևադնաձեն 1988-ի դեկտեմբերին, գտնվելով Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Մենք չէինք սպասում, որ երկրաշարժի հետևանքներն այդքան աղետալի կլինեն»:
1988-ի ամռանը և աշնանը Հայաստան էր եկել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովը, և օգոստոսին Սպիտակի և Վանաձորի շրջակայքից հապճեպ դուրս էին բերվել ինչպես ռազմական տեխնիկայի մեծ մասը, այնպես էլ սպայական կազմի ընտանիքները: Սեպտեմբերին Հայաստան եկավ ԽՍՀՄ փոխվարչապետ Շչերբինան, որը համարվում էր ռազմական տեխնոլոգիաների և միջուկային սպառազինության փորձարկումների համակարգող: Հոկտեմբերի 4-ին կրկին ժամանեց Յազովը` անձամբ ղեկավարելու Հայաստանի հյուսիսում ռազմական տեխնիկայի տարհանումը և այլ աշխատանքները: Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Գյումրիից դուրս են բերվել զինծառայողների ընտանիքները և տեղափոխվել Ռուսաստան: Նոյեմբերի վերջին Հրազդանից մի հեռախոսավարուհի պատահմամբ լսել էր սովետական գեներալի խոսակցությունը կնոջ հետ. «Առայժմ մնում եմ, կժամանեմ փորձարկումների ավարտից հետո»:
1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին Սպիտակ-Վանաձոր հատվածում եղել են հզոր պայթյուններ, որոնք հարուցել էին բնակիչների վախը: Դեկտեմբերի 7-ին ժամը 10:30-ի սահմաններում Արփա գետի աջ ափին աշխատող թուրք բանվորները շտապ լքեցին աշխատավայրը և հեռացան: Սպիտակից ոչ հեռու գտնվող ռազմափորձարանից ժամը 11-ին դուրս եկավ զինվոր և կաղամբ հավաքող գյուղացիներին կարգադրեց. «Շտապ հեռացեք, հիմա փորձարկումներ են սկսվելու»: Երկրաշարժը եղավ 11:45-ին…
Ահա մի վկայություն այդ ժամանակ Ստեփանավանից ոչ հեռու ԽՍՀՄ բանակում ծառայած ազգությամբ հայ Ա.-ի. «Մեզ տարել էին Սպիտակի շրջան: Այդտեղ մի պարսպված մեծ տարածք կար, ուր 10 մետր իրարից հետո շարված էին կրպակներ: Բեռնատարներով բերեցին 80 և 100 կիլոգրամանոց արկեր: Մեզ կարգադրեցին դրանք շարել կրպակների մեջ, ամեն կրպակում` մոտ 50-60 հատ, բոլոր մարտագլխիկները` նույն ուղղությամբ»: Ուշագրավ է, որ երկրաշարժից թերևս հենց այդ տեղանքում գետինը հավասարաչափ իջել էր մոտ 4 մետրով, ու այդ հսկայական փոսն անմիջապես շրջապատել էին զինվորները, և թույլ չէին տալիս մոտիկ գալ ու առավել ևս լուսանկարել:
Իսկ դեկտեմբերի 15-ին, անհայտ հանգամանքներում, վայրէջք կատարելիս աղետի ենթարկվեց Գյումրիից Բաքու երկրաֆիզիկոսների խումբ տեղափոխող ռազմատրանսպո օդանավը…
Ի դեպ, երկրաֆիզիկական զենքի սպիտակյան փորձարկման վկայություն կա և գրականությունում (“Тайна операции, “Меркурий”, Изд. “Вече”, Москва, 2004 г. “ Сто великих загадок ХХ века”, стр. 434). Այդտեղ, մասնավորապես, նշված է, որ Սպիտակի երկրաշարժից հետո եղավ առաջատար ռազմական սեյսմոլոգների պաշտոնանկությունների շարան:
Ի դեպ, ադրբեջանական մամուլում էլ վկայություններ կան, որ 1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին ուժեղ պայթյուններ են եղել և Նախիջևանի երկրամասում` Արաքսի ափին: Հետաքրքիր է, ո՞ր հաշվարկներում սխալվելու համար թռան ռազմական սեյսմոլոգների գլուխները, իսկ նրանց մի մասին էլ մեռցրին ավիավթարում: Անմարդաբնակ վայրո՞ւմ պետք է լիներ ձեռակերտ երկրաշարժի էպիկենտրոնը… Թե՞, հաշվի առնելով, որ պայթյունները համաժամանակյա եղել են Հայաստանի հյուսիսում և Նախիջևանում, թիրախ էր ընտրված դրանց միջև ընկած Արարատյան դաշտավայրը` Երևանով հանդերձ… Վաղ թե ուշ, երբ փաստաթղթերը գաղտնազերծվեն, կստանանք այդ հարցերի պատասխանները, ինչպես նաև հայտնի կլինեն մեր ժողովրդի դեմ իրագործած այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մասնակիցները: Հուսանք, որ այդ ժամանակ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը դեռ ողջ կլինի ու նրան հնարավոր կլինի կանգնեցնել դատարանի առաջ:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր` նոյեմբերի 22-ին, լեգենդար հերոս ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ կդառնար 71 տարեկան: Ուստի` միացնելով «Ժամանակի մեքենան», ուղևորվենք դեպի 1988 թվականի փետրվարի 20-ը` Ազատության հրապարակ, ուր արցախյան առաջին հանրահավաքն էր տեղի ունեցել: Հրապարակ է գալիս նաև Լեոնիդը: «Եկավ, կանգնեց, լսեց և, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն և ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի և իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով և շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»,-պատմում է նրա ջոկատի անդամ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Ու այդպիսով տաղանդավոր ֆիզիկոսը, որը միաժամանակ մի քանի մարզաձևի սպորտի վարպետ էր, 45 տարեկանում ծնվում է երկրորդ անգամ` արդան որպես ռազմական գործիչ, զորավար: Իսկ այժմ` նրա նախառազմական կենսագրությունը.
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում , Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Եվ ահա 1990-ի սկզբներին նրան տեսնում ենք Աշոտ Նավասարդյանի կողքին: Նոր կազմավորվող ՀՀԿ-ի անդամ չի դառնում, բայց փոխարենը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
1991 թ. հունիսին, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Ահա Լեոնիդ Ազգալդյանի մտքերից մի քանիսը.
Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ:Թո՛ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հա՛յը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
Մենք մինչև հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք ՀԱՅ ԴԱՏԻՑ: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և … վերջ:
Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. «Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էի: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից հետ եկա: Ինչո՞ւ: Չգիտեմ: Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց որ թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուրգում, ինձ համար հանգիստ ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում»:
Ու եզակին այն էր, որ Լեոնիդը թերևս գտել էր ազատագրական պատերազմի ֆիզիկայի գաղտնիքները, և դրա շնորհիվ նրա ջոկատի մարտական կորուստները ռեկորդային ցածր էին: Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր: Մինչդեռ, Գագիկ Գինոսյանի վկայությամբ` «Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, և այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաև հայ պատմության և ապագայի դեմ»: Ավելին, «քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»:
Իսկ ի՞նչ մեթոդներով էր Լեոնիդը ապահովում ֆանտաստիկ կարգապահությունն ու մարտունակությունը: Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարևորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ է, գնամ քնեմ:
Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի 21-ին` 50 տարեկանը չբոլորած: Իսկ նրա ջոկատի պրակտիկ ռազմադպրոցն անցած հարյուրավոր ազատամարտիկներից շատերը հետո իրենք դարձան ջոկատների հրամանատարներ, այնուհետ համալրելով Հայոց բանակի սպայական կազմը: Ու այն, որ մեր բանակը Հարավային Կովկասում լավագույնն է, դրանում Լեոնիդի ներդրումը վիթխարի է: Եվ այսօր էլ փաստորեն ի դեմս հրամանատարական պաշտոններ վարող Լեոնիդի մարտիկների, Լեոնիդի ստվերը անտեսանելի հսկում է շատ ու շատ զորամասերի անցուդարձը, մթնոլորտը, ոգին… Այսինքն` նա անտեսանելիորեն կա, և ճշմարտություն է նրա խոսքը, որ զոհվելու է միայն Ստամբուլի մատույցներում:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Լուսանկարները` http://azgaldyan.am կայքից
Շարունակություն, նախորդ հրապարակումները՝
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան. Ճգնաժամային վարչապետները
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցրել են նաև մարդիկ, ովքեր գուցե եղել են կուսակցական, սակայն փորձել են հանրությանը ներկայանալ բարեփոխականի իմիջով, ներկայացրել են ամբիցիոզ տնտեսական և սոցիալական ծրագրեր:
Իհարկե, կարևոր մի վերապահում անենք: Այդ մարդիկ կամ նրանց թիմակիցներն են իրենց ներկայացնում բարեփոխողի լուսապսակով, բայց հասարակության մեծ մասի համար, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, այդ վարչապետներն ամենևին էլ դրական փոփոխությունների խորհրդանիշ չեն:
Ընդունված է համարել, որ Հայաստանի առաջին ռեֆորմիստ վարչապետը եղել է Հրանտ Բագրատյանը, ով պաշտոնը ստանձնել է 1993թ-ին:
Բագրատյանը ՀՀՇ անդամ էր, բայց կդժվարանամ պնդել, թե նրա հարաբերությունները հարթ էին կուսակցության բոլոր թևերի հետ:
Եթե այդ օրերի խորհրդարանական մեծամասնությունն ու կուսակցության ֆորմալ ղեկավարությունն աջակցում էին վարչապետին, ապա նրա նկատմամբ բավականին ընդգծված բացասական վերաբերմունք ունեին ուժային նախարարները, մասնավորապես` Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, ովքեր մեծ ազդեցություն ունեին ոչ միայն իշխանության ներսում, այլ նաև` կառավարող կուսակցության որոշումների վրա:
Շատ հաճախ Սիրադեղյանն ու Սարգսյանը չէին մասնակցում կաբինետի նիստերին:
Հիշենք նաև, թե ինչպես էին այս զույգ գործիչները 1996թ-ին, Արշալույսի հայտնի խնջույքի ժամանակ, քամահրանքով խոսում կառավարության ղեկավարի պաշտոնը լքող Բագրատյանի մասին:
Առաջ ընկնելով նկատենք, որ հենց իշխանության ներսում ուժայինների կշռի ավելացումը պատճառ դարձավ, որ Հրանտ Բագրատյանը հրաժարական տա: Դա տեղի ունեցավ 1996թ-ի նախագահական աղմկահարույց ընտրություններից հետո, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունն, ըստ էության, ապահովեց ուժային բլոկը:
Մյուս կողմից` անվիճելի է, որ Բագրատյանը կայուն արժեհամակարգ ունեցող և ինքուրույնության ձգտող վարչապետ էր:
Նրա պաշտոնավարման տարիներին իրականացվեցին ազատական բարեփոխումներ, երկրում արմատավորվեցին շուկայական տնտեսության ու ազատ մրցակցության էլեմենտները, հաղթանակ արձանագրվեց ղարաբաղյան պատերազմում:
Բայց նույն Բագրատյանին օրվա ընդդիմությունն ու հասարակության մի մասը մեղադրեցին «մազութ լափելու», ժողովրդին միտումնավոր խավարի մեջ պահելու, պետական ունեցվածքը թալանելու համար:
Ամենազորեղ դատավորը ժամանակն է, սակայն, ի պատիվ Բագրատյանի, նկատենք, որ պաշտոնանկությունից հետո` նա չփոխեց սկզբունքները, մնաց քաղաքականության մեջ, ստեղծեց սեփական կուսակցությունը, դարձավ ԱԺ պատգամավոր, անգամ հավակնեց ՀՀ նախագահի պաշտոնին` վերջին ընտրություններում:
Բարեփոխական կամ արհեստավարժ հռչակվեց նաև Արմեն Դարբինյանի կառավարությունը, որը նշանակվեց 1998թ-ի նախագահական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո:
Այն որևէ աղերս չուներ այդ օրերին ձևավորված երկրապահական խորհրդարանական մեծամասնության հետ և կոչված էր իրականություն դարձնել Ռոբերտ Քոչարյանի տնտեսական պատկերացումները:
Այս կաբինետում կային խոստումնալից մասնագետներ, սակայն մեկ տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած վարչապետն ու նրա թիմը զուրկ էին որևէ ինքնուրույնությանից, իսկ հաճախ էլ դառնում էին նախագահի ու խոհրդարանական մեծամասնության քողարկված, բայց ակնհայտ հակասությունների զոհը:
Մի անգամ, օրինակ, երկրապահների և կառավարության վեճն ավարտվեց խորհրդարանական մեծամասնության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի հրաժարականով:
Այդ օրերին, ես վերջինիս խորհրդականն էի, հիշում եմ, թե ինչպիսի ներիշխանական ճգնաժամ էր առաջացել այդ հրաժարականի հետևանքով:
Մասնակցել եմ բազմաթիվ խորհրդակցությունների և ականատեսն եմ, որ միայն Քոչարյանի և երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հարթել վիճակը:
Ինքնին հասկանալի էր, սակայն, որ Դարբինյանն պաշտոնավարելու է մինչև 1999թ-ի խորհրդարանական ընտրությունները:
Այս, ըստ էության, ժամանակավոր կառավարությանը չհաջողվեց պատմության մեջ մնալ որևէ նշանակալի ձեռնարկով, սակայն նրա անվան հետ կապվեցին մի քանի սկանդալներ` կապված Կոնյակի գործարանի, «Արմենթելի» և այլնի հետ:
Ա. Դարբինյանի և նրա թիմի մասնագիտական որակը կասկածի տակ չեմ դնում, սակայն այս կառավարությանն ակնահայտորեն խանգարեց քաղաքական այն կոնյուկտուրան, որում նա գործում էր:
Խորհրդարանական ընտրությանուններից հետո, մի որոշ ժամանակ. Դարբինյանը մնաց կառավարությունում` նախարարի կարգավիճակով, ապա փորձեց ինտեգրվել քաղաքական կյանքին, իհարկե` անհաջող:
Հիմա պարոն Դարբինյանը զբաղված է գիտական աշխատանքով, ղեկավարում է Սլավոնական համալսարանը:
Իրեն բարեփոխական է հռչակել նաև Տիգրան Սարգսյանը, ով պաշտոնավարում է ավելի քան հինգ տարի:
Նրա կազմած կառավարությունները տիպիկ կուսակցական են, ձևականորեն` կոալիցիոն:
Սարգսյանի պաշտոնավարման շրջանը համընկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Գուցե դա է պատճառը, որ նրա հռչակած երկրորդ սերնդի բարեփոխումներն այդպես էլ տեղ չեն հասնում, իսկ ժողովրդի կենսամակարդակը վատացել է տեսանելիորեն:
Բայց կա նաև անարդյունավետ կառավարում և կոռուպցիա, ինչի պերճախոս վկայությունը Վերահսկիչ պալատի վերջին տարեկան զեկույցն է:
Տիգրան Սարգսյանի վարկանիշը շատ ցածր է, և նա պաշտոնավարում է բացառապես Սերժ Սարգսյանի հովանավորությամբ:
Գյումրիի, Ջերմուկի հետ կապված Սարգսյանի ծրագրերը մնացել են վիրտուալ հարթության մեջ` դառնալով լրագրողական անեկդոտների թեմա, փոխարենը` խիստ առարկայական են այն սկանդալները, այդ թվում` օֆշորային, որում շոշափվում է վարչապետի անունը:
Տիգրան Սարգսյանը գեղեցիկ և կրեատիվ մտքեր է արտահայտում, սակայն դրանք առայժմ սոսկ խոսքեր են:
Մարդիկ գործի են սպասում կամ հրաժարականի:
Գործ կլինի, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:
Պաշտոնանկություն կամ հրաժարական այս պահին հաստատապես չի լինի:
Տիգրան Սարգսյանի առաքելությունը հաստատապես սպառված չէ:
Այն առաքելությունը, որի մասին գիտեն միայն ինքն ու նախագահը:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակություն, նախորդ հրապարակումները՝
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Մեր հանրապետության գոյության 22 տարիներին ունեցել ենք նաև վարչապետներ, որոնց նշանակումը պայմանավորված չի եղել ընտրությունների արդյունքներով կամ էլ` որոշակի տնտեսական, սոցիալական ծրագիր իրականցնելու հրամայականով:
Այդ մարդիկ եղել են, պայմանականորեն ասած, ճգնաժամային վարչապետներ:
Այսինքն, նշանակվել են ճգնաժամի հետևանքով` այն հույսով, որ որոշակիորեն կհաղթահարեն նույն այդ ճգնաժամը:
Հայաստանում քաղաքական շատ լուրջ ճգնաժամ առաջացավ 1996թ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունն ապահովեց ոչ թե հասարակության քվեն, այլ ուժայինների անզուսպ միջամտությունը:
Հենց նույն այդ ուժայիններին զսպելու, ընդդիմության և հասարակության հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր ուներ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:
Ընտրությունները նաև փչացրել էին Հայաստանի իշխանության հարաբերություններն արևմտյան կենտրոնների հետ և ենթադրվում էր, որ արևմտյան էլիտայի հետ լավ հարաբերություններ ունեցող Սարգսյանը կարող է շտկել իրավիճակը:
Չնայած, օրինակ, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, որի մորը այդ ժամանակ հիշել էր Հայաստանի իշխանության ազդեցիկ ներկայացուցիչ Վանո Սիրադեղյանը` Արշալույսի խնջույքի ժամանակ, հազիվ թե հավատար, որ արևմտյան շարժուձևով աչքի ընկնող նախկին դեսպանը կարող է եղանակը ստեղծել Հայաստանում:
Արմեն Սարգսյանը փորձեց կոնտակտ հաստատել ընդդիմության հետ, նույնիսկ հանդիպումներ ունեցավ Վազգեն Մանուկյանի շրջապատի մարդկանց հետ, նրանց հետ եկավ որոշակի պայմանավորվածությունների:
Սակայն ակնհայտ էր, որ վարչապետն ունի «անգլիական թագուհու» կարգավիճակ և չի կարող որևէ պայմանավորվածության գարանտ լինել:
Արդեն 1996-ի վերջին, լուրեր տարածվեցին, թե Սարգսյանը լուրջ հակասություններ ունի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հետ: Անգամ ասում էին, թե վերջին երկուսը ծեծել են վարչապետին:
Ինչևէ, չհասկացված վարչապետը շուտով հեռացավ Հայաստանից` բուժվելու նպատակով, և արտերկրից էլ հայտարարեց իր հրաժարականի մասին:
Վարչապետությունից հետո` Սարգսյանն ուղղակիորեն չի մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին` ինտեգրվելով բրիտանական բիզնես էլիտային: Չնայած շրջանառվում են լուրեր, որ նա է իշխանամետ երիտասարդներով համալրված ՄԻԱԿ-ի կինքահայրը:
Նրա մասին ակտիվորեն խոսվեց վերջերս, երբ Հայաստան էր ժամանել բրիտանական արքայազնը, ով ասում են` Սարգսյանի բիզնես գործընկերն է մեր երկրի հանքարդյունաբերության մեջ:
Քննարկվում է նաև մի տարբերակ, որ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո` հենց Արմեն Սարգսյանը կարող է ղեկավարել մեր երկրի կառավարությունը:
Մյուս ֆորսմաժորային վարչապետը եղել է Արամ Սարգսյանը, ով այդ պաշտոնին նշանակվեց 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո` թերևս բացառապես այն պատճառով, որ նահատակված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն էր:
Արամ Սարգսյանը պաշտոնավարեց վեց ամիս` ի հեճուկս հանրապետոթյան նախագահի:
Այդ վեց ամիսը մեր պատմության մեջ կմնա որպես երկիշխանության փուլ` թեև նրա պաշտոնավարումն էապես լիցքաթափեց ներքաղաքական լարվածությունը:
Քաղաքականության մեջ անփորձ Արամ Սարգսյանը չուներ սեփական թիմ և ներկայացնում էր երկրապահական և ռազմական էլիտայի շահերը:
Նրա և նախագահի տեսակետները հատկապես բախվում էին Հոկտեմբերի 27-ի քննության և ԼՂ խնդրի կարգավորման հարցերում:
Պաշտոնապես Սարգսյանը պաշտոնանկ եղավ անարդյունավետ կառավարման համար, ինքը պնդում է, որ կանխել է Մեղրիի փոխանակման տխրահռչակ ծրագիրը, որի ջատագովներից էր, ըստ քաջատեղյակ աղբյուրների, Քոչարյանը:
Պաշտոնանկությունից հետո` Արամ Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել ընդդիմության շարքերում` լինելով Ստեփան Դեմիրճյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած դաշինքների առանցքային դերակատարներից մեկը:
Այս պահին, նախկին վարչապետը նվազ դերակատարություն ունի մեր քաղաքական դաշտում:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակելի…
Շարունակություն, նախորդ հրապարակումները՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Կադրային նշանակումները հաճախ վերաբերում են ոչ միայն կոնկրետ մարդկանց, նրանց հաջողություններին ու անկումներին, այլև դառնում են քաղաքական որևէ գործընթացի սկիզբ կամ ավարտ, նշանավորում են կոնկրետ քաղաքական միտումներ:
1990թ-ի օգոստոսի 4-ին, ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհուրդը Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրեց նախագահ: Դրանով Հայաստանում վերջ դրվեց կոմունիստական 70-ամյա մենիշխանությանը:
Հայաստանն ազատվեց ՀԿԿ-ի իշխանությունից, սակայն արդյո՞ք նոր իշխանությունները հրաժարվեցին նախկինների ծառայություններից:
Վստահաբար կարելի է բացասական պատասխան տալ:
Նախ, Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանն ընտրվեց նաև որոշ կոմունիստ պատգամավորների աջակցությամբ, որոնք տարբեր պատճառներով դեմ դուրս եկան հարազատ կուսակցության որոշմանը:
Այդ մարդկանց ծառայությունը հետո գնահատվեց հակակոմունիստական ՀՀՇ-ի և նրա ղեկավարի կողմից:
Օրինակ, Գագիկ Հարությունյանը, որը Կենտկոմի ամենևին էլ ոչ շարքային ներկայացուցիչ էր՝ դարձավ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետև՝ երկրի փոխնախագահ ու վերջում էլ՝ հանգրվանեց Սահմանադրական դատարանի նախագահի հարմարավետ պաշտոնում:
Նույն Գագիկ Հարությունյանը՝ կարճ մի հանգրվանում, 1991թ-ի նախագահական ընտրություններից հետո՝ մինչև Խոսրով Հարությունյանի վարչապետությունը, ժամանակավորապես ղեկավարել է նաև Հայաստանի կառավարությունը:
Այդ պաշտոնում պարոն Հարությունյանն առանձնապես աչքի չի ընկել. ըստ ամենայնի՝ ժամանակավորի կարգավիճակը ազդել է նաև նրա գործառույթների բովանդակության վրա:
Սակայն Գագիկին վարչապետի պաշտոնում փոխարինեց մյուս Հարությունյանը՝ Խոսրովը, որը կոմունիստական իշխանության տարիներին եղել է Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկի՝ Չարենցավանի քաղաքապետը:
Խոսրով Հարությունյանն, ըստ քաջատեղյակների, երբեք էլ կառավարությունում լիարժեքորեն չի տիրապետել իրավիճակին, որովհետև սկզբունքային հակասություններ է ունեցել փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որը վայելում էր կառավարող ՀՀՇ-ի անվերապահ աջակցությունը:
Հարությունյանը կառավարությունը ղեկավարեց մեկ տարի, սակայն նրա պաշտոնաթողությունը, կարելի է ասել, սկանդալային եղավ:
Բանն այն է, որ երբ խորհրդարանում ընդդիմությունը սուր քննադատության ենթարկեց 1993թ-ի բյուջեի նախագիծը, վարչապետ Խոսրով Հարությունյանն, ըստ էության, հրաժարվեց իր ներկայացրած փաստաթուղթը պաշտպանելուց:
Համաձայնեք՝ սա արտառոց վիճակ է: Հենց այս մոտիվով էլ՝ պարոն Հարությունյանը պաշտոնանկ արվեց՝ տեղը զիջելով Հրանտ Բագրատյանին:
Բագրատյանը մասնավոր զրույցներում ասում է, որ զույգ Հարությունյանները արգելակել են բարեփոխումների ընթացքը: Նրանք էլ, հավանաբար, կպնդեն, թե պետական ունեցվածքը պաշտպանել են նորերի ալան-թալանից:
Պատմություն ու ժամանակը կտան բոլոր հարցերի պատասխանը:
Սակայն՝ արդեն այսօր, հստակ է, որ Տեր-Պետրոսյանի իշխանությունը շատ շուտ կոմպրոմիսի գնաց կոմունիստական նոմենկլատուրայի կարկառուն ներկայացուցիչների հետ:
Ընդ որում, այդ համագործակցությունը շատ շուտով ինստիտուցիոնալ բնույթ կրեց:
Գագիկ և Խոսրով Հարությունյանները բացառություն չէին, նորանկախ Հայաստանի իշխանության մաս կազմեցին նաև ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, շրջկոմի նախկին քարտուղար Վիգեն Խաչատրյանը և այլք:
Շատերն այն կարծիքին են, որ այսպիսով տեղի ունեցավ խորհրդային շրջանի կառավարման ավանդույթների ռեստավրացիա, ու Տեր-Պետրոսյանի իշխանությունն աստիճանաբար հեռացավ 88-ի շարժման ակունքներից:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակելի…
Շարունակություն, սկիզբը՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Հայաստանի վարչապետների մեջ եղել են մարդիկ, ովքեր այդ պաշտոնը ծառայեցրել են` քաղաքական ավելի մասշտաբային ծրագրեր իրականացնելու, իշխանության իրական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացնելու համար:
Կարելի է նույնիսկ ասել, որ այդ մարդկանց վարչապետի պաշտոնն առանձնապես չի հետաքրքրել, որովհետև կառավարության ղեկավարի կարգավիճակում նրանք հայտնվել են` որպես իշխանության ժառանգորդներ:
Այս վիճակը զուտ հայկական անվանել չի կարելի:
Հիշենք, որ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, իր իշխանության ճգնաժամն ու մոտալուտ վախճանը կանխազգալով, անընդհատ վարչապետներ էր փոխում` փորձելով գտնել ժառանգորդ: Ի վերջո, այդ դերում աչքի ընկավ Վլադիմիր Պուտինը, ում հաղթարշավը դեպի Կրեմլ դարձյալ անցավ կառավարությունով, որի ղեկավար Ռուսաստանի երկրորդ նախագահն եղավ կարճ մի ժամանակահատվածում:
Հայաստանի նախագահական ընտրությունները 1996-ին վիճահարույց էին, ընդդիմությունն ու հասարակության մի ստվար զանգված չճանաչեց դրանց արդյունքները, եղան հետընտրական բախումներ, ծեծկռտուք խորհրդարանում, ձերբակալություններ:
Բայց ամենակարևորը` խախտվեց բալանսն իշխանության ներսում:
Լևոն Տեր-Պետրոսյանի կասկածելի հաղթանակն ապահոված ուժայիններն ամբողջովին տիրապետեցին իշխանությանը, բարեփոխականները` վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմքով, հեռացան:
Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրել էր վերահսկողությունն` ոչ միայն երկրում, այլ նաև իշխանության ներսում:
Մի քանի ամսվա կիսաքաոսիկ վիճակից հետո` առաջին նախագահը, ըստ երևույթին, հեռանալու որոշում կայացրեց` գոնե հոգեբանորեն:
1997-ի գարնանը, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հարում էր այն օրերի հայկական վերնախավի ուժային բլոկին` ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանը սկսել է իշխանության հանձնման գործընթաց:
Ստեղծվել էր մի վիճակ, երբ Տեր-Պետրոսյանը հոգեբանորեն պատրաստ էր հանձնել իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը հոգեբանորեն պատրաստ էր այն վերցնել:
Եղե՞լ է պայմանավորավածություն այս գործիչների միջև, թե՞ ոչ:
Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին:
Համենայն դեպս, Քոչարյանը գրոհում էր, Տեր-Պետրոսյանը` նահանջում:
Ասում են` Քոչարյան-հայաստանյան ընդդիմություն ալյանսը ձևավորվել է դեռևս 1997թ-ի մայիսին:
Այդ մասին գիտեն բազմաթիվ մարդիկ, դրան, հազիվ թե, անտեղյակ լիներ այն օրերի նախագահը:
Նույնիսկ կարելի է պնդել, որ 1998թ-ի իշխանափոխությունը սանձազերծեց հենց առաջին նախագահը` ԼՂ հինահարցի կարգավորմանը նվիրված իր հայտնի հոդվածով:
Այդ հոդվածն ու դրա արձագանքները վերջնականապես ի դերև արեցին իշխանության միասնականությունը:
1998թ-ի փետրվարին Հայաստանում իշխանությունը, ֆորմալ առումով, փոխվեց սահմանադրության տառին համապատասխան. Նախագահը հրաժարական տվեց, խորհրդարանում փոխվեց ուժերի հարաբերակցությունը:
Սակայն, ըստ էության և բովանդակության, տեղի ունեցածը պալատական հեղաշրջում էր, եթե անգամ իշխանությունից հեռացողն ու այն վերցնողն իրար հետ պայմանավորվել էին:
Բանն այն է, որ գործընթացը տեղի ունեցավ բացառապես իշխանության կաբիներտներում` առանց ժողովրդի մասնակցության:
Հեռացող նախագահն էլ խոսեց իր և «հայտնի ուժերի» հակասությունների մասին` ավելի ամրապնդելով այն թեզը, որը տեղի է ունեցել պալատական հեղաշրջում կամ իշխանության ստվերային փոխանցում` ժողովրդի թիկունքում:
Եվ վերջապես, նախագահի թեկնածու առաջադրվեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանն, ով դրա սահմանադրական իրավունքը չուներ:
Սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի վարչապետ դարձած մարդը կարճ ժամանակում հասավ նախագահի պաշտոնին:
Երկրորդ անգամ նման օպերացիա խաղարկվեց արդեն 2007-2008թթ-ին, սակայն այս անգամ իշխանության վերնախավը կանխավ ամեն բան ծրագրել էր դեռ ամիսներ առաջ:
Սահմանադրությունը թույլ չէր տալիս, որ նախագահ Քոչարյանն երրորդ անգամ առաջադրվի նախագահի պաշտոնում:
Հետևաբար, իշխանության վերնախավը պետք է ժառանգորդ փնտրեր:
Ամենահավանական թեկնածուն` գոնե 2006-2007թթ-ի քաղաքական խճանկարում, անշուշտ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էր:
Բայց այստեղ երկու հանգամանք կար, որ խանգարում էր «ժառանգորդ» օպերացիայի իրականացմանը:
Նախ, ֆորմալ առումով` Սարգսյանը ՀՀԿ-ի երկրորդ մարդն էր և պարզ չէր, թե ինչ մոտիվացիայով վարչապետի պաշտոնում նա պետք է փոխարիներ Անդրանիկ Մարգարյանին` խորհրդարանական ընտրություններից հետո:
Եվ երկրորդ, ասում են` Քոչարյանն առանձնապես չէր վստահում Սարգսյանին և փորձում էր առաջ քաշել այն օրերի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Ըստ լուրերի` հենց այդ նպատակով էր ձևավորվել ԲՀԿ-ն:
Սակայն 2007թ-ի խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ` հանկարծամահ եղավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, և բոլոր ինտրիգների դաշտը փակվեց:
Ակնհայտ էր, որ Մարգարյանի մահից հետո` վարչապետ պետք է նշանակվեր հենց Սերժ Սարգսյանը և պարզ էր նաև, որ Քոչարյանն այլևս ժամանակ չուներ Օսկանյանի կամ այլ գործչի ռասկրուտկայով զբաղվելու, մանավանդ` խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի համոզիչ հաղթանակի և նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին լուրերի համատեքստում:
Նախագահական ընտրություննյերից առաջ`վարչապետ Սերժ Սարգսյանին հաջողվեց կոնսոլիդացնել իշխանության ողջ ռեսուրսը, սակայն նրան սյուրպրիզներ էին սպասվում ընդդիմադիր դաշտից:
Լարված ընտրությունները, նույնիսկ` Մարտի 1-ի իրադարձությունները, սակայն, չխանգարեցին, որ 2008թ-ի ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանն երդմնակալության արարողությամբ ստանձնի Հայաստանի նախագահի պաշտոնը:
Արդյո՞ք հիմա էլ կարող է վարչապետի պաշտոնը նախագահական հայտի ցուցիչ լինի, մանավանդ որ` 2018թ-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն առաջադրվելու իրավունք այլևս չունի:
Այս հարցի պատասխանն այսօր ոչ ոք չունի:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակելի…
Երեկ Հայաստանի խորհրդարանը հաստատեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը:
Կարող են հանգամանքներն այնպես դասավորվել, որ Սարգսյանը դառնա Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը՝ չնայած, որ հենց նրանից են անընդհատ և անխնա դժգոհ գրեթե բոլորը. ընդդիմադիրները՝ հրապարակավ, իշխանության շատ ներկայացուցիչներ՝ ծածուկ, պատերի տակ:
Քաղաքական կոնյուկտուրան Տիգրան Սարգյանի համար միանգամայն բարենպաստ է. նրան վստահում է երկրի նախագահը, խորհրդարանական մեծամասնությունը հլու-հնազանդ կողմ է քվեարկում՝ ոչ միայն կառավարության ծրագրերին, այլ նաև՝ ներկայացված բոլոր նախագծերին:
Այսուհանդերձ, մանավանդ՝ գազի վերջին թանկացումների համատեքստում, երկրում տեսանելի են սոցիալական հուզումների սաղմեր: Այս գործոնը կարող է հարվածել Տիգրան Սարգսյանին, որովհետև սոցիալական հուզումների հիմնական թիրախը հենց կառավարությունն է՝ թե դժգոհող ժողովրդի և թե իշխանության իրական կրողի համար, որն ամեն պահի կարող է զոհաբերել կաբինետին՝ հանուն հասարակական կայունության:
Տիգրան Սարգսյանը նորանկախ Հայաստանի տասներկուերորդ վարչապետն է, իսկ ովքե՞ր են եղել Հայաստանի նախկին վարչապետները, ի՞նչ հանգամանքներում են նրանք նշանակվել և պաշտոնանկ արվել:
Քաղաքական վարչապետներ
Անկախության քսաներեք տարիների ընթացքում՝ Հայսատանի կառավարության ղեկավարների մեջ եղել են քաղաքական ընդգծված դեմքեր:
Այդպիսին էր հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ 88-ի շարժման երկու առանցքային առաջնորդներից մեկը:
Կոմունիստական իշխանության տապալումից հետո՝ 1990թ-ի օգոստոսին, հենց նա ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը:
Սակայն արդեն 1991թ-ի մայիս ամսից՝ տեսանելի էին հակասություններ իշխանություն ձևավորած ՀՀՇ-ի ներսում. Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի կողմնակիցների հակասությունները հանգեցրեցին՝ ոչ միայն ՀՀՇ-ի պառակտմանը, այլև՝ վարչապետի հրաժարականին:
Տարբեր վարկածներ կան Տեր-Պետրոսյանի և Մանուկյանի հակասությունների մասին, սակայն ավելի արժանահավատ է թվում այն, որ վաղեմի ընկերների տարաձայնության մեխն այն էր, թե նրանցից ո՞վ պետք է համարվի պետության առաջին դեմքը:
Մանուկյանի կողմնակիցները հանդես էին գալիս երկրի խորհրդարանական կառավարման օգտին, ՀՀՇ մեծամասնությունը կողմ էր նախագահական կառավարմանը: Սա ոչ միայն կառավարման տարբեր փիլիսոփայությունների բախում էր, այլ նաև՝ երկու խարիզմատիկ գործիչների հակամարտություն:
Ի վերջո, հաղթեց Տեր-Պետրոսյանի գիծը, Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց, հեռացավ ՀՀՇ-ից՝ համախոհների հետ ձևավորելով ԱԺՄ ընդդիմադիր կուսակցությունը, որն իր հեղինակության պիկին հասավ 1996թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Ճիշտ է՝ Վազգեն Մանուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն
իշխանության միջանցքներում հանդիպեցին ևս մեկ անգամ, երբ ԱԺՄ նախագահը 1992-ին, կարճ ժամանակով, դարձավ պաշտպանության նախարար, սակայն այս երկու գործիչները դարձան անհաշտ հակառակորդներ և մինչ այժմ էլ շարունակվում են նրանց կողմնակիցների փոխադարձ մեղադրանքները՝ երբեմն նույնիսկ հրապարակային հարթության մեջ:
Վազգեն Մանուկյանը հիմա շատ համեստ դերակատարություն ունի քաղաքական կյանքում. նրա ղեկավարած ԱԺՄ-ն գործնականում գոյություն չունի, իսկ ինքը՝ Մանուկյանը, հանրապետության նախագահին կից Հանրային խորհրդի ղեկավարն է՝ քաղաքական թոշակառուի կարգավիճակով:
Լիարժեք քաղաքական վարչապետ էր նաև լուսահոգի Վազգեն Սարգսյանը, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց 1999թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր և երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի հաղթանակի արդյունքում:
Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի հաղթանակը անգլիական թագուհու կարգավիճակում դրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին. շատերը անգամ կանխատեսում էին, որ շուտով երկրորդ նախագահը կարող է նույնիսկ հրաժարական տալ:
Սակայն տեղի ունեցավ անկանխատեսելին՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը. Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սպանվեցին, հասարակությունը մինչև հիմա էլ կասկածում է, որ տեղի ունեցածի հետևում կանգնած էր
երկրորդ նախագահի թիմը: Ինչևէ, այդ ոճրագործության հետևանքով՝ Քոչարյանը դուրս եկավ անգլիական թագուհու կարգավիճակից և իր ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը:
Շեշտված քաղաքական վարչապետ էր նաև ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, որն առայժմ ամենաերկարն է պաշտոնավարել կառավարության ղեկավարի կարգավիճակում:
2000թ-ին, Մարգարյանի նշանակումով՝ նախագահ Ռ.Քոչարյանը կարողացավ պառակտել Վազգեն Սարգսյանի՝ իրեն ընդդիմացող, սակայն իշխանության լծակները պահպանած թիմին:
Շատերն այն կարծիքին էին, որ Քոչարյանը կհրաժարվի նաև ՀՀԿ նախագահի ծառայություններից՝ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելուց հետո:
Սակայն, Անդրանիկ Մարգարյանն ավելի ճկուն գտնվեց, քան՝ ենթադրվում էր: Նրան հաջողվեց տանդեմ ձևավորել պաշտպանության ազդեցիկ նախարար Սերժ Սարգսյանի, լավ հարաբերություններ պահպանել այն օրերի ընդդիմության հետ:
2003թ-ի խորհրդարանական ընտրություններում՝ Մարգարյանի կուսակցությունը հաղթանակ տարավ. նա վերանշանակվեց վարչապետի պաշտոնում ու պաշտոնավարեց մինչև 2007թ-ի գարուն, երբ հանկարծամահ եղավ:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակելի…
Նորմալ, կայացած երկրներում` նման հարցադրումն իսկ, աննորմալ կդիտվեր, որովհետև երկրի նախագահը, որը նաև գերագույն գլխավոր հրամանատարն է, չի կարող տեղյակ չլինել, ավելին` չղեկավարել այնպիսի կարևոր օպերացիան, ինչպիսին է`Շուշիի ազատագրումը: Ավելորդ է ասել, որ Շուշիի ազատագրումը շրջադարձային նշանակություն ունեցավ ղարաբաղյան պատերազմում:
Բայց Հայաստանն օրինաչափություններից դուրս երկիր է, մեզանում շահարկումների առարկա կարող է դառնալ ցանկացած հարց, այդ թվում` այնպիսիններն, որոնք առնչություն ունեն ղարաբաղյան պատերազմի հետ:
90-ական թթ-ից սկսած` Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչել են քննադատություններ` առ այն, որ նա տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման օպերացիային, ավելին` նրա ընդդիմախոսներն այնպես էին ներկայացնում իրավիճակը, որ երկրապահ ջոկատները հայկական նշանավոր մշակութային կենտրոնն ազատագրել են` ի հեճուկս առաջին նախագահի ցանկությունների:
Այս թեման ուղղակի կամ անուղղակի շահարկվել է այն փուլերում, երբ երկրում տեղի են ունեցել ներքաղաքական սրացումներ:
Օրինակ, 90-ականների ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն, որը նաև կարճատև մի փուլում եղել է ՀՀ Պաշտպանության նախարար, իր հրապարակային ելույթներում անընդհատ նսեմացնում էր առաջին նախագահի ավանդը ղարաբաղյան պատերազմում: Նույն միտումն էր նկատվում 1998-ի իշխանափոխության օրերին, երբ իշխանության ուժային բլոկի ղեկավարները Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ԼՂ հարցում ունեցած իբրև թե պարտվողական դիրքորոշման մեջ:
Այս թեմաները դարձյալ օրակարգ իջան 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ առաջին նախագահը խախտեց լռության ուխտը և վերադարձավ հրապարակային քաղաքականություն. նրա հիմնական ընդդիմախոսի ճամբարից հնչում էին տեսակետներ, թե իբր Տեր-Պետրոսյանի վերադարձը վտանգելու է ԼՂ հիմնահարցի հայանպաստ լուծման գործընթացը:
Ավելի կոնկրետանանք քննարկվող խնդրի վրա: Ինչո՞ւ են որոշ մարդիկ պնդում, թե նախկին նախագահը նույնիսկ տեղեկացված չի եղել Շուշիի ազատագրման օպերացիայի մասին:
Հիմնականում, նրանք երկու մոտիվ են առաջ քաշում.
- Տեր-Պետրոսյանը 1992թ-ի մայիսի 8-9-ին` Շուշիի ազատագրման օրը, եղել է Թեհրանում, որտեղ Իրանի նախագահի միջնորդությամբ բանակցում էր Ադրբեջանի ղեկավարի հետ:
- Հայաստանի բանակը դեռ ամբողջովին կազմավորված չէր, իսկ Շուշին գրավել են այն ջոկատները, որ իբրև թե դուրս էին իշխանության վերահսկողությունից:
Անկեղծորեն խոստովանեմ, որ բերված փաստարկները բավականին թույլ են, խոցելի, դրանցում անզեն աչքով էլ նկատելի է ներքաղաքական համատեքստը:
Այս հարցն ինձ էլ ժամանակին շատ հետաքրքրել է, և ես փորձել եմ ինքս ինձ համար ճշտումներ անել հենց առաջին աղբյուրներից:
Մի անգամ առաջին նախագահին ուղիղ տեքստով հարցրեցի` իր ու Շուշիի օպերացիայի առնչության մասին` հնչող շահարկումների համատեքստում:
Տեր-Պետրոսյանը միայն ժպտաց…
Կապ ունեցե՞լ է առաջին նախագահը Շուշիի ազատագրման օպերացիայի հետ:
1999թ-ի մայիսին այս հարցը տվել եմ նաև երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանին: Վազգենը ժպտաց և պատասխանեց` ո՞վ կարող էր նման լուրջ բան անել առանց նախագահի իմացության:
Վազգենի պատասխանն իմ համար սպառիչ էր, վերջնական, կարծես` ես գտա ինձ հուզող հարցի պատասխանը: Որպես քաղաքացի, պատմաբան` ինձ բավարարված զգացի:
Այնուամենայնիվ, կան այլ փաստեր, որոնք հաստատում են, որ ղարաբաղյան պատերազմը ղեկավարվել է հենց այդ օրերի իշխանության կողմից:
Սակայն մինչ դրանց անդրադառնալը` նկատենք, որ 1992-ին, այո, բանակը դեռ ձևավորման փուլում էր, բայց պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, որը բացարձակ հեղինակություն ուներ Արցախում մարտնչող երկրապահ ջոկատների շրջանում:
Հիմա մի քանի հավելյալ փաստերի մասին, որոնք վկայում են, որ Հանրապետության առաջին նախագահը տեղյակ է եղել և գործուն մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրման օպերացիայի կազմակերպմանը:
Այսօր մի շարք կայքեր իրենց էջերում զետեղել են 21-ամյա վաղեմության մի տեսանյութ, որում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, Շուշիի օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը, Տեր-Պետրոսյանին զեկուցում է օպերացիայի հաջող ավարտի մասին և նրան պատվոգիր է հանձնում:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին որևէ մեկը չի կարող մեղադրել որևէ առաջնորդի հանդեպ ունեցած կույր հավատի մեջ: Նա Շուշիի օպերացիայի և դրանում Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին ասել է. «Լևոն Տեր—Պետրոսյանը երկրի նախագահն էր և որպես գերագույն գլխավոր հրամանատար չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին: Ավելին. նա ինքն էր որոշում կարևոր հարձակողական գործողությունների ժամկետները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լևոն Տեր—Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը»:
Ես և կամ որևէ մեկը կարող ենք քաղաքական համակրանք կամ հակակրություն ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, բայց մեր քաղաքական սիմպատիաները չպետք է սրբագրեն պատմությունն, եթե մենք` ինքներս, հարգում ենք մեզ ու մեր ժողովրդին:
Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակի խորհրդանիշ չէ, բայց նաև հենց նրա իշխանության և անձամբ նրա քաղաքականության շնորհիվ է հնարավոր դարձել հաղթնակը ղարաբաղյան պատերազմում, և մասնավորապես` Շուշիի ազատագրումը:
Սա է պատմական ճշմարտությունը` ներքաղաքական զարգացումներից ու համատեքստից դուրս:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Մարտի 23-ին իր երկրային կյանքն ավարտեց Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխը` Բորիս Բերեզովսկին. օտարության մեջ` Մեծ Բրիտանիայում, որպես վտարանդի:
Մահից ընդամենը շաբաթներ առաջ վերաիմաստավորելով ամեն ինչ, և գրավոր դիմելով Վլադիմիր Պուտինին` թույլ տալ վերադառնալ Ռուսաստան ցանկացած նախապայմանով:
Երբեմնի ստվերային տիրակալին, կոտրելով լոգասենյակի դուռը, մահացած գտավ թիկնապահը: Ինչպես սիրում են ասել ռուսները` «դագաղը գրպաններ չունի»:
ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Մինչ ԽՍՀՄ-ի կործանումը Բերեզովսկին ավելի շուտ հայտնի էր որպես միջին կարգի գիտնական: Վկայություններ կան նաև, որ 1979-ից նա եղել է ԿԳԲ-ի գործակալ` խոշոր հաշվով, ԽՍՀՄ-ում շատերի համար կարիերային նպաստող հանգամանք: Ակադեմիկոս նա դարձավ արդեն հարստանալուց հետո` այդ տիտղոսը որպես խաղալիք նետելով դարակի հեռավոր անկյունում: Հարստանալու պատմությունն էլ ստանդարտ է և անհետաքրքիր` ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և ի սպառ զրկված լինել խղճից, և դա առանձնապես հետաքրքիր չէ, Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը բաղկացած է բերեզովսկիներից, պարզապես նրանք փող չունեն…
Առավել հետաքրքիր է նրա քաղաքական դերակատարությունը. Բերեզովսկին եղել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նրա անվան հետ կապվում են բազում քաղաքական սպանություններ ամբողջ հետխորհրդային տարածքով մեկ, այդ թվում` վարչապետ Ժվանիայի սպանությունը Վրաստանում և Յուշչենկոյի թունավորումն Ուկրաինայում:
Բայց գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նա կապ չի ունեցել «Հոկտեմբերի 27-ի» հետ, թեև 1999 թվականին քիչ ստվերային ջանքեր չի գործադրել, որպեսզի նպաստի Գոբլի ծրագրի կենսագործմանը… Սակայն ամենանշանակալին նրա դերն էր Ռուսաստանի իշխանության ներսում, հենց նա եղավ Վլադիմիր Պուտինին իշխանության բերողը: Դրանից և բխում է ամենահարգի վարկածը` Բերեզովսկուն սպանել են ռուսական հատուկ ծառայությունները:
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ. Հայտնի է, որ հենց նրա գաղափարն էր` համեստ պետականամետ ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Պուտինին ներկայացնել Բորիս Ելցինին որպես լավագույն իրավահաջորդ: Հենց Բերեզովսկու հորդորով Պուտինը նշանակվեց վարչապետ, և Բերեզովսկուն պատկանող հեռուստակայսրության շնորհիվ Ռուսաստանին անհայտ սպան ընտրվեց նախագահ: Բերեզովսկին վստահ էր, որ Պուտինը երբեք ռեալ չի ձգտի առաջին դերակատարմանը: Նա հույս ուներ, որ կստեղծի երկու կուսակցություն. մեկը`ազգային-պահպանողական, հենց Պուտինի ղեկավարությամբ, մյուսը` լիբերալ, և երկուսի ռեալ ստվերային ղեկավարումը կպահի սեփական ձեռքերում, փաստացի մինչև կյանքի վերջ մնալով Ռուսաստանի իրական տիրակալ: Սակայն այդ խորամանկ ծրագիրը տապալվեց` Վլադիմիր Պուտինը աստիճանաբար Բորիս Բերեզովսկուց խլեց իշխանական և լրատվական լծակները, ու ի վերջո երբեմնի ամենակարող օլիգարխը դարձավ վտարանդի: Բնականաբար, նա ատելությամբ լցվեց Պուտինի հանդեպ, և հետագայում ֆինանսավորեց բոլոր ընդդիմադիր շարժումները:
Ըստ «Ռուսական հետքի» վարկածի, Պուտինի վարչակազմը պարզապես որոշեց վերացնել Բերեզովսկուն, քանզի վերջինս գիտեր բոլոր մութ գաղտնիքներն այն մասին, թե ինչպես իրականում Պուտինը եկավ իշխանության, գումարած դրան` Բերեզովսկու ֆինանսներով են սնվում ռուսական բոլոր «նարնջագույն» շարժումները:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏՔ. Մեծ Բրիտանիայում հաստատվելուց հետո, Բորիս Բերեզովսկին սերտորեն համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ, ինչը չի էլ թաքցրել իր հարցազրույցներում: Իրականում նա ռուսական ընդդիմությանը ֆինանսավորում էր ոչ թե սեփական, այլ բրիտանական հատուկ ծառայությունների փողերով: Նա միջնորդ եղավ ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այպես էլ Մերձավոր Արևելքում բրիտանական բազում դավադիր ծրագրեր իրագործելու գործում: Երբ նա մտադրվեց ցանկացած նախապայմանով վերադառնալ Ռուսաստան ու խնդրագրով դիմեց Վլադիմիր Պուտինին, բրիտանացիները որոշեցին նրան լիկվիդացնել` սեփական գաղտնի օպերացիաների մասին ճշմարտությունն ընդմիշտ գերեզմանելու նպատակով:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾ. Վերջին տարիներին Բորիս Բերեզովսկին հսկայական ֆինանսական կորուստներ ունեցավ, աստղաբաշխական գումարներ վճարելով ինչպես նախկին կանանց, այնպես էլ ատելի մրցակիցներին: Ամենադաժան հարվածը դատարանում իր ախոյան Ռոման Աբրամովիչին պարտվելն էր, ինչը գործնականում սննկացնում էր Բերեզովսկուն: Նախկին ամենազորն ընկավ դեպրեսիայի մեջ և վերջ տվեց կյանքին:
«ԱՐԳԵԼՎԱԾ» ՎԱՐԿԱԾ. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՍԵՌԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Գոյություն ունի, սակայն, վարկած, որը անհարմար է աշխարհի զորավորաց համար, քանզի թույլ չի տալիս Բերեզովսկու մահը խաղարկել աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ և կիրառել դա որպես շահարկման լծակ: Դա յուրահատուկ պայմաններում տեղի ունեցած դժբախտ պատահարի վարկածն է:
Բերեզովսկու դիակի հերձումը ցույց տվեց, որ նա մահացել է կախելու կամ կախվելու հետևանքով, սակայն Սքոթլանդ-Յարդը բռնության գործադրման որևէ հետք չի հայտնաբերել: Բերեզովսկու դին հայտնաբերվել է ներսից կողպած լոգասենյակում, կողքն ընկած էր նրա շարֆը: Անշուշտ, կախվելու կամ կախելու համար շարֆը ամենահարմար գործիքը չէ, այդպիսի գործերի համար գոյություն ունի պինդ պարանների լայն տեսականի… Շարֆն առավել հարմար է մարդուն կիսախեղդ վիճակի հասցնելու համար: Ստացվում է, որ Բորիս Բերեզովսկին լոգասենյակում փակվել էր, որպեսզի բոլորից թաքուն ինքն իրեն հասցնի կիսախեղդ վիճակի, սակայն չափն անցավ և մահացավ: Սակայն նրա ինչի՞ն էր պետք ինքնակիսախեղդ լինելը…
Մի շարք ռուս բլոգերներ առաջ քաշեցին հետաքրքիր վարկած` յուրահատուկ այլասերված ինքնաբավարարման հակումների մասին, որը կոչվում է ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ:
Ուշագրավ է, որ այդ մասին բլոգային գրառումները ռեկորդային արագությամբ արգելափակվում էին բլոգոհոսթինգների ադմինիստրատորների կողմից: Տողերիս հեղինակը 5 օրում հայտնաբերեց այդպիսի արգելափակումների շուրջ 200 դեպք… Ուստի դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սեռական այլասերումը:
ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ. Սեռական ինքնագրգռման կտրուկ ուժեղացում դեպի թոքեր և հետևաբար` ամբողջ օրգանիզմ թթվածնի հոսքի կտրուկ նվազման ժամանակ: Դա ենթադրում է ինքնախեղդում այնպիսի «կառավարելի» միջոցներով, ինչպիսիք են շարֆերը, ձիգ վիրակապերը, գլխին քաշած պոլիէթիլենե տոպրակները, և այլն: Դատական բժիշկներին հայտնի է այն փաստը, որ կախելու միջոցով մահապատժի ենթարկվածների մոտ երբեմն պատահում է սերմնաժայթքում մահից առաջ: Գլխուղեղի թթվածնային քաղցը առաջացնում է տարբեր տեսիլքներ և զգացողություններ, ու ինչպես ալկոհոլի, այնպես էլ թմրանյութերի կողմից էյֆորիկ վիճակի հարուցումը կապված է այն պարզ փաստի հետ, որ դրանք հարուցում են գլխուղեղի թթվածնային քաղց, որից մահանում է նյարդային բջիջների որոշակի քանակ, որոնք և մեռնելիս գոյացնում են տարբեր հաճելի զգացողություններ: Կիսախեղդելու վիճակները առավելագույնս ուժեղ արդյունք են տալիս հենց այդ տեսակետից:
Միայն ԱՄՆ-ում արձանագրվում են շուրջ 1000 մահեր աուտոասֆիքսոֆիլիայի ակտի պահին տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Որոշ դեպքերում անգամ խեղդող միջոցից վերջին պահին ազատվելը չի փրկում սիրտի կանգ առնելուց: Այդ եղանակով մահացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կինոաստղ Դևիդ Քերրադայնը (խաղացել է Բիլլի դերը Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմում), Արգենտինայի կառավարության անդամ Իվեն Հեյնը և բրիտանացի հռչակավոր հեռուստահաղորդավար Քրիսթիան Դիգբին:
Սակայն ի՞նչը պետք է Բերեզովսկու սեռական կյանքում բերեր սեռական այլասերության այդ ծայրահեղ տարբերակին: Պատասխանը գտնում ենք նրա սեքսուալ կենսագրությունում: Այդտեղ առկա է երկար տարիների մանկապղծություն, այդ թվում` սադոմազոխիստական դրսևորումներով:
ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ՈՒՂԵԾԻՐԸ. Բրիտանական մամուլը բավականին մանրամասն նկարագրել է Բերեզովսկու մանկապիղծ հակումները: Բրիտանիայում բնակվելու 12 տարիների ընթացքում նրա մոտ շատ հաճախ բերում էին անչափահաս աղջիկների: Այդ մանրամասները լույս աշխարհ դուրս եկան, երբ նրան դատի տվեց նախկին վարորդ-թիկնապահ, նախկինում հատուկջոկատային Մարկ Փենդլբերին: Վերջինիս վկայություններով, որոնք հնչել են նաև դատարանում, նա մանկահասակ` մինչև 16 տարեկան աղջիկներին, բերում էր օլիգարխի դղյակ:
Բացի այդ, Բերեզովսկին սիրում էր անչափահասների հետ սեքսով զբաղվել կատաղի արագությամբ սլացող ավտոմեքենայի մեջ և, վարորդի վկայությամբ, երբեմն դա անում էր միաժամանակ երկու աղջիկների հետ:
Սակայն մանկապղծությունն սկսվել էր դեռ Ռուսաստանում, դեռ 1990-ականներին: 1997-ին նա հանդիպեց այն դեռահասին, որի հետ երկար տարիներ պահպանում էր սադոմազոխիզմով ուղեկցվող սեռական կապ: Հայտնի լուսանկարիչ Լև Բորոդուլինի որդի, էրոտիկ լուսանկարչության գծով մասնագիտացած Ալեքսանդր Բորոդուլինը Բերեզովսկու մոտ բերեց 14 տարեկան Մարիանա Կոնովալովային: Նովոկուզնեցկ քաղաքից եկած այդ` արդեն իսկ որոշ քրեական հեղինակությունների ձեռքով անցած փչացած գեղեցկուհին այնքան էր դուր եկել Բերեզովսկուն, որ օլիգարխն այլևս հրաժարվեց անչափահաս պոռնիկների մատակարար ոմն Լիստերմանի ծառայություններից: Փչացած պարմանուհին և օլիգարխը իրար լավ համապատասխանում էին: Բերեզովսկին նրան հրապարակավ նվաստացնում էր` այսպես, 1999-ին «Էլդորադո» ռեստորանում, ռուս լրագրողների վկայությամբ, Մարիանան, մտնելով խնջույքի սեղանի տակ, Բերեզովսկուն մինեթ էր անում` չքաշվելով սեղանակիցների և մատուցողների ներկայությունից: Օլիգարխը նրան տներ և շքեղ ավտոմեքենաներ էր նվիրում, նա Մարիանայի ծննդյան օրերի տոնակատարություններին հրավիրում էր ամանահռչակավոր էստրադային աստղերին, բայց նաև ծեծում ու նվաստացնում էր սիրուհուն, և ըստ ռուսական դեղին մամուլի, նաև սադոմազոխիստական գործիքներ էին կիրառվում: Սակայն Մարիանան նույնպես նվաստացնում էր այդ ամենազոր օլիգարխին, վերջինիս ընկերների ներկայությամբ նրան անվանելով «կեղտոտ գարշելի ջհուդ»:
Նա բավականին հաճախ դավաճանում էր Բերեզովսկուն տարբեր երիտասարդների հետ, որոնք բոլորը (այդ թվում մեր հայրենակից Աղաջանովը) սպանվել են, և սպանությունները չեն բացահայտվել: Ի վերջո, երբ Մարիանան դարձավ չափահաս, նրանց կապը կտրվեց, և Մարիանա Կոնովալովան հայտնվեց արտերկրում (որոշ մանրամասներ տես տեսանյութում` http://youtu.be/-qbYc2g7_bI): Սակայն սադոմազոխիզմի տարրերով հակումը մանկահասակ աղջիկների նկատմամբ նրա մոտ պահպանվեց ընդմիշտ: Դա տարավ դեպի սեքսի էքստրեմալ տեսակներ (զորօրինակ` 250 կմ/ժամ արագությամբ Լոնդոնով սլացող ավտոմեքենայի մեջ), ու ի վերջո հանգեցրեց դեպի ինքնաբավարարում ինքնախեղդման պայմաններում: Ու սեփական շարֆը սպանեց երբեմնի գերհզոր և գերազդեցիկ օլիգարխին 67 տարեկան հասակում, գարնանային օրահավասարից երկու օր անց, որն ապրեց որպես հրեշավոր սրիկա և մեռավ անհեթեթ ու ծիծաղելի…
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Քառագագաթ Արագած լեռան հետ բազում առասպելներ են կապված: Մեր նախնիները համարում էին այն «Արարչի գահ» և «Աստվածների նստավայր»: Նույնիսկ հավատալիքներ կան, որ լեռան գագաթին կարելի է ցանկություն պահել, և այն կկատարվի: Ասում են, որ ոգեղեն մարդիկ կարողանում են Արագածի գագաթին տեսնել ուժեղ լույս, որը կոչում էին «Վահագնի կանթեղ», այնուհետ «Գրիգոր Լուսավորչի կանթեղ»:
Սակայն մենք մեր «Ժամանակի մեքենայով» երկար չենք մնա հին դարերում, և գալով ետ, կանգ կառնենք 1988 թվականի հուլիսին 3220 մետր բարձրության վրա գտնվող Քարելիճ սառնորակ լճի ափից ոչ հեռու:
ԴԵՊԻ ՎԵՐԵՎ ՀՈՍՈՂ ԱՌՈՒՆ
Քարելիճի մատույցներում էր գյումրեցի լեռնագնաց Սերգեյ Խաչատրյանը՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեռնային սպորտի խմբակի արշավախմբով հանդերձ: Այդտեղ հայտնաբերեցին առու, Սերգեյ Խաչատրյանը առվից ջուր խմեց ու ակնթարթորեն վատացավ` գլխապտույտ, գլխացավ, սրտխառնուք… Ընկերները, համարելով դա պատահական զուգադիպություն, կրկնեցին «փորձը», և նույնը կատարվեց նրանց հետ: Եվ պարզվեց, որ առուն հոսում է ներքևից վերև, դեպի լիճ, խախտելով ֆիզիկայի օրենքները… Սերգեյ Խաչատրյանի պատմածը հաստատում է արշավախմբի անդամ, այժմ Արարատ գյուղի դպրոցի զինղեկ Արթուր Հովսեփյանը.
— Մենք խմբով իջնում էինք: Հարավային գագաթի ստորոտին տեսանք առու, որը հոսում էր դեպի Քարելիճ: Ջուր խմեցինք ու միանգամից վատացանք: Երբ 10 րոպե անց ուշքի եկանք, հանկարծ նկատեցինք, որ ջուրը, լցվելով փոսի մեջ, փոսից դուրս է գալիս և… հոսում ներքևից վերև` դեպի լիճ: Ստուգեցինք` չափումներ կատարեցինք դահուկների փայտերի, հարթաչափով կողմնացույցի, թեոդոլիտի և երկար գեոդեզիական փայտերի միջոցով: Եվ պարզվեց, որ 6 մետրանոց հատվածի վրա առուն բարձրանում է կես մետրից ավել` դեպի վեր: Ի դեպ, Արագած շատ վերելքներ եմ կատարել, և հաճախ է պատահել, որ կողմնացույցի սլաքը սխալ ուղղություն է ցույց տվել: Այդ պատճառով, եթե մառախուղ էր լինում, գերադասում էինք արագ իջնել, որպեսզի չմոլորվենք, քանզի կողմնացույցը հնարավորություն չէր տալիս ճիշտ կողմնորոշվելու:
Ստացվում է, որ Արագածը հզոր մագնիսական անոմալիա է: Եվ քանի որ ձյունն ու ջուրն այդտեղ մաքրամաքուր է, նշանակում է, որ առվի ջուրը չէր կարող պարունակել կողմնակի քիմիական նյութեր, թույներ կամ նման բաներ: Ջուրն իր տարօրինակ հատկությունը ստանում էր հզոր անհայտ էլեկտրամագնիսական կամ այլ դաշտերի ազդեցության տակ, և հենց այդ դաշտերն էլ ստիպում էին հոսել ներքևից վերև: Ու լեռնագնացները փաստորեն ստացել էին ուժեղ կենսաէներգետիկ թունավորում…
Հետաքրքիր է, էլ ի՞նչ հատկություններ ունի Քարելիճի մատույցներում գտնվող այդ մոգական առվի ջուրը: Արդյո՞ք դրա միջոցով հնարավոր չէ հիվանդություններ բուժել, մարդուն օժտել ինչ-ինչ արտասովոր ունակություններով: Հիշենք «Սասնա ծռերի» Կաթնաղբյուրը, որի ջուրը խմելուց հետո Սանասարը, Բաղդասարը, Մեծ ու Փոքր Մհերները, Դավիթը օժտվում էին դյուցազնական զորությամբ:
ԱՆՈՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇՈՒՐՋՊԱՐԻ» ԺԱՄԱՆԱԿ
Երբ 2005-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կազմակերպում էր շուրջպար Արագածի շուրջ, երևի թե չէր պատկերացնում դրա իրական նշանակությունը, թե ինչ է նշանակում Արագած լեռան բոլոր կենսաֆիզիկական դաշտերի և շուրջ 300 հազար պարողների փոխգործողությունը: Կամ էլ ԱԱԾ-ից տեղյակ մարդիկ նրան հուշել էին, որ դա կնշանակի հայ էթնոսի` Արագածում խտացած հազարամյակների կոլեկտիվ անգիտակցականի արթնացում: Չէ՞ որ պատահական չէ, որ Քարելիճի ափին գտնվող ֆիզիկոսների դիտակայանը իր ստեղծման պահից ի վեր ուներ և գաղտնի հետազոտությունների բաժին, որի տվյալները փոխանցվում էին պետանվտանգության մարմիններին…
Եվ այսպես, ի՞նչ էր տեղի ունեցել 2005-ի մայիսի 28-ին: Պարը սկսելուց 2-3 րոպե անց բոլոր մասնակիցները սկզբում չափազանց հոգնեցին այնպես, ինչպես կհոգնեին 15-20 րոպե անընդմեջ պարելիս, սակայ կարճ ժամանակ անց բոլորի ուժերը վերաթարմացան: Կարծես սկզբում պարողները Արագածն էին սնում էներգիայով, իսկ հետո Արագածից ստացան այդ էներգիայի բազմապատիկը: Ու, ի դեպ, պարի ընթացքում տեղի էր ունեցել այնպիսի երևույթ, ինչպիսին է պաշտամունքային առարկաների (թալիսմանների, խաչերի) գերտաքացումը: Ահա ինչ է պատմում շուրջպարի մասնակիցներից մեկը` Արման Ա-ն.
— Պարելու ընթացքում զգացի ջերմություն կրծքիս վրա: Երբ պարի ավարտից հետո ձեռքս տարի կրծքիս, ուր շապիկի վրայից կախված էր թալիսմանս` արևխաչը, մատներս վառվեցին, կարծես դիպած լինեի շիկացած մետաղի: Մետաղյա արևխաչն իրոք շիկացած էր, և այն վերնաշապիկիս վրա թողել էր այրված հետք, ինչպիսին գոյանում է գերտաքացած արդուկից: Եթե արևխաչս կախած լիներ ներսից, ապա հաստատ կրծքիս վրա այրվածք կլիներ: Ես նաև հարցուփորձ արեցի պարի ուրիշ մասնակիցներին, և պարզվեց զարմանալի բան` հայկական արևխաչ կամ եկեղեցական օրհնված խաչ կրողների մեջ կային կրծքի այրվածք ստացողներ: Սակայն այդպես էր միայն նրանց մոտ, ովքեր խորհրդանիշը կրում էին որպես սրբություն, այլ ոչ թե որպես զարդ:
Ահա այդպիսի զորավոր էներգետիկ դաշտեր է կրում Արագածը: Եթե դրանք ստիպում են ջրին հոսել դեպի վերև, այդ ջրին հաղորդում են տարօրինակ հատկություններ, շիկացնում են պաշտամունքի առարկաները, կողմնացույցի մագնիսական սլաքին ստիպում ցույց տալ սխալ ուղղություններ, ապա զարմանալի չէ, որ Արագածը հաճախ լինում է «այլմոլորակայինների» չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ-ների) այցելությունների և նույնիսկ վայրէջքների վարյր: Եվ այսպես…
«ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ» ԱՅՑԵՐ
1975 թվական, հուլիս: Արագածի ստորոտում գտնվող խորհրդային զորամասում ծառայող շարքային Վլադիմիր Միշակովը և նրա հետ վերակարգում գտնվող երկու ծառայակիցները երկնքում նկատեցին սիգարաձև օբյեկտ` շուրջ 500-600 մետր երկարությամբ, որ կախված էր նրանց գլխավերևում: Օբյեկտը 30-40 վայրկյան կախված մնաց, լուսարձակելով դեղին և նարնջագույն լույս: Այնուհետ այն հեռացավ, զինվորները լսեցի երեք «կրակոց». Առաջինը խլացրեց նրանց, երրորդը գրեթե անլսելի էր: Պարզվեց, որ 20 րոպեով խափանվել էր զորամասի ռադիոկապը: Իսկ մի ժամ հետո զինվորները, անքնությունից դուրս գալով զորանոցից, գլխավերևում տեսան թույլ լուսարձակող պտտվող պարուրաձև սյուն: Այդ սյունը դանդաղ մարեց և տարրալուծվեց օդում:
Ի դեպ, Արագածի վրա Սերգեյ Խաչատրյանի արշավախումբը երկու անգամ տեսել է «այլմոլորակայինների»: Առաջին անգամ դա 1985-ի հուլիսի 1-ին էր: Սերգեյը ու ևս 5 լեռնագնացներ բարձրանում էին Արագած: Եղանակը բարենպաստ էր, և արշավախումբը որոշեց փոքր-ինչ հանգստանալ Հարավային և Արևմտյան գագաթների միջև գտնվող գոգավորությունում: Հանկարծ նկատեցին, որ շուրջ 300-400 մետր հեռավորության վրա էլի երկու հոգի կա: Սկսեցին գոռգոռալ, ձեռքերով շարժումներ անել, սակայն խորհրդավոր «ուղեկիցները» մնացին անշարժ: Լեռնագնացները սկսեցին «եկվորներին» զննել հեռադիտակով, և ինչ տեսնեն` երկու հսկաներ, 3-4 մետր հասակով, հագին ունեն վառ նարնջագույն սկաֆանդրներ կիսաթափանցիկ սաղավարտներով, ու նրանք շուրջ 10 րոպե անշարժ և լուռ հետևում էին լեռնագնացներին… Տղաներին անհասկանալի վախ համակեց, նրանք արագորեն հավաքեցին իրերը և իջան ներքև:
Երկրորդ դեպքի ականատես նույն Սերգեյ Խաչատրյանի խումբը եղավ 1986-ի հուլիսի վերջին: 10 հոգանոց խումբը բարձրանում էր Արագած: Նրանցից երկուսը առանձնացած մոտենում էին անցյալ տարվա խորհրդավոր վայրին, որպեսզի տեղադրեն վրաններ, կերակուր պատրաստեն և այլն: Իսկ հիմնական խումբը բարձրանում էր Հարավային գագաթ: Մութն ընկնելուն պես վերադարձան, որպեսզի գիշերեն վրանում, սակայն իրենց երկու ընկերները տեղում չէին: Որոնելով` կորած ընկերներին գտան բավականին հեռու, ժայռի վրա: Նրանք վախեցած պատմեցին, որ տեսան, թե ինչպես է մի «թռչող ափսե» վայրէջք կատարել Արևմտյան գագաթի մոտ: Հետո պարզվեց, որ վայրեջքի վայր էին ժամանել ինչպես մոտակայքում գտնվող զորամասի, այնպես էլ շրջանային КГБ-ի ներկայացուցիչները: «Ափսեն» չկար, սակալն վայրէջքի տեղում հողը 5-10 սանտիմետր նստվածք էր տվել:
Ի դեպ, և 1985-ին, և 1986-ին Արագածի Արևմտյան գագաթի մատույցներում «թռչող ափսեների» վայրեջքի ականատես էին նաև շրջակա գյուղերի հազարավոր բնակիչներ և Արայի լեռան ստորոտում գտնվող ամառանոցային ավանում հանգստացող հարյուրավոր հովեկներ:
Բայց պետք է նաև որոշ չափով «հիասթափեցնեմ» այլմոլորակայինների մասին պատմություններ սիրողներին: «Թռչող ափսեներն» իրականում ոչ թե «այլմոլորակայինների» տիեզերանավեր են, այլ ամերիկացիների, ռուսների, հետագայում` նաև չինացիների լրտեսական և դիվերսիոն թռչող սարքեր, որ նախատեսված են հատուկ առաքելությունների համար: Դրանց տեխնոլոգիան ունի առավել քան 60 տարվա պատմություն: Իսկ թե ովքեր և ինչպես են ստեղծել «թռչող ափսեները», թռիչքի ինչ սկզբունք է այդտեղ օգտագործվում, ինչ նպատակով են դրանք կիրառվում` այդ մասին հետագայում կներկայացնենք առանձին հետաքննություն:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.