29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաներ սկսել են մանրազնին ուսումնասիրել գնումների ոլորտն ու պարզել, թե ինչպես են մսխել բյուջեն նախորդները։ Սկանդալային բացահայտումներ են սպասվում առողջապահության ոլորտում։ Նորանշանակ Լեւոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում եւ արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։ Ի դեպ, բացի նախկին նախարարի գործունեության ուսումնասիրությունից, նոր նախարարը նաեւ պլանավորում է կադրային ջարդ, ինչն արդեն դժգոհություն է հասունացրել նախարարությունում։ Բոլորը տագնապած սպասում են իրենց հերթին, քանի որ Լևոն Ալթունյանը որոշել է անարդյունավետ ծախսերի կրճատումը իրականացնել կադրային կրճատումով։ Մինչդեռ հին աշխատակազմը բողոքում է, որ դա կարող է մասնագիտական մեծ հարված հասցնել առողջապահական համակարգին»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Եվ այսպես՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը պատրաստ է։ Ընդ որամ դրա նախաբանում երկու անգամ գրված է, որ ստանդարտ մոտեցումներն ու մեթոդները չեն կարող ապահովել զարգացման այն տեմպերը, որոնք անհրաժեշտ են մեզ, ու այս նախաբանից հետո ենթադրվում էր, որ բուն ծրագիրը, այսպես ասենք, ոչ ստանդարտ է լինելու։ Բայց համբերությամբ մինչև վերջ ընթերցելով բավականին ծավալուն այդ փաստաթուղթը՝ այդպես էլ չհասկացանք, թե դրա ի՞նչն էր «ոչ ստանդարտ»։
Ընդհանրապես՝ ցանկացած կառավարության ծրագիր կառուցված է լինում նույն սկզբունքով, երկրի վիճակն այսպիսին է, պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, որպեսզի իրագործենք այս-այս-այս նպատակները։ Նոր կառավարության ծրագիրն էլ էր կառուցված այդ սկզբունքով. երկրի վիճակը վատ է, դրա համար պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, ու «բալքիմ» մի բան ստացվի։ Այլ կերպ ասած՝ ավելի ստանդարտ ծրագիր պարզապես հնարավոր չէր պատկերացնել։ Ուրիշ բան, որ կոնկրետության տպավորություն թողնելու նպատակով բավականին շատ թվեր կային (օրինակ՝ գյուղական համայնքներում իրականացնել 40 մշակութային միջոցառում, 5 քարանձավ դարձնել զբոսաշրջային վայր և այլն), բայց դրանից ավելի շատ ոչ թե գործնականություն էր բուրում, այլ խորհրդային տարիների թվապաշտություն։
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե ծրագիրը վատն է։ Նորմալ ծրագիր է՝ նախորդներից մի քիչ ավելի լավը կամ ավելի վատը (ճաշակի խնդիր է)։ Եվ եթե անծանոթ մեկը կարդա այս ծրագիրը՝ միանշանակ այն տպավորությանը կստանա, թե Հայաստանը բազմաթիվ լրջագույն պրոբլեմներ ունեցող երկիր է, որտեղ տարիներ շարունակ խայտառակ վատ ղեկավարում է իրականացվել, բայց հիմա տեղի է ունեցել իշխանափոխաթյուն, և ահա նոր իշխանությունները, առանց հեծանիվ հորինելու, վաղուց ամբողջ աշխարհին հայտնի ստանդարտ քայլերով փորձում են շտկել իրավիճակը։
Բայց պրոբլեմն էլ հենց այն է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ընդամենր մի 40-50 պաշտոնյաներ են փոխվել, և վերջ։ Եվ եթե ծրագրում նշվում է, որ սրանից հետո պետական պաշտոնյաները պիտի այս-այս-այս քայլերն անեն, բոլորս պիտի հասկանանք՝ դրանք այն նույն հազարավոր պաշտոնյաներն են, որոնք տարիներ շարունակ ճիշտ հակառակն են արել։ Երբ ասվում է, որ պիտի այս-այս-այս օրենքները փոխենք, բոլորս պիտի հասկանանք, որ օրենքներ փոխողը նույն խորհրդարանական մեծամասնությունն է, որը խորհրդարանում է հայտնվել հիմնականում «տոկոս խփելու» շնորհիվ՝ առանց հասարակության վստահության քվեի։ Եվ վերջապես՝ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է, որ երկրում ժողովուրդ լինի, բայց Հայաստանում արդեն համարյա ժողովուրդ չի մնացել և սա՝ շնորհիվ այն նույն քաղաքական ուժի և վերջինիս իմաստուն առաջնորդի, որից էլ Կարեն Կարապետյանը ստացել է վարչապետի պաշտոնը։
Ինչևէ։ Նման ստանդարտ ծրագրերին, որպես կանոն, հետևում են նույնքան ստանդարտ մեկնաբանությունները՝ «այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում», «քանի դեռ իսկապես արդար ընտրություններով ձևավորված իշխանություններ չկան՝ ոչինչ չի փոխվի» և այլն։ Ու հասարակությունն այս ամենից նույնքան ստանդարտ հետևություններ է անում՝ «սաղ սուտ ա, ձուկը գլխից ա հոտում»։ Մեր դեպքում, իհարկե, «ձուկը» համարյա ամբողջովին է հոտած, ու երբ փորձում են քացախով կամ «մարգանցովկայով» լվանալ՝ բնականաբար, «գործընթացը վստահություն չի ներշնչում։ Թեև զուտ հիգիենայի տեսանկյունից միանգամայն օգտակար գործ է։
Ի դեպ՝ թող նոր կառավարությանը չթվա, թե հասարակության անվստահությունը հատկապես իրենց է ուղղված։ Ոչ իհարկե։ Պարզապես կառավարության ծրագրի նկատմամբ վստահություն լինել չի կարող, եթե այնտեղ գրված է, որ հովանավորչությունը պիտի բացառվի, ու դրան կողմ է քվեարկելու Գալուստ Սահակյանը, որի երկու որդիներն էլ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
«Կառավարությունում մարզպետների փոփոխության հարցը չի փակվել, գցում-բռնում են՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո գնալ փոփոխությունների։ Փոխարենը մարզպետներն են ձեռուոտ ընկել, նրանցից շատերը միջնորդներ են փնտրում այլ աշխատանքի տեղափոխվելու համար։
Բանն այն է, որ ի պաշտոնե նրանք ընդգրկվելու են ՀՀԿ տարածքային կամ, այլ կերպ ասած՝ ռեյտինգային ցուցակներում, եւ ԱԺ ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու բոլորի, այդ թվում՝ նրանց համար։ «Հիմա շատերն ուզում են փախչել, որ խայտառակ չլինեն՝ նշանակվեն այնպիսի տեղեր, որտեղ ընտրություններին չեն առնչվելու, իշխանությունն էլ ասում է՝ էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն:
«Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենաներից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մամուլի հրապարակումներից հետո նա վերադարձրել է այդ մեքենան:
Այդպիսով, այդ մեքենան այլևս չի երևում Ազատություն պողոտայում գտնվող նրա շքեղ առանձնատան բակում, բայց դա չի նշանակում, որ նախկին վարչապետն առանց ուղեկցող մեքենայի է երթևեկում. Աբրահամյանը շարունակում է շրջել թիկնապահների ուղեկցությամբ:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2011 թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա գնել էր իր նախկին ծառայողական մեքենայի նմանությամբ մի թանկարժեք զրահապատ մեքենա:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Չգիտեմ, թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը և ում շահերն է այդ գործիչը ներկայացնում (չնայած կարող եմ ենթադրել, թե ում), բայց նրա վերջին հարցազրույցում տեղ գտած միտքն, իմ կարծիքով, 100 տոկոսով արտացոլում է իրականությունը՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմի։ Այդ կանխատեսման օգտին է խոսում թեկուզ այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո ոչ մի գործնական քայլ չի արվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Պարզ է, որ Ադրբեջանին դա պետք չէ։
Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա կամ մոտակա պատմական հեռանկարում խաղաղ հանգուցալուծում կստանա, այդ մարդիկ չարաչար սխալվում են։ Եվ խնդիրն այն չէ, որ Իլհամ Ալիևը խելապակաս է կամ նապոլեոնական ամբիցիաներ ունի. պարզապես պատերազմի մշտական սպառնալիքը և բուն պատերազմը նրա իշխանության պահպանման միակ երաշխիքն են։ Առանց բռնապետության Ադրբեջանը կքայքայվի՝ նախևառաջ երկրի ներսում սոցիալական և ազգային խնդիրների ճնշմամբ, ինչպես նաև դրսից իսլամական գործոնի ազդեցության տակ։ Իսկ բռնապետության միակ «հիմնավորումը» պատերազմն է, որն ուղեկցվում է ռազմատենչ հռետորաբանությամբ և ռասիստական հայտարարություններով։ Իհարկե, այդքանով հանդերձ Ադրբեջանը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները, եթե դրսի գլխավոր խաղացողներն իսկապես ցանկանան, որ Հարավային Կովկասում խաղաղության լինի։ Այնպես որ՝ այս ամիսների հարաբերական անդորրը ոչ մեկին չպիտի թյուրիմացության մեջ գցի և, այսպես ասած, թուլացնի՝ առջևում պատերազմ է, և մեր պետությանը պետք է դրան պատրաստ լինի։ Թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ բազմիցս ասվել է»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։
— Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Մասնավորապես, ձևավորվել է նոր կառավարություն, որը ուրբաթ օրը կներկայացնի իր ծրագիրը։
— Ի սկզբանե ասել եմ, որ վարչապետափոխությունը ոչինչ չի բերի։ Ապրիլի 2-ից հետո Սերժ Աարգսյանն այս ութ տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն ուներ դառնալու հայ ժողովրդի իրական նախագահը, այսինքն՝ դասեր քաղել սխալներից, հենվել մոբիլ ռեսուրսի, այն մարտիկների վրա, ովքեր իրականում ճակատ գնացին, և ոչ թե լիսկաների, մանվելների, երկրապահի «ասֆալտի» ֆիդայիների վրա։ Նա կարող էր Արցախյան հարցի բանակցությունների հենքը և հիմքը փոխել, դրա լայն իրավունքը ուներ։
Հայաստանի դիվանագիտական կորպուսը հնարավորություն ուներ Արցախը հռչակել Հայաստանի մաս, և աշխարհը դա կհասկանար։ Սակայն այդ քայլերից ոչ մեկը չարեց։ Ընդհակառակը՝ ՀՀ իշխանությունները լկտիաբար շարունակեցին կոռուպցիոն գործողությունները, մատը մատին չտվեցին պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու, մոբիլիզացված հայ ժողովրդի ռեսուրսը հանուն Արցախի հաղթանակի օգտագործելու համար, ընդհակառակը՝ վախեցան այդ ինքնաբուխ կազմակերպված ուժից, սկսեցին նրանց դեմ աշխատել և նորից քրեածին տարրերին առաջ բերել, որից հետո բացահայտվեց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի որոշումը, որ պետք է Արցախը հանձնվի, որ պետք է ազատագրված հողերը հանձնվեն։
Արդյունքում տեղի ունեցավ ժիրայր Սեֆիլյանի և ՀԽ ընդվզումն այդ հարցով։ Միայն այդ պատճառաբանությամբ, անհիմն կերպով, քաղաքական դրդապատճառներով ձերբակալվեց ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա ծռերը» վեր կացան և ապստամբեցին այս ամենի համար, ժողովուրդը կանգնեց նրանց կողքին։ Նրանք «Աասնա ծռերին», իհարկե, չեն կարող դատել, քանի որ ժողովուրդը նրանց դատել է, նրանք ազգային հերոսներ են։
Եվ քանի որ ժողովուրդը «Սասնա ծռերի» ապստամբությունն այսպիսի պայմաններում որակեց որպես հերոսություն, հավանաբար Սերժ Աարգսյանին խորհուրդ տվեցին փոխել կառավարությունը՝ որպես աչքակապություն 2017-ի ընտրությունների ֆոնին։ Այս ֆոնին նա ընտրեց այնպիսի մեկին՝ Կարեն Կարապետյանին, ով Հայաստանում հայտնի չէ որպես կեղտոտ անցյալ ունեցող մեկը։ Եվ սկսվեց աչքկապոցների հաջորդ շարքը՝ նախարարների փոփոխությունները՝ մի տեղից մյուս տեղը տանելով, մեկին մյուսով փոխարինելով և այլն։
Իհարկե, սա ոչինչ չի փոխում։ Իսկ մենք ունենք մարտահրավերներ. պատերազմի դաշտ, որտեղ հայ ժողովրդի զավակները դեռ զոհվում են, որտեղ կեցվածք չի փոխվել վերազինում չի փոխվել, ունենք ադքատ տնտեսություն, անարդարություն, ինչի պատճառով հեռանում են մեր երկրից, իսկ մեր երկիր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանը Արցախը ներառյալ։
Հայաստանը շարունակում է դատարկվել և, իհարկե, այս ֆոնին վարչապետի խոսքը, հանձնարարությունը մայր ու աղջկա՝ իրար փոխարինելով միասին աշխատելու մասին, ինձ մոտ ոչ թե ծիծաղ, այլ զայրույթ է առաջացնում, քանի որ մեր անվտանգության ապահովման կարևորագույն հարցերը թողած՝ սկսել են այնպիսի հարցերից, որոնք վաղը չէ մյուս օրը նորից պետք է առաջ բերեն անարդարության բռնկման մի մեծ ալիք, որից չգիտեմ, թե ինչ արհավիրքներ կարող են առա-
ջանալ։ Վաղն էլ կասեն՝ եթե հայրն ու մայրը բժիշկ են, ուրեմն զավակները իրավունք չունեն բժշկականում սովորելու։ Այսինքն՝ եթե մայրը մանկավարժ է, և աղջիկն էլ է մանկավարժ, աղջիկը պետք է դատապարտված լինի անգործությանն…
Ցարական Ռուսաստանը վայրագորեն արգելում էր հայկական դպրոցների գործունեությունը Արևելյան Հայաստանում, սա նման է դրան։ Կարծում եմ՝ նորից ու նորից լայնամասշտաբ ապստամբություն է հարկավոր լինելու Հայաստանում:
Ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությանը հավանություն տալու նախագիծը:
Եթե փաստաթղթին կցված հիմնավորումներում նշված դրույթները ոչ թե տեսական են, այլ գործնական, ապա դրա շնորհիվ Հայաստանում կարող են բավականին էժանանալ դեղամիջոցները: Խնդիրն այն է, որ դեպի Հայաստան դեղամիջոցների ներկրմանը վերաբերող կանոնակարգերը բարդություններ են ստեղծում, ինչի հետեւանքով դեղերը Հայաստանում զգալիորեն թանկ են, քան, ասենք, Ռուսաստանում: Թե որքանով դա կնպաստի այդ բարդությունների վերացմանը, ցույց կտա ժամանակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
«ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Վանաձորի քաղաքապետի հայտնի սկանդալային ընտրությանը, ըստ էության բացահայտել է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը ըստ իշխանության:
Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի շուրջ միավորված երեք կուսակցությունները հաշվի չեն առել ավագանու իրենց ցուցակների անդամների տեսակետները, իսկ այդ մարդիկ նրա համար չեն մտել այդ կուսակցությունների ցուցակներ, որ մեկ գիշերում որոշվի միավորվել:
Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը բացահայտել է, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություններում ներդրել է այսպես ասած իր թիմակիցներին կամ իր վերահսկողության տակ գտնվող անձանց: Ընդ որում, ամբողջ խնդիրը այն է, որ դա փաստ է:
Հայտնի չէ, թե որ կուսակցության մասին է խոսքը հատկապես, բայց դա փաստ է, որ առնվազն չորս մարդ եղել են ՀՀԿ վերահսկողության տակ: Ընդ որում, նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք եղել են հենց այդ չորսը եւ ոչ թե ասենք կրկնակի ավելի, որոնց պարզապես դեռ չեն օգտագործել իրենց ծրագրերում:
Այստեղ, ինչ խոսք, կա ընդդիմադիր կուսակցությունների պատասխանատվությունը, որոնք փաստորեն իրենց ցուցակներում են ներգրավել մարդկանց, որոնք թե՛ վստահելի չեն, թե՛ կառավարելի չեն:
Սակայն, մյուս կողմից, այս իրողությունը խիստ հարաբերական է երկրում, որտեղ չկա արդարադատություն եւ իրավահավասարություն:
Որովհետեւ այդ դեպքում իշխանությունն է դառնում թե՛ դատարանը, թե՛ իրավունքը: Իսկ այդ պարագայում, իշխանությունը պրակտիկորեն կարող է խոցելի կետեր գտնել գրեթե ցանկացածի համար, ըստ այդմ վերահսկել եւ ենթարկեցնել գրեթե ցանկացածին:
Տվյալ դեպքում ՀՀԿ-ն փաստորեն խորհրդարանական ամբիոնից հստակ բարձրաձայնում է, որ «այդ տղաները» մեկ գիշերում միավորվելու համար չէին մտել այլ ուժերի ցուցակներ, որովհետեւ նրանք կոնկրետ գործի մարդիկ են:
Դրանում իհարկե բոլորը համոզվեցին, իսկ այժմ գրեթե բոլորի համար պարզ է, թե ինչ մոդելով է խորհրդարանական կառավարումը պատկերացնում եւ աստիճանաբար՝ ՏԻՄ մակարդակներից սկսած կազմակերպում ՀՀԿ-ն:
Ընդ որում, երբ Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է այդ մասին բացահայտորեն, դա նշանակում է, որ ՏԻՄ մակարդակում իրականացված փորձարկումը անցել է գրեթե անվրեպ եւ ՀՀԿ-ն գործնականում համոզվել է, որ այդ մարտավարության դեմ ընդդիմադիր կուսակցությունները պարզապես անզոր են»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Լուրեր են շրջանառվում, որ օրերս փակվել է «Երեւանի բժշակական կենտրոն» անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական է, սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:
Ըստ լուրերի, նա խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել եւ որոշել են փակել հիվանդանոցը: Թե որքանո՞վ է վերոհիշյալ լուրը համապատասխանում իրականությանը եւ այլ մանրամասների հետ կապված զրուցեցինք Զորի բալայանի կրտսեր որդու՝ Հայկ բալայանի հետ, ով տեղի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է: Հայկ Բալայանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ցավոք, այո, հիվանդանոցը փակվում է»:
Իսկ ինչն է պատճառը:
Նախկին տնօրենը, ով նաեւ համասեփականատերն է, իր տարիների գործունեության ընթացքում հարկային պարտավորություններ է ունեցել հիվանդանոցի հետ կապված: Բավական մեծ գումարների մասին ՝ խոսքը: Այդ գումարնեը ժամանակին չեն վճարել պետությանը, առաջացել են տույժ-տուգանքներ, որի հետեւանքով հիմնարկն ընկել է կալանքի տակ: Երեկվանից արդեն ամբողջ հիվանդանոցը հոսանքազրկվել է եւ այլեւս չի կարողանում իր բնականոն գործունեությունը շարունակել:
Իհարկե, նախկին հիվանդները գալիս են, կոնսուլտացիաներ ենք անում, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինելու մեր հետագա ճակատագիրը: Այսնիքն այնպես չէ, որ հիվանդանոցը դռները «պլոմբվել» են կամ բժիշկների դռները փակ են:
Իսկ նախկին տնօրենը որեւէ պատասխանատվության չի՞ ենթարկվել:
Իմ իմանալով, ՊԵԿ-ի կողմից կա հարուցված գործ, այն այժմ ընթացքի մեջ է: Սակայն պատասխանատվության ենթարկվածներ, համենայնդեպս իմ իմանալով, դեռ չկան: Բայց փաստ է, որ կա նշածս փաստով հարուցված գործ: Իսկ հիվանդանոցի հետ կապված դեռ մի շարք պարտքեր ունենք, աշխատողների, մատակարարների հանդեպ եւ այս պահին չգիտենք, թե ով է այդ ամենի պատասխանատվությունը կրելու»:
«Իրավունք»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վիկտոր Դալլաքյանի՝ աշխատանքից ազատվելը եւ կուսակցություն ստեղծելու քայլը նախագահականում շատ վատ են ընդունել: Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ՝ հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք, ինչ է, կարծում եք Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դո՞ւր գալ որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ նախագահին»:
Ի դեպ, Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ դա իր կնոջ անձնական գործն է: Երբ նախագահականից Օհանյանին առաջարկվել է հրաժարականի դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է՝ ասելով. դո՛ւք հրաման տվեք, ես չեմ գրելու: Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է՝ ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել: Դրանից հետո որեւէ առաջարկ նրան չեն արել»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.