29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ: Այն հիմնականում ձեւավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր:
ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ: Ըստ պլանի՝ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նաեւ մի շարք պաշտոնյաների որդիների ու մոտ ազգականների դեմքերով:
Այս ամենի կուրացիան, ըստ լուրերի, վերապահված է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գեւորգյանին:
Ի դեպ, լավատեղյակներն ասում են, որ նախորդ ԱԺ-ում ՀՀԿ ցուցակի ձեւավորման հարցում մեծ է եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դերակատարումը: Նրա խորհրդով են ՀՀԿ ցուցակում հայտնվել այնպիսի կարկառուններ, ինչպիսիք են Արտաշես Մամիկոնիչը, Խոսրով Մելիքիչը, Հայկ Բաբուխանյանը եւ այլք, որոնց հասարակական վստահության ցուցիչը բարձր չէ:
Առաջարկ է արվել նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանին, որը, սակայն, մերժել է պատգամավոր դառնալու հրավերը: Նրա փոխարեն ՀՀԿ ցուցակ է մտել Տիգրան Սարգսյանի նախկին կուսակիցներից մեկի՝ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ի հիմնադիր անդամ Վահրամ Մկրտչյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որ նա ունեցել է կառավարության ծրագրի ընդունումից հետո հինգ հեռուստաընկերությունների լրագրողների հետ:
Այդ հարցազրույցում սակայն առավել աչքի ընկնողը ոչ թե Կարապետյանի արտահայտած մտքերն ու մոտեցումներն էին, որոնք նա արդեն իսկ հասցրել էր տարբեր առիթներով ներկայացնել հասարակությանը, այլ հարցազրույցի ընդհանուր տոնայնությունը: Կարեն Կարապետյանը հարցազրույցի ընթացքում կրկնեց այն միտքը, որ արտահայտել էր նաեւ մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից, առ այն, որ ինքը պետք է փորձի մոտիվացնել, ակտիվացնել հասարակությանը, գործարար աշխարհին հանել ապատայից:
Այն, որ Կարապետյանը հստակ է սահմանել թիրախը, այսինքն՝ հասարակությանն ապատիայից հանելը, գործարար աշխարհին, ասել կուզի առաջին հերթին չտանիքավորված, հովանավորչությունից դուրս բիզնեսին մոտիվացնելը, անհերքելի է եւ անվիճելի: Առանց դրա չի ստացվի ոչինչ: Սակայն, մյուս կողմից, Կարեն Կարապետյանի հարցազրույցի, պատասխանների, իրավիճակի գնահատականների, հեռանկարների վերաբերյալ արտահայտությունների, պատասխանների տոնայնությունը ոչ թե մոտիվացնող, այլ ըստ էության ավելի հուսալքող է:
Խնդիրը այն չէ, որ վարչապետը պետք է տա խոստումներ, անի հայտարարություններ, որոնք վարդագույն ապագայի, ֆանտաստիկ հեռանկարների մասին են, տարածաշրջանային կենտրոնների եւ այլնի վերաբերյալ, ինչպես մեր նախկին վարչապետներից մեկի պարագայում էր: Խնդիրը ամենեւին իռացիոնալ հայտարարությունների մասին չէ, այլ պարզապես հասարակությանը, գործարար աշխարհին մոտիվացնող էներգետիկայի, որ պետք է բխի Կարեն Կարապետյանի հանրային ելույթներից, որը սակայն բացակայում է: Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, Կարապետյանը այնպիսի տնտեսություն չի ժառանգել, որն առանձնապես մեծ էներգետիկայով խոսելու տեղիք կտա, հիմքեր կտա: Սակայն, մյուս կողմից, այս հագմանքն էլ ստեղծում է տպավորություն, որ Կարեն Կարապետյանը իրավիճակին սկսել է մոտենալ դատապարտվածության զգացումով, այն զգացումով, որ պարզապես իր վրա ինչ-որ բան են պատրաստվում դուրս գրել, կամ ավելի կոնկրետ՝ դուրս գրել ներիշխանական ճգնաժամը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը չափազանց սրել է իրավիճակը «նոր ոգու» մասին հայտարարությամբ:
Սրելով իրավիճակը ՀՀԿ-ի մեծամասնության առաջ՝ Սերժ Սարգսյանն ըստ էության բարձրացրել է ներիշխանական կոմպրոմիսի գինը: Թե հատկապես ինչի շուրջ կլինի այդ կոմպրոմիսը, մի կողմից դժվար է ասել, մյուս կողմից երեւի թե ոչ այնքան՝ հավանաբար Սերժ Սարգսյանի առաջնորդության շուրջ: Այսպես թե այնպես, երբ ձեռք բերվի այդ կոմպրոմիսը, Կարեն Կարապետյանն իր կառավարության հետ միասին ըստ ամենայնի կզոհաբերվի: Կարապետյանը չի կարող չզգալ ու չհասկանալ այս խնդիրները, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները որոշակի դադարից եւ կարկամումից հետո ներկայումս այնպես են լծվել Կարապետյանի շուրջ սպասումների ձեւավորմանը, որ այդպես կարող է լինել կամ լիակատար տնտեսա-քաղաքական անմեղսունակության պայմաններում, կամ էլ պարզապես այդ սպասումներով բարձրացված կառավարությանը հնարավորինս ավելի ներքեւ գլորելու դիտավորությամբ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ Եսայի Էլոյանին:
«Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում:
Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա և իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:
Պատճառը, մեր տեղեկություններով, եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը: Ի դեպ, մեքենան, ըստ նույն աղբյուրի, ոստիկանապետը նվեր էր ստացել: Երեկ մեզ հետ զրույցում լեյտենանտ Էլոյանը հերքում էր տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ սխալ տեղեկություններ են տարածվում: Նկատենք, որ Էլոյանի ձայնը բավական ընկճված էր:
Ի դեպ, Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, որը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ» -ի զրուցակիցն է «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր Վալերի Գործունյանը (Ֆրանսիա)։
— Տիկին Գործունյան, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, որն արդեն իսկ ներկայացրել է իր ծրագիրը։ Այս փոփոխությունների հետ Դուք հույսեր կապո՞ւմ եք, նոր կառավարությունը կկարողանա՞ տնտեսական այսքան ծանր վիճակը բարելավել։
— Ես այս նոր կառավարության հետ հույսեր չեմ կապում։ Երբ պարոն Կարապետյանը Երևանի քաղաքապետ էր, ես Երևանում էի, և տպավորություն չունեմ, թե նման բան կարող է անել։ Հնարավոր է՝ ինքը մի փոքր ավելի զարգացած է, ինչ-որ բաներ կարող է անել, բայց ամբողջ միջավայրը փոխել չի կարողանա։ Այսինքն՝ չեն կարող մարդկանց հույս տալ, որ գան Հայաստան, բիզնես հիմնեն, Հայաստանը թալանել են։ Նոր կառավարությունը ոչինչ չի կարող անել, եթե մարդիկ Հայաստանում անպատիժ են մնում թալանածի համար, օլիգարխիկ միջավայրը չի թողնի վարչապետին դրական փոփոխություններ անել։ Նա չի կարող ստեղծել այն տնտեսական պայմանները, որ Սփյուռքը գա ու ներդրումներ անի Հայաստանում։ Միգուցե ես եմ շատ վատատես, բայց անձամբ ես նման հույսեր չունեմ։ Բացի այդ՝ նա եկել է Մոսկվայից, և նրա նշանակման հարցում շատ մեծ դերակատարություն ունի Մոսկվան, ինչը ես դրական չեմ համարում։ Ես շատ լավ եմ հասկանում, որ Հայաստանը չի կարող իր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը պետք է նախևառաջ լինի անկախ պետություն ու հավասար խոսի իր հարևանների և այլ պետությունների հետ։ Մենք ինչո՞ւ պետք է հավիտյան լինենք Ռուսաստանի ստրուկը։ Ես ուզում եմ, որ Հայաստանն անկախ լինի։
— Այսինքն՝ Հայաստան վերադառնալու, այստեղ ներդրումներ անելու համար, կարծում եք, նպաստավոր պայմաններ չե՞ն ստեղծվի։
— Իրենք պետք է ցույց տան, որ փոխել են քաղաքականությունը, մենաշնորհները պետք է վերանան։ Ես աշխատել եմ Հայաստանում, գիտեմ Հայաստանի յուրաքանչյուր թերություն, ու չեմ կարծում, թե հիմա ամեն ինչ կփոխեն ու Սփյուռքի համար Հայաստանը գրավիչ դարձնելու մթնոլորտ կստեղծեն։ Օլիգարխիան և մենաշնորհները մինչև չվերանան, մինչև չպատժվեն այս իրավիճակի պատասխանատուները՝ ոչ մի բանի հետ էլ հույս կապել չի կարելի։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե»,- հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«ՉԻ» — Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է: Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես: Հասկանալի է, չէ՞, որ որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տանողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում:
Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, որոնք վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա: Որովհետև մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով):
Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք: Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ըստ գնդապետ Զորայր Գաբրիելյանի՝ համակարգերի ձեռք բերումից առաջ արդեն պատրաստել են անձնակազմին
Պատերազմական գործողությունների ժամանակ «Իսկանդեր» կիրառելու կամ չկիրառելու թույլտվություն ՌԴ-ից խնդրելու հարկ չկա։ Կիրառե՞լ, թե՞ չկիրառել՝ այդ հարցը որոշում է Հայաստանի կառավարությունը»,- երեկ ասաց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ «Իսկանդերը» 280 և ավելի կմ հեռավորության վրա ճշգրիտ հարված է հասցնում, մարտական մասի քաշը կես տոննա է. «Դե, պատկերացրեք՝ ինչ ավերածություններ է առաջացնում»։
Ի՞նչ հնարավորություններ ունեն «Սմերչ» և «Իսկանդեր» համակարգերը՝ հարցին պարոն Գաբրիելյանն ասաց՝ համակարգերի ձեռք բերումից աոաջ արդեն պատրաստել են անձնակազմին. «Կիրառման համար ոչ մի բարդություն չունենք։ Մենք ապրիլյան գործողությունների ժամանակ ստորաբաժանումը բերել էինք մարտական պատրաստականության՝ ցանկացած պահի կառավարության որոշման դեպքում հրթիռային հարվածները կհասցվեին»։ Նրա խոսքով՝ պատերազմի դաշտում մարտական գործողությունների ընթացքում սովորաբար լուսաբանվում են ավելի լարված մարտական գործողությունները, բայց սովորաբար կադրից դուրս է մնում այն մարդկանց աշխատանքը, որոնք ապահովել են տանկային ստորաբաժանումների հաջող գործողությունները. «Այդ ստորաբաժանումներից է զրահատանկային ծառայությունը, որը զբաղվում է տանկատեխնիկական ապահովմամբ, վնասված տեխնիկայի՝ մարտի դաշտից դուրսբերմամբ և այլ խնդիրներով»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«ԼՂՀ պաշտպանական բանակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը երեկ դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»: Նկատենք, որ քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին: Ուստի տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես հրադադարի խախտման սովորական դեպք: Ի վերջո, վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազեններից արձակվող կրակահերթերը սովորական երևույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռևս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան: Արդյոք այս անգամ ևս նույն իրավիճակի հետ գործ ունենք, թե թշնամին պարզապես փորձում է ահեստական լարվածություն ստեղծել: Սա հարց է, որի պատասխանը կտա միայն ժամանակը»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որևէ անտեղյակ մեկը հետևեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաև իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից:
Սակայն իրողություն այն է, որ նախորդ` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քննարկելուց ևս պատկերը գրեթե նույնն էր: 2014-ի մայիսին էլ բոլորը «լիահույս» էին, իսկ այսօր նույն այդ մարդիկ ընդունում են, որ Հայաստանը շատ ծանր կացության մեջ է: Իսկ պատճառն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետի և կառավարության անդամների, տեսնում են ինչ-որ մի բան «կպցնելու» օղակի:
Իրականում Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ ձևավորված այս աժիոտաժն իր մեծ վտանգն ունի։ Ինչու, որովհետև չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում նման հուսահատությունը ավելի խորքային հետևանքներ կարող է ունենալ, քանի որ ձախողվելու դեպքում արժեզրկվելու է կիրթ պաշտոնյայի կերպարը։
Բանն այն է, որ ներկա կառավարության անդամների մեծ մասը հենց այդ դերի մեջ է փորձում հանդես գալ»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա Ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ։
Ըստ թերթի` Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա Ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել։ «Այս մասին տեղեկացել են օրենքով գողերը, և իմանալով, որ Զապը Արշակի հրահանգով այսպիսի որոշումներ է իջեցրել գողական աշխարհի մի մասը այժմ Ջապին գող չի ճանաչում։
Նշենք, որ Զապը ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երևանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասներն ամբողջությամբ այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը:
«Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր՝ նույնպես:
Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից: Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները:
Վերջիններս առայժմ մեծ հույսեր են կապում այս կառավարության հետ, և դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ և կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ, զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը» և այլն:
Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը:
Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին: Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում: Երկրի և տնտեսության առջև կանգնած հիմնական` արմատական խնդիրների վերաբերյալ հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում. այդպես էլ համոզիչ ձևակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից:
Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքները» չեն վրիպում:
Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան առաջիկայում»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.