29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երևանից Դուբայ, այնուհետև Դուբայից Երևան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է և գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մինչդեռ «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երևան-Դուբայ-Երևան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես էր ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:
Իսկ թե պետական գերատեսչություններն ինչու են նման թանկ տոմս ձեռք բերում, մնում է գուշակել՝ նրանք կամ պետբյուջեի հաշվին հնարավորինս հարմարավետ տոմս են գնում, կամ էլ ավիաընկերությունների հետ պրիմիտիվ գողությամբ են զբաղվում: Հավելենք, որ մեր տեղեկություններով «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի: Եվ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում»:
«ՀԺ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել։
Ըստ թերթի՝ բանն այն Է, որ մինչ օրս դեռևս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում Է ստացել Յու. Տեփանոսյանը։ Հայտնի Է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել Է նույն տարածքի տանիքից։
«Սակայն «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել Է՝ ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին։ Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները։ Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից և նրանց հետ կապ ունեցողներից որևէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»,–գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
Մինչ Սերժ Սարգսյանը փորձում է կարմիր գծերի ու արագաչափերի թեմայից դիվիդենտներ քաղել, «Հրապարակ»-ի աղբյուրների պնդմամբ, Քեթրինի Միհրանին` Միհրան Պողոսյանին, Կարեն Կարապետյանի թեթև ձեռամբ զգուշացվել է, որ այդ «գծերը» պետք է տնօրինի պետությունը, գումարը գնա պետբյուջե:
Ու հիմա, լավատեղյակների փոխանցմամբ, նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատրաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառնալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել` «կարմիր գծերը» նվիրել Երևանի քաղաքապետարանին ու դրա դիմաց որևէ լումա չպահանջել, անգամ իր կատարած չորս միլիոն ներդրումը, որով տեսախցիկներ, «ուղեգծումներ» և այլ աշխատանքներ են կատարվել:
«Հրապարակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«… Տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը իր իսկ հրավիրած մի խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել «ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկմանը»: Սերժ Սարգսյանը խորհրդակցության վերջում հանձնարարել է ՀՀ ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին»:
Եթե ավելի պարզ ձևակերպենք, սա նշանակում է, որ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումներից տուգանքները և այսպես կոչված «կարմիր գծերից» ստացվող եկամուտները պետք է ամբողջությամբ ուղղվեն պետական և տեղական բյուջեներ: Նախկինում գումարների հիմնական մասը գնում էր վերը նշված ընկերություններին, քանի որ նրանք են ներդրումներ կատարել այդ համակարգերը ստեղծելու համար: Ինչ վերաբերվում է նրան, որ «տուգանքները վարորդներից փող կորզելու միջոց չեն», ապա տեղին է նշել, որ տարեկան այդ «չկորզվող» գումարները կազմում եմ մեր պետբյուջեի մոտ մեկ տոկոսը: Այս ցուցանիշը գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը գրեթե 15 անգամ: Այսինքն կորզում են, այն էլ ինչ կերպ: Պարզապես հիմա գումարները ամբողջությամբ կորզվելու են հօգուտ բյուջեի:
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Երեկ ԱԺճում «Առավոտ»-ի հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հորդորել է դրական բաներ ասել, դրական հարցեր տալ։
Թերթը հիշեցրել է, որ իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ իր ամենասիրած ճաշատեսակը տոլման է, ու դիտարկմանը, որ թոշակառուները այդ հարցազրույցը կարդան, կասեն՝ նախարարն ամեն օր տոլմա է ուտում, բա մե՞նք, Արտեմ Ասատրյանն արձագանքել է. «Դուք էլ թոշակառուների մի տվեք կարդան այդ հարցազրույցը։ Կարող է այդ հարցազրույցը ինչ-որ տոնական միջոցառման ժամանակ է եղել, կամ որ հարցրել են՝ չասե՞մ, որ տոլման է, ի՞նչ ասեի բա։ Վա՞տ բան է։ Ֆրունզիկին հիշո՞ւմ եք «Միմինո» ֆիլմում։ Ասում է՝ Ты любишь долма?, ասում է՝ нет, ասում է՝ потому что твоя мать не может готовить долма։ Հիմա իմ мать-ը կարողանում է, ես սիրում եմ այդ տոլման։ Բայց, իսկապես, շատ լավ հարց տվեցիք, վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ կերել»։
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է՝ խնջույք՝ ժանտախտի ժամին։ ԿԲ-ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում՝ մինչեւ մի քանի հազար դոլար»,- մեր թղթակցին ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է, օրինակ, Կենտրոնական բանկում 37 բջջային հեռախոսների տրամադրումն ու սպասարկումը։
Ա. Մանուկյանը թվարկել է ԿԲ-ի շռայլ ծախսերի այլ օրինակներ եւս. «31 հատ ծառայողական մեքենաներ ունեն։ Ինչի՞ համար, այդքան բենզին, այդքան վառելիք, այդքան անվադողեր, տեխզննում, սպասարկում եւ այլն։ Այլանդակություն է սա։ 20 հազար դոլարի թերթ ու ամսագիր են գրում, ոչ մեկը չի կարող դա հիմնավորել։ Սա անամոթություն է, լկտիություն, այն նեղ վիճակում այս սուղ բյուջեի ժամանակ, այս պատերազմական վիճակում, այս սոցիալական աղքատության վիճակում, երբ 1 մլն մարդ չոր հացի խնդիր ունի, դրել են ամենաբարձր աշխատավարձներն ու ամենաբարձր կից ծառայությունները։ Քիչ է մնում իրենց ընդմիջումն ու հագուստ էլ բյուջեի հաշվին կազմակերպեն»։
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները՝ մենք երբեք մինչև վերջ չենք հասկանա։ Սկսած Վազգեն Մանուկյանի՝ որպես վարչապետի հրաժարականից և վերջացրած Հովիկ Աբրահամյանի հրաժարականով, հասարակությունը հոդաբաշխ պատասխան չունի՝ ինչո՞ւ։ Ժողովրդական, լրագրողական կամ բամբասանքային մակարդակով վարկածները շատ են, սակայն պաշտոնական բացատրությունները՝ չափազանց ժլատ։ Վերցնենք թեկուզ վերջին փոփոխությունը։ Խոսվում Է սահմանադրական բարեփոխումների և դրանց բերած նոր մարտահրավերների մասին, բայց չի ասվում, թե ինչո՞վ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չէր համապատասխանում այդ բարեփոխումներին և մարտահրավերներին, իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը համապատասխանում Է։ Այսինքն՝ տվյալ դեպքում պետք Է թվարկվեն վարչապետի կամ կառավարության այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են հայտարարված փոփոխությունների համար։
Թե ինչու իշխանությունից հեռացրեցին հայտնի դեմքերին՝ հասկանալի Է։ Բայց դրա մասին բարձրաձայն չի ասվում, ինչը թույլ Է տալիս, օրինակ, Սուրիկ Խաչատրյանին ասել, որ իրականում իրեն չեն հեռացրել, որ նա ինքն է հրաժարական տվել։ Եթե պաշտոնապես ասվեր, թե Սյունիքի մարզպետի՝ աշխատանքից ազատման պատճառը այսինչ դեպերն են, ապա մնացած պաշտոնյաներին պարզ կդառնար, թե որ սահմաններում է պետք մնալ։ Օդիոզ դեմքերի դեմքում (մասնավորապես՝ մի քանի նախարարների) մոտավորապես կարելի Է կռահել, թե ինչու են նրանք զրկվել Պաշտոններից, իսկ ինչո՞ւմ էր թերացել, օրինակ, Արմեն Մուրադյանը։ Դրա մասին հավանաբար երբեք չենք իմանա»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը զբաղեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակը: Նախարարությունից հայտարարեցին, որ տիկին Խաչատրյանը գտնվում է արձակուրդում: Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է խորհրդականի աշխատասենյակը տրվել փոխնախարարին, եթե նա ազատված չէ զբաղեցրած պաշտոնից. բա որ վերադառնա՞: «Իհարկե, փոխնախարարը կմնա իր ընտրած սենյակում»,- տեղեկացրեց Հայթայանը: Ստացվում է` նախարարությունից նախկին ՊՆ տիկնոջը «քաղաքավարի հեռացրել են»: Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանն այն էկզոտիկ պաշտոնյան է, որ գործի է գնում հեծանիվով` թութակը ուսին»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 594 միլիոն դոլար: Միայն մեկ ամսում մեր պարտքը աճել է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից` 517 միլիոն դոլարով:
Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն: Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա: Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը՝ մոտ 30 տոկոսով:
Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել եւ դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով: Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն էր: Ու ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վերջին օրերին Մայր տաճարը պաշարել են ագռավները։ Մայրավանքի գմբեթը երեկոյան 5-ից հետո հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ։ Սոսկալի խմբակային կռկռոցը խառնվում է ժամերգության հնչյուններին՝ աղավաղում սուրբ երգեցողությունը։ «Մեղա քեզ, Աստված» ասելով՝ հավատացյալները խաչակնքում և տաճար են մտնում՝ ասես րոպե առաջ փախչելով չարագուշակ տեսարանից։ Մայրավանքի տարածքն սպասարկողներից մեկն ասաց, որ նման բան առաջին անգամ է տեսնում։ Ըստ նրա՝ թռչունները հայտնվում են հատկապես երեկոյան ու թառում շինարարական ամրանների վրա, որոնք Մայր տաճարի վերականգնման նկատառումներով ավելի քան 7 տարի է՝ հյուսված են գմբեթի շուրջը։ «Աստված չարից ազատի», –հայացքը թռչուններից չկտրելով՝ ասում է եկեղեցու աշխատակիցը»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.