Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսի ժամանակ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ընդունված ԸՕ-ի վերաբերյալ խոսելիս ասել էր. «Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, իմ կարծիքով, չկարողացան ճիշտ բանակցել, բավարարվեցին ընդամենը ցուցակները հրապարակելով։ Ցուցակները հրապարակելը պոստ-ֆակտում իրավիճակ է։ Պետք էր կանխել։ Կանխարգելիչ բաներ անելը շատ ավելի արդյունավետ է»։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «ՉԻ» հետ զրույցում, անդրադառնալով այդ հայտարարություններին, նկատել է. «Եթե Օսկանյանն այդքան հզոր բանակցող էր, թող գնար և ստանար ավելին, քան մենք ենք ստացել և այդ ժամանակ նոր իրավունք ձեռք կբերեր՝ քննադատելու մեր արածը։ Ի դեպ, հիմա էլ դեռ ուշ չէ։ Թող գնա և իշխանությանը պարտադրի իր ասածը, ինչպես մենք ենք արել։ Մենք էլ պատրաստ ենք իրեն աջակցել հայրենանվեր այդ գործում»։
«ՉԻ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից։ Պարզվում է՝քննությունն այնպես Է ընթացել, որ իբրև հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը։ Երբ առերեսում Է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց Է տվել հոգևորականին, թե ով Է այս ամենի հետևում։ Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել Է, թե Սեյրան Օհանյանը։ Շիրխանյանը բղավել Է, թե ստում ես, ինչ կապ ունի նա։ Քննիչը շարունակել է՝ Դուք պետք Է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել Է՝ այո։ Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգևորականը «վալերյանկա» Է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով թե վատ Է զգում, ապա նահանջել Է՝ ասելով ոչ։
Բանն այն Է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը։ Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի կառավարության երեկվա նիստում քննարկվել է մի օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 2017 թվականից պետք է ամսական 1000 դրամ վճարի հատուկ հիմնադրամի, որից պետք է վճարվեն ապահովագրական հատուցումներ Հայաստանի պաշտպանության համար զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Նախատեսվում են բավականին շոշափելի վճարներ, ինչը միանգամայն ողջունելի է:
Ընդհանրապես, Հայաստանի զինված ուժերի հանդեպ ուշադրությունը եւ արժանի փոխհատուցումները հասարակության պարտքն են: Սակայն այստեղ գործ ունենք բավականին հետաքրքիր մի իրավիճակի հետ: Մի քանի տարի առաջ այդ նույն իշխանության կայացրած որոշման արդյունքում Հայաստանի հասարակությունը երկու-երեք տարի շարունակ միլիարդավոր դրամներով, ըստ էության, սնեց ինչ-որ մարդու կամ մարդկանց գրպանը` ճանապարհային երթեւեկության տուգանքների տեսքով: Մարդիկ կամ մարդը տարեկան հավաքագրեց մի քանի միլիարդ դրամ: Հետո եղավ ապրիլյան պատերազմը, եւ պարզվեց, որ Հայաստանի պաշտպանական բնագծերը պահող զինծառայողները ապահովված չեն տարրական նյութատեխնիկական պայմաններով, ինչը հանգեցրեց զոհերի եւ վիրավորների, եւ միայն զինվորների հերոսության գնով հնարավոր եղավ խուսափել պարզապես ռազմական պարտությունից:
Այդ ընթացքում հասարակությունը տեսնում էր, թե ինչքան ապահովված է այն իշխանությունը, որը պետք է որ ապահովեր այդ բնագծերը անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությամբ: Ավելին՝ հասարակությունը տեսնում էր, հիմա էլ տեսնում է, թե ինչքան ապահովված են այն մարդիկ, որոնք նախկինում կամ այսօր շարունակում են ղեկավարել բանակը, կրել գեներալական ուսադիրներ, ապրել շքեղ դղյակներում, կառուցել նորերը: Եվ ոչ միայն ուսադիրավորներ, այլ նաեւ մարդիկ, որոնք ի պաշտոնե զբաղվում են, այսպես ասած, քաղաքացիական հարցերով, սակայն նրանց զբաղմունքից էին կախված կառավարման որակն ու արդյունքները: Հասարակությունը տեսնում էր այս ամենը եւ հիմա էլ տեսնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ թե իրենց կուտակած ունեցվածքն են դնում զինծառայողների փոխհատուցման համակարգի համար, այլ մտնում են քաղաքացիների գրպանը:
Այն, որ հայ զինվորի, սպայի համար պետք չէ խնայել ոչինչ, եւ այն, որ քաղաքացիները ոչինչ չեն էլ խնայել այս ընթացքում, առավել քան ցցուն էր ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակությունը մեկ մարդու նման այնպես կանգնեց ոտքի եւ բանակի կողքին, որ նույնիսկ իշխանությունների համար էր զարմանալի:
Սակայն այս պարագայում հարց է առաջանում՝ քաղաքացիների համար սահմանվող նոր պարտադիր վճարները խնայողություն կամ նվիրաբերում են զինվորի՞ համար, թե՞ այն բանի, որ իշխանությունը շարունակի այդ քողի ներքո իր հարմարավետ ու շքեղ կյանքը, որ իշխանությունը հանկարծ ձեռքը չտանի սեփական գրպանն ու հանկարծ կասկածի տակ չդնի իր բարեկեցությունը:
Սա մի հարց է, որի պատասխանը ներկայացվող օրինագծում գոյություն չունի եւ ընդհանրապես՝ գոյություն չունի իշխանությունների գործողություններում: Դրա պատասխանը շարունակվող գերշքեղ կյանքն է, որ վարում են մարդիկ, որոնք այսօր պետք է ընդհանրապես պատասխան տային Հայաստանը ներկայիս վիճակին հասցնելու եւ հաղթող պետականությունից պարտքով ապրող պետության վերածելու համար»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շուտով հնարավոր է Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առեւտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը։ Շրջանառվում են «Մագնիտկայի» եւ «Պյատյորոչկայի» անունները։
Թե որն է այս լուրերի սկզբնաղբյուրը եւ որքանով են դրանք լուրջ՝ առայժմ դժվար է ասել։ Տեսականորեն, իհարկե հնարավոր է, գործնականում սակայն կան դրան խոչընդոտող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օրինակ Ռուսաստանի համեմատ մեր շուկայի փոքրությունը, բնակչության ցածր գնողունականությունը օբյեկտիվ խոչընդոտներ են։
Իսկ սուբյեկտիվ խոչընդոտներից գլխավորն այն է, որ Հայաստանում մանրածախ առեւտրի «արքան Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն է՝ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն)։ Եվ եթե նույնիսկ ռուսական ցանցերից որեւէ մեկը իրոք մտադիր լինի գործունեություն ծավալել Հայաստանում, ապա հավասար պայամններում Ալեքսանյանը շատ արագ տանուլ կտա։ Իսկ դա իշխանությունների համար ամենեւին ձեռնտու հեռանկար չէ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլեւ իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններին։
Ըստ Պիոնտկովսկու՝ պատահական չէր Կրեմլում բարձրացած ցնծությունը։ «Կրեմլին թվում է, որ Սպիտակ տանն իր գործակալին է նստեցրել։ Սա, իհարկե, Կրեմլի համար այնպիսի ձեռքբերում է, որը չի եղել երբեւէ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին։ Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության՝ ձեռքբերման հետ։ Եթե Թրամփին հաջողվի իրագործել իր քաղաքականությունը, եթե Մոսկվային հաջողվի նաեւ մանիպուլյացիայի ենթարկել Թրամփին, ապա նա փորձելու է բավարարել Կրեմլին ոչ միայն՝ Ուկրաինայում, Բալթյան երկրներում, այլեւ՝ Մոսկվայի օրակարգն է իրականացնելու այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում եւ բոլոր հակամարտ գոտիներում»,- ասել է ռուս ընդդիմադիր հրապարակախոսը»:
«168 ժամ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Նոյեմբերի 10-ին, տեղի կունենա Գյումրու ավագանա հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված Է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 18-ը Ա 46-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը։
Եթե ավագանու կազմը կողմ քվեարկի սույն նախագծին, ապա Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող կառույցում աշխատանքից կազատվեն միանգամից 38 աշխատակից։
Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ նախապես հրապարակած վերոնշյալ նախագծի, գործազուրկ կդառնա 17 համայնքային ծառայող, 19 աշխատակից՝ տեխսպասարկման անձնակազմից և երկու հայեցողական պաշտոններ ունեցողներ։
Այս փոփոխության արդյունքում համայնքային բյուջեն կտնտեսի 28 միլիոն 35 հազար ՀՀ դրամ։ Տեղեկացնենք, որ մինչ այս նախագծի իրականություն դառնալը, Գյումրու քաղաքապետարանում աշխատակիցների ընդհանուր թիվը կշարունակի լինել 646։
Armtimes.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` կրճատման տակ հայտնված աշխատակիցների, հատկապես բաժնի պետերի համար այս «օպտիմալացումը» պատիժ Է։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք ընտրությունների ժամանակ նեղացրել են «սեփական» շեֆին՝ Բալասանյանին։ Փոխարենը սատարել և ձայներ են «խփել» Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության համար։
Ըստ նույն աղբյուրների Գյումրու քաղաքապետարանում ներկայում առկա Է լարված, պայթյունավտանգ իրավիճակ։ Աշխատակազմը ճամբարների Է բաժանված, մեծ մասն անհանգիստ է, վախով Է մտնում քաղաքապետարան, ամեն պահի սպասում են լսել այն մարդկանց անունները, ովքեր կրճատվողների ցուցակում են։
Նույնիսկ քաղաքապետարանում ոչ բոլորին են հասանելի ազատվողների անունները։ Ցուցակը հույժ գաղտնի Է պահվում։ Տեղեկացված են միայն Բալասանյանին նվիրված հավատարիմները»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Այն, ինչ ասել է նախագահի թեկնածու Թրամփը, շեշտակիորեն տարբերվելու է նրանից, ինչ անելու է նախագահ Թրամփը։ Նա, այո, «ոչ համակարգային» դեմք է, բայց համակարգը, ներկայիս քաղաքական վերնախավը, այդ թվում կոնգրեսականներն ու սենատորները «կբացատրեն» նրան, որ ԱՄՆ նախագահը, որքան էլ ունենա քաղաքացիների աջակցությունը, ու որքան էլ այդ քաղաքացիները ձանձրացել են ամերիկյան քաղաքական և տնտեսական վերնախավից (իսկ Թրամփը հենց այդպիսի վստահություն վայելող նախագահ է), նա միևնույն է՝ պետք է խաղա որոշակի կանոններով։
Օրինակ՝ թեկնածու Թրամփն ասում էր, որ պետք է աջակցել Ասադին, որ նա մնա իշխանության գլուխ, բայց Միացյալ Նահանգները դա չի անի։ Նա ասում էր՝ պետք է եղբայրանալ Պուտինի հետ, բայց իր երկիրը ներկայիս Ռուսաստանի դաշնակիցը չի դառնա, թեև, հուսանք, այսօրվա ծայրահեղ լարվածությունը կթուլանա։ Թեկնածու Թրամփը վիրավորել է Անգելա Մերկելին, բայց Գերմանիան և ԱՄՆ-ը, հակառակը, կմնան կայուն դաշնակիցներ։
ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ տեկտոնիկ փոփոխություններ չեն լինի։ Նախընտրական հռետորաբանությունը շատ արագ կմոռացվի»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն են ստեղծել ամբողջ աշխարհում, եւ Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Էմոցիոնալ այդ ֆոնն, իհարկե, ժամանակի ընթացքում անպայմանորեն կհանդարտվի՝ իր տեղը զիջելով արդեն հարցերին, որ առաջանում են նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված:
Պետք է խոստովանել, որ սա, իհարկե, ոչ աներեւակայելի, սակայն ակնհայտորեն շատ քիչ սպասված արդյունք էր: Մյուս կողմից՝ նաեւ տպավորիչ արդյունք:
Ինչ է կատարվում կամ կատարվել ամերիկյան հասարակության հետ՝ թերեւս ամերիկյան հասարակության շահագրգիռ խմբերի քննարկելիք եւ վերլուծելիք խնդիրն է: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ է կատարվելու աշխարհում ամերիկյան ընտրության արդյունքներից, Թրամփի օդիոզ թեկնածության հաջողությունից հետո:
ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ նախագահի ընտրությունը որեւէ դեպքում անխուսափելի էական ազդեցություն է ունենալու եւ՛ համաշխարհային անվտանգության, եւ՛ տնտեսության, եւ՛ քաղաքականության համար: Իսկ Հայաստանն էլ մի երկիր է, որը գտնվում է այդ ուղղությամբ զարգացումների խաչմերուկ հանդիսացող տարածաշրջանում՝ ներառյալ մի շարք կարեւոր խնդիրներ:
Թրամփն ընկալվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից, թեեւ ընդհանրապես ավելի ճիշտ է գոնե առայժմ եզրակացնել, որ արտաքին քաղաքականության առումով նա «մութ ձիուկ» է, որից առայժմ ոչինչ պարզ չէ:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ անկախ ընտրությունից՝ ամերիկյան քաղաքականությունը հիմնական ուղղություններով կմնա անփոփոխ, եւ թերեւս 20 տոկոսով միայն հնարավոր են փոփոխություններ, որոնք, սակայն, կասկածի տակ չեն դնի այն, որ Հայաստանը ԱՄՆ բարեկամն է եւ գործընկերը:
Որքան էլ խոսք է գնում նոր նախագահի մասին, այնուհանդերձ՝ կարող ենք գործ ունենալ նաեւ պարզապես հանրապետական կառավարման վերադարձի հետ: Եվ սա էլ իր հերթին առաջացնում է հարցեր այն կապակցությամբ, թե այդ վերադարձը որքանով կլինի, օրինակ, Բուշի գլխավորությամբ Հանրապետական կառավարման վերջին քաղաքականության շարունակություն, կամ ինչ փոփոխություններ եղած կլինեն այդ հարցում դեմոկրատական «ընդմիջման» ութ տարիների ընթացքում:
Այսպիսով պետք է արձանագրել, որ Թրամփի ընտրությունն իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տեւական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:
Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաեւ մի կարեւոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական եւ բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի եւ անվտանգության խնդիրների ձեւակերպման ու մատուցման գործին, եւ շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթի համարում կարդում ենք. «Հայաստանի հայ արիական կուսակցությունը սպասում է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ 16-րդ համագումարին ներկա գտնվելու հրավերին: Բայց եթե կուսակցությունը իշխանության կամ ընդդիմության որեւէ ճյուղի կողմից միասին հանդես գալու առաջարկ ստանա, կընդունի այն: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը:
Վերջինս, պարզվում է, մտերիմ հարաբերություններ ունի հնաբնակ հանրապետականների հետ, սակայն իշխանությունն ու ընդդիմությունն իր համար նույն հարթության վրա են գտնվում: Հետաքրքիր է՝ որքանով ՀՀԿ-ն կգայթակղվի ընձեռված հնարավորությամբ՝ հաշվի առնելով այն, որ Ավետիսյանն իր ձեռքում արդեն երկար տարիներ խնամքով պահում է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին հույժ գաղտնի ցուցակը: Հիշեցնենք՝ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին»:
Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում:
«ՀՅԴ-ն շարունակում է հնարավոր բոլոր փաստարկներով համոզել, որպեսզի Սերժ Սարգսյանը դեմ լինի Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին։ Նրանք վստահ են, որ վերջինս ԱԺ ընտրություններում ամբողջությամբ կտանի ժողովրդի սոցիալապես անապահով եւ ապաքաղաքական հատվածի ձայները։
Մինչդեռ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Արմեն Ռուստամյանի եւ Հրանտ Մարգարյանի հետ վերջին հանդիպմանը ասել է, որ չի պատրաստվում հետ պահել Ծառուկյանին վերադառնալու մտքից, ավելին, նրանց լծակներն էլ ավելացնում է, եւ իրենց մնում է միայն աշխատել ու ապահովել նվազագույն անցողիկ ձայները»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։