29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«ՊՊԾ գնդի գրավումից անցել է ավելի քան 4 ամիս: Ու թեեւ իրադարձություններն արագ են զարգանում, այնուամենայնիվ, դրանցից բխող կարեւոր հարցը մինչ օրս պատասխան չի ստացել. ինչու «Սասնա ծռերին» տրված խոստումները չկատարվեցին: Այդ օրերին «խաղաղության աղավնու» դեր ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը անուրանալի դերակատարություն ունեցավ հնարավոր արյունահեղությունը կանխելու գործում: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց` նրա ծրագրերը փոխվել են: Ինչպես հայտնի է` Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնել էր, որ զենքերը վայր դնելու եւ հանձնվելու պայմանով Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ, ով այդ ժամանակ արդեն կալանավորված էր: Վ. Բալասանյանի խոսքն այդպես էլ իրականություն չդարձավ:
Բացի այդ՝ ՀՀ ԱԱԾ-ն էլ գրավոր ծանուցումներ էր բաժանում՝ «Ծռերին» հայտնելով, որ ինքնակամ հանձնվելու դեպքում կլինեն մեղմացուցիչ հանգամանքներ:
Սակայն մեղմացումների փոխարեն շուրջ 12 զինյալների մեղադրանքները խստացվեցին եւ ավելացվեցին, իսկ Վիտալի Բալասանյանն էլ նոյեմբերի 3-ին նշանակվեց ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Խոստումների մասին մոռացել են գրեթե բոլորը: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ վստահություն վայելող մարդիկ այնպիսի խոստումներ տային, որոնք ի զորու կլինեին իրագործել՝ այդկերպ խուսափելով նաեւ հանրության մոտ օրեցօր արմատացող անվստահության մթնոլորտից»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր աղբյուրից հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։ Ինչպես հայտնի է, Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ եւս որոշ դերակատարում ունի Կարեն Ավագյանը, լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Ըստ երեւույթին ԿԳ նախարարությունը ցանկանում է երիտասարդ Կարեն Ավագյանի սանձերը քաշել եւ բազմապրոֆիլ ստուգումներ անցկացնել նրա հետ առնչություն ունեցող բուհերում։
«ՉԻ» տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատե՞ն նրան ստանձնած պաշտոնից, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաեւ ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե՞ ոչ»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասն այսօրվա համարում։
«Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ողջունել է բանակին 1000 դրամ ազգովի հանգանակելու կառավարության նախաձեռնությունը: Համապատասխան օրինագծի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունումը խորհրդարանի կողմից Ղուկասյանը համարում է «շատ ճիշտ, տեղին որոշում»:
Պարոն Ղուկասյան, թույլ տվեք մի հարց տալ՝ Դո՞ւք ինչքան աշխատավարձ եք ստանում, եթե, իհարկե, աշխատում եք ինչ-որ տեղ:
Է՜հ, աղջիկ ջան, է՜հ: Դու շատ մեղք ես: Ես էնքա՜ն բան եմ անում, որ ոչ մեկ չգիտի, եւ ոչ էլ ուզում եմ, որ դու իմանաս, ոչ էլ որեւէ հեռուստատեսություն: Դավայ, ուրիշ էլ բան կա՞ հարցնելու:
Այո, Դուք հայտնի եք որպես աստվածավախ մարդ: Մեկ այլ աստվածավախ մարդ՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ԱԺ-ում նախօրեին հայտարարեց, որ բանակի փողն ուտողների քթից Աստված կբերի, նրանք, եթե անգամ իրավապահների կողմից չպատժվեն, Աստծո դատաստանին են արժանանալու: Դո՞ւք ինչ կասեք այդ մասին:
Միանշանակ՝ արժանանալու են Աստծո դատաստանին: Բոլորը, ոչ միայն գեներալները: Ընդհանրապես, ով ժողովրդի փողն ուտում է, Աստծուց անեծք է գալիս»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին եւ ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել եւ ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ: Դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռեւս անցնելու է որոշակի ընթացք: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ի դրությամբ հայտարարեց, որ Ռուսաստանից չեն ստացել որեւէ առաջարկ, իսկ Սերժ Սարգսյանն էլ Ռուսաստանի «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային նշեց, թե մանրամասն կուսումնասիրեն` երբ ստանան Պուտինի հավանությանն արժանացած առաջարկությունները:
Ընդ որում, խոսք զորախմբի ստեղծման մասին չէ, այլ կազմի ընդլայնմանն ու կառավարման համակարգում որոշակի փոփոխություններին: Զորախումբը կա վաղուց, իրականացվում են դրա վարժանքները, այժմ, սակայն առաջարկվում է ընդլայնել կազմն ու փոփոխել կառավարման գործառույթները: Եվ հենց դա առաջացնում է հարց, թե ինչու է Ռուսաստանի մոտ առաջացել դրա անհրաժեշտությունը: Իսկ այն, որ դա առաջացել է Ռուսաստանի մոտ, վկայում է հայկական կողմի արձագանքը, որը սպասում է Ռուսաստանի առաջարկություններին: Որովհետեւ, եթե միացյալ զորախմբի հարցում փոփոխություններ կատարելու, կազմն ավելացնելու, ինչ որ բան կառավարման համակարգում փոխելու ցանկությունը լիներ Հայաստանից, նախաձեռնությունը գար Հայաստանից, ապա Հայաստանը ոչ թե ՌԴ առաջարկներին պետք է սպասեր, այլ պետք է սպասեր իր առաջարկների վերաբերյալ Ռուսաստանի իշխանության արձագանքին:
Ահա հենց այդ հանգամանք էլ հետաքրքրական է դարձնում, թե ինչու է Ռուսաստանի մոտ ծնվել փոփոխությունների միտքը, անհրաժեշտությունը: Եթե դա գալիս է Հայաստանին պաշտպանելու ցանկության ավելացումից, ապա Ռուսաստանը ունի այդ ցանկությունը իրագործելու բազմաթիվ այլ հնարավորություններ եւ նաեւ դաշնակցային պարտավորություններ, մինչ միացյալ զորախմբի քանակն ավելացնելը եւ կառավարման փոփոխություններ կատարելը:
Ավելին, այդ առումով Ռուսաստանից երեւի թե ավելի շուտ պահանջվում է նախ եւ առաջ դադարեցնել Ադրբեջանին քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելը, Ադրբեջանի ռազմատենչության ռազմա-քաղաքական հովանավորություն իրականացնելը, եւ թերեւս դա արդեն իսկ զգալիորեն բավարար կլինի, Հայաստանին ուղղված մի շարք սպառնալիքների հարցում հայկական կողմին աջակցելու համար:
Ավելին, դատելով Կիսելյովի հետ հարցազրույցում թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պարզաբանումներից, Ռուսաստանի նախաձեռնությունը Երեւանի համար էլ այդքան հասկանալի եւ պարզ չէ, թեեւ արդեն իսկ հրապարակվել են համաձայնագրին վերաբերող մի շարք դրույթներ:
Նկատելի է դառնում, որ Երեւանը կամ գիտե, որ կան տողատակերում թաքնված խութեր, կամ առնվազն կասկածում է, որ այդպիսի խութեր կարող են լինել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում անում է երկու ուշագրավ արտահայտություն, նախ Պուտինի առաջարկները «մանրամասն քննարկելու» մասով, եւ նաեւ «այնքան աշխատելու, մինչեւ այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»:
Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, պարզ չէ, սակայն բավական նկատելի է նրա տոնայնությունից եւ ակնարկներից, որ նա այդքան էլ չի ուզում այն, ինչ ուզում է Պուտինը: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Պուտինի քաղաքականությունը հուշում է, որ նրա ցանկությունները այնքան էլ համատեղելի չեն Հայաստանի անվտանգությանը:
Ամբողջ խնդիրը այն է, թե արդյոք Հայաստանի անվտանգությունն է լինելու այն «աշխատանքի» առանցքը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Թե Հայաստանի անվտանգությունը լինելու է մանրադրամ, իսկ առանցքը լինելու է իշխանության անվտանգությունը: Սովորաբար եղել է հենց այդպես, բայց դա էլ բերել է ի վերջո ապրիլյան պատերազմի եւ ծանր կացության: Կփոխի՞ այդ հանգամանքը Երեւանի պահվածքը: Դա է հարցը, որից կախված է այն, թե ինչպիսի դիրքում է հայտնվելու Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հանդեպ, որովհետեւ ներկայիս ռուսական քաղաքականության որեւէ նախաձեռնության հանդեպ Հայաստանի լոյալությունը մեծ հաշվով ավելացնում է Հայաստանի հանդեպ միջազգային հանրության, մասնավորապես արեւմտյան տերությունների եւ առաջատար միությունների ուղղակի, թե անուղղակի անվստահությունը: Իսկ միջազգային հանրության անվստահությանն արժանացող սուբյեկտները վաղ թե ուշ հայտնվում են ոչ թե պաշտպանված, այլ աննախանձելի վիճակում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստան ժամանած Դմիտրի Կիսելյովը նախորդ օրը մեկնել է` երկու աշխարհացունց առաքելություն իրականացրած. Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո նա անցկացրել է «Գրոբոյեդով» ակումբի նիստ:
Ի դեպ, կրեմլյան լրագրողների հիերարխիայում գտնվող Կիսելյովը, որ բավականին մտերիմ է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, իր ստատուսով տարբերվում է մյուս «հայտնիներից»` ոչ միայն նյութական բարեկեցության, այլեւ ազատության աստիճանով:
Ի տարբերություն Սոլովյովի, որը բավականաչափ «հայամետ» է եւ մտերիմ Սամվել Կարապետյանի հետ, ի տարբերություն Պոզների, որին առավել հոգեհարազատ է ադրբեջանական լոբբին, Կիսելյովը պարիտետային բալանս է պահպանում հայ-ադրբեջանական «կողմերի» միջեւ:
Նա Սերժ Սարգսյանի մասին մի առիթով ասել է. «Սարգսյանը կարողանում է Պուտինի նման տապոռով հարց լուծել` առանց արյուն թափելու. նման տաղանդ քչերն ունեն քաղաքականությունում»։ Եվ սա ասել է` բերելով 2 օրինակ. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ՆԱՏՕ-ի հետ «սուպեր» հարաբերությունները` արտաքաղաքական դաշտում, եւ ներքաղաքական դաշտում՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հանելով, նրա հետ ջերմ հարաբերությունների պահպանումը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից: Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ են տեղի ունեցել առողջապահական ուղեգրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ: Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որեւէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ: Վերջինս հրաժեշտ կտա նաեւ իր պաշտոնին, եւ եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից՝ խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ:
Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով կալանավորված 12 անդամի մեղադրանքներն ավելացել են: Խոսքը նրանց մասին է, ովքեր ունակ են հանուն իրենց ծրագրերի զենք վերցնել և ըմբոստանալ: Իսկ բոլոր նրանք, ովքեր միայն քաղաքական ելույթներ են ունենում, այլ կարգավիճակում կհայտնվեն:
Ասել է, թե իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում՝ հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման: Ոստիկանների վրա հարձակումը չի ներվելու:
«Ժողովուրդ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Այլեւս կասկածից վեր է, որ 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Խնդիրը սրվել է հատկապես Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին նշանակվելուց եւ նախագահականի վերջին նշանակումների շուրջ քննարկումների ժամանակ։
Կարեն Կարապետյանը Հայաստան է հրավիրվել հստակ երաշխիքով, որ հենց նա պետք է գլխավորի 2017-ի ՀՀԿ նախընտրական ցուցակը եւ հենց նրան պետք է վստահվի վարչապետի պաշտոնը 2018-ին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցները կասկածի տեղ չեն թողնում, որ նա չի ցանկանում որեւէ մեկին զիջել վարչապետի պաշտոնն իր նախագահության ժամկետի լրանալուց հետո, ուստի լավագույնը, որ Կարեն Կարապետյանը կարող է հավակնել, դա արտահերթ կամ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանի վարչապետական պաշտոնի տեղապահությունն է։
Այս իրավիճակում Կարեն Կարապետյանը կուզի ՀՀԿ անդամակցության դիմում գրի թե ոչ, իրերի դրությունը դրանից չի փոխվի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Արդեն 25 տարի է՝ լսում եմ հետեւյալ երկխոսությունը: Ընդդիմություն. «Իշխանավորները թալանչիներ են»: Իշխանություն. «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»: Ընդդիմություն. «Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»:
Բնականաբար, քաղաքացիների զգալի մասը շատ գոհ է ընդդիմության այդ «խրոխտ» պահվածքից, բայց խնդիրը, ցավոք, շարունակում է փակուղում մնալ: Որովհետեւ հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, քան օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը: Իհարկե, երբեմն պատահում է, որ պաշտոնյան պարզապես կաշառք է վերցնում, ինչպես որ դա, ենթադրաբար, արել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը:
Ռուս իրավապահները, որոնց բողոքել է «Ռոսնեֆտը» (որն իրականում հենց իշխանական շրջանակների բիզնեսն է), զբաղվել են այդ հարցով մոտ մեկ տարի եւ վերջապես, իրենց խոսքերով, բռնել են նախարարին հանցանքը կատարելիս: Բայց այդպես լինում է շատ հազվադեպ: Թե որ գեներալն ինչ է գողացել բանակից՝ մենք դա չենք արձանագրել, չենք տեսանկարահանել, որպեսզի այդ գեներալին այդ պահին տանենք դատարան:
Մենք գործ ունենք արդեն կատարված փաստի հետ՝ գեներալն ունի պալատ, որի արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցում է իր ողջ ծառայության ընթացքում ստացած աշխատավարձը: Անկախ նրանից՝ այդ տունը գրանցված է իր զոքանչի, թե բաջանաղի անունով, ինքնին այն փաստը, որ գեներալն ապրում է նման տանը, արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս: Իրավապահ մարմինները պետք է գեներալով զբաղվեն, իսկ գերագույն հրամանատարը պիտի մտածի՝ կարո՞ղ է արդյոք նման գեներալը ծառայել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ»թերթի այսօրվա համարում:
«Երեկ հայտնի դարձավ, որ 2015 թվականին, երբ մրցույթ է հայտարարվել ՊՆ-ի համար մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով, գրեթե միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՍՊԸ հիմնադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ոմն Անուշավան Մովսեսյան՝ ստեղծելով «ԳԵՎՏԻԳ» անվանումով ՍՊԸ։
Այս ընկերությունը 2015 թվականի նոյեմբերի 15-ին, այլ ընկերությունների հետ միասին մասնակցել է նշված համերգը կազմակերպելու տենդերին, սակայն ՊՆ-ն այդպես էլ որեւէ կազմակերպության առաջարկի հետ համաձայն չի եղել, ու արդյունքում որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել մրցույթում։
Այնուամենայնիվ, դրանից հետո պետք էր մեկին գտնել, որը կիրականացներ նշված միջոցառումը, եւ ի՞նչ է արել ՊՆ-ն. միանգամից կապ է հաստատել «ԳԵՎՏԻԳ»-ի ներկայացուցիչների հետ, պայմանավորվել, որ սույն կազմակերպությունը միջոցառումն անի, իսկ գումարը նախարարությունը հետո կտա։ Արդյունքում «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն միջոցառումը կազմակերպել է, սակայն գումարը ՊՆ-ից չի կարողացել ստանալ։ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Քարամյանն ասաց. «Այդ միջոցառումը հունվարի 28-ին եղել է։ Մենք բարձր մակարդակով միջոցառումն անց ենք կացրել ու շատ մեծ ջանքերի գնով այդ գումարը նոր, այս վերջերս փորձել ենք ստանալ»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ են նոր վճարում, երբ միջոցառումն ավելի վաղ է եղել, նա պատասխանեց.
«Որովհետեւ պայմանագիր չկար, որովհետեւ մրցույթ էին հայտարարել, մրցույթը չեղյալ է հայտարարվել, ժամանակ չկար, որ երկրորդ անգամ մրցույթ հայտարարեին, մեզ խնդրել են, որ մենք մեր միջոցներով անենք այդ միջոցառումը՝ հաշվի առնելով իր նշանակությունը։.Մենք էլ ընդառաջել ենք, արել ենք եւ 10 ամիս սպասել ենք այդ գումարին, որովհետեւ այդ միջոցառման մեջ ահագին մարդ կա ներգրավված, այդ գումարները մենք մինչեւ հիմա չենք տվել»։
Պարզվում է, որ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն համերգի ժամանակ ելույթ ունեցած երգիչ- երգչուհիներին պարտք է մնացել։ «Այո, այո , ճիշտ եք հասկանում։ Էլ մանրամասներ չունեմ»,- ասաց Լեւոն Քարամյանը»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվ ահամարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.