29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Աջափնյակում սպանություն է տեղի ունեցել, մահացել է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա մի քաղաքացի։ Վերջին շրջանում սա հերթական սպանությունն է Երևանում, հրազենի գործադրմամբ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ աղմկոտ սպանություն Չարբախում, որտեղ սպանվեցին երկու երիտասարդ։ Այդ սպանության գործով մեղադրանք է ներկայացվել մի քանի անձանց, կալանավորվել է նաև քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկը։ Սպանությունները վերջին ամիսներին Հայաստանում դարձել են գրեթե առօրյա երևույթ, լինեն դրանք սառը զենքի, թե հրազենի գործադրմամբ։ Երեկ տեղեկություն էր ստացվել նաև Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանության մասին, նա դարձել էր դանակահարության զոհ։ Ակնհայտ է, որ այս ամենը հասարակության մեջ առկա մի շարք խորքային երևույթների վտանգավոր միահյուսման վկայությունն է, և միաժամանակ նաև այս ամենին Հայաստանում իշխանական համակարգի անհաղորդ լինելու, ոչ ադեկվատ գնահատականի և վերաբերմունքի վկայությունը։ Սա հետևանքն է այն բանի, որ Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ այժմ շարունակում է իր գլխավոր խնդիրը համարել ոչ թե հասարակությանը, այլ բացառապես իշխանությանը սպառնացող վտանգներին օպերատիվ և լիարժեք արձագանքելը։ Եվ սա արդեն երկու տասնամյակ շարունակվող մի իրականություն է, որը ըստ էության վերածվել է արդեն մտածողության, հոգեբանության, այսպես ասած ինքնահոսի։ Այսինքն, այստեղ այլևս չեն գործում հատուկ հանձնարարությունների մեխանիզմները, իրավապահ համակարգերն այլևս երկու տասնամյակի գործունեության արդյունքում ինքնածրագրավորվել են այդ թեքումով։ Երբ խոսքը վերաբերում է իշխանությանը սպառնացող մեծ ու փոքր վտանգներին, ապա այստեղ այդ համակարգերը միշտ օպերատիվ են, միշտ գործում են բարձր արդյունավետությամբ։ Եվ ի դեպ, սա նաև հուշում է, որ հարկ եղած դեպքում, կապված ըստ խնդիրների, առաջնահերթությունների սահմանման, այդ համակարգերը ունեն բավարար պրոֆեսիոնալ ներուժ, մասնագիտական կոմպետենտություն մարտահրավերներին արձագանքելու և դրանց լուծում տալու համար։
«Ժամանակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում5
Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմայի մոտ է, այնուհանդերձ, երևանյան հիվանդանոցներում երեխաները պառկած են արդեն միջանցքներում։
Նախորդ օրվա դրությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ընդհանրապես տեղ չկար, և ասում էին, որ իրենց մոտ այլևս հիվանդներ չպետք է ուղարկեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: Նույնական իրավիճակ էր նաև «Արաբկիր» մանկական հիվանդանոցում. հիվանդասենյակները խիստ ծանրաբեռնված են, ավելին, չի բացառվում, որ առաջիկայում բժշկական համալիրի վիրաբուժական բաժիններում պլանային վիրահատություններն առժամանակ դադարեցվեն` սենյակներն ու մահճակալները շնչառական հիվանդությամբ երեխաներին տրամադրելու համար:
Ըստ մասնագետների` H3 տեսակի վիրուսը Հայաստան է թափանցել Եվրոպայից, Վրաստանից, Ռուսաստանից` համաժամանակյա: Չեն բացառում նաև, որ ժամանակ անց այն կարող է մուտացիայի ենթարկվել: Ինչ վերաբերում է դպրոցներն ու մանկապարտեզները համաճարակի պատճառով փակելուն, ոլորտի մասնագետները կարծում են, որ համաճարակն իր «պիկին» դեռ չի հասել»:
«Իրատես»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Aravot.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից կարծիք հարցրեց ազատամարտիկ Վովա Վարդանովի այն հարցադրման շուրջ, թե «ո՞վ չի ուզում Բաքու մտնել… Պատերազմը չի վերջանա, մինչեւ մայրաքաղաքներից մեկը չհանձնվի»: «Ճիշտ չեմ համարում անհատ ռազմական փորձագետների տեսակետները պաշտոնական մեկնաբանություններով «լցնելը», որովհետեւ պաշտոնական մեկնաբանությունները կարող են լինել շատ տարբեր եւ ողջ գործիքակազմի չբացահայտման բնույթով: Իսկ անհատ փորձագետն ազատ է իր գնահատականների եւ ցանկությունների մեջ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը եւ հիշեցրեց պաշտոնական տեսակետը. «ՀՀ զինված ուժերը իրենց խնդիրը լավ են գիտակցում եւ կատարում են: Իհարկե, շատ բան մանրամասնելու ենթակա չէ»:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Ալիեւի վերջին հայտարարությունը, որով նա ասում էր, թե «Շուշին մերն է…եթե հայերը դասեր չքաղեն ապրիլյան մարտերից, նրանց սպասում են բազմաթիվ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով»: «Ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո ասել եմ, որ նման տրամաչափի քաղաքական գործիչների համար մեծախոսությունը, գլուխ գովելը կարեւոր չպետք է համարվի: Գիտակցող քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ իր բանակի համար «Լելե Թեփեն» չէր կարող լինել հիմնական ուղղության հարվածի գլխավոր խնդիր»:
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ինչ-որ բան կփոխի, իհարկե։
ա) Գրագետ, հաշվարկված վերադարձի դեպքում ՀՀԿ-ն, որը սրընթաց գնում է «պատմական» համագումարի, մանևրի հսկայական դաշտ կարող է ստանալ: Մանավանդ որ արդեն իսկ բարձրաձայնումներ կան, թե ՀՀԿ համագումարը սպասվածի չափ «ցնցող» չի լինելու մի շարք, սակայն առաջին հերթին Հայաստան «չներթափանցած» լուրջ ներդրումների պատճառով: Չնայած կա նաև հակառակ տեսակետը` ներդրումները կլինեն դեկտեմբերին: Ի դեպ, սրանից են կախված Ծառուկյանի «մուտքի» «ինչպես»-ն ու «երբ»-ը: Նաև` «ումով»-ը:
բ) Բաց է նաև հարցը՝ բարձրագույն իշխանությունը տվե՞լ է նրան վերադարձի «դաբրո», թե՞ ԲՀԿ-ն պարզապես յուր հոծ զանգվածներով կանչում էր նրան, ընդ որում՝ «փարդի հետևում» այս անգամ ունենալով ոչ թե երկրորդ նախագահին, այլ 13-րդ վարչապետին: Այո, Հովիկ Արգամիչին, ով այս պահին քաղաքական «միջանցքում» է, և գտնվելով Երևանում, չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Ասել է` մեսիջ է հղում առ այն, որ անչափ դժգոհ է իր վիճակից: Իսկ դժգոհելու առիթ Հովիկ Արգամիչն ունի, զի նրան մինչ այս պահը, ինչպես և Ծառուկյանին, չեն ասել` «վերադառնո՞ւմ է», թե՞ ոչ:
Միջանկյալ էլ ասենք, որ Սերժ Սարգսյանի խաղի ու հաշվարկների գերագույն հմայքը եղել և մնում է հենց այս մարտավարությունը՝ պահել որևէ մեկին «միջանցքում», փորձելով հասկանալ` այդ «ղեկավարելի քաոսից» հիբրիդային ինչ պատկեր կարտածվի: Ասել է թե` պետք է հասկանալ` ինչպե՞ս կխաղա Ծառուկյանը հետայսու, որն այս պահին անչափ ջերմ հարաբերություններ ունի «նախագահ ջանի» հետ, և ամենուր ասում է, որ այլևս թույլ չի տալու իրենց «արանքը մարդ մտնի»։ Արդյոք պահելո՞ւ է իր խոսքը, թե՞ նրա կողքին դարձյալ հավաքվելու են մարդիկ, ովքեր վերջինիս ներշնչելու են` «ամենա-ամենան» հենց ինքն է, որ կա: Եվ ապա` ինչպե՞ս է իրեն պահելու Հովիկ Արգամիչը, որ ամիսներ առաջ, ոչ ավել-ոչ պակաս, վերցրել ու ասել էր՝ ինքը կլինի վարչապետ նաև 2017-ից հետո, երբ դեռ պետք էր անցնել 2016-ը:
գ) Բոլոր դեպքերում, շատերն են համոզված, որ Ծառուկյանը կվերադառնա, ընդ որում, ի տարբերություն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի, նրա վերադարձին քաղաքական դաշտում շատերը չեն սպասում, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, արևմտյան ալյանսի ակնկալիք ունեցողների բլոկը, որովհետև Ծառուկյանի վերադարձով ծածկվելու է բավականին լուրջ դաշտ, և բողոքական էլեկտորատի կարոտախտի ողջ բաղձանքը սուբլիմացվելու է նրա կերպարի մեջ:
դ) Ծառուկյանի քաղաքականություն վերադարձն ինքնին շատ լուրջ ներդրում է նրա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կյանքում: Ասել է՝ Ծառուկյանի մուտքը լուրջ գումարների ազդանշանում կլինի (նա սիրում է ծախսել քաղաքականության վրա), որի մի մասից էլ կօգտվի բուն բողոքավոր էլեկտորատը` այս կամ այն «տեսքով»:
Մյուս կողմից, առանձնապես նյութական պայծառ օրեր չապրող կուսակցությունների համար սա ուղղակի գիլիոտին կլինի` ինքնուրույնության առումով, ինչի տակ նույնպես նուրբ հաշվարկ կա. Ծառուկյանի վերադարձը մնացած բոլոր քաղաքական, ոչ «նյութավոր» ուժերին կստիպի հավասար զգաստ լինել հանդեպ գերագույն խաղացողը` Սերժ Սարգսյանը: Որովհետև խաղն այդ դեպքում փոխվում է…. առաջին հերթին հօգուտ նրա:
Նա է դառնում բոլորի արբիտրը»:
«Իրատես»
ԱՄբո՚ջությամբ այսօրվա համարում։
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ ինչպես և կանխատեսվել էր, երեկվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչև -23 աստիճան ցրտի:
գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կնվազի: Երևանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին’ հազիվ կհասնի +3+4 աստիճանի:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում ևս ջերմաստիճանը այդքան կնվազի, Սուրենյանը պատասխանել է. «Երեկ Հայաստանից մոտ 300 կմ հյուսիսով անցել են մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ: Ես նշել եմ, որ եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Դրանք ներխուժել են Վրաստան առաջացնելով ուժեղ փոթորիկ»։
«Հայկական Ժամանակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
«Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են: Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Համեմատության համար նշենք, որ այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:
Այսինքն՝ թանկացել է 15 տոկոսով: Եվ ուրեմն, ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, խանութներում այն թանկացել է 15 տոկոսով: Շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, եւ շաքարի գնի նման պատկերը տեսականորեն ամբողջությամբ գտնվում է Արտակ Շաբոյանի ղեկավարած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «տեսահորիզոնում»: Թե որքանով այդ հանձնաժողովըարդյո՞ք, դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե որքանով հետեւողականորեն ու խիստ կլինի այդ հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխի` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) «վարած» այսպիսի «գնային քաղաքականության» նկատմամբ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Կադրային փոփոխություններ ծրագրել էին դեռ այս տարվա փետրվար ամսին, որպեսզի անցումը կտրուկ չլիներ: Այդ ժամանակ Արմեն Գևորգյանը պետք է դառնար ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ՝ փոխվարչապետ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` Վերահսկիչ պալատի ղեկավար, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` Քաթարում դեսպան: Սակայն Վաչե Գաբրիելյանը կտրուկ դեմ է եղել իր ՎՊ տեղափոխվելուն:
Նույն աղբյուրների փոխանցմամբ` այս նոր կառավարությունը ևս վերջնական չէ, 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքեր:
Նախարարական աթոռը կթողնի նաև Արփինե Հովհաննիսյանը՝ դառնալով պատգամավոր` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ակնկալիքներով, իսկ նրա հոգևոր «հայր» Դավիթ Հարությունյանի սպասումներն առնչվում են ԱԺ փոխնախագահի «պորտֆելին»»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ շուտով բացահայտելու է Գյումրիի հուդաներին: Ի պատասխան՝ Շիրակի մարզպետն ասել էր, որ հուդան իր իմանալով մեկն է եղել, այն էլ՝ Շիրակի մարզում չի եղել: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք հետաքրքրվեցինք՝ ե՞րբ եք բացահայտելու հուդաներին և ո՞ւմ մասին է խոսքը:
Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ ինքն էլ գիտի, որ միակն է եղել Հուդան, պարզարպես դավաճաններին նկատի ունի. «Իսկ դավաճանները, չեմ կարծում, մեկն են: Հունվար ամսին դատաքննությունը սկսվելու է:
Ես դիմել եմ դատարան, որպեսզի իմ անձի հետ կապված այդ ճղճիմ զրպարտությունը վեր բարձրացնեմ, և այն վիրավորանքը, այն տեսանյութը, որ տարածվեց, բոլոր փաստարկները կան, որ ակնհայտ նենգություն էր իմ անձի նկատմամբ, իրականության հետ ոչ մի աղերս չուներ: Բոլորիդ աչքերի մեջ նայեյով՝ ասում եմ՝ ես որևէ գործով որևէ անգամ դատապարտված չեմ եղել»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կարեն Կարապետյանի հետ բիզնեսից գործադիր տեղափոխված «տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Այս պահին նախագահականում լուրջ մտահոգություններ կան առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի շուրջ։ Լևոն Ալթունյանն, օրինակ, պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի» համար արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի։
Կարեն Կարապետյանը դեմ է իր մարդկանց դեմ սկսված արշավին։ Նա անցանկալիների իր ցուցակն է ներկայացրել նախագահականին։ Վարչապետը դժգոհ է Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանի և Արտեմ Ասատրյանի աշխատանքից, որոնք ըստ էության պարտադրվել են նրան։ Այս պահին բոլոր վեցն էլ պահպանում են իրենց դիրքերը լարված կոմպրոմիսի հաշվին»։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Լրատվամիջոցների ղեկավարների հետ նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչ հանգամանքներում են այդ օրը վիրավորվել 6 զինվորներ, որոնցից 2-ը անհետաձգելի բուժօգնություն են ստանում Երեւանի Մուրացանի հոսպիտալում: Նախարարը հերքեց՝ ասելով, որ նման միջադեպ չի եղել, համենայնդեպս, իրեն այդպիսի բան չեն զեկուցել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գեւորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ:
Իսկ ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ վիրավորում են ստացել, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը, ճշտումեր անելուց հետո, հակիրճ պատասխանեց. «Ձեր կողմից հիշատակված միջադեպը, ըստ որի՝ վեց զինծառայող է վիրավորվել, տեղի չի ունեցել: Իսկ նշված երկու զինվորականները վիրավորում ստացել են երկու տարբեր հանգամանքներում, երկու տարբեր օր: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեւորգ Դադասյանի աչքը հեռացրել են: Իսկ թե ինչ հանգամանքներում են վիրավորվել, հուսանք՝ պաշտոնապես երբեւէ կհայտնեն»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.