29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է միայն ամբողջ քաղաքական հենարանի փոփոխության դեպքում»։ Միաժամանակ, Զուրաբյանը ՀՀԿ-ն անվանել է կոռումպացված ճահիճ, որը կլանում է իշխանությանը։ «Հանրապետականը մի ճահիճ է, կոռումպացված ճահիճ, որն ունի իր կանոնները։ Անկախ նախնական, փիառական նախաձեռնություններից կամ պլանավորումից, այդ կանոնները գործում են և կլանում են այդ ճահճի մեջ բոլորին։ Այդ համակարգը չի կարող հանդուրժել որևէ ոչ համակարգային երևույթ»,- ասել է նա` հավելելով. «Ես չգիտեմ կոնկրետ մեխանիզմը՝ պարտադրվել է, ակնարկվել է, թե ինքն է հասկացել, որ գործելու համար այլ ճանապարհ չկա, բայց կատարվել է այն, ինչ որ ակնհայտ էր մեզ համար ի սկզբանե։ Ով էլ լինի վարչապետ, նա պետք է գործի՝ հենվելով առայժմ նաև նախագահի ինստիտուտի վրա և Ազգային ժողովի մեծամասնություն հանդիսացող քաղաքական հենարանի վրա։ Դա նշանակում է, որ ինչքան էլ նա փորձի թփրտալ, քայլեր անել, ինչ-որ պահից նա բախվելու է այդ քաղաքական հենարանի հետ և ստիպված է ընդունել քաղաքական հենարանի կանոնները։ Նա ասում է՝ ես պատրաստ եմ փոխել, կամ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է փոխել և փոխվել։ Մենք առայժմ տեսնում ենք միայն մեկ բան՝ Հանրապետականը չի փոխվում, բայց մնացած բոլորը փոխվում են՝ կլանվելով այդ ճահճի մեջ։ Եվ սա ևս մեկ անգամ ամբողջ ակնհայտությամբ ցույց է տալիս, որ Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է, եթե փոխվի ամբողջ քաղաքական հենարանը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ՝ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:
Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրուկ հզորացրել է իր խոզաբուծական ֆերմաները: Խոզի մսի մթերման գնի նվազման պատճառով ֆերմերները չեն ստանալու իրենց ակնկալած եկամուտները: Նրանք հույս ունեն, որ գոնե Ամանորի նախաշեմին կկարողնան արագ իրացնել իրենց արտադրանքը, բայց պատկերացում չունեն, թե ինչ են անելու դրանից հետո: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մթերման ցածր գինը խոզաբուծությունը դարձնում է անեկամտաբեր»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է, ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար, ապա՝ 21, 25 եւ 29 հազար դրամներ: Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդա»-ն տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է 17 հազար դրամ:
7 հազար 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետեւյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ եւ պլանշետ:
Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանy 2014 թվականին ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից, որպեսզի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաև իր ներդրումը:
Հիմա Սամվել Կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում: Մեծ դերակատարում ունի նաև նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու մեջ:
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, հաջորդ ԱԺ-ի համար դիտարկվում է խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջինս 2014 թ. Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հրապարակային հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, հենց Հովիկ Աբրահամյանի ապաշնորհ վարչապետությունը «չսպասարկելու» համար:
Կարեն Կարապետյանը համարվում է Մոսկվայի մարդը, այժմ էլ անթաքույց պնդում է, որ պատրաստ է ԱԺ նախագահ աշխատել թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, թե հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։
«168 ժամ» թերթը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հետ. «Այն, ինչ պետք է արվի, հետևյալն է՝ պետք է ոսկե միջին գտնվի, այսպես կոչված, Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև։ Երևանն ասում է, որ հավանում է Կազանի փաստաթուղթը, Բաքուն ասում է՝ Մադրիդի փաստաթուղթը, թեև սկզբնական փուլում Բաքուն այն չէր ցանկանում ստորագրել։ Ես կարծում եմ, որ համանախագահներն իրենց առաջնորդների՝ նախագահների հետ իմաստուն կգտնվեն, եթե առաջ մղեն այն, ինչ նախագահ Պուտինն առաջարկեց Սանկտ Պետերբուրգում, որի էությունը կայանում էր հետևյալում՝ մեղմացնել այս երկու մոտեցումների միջև առկա տարբերությունները։
«Հիմնական տարբերությունները հետևյալն են՝ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր։ Բայց անիմաստ է խոսել համաձայնագրի կետերի մասին, եթե նախագահները ժամանակ չեն անցկացնում միմյանց հետ և չեն վերականգնում վստահությունը միմյանց միջև»,- ասել է Բրայզան ու հավելել. «Եթե դա տեղի չունենա, ոչ մի կողմն իրեն վստահ չի զգալու զիջումներ անելու համար, և հայտարարությունները լինելու են քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ Նախագահները պետք է նստեն ու համանախագահների հետ խոսեն»:
«168 ժամ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթի խմբագիրը գրում է. «Զրուցակիցս մեծ հիմնարկի ղեկավար է, հանրապետությունում հայտնի անձնավորություն։ Իմանալով, որ «Հրապարակի» խմբագրի հետ է խոսում, որոշում է մի քանի դիտարկումներ հայտնել ինձ՝ հազար դրամների աղմկոտ նախագծի, բանակում տիրող վիճակի եւ այլ թեմաներով։ Ասում է՝ դեմ չէ այդ նախագծի գոյության իրավունքին, եթե պետությունը չի կարողանում մեր սահմանապահների, մեր զինվորների մասին հոգ տանել, ոչ մի վատ բան չկա դրանում, որ հասարակությունն իր վրա վերցնի այդ հոգսը։
Ապշած է Ազգային ժողովի պատգամավորների «փարիսեցիությունից», որոնք կոռուպցիայի, գողության ապացույցներ էին պահանջում, հայտարարում էին, որ «չկա փաստ՝ չկա կոռուպցիա»։ «Ո՞վ չգիտի, որ գողանում են եւ ամենից շատ՝ բանակում»,- ասում է զրուցակիցս։ Ով կասկածում է, թող գնա Վահագնի թաղամաս, եւ վրդովված պատմում է Սեյրան Օհանյանի քառահարկ դղյակի մասին։
Ասում է, որ ի սկզբանե Հովնանյաններն այստեղ որոշակի չափանիշներ էին սահմանել՝ 6 տիպային նախագծեր էին մշակել, որից բնակիչն ընտրում էր մեկը։ Պաշտպանության նախկին նախարարը որոշել է 7-րդն «ընտրել» եւ մի քանի հողամաս միմյանց կպցնելով՝ ահռելի տուն կառուցել։ Ես մեղմորեն նկատում եմ, որ դղյակները մեզանում նորույթ չեն՝ գնացեք Մոնումենտ»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
««Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ընտրությունների նախօրեին ձեռնամուխ լինել ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին: ՀՎԿ-ն առաջիկայում ԱԺ օրենքի նախագիծ կներկայացնի, որով առաջարկում է ավանդների փոխհատուցումը տրամադրել նաեւ ավանդատուների ժառանգներին:
Այստեղ միակ խնդիրը, որ խոչընդոտում էր ավանդները վերադարձնելուն, այդ ավանդները չստացած ժառանգների իրական թիվը չիմանալն էր։ Այդ հարցը լուծելու համար էլ օրերս հեռուստահարցազրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել քաղաքացիներին՝ իրենց տվյալները փոխանցել ՀՎԿ մոտակա գրասենյակներ, որպեսզի դրանք ամփոփվեն, եւ գործընթացն սկսվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
«Նոյեմբերի 20-ին հերթական սպանությունն է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում: Հրազենային վիրավորումից մահացել է 52-ամյա Սամվել Արշակյանը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Համաձայն բժշկական տեղեկանքի՝ հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4 սմ վերև և ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում: Ս. Արշակյանը սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից: Հարուցվել է քրգործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Պաշտոնապես չի հաղորդվում՝ կա՞ կասկածյալ կամ հետախուզվող անձ, նշվում է միայն, որ իրականցվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ կա կասկածյալ: Թերթի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Լուկաշին փողոցի 24-ամյա բնակիչ Աշոտը: Սույն երիտասարդը բնակվել է սպանվածի հարևանությամբ: Ու պարզվում է, որ կատարվածը խոր արմատներ ունի: Լուկաշին փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կասկածյալի և սպանվածի միջև տարիներ առաջ տարաձայնություններ են եղել, որոնք կապված էին Ս. Արշակյանի որդիների հետ: Ասել է, թե տաքարյուն երիտասարդները տարիներ շարունակ չլուծված խնդիրներ են ունեցել, որը ողբերգությամբ է ավարտվել: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ գնդակն իրականում «ուղղված է եղել» սպանված տղամարդու որդիներին, որոնք, ըստ շրջանառվող գնահատականների, հայտնի են իրենց կռվարար համբավով: Ըստ երևույթին, հայրը տուժել է որդիների պատճառով: Այս վարկածը դեռևս պաշտոնապես ճշտել չհաջողվեց, սակայն համառ լուրերն այն մասին, որ դժբախտության պատճառը եղել է չպարզված հին կռիվը, հիմնական վարկածներից մեկն է:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ կասկածյալը ապահովված ընտանիքի զավակ է: Շրջապատում հայտնի է իր հղփացած պահվածքով: Տեղեկություններ կան, որ երիտասարդը եղել է ոստիկանության ակադեմիայի սաներից:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, որի ընթացքում Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերի սկզբին համացանցում արված գրառման եւ դրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում:
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Քննչական կոմիտեում պնդել է իր հայտարարությունները.
– Այո, ես հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվեցի, նշեցի, որ սա մասնավոր դեպք է, բայց այս դեպքը չէ միայն, շատ նման դեպքեր կան, ուղղակի այս պահին նրա մասին է խոսք գնացել:
– Պարոն Բադասյան, խոսքը Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ հայտարարությունների մասի՞ն է:
– Այո, դա որպես մասնավոր դեպք ներկայացրի, որովհետեւ այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, միայն դա էր վատ: Ամեն տեղ էլ կա նման բան:
– Դուք շուրջ 5 ժամ հարցաքննվել եք: Այդ ընթացքում միայն այդ հայտարարությունների շո՞ւրջ են եղել հարցերը:
– Եթե այդքան երկար է տեւել, դա խոսում է այն մասին, որ մատների արանքով չեն նայում գործին, հանգամանալից փորձել են զբաղվել, օբյեկտիվ նյութեր հավաքել:
– Դուք նշում եք, որ միայն Մովսես Հակոբյանը չէ, որ չարաշահումներ է անում: Պատրա՞ստ եք փաստեր ներկայացնել նաեւ մյուսների վերաբերյալ:
– Ես պատրաստ եմ, բայց այս մեկը հորով-մորով անենք, հետո մյուսներին կանցնենք:
– Իսկ դուք անուններ կասե՞ք, ո՞ւմ մասին է խոսքը բացի Մովսես Հակոբյանից:
– Ես քննչականին անուններ հայտնել եմ, բայց հիմա չեմ ուզում հայտնել, որովհետեւ կարող է ես հայտնեմ, գիշերը նրանցից մեկը փախչի եւ ազատվի պատասխանատվությունից:
– Խոսքը գեներալների մասի՞ն է:
– Այո: Հետո գեներալները տեսնում՝ նեղանում են, ասում են իմ անունը տվել ես, էսինչի անունը չես տվել: Ես էլ վատ եմ զգում, որ բոլորի անունը չեմ կարողանում տալ ու նեղացնում եմ մարդկանց: Դրա համար ես նաեւ լավ գեներալների անունները չեմ տալիս. մտածում եմ ոմանց կմոռանամ, կմտածեն, թե իրենց մասին վատ կարծիք ունեմ:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անձամբ ես կողմ եմ ռուսաց լեզուն Հայաստանում զարգացնելուն: Ինչպես եւ այլ լեզուները, որոնցով խոսում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, եւ որոնցով կա լայնածավալ գրականություն՝ անգլերենը, չինարենը, գերմաներենը, ֆրանսերենը: Ես, որպես ուսանող, որը սովորել է 1978-1983 թվականներին, հսկայական առավելություն ունեմ այսօրվա հայաստանցի ուսանողների մեծամասնության համեմատ, որովհետեւ կարող էի մասնագիտական գրականություն կարդալ ռուսերեն: Կասկածում եմ, որ անգամ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներն այսօր այնքան շատ են կարդում անգլերեն, որքան մենք կարդում էինք ռուսերեն:
Ես կողմ եմ, որ զարգանա հատկապես ռուսերենը, նաեւ այն պատճառով, որ մեծ գեղարվեստական եւ բարոյական ներուժ եմ տեսնում ռուս գրականության մեջ եւ վստահ եմ, որ շատ բան կկորցնեի, եթե բնագրով չկարդայի այդ գրականության դասականների գործերը:
Բայց երբ ռուսաստանցի չինովնիկներն են ասում՝ զարգացնենք ռուսաց լեզուն հետխորհրդային տարածքում, նրանք բացարձակապես այլ բան նկատի ունեն՝ աշխատենք, որ այդ լեզվին պետական կարգավիճակ տրվի: Եթե նրանք կարող են ազդել հետխորհրդային երկրների իշխանությունների վրա, ապա դա արվում է իշխանության միջոցով, եթե ոչ, ապա գործի են անցնում այլ հասարակական եւ քաղաքական ուժերը: Ի՞նչ է նշանակում «պետական կարգավիճակ»՝ որ հայ չինովնիկը կարողանա թղթաբանությամբ զբաղվել երկու լեզուներո՞վ: Որ հայ ծնողները կարողանան հայ երեխային ռուսական դպրո՞ց տանել: Որ հայերեն չիմանալը եւ ռուսերեն խոսելը համարվի «արիստոկրատիզմի» ինչ-որ մի տեսա՞կ:
Այդ ամենը մենք անցել ենք՝ շատ խոսելն անգամ անիմաստ է, որովհետեւ դրան հնարավոր չէ վերադառնալ: Խնդիրն այն չէ՝ Սովետը լավ էր, թե վատ, խնդիրն այն է, որ «եվրասիական նախագծերը», ի տարբերություն խորհրդայինների, իրենց մեջ չեն պարունակում քաղաքակրթական որեւէ առավելություններ դրանց մասնակիցների (այդ թվում, բնականաբար, նաեւ Ռուսաստանի) համար:
Դա չի նշանակում, որ երբեք, ոչ մի տեղ չպիտի լինեն պաշտոնական կարգավիճակ ունեցող երկու կամ ավելի լեզուներ: Օրինակ՝ Կանադայի Սահմանադրությամբ՝ նման կարգավիճակ ունեն անգլերենն եւ ֆրանսերենը, որոնցով խոսում են բնակչության, համապատասխանաբար, 67,1 եւ 21,5 տոկոսը: Դա նշանակում է, որ բոլոր դաշնային օրենքները պետք է ընդունվեն երկու լեզուներով, իսկ պետական մարմինները պարտավոր են իրենց ծառայությունները մատուցել թե անգլերեն, թե ֆրանսերեն՝ քաղաքացու ցանկությամբ: Հիմա համեմատենք Հայաստանի հետ, որտեղ ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են՝ բնակչության 1,2 տոկոսը, մնացածը մեկ տոկոսից պակաս են:
…Ռուսաստանի իշխանական վերնախավի մոտ կայսերական ֆանտոմային ցավեր են: Ոչինչ, տաք պահեք՝ կանցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.