29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կանոնակարգ օրենք է փոխում, որով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով: Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է այս փոփոխության նպատակը: Դե իհարկե այս փոփոխության նպատակը ուրիշի փոխարեն քվեարկությունը այսպես ասած՝ օրենքի ուժով իրականացնելն է: Բանն այն է, որ չնայած մեծամասնությանը, ՀՀԿ-ականների մի մեծ մասը շատ հաճախ չի ներկայանում լիագումար նիստերին եւ առաջանում է քվեարկությունների տապալման ռիսկ, որն էլ չեզոքացվում է ուրիշի փոխարեն քվեարկելով՝ բացակաների փոխարեն: Սա պարբերաբար աղմուկի պատճառ է դառնում եւ ամեն մի նման քվեարկություն կարող է գտնվել չեղյալ հայտարարվելու ռիսկի տակ: Իսկ նոր խորհրդարանում այս հարցը կարող է էլ ավելի սուր լինել, քանի որ ՀՀԿ-ն ըստ ամենայնի 2017 թվականին չի կարող ապահովել բացարձակ մեծամասնություն ինչպես այժմ, եւ այդ պարագայում ամեն մի բացական կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Եվ այդ իսկ պատճառով, Հանրապետականն արդեն այժմ, քանի դեռ ունի ցանկացած օրենք անցկացնելու բացարձակ մեծամասնություն, փորձում է լուծել հարցերը եւ կանխարգելել նոր խորհրդարանում նման ռիսկերը: Այս իրողությունը նաեւ ի ցույց է դնում մեկ ուրիշ իրողություն կամ սպասվելիք գործողություն: Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են կուռ, պատրաստված, բանիմաց, գրագետ մարդկանցով համալրված թիմով: ՀՀԿ-ի ներկայիս կանոնակարգային նախաձեռնությունը հուշում է, թե իրականում ինչով է մասնակցելու ՀՀԿ-ն ընտրություններին:
Համենայն դեպս մասնակցելու է այնպիսի մարդկանցով, որոնք շարունակելու են բացակայել խորհրդարանական աշխատանքներից եւ որոնց հաճախելիությունը լինելու է մեղմ ասած՝ կասկածելի: Եվ հենց այս նկատառումից ելնելով է, որ ՀՀԿ-ն այսօր փորձում է անցկացնել այդ օրինագիծը, վաղը փաստի առաջ չկանգնելու համար: Այսինքն, սրանով իսկ պարզ է, թե ինչ կոնտինգենտ է ՀՀԿ-ն բերելու խորհրդարան 2017-ին, կամ գուցե թողնելու խորհրդարանում: Այսպես ասած՝ խորհրդարան չհաճախողների կոնտինգենտը՝ մարդիկ, որոնք ոչ միայն օրենք գրել չգիտեն, ոչ միայն սեփական անունը գրել չգիտեն, եւ նրանց մասնակցությունը խորհրդարանական նիստերին հոգեկան տառապանք է իրենց համար, այլ նաեւ հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ օրենք են քվեարկում, պետք է կողմ, թե դեմ քվեարկեն: Ահա եւ նման դեպքերի համար էլ փորձում են ապահովագրվել հետագա կազուսներից»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«2012 թվականին ՀՀ կառավարությունը 124 միլիոն դրամ (350 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան գնելու նպատակով: Երեկ «ՀԺ»-ն արձանագրեց, որ Երևանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաև վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դռները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները մարդիկ հոգում են այդ «կառույցի»՝ դրա համար չնախատեսված մի հատվածում:
Զուգարանի տարածքում գարշահոտություն է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին զեկուցվել է խնդրի մասին: Նախարարությունից սպասում ենք տեղեկատվության: Նշենք, որ բիոզուգարանների տնօրինման ձևի և շահագործման իրավունքը տրամադրվել է Հայաստանի մրցունակության հիմնադրամին: Այս բիոզուգարանները տարիներ շարունակ եղել են բյուջետային միջոցները փոշիացնելու ամենացցուն օրինակներից»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են ոչ միայն գազի ոլորտի եւ ՀԷՑ-ի 7 հազար աշխատակիցներ, այլեւ նրա գլխավոր խորհրդական, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ինչպես նաեւ վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը, որն այնքան էլ նորեկ չէ ՀՀԿ-ում եւ երկար տարիներ ՀՀԿ-ի շտաբում ընտրությունների ժամանակ համակարգել է լրատվական դաշտը, բայց, փաստորեն, կուսակցությանը չի անդամագրվել:
Ըստ որոշ լուրերի` նա տեղ կգտնի նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր այս պահին կանանց «անշլագ» է, որովհետեւ, ճիշտ է՝ կանանց ներկայությունն այս ընտրություններում մեծացվել է, սակայն պատգամավորների թիվն է քչացել, ու նաեւ կոալիցիաներ ստեղծելու հեռանկարով են թիմերը գնում ընտրությունների, ուստի ՀՀԿ կանանց կորպուսում «միսկրծոցին» մի ուրիշ թափ է հավաքել:
Ըստ մեր աղբյուրների` առաջին հնգյակում կլինեն Հերմինե Նաղդալյանը, երկրորդում` Հրանուշ Հակոբյանը, երրորդում` Արփինե Հովհաննիսյանը, որը ոչ միայն դարձավ ԳՄ անդամ, այլեւ պայքարում է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար»:
Հրապարակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հանրապետական կուսակցության համագումարն ու դրա ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ի թիվս բազմաթիվ շերտերի, իսկ գուցե ոչ թե՝ ի թիվս, այլ առաջին հերթին՝ խաղի կանոնների, դե ֆակտո գոյություն ունեցող կանոնի արձանագրում էր։
Ընտրություններից առաջ ու ընտրություններին ընդառաջ։ Կանոնը՝ ՀՀԿ-ի ոչ միայն ֆորմալ ու ոչ միայն ներկա իշխող լինելու հանգամանքն է, այլ նաև ընտրություններում նրա դոմինանտության պահպանման հաշվարկը։
Համոզմունքի նման ներկայացվող հաշվարկը։ ՀՀԿ համագումարում հնչած բոլոր ելույթներում 2017-18 թվականների մասին խոսվում էր այնպիսի հնչերանգով, կարծես ՀՀԿ-ի հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված ու ապահովված է։
Հասկանալի է՝ դա նաև քարոզչական հնարք է։ Սակայն շաբաթ օրը հնչած ելույթներից ու մարզահամերգային համալիրում թևածած մթնոլորտից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների համար դա ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ քարոզչություն է, այլ հոգեբանություն, ինքնաներշնչանք՝ անկախ ամեն ինչից ընտրություններում հաղթելու ու իշխանությունը շարունակելու վերաբերյալ։ Դա, իհարկե, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ձևավորված ու արմատացած հոգեբանություն է, որը վտանգավոր հոգեբանություն է, որովհետև առանց այն էլ ճահճացած իշխանությունն էլ ավելի ճահճացնող հոգեբանություն է ու հասարակությունից առանց այն էլ կտրված իշխանությունն էլ ավելի կտրող հոգեբանություն է։
ՀՀԿ-ի համագումարի այդ տոնայնությունը նաև Հայաստանում ընդդիմության ֆունկցիոնալ բացակայության կամ կիսատության կամ անլիարժեքության կամ անգործության վկայությունն էր։
Տարիներ շարունակ, մինչև վերջին շրջանը, քաղաքական օրակարգը կամ էականորեն ձևավորվում էր ընդդիմության կողմից, կամ նվազագույնն ընդդիմությունն այդ օրակարգի վրա զգալի ազդեցություն էր ունենում՝ պարտադրելով իշխանությանը հաշվի նստել դրա հետ։ Հիմա փոխվել է նաև այդ կանոնը։
Կամ փոխվել է այդ կանոնը, դրա համար փոխվել է մնացած ամենայնը։ Ընդդիմությունն այլևս ոչ միայն թեկուզ աննշան չափով չի ազդում քաղաքական օրակարգի ու զարգացումների տրամաբանության, ընթացքի վրա, այլ գրեթե ամբողջությամբ տեղավորվում է իշխանական օրակարգի շրջանակներում։ Այս ընթացքի շարունակությունը պետության համար միայն վտանգավոր է ու միայն կործանարար է, որովհետև էլ ավելի է նպաստելու իշխանության, իշխող կուսակցության ու պետության նույնականացմանը, ինչի ցուցադրություն էր նաև ՀՀԿ-ի վերջին համագումարը։
Այդուհանդերձ, որքան էլ այսօր կարող է թվալ, որ ամեն ինչ անցնելու է հենց իշխանության գծած սցենարով, ու, որ իշխանության ինքնավստահությունն արդարացված է, առջևում խորհրդարանական ընտրություններ են։ Դրանց ընդդիմության համարժեք մասնակցության, ոչ թե նոմինալ մասնակցության, այլ հասարակության հետ կոմունիկացիա ապահովող ձևաչափով մասնակցության դեպքում կարող է փոխվել խաղի այն կանոնը, որը ՀՀԿ-ին հնարավորություն է տալիս զգալ և գործել՝ որպես միակուսակցական համակարգի, կամ որ նույնն է՝ պետության սեփականատեր։
2017 թվականի ընտրությունները գուցե ընդդիմության ու պետության վերջին շանսն են»:
«168 ժամ»
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ «1ՕՕՕ դրամի օրինագիծը» իսկապես անհրաժեշտ է և օգտակար, քանի որ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքները դժվար կացության մեջ են: «Շատերն օրինագծի բացասական կողմերն են տեսնում, բայց դա իրենց կարծիքն է:
Իհարկե, բացասական կողմերը ճիշտ են մատնանշում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ինչպես է լուծվելու ստեղծվելիք հիմնադրամի հանդեպ հանրության վստահության բացակայության խնդիրը:
Խնդրեցինք կարծիք հայտնել նաև այն մասին, որ ըստ որոշ ազատամարտիկների՝ պետք է կենտրոնացնել կամավորական ուժերը և պատրաստ լինել Ադրբեջանի հարձակմանը: «Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ։ Ուղղակի այստեղ պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք, ոչ թե ինքնուրույն թողնենք գնան»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը»,–գրում է թերթը։
Առավոտ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀԿ համագումարից առաջ պատասխանելով այն հարցին, թե անդամագրվելով ՀՀԿ-ին` ինքը կիսո՞ւմ է նաև տեղի ունեցած թալանի պատասխանատվությունը, վարչապետ Կարեն Կարապետյանը բարկացած հայտարարել է` «ո՛չ, չեմ կիսում թալանը»։
«ՉԻ»- Կարեն Կարապետյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող կիսել թալանը, որովհետև դա, այսպես ասենք, Սաշիկի գործառույթն է։ Բայց մեզ այլ հարց է հետաքրքրում` վարչապետը հարցի՞ց է բարկացել, թե՞ նրանից, որ այդ թալանը չի կիսում։ Կամ գուցե նա չի կիսում այն տեսակետը, որ ՀՀԿ-ն թալանո՞վ է զբաղված։ Բայց հենց ինքն էր խոսում տնտեսության ծանր վիճակի մասին, կոչ անում վերացնել պրիմիտիվ գողությունները, պայքարել մենաշնորհների դեմ և այլն։ Իսկ այդ ամենը միասին կոչվում է թալան։ Թե՞ Կարեն Կարապետյանը պատասխանատվությո՛ւնը չի կիսում։ Բայց այդ դեպքում նրան շատ արագ պաշտոնանկ կանեն, որովհետև իրեն հենց պատասխանատվություն կիսելու համար են վարչապետ նշանակել։
Այնպես որ` վարչապետի զայրույթն ըստ երևույթին «ընդհանուր բնույթ էր կրում»։ Նա պարզապես սրտնեղել է այն վիճակից, որում հայտնվել է, և վերջ։
ՉԻ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում ։
«Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո եւս 7000 քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։
Կասկածի տակ չդնելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ սիրուց ու համակրանքից չեն գնացել այդ քայլին։
Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր եւ լրացվում հենց տեղում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը մոտ 800-ով: Արդեն անցել է 5 ամիս, սակայն կրճատված մեքենաների մեծ մասն աճուրդային կարգով չի վաճառվում: Պաշտոնական հրապարակումներից Armtimes.com-ն առանձնացրել է մի շարք մեքենաների աճուրդների չկայացած լինելու փաստերը:
Օրինակ՝ ՀՀ ոստիկանությանն ամրացված և հետագայում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին փոխանցված և օտարման ենթակա գույքի ցանկում առկա 34 ավտոմեքենայից վաճառվել է ընդամենը 5-ը:
Վաճառված մեքենաներն են՝ «ՎԱԶ 21213», «ՈՒԱԶ-31514», «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 2121», «ԿԱՎԶ-3271»:
Այս մեքենաներից «ամենատարեցը» արտադրված է 1991 թվականին: Այսինքն՝ 25 տարեկան է: Կա նաև 2003 թվականի արտադրության մեքենա վաճառվածների մեջ: Մեքենաներից 2-ը վաճառվել են սեպտեմբերին, երկուսը՝ հոկտեմբերին և մեկը՝ նոյեմբերին: Սա էլ փաստում է, որ այդ մեքենաներն այնքան անպիտան են և անպիտան լինելով թանկ, որ որևէ գնորդի չի գրավել այդ աճուրդը:
Ասվածի ապացույց կարող ենք նշել աճուրդի հանված ընդամենը մեկ մեքենա (մյուսները չնչին տարբերությամբ են վաճառքի հանվել): Օրինակ՝ «ՎԱԶ 21061» (պետհամարանիշը՝ 045 ՈՍ 07) ավտոմեքենան սեպտեմբերի 19-ին աճուրդի է հանվել օգոստոսի 18-ին գնահատված 15 հազար դրամ մեկնարկային գնով, այն չի վաճառվել աճուրդում, կրկին աճուրդի է հանվել է հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկային 12 հազար դրամ գնով, հոկտեմբերի 19-ին՝ 9600 դրամով, նոյեմբերի 3-ին 7680 դրամով, նոյեմբերի 18-ին արդեն 6144 դրամով, իսկ դեկտեմբերի 5-ին սպասվող աճուրդում նույն մեքենային մեկնարկային գինը սահմանվել է 4916 դրամ, իսկ աճուրդի նախավճարը սահմանվել է 246 դրամ:
Այսինքն՝ քաղաքացին կարող է վճարել 246 դրամ, մասնակցել աճուրդին և եթե այլ մասնակիցներ չկան, ապա 4916 դրամով կամ 4920 դրամով գնի 1990 թվականին արտադրված մեքենան: Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում այդ մեքենաները, պարզ է, դրանք անպետք են և ավելորդ բեռ, որը որպես կրճատում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր»:
«ՀԺ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Այս տարվա նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնաթող գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով ՊՆ որոշ գեներալների ապօրինի հարստացմանն ու բանակից գողություն անելու լուրերին, ամբիոնից հայտարարեց. «Ըսկի դատախազը ռիսկ չի անում անուն տա, ես որտեղի՞ց տամ: Վայ դրանց հերը պիտի անիծվի, դրանք պիտի պատժվեն, Աստված կպատժի»:
Այսպիսով, երկրի թիվ մեկ ամբիոնից պատգամավորը կասկածի տակ դրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համարձակությունը ու պաշտոնական պարտականություններն իրացնելու կարողությունը` հույսն Աստծո վրա դնելով: Գեներալ-պատգամավորը ՀՀ գլխավոր դատախազին հորդորել էր ՊՆ-ում կատարվող գողությունների հետքերով գնալ եւ «ճշտել»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ կհետեւի արդյոք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորի խորհրդին: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ տեղեկացրին. «ՀՀ գլխավոր դատախազությունը գործում է իր լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները: Դատախազությունը իրավական հիմք չպարունակող քաղաքական հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում»: Միանշանակ, գովելի է, որ դատախազությունում գիտակցում են իրենց լիազորությունները, բայց փաստ է, որ հայտարարվեց վախի մասին, ինչը որեւէ առարկայական քայլով դեռ չի հերքվել»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Իրատես de facto»-ն գրում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուի չհաստատման պատճառը կոնսենսուսի բացակայությունն է: Նախօրեին այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հայկական կողմը պնդում է, որ պետք է գործի ռոտացիայի սկզբունքը, և ՀԱՊԿ-ի ղեկավարությունն իրեն հանձնվի։
Ակնհայտ է, որ այն «արդարացումը», թե հարցի չքննարկումը պայմանավորված է Ղազախստանի նախագահի բացակայությամբ, այնքան էլ մոտ չէ իրականությանը։
Իսկ ո՞վ էր այն հայ թեկնածուն, որի թեկնածությունն առաջարկել էր հայկական կողմը, իսկ ՀԱՊԿ երկրները կոնսենսուս չէին ապահովել։ Թեև մամուլն այդ օրերին գրում էր, թե ամենահավանական թեկնածուն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, հայաստանյան իշխանություններն այլ թեկնածու էին առաջադրել։
«Մեր փոխանցմամբ՝ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Ստացվում է՝ ՀԱՊԿ անդամ որոշակի երկրների ղեկավարներ, քաղաքական նկատառումներից ելնելով, Խաչատուրովի «հացին վայիս են եղել», ինչից վերջինս բավականին նեղսրտել է, սակայն իշխանությունը հուսադրել է նրան, թե երբ էլ հարցը քննարկվի, նրա թեկնածությունն է ներկայացվելու»,- գրում է թերթը:
«Իրատես de facto»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.