29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է: Համենայն դեպս դա է ապացուցում պաշտոնական վիճակագրությունը` ԱՎԾ-ն: Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում էլ այդ ոլորտը ցույց է տվել 7.7 տոկոս աճ:
Տեղեկություններ կային, որ ծառայությունների ոլորտի երկնիշ աճերը տեղի են ունենում կազինոների հաճախելիության ավելացման հաշվին: Սակայն այս տեղեկությունները հաստատող պաշտոնական տվյալներ չկային: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է վիճակագրական տարեգիրքը, որտեղ այդ տվյալը անուղղակիորեն առկա է:
Այսպես, ՀՀ մարզերում եւ Երեւանում ծառայությունների ծավալը աճել է 2-5 տոկոսով կամ առավելագույնը 10 տոկոսով, եւ միայն Կոտայքում` մոտ 90 տոկոսով: Այսինքն, գրեթե կրկնապատկվել է: Իսկ Կոտայքում գտնվում է ամենախոշոր կազինոն` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլան»: Ուշագրավ է, որ անցած տարի մեր համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 200 միլիարդ դրամով, որից 37 միլիարդ դրամը ապահովել է միայն Կոտայքի մարզը իր ամենամեծ կազինոյով: Ստացվում է, որ մեր տնտեսության շոգեքարշը կազինոներն են»:
«ՀԺ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, որոշել է անվճար պահպանակներ բաժանել այդ տարածքի գյուղերի բնակիչներին՝ պատճառաբանելով, թե դրսից աշխատողներ են գալու եւ սեռավարակների տարածման վտանգ է առաջանալու։
«ՉԻ» — Եթե հաշվի առնենք, որ հանքերում «դրսից եկած» աշխատողները հիմնականում տղամարդիկ են լինելու, կարելի է ենթադրել, թե հանքավայրը շահազործողներն ինչ դեր են վերապահել տեղի բնակչությանը։ Իսկ եթե «դրսից եկածների» մեջ նաեւ կանայք են լինելու, ապա անհասկանալի է, թե ինչու են ը տեղացիներին բաժանելու։ Թող պոտենցիալ եկվորներն ինչքան ուզում են՝ իրար հետ բեղմնավորվեն:
Ամեն դեպքում՝ հանքավայրը շահագործողները փաստորեն ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլեւ մարդկանց: Մնում է հուսալ, որ տեղի բնակչությունը ճիշտ կընկալի նրանց «ուղերձներն» ու «մարտահրավերները» եւ անվճար պահպանակները կօգտագործի բուն նշանակությամբ՝ նրանց դեմ պայքարի շրջանակներում»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով՝ պետական գերատեսչություններում սպասվող օպտիմալացման պատճառով խուճապ է սկսվել, օրինակ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ 2 հազար հոգանոց աշխատակազմից կրճատվելու է 20-25 տոկոսը:
Օպտիմալացումների «թրի տակով» անցնելու է նաև փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, կրճատվում են բազմաթիվ մարզային կառույցներ, մի շարք վարչություններ են կրճատվում կամ միաձուլվում: Վարչապետը հարցը խիստ է դրել և նախարարներին ասել, որ իրեն թափուր հաստիքների ցանկը չբերեն: Այնպես որ, միջին չինովնիկները հուսահատ են, չգիտեն, թե ինչով են զբաղվելու»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Անձի նկատմամբ պետության պատասխանատվությունն առաջին տեղում է գտնվում»,- երեկ անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը և տեղեկություններին, թե հայկական կողմը վիրավորներ է ունեցել, հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա ասաց, որ ՊՆ-ն պարտավոր է հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տալ հստակ, օբյեկտիվ տեղեկատվություն. «Առնվազն պետք է հարազատներին իրազեկի նրանց որդիների վիրավորվելու հանգամանքի մասին, քանի որ միշտ էլ կան կասկածներ, որ կարող է. մարդու վիրավորվելու, առողջական խնդիրների, մահվան պատճառ դառնալ ոչ թե հակառակորդի կրակոցը, այլ կանոնադրական հարաբերությունների խախտումը, այլ անձանց կողմից անձի նկատմամբ ոտնձգությունը:
Ցանկացած հիմնավորում ու ձևակերպում, հղում ծառայողական կամ պաշտպանական գաղտնիքին տեղին չէ, երբ խոսքը վերաբերում է անձի առողջությանը: Անկախ նրանից՝ դուր է գալիս դա պաշտպանական գերատեսչությանը և նախարարի օգնականներին, մենք այդ պահանջը ներկայացնելու ենք և հետամուտ լինելու»,- ասաց իրավապաշտպանը»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Նախօրեին ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջ ձեռք՝ Ռուբեն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի հայտնի է Լֆիկի Բոգո մականունով։ Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է վերջինս ձերբակալվել, դեռ հայտնի չէ։
Մամուլում շրջանառվում է, որ այս ձերբակալությունը կարող է կապված լինել Սամվել Ալեքսանյանի երկու նախկին աշխատակիցների՝ Մոսկվայի բնակարանում կատարված սպանության հետ։
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Բոգոն մի քանի աղմկոտ քրեական գործերով այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է Գերմանիայում։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տարիներ շարունակ իմացել է այս մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել։ Ռուբեն Սիմոնյանը մի քանի այլ հայկական ու ռուսական անձնագրերով անարգել ճամփորդել է Սամվել Ալեքսանյանի հետ։ Նա մեծ սեփական ռեստորան եւ այլ վաճառատներ ունի Նորագյուղում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունների հաջորդ թիրախը մաքսակետերն են: Օրերս Վարդան Հարությունյանը Բավրայի մաքսայինի պետ է նշանակել Երեմ Մարգարյանին: Նա համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, սրընթաց կարիերայի համար պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին:
Հարկայինի մեր աղբյուրը մի ուշագրավ պատմություն հիշեց՝ կապված նորանշանակ պետի հետ: «2010-2011 թվականներն էին, Երեմ Մարգարյանը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ալրաղացի Լյովիկի «Ախթամար» հյուրանոցային համալիրում: Սակայն հրահանգվել էր սեփական մեքենաներով չգալ, բոլորը երկու օր պատանդ էին մնալու այդ տարածքում: Հյուրանոց ժամանելուց հետո անակնկալի եկանք՝ տեսնելով, որ սեմինարի մասնակից մոտ 40 բաժնի պետերը պետք է գիշերեն երկու հոգով՝ մեկ մահճակալի վրա:
Սա դուր չէր եկել աշխատակիցներին, իսկ սեմինարի կազմակերպիչը գիշերը բուռն «ջակուզի փարթի» էր կազմակերպել, վերջում էլ մոռացել ջուրը փակել: Արդյունքում ջուրը հոսել էր՝ վնասել հյուրանոցային համալիրի շենքը: Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրան կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում5
«Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկի՝ Պուերտա դել Սոլի տոնածառն արդեն երկրորդ տարին է, որ չի փոխվում: Մադրիդի քաղաքապետարանը շռայլություն է համարում անպատեհ ծախսեր անելը տնտեսական ճգնաժամ, արտագաղթ և աշխատատեղերի խնդիր ունեցող երկրում:
Ի տարբերություն Մադրիդի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանը մեր մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար ամեն տարի 18-20 միլիոն դրամ է ծախսում: Ճիշտ է, ասում են՝ այդ գումարի մի մասը տրամադրում են բարերարները, բայց քաղաքապետարանի բյուջեից էլ են, այնուամենայնիվ, միջոցներ ծախսվում: Այս տարին էլ, թերևս, բացառություն չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը Իսպանիայից բարեկեցիկ ու հարուստ է և Երևանն էլ խնայողության խնդիր չունի»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել: Սրան զուգահեռ, Հայաստանից սկսվել է նաև օտարերկրյա կապիտալի մեծ արտահոսք: Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին՝ 80.2 մլրդ դրամ:
ԱՎԾ տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի նաև 35.7 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել, ընդ որում Հայաստանից իր կապիտալը հանած երկրների մեջ առաջատարը ՌԴ-ն է, երկրորդ տեղում՝ Լիբանանը:
Այս ցուցանիշները հերթական վկայությանն են այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է օրհասական վիճակում և սա այն դեպքում, երբ իշխանությունները պարբերաբար խոսում են ներդրումային միջավայրի բարելավման մասին, անգամ՝ արդեն մեկ տարի է կառավարությունն ընդունել է «Հայաստանում ներդրումային քաղաքականության հայեցակարգ» անվանումով փաստաթուղթ, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում»,–գրում է թերթը։
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Առաջիկա օրերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում: Իսկ նախագահնե՞րը, հարցրինք մեր զրուցակցին։ «Դեռ հաստատ չէ»:
Ի դեպ, ՀՀԿ ԳՄ-ի հետ հանդիպումներին երբեմն-երբեմն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան բանակցային գործընթացից «փշուրներ» են պատմում, որպեսզի «ծերերին» չթվա, թե Նալբանդյանն իր «պոստին քնած» է և ոչինչ չի անում, բացի «բիզնես դասով թռչելուց»։
«Նալբանդյանը Քերրի-Պուտին հանդիպման ժամանակ ասել է. քանի որ արդեն իսկ Կասպրշիկի առաքելության` հետաքննական հնարավորությունների ընդլայնման բյուջեն հաստատվել է, սարքերի մասով որոշումը կայացվել է, արդյո՞ք ժամանակը չէ նաև, որ ԵԱՀԿ-ն հստակեցնի, թե ով է իրականում խանգարում, որ այդ ամենը կյանքի կոչվի, և ով է առավել շահագրգիռ հարցը ռազմական ուղով լուծելու հարցում։ Նալբանդյանի ասածին Քերրին համաձայնել է, իսկ Պուտինը ձայն չի հանել»,- տեղեկացրեց ՀՀԿ մեր աղբյուրը՝ ևս մի «նյուանս» պատմելով բանակցություններից.
«Ղարաբաղի կարգավիճակի ու հանրաքվեի քննարկման ժամանակ խոսք է գնացել ժամկետների մասին: Ալիևը, որը խիստ դեմ է հանրաքվեի գաղափարին և բանակցությունները մշտապես տապալում է բացառապես այդ պատճառով, դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրել է. «Ինչ ժամկետ ասեմ` համաձայնելո՞ւ եք»: «Այո»,- պատասխանել է Սերժը՝ լավ իմանալով, որ Ալիևին ոչ մի ժամկետ ձեռնտու չէ։ «20 տարի»,- ասել է Ալիևը։ «Համաձա՛յն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը։ «30 տարի»։ «Համաձայն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: «70 տարի»։ «Այդքան չես ապրի»,- հակադարձել է Սերժ Սարգսյանը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրներիմիավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Այն համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու մասին հանձնարարական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 14-ին։ Ընդամենը երկու շաբաթ։ Պուտինը ձեւականորեն հանձնարարել էր իր երկրի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ բանակցել Հայաստանի հետ, իրականում, սակայն, դա համաձայնագիրը ստորագրելու մասին հանձնարարություն էր։
Ոչ միայն Ռուսաստանի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին, այլ նաեւ՝ Հայաստանին։ Այսպիսով, Ռուսաստանը ստացավ Հայաստանի ինքնիշխանության հերթական բաղադրիչը։ Կարեւոր բաղադրիչը։ Արդեն՝ նաեւ ռազմական ոլորտում, Հայաստանի զինված ուժերին անմիջականորեն առնչվող տիրույթում։ Ստացավ այնպես, ինչպես ստացել է Հայաստանի ինքնիշխանության մյուս բաղադրիչները՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման երկարաձգումը՝ 49 տարով, «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի բաժնեմասը՝ առհավետ, ԵՏՄ-ին անդամակցությունը՝ նույն կերպ։ Թվարկումը կարելի է երկար շարունակել։
Բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը հաստատ չի նվազի։ Հակառակը։ Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգում է նրան, որ Ռուսաստանը տարիների ընթացքում Հայաստանից ստացել է այն, ինչ ցանկացել է։ Առանց դիմադրության։ Ստացել է անվտանգության մասին դատարկ հիմնավորումների ու այդ հիմնավորումները հնչեցնող հայերի դեմքի մտահոգ ու նույնքան դատարկ արտահայտությունների ներքո։ Ռուսաստանին ինքնիշխանության որեւէ բաղադրիչ զիջելու ցանկացած մտահոգություն, քննադատություն հակադարձվել է Հայաստանի իշխանությունների դեմքի նույն արտահայտությամբ, որի հիմքում ընկած է չարտասանվող այն մեծամտությունը, թե քննադատողները բան չեն հասկանում, իսկ իրենք այդպիսով ապահովում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Ինչպես ապահովեցին ապրիլյան պատերազմում…
Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հանգել են Ռուսաստանի կողմից ցանկանալու կամ պահանջելու ու Հայաստանի կողմից հոժարակամ տալու սկզբունքին։ Ամենայնը։ Եվ ուրեմն, այն, ինչ դեռեւս Հայաստանում հայկական է, ոչ թե Հայաստանի իշխանությունների սահմանադրական պարտականությունների իրականացման, այլ Ռուսաստանի համապատասխան ցանկության բացակայության արդյունք է։ Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղը:
Ու կստանան։ Քանի որ ստացել են մինչեւ օրս։ Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, թե ինչ են այս ամենի մասին մտածում այն ընդդիմադիրները, ովքեր իրենց կոտորում են ներքին մի քանի ճղճիմ հարցերի առիթով, բայց իշխանությանը հավասար կարկամում են Ռուսաստանի ու ռուսականի անունը լսելիս իսկ։ Այդ հարցի պատասխանը չենք ստանա՝ այն պարզ պատճառով, որ, ինչպես՝ իշխանությունները, այնպես էլ՝ ընդդիմադիրների այդ հատվածը չի մտածում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հերթական ցանկությունը բավարարելուն։
Առավել եւս, որ առջեւում ընտրություններ են, ու նրանք բոլորը Ռուսաստանից ակնկալում են իրենց ցանկության բավարարում՝ հայտնվել խորհրդարանում, որտեղ կարող են զբաղվել ամեն ինչով, բացի Ռուսաստանի հետ կապված հարցերի շուրջ մտածելուց»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.