29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Մեծահարուստը գնում է քաղաք, որտեղ բնակչության համարյա կեսը «պաշտոնապես» աղքատ է։ Բնականաբար, աղքատները հերթ են կանգնում, հրմշտում են իրար՝ ողորմություն ստանալու հույսով։ Սովորական տեսարան է աղքատ երկրի համար։ Սակայն արձանագրենք երկու տհաճ պահ։ Եթե ցանկություն կա աղքատներին օգնելու, դա, իհարկե, հրաշալի է, բայց ինչի՞ համար է պետք դա անել ցուցադրաբար։ Միշտ զարմացել եմ, թե ինչու են հայաստանցի բարեգործները ցանկանում գովազդել իրենց բարեգործությունը։ Բիլ Գեյթսը տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում բարեգործության վրա, բայց ես երբեք չեմ տեսել, որ նա կանգնի տեսախցիկի առաջ և ասի, թե ինքը «Ժողովրդի հետ է և ժողովրդի կողքին»։ Տվյալ նյութի համատեքստում ավելի կարևոր է հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը քաղաքականության հետ։ Պարզ է, որ հենց այդ «բարեգործությունն» է լինելու, այսպես կոչված, «վարկանիշային քվեարկության» հիմքը, որը կապահովի իշխող կուսակցության հաղթանակը, քանի որ հիմնական մեծահարուստները հավաքվել են հենց ՀՀԿ-ում։
Բոլոր երկրներում քաղաքականությունը շաղկապված է փողի հետ։ Միայն թե զարգացած պետություններում փողը միջոց է՝ ինչ-ինչ (պարտադիր չէ՝ մաքուր) նպատակների հասնելու համար։ Մեզ նման երկրներում փողը նպատակ է։ Հենց այդ պատճառով է, որ միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ իրենց տեղը զիջելով անգրագետ մարդկանց զոռբայությանը։ Մտածող մարդիկ չեն ցանկանում այդ գործընթացների հետ որևէ առնչություն ունենալ։ Դա է ամբողջ ցավը»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Փաստ»-ի հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
– Պարոն Կարապետյան, մեր կառավարությունն այսօր սկսե՞լ է բարեփոխումների այն շղթան, որը կհանգեցնի տնտեսական իրական արդյունքների:
– Ոչ: Այն ամենը, ինչ անում է կառավարությունը, այսպես կոչված բարեփոխումների շրջանակում, կլասիկա է: Դա հետևյալն է` ծախսերը կրճատում ես, մուտքերն ամեն գնով ավելացնում ես: Այս իրավիճակում Հայաստանի տնտեսությունը շտկել, իմ կարծիքով, անհնար է:
– Դա գուցե արվում է մեր երկրի ճգնաժամային իրավիճակից ելնելո՞վ: Թե՞ մենք այլ ելք ունենք:
– Ճգնաժամ, թե ոչ ճգնաժամ, կապ չունի: Տնտեսագիտության առաջին կուրսի ուսանողն էլ գիտի. եթե վիճակը ծանր է, և չենք ուզում ավելացնել բյուջեի դեֆիցիտը, ծախսերն ենք կրճատում, համակարգի ուռճացած մասն ենք կրճատում, աշխատատեղերն ենք կրճատում:
– Բայց դա ո՞ւր կհասցնի:
– Բանն էլ այն է, որ հասկանալի չէ նրանց ստրատեգիան: Իսկ տնտեսությունը նաև ստրատեգիա է, այն է` ինչպե՞ս ենք մենք ուզում այս վիճակից դուրս գալ:
Բոլորը միաբերան նույնն են ասում` նավթ չունենք, գազ չունենք, էս չունենք, էն չունենք: Դա նորություն չէ: Երեք տարեկան երեխան էլ գիտի, որ մենք նավթ չունենք, իսկ Ադրբեջանն ունի: Բայց հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք այս իրավիճակում անելու, ինչպե՞ս ենք այն ուղղելու: Արդյունաբերությո՞ւնն ենք զարգացնելու, գյուղատնտեսությո՞ւնն ենք առաջ մղելու:
Ի դեպ, վերջինս փորձեց անել Հովիկ Աբրահամյանը: Բայց հիմա տեսնում ենք, որ բան դուրս չեկավ. գյուղատնտեսական ապրանքների արտահանման թվերը գահավիժում են:
Կամ ասում են ստեղծենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի ներդրումներն ավելացնենք: Մինչդեռ Հայաստանը` փոքր շուկա, պատերազմական գոտում գտնվող շուկա. ո՞նց են դա անելու: Երբ այսօր աշխարհը մեկուսացման է գնում:
– Ո՞րն է ստրատեգիան` պատասխանեք այս հարցին: Կառավարությունն առաջին հերթին ստրատեգիա ու ծրագիր է և հետո միայն գործողություններ:
– Այդ հարցերի պատասխանը գուցե տա Ռազմավարական նախաձեռնությունների կենտրո՞նը, որը փորձում է հիմնել կառավարությունը:
– Միգուցե: Բայց ելնելով նրանից, որ ես մի քանի երկրների ռազմավարական կենտրոնների փորձագետ եմ եղել, կարող եմ մի բան ասել` այն տնտեսական միտքը, որ տեսնում եմ այստեղ, հույս չի ներշնչում, թե խնդիրը կլուծվի: Չնայած, գուցե կան մարդիկ, որոնց ես չե՞մ ճանաչում…
– Համենայն դեպս վարչապետը սկզբնական շրջանում խոսում էր ոչ ստանդարտ քայլերի մասին: Ասում էր, որ մի քիչ պետք է գիժ լինենք: Դուք հիմա տեսնու՞մ եք այդ գժությունը:
– Ոչ: Ես սկզբում ասացի. այն, ինչ այսօր երկրում արվում է, կլասիկա է: Նա սկզբից ճիշտ էր ասում: Իրոք, այդպես է` Հայաստանն այս իրավիճակից կարելի է հանել ոչ ստանդարտ, ասիմետրիկ քայլերով: Եվ առաջին հերթին` քաղաքական ասիմետրիկ քայլերով: Մինչդեռ, ինչպես տեսանք, բոլորին տարավ դարձրեց հանրապետական: Առաջինը ես էի ասել` ինչպե՞ս կարող է կոալիցիոն կառավարության ժամանակ վարչապետն անկուսակցական լինել:
– Լավ, վարչապետը մտավ կուսակցության մեջ, հասկանալի էր, բայց այդ 7000 հոգու մտնե՞լն ինչ էր, ինչի՞ համար էր: Այդ աղմուկը, այդ բարձրագոչ խոսակցությունները… Դա օգո՞ւտ էր, վնա՞ս էր…
– Ո՞նց թե ինչի համար էր: Դա էլ է հասկանալի, դա էլ է կլասիկա: Փիառ քաղաքագիտության սովորական գործիքներից էր:
Հետապնդում էր երեք նպատակ: Առաջին` ցույց տալու, որ Կարեն Կարապետյանը կուսակցության մեջ որոշակի տեսակարար կշիռ ունի: Ոչ թե պարզապես ինքը մտել է այդ կուսակցության մեջ, այլև իր հետ տարել է մի մեծ բազմություն:
Երկրորդ` տեսակարար կշիռը բարձրացնելուց հետո սա նաև համապատասխան ակտ էր, որ ապագա կուսակցական գործընթացների մեջ դերակատարություն պետք է ունենան երկու Կարեն Կարապետյանները:
Եվ երրորդ խնդիրը` ընտրությունների ժամանակ, բնականաբար մինչ այդ Հայաստանի վիճակը չի լավանալու, եթե հանրապետականը ստացավ 50 և ավելի տոկոս ձայն, բանական մարդիկ հարց կտան. երկիրը հասցրել եք այսքան վատ վիճակի, այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան ձայն ստացաք:
Նրանք էլ կպատասխանեն, թե գազի գինն ենք իջեցրել, էլեկտրաէներգիայի գինն ենք իջեցրել, այսքան մարդ մտավ կուսակցության մեջ. իրենց ընտանիքներով մեզ են ձայն տվել: Մի խոսքով հիմքեր են ստեղծում իրենց «հաղթանակը» հիմնավորելու համար:
– Բայց մի քիչ պրիմիտիվ չէ՞ այս ամենը, երբ մեր հասարակությունը մինչև ուղն ու ծուծը գիտի և՛ հանրապետականներին, և՛ քաջատեղյակ է հանրապետականացման մեխանիզմներին:
– Ճիշտ եք, պրիմիտիվ է: Բայց հենց դա է հետաքրքիրը: Տեսեք` արդեն որերորդ լրագրողին են ծեծում խորհրդարանում: Պրիմիտիվ է, էլի, այս ամենը: Տարրական գժանոց է: Այնտեղ կարող են իրար բամփել, ամենավերջին խոսքերն ասել իրար, հետո իրար մեդալ տալ, հետո ասել՝ հետ արի քաղաքականություն…
– Այսինքն` այս ճանապարհը տանում է մեզ ոչ մի տեղ:
– Ո՛չ, «ոչ մի տեղ» չէ: Սխալվում եք: «Ոչ մի տեղը» քաղաքական կատեգորիա է, երբ ելքեր են փնտրում: Մեզ շատ գեղեցիկ ձևով, էն որ ասում են` շախով–շուխով տանում են քաղաքական գժանոց:
«Փաստ»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
«Դեկտեմբերի 23-ին կայանալիք նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անպայման ներկա է գտնվելու, և հանդես է գալու ելույթով։ Դեռևս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Վիկտոր Դալլաքյանը։ Միևնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում։
«Ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
Նախընտրական խոսակցությունների շրջանակներում մարզերում քննարկում են ռեյտինգայինների հարցը։ Եթե որոշ ուժեր լուրջ դժվարություններ ունեն թեկնածուներ առաջադրելու հարցում, ապա Հանրապետականը՝ ճիշտ հակառակը։ Նրա թևի տակ կհավաքվեն նաև բազմաթիվ ոչ կուսակցականներ, որոնք ձայն կբերեն կուսակցությանը։ Ընդ, որում՝ 5-ից մինչև 15 թեկնածու առաջադրելու հնարավորությունն այս կուսակցությունում ուզում են առավելագույն շահով օգտագործել։ Եվ, որպեսզի նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն իրար «միս չկրծեն», քննարկում են ընտրատարածքն ավելի փոքր օկրուգների «բաժանելու» հարցը, որտեղ կոնկրետ թեկնածուները փող կբաժանեն, կաշխատեն՝ առանց միմյանց խանգարելու։
Հետո նրանց քվեները կհավաքվեն ՀՀԿ գանձարանում։ Ընդ որում, այս ընտրական օրենսգրքով հարկավոր Է, որ ոչ միայն տվյալ թեկնածուն շատ ձայներ տանի, այլև, որ նույն ընտրատարածքում առաջադրված կուսակիցներն Էլ շատ ձայն տանեն։
Հրապարակ
Առավել մանրամասն` այսօրվա համարում:
«2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարան Է մտել արտառոց մի քրեական գործ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում։ Եվ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել Է, թե կարող Է օգնել, որպեսզի Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառվի, կամ նրան ներում շնորհեն։ Ահա, այսպես հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար) գումար Է տվել, որը վերցրել Է փողն ու անհետացել»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ սպասվող քաղաքական հակամարտության նախանշանները սկսում են նշմարվել: Թվում էր, թե Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է լինելու այս պայքարը տեղափոխել ներկուսակցական հարթակ: Այս դեպքում կարելի էր խուսափել կտրուկ եւ տեսանելի պրոցեսներից:
Սակայն Կարեն Կարապետյանի վերջին օրերի քայլերից ակնհայտ է, որ նա չի պատրաստվում տեղավորվել Սերժ Սարգսյանի մշակած մարտավարական պլանի մեջ: Նա, կարծես թե, սեփական մարտավարությունն ունի: Վերջին երկու հանրային հանդիպումների ժամանակ (խմբագիրների հետ հանդիպումը եւ «ՀԲԸՄ 110»-ի շրջանակներում քաղաքացիների հետ զրույցը) Կարապետյանը հետեւողականորեն իր եւ Հանրապետական կուսակցության մեջ անջրպետ առաջացրեց:
Բնականաբար, իրեն տեղավորեց դրական ամպլուայում, ՀՀԿ-ին` բացասական: Հիշեցնենք, «ՀԲԸՄ 110»-ի միջոցառման ժամանակ Կարապետյանին ուղղված հարցերից մեկից եւ դրան տրված պատասխանից հետեւյալ պատկերը ստացվեց. ՀՀԿ-ի վարկանիշը շատ ցածր է, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա անհրաժեշտ պլատֆորմ լինել Կարեն Կարապետյանի հետագա գործունեության համար, ուստի նա որոշակի քայլեր է ձեռնարկելու կուսակցության վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ապօրինի գործող պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելը:
Հասկանալի է, որ խոսքը ՀՀԿ-ական պաշտոնյաների մասին է, որովհետեւ նախ’ գրեթե բոլոր պաշտոնյաներն են ՀՀԿ-ական, եւ հետո’ օրենքից դուրս ավելի վստահ գործում են հատկապես ՀՀԿ-ականները, իրենց թիկունքին զգալով կուսակցության աջակցությունը: Այս հայտարարությամբ Կարապետյանը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀԿ-ականներին եւ հատկապես Սերժ Մարզպանին` որպես ՀՀԿ նախագահ եւ երկրի ղեկավար, որն աոաջին պատասխանատուն է օրենքից դուրս գտնվող իր կուսակից պաշտոնյաների գործունեության համար: Եվ եթե առաջիկայում քրեական հետապնդումներ չսկսվեն, կստացվի, որ Կարապետյանին Սերժ Մարզպանը թույլ չտվեց իր հովանավորյալների դեմ քայլմր անել:
Խմբագիրների հետ հանդիպման ժամանակ արդեն Կարեն Կարապետյանն ուղիղ ասաց, որ Հանրապետականին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու: Եվ այնուամե-նայնիվ, իր ծառայություններն առաջարկեց 2017-ի նախընտրական փուլում կուսակցության քարոզչությունն իրականացնելու առումով: Նա ասաց, որ եթե պետք է, արձակուրդ կվերցնի եւ կզ¬բաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ. «Եթե ոչ, արձակուրդս ավելի հաճելի բաների համար կօգտագործեմե: Սերժ Սարգսյանին ուղղված վճռական հարվածը, սակայն, հետեւյալն էր:
Հարցին, արդյոք իր եւ Սերժ Մարզպանի պատկերացումները ՀՀ տնտեսության վիճակի մասին տարբե՞ր են, հնչեց այս պատասխանը. «Նախագահի հետ այսօր մեր աշխատանքը կառուցվում է հետեւյալ կերպ, որ տնտեսական բլոկում մեր այսօրվա թիմն ունի ազատության աստիճան որոշում կայացնելուե: Խոսելով ազատության աստիճան ունենալու մասին, Կարապետյանը իրականում հայտարարում է սահմանափակումների մասին: Հիշեցնենք, AGBUtalkl 10 միջոցառման ժամանակ նա գրեթե բաց տեքստով ասաց, որ առայժմ չի կարող լուրջ քայլեր ձեռնարկել ստվերի դեմ:
Արդյո՞ք Կարապետյանը նկատի ունի, որ որոշում կայացնելու ազատության իր աստիճանն այստեղ ավարտվում է: Սա, իհարկե, լուրջ հարված է Սերժ Սարգսյանին, որը երկարաշունչ ելույթներ է ունենում երկրում իրական փոփոխություններ, ազատ մրցակցություն, արդարություն հաստատելու մասին:
Հատուկ ուշադրության է արժանի նաեւ Կարապետյանի հայտարարությունը, թե ինքն անձնական հանդիպումներ է ունենում Գագիկ Ծաոուկյանի հետ: Գագիկ Ծաոուկյանը համարվում է մի ֆիգուր, որը հեշտությամբ հայտնվում է տարբեր քաղաքական գործիչների ազդեցության տակ:
Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում խոսում էր այն մասին, որ Ծառուկյանը երբեմն չի հասկանում` ինչ է ընթերցում, «ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս մտքում համոզված լինելով, որ «միեւնույն է չի հասկանալու ինչ է հնչեցնում»:
Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը պարբերաբար հանդիպումներ ունենում Ծառուկյանի հետ: Ակնհայտ է, որ անձնական իմաստով Ծաոուկյանը չի կարող Կարապետյանին հետաքրքիր լինել, ժամանակ անցկացնելու համար նա ավելի հաճելի ընկերակցություններ կգտներ: Արդյո՞ք այդ հանդիպումների նպատակը Ծառուկյանին սեփական օրակարգը «դեմ տալը» չէ: Այս կիրակի իր տան առաջ հավաքված համակիրներին Ծառուկյանն ասում էր, որ երկրի քաղաքական, տնտեսական խնդիրներին պետք է իր մասնակցության մասշտաբը, կարգավիճակը լիարժեք հասկանա, որից հետո հայտարարություն կանի:
Արդյո՞ք Կարեն Կարապետյանը հանդիպումների ժամանակ իր խորհուրդներով Ծառուկյանին չի օգնում այս հարցում: Այս համատեքստում բավական հետաքրքիր է նաեւ Կարապետյանի մեկ այլ հայտարարություն, որ նա արեց խմբագիրների հետ հանդիպման ժամանակ: Արձագանքելով մեղադրանքներին, թե ինքը կառավարության ծրագիրը չի քննարկել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, Կարապետյանն ասաց.
«Բայց ես ծրագիրը գրելու ժամանակ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ եմ հանդիպել: Ես հանդիպել եմ ինձ ներառած, տասը վարչապետների հետ, որոնց հետ քննարկել եմ ծրագրերը»:
Հայկական Ժամանակ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում:
«Մեր տեղեկություններով՝ այս տարվա հոկտեմբերին «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում» տեղի է ունեցել արտառոց միջադեպ, ինչի պատճառով այդտեղ գտնվող արտասահմանյան բժիշկների խումբը, վիրավորված և զայրացած, հեռացել Է ժամանակից շատ։
Բանն այն Է, որ այս տարի նույնպես ԱՄՆ-ի «Գլենդարել ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման շրջանակներում ժամանել են Նոյեմբերյան՝ տարածաշրջանի կարիքավոր բնակչությանը անվճար բժշկական օգնության ցուցաբերելու համար։ Իրենց հետ բերել են այդ նպատակի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները, պարագաներն ու դեղորայքը։ Բայց մի օր Էլ, նշված առաքելությունը դեռ չավարտած, հայտնաբերել են, որ կորուստ ունեն՝ դեղերի ու պարագաների որոշ մասը գողացվել են և վրդովված նման վերաբերմունքից ու իրենց մարդասիրական քայլի անհամարժեք ու անտրամաբանական պատասխանից՝ հեռացել են խոստացվածից երկու օր շուտ, ինչի հետևանքով քաղաքացիներից շատերը զրկվել են նրանց մասնագիտական օգնությունը ստանալու հնարավորությունից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը խնդիրը մեկնաբանելով նախ վստահեցրեց, թե ի սկզբանե նախատեսված Է եղել, որ արտասահմանցի բժիշկները Նոյեմբերյանում պետք Է աշխատեն հինգ օր և այդքան Էլ մնացել են (համացանցում, սակայն, կարելի Է ծրագրի մասին հրապարակումներ գտնել, որտեղ նշվում Է, որ բժիշկները Նոյեմբերյանում են հոկտեմբերի 15-ից և իրենց առաքելությունն իրականացնելու են մինչև հոկտեմբերի 21-ը, ինչը նշանակում Է՝ առնվազն 6 օր)։ Նա նշեց, որ դիմողների քանակը շատ մեծ Էր, կար մոտավորապես 500 վիրահատության անհրաժեշտություն, բայց քանի որ ժամանակը սահմանափակ Էր, բուժաշխատողներն ավելին անել չէին կարող, հետևաբար եղան ծրագրից դուրս մնացած մարդիկ։
Անդրադառնալով կորուստների խնդրին՝ տեղի ունեցածը նա թյուրիմացություն որակեց։ «Իրոք, այդպիսի թյուրիմացություն կար, որովհետև մեծ քանակությամբ դեղորայք ու մեկանգամյա օգտագործման պարագաներ էին բերվել և հիվանդանոցի աշխատակիցների հետ միասին դասավորել էին տարբեր սենյակներում։ Վերջիվերջո բժշկական կենտրոնի երկու հարկ այդ ծրագրով վերցվում է՝ ամբողջ պրոցեսը կազմակերպելու համար։ Ու մի կետ եղավ, երբ որ զգալի քանակությամբ անձեռոցիկներ, ձեռնոցներ և այլն, չէին կարողանում գտնել։ Եվ իհարկե այդ ժամանակ մենք ինքներս բավական լուրջ աղմուկ բարձրացրինք՝ մտածելով, որ միգուցե իսկապես ինչ-որ մի բան եղել է, բայց հետո պարզվեց, որ սենյակներից մեկում էին թողել այդ ամեն ինչը։ Այսինքն՝ գտնվեց, ոչ մի բան չէր վերցվել»,– ասաց Վարդան Փարթամյանը»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Վարչապետի՝ լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հարց հնչեց՝ արդյոք շատ ճոխ չէ՞ մեզ նման երկրի համար դեկտեմբերի մոտավորապես 26-27-ից մինչեւ հունվարի 6-ը արձակուրդ հայտարարել։ Կարեն Կարապետյանը համաձայն էր այդ դիտարկմանը, բայց նշեց, որ հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր հայտարարելը պետք է լինի օրենքով, բայց քանի որ այժմ նման օրենք ընդունելու համար ժամանակ չկա, մենք շարունակելու ենք 10 օր գոճի ուտել։ Իսկ ահա հաջորդ տարվանից օրենքը, հավանաբար, կփոխվի։
…Մի խոսքով՝ ամանորյա տոները պետք է խիստ կրճատել։ Երեկ կառավարությունում խոսվել էր այն մասին, որ մաքսավորները եւ բանկերը պետք է աշխատեն արտակարգ՝ «ոչ գոճիական» ռեժիմով։ Շատ լավ է, կյանքը չպիտի պարալիզացվի։ Հաջորդ քայլը պետք է լինի միայն 31-ը, 1-ը, 2-ը եւ 6-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարելը։ Իհարկե ամեն մարդ իրավունք ունի հանգստի՝ իրավունք, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Բայց դա անհատի իրավունք է, նա պետք է տարվա ընթացքում օրերի որոշակի քանակի արձակուրդ ունենա։ Զանգվածային «անկյալության» հետ դա կապ չունի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ասում են, թե Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձեւավորվել` հեռացող յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը: Օրինակ, վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնավարման բառացիորեն վերջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՊԵԿ համակարգի տարբեր «յուղոտ» պաշտոններում ինչ-ինչ պատճառներով նոր մարդկանց նշանակելու մասին:
Եվ հիմա ՊԵԿ նոր նախագահը զբաղված է նաեւ դրանցից ազատվելու խնդրով: Ասում են` իր հովանավորյալից ավելի հեռուն է գնացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս մինչ հեռանալը հասցրել է (գուցե ոչ միայնակ) սեփականաշնորհել հանքավայրեր, որոնցից մեկը ոսկու հանք է (ասում են` Վայոց ձորում): Իսկ ներկայիս վարչապետն ասում է, թե «աչքը կարա կշտանա»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 23-ին կկայանա «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության ղեկավար կընտրվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու ժամանակ սերտ կապեր է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի՝ Ոսկեպարի, Բարեկամավանի, Կոթիի հետ: Ս. Օհանյանը վճարել է սահմանամերձ Բարեկամավանի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի գումարը, համայնքային ճանապարհ կառուցելու համար Ոսկեպար համայնքին դիզելային վառելանյութ է տրամադրել և այլն: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Ոսկեպար համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը և Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանը չնշանակվեցին իրենց համայնքներում խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի լիազոր ներկայացուցիչներ։ Ավելին՝ Գ. Աբազյանը ՏԻՄ ընտրություններից հետո հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը։ Սպասվում է, որ Բարեկամավանի և Ոսկեպարի նախկին գյուղապետերը կանդամագրվեն Սեյրան Օհանյանի կուսակցությանը»,–գրում է թերթը։
Ժողովուրդ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.