29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Իր հոտը դեպի Ավետյաց երկիր առաջնորդող Մովսես մարգարեն քաջ գիտակցում էր, որ գերությունից ֆիզիկապես փախչելով չես փրկվի, որ հարկավոր է գերության մեջ ապրած վերջին իսրայելցին Էլ հրաժեշտ տա կյանքին, ու ազատության մեջ ծնված սերունդը ոտք դնի Ավետյաց Երկրի հողին։ Եվ դա Էր պատճառը, որ անապատում դեգերումի ճանապարհը ձգվեց ու երկարեց շուրջ 40 տարի, մինչև իր մահկանացուն կնքեց վերջին «ստրուկը»։ Մեզ Մովսես մարգարե է հարկավոր, որ գիտակցի սերնդափոխության անհրաժեշտությունը։ Որ մեզ մաքրի, ստիպի հրաժարվել իրենց «դարն ապրած» քաղաքական գործիչներից ու քաղաքական սկզբունքներից։ Թվում էր՝ սովետական երկրի քանդվելով մենք կազատվենք անցյալի բեռից, բայց պարզվեց՝ կոմունիստական նոմենկլատուրան անմահ է, և այն արագ հարմարվեց նոր ժամանակներին ու սողոսկեց իշխանության, պետական ապարատի բոլոր ծալքերը։ Հետո թվաց, թե դարը կփակենք հներին հրաժեշտ տալով և նոր սերնդի համար ճանապարհ բացելով, բայց մտանք 21-րդ դար՝ 20-րդ դարի ողջ ժառանգությունը մեզ հետ քարշ տալով։
Երբ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ազդարարեց իր վերադարձի մասին, հանրության մի հսկա հատված մեծ ոգևորությամբ ընդունեց, սակայն դա ևս վկայում էր այն մասին, որ մենք անցյալի բեռից չենք կարողանում ազատվել, և նոր մարդկանց մուտքը դեպի քաղաքականություն փակ է։ 2012-ին մենք մեզ համոզում էինք, որ սա վերջին ընտրությունն Է, որին մասնակցում են 20-րդ դարի գործիչները, չէ որ 2016-ին այդ մարդիկ արդեն հատելու են այն տարիքը, որի ժամանակ ակտիվ քաղաքական կյանքով, որպես կանոն, չեն ապրում, այլ գնում են հանգստի՝ թոռների հետ խաղալու, աշխարհով մեկ ճամփորդելու։ Բայց 2016-ին մենք կրկին պտտվում ենք նույն անունների կախարդված շրջանում։ Նորից ասպարեզում են 20-րդ դարի գործիչները»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։
Փաստորեն, այժմ սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ Ի դեպ. սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ:
«Փաստի» տեղեկություններով` սահմանների ամրությունն ապահովելու և բանակը նորագույն տեխնոլոգիաներով զինելու հարցում ներգրավված են հայկական ընկերությունների երիտասարդ, արհեստավարժ մասնագետներ, որոնք իրականացնում են բարձր կարգի պրոֆեսիոնալ աշխատանք: Մասնավորապես, «Յուքոմ» ընկերության երիտասարդ մասնագետների շնորհիվ ստեղծվել է եզակի համակարգ, որի շնորհիվ չեզոքացվում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:
Սա շատ կարևոր փաստ է, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ հենց այդ սարքերի շնորհիվ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ էր պատճառում հայկական բանակին:
«Փաստ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Քաղաքական ուժերը դեռ խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» չարած` անհանգստացած են Երևանի քաղաքապետի ընտրություններով, որը տեղի կունենա մայիսին: Շրջանառվում են մի շարք թեկնածություններ, իսկ ամենաինտրիգայինը ՀՀԿ-ի թեկնածուի հարցն է: Եթե մինչև հիմա տեսակետ կար, որ «միակն ու եզակին» Տարոն Մարգարյանն է, ապա պարզվում է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք կցանկանային ասել` «Տարոն ջան, դու միակ սիրունը չես, այլ սիրուններ էլ կան»:
Օրինակ, Սամվել Կարապետյանի սանիկ Գագիկ Բեգլարյանը, որը, ի դեպ, պատգամավոր դառնալ չի ուզում Կենտրոնից` ռեյտինգայինով, այլ սպասում է, որ իր «կոշիկի քուղերը» կապեն քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Մեկ այլ «էկզոտիկ» թեկնածուի անուն էլ է շրջանառվում` Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակի: Պատճառաբանությունը «երկաթյա» է․ եթե Արմեն Գևորգյանը կարող է նախագահի աշխատակազմի ղեկավար լինել, Ալիկ Հարությունյանը` քարոզչական կենտրոնի ղեկավար, ինչո՞ւ չի կարող նա քաղաքապետ լինել»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ինչպես եւ հայտնել էինք, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ մեղմ էր իշխանության քննադատության տեսանկյունից: Մեզ հաջողվեց պարզել, որ Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ համաձայնեցված է եղել ՀՀ նախագահական նստավայրի հետ:
Ավելին՝ հրահանգվել է, որպեսզի որեւէ ՀՀԿ-ական բացասական եւ վիրավորական պատասխան չտա Տեր-Պետրոսյանին: Նախորդ երկու օրերի հանրապետականների արձագանքը հենց այդ որոշման հետեւանք է:
ՀԱԿ-իշխանություն առեւտուրը առաջիկա խորհրդարանում տեղի շուրջ շարունակվում է»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Գյումրիի 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել, եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:
Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասում են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակից իրենց գումար են խոստացել:
«Զանգին ինձ, ասեցին՝ Ձեզ համար անակնկալ ունենք, տիկին Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, Դուք անպայման պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորեցի, ասի՝ մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս՝ կոպիտ դուրս էրեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե: Իրանց մարդ էր պետք, մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ էլա գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասում է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան:
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ, անակնկալ խոստումների մասին շատերն են լսել: Անակնկալ եղել է, բայց ոչ սոցիալապես անապահով գյումրեցիների սպասածը:
«Թոռիս ընկերոջ քեռին «Բարգավաճը» կաշխատի: Եկավ, մեզի գրանցեց, որ Գագիկ Ծառուկյանի փողերից մեզ էլ տան, բայց իմացանք, որ փողերը պրծել է»,- պատմեց 221/060 տնակի բնակչուհի Վարդուհի Աթոյանը:
Գյումրեցիների մի մասը հույսը կտրել, որոշներն էլ իրենց գումարի հետեւից հասել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ:
Armtimes.com-ի նկարահանումների ժամանակ մարդկանց հոսքը կուսակցության գրասենյակ չէր դադարում: Վերջիններս նշում են, որ ամեն օր են գալու:
«Խոսք են տվե, ըսել են` արեք, գրանցվեք, փող կուդանք, հմի էլ չեն տա: Էկել ենք, որ իմանանք` ի՞նչ էղավ մեր փողերը»,- նշում են կուսակցության գրասենյակում հավաքված անձիք:
Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով բնակիչներին հասանելիք 30 միլիոն գումարը պահ էր տրվել նախկին ԲՀԿ-ական, կուսակցության գաղափարակից Վարդեւան Գրիգորյանին:
Վարդեւան Գրիգորյանը Armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանում է, որ 30 միլիոնը մի քանի օր առաջ է վերջացել: «Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումը չի նշանակում, որ պետք է գումար ստանան: Ժողովուրդն ինքնակամ ցանկություն ուներ պարոն Ծառուկյանի հետ հանդիպելու: Նրա տրամադրած 30 միլիոն դրամը բավարարեց միայն 1500 տնակում բնակվող ընտանիքի, բայց մենք քաղաքում ունենք 3500 տնակում բնակվող ընտանիք»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի: «Առաջին լրատվականի փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հանրություն Հարությունյանը:
Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը, Հարություն Հարությունյանը նկատել է, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոփոխվելու է նաեւ լրատվական հաղորդման տաղավարը; Ստեղծվելու է նաեւ «Օրակարգից դուրս» հաղորդումը, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով:
«Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը:
Վերջինիս նույնպես հեռուստադիտողները Հ1-ի եթերում կտեսնեն: Հարություն Հարությունյանի խոսքով՝ Արտակ Հերիքյանի կիրակնօրյա հաղորդումները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախօրեին Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել այն փաթեթը, որը հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների՝ առանց վիզայի մուտքը Եվրամիության տարածք։
Վրաստանն ու Ուկրաինան այն երկրներն են, որոնց հետ միասին Հայաստանն ընդգրկված էր Արեւելյան գործընկերության ծրագրում, եւ որոնց հետ համընթաց, ընդ որում, շատ հարցերում՝ ավելի առաջանցիկ տեմպերով, ընթանում էր դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում։ Այսինքն, այն, ինչ տեղի է ունեցել Եվրախորհրդարանում Վրաստանի ու Ուկրաինայի վերաբերյալ, կարող էր եւ պետք է առնչվեր նաեւ Հայաստանին։
Եթե չլիներ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը եղավ, որպեսզի Հայաստանի համար էլ չլիներ 2016 թվականի դեկտեմբերի 14-ը։ Որովհետեւ եթե Հայաստանի քաղաքացիները նույնպես ստանային առանց վիզայի Եվրամիություն այցելելու հնարավորություն, կարճ ժամանակ հետո «բացելու էին աչքերը» եւ հասկանալու էին, որ աշխարհը չի սկսվում ու ավարտվում Կրասնոդարով ու Վլադիկավկազով ու խոպանի այլ հետամնաց կենտրոններով։ Հասկանալու էին, որ աշխարհն ապրում է միանգամայն այլ հարթությունում, այլ արժեքներով ու այլ նպատակներով:
Տեսնելու ու հասկանալու էին, որ մարդն այդ տարածության մեջ ոչ թե գլխաքանակ է ու ընտրազանգված, այլ այն, ինչի բարեկեցությանը ծառայում են պետությունը, իշխանությունը, քաղաքականությունը, ամեն ինչը։
Տեսնելով ու հասկանալով դա՝ Հայաստանի քաղաքացին հասկանալու էր նաեւ ռուսականության հետամնացությունն ու հակամարդկայնությունը, ու դա հասկանալով՝ վերանայելու էր իր կարծիքը «հավերժ Ռուսաստանի» հետ դատապարտվածության մասին, որի միջոցով ռուսական տարածության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պահպանվում ու վերարտադրվում է իշխանությունը։
Մեծ հաշվով, հենց այդ հեռանկարը բացառելու համար տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որը Ռուսաստանին հնարավորություն տվեց պահպանել ազդեցությունը, Հայաստանի իշխանությանն էլ՝ իշխանությունը Հայաստանում։ Հայաստանի իշխանությունը՝ հանուն իշխանության ու ռուսականության պահպանման, Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին զրկեց արժանապատիվ կյանքի հեռանկարից ու ապագայից։
Որովհետեւ այդ ապագայում չէր կարող տեղ ունենալ այն իշխանությունը, որը երկիրը մեկ գիշերվա մեջ խցկեց հետադիմության հետնախորշ, որտեղից այսօր հայտարարվում է, որ այդտեղ չխցկվելով՝ գուցե իրավիճակն ավելի վատ լիներ։ Հայտարարվում է՝ շատ լավ հասկանալով, որ ավելի վատ չի լինում»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրապետականում Արփինե Հովհաննիսյանին առաջ մղելու գործընթացը ոչ միայն ՀՀԿ-ում են ծանր տանում՝ համարելով, որ նա չի վաստակել ՀՀԿ կին-դեմքը լինելու «պատիվը», այլև ԲՀԿ-ում է որոշ «տեղաշարժեր» առաջացրել։
Մասնավորապես, քննարկվում է նոր իմիջով՝ երկարոտն, մոդելային կեցվածքով, գեղեցկադեմ կանանց ասպարեզ բերելու հարցը։ Ընդ որում, ԲՀԿ-ում հետևում են, թե ՀՀԿ ցուցակի որ տեղում են գրելու Արփինեին, որ իրենք էլ նույն հատվածում արժանի «կոնկուրենտ» դնեն։
Այս չափանիշին Նաիրա Զոհրաբյանը, բնականաբար, չի համապատասխանում, ոմանք առաջարկում են Իրինա Քոչարյանին, բայց նրան ազգանունն է խանգարում։ Այնպես որ՝ ԲՀԿ-ում այս օրերին շատ ակտուալ է «շերշե լա ֆամ» ասույթը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ականները Սերժ Սարգսյանին վերջնագիր են ներկայացրել, որպեսզի համոզի Ծառուկյանին հրաժարվել քաղաքականություն վերադառնալու մտքից։
Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հուղարկավորության համար Հայաստան ժամանած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ևս, որը բավական ջերմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, դաշնակցականները խնդրել են խոսել Ծառուկյանի հետ, սակայն Բակո Սահակյանը հրաժարվել է միջամուխ լինել՝ նշելով, որ դա Ծառուկյանի անձնական որոշման հարցն է։ Ծառուկյանին վերադառնալու մտքից հետ պահելու խնդրանքով Սերժ Սարգսյանին է դիմել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
Ամբողջությամբ՝ այսօրվա համարում։
«Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հայտնեց. «ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը պետք է եւս պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների ցանկում: Ճիշտ է, որ այդ ամենը ներառվի ցանկում՝ բնականոն աշխատանքի ապահովման համար»:
Փորձենք նախ հասկանալ՝ որտե՞ղ են արվում արարողակարգային ծախսերը. ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի… ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի եւ նրանց մասնակցությամբ ՀՀ-ում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների վրա:
Իսկ ի՞նչ է պետական եւ ծառայողական գաղտնիքը. «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեuական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»:
Արդյո՞ք ՀՀ նախագահի նստավայրի աշխատակազմի կամ կառավարության կողմից գնված կոնյակների, թանկարժեք նկարների մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, իհարկե, ոչ: Որքանո՞վ է վնասվում մեր երկրի անվտանգությունը, երբ մենք հրապարակում ենք, որ նախագահականը 2013-ին 1 մլն 100 հազար դրամի տարեկան կոնյակ է գնել: Բնականաբար, որեւէ կերպ: Իսկ ինչո՞ւ է հիմա այս օրենքը այդքան կենսունակ: 2017 թվականին մեր երկրում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու. պատվիրակություններ կմեկնեն, նաեւ կգան մեր երկիր` այդ թվում եւ միջազգային դիտորդներ: Ու այդ բոլորին անհրաժեշտ կլինի «գաղտնի» նվերներ տալ (կոնյակ, ոսկեղեն, ադամանդ, թանկարժեք կտավներ…), հյուրասիրել նրանց ու «արտաքին հարաբերություն կառուցել», որպեսզի ընտրախախտումների վրա «աչք փակեն»:
Ի՞նչ է ստացվում. հանուն սեփական իշխանության երկարակեցության՝ կծախսվեն պետբյուջեի միջոցները: Եւ որպեսզի հարկատուները, հասարակությունը «չաղմկեն», ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հրահանգեցին կանգնել ու ԱԺ ամբիոնից դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել, թե արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք են»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.