29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«2017 թվականի աքլորի տարին խոսել չսիրող խեցգետնի համաստեղության տակ ծնված Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու: Աքաղաղը շատ ագահ է, նա սիրում է ոսկի: Ուստի 2017-ին ֆինանսական հարցերին պետք է լուրջ վերաբերվել եւ սթափ գնահատել ռիսկերը: Եթե հնարավոր է, հենց տարվա սկզբից պետք է պաշտպանեք ինքներդ Ձեզ եւ Ձեր սիրելիներին ռիսկային գործարքներից, հակառակ դեպքում առաջին հայացքից շահավետ եւ ձեռնտու գործարքը կձախողվի: Աստղերը հուշում են, որ դժվարությունները հատկապես կլինեն տարվա առաջին կեսին, որի ընթացքում կբախվեք իրականության ծանր դրսեւորումներին, թվերի հարվածները գուցե վրիպեն, ունենաք ֆինանսական մեծ կորուստներ նպատակները հաջողությամբ պսակելու ճանապարհին… ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւս աքաղաղի տարում հանգիստ օրեր չեն սպասվում: Ստիպված կլինեք պայքարել մի շարք ուղղություններով ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում, բայց միեւնույն է՝ կմնաք խոցելի: Նապաստակի համաստեղության Ձեր փափկությունը եւ առյուծային համարձակությունն ու համառությունը կօգնեն շատ հարցերում: Բայց իմիջային պատրանքները՝ թանկարժեք հագուստի ու աքսեսուարների առկայությունը, չեն կարող օգնել Ձեզ ծանր իրավիճակներից դուրս գալ… ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարին է 2017 թվականը. թեեւ ընդունված է ասել, որ երկու աքաղաղ նույն տեղում կտցահարում են իրար»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Բոլորին է հայտնի, որ մեր բանակի սպաները տարիներով հերթ են կանգնում` իրենց երիտասարդ ընտանիքների համար բնակարան ստանալու հույսով:
Բայց, ահա, «շուստրիներն» ու արտոնյալները միշտ խառնում են «թիկունք» չունեցողների հաշիվները:
Այդպիսի սուպերարտոնյալներից է Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Վյաչեսլավի Հայրապետյանը: Նորքի երկրորդ զանգվածում, Գյուրջյան 58/1 հասցեի շենքը ամբողջությամբ ՊՆ աշխատակիցներն են զբաղեցրել: Մարդիկ տարիներով հերթ են պահել ու ստացել իրոք հարմարավետ բնակարաններ:
Բայց հաստատ յոթ զինվորականների ընտանիքներ ժամանակին այստեղ բնակարաններ չստացան, որովհետև ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը իրենով արեց մի ամբողջ հարկ: Յուրաքանչյուր հարկում ութ բնակարան կա: Պատկերացնո՞ւմ եք, ինչ թափով տղա է: Նա զբաղեցրել է վերջին հարկը: Տանիքի տարածքն էլ է իրենը, որտեղ ասում են, լողավազան էլ է կառուցել: Գուցե օրենքով իրեն հասնո՞ւմ է: Չգիտենք: Դե, իր կինն էլ է իր մոտ աշխատում, ու նաև ծառայողական ավտոմեքենա ունի: Գուցե երկուսին հասնո՞ւմ է ութ բնակարան:
Իսկ էն յոթ երիտասարդ սպաների «հերն էլ անիծած»: Զոռբաների դար է:
«Փաստ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտեկրում հանդիպելու առաջարկը:
2015 թ. փետրվարից Ծառուկյանի և Քոչարյանի հարաբերությունները խիստ լարված են մնում, և կասկած չկա, որ Քոչարյանը ցանկանում է վերջնականապես պարզել՝ կա՞ միասին գնալու հնարավորություն, թե՞ ոչ: Քոչարյանի հետ հանդիպման առաջարկի մերժումը նշանակում է, որ Ծառուկյանն իրեն չի տեսնում Սեյրան Օհանյան-Վանդան Օսկանյան տանդեմում, և նրա ծրագրերն այժմ բոլորովին այլ ուղղությամբ են:
Միևնույն ժամանակ, Ծառուկյանի ուշացող հայտարարությունը շարունակում է լարված պահել քաղաքական դաշտի գրեթե բոլոր սուբյեկտներին, առավելապես իշխանությանը, պրոքոչարյանական ուժերին, որոնք վստահ են, որ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվելու է վերադառնալու մտքից, և ԲՀԿ-ի յուրայիններին»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով` ՀԱԿ անդամ, վերջին շրջանում քաղաքական «բեմը» թողած Հակոբ Հակոբյանը (Լեդին) որոշել է կրկին առաջադրվել` Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից», ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ «օկրուգում», ուր առանց այն էլ «բալը թանկ է», էլ ավելի է թանկանալու, որովհետեւ այստեղից ռեյտինգայինով պատգամավորի թեկնածուներ են առաջադրվելու Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Հիշենք, որ Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, եւ նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է` թեժ «փողերի» սպասումներով»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հաշմանդամ օդաչուները մոտ 10 տարի է՝ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի առջեւ. այդ ընթացքում վարչապետներ են փոխվում, սակայն իրենց կյանքը չի փոխվում, միայն շարքերն են նոսրանում:
Տարեց ցուցարարները երեկ -10 աստիճան ցրտից չընկրկելով՝ կրկին բողոքի ակցիա էին անում. Ասում էին՝ «Ուզածներս ի՞նչ է որ՝ վերականգնել մեր խախտված իրավունքները»: Բայց դե, մենեջեր-վարչապետին այդ իրավունքների վերականգնումն ավելի շատ դրամական արտահայտությամբ կհետաքրքրի, թիվը փոքր չէ:
«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները աշխատանքի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել եւ նրանց վնասի փոխհատուցում պետք է տրամադրվեր, սակայն ընկերության լուծարումից հետո այդ գումարը գրվեց «սառույցին»: Նախկին օդաչուները պահանջում են՝ կառավարությունը պետք է ստանձնի այդ պարտավորությունն ու իրենց փոխհատուցում տրամադրի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այսօր՝ ժամը 15:30-ին Բաղրամյան 26-ում կհյուրընկալվեն խմբագիրները, հաղորդավարները, լրագրողները, նրանց Ամանորը կշնորհավորի Սերժ Սարգսյանը և, անշուշտ, ճառ կասի, թե ինչ մեծ ազատություն են վայելում նրանք, բնականաբար՝ իր շնորհիվ, գուցե թեթևի մեջ էլ կշտամբի երկրում հիասթափության, արտագաղթի, իր տերմինով՝ «գաղջ» մթնոլորտ ստեղծելու համար։
Ազգային ժողովը լրագրողների համար ընդունելություն է կազմակերպել դեկտեմբերի 27-ին, որի ժամանակ Աժ-ում հավատարմագրված լրագրողներին մրցանակներ կշնորհեն, Աժ նախագահը, պատգամավորները կշնորհավորեն Ամանորի առթիվ։
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ լրագրողներին կհանդիպի դեկտեմբերի 26-ին։ Հավանաբար, նա ևս չի խախտի ավանդույթը և մրցանակներ կշնորհի կառավարության աշխատանքները լուսաբանող լրագրողներին»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Սերժ Սարգսյանը նախօրեին ամանորյա ավանդական ընդունելություն է կազմակերպել գործարար համայնքի համար, որի ընթացքում Սարգսյանի հղած գլխավոր ուղերձը երեւի թե եղել է այն, որ գործարարները պետք է իրենք գտնեն Հայաստանի ծանր տնտեսական կացությունից դուրս գալու ելքեր: Իհարկե Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր կառավարությունը լավ զրուցակից կլինի եւ նաեւ լավ ծառայություններ կմատուցի, սակայն հիմնական մեսիջներն ուղղված են եղել գործարարների նախաձեռնողականության անհրաժեշտությանը:
Այստեղ, իհարկե, իրավիճակը իսկապես հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը գործարարներին խորհուրդ է տալիս կամ ուսուցանում է, որ պետք է լինել ավելի փնտրող, նախաձեռնող: Այսինքն՝ մարդիկ, որոնք հենց այդ ամենի շնորհիվ էլ գործարար են, որոնք հայաստանյան դժվարին պայմաններում փորձում են բիզնես անել՝ երբ իշխանությունը սերտաճել է այդ բիզնեսի հետ եւ քաղաքականացնելով ամեն ինչ, ըստ էության արգելափակել բնականոն բիզնեսի եւ տնտեսության զարգացումը, Սերժ Սարգսյանից լսում են, որ պետք է լինել նախաձեռնող: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն ընդամենը հաղորդում էր նրանց, որ «խեղդվողների փրկության գործը հենց նրանց ձեռքերում է»:
Այսինքն՝ ամանորյա ուղերձով Սերժ Սարգսյանը գործարարներին հայտնում էր, որ իշխանությունը լվանում է ձեռքերը եւ 2017 թվականին նրանցից ամեն մեկն ինքը պետք է տեսնի իր գլխի ճարը, իհարկե չմոռանալով, որ այդ գլուխը գտնվում է այնուամենայնիվ իշխանության ենթակայության ներքո: Սերժ Սարգսյանի այս մեսիջը անսպասելի էլ չէ, քանի որ Հայաստանի իշխանությունն այդ առումով գտնվում է սնանկ վիճակում, ընդ որում՝ բառիս բուն եւ պատկերավոր իմաստով:
Հայաստանի բյուջեն թերակատարվում է մի քանի տասնյակ միլիարդով, պետական պարտքը արդեն գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, արտաքին ներդրումները մոտ են զրոյին, Հայաստանի իշխանությանը այլեւս բոլորը դիտարկում են ընդամենը ռուսական իշխանության կցորդի, որի հետ գործ ունենալ ոչ ոք չի ուզում, իսկ նոր կառավարության մոտ ոչինչ չի ստացվում, արդեն, նույնիսկ անգամ որակյալ քարոզչությունը: Այս պայմաններում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան հայտարարել բիզնեսի «լողացող կուրս»՝ փրկվիր ով կարող է»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդում է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։ Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել։
Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերույթունից վերջերս ազատված, «Հարցազրույց» հաղորդաշարի հեղինակ Նվեր Մնացականյանը։ Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում5
«Փաստ» օրաթերթի դեկտեմբերի 7–ին տպագրված 22–րդ համարում անդրադարձել էինք ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, թե ինքը ԱՄՆ–ի «գրին քարտ» ստանալու համար ոչ թե դիմում է ներկայացրել, այլ նրան տրամադրվել է՝ որոշակի ոլորտներում ծառայություններ մատուցելու համար:
«Ոչ թե Միացյալ Նահանգների, այլ ընդհանրապես՝ համաշխարհային դաշտում. նկատի ունեմ հենց ռադիոդաշտում»,– ասել էր մշակույթի նախարարը:
«Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, պարզելու, թե առանց տվյալ անձի կողմից դիմում ներկայացնելու ԱՄՆ–ի կառավարության կողմից «գրին քարտ» տրամադրվո՞ւմ կամ շնորհվո՞ւմ է, թե՝ ոչ: Սակայն, դիվանագիտական կորպուսի ուղարկած պատասխանն այնքան էլ հստակ չէր:
«Փաստը» ստիպված էր կրկին նույն հարցն այլ շեշտադրումով ուղղել կառույցին: Երկրորդ անգամ ստացված ԱՄՆ դեսպանատան կողմից ներկայացված պաշտոնական պատասխանը ներկայացնում ենք առանց կրճատումների և մեկնաբանությունների:
«Ներգաղթային վիզայի գործընթացը մեկնարկում է դիմումի ներկայացմամբ, որը կոչվում է միջնորդություն: Որոշ դեպքերում դա ներկայացվում է ընտանիքի անդամի կողմից, օրինակ՝ ԱՄՆ քաղաքացի ամուսնու/կնոջ կողմից, որոշ դեպքերում պոտենցիալ գործատուի կողմից՝ փաստարկմամբ, որ ԱՄՆ–ում չկան նմանատիպ որակավորում ունեցող մասնագետներ և որ օտարերկրացին ունի արժեքավոր հմտություններ: Որոշ դեպքերում, երբ այլ երկրի քաղաքացին մեծ ներդրումներ է կատարում ԱՄՆ–ում աշխատատեղեր ձևավորող ձեռնարկություններում կամ ունի բացառիկ հմտություններ, կարող է ինքն անձամբ դիմում ներկայացնել:
Ներգաղթային վիզայի առանձին տեսակ «պետության համար պահանջված անձանց» համար չկա: Գիտության, արվեստի, բիզնեսի ոլորտում բացառիկ կարողությունների տեր մարդիկ, ովքեր ունեն սովորականից ավելի մեծ փորձառություն, կարող են ներկայացնել ներգաղթային վիզայի միջնորդություն՝ ի ցույց դնելով ոլորտում իրենց ունեցած դիրքը, ԱՄՆ գործատուի կողմից արված աշխատանքային առաջարկը կամ ներկայացնելով, թե իրենց բացառիկ հմտություններն ինչպես կնպաստեն ԱՄՆ ազգային շահերին:
Ներգաղթային վիզայի բոլոր միջնորդություններով որոշումները կայացվում են ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայության կողմից՝ քննության առնելով ներկայացված փաստաթղթերը: Փաստաթղթերը քննության առնելուց հետո նշանակվում է հարցազրույց ԱՄՆ դեսպանատանը, որի ժամանակ դիմողը պետք է նաև փաստարկի, որ ներկայացված հանգամանքներից զատ, չկա որևէ այլ գործոն, որը կխոչընդոտի ներգաղթային վիզայի ստացմանը:
Վիզայի տրամադրումից հետ անձն արդեն կարող է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ, մշտական օրինական բնակչի կարգավիճակ ստանալով, կարող է դիմել «գրին քարտի» համար»,– ասվում է պատասխանում:
Ստացվում է նորանշանակ Ա. Ամիրյանն ինչքան էլ որ այս կամ այն պետության կողմից պահանջված մարդ եղած լիներ, առանց իր և իր ընտանիքի անդամների դիմումի` ԱՄՆ–ի «գրին քարտ» չէր կարող ստանալ: Այսինքն՝ Ա. Ամիրյանը ազնիվ չի գտնվել և լրագրողի հարցին տվել է իրականության հետ որևէ աղերս չունեցող պատասխան: Այլ կերպ ասած՝ ստել է:
Ի դեպ, ինչպես երևում է պաշտոնական պատասխանից, ԱՄՆ–ի կառավարության համար կրկին միևնույն է, թե տվյալ անձը համաշխարհային մակարդակով ինչպիսի արժանիքներ կամ առանձնահատկություններ ունի կամ որ ոլորտում ինչքան և ում է ծառայել: Երկրում գործում է կարգ, որը նույնն է աշխարհի ցանկացած կետում ապրող ցանկացած անձի համար: Այնպես որ, թեև ԱՄՆ–ի «գրին քարտ» ստանալու բազում եղանակներ կան, սակայն Սանտա Կլաուսը ոչ մեկին երբեք նման նվերներ չի տալիս: Եվ ԱՄՆ «գրին քարտ» ոչ թե ձեռք են բերում, այլ՝ ստանում են, այն էլ միայն ու միայն դիմում ներկայացնելուց հետո:
Փաստ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Նորք-Մարաշում բացահայտված «հանցախմբի» գործով մոտ 1 տարի առաջ կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բանտից կրկին բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին:
Նա նախ հիշեցրել է, որ «1995-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է: Դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ»,- գրել է Շիրխանյանը: Նա իրավիճակից դուրս գալու 3 ելք է առաջարկել ՀՀԿ առաջնորդին. «Ափսոս՝ չես համաձայնի գալ իմ զնդանը: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝
1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»,
2. հավաքում ես բոլորին եւ արտագաղթում,
3. շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.