29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ շարքերը լքելուց վտանգ կա, որ այդ շարքերը գնալով կնոսրանան։ Մեզ հասած տեղեկություններով՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ունեցած զրույցում զգուշացրել է՝ եթե ընթացիկ տարում Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը չգլխավորի և չապահովի Երևանի քաղաքապետի պաշտոնը, ինքը՝ մեծ խմբով կհեռանա ՀՀԿ-ից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
«Իշխանությունն իր ոճին հավատարիմ, ընտրություններից առաջ գործի է դրել կոմպրոմատների մեխանիզմը: Դեկտեմբերի վերջին, երբ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց Իտալիայում բնակվող մեր հայրենակցի՝ Դոն Պիպոյի մասին պատմող ֆիլմը, որը մի քանի անգամ կրկնվեց նաեւ հունվարին, տարակույս անգամ չթողեց, որ պետպատվերի շրջանակում նկարված ֆիլմը մեսիջ էր Էջմիածինը ծանր լծի տակ պահող գեներալ Մանվելին:
Հիշեցնենք, որ գեներալն ու Դոնը «դասակարգային» թշնամիներ են դեռեւս 90-ականներից: Նրանց միջեւ ծագած հակամարտությունն էր պատճառը, որ էջմիածինցի Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հաստատվեց Իտալիայում:
Իսկ թե ֆիլմի ցուցադրման համար ինչու ընտրվեց հատկապես նախընտրական շրջանը, դժվար չէ կռահել: Արդեն գիտեք, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ՀՀԿ ցուցակ ներառել հնարավորինս քիչ անվանարկված գործիչների, որոնց շարքերում գեներալ Մանվելին կարծես թե չի տեսնում: Հետեւապես, նրանից փորձելու է ազատվել կոմպրոմատները գործի գցելով:
Այ այստեղ է, որ սահուն մուտք է ապահովվում Պիպոյի համար՝ վերջինիս միջոցով արագացնելով գեներալ Գրիգորյանին ասպարեզից մաքրելու գործընթացը:
Բայց դա վերնախավի ծրագրի միայն մի մասն է: Աքցանը սեղմելու համար երկրորդ լուրջ կոմպրոմատն է պետք: Եվ, ահա, շրջանառության մեջ է դրվում գեներալի երկու որդիների եւ նրանց թիմակիցների եւ Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի եւ Ստեփան Աբգարյանի միջեւ նախորդ տարի տեղի ունեցած ծեծկռտուքը՝ այլ լույսի ներքո»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Անցան շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է, թե պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցած ուսումնական կենտրոնը կարող է տրամադրվել պաշտպանության նախարարությանը։
Նախարարը տեղեկացրել է, թե արդեն խնդրել է Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին՝ քննարկել նման հնարավորությունը։Ըստ նախարարի, ՊԵԿ-ի «ուսումնական կենտրոնը» կարող է հետագայում ծառայել «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանին։
Կարելի է պնդել, որ «Ուսումնական կենտրոնը» ՊՆ-ին տրամադրելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում, եւ որքանով է այդ օբյեկտը հարմար ռազմական ուսումնարանի համար։ Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ, պատկերավոր ասած, «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան։ Նման գերճոխ ռազմական ուսումնարան չկա նույնիսկ ԱՄՆ-ում, որի պաշտպանությանը հատկացվող բյուջեն 580 միլիարդ դոլար է եւ գերազանցում է մեր ռազմական բյուջեն 1400 անգամ։ Չկա նաեւ Չինաստանում, որի ռազմական բյուջեն 215 միլիարդ դոլար է՝ 540 անգամ ավելի, քան մեր ռազմական՛ բյուջեն…։ Ռուսաստանի դեպքում այդ հարաբերակցությանը 185 է, Մեծ Բրիտանիայի դեպքում՝ 138 եւ այլն, եւ այսպես շարունակ։ Բայց այս երկրներից եւ ոչ մեկը իրեն թույլ չի տա «7 աստղանի» կոմֆորտով օբյեկտ տրամադրել ռազմական ուսումնարանի համար։
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, թվարկենք դրա մի քանի «բարեմասնություններ»։ Օբյեկտը ունի մեկ հիմնական շենք եւ բազմաթիվ այլ կառույցներ։ Թվով հինգ քոթեջներ, որոնցից յուրաքանչյուրը ունի մի քանի ննջասենյակ։ Օբյեկտում կան սպա կենտրոններ, սաունաներ, ռեստորան, մի քանի սրճարան, թենիսի մի քանի կորտեր, առանձին հյուրանոց…։ Այդ կառույցը հագեցած է մեղմ, շատ մեղմ ասած՝ ճոխ կահավորանքով։ Մասնավորապես դռները իտալական «NOVIPLA» ֆիրմայի արտադրության են՝ փայտյա եւ զրահապատ։ Օգտագործվել են իտալական «Շպոնապատ սալեր իրականացված բարձր որակով», Արաբական Էմիրություններում արտադրված պրեսգրանիտե սալեր, զուգարանակոնքեր, կերամիկական լվացարաններ, բիդեներ։ Միայն մեկ պայմանագրով այդ օբյեկտի համար 41 միլիոն դրամանոց խոհանոցային պարագաներ են գնվել։ Հատուկ ձկան համար նախատեսված պատառաքաղներ, ստեյքի համար ուրիշ պատառաքաղներ…։ Սիգարի քրոմապատ կտրիչներ, «Մետաղյա սառույցի գդալ», «Մետաղյա շեյքեր», «Սառույցի աղաց, ապակյա, մետաղյա կափարիչով, 1.5 լիտր տարողությամբ»…։ Օրինակ, մի տեսակի՝ երեք ատամով պատառաքաղի երկարությունը սահմանված է եղել 204 միլիմետր, չորս ատամովը՝ 203 միլիմետր….։ Անձեռոցիկների մետաղական տուփ է գնվել 114 հատ, յուրաքանչյուրը 40 հազար դրամ, օճառամաններից յուրաքանչյուրի գինը 60 հազար դրամ է….։ Բաղնիքներում տեղադրված «խոշորացույցով հայելիներից» յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է։ Վարագույրները գերմանական են։ Ամբողջ կառույցը պատված է սրբատաշ տրավերտինով։
Մի խոսքով, ըստ միայն պաշտոնական փաստաթղթերի, այս օբյեկտի վրա պետական բյուջեից ծախսվել է 26 միլիարդ դրամ կամ մոտ 60 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ Երեւանի կենտրոնում կառուցված միջազգային բրենդային հսկայական հյուրանոցը 23 միլիոն դոլար է արժեցել։ Դիլիջանի օբյեկտը փաստորեն ավելի քան 2 անգամ թանկ է դրանից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։
««Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է լքել հայաստանյան քաղաքական դաշտը և լծվել դիվանագիտական աշխատանքի։ Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում չի կարող հավակնել ոչ փոխխոսնակ, ոչ էլ նույնիսկ ՀՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու լինելուն։ Ի դեպ, տիկին Նաղդալյանին Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու համար լոբբինգ է անում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Եթե մի քանի օրից Նոր տարի Է, նշանակում Է Հայաստանում բոլորը սնունդ են գնում, աննկարագրելի քանակությամբ սնունդ։ Դա անում են նրանք, ովքեր փող ունեն, նրանք, ովքեր փող չունեն, բոլորը առանց բացառության։ Եվ բոլորը առանց բացառության դժգոհում են այդ իրավիճակից։ Ավելորդ Է նույնիսկ ձևակերպել, թե ամանորյա եռուզեռի վերաբերյալ ինչ կարծիք ունեն մարդիկ։ Դրանք մեծ սթրեսի օրեր են, ֆիզիկական և հոգևոր սթրեսի։ Բոլորն իրենց պարտավորված են զգում սեղանին ունենալ միանգամից ամեն ինչ՝4–5 տեսակի աղցան, 4-5 տեսակի տաք ուտեստ, դեսերտ, կաթնամթերք, ձկնեղեն, քաղցրեղեն, չարազեղեն, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն։ Ցանկը կարելի Է անվերջ շարունակել։ Բոլորն իրենց պարտավորված են համարում այցելել ինչ-որ մարդկանց, ընդունել ինչ-որ մարդկանց։ Յուրաքանչյուր եկած հյուրի հետ մի պատառ ուտել, մի բաժակ խմել, յուրաքանչյուր գնացած տանը մի բան ուտել, մի բաժակ խմել։ Որևէ բանական էակ չի կարող չընդվզել այդ իրավիճակի դեմ, որովհետև մարդկությունը անհիշելի ժամանակներից գտել է ճիշտ սնվելու բանաձևը։ Դա բոլոր ժողովուրդների համար մեկն Է՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք։
Մոտ 10 օր տևած այսպիսի լիությունից և անկանոն ու անսահմանափակ սնվելուց հետո օրգանիզմի համար վրա է հասնում սովի ժամանակաշրջանը։ Այն, որ հունվարի վերջին միջին վիճակագրական ընտանիքում նույնիսկ հաց գնելու գումար չի գտնվում, հայտնի ճշմարտություն Է։ Ահա այսպես ֆիզիկապես և հոգեպես հոգնած, նախ գերծանրաբեռնված, ապա քաղցած ստամոքսով Հայաստանի բնակչությանը հրաժեշտ է տալիս հին տարուն և մտնում Նոր տարի։ Եվ չգիտես ինչու տարիները փոխվում են, իսկ Հայաստանի խնդիրները մնում են նույնը, կյանքը այդպես էլ չի լավանում, արդարություն չի հաստատվում, կոռուպցիան չի վերանում, ընտրություններով իշխանություն չի փոխվում։
Իսկ գուցե Հայաստանի բնակչությունը ոչ թե դժգոհ Է և ձգտում է փոփոխությունների, այլ ընդամենը խոսում Է դրա մասին։ Հենց այնպես, հավաքույթների ժամանակ խոսելու նյութ ունենալու համար։ Այնպես, ինչպես հենց այնպես դժգոհում Է Ամանորը դիմավորելու ծայրահեղ սթրեսային սովորույթից, բայց ոչինչ չի անում դա փոխելու համար։ Նոր տարին թեթև, առանց աշխարհի տակի ուտելիքների, առանց տնետուն գնալու պարտավորությունների, ընդամենը խմիչքով, սառը խորտիկներով, երաժշտությամբ, նվերներով, զվարթ և ուրախ զրույցներով անցկացնելու համար, սակայն, ազատ և թափանցիկ համապետական ընտրություններ պետք չեն։ Դա ընտրության է, որ կամ կայացվում Է, կամ ոչ։ Առայժմ այդ ընտրությանը չի կայացվում, ինչի համար հնարավոր չէ մեղադրել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Ու թերևս Հայաստանում մեծ փոփոխություններ չլինեն, քանի դեռ ամանորյա արձակուրդներն անցկացնելու ոճն ու իմաստը չփոխվի, և Նոր տարին չսկսվի առողջ մարմնում առողջ հոգով»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են»,-մեզ հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետեւություն արեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ է հետաձգվում: Պարոն Ենոքյանը վրդովվելով նշեց. «ՀՀ-ն ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»:
Մեր այն դիտարկմանը, այն, որ այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, վկայում է այն մասին, որ կառույցին անդամակցող երկրները ունեն շահերի բախում, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կառույցը ռազմաքաղաքական է, եւ որոշումներն ընդունվում ու պարտադրվում են ՀՀ զինված ուժերին. միացյալ զորախումբը, ՀԱՊԿ միասնական համակարգը եւ բազմաթիվ այլ որոշումներ եւ դրանք մատուցվում են Հայաստանում: ՀՀ-ն այդտեղ լուրջ խոսք չունի ասելու:ՀՀ-ն որոշումներ ընդունելու քիչ մեխանիզմներ ունի»:
Ըստ Աղասի Ենոքյանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը, կամ այնքան ժամանակ, մինչեւ որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, եւ ակնհայտ կդառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներ են ընդունվում, այլ Պուտինի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ռուսական լրատվամիջոցները լեցուն են 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով: Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է:
Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր լրատվամիջոցները նշում են, թե նոր կարգը տարածվում է նաեւ ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն: Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերում են նաեւ մեզ: Ըստ հրապարակումների, ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին:
Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ», ինչի համար համապատասխան լաբորատորիայում այդ մոդելից երեք օրինակ պետք է ենթարկվի ուղիղ եւ կողային ուժեղ հարվածների, ինչպես նաեւ անցնի թեսթ «շուռ գալու» սցենարով: Ռուսական ԶԼՄ-ներում առկա այս հրապարակումներում նշված պնդումների վերաբերյալ հարցում ենք ուղարկել կառավարությանը եւ առաջիկայում սպասում ենք դրա պատասխանին, թե արդյոք նշված սահմանափակումը տարածվո՞ւմ է նաեւ դեպի Հայաստան մեքենաների ներկրմանը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի իշխանությունները քաղաքական իմաստով ի վիճակի չեն դիմակայելու ռուսական ծրագրին: Բայց, միեւնույն ժամանակ, վստահ եմ, Հայաստանը համաձայնությունը չի տա որեւէ շրջանի վերադարձին: Այս իրավիճակում չեմ բացառում, որ կրկնվի ապրիլյան ռազմական գործողությունների սցենարը, որը տապալվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի շնորհիվ: Այդ սցենարի կրկնությունը առավել քան իրական է, ընդ որում՝ հաջորդ անգամ Ադրբեջանին ռազմական գործողություններում սպառազինությունների կիրառման ավելի լայն իրավունքներ կընձեռվեն Կրեմլից»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով.
«Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են: Մի առիթով արդեն ասել եմ՝ կրկնեմ՝ հաջորդ պատերազմը, որն, իմ կարծիքով, անխուսափելի է, լինելու է հայրենական պատերազմ: Ժամկետները կորոշի Ռուսաստանը՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու մրցավազքը սկսվել է. իսկ դա նշանակում է նոր ինտրիգային իրավիճակ:
«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ անդադար հանդիպումների մեջ են ռեյտինգայինների պոտենցիալ թեկնածուների հետ: Շատերն իրենք են ուզում հանդիպել այդ «մերձավորներին»՝ նախ հասկանալու իրենց անելիքը, կամ քանի դեռ ուշ չէ, փոխելու վատ կամ կասկածելի տրամադրվածությունն իրենց հանդեպ:
Օրինակ, Սերժ Սարգսյանի պատանեկության ընկեր, հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին:
Զուգահեռաբար, օրինակ, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, Սերժ Սարգսյանի հորդորով հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների» հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից եւ սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկանում «նեղացնել» տարիներ շարունակ իրեն ծառայած օլիգարխների, ուստի բացատրական աշխատանքների ծանր բեռն առայժմ դրված է Կալուգայի Սամոյի ուսերին:
Չի բացառվում, որ նա հաջողության չհասնի, ինչից հետո Սերժ Սարգսյանն անձամբ ստիպված կլինի ոչ ասել այն մարդկանց, որոնց շնորհիվ տարիներ շարունակ կեղծել է ընտրությունների արդյունքներն ու ինքնահռչակվել նախագահ»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առաջին ֆեյսբուքյան գրառումը կամ քաղաքական ակտիվ քայլը, որ նա կատարել է ակտիվ քաղաքականություն մուտք գործելուց հետո, վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ դրանում Օհանյանի քաղաքական դիրքորոշման ձեւակերպմանը:
Որպես առաջին ակտիվ քայլ արտահայտված դիրքորոշումն ուշագրավ է նրանով, որ Օհանյանը, փաստորեն, ընդգծում է, թե ինչն է լինելու իր քաղաքական գործունեության եւ նախընտրական դիրքավորման ելակետը, շարժիչ ուժը: Իհարկե այստեղ կա իսկապես բովանդակային քննարկումների անհրաժեշություն, ինչը հայաստանյան ներքաղաքական կյանքի պարագայում երկու տասնամյակ շարունակ գոյություն ունեցող մեծ դեֆիցիտ է:
Ինչքանո՞վ է Սեյրան Օհանյանի նախընտրական մասնակցությունը բերելու այդ դեֆիցիտի լրացմանը: Դա մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Դրանից կախված կլինի մեկ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ Սեյրան Օհանյանը իր նախանշած ուղղով փաստորեն կարող է վերածվել նախընտրական գործընթացների ապասոցիալականացմանը:
Ակնհայտ է, որ Օհանյանը լինելու է նախընտրական ուշադրության մեծ բաժին կենտրոնացնող ֆիգուր՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից: Ըստ այդմ, այդ ֆիգուրի առաջ քաշած նշաձողերը լինելու են հանրային ուշադրության տեսանկյունից գերակա եւ օրակարգ թելադրող:
Այդպիսով, Սեյրան Օհանյանը հստակ ցույց է տալիս, թե ինչ ելակետով է թելադրելու նախընտրական օրակարգն ինքը: Տարիներ շարունակ ղարաբաղյան թեման հայկական քաղաքական իրականությունում առավելապես ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղակի հարցադրումները զսպելու, ծածկելու նշանակություն, երբ այդ հարցադրումներին տրվել են ուղիղ կամ անուղղակի արձագանքներ, թե ունենք պատերազմի խնդիր եւ սոցիալական սուր հարցադրումների ժամանակը չէ:
Իհարկե ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ իրականում դա եղել է շահարկում, քանի որ ինչպես պարզվեց, հանուն բանակի, հանուն առաջնագծի նշանաբանով «զրկանքները» իրականում այդքան էլ չեն եղել բանակի ու առաջնագծի համար, այլ ավելի շատ ծառայել են նաեւ հենց բանակի առաջնագծի պաշտպանվածության հաշվին հարստացած կոռուպցիոներներին: Պաշտպանության նախարարի պաշտոնն ութ տարի զբաղեցրած Սեյրան Օհանյանը կկարողանա՞ փոխել իրերի այդ դասավորությունը, եւ ղարաբաղյան թեման Հայաստանի ներքաղաքական դաշտում դարձնել ուղիղ սոցալ-տնտեսական հարցադրումների ելակետ, փոխելով այդ առումով մինչ այժմ ունեցած խլացուցիչի նշանակությունը, թե՞ Օհանյանը այլեւս ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժի կարգավիճակում նոր «լիցք» կհաղորդի թեմայի «խլացուցիչ» իմաստին, հատկապես, որ այդ նոր «լիցքի» կարիքը իշխող համակարգն ունեցել է ապրիլի պատերազմի «մերկացումից» հետո»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.