29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ՝ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ». 2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարում էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում՝ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Դրանից մոտ 5 ամիս անց Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, եւ այսօր պարզ չէ, թե նա ընդհանրապես կունենա՞ որեւէ մասնակցություն ընտրական գործընթացում, թե՞ ոչ: Համենայնդեպս, ՀՀԿ-ից դուրս գալով եւ հայտարարելով, որ մնալու է ակտիվ քաղաքականության մեջ, Հովիկ Աբրահամյանը դեռեւս չի շտապում հայտարարել որեւէ նոր անելիքի մասին, եւ նաեւ խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների եւ դաշինքների շրջանում չի դրսեւորվում մեկը, որը կփորձի որեւէ բան առաջարկել եւ իր դռները բացել Հովիկ Աբրահամյանի առաջ: Բոլորն են հասկանում, որ Աբրահամյանն այս տեսանկյունից որեւէ մեկի համար չի կարող լինել նախընտրական առավելություն տվող գործոն եւ ընդամենը առաջ է բերելու հասարակական անվստահության պաշար:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականին հայտարարել է մի բան, իսկ այսօր առկա է բոլորովին այլ իրականություն, եւ այդ համատեքստում հարց է առաջանում՝ Հովիկ Աբրահամյանը մերժե՞լ է այն դերակատարումը, որ նրա համար սահմանել է Սերժ Սարգսյանը նախընտրական գործընթացում, թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես թողել է Աբրահամյանին ձեռնունայն կամ այլ կերպ ասած՝ խաբել է, մոլորեցրել՝ ասելով, որ կունենա նախընտրական ակտիվ դերակատարում, որի տակ երեւի թե ենթադրվում էր ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը, սակայն հետագայում չի կատարել այդ խոստումը կամ պայմանավորվածությունը, ինչից հետո էլ Աբրահամյանը նեղացել եւ հեռացել է:
Ընդ որում, կուսակցությունից նրա հեռանալուց եւ արդեն հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից առավել հավանական է դառնում այն, որ Հովիկ Աբրահամյանին նախ խոստացվել է ակտիվ դերակատարում, սակայն հետո նա, այսպես ասած, հուսախաբ է եղել: Ընդ որում, բացառված չէ նույնիսկ, որ հենց այդ խոստմամբ է Հովիկ Աբրահամյանը համաձայնել թողնել վարչապետի պաշտոնը, ինչպես 2012 թվականի ընտրությունից առաջ, երբ ՀՀԿ շտաբը գլխավորելու համար Հովիկ Աբրահամյանը թողեց ԱԺ նախագահի պաշտոնը:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը կիրառել է Հովիկ Աբրահամյանից ազատվելու նույն տեխնոլոգիան, սակայն ոչ ամբողջապես, այսինքն՝ նրան չի նշանակել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, եւ Աբրահամյանը կանգնել է ոչ միայն նախընտրական ակտիվ դերակատարում չունենալու, այլեւ ընդհանրապես որեւէ դերակատարում չունենալու փաստի առաջ: Թեեւ, բացառված չէ նաեւ, որ Աբրահամյանն այժմ էլ նախընտրական ակտիվ դերակատարում ունի, բայց արդեն ոչ թե իբրեւ սուբյեկտ, այլ օբյեկտ:
Բանն այն է, որ ՀՀԿ-ից հեռանալով՝ նա, ըստ էության, չի գտնում գործընթացների ակտիվ մասնակցության հնարավորություն, սակայն միեւնույն ժամանակ իր քայլով ստեղծել է նոր իրավիճակ, որը բավական խառնել է մի շարք խաղաքարտեր եւ նոր փաստի առաջ կանգնեցրել նախընտրական գործընթացի տարբեր սուբյեկտների, որոնք փորձում են հասկանալ, թե ինչ կատարվեց կամ ինչ է կատարվում Հովիկ Աբրահամյանին հեռացնելու միջոցով»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում5
«Մեր տեղեկություններով Մհեր Սեդրակյանը կամ նրա որդին՝ Կադաստրի պետկոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, սկսել են երկմտել ԱԺ ընտրություններին առաջադրվելու կամ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքով հանդես գալու հարցում:
Նույն աղբյուրները հայտնում են, թե իշխանությունները նրանց հասկացրել են, որ առաջադրվելու եւ իրենց դեմ պայքարելու դեպքում խնդիրներ կունենան այն առումով, որ իրավապահ մարմինները կսկսեն հիշել հատկապես Մհեր Սեդրակյանին, իսկ որդու սեփականաշնորհած օբյեկտներն էլ կարող են վերադարձվել:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մհեր Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, ավելին՝ նա նոր խորհրդի անդամ է: Իսկ ինչ վերաբերում է զգուշացումներին, ապա նա հերքեց, որ իրենք Սեդրակյաններին նման զգուշացում են արել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վերջերս բացահայտել Էր Հայաստանի երեք ոչ պետական բուհերում կեղծ դիպլոմներ տալու դեպքեր, բայց մինչև հիմա շարունակում Է գաղտնի պահել այդ ուսումնական հաստատությունների անվանումները։ «Ժողովուրդ»–ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք խոսել Է այդ բուհերի ռեկտորների հետ, արդյո՞ք նրանք ընդունում են իրենց մեղքը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել Է. «Քանի որ պաշտոնական դեռ որևէ խնդիր չկա իմ առաջ դրված, ի տարբերություն ռեկտորների՝ իրավասու չեմ որևէ արտահայտություն կամ խոսք ասելու։ Մենք աշխատում ենք, ունենք լավ բուհեր ոչ պետական համակարգում, եթե այդպիսի դեպքեր էլ լինում են, դրանք եզակի դեպքեր են, որովհետև, ի վերջո, կեղծ վկայականներ տալը շատ հեշտ է բռնվում, շատ հեշտ է բացահայտվում: Մկրտչյանն ասել է, որ համապատասխան քայլեր ԿԳՆ-ն կանի քրեական գործի ավարտից հետո միայն»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե Ռուսաստանի, թե ռուսաստանյան հայ գործարարների մոտ որոշում է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այդուհանդերձ՝ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել:
Ընդ որում, իր եւ գործընկերների այդ ձգտումը միանշանակ պայմանավորեց Կարեն Կարապետյան անձի եւ վարվող տնտեսական քաղաքականության հետ:
Հետաքրքրական է, որ այդ առնչությամբ առավել հաճախ նշվում էր մոտ 300 մլն դոլարի ուղղակի ներդրումների մասին: Եվ շատերը նույնիսկ այդ ֆինանսական ռեսուրսը չափազանցված էին համարում: Սակայն այն, ինչի մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզ այցելության ընթացքում, առավել քան սենսացիոն բնույթ է կրում:
Պարզվեց, որ ընդհանուր ներդրումային փաթեթի ծավալը կազմելու է ոչ ավել-ոչ պակաս՝ 2,4 մլրդ դոլար: Ընդ որում, հստակեցված են ֆինանսավորման աղբյուրները եւ ոլորտները, այսինքն՝ ինչպես ասում են, կա «կենդանի փող» եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել:
Հատկանշական է, որ արդեն այս տարի իրականացվելու է մոտ 850 մլն դոլարի ուղղակի ներդրում:
Համեմատության համար նշենք, որ 2016 թ. ներդրումների ծավալը, տարբեր գնահատականներով, չի գերազանցել 160-200 մլն-ի սահմանը: Եթե այս հայտարարությունները մոտ են իրականությանը, ապա անկասկած տնտեսությունում կարելի է բեկում ակնկալել»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վերջին շրջանում տնտեսվարողները գոհունակությամբ արձանագրում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են: Մի քանի ամսվա ընթացքում դրանք էժանացել են երկու անգամ:
Խնդիրն այն է, որ դեռ հեռավոր 2012 թվականին կառավարությունը շրջանակային պայմանագիր կնքեց «Ալեքսերվ» ընկերության հետ այդ ժապավեների մատակարարման համար եւ այդ «բիզնեսի» մոնոպոլիան հրապարակայնորեն տվեց մեկ ընկերության: Ուշագրավն այն էր, որ «Ալեքսերվը» գրանցված էր նույն այն հասցեում, որտեղ գրանցված էր ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը:
Ակնհայտ էր, որ «Ալեքսերվը» նույնպես սերտորեն փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ: Սակայն մի քանի ամիս առաջ, Գագիկ Խաչատրյանի ազդեցության նվազմանը զուգահեռ, այդ շուկայում հայտնվեցին այլ ներկրողներ, եւ ժամանակի ընթացքում այդ ապրանքի գինը շուկայում կտրուկ նվազել է:
Ընդ որում, ինչպես պնդում են տնտեսվարողները, ավելացել է նաեւ ժապավենների երկարությունը: Սա ցցուն օրինակ է, թե ինչ է լինում, երբ շուկայում որեւէ մոնոպոլիստ զրկվում է իր կարգավիճակից: Ցավոք, սա ապամոնոպոլիզացման մի շատ փոքր եւ եզակի օրինակ է Հայաստանի համար»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ճակատագիրը եւ առաջիկա ընտրական ծրագրերը դեռ պարզ չեն: Մեզ հասած տեղեկություններով՝ Ծառուկյանը Ուրիխանյանի դեմ պայման է դրել՝ հետ վերցնել «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքը եւ փակել գործը, որն արդեն դատարան է հասել:
Ծառուկյանը կտրականապես դեմ է, որ իր անվամբ ցուցակում տեղ գտնի մեկը, ում ցուցմունքով կին խմբագիր է ազատազրկվել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում: «Ենթադրություններով չխոսենք, համենայնդեպս, ես հետեւում եմ նրա հայտարարություններին, կարդում եմ: Նա որեւէ ընդդիմադիր բան չի ասել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Բաղմանյանը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին հիշեցրինք, որ պաշտպանության նախկին նախարարը, որն ընդամենը չորս ամիս առաջ է թողել իր բարձր պաշտոնը, հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը թուլացած է, արտագաղթն ահագնանում է, ժողովուրդը հուսալքության մեջ է, իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը գնալով ուժեղանում է, եւ որ նման վիճակը չի կարող բանակին թիկունք ապահովել։ «Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչն ինչով է փոխարինվելու եւ ինչպես է կյանքը փոխվելու»,- հայտարարել էր Սեյրան Օհանյանը։
Իր նախկին հրամանատարի եւ զինակցի այս քննադատություններն ընդդիմադիր չեն թվում Հայկազ Բաղմանյանին: «Համենայնդեպս, չեմ կարծում, որ նա ընդդիմություն է»,- պնդեց ԶՈՒ շտաբի պետի տեղակալը:
Պարոն Բաղմանյան, այդ դեպքում Սեյրան Օհանյանը իշխանությունների՞ հետ է աշխատում:
Իհարկե:
Այսինքն՝ նրա քաղաքականություն մտնելը, ընտրություններին մասնակցելն իշխանությունների պրոյե՞կտ է:
Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք իշխանական պրոյեկտ ասելով, բայց նա զինվորական մարդ է եղել, եւ չեմ կարծում, որ կարող է ընդդիմադիր լինի: Հետո դա իր անձնական գործն է: Եթե որոշել է գնալ ու ԱԺ պատգամավոր դառնալ, թող դառնա, ինչ է եղել:
Կարծիք կար, որ Սեյրան Օհանյանն ուզում էր վերանշանակվել պաշտպանության նախարար, այդ պատճառով էլ նեղացել է իշխանություններից:
Պաշտպանության նախարարը պապենական պաշտո՞ն է, ի՞նչ է»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մեր տեղեկություններով` որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին: Ե՞րբ կլինեն այդ ներդրումները՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք` արդեն մարտ ամսից»: Ի դեպ, մեր զրուցակիցը չբացառեց նաեւ, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա ԱԺ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։ «Կունենանք երկու Կարեն Կարապետյան` մեկը` վարչապետ, մյուսը` ԱԺ նախագահ. շատ ըլնի, քիչ չըլնի»,- կատակեց մեր զրուցակիցը:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատվի աշխատանքից։ Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքները:
Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցած հաջողությունից է կախված՝ կկարողանա՞ Միհրան Պողոսյանը հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով էլ ընտրությունից դեռեւս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը: Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայտարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով. արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր արժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը զրկվելով կուսակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային անդամ, ինչը նրա կարծիքով իր համար անարժանապատիվ վիճակ է:
Հովիկ Աբրահամյանի պատկերացումները սեփական անձի մասին այնքան բարձր են, որ նա պետք է փորձի մարդկանց հնարավորինս մեծ խումբ իր հետ հանել ՀՀԿ-ից: Սույն վտանգը չեզոքացնելու համար Սարգսյանն իր ելույթում կուսակցության շարքերը պոտենցիալ լքողներին հասկացրեց, որ կսխալվեն, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ուժի եւ իշխանության ակունքը միմիայն ՀՀԿ-ն էր:
Հովիկ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է ենթատեքստով խոսում վարչապետի պաշտոնից իրեն հեռացնելու եւ Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին:
Երեկ Աբրահամյանը Կարապետյանին անվանեց «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջուր, որը կարող է մխտռել մայր հունը, բնակավայրեր ոչնչացնել»: Ինքը` Աբրահամյանը «սեփական հողի հոտը կրող առվակն» է:
Սրանք թափանցիկ ակնարկներ են եւ լուրջ մեղադրանքներ են պարունակում, որոնք կարող են ինչ-որ պահի ավելի ուղիղ ձեւակերպվել:
Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտանգությունն ու ինքիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է:
Աբրահամյանը, վստահ ենք, այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է:
Սա է պատճառը, որ Սարգսյանն Էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ սպառնաց Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս հիշեցվեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սեփական ձկնաբուծարանների համար անօրինական ճանապարհով օգտագործելու խնդիրը, որը ցանկացած պահի կարող է քրեական գործ դառնալ: Այլաբանորեն նաեւ ասվեց. Աբրահամյանը կրակի հետ է խաղում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.