29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված և կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետևաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին:
Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես վերջին տեսակետը. «Մենք մեր կուսակցության ղեկավարի որոշումները չենք քննարկում, ընդունում ենք ի գիտություն: Սա կուսակցության ղեկավարի որոշումն է, և յուրաքանչյուր կուսակցական այս որոշումն ընդունում է որպես արդեն կատարված փաստ, և մենք չենք քննարկում»:
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին և նրա հետ կապված Սերժ Սարգսյանի բոլոր հնարավոր հետագա պլաններին, ապա ՊՆ նախարարը, առավել քան որևէ այլ մեկը, տեղավորվում է Մարգարիտ Եսայանի նկարագրած իրականության մեջ: Վիգեն Սարգսյանը չի էլ թաքցնում, որ իր կարիերայի ողջ ընթացքում զբաղված է եղել միայն Սերժ Սարգսյանի որոշումները որպես փաստ ընդունելու և նրա հանձնարարությունները կատարելու գործով: Նույնը վերաբերում է առաջին եռյակի մյուս անդամներին: ՀՀԿ վերջին համագումարից առաջ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ընտրել է իշխանությունը կուսակցության միջոցով պահպանելու տարբերակը, ինչը միանգամից երեք հնարավորություն է ընձեռում`դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ, կամ մնալ ՀՀԿ նախագահ և այդպես ղեկավարել պետությունը:
Քանի որ Սարգսյանը համամասնական ցուցակում չկա, ԱԺ նախագահի տարբերակը դուրս է գալիս: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականից հետո ՀՀԿ նախագահ մնալով պետության դե ֆակտո ղեկավարը լինելուն, ապա կուսակցությունում տեղի ունեցող փոփոխությունները և համամասնական ցուցակը դրա հնարավորությունը լավագույնս ապահովում են:
Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում այս իմաստով իհարկե իդեալական կլիներ: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ վերջնականապես հրաժեշտ տվեց 2018-ից հետո վարչապետ դառնալու հավակնություններին: Շարմազանովը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, Կարապետյանի ՀՀԿ համամասնական ցուցակից դուրս մնալը կապված է վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալ-չունենալու խնդրի հետ: Կարեն Կարապետյանին, ընդ որում, հարկ չեն էլ համարել պատշաճ պարզաբանում ներկայացնել այս հարցով: Այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ:
Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»: Կարող է նաև Կարեն Կարապետյանը քաղցած է, կամ նրա քունն է տանում. Սերժ Սարգսյանը կիմանա: Անկախ ամեն ինչից, եթե նա չի կարող գրանցվել որպես պատգամավորի թեկնածու, 2018-ից հետո չի կարող նաև դառնալ վարչապետ, ինչի մասին բազմիցս ասվել է»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։ Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է և ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։ Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չեն ստանալու։ Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարևոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձևավորման, հաստատման փուլում և ամենակարևորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում, ի տարբերություն առաջինի, չեն գերակշռում երիտասարդ դեմքերը։ Այստեղ կլինեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը,Գագիկ Մինասյանը։ Ուշագրավ է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը նույնպես հայտնվել է անցողիկ տեղում։
Կանանց թիմում նոր անունը Շուշան Սարդարյանն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, որը կլինի անցողիկ 25-րդում։ ՀՀԿ-ում նա նոր մարդ չէ, բոլոր ընտրական կամպանիաներում լրատվական բլոկն է ղեկավարել ու հարգանք է վայելում։ Ի դեպ, ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին՝ իրենք կա՞ն ցուցակում, թե՝ ոչ, նրանք շունչները պահած սպասում են ցուցակին, որը կհրապարակվի այսօր»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:
Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ։ Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա:
Այս մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի եւ իշխող ՀՀԿ-ի շահերը: ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին եւ ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար: ԲՀԿ-ն Արգամ Աբրահամյանից զատ այս մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու:
ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք:
Հովիկ Աբրահամյանը, հեռանալով ՀՀԿ-ից, դժգոհություն ու բարդույթներ է կուտակել այդ կուսակցության նկատմամբ: Հիմա նա դրանք հաղթահարելու համար պետք է օգտագործի այս ընտրությունները: Նա Արարատում պետք է ապացուցի, որ ինքն է այդտեղ տերն ու տիրակալը: Իսկ Արարատում Աբրահամյանների եւ Ծառուկյանի լծակները բավական մեծ են:
Տարիներ շարունակ նրանք մարզային ամենատարբեր պետական ու մասնավոր կառույցներում, հիվանդանոցներում, դպրոցներում եւ այլուր հատկապես ղեկավար պոստերում իրենց մարդկանց են ընդգրկել: Եվ ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ մինչեւ ընտրություններ չեն հասցնի այդ լծակները կամ գոնե դրանց մի մասը վերցնել:
Իշխանությունն այս մարզում նրանց դեմ է հանել Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին եւ Մուրադ Մուրադյանին, որոնք տարիներ շարունակ գրեթե թշնամական հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Մարզում ազդեցություն ունենալու կամ ազդեցությունները չկիսելու հողի վրա նրանք երբեմն բախվել են: Ահա այս հին ու նոր թշնամությունների բախմանն էլ ականատես կլինենք սպասվող ընտրական գործընթացներում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։
Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեեւ մեկ օր է մնացել ցուցակի հրապարակմանը»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվել, և չի բացառվում, որ առաջիկայում նա հրաժեշտ տա իր պաշտոնին։ Բանն այն է, որ վերջին տարիներին շեշտակի ավելացել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված և դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու դեպքերը, և բանը հասել է նրան, որ երեկ Քննչական կոմիտեի ղեակավար Աղվան Հովսեփյանի մոտ այս թեմայով խորհրդակցություն է հրավիրվել` Օսիկյանի մասնակցկությամբ։ ՔԿՀ-ներից, մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից խարդախության դեպքերի վիճակագրությունն ապշեցուցիչ է. ըստ պաշտոնական տեղեկատվության` միայն 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի և գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը, ձեռք բերված ապացույցների համաձայն, կազմակերպվել և իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող անձանց կողմից։ Վերջիններիս կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ։
Ի դեպ, «ՉԻ»-ն ու մի շարք այլ լրատվամիջոցներ պարբերաբար անդրադարձել են նախկինում «Նուբարաշեն», այժմ`«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի` Սպարտակ Դանիելյանի խարդախություններին. վերջին դատավճռով նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման (նրա դեմ ներկայումս այլ քրեական գործեր կան հարուցված)։ Տեղեկացրել ենք, որ կալանավայրում գտնվելու ընթացքում 32-ամյա դատապարտյալը լուրջ հանցավոր խմբակ է ձևավորել, որի անդամները ևս զբաղված են խարդախություններով։ Միայն թե, չնայած Ս. Դանիելյանի և մյուսների դեմ հարուցված տասնյակ քրեական գործերին, այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել այն պաշտոնյաները, որոնց անմիջական պարտականությունն է եղել նման երևույթների կանխարգելումը. Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավար, և ընդհանրապես ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի մասին է։ Բայց չի բացառվում, որ ՔԿ այս խորհրդակցությունից որոշ ժամանակ անց Օսիկյանը հրաժեշտ տա պաշտոնին։
«ՉԻ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար երեկ ևս մեկ դաշինք ձևավորվեց՝ «Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։
Այստեղ պաշտպանության նախկին նախարարը, եթե նույնիսկ գլխավորի դաշինքի համամասնական ցուցակը, միևնույն է, չի կարող առանցք լինել։ 2013-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով 2-րդ, իսկ ժողովրդական համոզմունքի համաձայն՝ 1-ին տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը ստվեր է գցում Օհանյանի անձի վրա։
Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նույնպես չի կարող սույն դաշինքի առանցքը լինել։ Նախ, նա վերջին պահին միայն միացավ։ Բացի այդ, «Ժառանգության» ամենաժողովրդական դեմքը՝ Զարուհի Փոստանջյանը, բոյկոտել է այս միավորումը և երկու օրից իր ասուլիսում բազմաթիվ հիմնավորումներ կներկայացնի դրա համար։ Եվ ի վերջո, «ժառանգության» համակիրները խորապես տարակուսած են 2008-ի մարտի 1-ի ոճրագործության հետ առնչություններ ունեցած երկու նախկին նախարարների՝ Օսկանյանի և Օհանյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաշտեցման» կապակցությամբ, դա համարելով պայքարի և սեփական սկզբունքների հանդեպ դավաճանություն։
Այսինքն՝ Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» սույն դաշինքին միացել են հնարավորինս ամենաթույլ դիրքերով, իսկ դա նշանակում է, որ ազդեցությունը ներդաշինքային և ընտրական գործընթացների վրա մինիմում է լինելու, եթե առհասարակ լինի նման ազդեցություն։
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա վաղուց հայտարարել է, որ որպես իրենց միավորման առաջնորդ ընդունում է Սեյրան Օհանյանին։
Սեյրան Օհանյանը թերևս կցանկանար լինել սույն դաշինքի առաջնորդն ու առանցքը, ինչպես ի սկզբանե մտածված էր, սակայն պաշտպանության նախկին նախարարի կարճատև քաղաքական գործունեությանը բավարար է, որպեսզի և ինքը, և իր շրջապատը գիտակցեն, որ սա նրա տեղը չէ, և մեծ հաջողություններ սպասել չարժե։
Երեկ առավոտյան, մինչև սույն դաշինքային համաձայնագրի հանդիսավոր ստորագրումը, ասուլիս հրավիրեց Վիկտոր Դալլաքյանը։ Վերջինս առաջիններից մեկն էր, որ մեծ ոգևորությամբ էր ընդունել Սեյրան Օհանյանի քաղաքական հայտը և իր առաջին սկանդալային ասուլիսի ժամանակ շքեղ ակնարկներ էր անում Օհանյանի հետ համագործակցության, հետագա քաղաքական հաջողությունների մասին։ Արդյունքում՝ համագործակցության հուշագիր և այլն։
Դալլաքյանի հիասթափությունը, սակայն, նույնքան մեծ էր։ Նախորդ շաբաթվա վերջին արդեն պարզ էր, որ նա հետ է կանգնելու Սեյրան Օհանյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու մտադրությունից։ Մամուլը ողողված էր հրապարակումներով, թե պաշտպանության նախկին նախարարը դարձել է «խաղալիք» ուրիշների ձեռքին։ Իսկ այդ ուրիշը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր համարվում:
Համաձայնագրի ստորագրումից հետո Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի «վրա» մարդիկ էին դրված, որոնց հանձնարարված էր թույլ չտալ երկու նախկին նախարարների շփումը լրագրողների հետ: Բայց որքան էլ այդ անձինք Օհանյանին և Օսկանյանին հորդորում էին «սահմանսփակվել», միևնույն է, նրանք շարունակում էին հարցերին պատասխանել։ Սրա համար Սամվել Բաբայանի խիստ նկատողությանը կարժանանան բոլորը՝ և երկու նախարարները, որ ժամանակին չսահմանավւակվհցին, և երիտասարդները, որ լրագրողների ձեռքից Օհանյանին և Օսկանյանին ժամանակին չփախցրին»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում։ Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները։
Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին։ Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ։ Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին վառելափայտ են բաժանում՝ ուղղակի ասելով, որ դա Միհրան Պողոսյանն է ուղարկել։
Նույնիսկ նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Ընտրակաշառքը, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում։ Այս պահի դրությամբ՝ մեկ ձայնին նա պատրաստ է 30 հազար դրամ վճարել, որը ընտրությունների օրերին էլ ավելի կաճի»։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ ընտրատարածքում շատ թեժ ընտրապայքար է գնալու։ Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մտադրություն ունեն ոչ միայն տարբեր հայտնի անձինք, այլև ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցողներ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջադրվում է Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը, ով պատրաստվում է աշխատել միայն Կենտրոնում։ Իսկ Էրեբունու տարածքում կաշխատեն Սնխչի Հարութը և Արթուր ու Արտյոմ եղբայրները՝ «Վենեցիա» ռեստորանի տերերը։ Թեկնածուն կլինի Արթուր կամ Ասատուր Սահակյանը՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետը։ Նա Ֆլեշի Բարսեղի փեսայի՝ Սամվել Սանամյանի աշխատողն է և նրա օբյեկտներն աշխատեցնողը։ Այս տարածքից ԲՀԿ-ն առաջադրելու է Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանին, նախկին պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանին, Տուգոյին՝ Արսեն Ավագյանին, եթե վերջնական որոշում կայացվի, նաև Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ «Ելքից» առաջադրվելու է Ալեն Սիմոնյանը, բայց քննարկվում է նաև Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը:
Քաղաքական կուլիսներում խոսվում է նաև, թե Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից: Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ Արամ Գ. Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաև Վիկտոր Դալլաքյանը: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ թե՛ Օսկանյանի, թե՛ Դալլաքյանի կուսակցությունից, բայց որևէ մեկի հետ կապվել չհաջողվեց: Նրանք բոլորը անհասանելի էին»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.