29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկանում է։ Նախօրեի դրությամբ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով:
Նախօրեի դրությամբ հարեւան Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիի «Քաֆուր» սուպերմարկետում 1 կգ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում է 3222 դրամ։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետում («Աշան», «Պկատուրչկա», «Պերեկրյոստոլ») մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում էր 320-328 դրամ։ Ստացվում է, որ Հայաստանում շաքարավազը 27-25 տոկոս ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում եւ ԵՏՄ ՀՀ գործընկեր Ռուսաստանում։
Սա ունի նաեւ մեկ այլ տրամաբանական բացատրություն․շաքարավազի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջեւում ընտրություններն են՝ փող է պետք։ Շատ փող»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Աշխարհում ինչ-որ մի տեղ կա Անդունդ: Դա, ինչպես հասկանում եք, ոչ աշխարհագրական, ոչ էլ ֆիզիկական հասկացություն է: Զուտ քաղաքական կատեգորիա է, որը 25 տարի կիրառում են մեր բոլոր տեսակի ընդդիմադիրները: Ավելի ճիշտ, նրանց հետաքրքրում է ոչ այնքան բուն անդունդը, որքան դրա եզրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է մեր երկիրը: Որովհետեւ՝ եթե Հայաստանը գտնվեր անդունդի մեջ, դրա հատակին, ապա ո՞վ գիտի՝ այնպես կվնասվեր, որ «խադավոյը» ընդհանրապես հնարավոր չէր լինի սարքել: Իսկ «անդունդի եզրին» դեռ հույս կա, որ հետ կգնա դեպի մայրուղի, դեպի հեքիաթային եւ մրգաշատ այգիներ, որտեղ պտուղներն իրենք են ընկնում քո բերանը:
Քանի որ երկիրը «անդունդի եզրին» է, ապա կան հրեշտակներ եւ հերոսներ, որոնք թույլ չեն տա, որ երկիրը հայտնվի բուն անդունդում: Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ անդունդի եզրը բավականին կայուն տեղ է, քանի որ 25 տարի նման վիճակում գտնվելով՝ երկիրը վերջին, ճակատագրական կեսքայլը չի անում:
Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք, որոնք անցյալում իշխանության ղեկին էին, համաձայն չեն, որ իրենց ժամանակ երկիրն անդունդի եզրին էր: Կումունիստներն, օրինակ, վստահ են, որ իրենց իշխանության օրոք երկիրը անդունդի եզրին չէր, բայց ՀՀՇ-ականները 1990-91 թվականներին բոլորովին այլ կարծիքի էին: Մյուս կողմից՝ այն ՀՀՇ-ականները, որոնք 1998 թվականից հետո դարձան քոչարյանականներ, վստահ են, որ հենց ՀՀՇ-ականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին: Այսինքն՝ երկիրն ինչ-որ այլ տեղ էր, իսկ ՀՀՇ-ականները վերցրին ղեկը եւ քշեցին ուղիղ դեպի անդունդ: Բայց իրենք՝ ՀՀՇ-ականները, համոզված են, որ բոլորովին այլ տեղ են քշել` «այդ դո՛ւք կործանել Արմենիա», այսինքն՝ հենց քոչարյանականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին:
Չերկարացնեմ՝ նորագույն պատմությունն անցել է բոլորիս աչքի առաջ: Մենք հասանք այն պահին, երբ ընդդիմադիրները, այդ թվում՝ քոչարյանականները, մեղադրում են ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, որ նրանք են հասցրել Հայաստանն անդունդի եզրին: Դարձյալ՝ եթե «հասցրել են», ուրեմն մինչեւ 2008 թվականը երկիրն այլ տեղ էր՝ ոչ անդունդի եզրին:
Լսեք մոտակա մեկ ամսվա ընթացքում ընտրություններին մասնակցող 9 միավորներից 7-ի ելույթները եւ վստահ եղեք՝ դրանց բոլոր ներկայացուցիչները գրեթե պարտադիր կիրառելու են «անդունդի եզրի» կերպարը: Երեւի կարծում են, որ այդ այլաբանությունն ընտրողներին դուր է գալիս:
Ովքեր մազոխիստական հաճույք են ստանում այդ «էքստրիմից» (25 տարի անդունդի եզրին ապրելու պատրանքից), նրանց դժվար թե կարողանամ համոզել: Բայց ճշմարտությունն այն է, որ Հայաստանում իրավիճակը 25 տարի է՝ ծանր է, եւ դա 50 տոկոսով բացատրվում է նրանով, որ մեր երկու հարեւանները չեն ցանկանում, որ Հայաստան պետություն ընդհանրապես գոյություն ունենա: Այնպես որ՝ երանելի, կատարելապես անվտանգ եւ բարգավաճ պայմաններում մենք երբեք չենք ապրի: Մյուս 50 տոկոսի պատճառը, իհարկե, մեր բոլոր իշխանությունների ապիկարությունն ու ագահությունն է: Բայց այդ իշխանությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ընտրությունները, մե՛նք ենք ձեւավորում: Իսկ ահա այդ վերջին պնդման հետ ոչ ոք չի ուզում համաձայնել»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մոտալուտ ընտրությունների մասին մեր երկրում հուշում են ոչ միայն թեկնածուների նախընտրական պաստառները, նրանց մասին պատրաստված գովազդային հոլովակներն ու տնետուն բաժանվող բուկլետները, այլեւ փողոցներում ջանասիրաբար կատարվող «մինի» ասֆալտապտումները:
Անգամ առատ այս ձնհալի պայմաններում, որ մայթերով ու փողոցներով կարելի է ասել փոքրիկ գետակներ են հոսում, համայքնի ղեկավարները, պատգամավորի թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում, փոսալցումներ անում, սակայն ժամեր անց ջրերը մաքրում, այդ ասֆալտը տանում են՝ այդպիսով քամուն տալով թեկնածուների եւ նաեւ բյուջեի ռեսուրսները»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական պայքարի մեջ մտնելու նշաններ է ցույց տալիս: Նրա եւ Սարգսյանի անհարթ հարաբերությունները վաղուց գաղտնիք չեն: Մինչեւ հիմա միայն Սարգսյանն էր վարչապետին հարվածներ հասցնում, իսկ Կարապետյանը փորձում էր հասկանալ` ինչ է կատարվում: Կարծես թե, արդեն հասկացել է եւ սկսել է գործել:
Տպավորություն կա, որ հանրապետության երկու ամենաբարձր պաշտոնյաներն առհասարակ չեն խոսում իրար հետ: Պաշտոնական հանդիպումներ նրանց միջեւ չեն լինում, աշխատանքային` նույնպես, միաժամանակ նույն վայրում գտնվելու դեպքում էլ, գոնե տեսախցիկների առաջ նրանք երբեք չեն շփվում:
Փետրվարի 22-ին Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Կադրերում երեւում է, թե ինչպես մտնելով նիստերի դահլիճ Սարգսյանը վարչապետի ձեռքն անգամ չի սեղմում, ինչը կարծում ենք արարողակարգի պահանջ է: Նա այդկերպ ողջունում է միայն ԱԺ նախագահին:
Անցյալ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր Կարապետյանին Մոսկվայից Հայաստան հրավիրել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները լիցքաթափելու համար: Մոսկվան մեծապես դժգոհ էր Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների եւ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու որոշումից: Եւ Կարապետյանի նշանակումը յուրահատուկ կոմպրոմիս էր` Հայաստանը կլինի խորհրդարանական հանրապետություն, բայց երկրի ղեկավարը ռուսական գործարար էլիտայից կնշանակվի:
Արդեն գրել ենք, որ Սարգսյանը հույս ուներ (եւ մինչեւ հիմա էլ նպատակասլաց աշխատում է այդ ուղղությամբ), որ Կարեն Կարապետյանը երկար չի մնա այդ պաշտոնում, ի վերջո հրաժարական կտա:
Կարապետյանի պաշտոնավարման առաջին ամիսները բավարար էին, որպեսզի ՌԴ-ում նույնպես հասկանան, որ սխալ անձ են գործուղել Երեւան: Ճիշտ է, Մոսկվան դեռ շարունակում է աջակցել վարչապետին, եւ բարձր մակարդակով բոլոր զրույցների ժամանակ տրվում է նրա անունը, ինչպես եղավ նաեւ Նալբանդյան-Լավրով վերջին ասուլիսի ժամանակ: Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նրա հետ մեծ հույսեր այլեւս չեն կապում:
Վարչապետի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նա որոշել է այնուամենայնիվ վաստակել այլընտրանքի կարգավիճակը: «Մեդիամաքս»-ի հետ փետրվարի 21-ի հարցազրույցում հարցին`դուք ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, Կարապետյանը պատասխանում է. «Աստիճանաբար դառնում եմ»:
Նույն հարցազրույցում Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը, թե իր կարծիքով 2018-ին ինքը կբավարարի վարչապետի պաշտոնը ստանձնելու սահմանադրական պահանջը, հենց այդպիսի հատկություն ցուցադրելու փորձ էր: Նման մի փորձ էր նաեւ Սահմանադրական բարեփոխումների եւ իրավական անվտանգության թեմաներով Ս. Սարգսյանի հրավիրած ԱԽ նիստի հաջորդ օրը կառավարության նիստում Արդարադատության նախարարին նույն թեմայով հանձնարարականներ տալը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ընթերցողներից մեկը, ներկայանալով իր անուն-ազգանունով, ինձ պատմել է, որ ծրագրավորող է, նյութապես ապահովված է, իշխանություններից ոչ մի կախում չունի, բնականաբար, ընտրակաշառքի չի սպասում, բայց եթե գնա ընտրությունների, քվեարկելու է… ՀՀԿ-ի օգտին:
Չնայած դիրքորոշումն ինձ համար արտառոց էր, բայց՝ նաեւ հետաքրքիր, եւ ես կցանկանայի շարունակել զրույցն այդ մարդու հետ: Բայց չարեցի դա, որովհետեւ դա ընդհանուր մեկնաբանությունների բաժին էր, որտեղ պարտադիր կան «մեղադրական թեքումով» ոչ ադեկվատ մարդկանց մեկնաբանություններ, եւ «առանձնացնել» մեր երկխոսությունն այդ տեղեկատվական աղմուկից հնարավոր չէ՝ դա կնշանակեր ժամանակ կորցնել նաեւ ոչ ադեկվատ մեկնաբանությունների վրա:
Նախընտրական բանավեճն ինչ-որ չափով այդ իրավիճակին նման է: Քանի որ «մեկնաբանություններ են գրում» առնվազն 9 ուժերի ներկայացուցիչներ, երբ որեւէ մի տեղ ծլում է հետաքրքիր միտք, եւ դու փորձում ես այն տարանջատել օդի անիմաստ տատանումներից, այդ պահին հնչում են մի քանի տասնյակ մեկնաբանություններ, եւ դու արդեն մոռանում ես, թե ինչի մասին էր խոսքը:
Եվ դա մեր պարագայում բնական է, որովհետեւ քարոզչության թիրախը ոչ թե քիչ թե շատ կայացած մարդիկ են, որոնք կորցնելու բան ունեն, եւ որոնք առաջնորդվում են իրենց ձեւակերպված, գիտակցված շահերով, այլ ընչազուրկ եւ իրավազուրկ մարդիկ` մեր բնակչության ճնշող մեծամասնությունը, որը մի կողմից՝ ոչ մեկին չի հավատում եւ մյուս կողմից՝ սպասում է ինչ-որ հրաշքների (պարադոքս է): Այս պարագայում «շահում է» նա, ով ավելի բարձր կգոռա, որ երկիրը կործանվում է, եւ եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա վերջ՝ Հայաստանը կվերանա, հայ ազգը կկորչի եւ այլն: Դա ասվել է 1995 թվականի ընտրություններից առաջ եւ ասվելու է 2022, 2027, 2033 թվականներին:
Եվս մի պարադոքս այն է, որ նման մտքերը չնայած մեծ ժողովրդականություն են վայելում, բայց մյուս կողմից՝ մարդկանց մեջ է՛լ ավելի խորը հուսահատություն են առաջացնում:
Տեղեկատվական աղմուկի եւ ցանկացած գաղափարի «թրոլինգի» հեղինակները, հավանաբար, չեն ուզում, որ մարդիկ հուսահատվեն: Հակառակը՝ ուզում են ոգեւորել, հուսավառել զանգվածներին, որպեսզի նրանք քվեարկեն իրենց կուսակցությունների օգտին եւ հետո դուրս գան փողոց՝ բողոքելու կեղծված ընտրությունների դեմ: Բայց երբ դուք օգտագործում եք «կործանում», «անդունդ», «գահավիժում» բանալի բառերը, անկախ մնացած բովանդակությունից՝ դրանք մտնում են մարդկանց ենթագիտակցության մեջ, եւ գլխավոր գաղափարը, որն այդ դեպքում ծնվում է, «փախչելն» է՝ այդ բառի լայն իմաստով. խոսքը ոչ միայն արտագաղթելու, այլեւ ներքին փախուստի մասին է:
Տեղեկատվական աղմուկին դիմանալու համար մեծ համառություն եւ հետեւողականություն է պետք»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ որոշ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցներ այս օրերին մտածում են, թե ինչպես կարելի է ընտրությունների օրը խափանել տեղամասերից տրվելիք ուղիղ հեռարձակումը եւ անել այն, ինչ սովորաբար անում են բոլոր ընտրություններին:
Խոսակցություններ կան, որ որոշ սափրագլուխներ իրենց «ջոկատայիններին» ասել են, «եթե պետք լինի տեղամասում ջարդեք ապարատը, տեր ենք լինելու»:
Թե ինչ պատիժ է սահմանում նման դեպքերում քրեական օրենսգիրքը, դժվար է ասել, փոխարենը նույն սափրագլուխները իրենց կողմնակիցներին հորդորում են, թե «տուգանքով կպրծնեք, մենք էլ կմուծենք»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
« Թիվ 2 ընտրական տարածքը, որը ներառում է Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր համայնքները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) չորս շտաբ է փակել եւ զգուշացրել՝ Դավթաշեն համայնքին չմոտենալ։
Նշենք, որ այս ընտրատարածքը ներառող Արաբկիր համայնքի Մոնումենտ թաղամասում ՍԱՍ-ի Արտակը վայելում է Հայկազ Բաղմանյանի հովանավորությունը «մանումետցի Մեսոյի» միջոցով։
Մեզ հասած տեղեկություններով՝ Վովա Գասպարյանը զանգահարել է Բաղմանյանին եւ զգուշացրել՝ «իր տղու դեմ չպայքարել», թե չէ վատ կլինի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրություններից առաջ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչների դրամական հատկացումներ է կատարել բյուջեի հաշվին: «ՀԺ»-ն քաղաքապետի կարգադրությունների ուսումնասիրությունից պարզել է, որ գումարները հատկացվել են վերջին շաբաթներին:
Օրինակ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ փետրվարի 21-ի կարգադրությամբ, «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից փետրվարի 23-ի՝ Սովետական բանակի օրվա կապակցությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հայրենական Մեծ պատերազմի եւ թիկունքի վետերաններին հատկացվել է 145 հազար դրամ: Այս գումարը բաժանվել է թվով 29 վետերանի՝ յուրաքանչյուրին ընդամենը 5 հազար դրամ: Նույն օրվա մեկ այլ կարգադրությամբ 50 հազար դրամ էլ որպես օգնություն հատկացվել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Իննա Դամիրյանին:
«Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից որպես օգնություն 20 հազար դրամ էլ հատկացվել է նույն վարչական շրջանի բնակիչ Հասմիկ Խաչատրյանին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից Հերմինե Ավետիսյանին էլ նույն պատճառաբանությամբ հատկացվել է 100 հազար դրամ:
Փետրվարի 17-ին էլ քաղաքապետ Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արա Սադոյանի գրությունը հաշվի առնելով՝ կարգադրություն է իջեցրել սոցիալապես անապահով թվով 17 անձանց եւ «Պատանի երկրապահ» ակումբին գումարային օգնություն տրամադրելու մասին: Գումարի ընդհանուր չափը կազմել է 395 հազար դրամ, որից 150 հազար դրամը տրամադրվել է «Պատանի երկրապահ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Նազարեթյանին:
Նույն օրվա կարգադրություներով 20 հազարական դրամներ էլ հատկացվել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ Մարգարիտ Գյուզալյանին եւ Նելլի Իվանովային: Նույն չափով գումար է հատկացվել Էմմա Մակարովային եւ Անուշ Գյուրջյանին եւ այսպես շարունակ:
Հ.Գ. Այս ամենն ինչ-որ տեղ բնական կդիտվեր, սակայն նախընտրական շրջանում, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ապրիլի 2-ի նախաշեմին գոնե Երեւանում նոր մասնագիտություն է ձեւավորվել՝ ընտրական բրոքերի։ Թաղային «ակտիվիստները», որոնք դեռ մի քանի ամիս առաջ «բեսեդկեքում» «կարտ» էին խաղում, բրոքեր են դարձել եւ ցուցակները ձեռքներին, լուրջ դեմքով շրջում են հարեւանների տներով, անձնագրային տվյալներ հավաքում, գումարներ խոստանում, մարդկանց վստահեցնում, որ փողերը կստանան ժամանակին։
Իհարկե, նրանք իրենց բրոքեր չեն անվանում, այլ՝ լիազորված անձ, եւ միայն այն մտքից, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ Արտակ Սարգսյանի ներկայացուցիչն են, ավելի կայտառ են վազում տնետուն։ Ամենաակտիվներին, որոնք 100 եւ ավելի ձայն կբերեն, նույնիսկ աշխատատեղ են խոստացել։ Յուրաքանչյուր ձայնի դիմաց նրանք առաջարկում են 10-20 հազար դրամ։
Բայց ձայնի «կուրսը» վերջին մի քանի օրում բարձրացել է, եւ նախընտրական շուկայում էլի սպասումներ կան։ Հնարավոր է՝ ձայնի կուրսը թռչի մինչեւ 100 դոլար, ահա ինչու ընտրողների հավաքագրումը դանդաղել է։ Սպասվում է, որ մեկ ձայնի գինը կհասնի մինչեւ 50 հազար դրամի։
Ահա ինչու այս շաբաթ ցուցակագրումների տեմպը փոքր-ինչ դանդաղել է, իսկ բրոքերները յուրօրինակ դալալչիներ են դարձել՝ ձայն առնող-ծախող, եւ չեն շտապում իրենց հավաքած «մարդկանց» տալ պատվիրատուին։ Նրանք եւս սպասում են՝ գուցե վերջին րոպեին փոխեն պատվիրատուին եւ ձայները տան նրան, ով ավելի մեծ գումար կխոստանա։ Առայժմ 50 ձայն բերող բրոքերին վճարում են 50 հազար, 100 ձայն բերողին՝ 100 հազար։ Այս գները եւս աճի միտում ունեն»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Արշակունյաց պողոտայում օրը մի քանի անգամ կարելի է ականատես լինել շտապօգնության մեքենաների, որոնք վարորդներից ուղղակի ճանապարհ են «մուրում»։ Այս տեսարանը հատկապես օրվա պիկ ժամերին է լինում ՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում։ Անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենայի վարորդը, որը ծանր հիվանդ է տեղափոխում կամ շտապում է հիվանդին օգնության, ստիպված է լինում լուսաձայնային ազդանշանը միացրած խցանման մեջ երկարատև «լռվել»։ Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում։ Վարորդները մեծ ցանկության դեպքում էլ, միևնույն է, ճանապարհը շտապօգնության մեքենային չեն կարողանում զիջել, նախ՝ այն պատճառով, որ ճանապարհին նման դեպքերի համար նախատեսված որևէ այլ ազատ գոտի չկա, և բացի այդ՝ ճանապարհային ոստիկաններն էլ խցանումները կարգավորելիս այս հարցին առանձնապես ուշադրություն չեն դարձնում։ Այս խնդիրը առկա է նաև հրշեջ մեքենաների համար, որոնք նույնպես երթևեկությունը մի կերպ են ճեղքում։
Քաղաքակիրթ երկրներում այս ծառայություններին, կարելի է ասել, «գլխի վրա» են պահում՝ հաշվի առնելով, թե հասարակության համար նրանք ինչ կարևոր առաքելություն են կատարում։ Նրանց համար առանձնացված գոտում, եթե նույնիսկ ճանապարհն ազատ է, որևէ մեքենա մուտք չի գործում։
Մեզ մոտ, բացի այն, որ այդքան երկար միացված ձայնային ազդանշանները շրջապատում անտեղի խուճապ են առաջացնում, այդ ծառայությունների նկատմամբ նման մոտեցումն ուղղակի անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.