29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՀՀԿ մտքի «գիգանտները» ջանք չեն խնայում, որպեսզի իրենց քարոզարշավը ԵԺԿ ստանդարտներին «համահունչ» լինի, որպեսզի առաջիկայում Մալթա` ԵԺԿ գագաթնաժողովին մեկնող Սերժ Սարգսյանը դատարկ ձեռքերով չներկայանա եվրոպական առաջնորդներին, որոնք ապրիլի 2-ին պետք է գնահատականներ տան ՀՀ ընտրություններին: ՀՀԿ շտաբում փորձագետների մի խումբ ամեն օր «գույքագրում» է արվածը. Կարեն Կարապետյանն իր համակրելի լինելը ցուցանել է, «ուդառնիկ» լինելը ցուցանել է։ «Հիմա նրան բովանդակությամբ ենք տալիս»,- ասում են ՀՀԿ-ում:
Դա է պատճառը, որ վարչապետը վերջերս սկսել է ներդրումներից խոսել, որի մեծ «ակորդը» կհնչի Լոռու մարզ կատարելիք այցի ընթացքում` Սամվել Կարապետյանի «հաշվին»: Հաջորդ շաբաթ արդեն ՀՀԿ-ն էլի կվերադառնա շոուի ժանրին` նոր քարոզչական երգ-տեսահոլովակ կներկայացնի. «Ոչ պակաս հետաքրքիր, քան «Ռեինկարնացիա»-ինը, պարզապես ֆոլկ ժանրում։
Դրան զուգահեռ էլ Հ1-ով կսկսվեն նախընտրական դաշինքների հետ դեբատները` 9 ուժերի հետ միաժամանակյա»: Չե՞ք վախենում ձեզ հոշոտեն: «Բացարձակապես»,- ասացին ՀՀԿ-ից»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Եթե ՕՐՕ-ն Ազգային ժողով չանցնի՝ Սամվել Բաբայանը պատրաստվում է հետընտրական լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպել, մինչեւ իսկ զինված ապստամբություն։
Ըստ էության փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական եւ իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Լոռու մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Վահրամ Բաղդասարյանը չի կարողանում փողով մրցել իր կուսակից Կարեն Կարապետյանի և Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի հետ։ Վահրամ Բաղդասարյանի վերջին հույսը մնացել են մարզի քրեական հեղինակությունները։
Մի քանի օր առաջ Վանաձորում հնչած աղմկոտ կրակոցների գործով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորումներ են եղել, որի պարագլխին՝ քրեական հեղինակություն համարվող «Նեգր» մականունով հեղինակությանը Վահրամ Բաղդասարյանի անմիջական ցուցումով և ջանքերով է հնարավոր եղել ազատ արձակել նախնական կալանքից։
Վերջինս արդեն լծվել է Վահրամ Բաղդասարյանի շտաբային աշխատանքներին։ Պարզվում է, որ նրան ազատելու համար Վահրամ Բաղդասարյանը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին, ում հետ վաղեմի կապեր ունի։ Նա տարիներ ի վեր ԱԺ-ում ընտրվել է հենց Աղվան Հովսեփյանի շնորհիվ և «քվոտայով»։ Հենց Աղվան Հովսեփյանն էլ վերաորակել է «Նեգրի» կատարած հանցանքը և նրան հնարավոր է եղել ազատ արձակել»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Հայաստանում նախընտրական մթնոլորտը կամաց-կամաց կարգավորվում է. կրակոցներ, դանակահարություններ, ծեծ, հայհոյանք: Բուռն քարոզարշավից բացի, սակայն, առաջիկա ընտրությունների համատեքստում շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է նշմարվում: Խոսքը հետընտրական դաշինքների մասին է: Փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններին մասնակցող որևէ ուժ մեծամասնություն կազմելու և միայնակ կառավարություն ձևավորելու անհրաժեշտ քվե չի կարող ստանալ: Այսինքն՝ հաջորդ իշխանությունը, այսպես թե այնպես, պետք է կոալիցիոն լինի:
Ամենահավանականը համարվում է ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք-ՀՅԴ կոալիցիան: Երկու օր առաջ, սակայն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանատու հայտարարություն արեց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմի»: Նույն օրը Արագածոտնի մարզում Գագիկ Ծառուկյանը ելույթում հայտարարեց. «Ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»: Սա սենսացիոն հայտարարություն է: Վերադարձից հետո Ծառուկյանը ոչ միայն իշխանությունների հասցեին որևէ ռադիկալ խոսք չի ասում, այլև մինչև վերջերս ուրիշներին թույլ չէր տալիս իր ներկայությամբ դա անել: Ի՞նչ փոխվեց, ուրեմն, մեկ շաբաթվա ընթացքում, որ Ծառուկյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Արդեն գրել ենք, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները, որոնցում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, մեծ ռիսկ են պարունակում, քանի որ ցանկացած ուժ` տեսնելով, որ ընտրություններում հաղթելու ռեալ շանս ունի, կգնա իշխանությունը վերցնելու:
Կանխատեսել էինք, սակայն, որ Ծառուկյանն այս իմաստով տարբերվում է բոլորից, որովհետև հայտնի իրադարձություններից հետո ոչ մի պարագայում Սերժ Սարգսյանին դեմ չի գնա: Երկու օր առաջ արած նրա սենսացիոն հայտարարությունը, սակայն, կասկածներ է առաջացնում, որ նույնիսկ Ծառուկյանը չի կարողանում դիմակայել իշխանության գայթակղությանը, ինչը կարող ենք ենթադրել` ամեն անգամ բազմապատկվում է, երբ շրջաններում իրեն թագավորի պես են դիմավորում: ՀՀԿ-ին հեռացնելու և իշխանափոխություն իրականացնելու միակ տարբերակը նույնպես դաշինքն է լինելու, այս անգամ ընդդիմադիր որևէ ուժի հետ: Սոցիոլոգիական հարցումներով և փորձագետների վերլուծություններով՝ «Ծառուկյան» դաշինքից և ՀՀԿ-ից հետո ամենաշատ ձայն ստանալու շանսերը «Ելք» դաշինքին են:
«Ելք»-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կոալիցիա բացառում են միայն ՀՀԿ-ի հետ: Ստացվում է, որ «Ելք»-ը չի բացառում, որ իշխանություն փոխելու համար կոալիցիա կկազմի այդ թվում նաև` «Ծառուկյան» դաշինքի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ ՀՀԿ-ին իշխանությունից կհեռացնի:
Չի բացառվում, որ հաջող գանգստերական քարոզարշավի շնորհիվ խորհրդարան անցնելով, այս երկուսին միանա նաև Օհանյանենց դաշինքը: Այսինքն, կարող է երկրում նոր իշխանություն ձևավորելու ռեալ հնարավորություն ստեղծվել, թեև ուժերի այսպիսի դասավորությանը, եթե նույնիսկ դա ստացվի, իշխանությունը կհակադրի ՀՀԿ-ՀՅԴ-«Հայկական վերածնունդ» կոալիցիան»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ՝ այսօրվա համարում։
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը, երեկ ՀԺ թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին:
«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:
«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն, չէ՞: Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո մոլախոտ չի»,- ասել է Բաբայանը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին և նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։
Թերթի աղբյուրը պատմում էր, որ այս բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ զգալի առավելություն ձեռք բերելու տեսանկյունից, որպես իշխանությանն իրական ընդդիմություն ընկալվելու և վիճակը բեկելու համար։
Երեկվա միջադեպը հենց այդ տրամաբանության մեջ է։ Ըստ թերթի տեղեկությունների՝ երեկվա միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել։
Ժամանակ
Օրվա մյուս հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Մեր տեղեկություններով՝ այս ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափը չի անցնելու 10 հազար դրամը։ Բանն այն է, որ փող բաժանող ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ 10 հազար դրամից ավելի փող չբաժանեն։ Ընդ որում՝ որոշվել է, որ գումար բաժանողների տարածքներն առանձնացնելու են, այնպես, ինչպես ռեյտինգայինների տարածքներն են առանձնացվել, որպեսզի միմյանց չխանգարեն, ամեն մեկն իր տարածքում պետք է բաժանի կաշառք, ուրիշի տարածք չմտնի և սահմանված գումարի չափը չգերազանցի։
Ավելին՝ ով խախտեց ընտրակաշառքի թույլատրելի չափը, բռնելու են, քրեական գործ հարուցեն՝ ցուցադրական, որ մյուսներին դաս լինի։ Սակայն խնդիրը ոչ թե ընտրակաշառք բաժանողի դեմն առնելն է, այլ ցույց տալը, որ գումարի հողի վրա պայմանավորվածությունները չի կարելի խախտել, այս հարցում ևս պետք է գործի իշխանության սցենարը»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառքի ձեւը: Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանվում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են:
Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները եւ հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները:
Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը ԱԺ ամբողջ 5-րդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում: Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Ռուբինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվողն նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարություն է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»:
«Չորրորդ իշխանություն»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի մասնակցությունը Վայքում ՀՀԿ-ի քարոզարշավին եւ ՀՀԿ-ական վարչապետի ու երկու նախարարների կողքին նույն հարթակում կանգնելը տարակուսանքի տեղիք տվեցին։ Թերթի թղթակիցը զրուցել է Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ
– Միայն Վա՞յքն էր, թե՞ մյուս հանդիպումներում եւս կարող է մասնակցեք քարոզարշավին։
– Ես ազատամարտիկների հետ եմ հանդիպում, ամեն տեղ կան ազատամարտիկներ, մենք գնացինք Վայքի ազատամարտիկների հետ հանդիպեցինք, այսինքն՝ ամեն տեղ ազատամարտիկների հետ ենք հանդիպում, այլ ոչ թե․․․
– Դուք Սեյրան Օհանյանի հետ էլ լավ հարաբերություններ ունեք, եւ Ազատամարտիկների դաշինքն ու շատ այլ ազատամարտիկներ Օհանյանի դաշինքի կողքին են կանգնել։ Հնարավո՞ր է, որ Դուք Ձեր ԴՕՍԱԱՖ-ով Սեյրան Օհանյանի թիմին եւս աջակցեք։
– Ո՞նց թե, շատ մոտ եմ, Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, իրար հետ ճանապարհ ենք անցել։ Բայց ես ասում եմ՝ կան ազատամարտիկներ, որ գալիս են մեր մոտ, հետո մեր մոտից գնում են էնտեղ։ Ես իմ ԴՕՍԱԱՖ-ի կողմից եմ խոսում, ես պատրաստ եմ մեր ԴՕՍԱԱՖ-ն ավելի ընդլայնել, որ զբաղվի մեր ապագա զինվորների մարտական պատրաստվածությամբ։ Բայց ես նորից եմ ասում՝ ես ոչ մեկին չեմ ուզում աջակցել, ես ունեմ կանոնադրություն, մեր ԴՕՍԱԱՖ-ի կայքում կա դա, եւ ես առաջնորդվում եմ այդ կանոնադրությամբ։
-Ամեն դեպքում՝ պարտադի՞ր է, որ Դուք քարոզարշավի շրջանակներում հրապարակային բարձրանաք բեմահարթակ ու կանգնեք ՀՀԿ-ականների կողքին։
– Ես ասեմ՝ ես չեմ ասում, թե ինձ տարեք, ուղղակի էնտեղ ցուցակ կա, թե ով պետք է բարձրանա, մենք էլ բարձրանում ենք։
– Դա Ձեր հեղինակության վրա չի՞ ազդում։ Հասարակությունը, ամեն դեպքում, ցավով ընդունեց դա՝ տեսնելով Ձեզ նրանց կողքին։
– Ես քո հետ համաձայն եմ, ռուսերեն ասում են՝ это еще цветочки, завтра будут ягодки, այսինքն՝ ավելի թունդ բաներ կգրեն ու կասեն։ Ես դրանք կայքերի մեջ նայել եմ, ու ես էն մարդն եմ, որ իմ վրա էնպիսի բաներ են ասել, ավելի վատ բաներ են եղել, որ կաշիս արդեն հաստացել է։ Բայց ես չեմ քննադատում նրանց։
– Այդուհանդերձ, դա նշանակո՞ւմ է, որ Դուք ընդունում եք ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը։
– Ես հիմի ասեմ․ բոլորի ծրագրերն ունենք, չէ՞։ Իմ առաջ ՀՀԿ-ի ծրագիրն է, որտեղ պաշտպանության մասով երկու տող է գրված։ Բայց էդ երկու տողն ինձ համար մեծ նշանակություն ունի, ու մեր հասարակական կազմակերպությունը պետական մակարդակով զինվոր է պատրաստում, ու էդ զինվորական պատրաստությունը երաշխավորում է Հանրապետական կուսակցությունն ու իրենց ղեկավարած պետությունը։
– Վիգեն Սարգսյանը, ըստ Ձեզ, կարողանո՞ւմ է այդ անվտանգությունն ապահովել։
– Վիգեն Սարգսյանը․․․ դու լավ գիտես՝ իմ մարտական ընկերը Սեյրան Օհանյանն է, ում հետ շատ լավ, ընկերական հարաբերություն ունեմ։ Իսկ Վիգեն Սարգսյանն էն մարդն է, որ, էսպես ասեմ, դու ֆուտբոլ ես խաղում, դու քո թիմի մասին ես մտածում, չէ՞։ Ինքն էլ հիմա բանակի մասին է մտածում եւ ինքն էդ պետական գործողությունների մեջ էնքան է փորձ ձեռք բերել, որ ուզում է մեր բանակն ավելի ուժեղացնի ոչ միայն զուտ բանակով, այլեւ այն լծակներով, որ ունի մեր պետությունը։ Այ, դա է ինձ դուր գալիս։
Նրա աշխարհայացքը մի փոքր ավելի լայն է այդ հարցում, քան ցանկացած ռազմական գործչինը։
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Նախընտրական այս օրերին ընտրակաշառքի խոստումներ տվողների շարքերը համալրել է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Նրանք այս օրերին ժողովրդի հետ հանդիպումներից եւ ռեյտինգային թույլ ներկայության պատճառով արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել յոթ տոկոսի անցողիկ շեմը։
ՕՐՕ դաշինքի ակտիվիստները Հայաստանի մի քանի բնակավայրերում, մասնավորապես՝ Արմավիր, Գյումրի եւ Դիլիջան քաղաքներում սկսել են ցուցակագրել մարդկանց՝ խոստանալով գումար բաժանել ընտրությունների շեմին»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.