29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության տարածած հաղորդագրության՝ հունիսի 6-ին Հայաստանում նշվելու է «Ռուսաց լեզվի միասնական օրը»։ Տոնակատարության միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսված, ու նաև նախատեսվում է կրթության ոլորտում համագործակցության պայմանագիր ստորագրել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և Հայաստանի ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի միջև։
Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ, որում նշել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի կողմից ձերբակալվածներից մեկը՝ Արտավազդ Մանուկյանը, բանտից դուրս չի եկել հետևյալ պատճառով՝ «Դավիթ Շահնազարյանի ենթակաները սպանել են նրան բանտախցում»:
«Առաջին լրատվական»-ը այդ տարիների պաշտոնական մամուլի միջոցների և պատասխանատու պաշտոնյաներից փորձեց պարզաբանում ստանալ Դավիթ Շահնազարյանի` ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Արտավազդ Մանուկյանի հետ տեղի ունեցածի մասին։ Ըստ այդմ, «Առաջին լրատվական»-ին պարզ դարձավ, որ Արտավազդ Մանուկյանը կալանավորվել է «Դրոյի» գործի շրջանակներում, իսկ, ինչպես հայտնի է, «Դրոյի» գործով դաշնակցականները մեղադրվում էին ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների և թմրաբիզնեսի մեջ:
Ա.Մանուկյանը մահացել է ազատազրկման վայրում ծանր հիվանդության պատճառով, և դաշնակցականներին էլ հայտնի է, որ մինչև ազատազրկումը նա տառապել է ծանր հիվանդությունից:
Եվս մի ուշագրավ հանգամանք. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ, որով Կարմիր խաչից, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանություններից պահանջել է Արտավազդ Մանուկյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցով անցկացնել միջազգային անկախ քննություն: Որ այս մասին դաշնակցականները շատ լավ հիշում են, բայց գերադասում են լռել՝ իրենց խնդիրն է, իսկ այն, որ երեկ դաշնակցականները գերադասել են թաքնված մնալ և «խմբակցության անունից» հանդես գալ, այլ ոչ թե կոնկրետ անուններով՝ ինքնին խոսուն փաստ է:
Ըստ մեր տեղեկությունների, այս օրերին Ավանի աղի հանքի տնօրինությունը կապեր է փնտրում Չինաստանի հետ, որպեսզի կազմակերպի յոդացված աղի խոշոր խմբաքանակների արտահանումն այդ երկիր։ Աղի մագնատներին հուսադրել և նոր բիզնես ծրագիր է հուշել Չինաստանում տիրող աղային խուճապը՝ կապված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորների վթարի հետևանքով ռադիոակտիվ տարրերի դեմ պայքարելու անհրաժեշտության հետ։ ԶԼՄ-ները գրել են, որ պարենային խանութներից մարդիկ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց շարքում առաջին տեղում աղն է, որովհետև հայտնի է, որ ի տարբերություն արդեն իսկ վարակված և վտանգավոր ծովային աղի, յոդացված աղն օգնում է, որպեսզի օրգանիզմն ավելի արագ հաղթահարի ճառագայթման ազդեցությունը։ Չնայած չինական իշխանությունների կողմից տարածվող բացատրություններին, թե վտանգն այլևս անցած է, և կարիք չկա խուճապահար աղ գնել, աղն անհետացել է մայրաքաղաք Պեկինի, ինչպես նաև մի քանի գավառների պարենային խանութներից։ Ըստ լուրերի, Ղուկասյաններն այնքան են ոգևորվել, որ մտածել են՝ հայկական աղի պաշարները չեն բավականացնի, և գուցե հարկ լինի՝ նախ այլ երկրից աղ ներմուծել, ապա արտահանել Չինաստան։
Գործարար Արա Կարապետյանը «Երևան-Կենտրոն»-ից երեկ, հունիսի 3-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեղադրանքով: Կարապետյանի տեղափոխումից հետո գործարարի հարազատները մտահոգված են նրա անվտանգության համար:
Մայիսի 24-ին` վերջին դատական նիստից հետո, Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստվում է լրագրողներին փաստեր ներկայացնել որոշ օլիգարխների իրական կերպարի վերաբերյալ: ՀՀ ՔՎ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը թերթի թղթակցի հետ զրույցում բացառել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործարարի անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են լինել: «Իսկ եթե Կարապետյանի հարազատները կոնկրետ տեղեկություններ և տվյալներ ունեն, ապա կարող են դիմել քրեակատարողական վարչություն, և մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Բաբայանը:
Ո՞վ է իշխանությունից երկխոսելու ընդդիմության հետ
Երեկ երեկոյան Իտալիայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում աշխատւանքային հանդիպում է ունեցել ՀՀԿ ղեկավար կազմի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը.
«Երեկ առավոտվանից տեղեկություններ կային, որ նիստի ընթացքում պետք է քննարկվի ընդդիմության հետ երկխոսության իշխանական պատվիրակության կազմը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, մեզ փոխանցեց, թե այդ հարցը նիստի ընթացքում չի քննարկվել: Այնինչ, մեզ հայտնի դարձավ, որ իշխանության մեջ արդեն քննարկվում է Կոնգրեսի հետ երկխոսության պատվիրակության հետևյալ կազմը՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, ԱԽՔ Արթուր Բաղդասարյան, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, փեսա Միքայել Մինասյան, Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատների միության նախագահ Խոսրով Հարությունյան: Երեկ Վազգեն Մանուկյանին հարցրինք՝ եթե իրեն առաջարկվի դառնալ ընդդիմության հետ երկխոսության իշխանական պատվիրակության անդամ, կհամաձայնվի՞, թե՞ ոչ: «Բայց ես ի՞նչ կապ ունեմ: Դուք անիմաստ հարց եք տալիս: Այդպիսի բան լինել չի կարող», – պատասխանեց Մանուկյանը: Նույն հարցը ուղղեցինք Խոսրով Հարությունյանին: «Հարցը շատ անսպասելի է ինձ համար: Կարծում եմ, դա շատ պատասխանատու միսիա կլինի որևէ մեկի համար թե’ մի կողմից, թե’ մյուս կողմից: Այնպես որ, մտածելու տեղիք կա», պատասխանեց Խոսրով Հարությունյանը: Թե երբ պաշտոնապես կհայտարարվի իշխանական պատվիրակության կազմը՝ դեռ հստակ չէ»:
Մեր տեղեկություններով՝ օրերս Երևանում անցկացված ցեղասպանության 100-ամյակի 2015թ. միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին մասնակցող սփյուռքահայերը դժգոհություն են հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանի գործունեությունից։ Մասնավորապես՝ դժգոհել են, որ նա հաշվի չի նստում Սփյուռքի կառույցների ու ներկայացուցիչների հետ, պատկերացնում է, թե ինքը պիտի ղեկավարի Սփյուռքը։ Օրինակ՝ Հոլանդիայի ներկայացուցիչը դժգոհել է , որ նախարարությունն իրենց համայնքում ներկայացուցիչ է ընտրել՝ առանց համայնքի կարծիքը հարցնելու ու տեղի կառույցների հետ քննարկելու։ Տիկին Հրանուշը չի ընդունել այս մեղադրանքները և բորբոքվել է։ Միջամտել է Սերժ Սարգսյանը՝ հորդորելով, թե հուզվելու կարիք չկա։
«Ժամանակ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Սարգիս Կարոլինա» ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Սպայակ» ընկերության դեմ: Պատճառն, ինչպես նշում են թերթի աղբյուրները, շփոթելու աստիճան նման անվանումով արտադրանք թողարկելն է: Թերթը տեղեկացնում է, որ «Սարգիս Կարոլինա» ընկերությունն արտադրում է «Արարատ ֆրութ» ապրանքատեսակը, իսկ «Սպայակ»-ը`«Արարատ ֆուդ»-ը:
ՀՀ կառավարության երեկվա նիստը Ռ. Քոչարյանի և ՀՅԴ-ի համար ոչ նպաստավոր ընթացք ունեցավ, գրում է «ՀԺ»-ն՝ հավելելով, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել է իրենց նախարարության կողմից 2005-2007 թթ. վարկային միջոցների ծախսման արդյունավետությունը ուսումնասիրելու նպատակով կատարված ծառայողական քննության արդյունքները: Ըստ Գրիգորյանի տվյալների` 3 տարիների ընթացքում վարկային միջոցներից անիմաստ` այդպես էլ պետք չեկած օրենքների և իրավական ակտերի նախագծեր մշակելու, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու նպատակով ծախսվել է ավելի քան 300 հազար դոլար վարկային միջոցներ: Կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում Գրիգորյանը չի կարողացել պատասխանել «ՀԺ»-ի թղթակցի այն հարցին, թե ովքեր են պատասխանատու վարկային միջոցների վատնման համար, և ում գրպանն են մտել այդ գումարները: Թերթը հիշեցնում է, որ այդ տարիների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է դաշնակցական Աղվան Վարդանյանը:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. «Վերջերս ընթերցողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ եմ ես հասկանում «պուտինահայ» տերմինի տակ, որը օտագործվել է սոցիալական ցանցում և մեջբերվել է նաև իմ տեքստում։ Թեման, իրոք, հետաքրքիր է։
Եթե կարճ, ապա «պուտինահայը» կոշտ, ավտորիտար, պուտինյան Ռուսաստանի արժեքների վրա կողմնորոշված հայաստանցին է։ Իր ղեկավարության օրոք Պուտինը ստեղծել է մի համակարգ, երբ բոլոր համառուսաստանյան հեռուստաընկերությունները ղեկավարվում էին նախագահական նստավայրից, երբ ընդդիմության հավաքները փաստացի արգելվում էին, երբ, նույնիսկ ռուսաստանյան չափանիշներով, աննախադեպ մասշտաբով ծաղկում էին կոռուպցիան և հովանավորչությունը։ Բնական է, որ Ռուսաստանի հետ հոգևոր, տնտեսական, քաղաքական բազմաթիվ կապեր ունեցող մեր երկիրը ուզած-չուզած ստեղծել է նմանատիպ համակարգ։ Պուտինյան շրջանը առանձնանում է նաև տնտեսական լավ ցուցանիշներով, որոնք պայմանավորված էին նավթի բարձր գներով և տնտեսական ճգնաժամի բացակայությամբ։
Դա մեծ չափով բարերար էր ազդում նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քանի որ մեր խոպանչիների, հավանաբար, 90 տոկոսը աշխատում է Ռուսաստանում և, լավ եկամուտներ ստանալով, կարողանում էր դրանց մի մասն ուղարկել իր հարազատներին։ Պուտինյան Ռուսաստանի կարևորագույն «նվաճումներից» է ընդդիմության ոչնչացումը որպես ինստիտուտ։ Երբ չկա սոլիդ, համակարգային ընդդիմություն, փողոց են դուրս գալիս մարգինալ, ոչ ադեկվատ մարդկանց փոքր խմբեր, որոնց Ռուսաստանում անվանում են «դեմշիզա»։ Հայաստանում էլ նույնը կլիներ, եթե քաղաքականություն չվերադառնար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ ՀԱԿ-ի որոշ մասում էլ կան «շիզա»-ի տարրեր…»
«ՉԻ»-ի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։ Թերթը հիշեցնում է, որ 2007 թվականին կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին Մհեր Սեդրակյանն ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում և զբաղեցնում էր ցուցակի 48-րդ հորիզոնականը։ Այն ժամանակ նա Էրեբունի համայնքի թաղապետն էր, և ՀՀ իշխանությունները հարմար գտան, որ նա շարունակի ղեկավարել Էրեբունի վարչական տարածքը։ Իսկ 2007 թվականին Էրեբունին ընդգրկող տարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ առաջադրված միակ թեկնածուն՝ Արմեն Պուրտոնյանը։ Սակայն, թերթի տեղեկություններով, այս անգամ Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում Էրեբունին զիջել այլ մարդկանց, և անկախ նրանից՝ իշխանությունները կսատարեն նրա նախաձեռնությունը, թե ոչ, փորձելու է պատգամավոր դառնալ։
Տևական ժամանակ դադարել էին կադրային փոփոխությունների մասին լուրերը, գրում է «Հրապարակ»-ը, անգամ ասում էին, թե մինչև խորհրդարանական ընտրություններ այլևս փոփոխություններ չեն արվի, սակայն օրերս կրկին ակտիվացել են այդ խոսակցությունները: Ասվում է, այս ամիս սպասվում են կտրուկ կադրային փոփոխություններ: Ըստ թերթին հասած լուրերի, ցանկը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում, այնուամենայնիվ, կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, որը լավ վարչապետի համարում ունի, և կարծում են, որ Տիգրան Սարգսյանի փչացրածն ինչ-որ կերպ կկարողանա շտկել, գոնե վիճակն ավելի չի վատանա: Հեռացողների ցանկում կրկին նշվում են Արմեն Գևորգյանի և ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի: Ոստիկանապետը կտեղափոխվի այլ աշխատանքի: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ այս փոփոխությունները կարող են ներկայացվել որպես Հայ ազգային կոնգրեսին հերթական զիջում` չէ՞ որ պաշտոնանկությունների պահանջը ներառված էր նրանց 15 կետանոց պահանջագրում: Սակայն, ըստ թերթի, գերխնդիրը Ռոբերտ Քոչարյանի ուժեղացման դեմն առնելն է, ինչի վտանգը զգում է գործող իշխանությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.