29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Օրաթերթի խմբագիրը գրում է. «….Եթե մարդը թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում չի ցանկանում հետևել բարեկրթության կանոններին և պրոֆեսիոնալ նորմերին, դա առաջին հերթին նրա կրթության և ընտանեկան դաստիարակության պակասի հետևանք է։ Ոչ մի պատժամիջոց, ոչ մի դատարան չի կարող փոխել նման մտայնությունը՝ միայն համբերատար բացատրական աշխատանքը, հասարակական կարծիքը։
Ինչո՞ւ մարդիկ չեն միզում Երևանի կամ Քիշնևի փողոցներում (համենայնդեպս՝ օրը ցերեկով)։ Որովհետև դա ընդունված չէ, համարվում է ամոթալի և հասարակության կողմից պախարակելի արարք։ Լրատվամիջոցը որպես գյուղական զուգարանի ցանկապատ օգտագործելը, որտեղ կարելի է գրել ցանկացած բառ, նույն սերիայից է։
Էթիկայի ստանդարտներին չհետևելու «ամենաուժեղ» պատճառաբանությունը հետևյալն է. մեր երկիրն այնպիսի լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, որ հիմա էթիկայի «վախտը չի»։ Մոտավորապես՝ մինչև որ ավազակապետությունը չտապալվի, ես միզելու եմ փողոցում։ Բայց իմ տեսակետը ճիշտ հակառակն է. այնքան ժամանակ, մինչև որ դու անելու ես դա, ավազակապետությունը չի տապալվի»։
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը նախօրեին, «Հայկական ժամանակ» օրաթերթի խնդրանքով, անդրադարձել են Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև հնարավոր երկխոսության խնդրին:
Օրաթերթի թղթակցի գրավոր հարցին ի պատասխան, համազեկուցողները նշել են. «Որպես Վեհաժողովի համազեկուցողներ, մենք հաստատապես ողջունում ենք բոլոր քաղաքական ուժերի`կառուցողական երկխոսություն սկսելու հստակ պատրաստակամությունը: Այդպիսի երկխոսություն իրականացնելու բազմաթիվ եղանակներ կան, և կոնկրետ ձևաչափը պետք է որոշեն կողմերը: Արդյունքում ընտրված ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար»:
Համազեկուցողները նաև ընդգծել են, թե իրենք կասկած չունեն, որ երկխոսությունը կլինի երկար և երբեմն դժվար: Ըստ նրանց, սակայն, ամենից կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը շարունակեն դրսևորել կառուցողական կերպով բանակցելու և միմյանց լսելու անհրաժեշտ պատրաստակամություն:
Ահա թե ինչու և ինչպես է երկիրը սնանկանում
Իշխանական միջանցքներում վերջին շրջանում այնպիսի տեղեկություններ են շրջում, որ շոկի մեջ են գցում նույնիսկ որոշ իշխանավորների, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Ըստ թերթի, այդպիսիներից է կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման հավանականության մասին բոլորովին վերջերս հայտնի դարձած տեղեկությունը: Կառավարության երկրորդ շենքում այսօր գործում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունները: Հոյակապ ճարտարապետությամբ այդ շենքը, ըստ թերթի հավաստի տեղեկությունների, պետք է դառնա հյուրանոց և գրասենյակային համալիր: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունն այդ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարում ռուսահայ հայտնի գործարարներից մեկի հետ, որը շենքի միջակայքում ահռելի տարածքներ էր գնել ու շենքեր կառուցել դեռ մի քանի տարի առաջ: Կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե, գրում է թերթը:
Նախօրեին տեղացած հորդառատ անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներ հերթական անգամ հեղեղվել էին և անանցանելի դարձել, որովհետև ջրահեռացման համակարգերը չէին գործում։ «ՉԻ»-ի հավաստի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել այս առիթով։ Խորհրդակցության ընթացքում մայրաքաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարվել է նախագծել ազգային ոճի նավակներ և ապահովել երթուղայիններում «լռված» քաղաքացիների տարհանումը։ Միաժամանակ որոշվել է մրցույթ հայտարարել ջրահեռացման «լյուկերի» արտաքին դիզայնի ընտրության նպատակով։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ՝ անձրևաջրերն այսուհետ պիտի կուտակվեն բացառապես օրենքով նախատեսված փողոցներում, ընդ որում, քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հանձնարարվել է այդ վայրում կազմակերպել ջրային մարզաձևերի բաց առաջնություններ՝ «Здоровый город» կարգախոսով։ Ի դեպ, առաջիկայում Ռուսաստանից հրավիրված մասնագետները քաղաքապետարանի աշխատակիցների համար լողի դասընթացներ կկազմակերպեն, հեգնում է օրաթերթը։
Ինքնասպանության փորձ ոստիկանության բաժնում
Երեկ Իջևանի ոստիկանության բաժնում ինքնասպանության փորձ է կատարել Վահե Սանթրոսյանը, որը նույն օրվա առավոտյան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել՝ համաձայն ՀՀ Քր.Օր 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ գողություն, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան, դատախազ՝ Անուշ Չիլինգարյան, պաշտպան՝ Կարինե Գասպարյան)։ Ըստ թերթի տեղեկությունների, ժամը 14։30-ին, ոստիկանների ուղեկցությամբ, Սանթրոսյանը տեղափոխվել է «Իջևանի ԲԿ» ՓԲԸ՝ որովայնի և մարմնի տարբեր մասերի կտրած վերքերով։ Այս դեպքի մասին, ըստ թերթի, հաղորդագրություն է տեղադրված մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան ասոցիացիայի կայքէջում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Սուրիկ Գևորգյանի քավորը Սերժ Սարգսյանն է, գրում է «Ժամանակ» օրաթերթը: Սուրիկ Գևորգյանը, ըստ թերթի տեղեկությունների, պատեհ-անպատեհ անձամբ է ուսանողների ներկայությամբ հայտարարում դրա մասին: Բացի այն, որ նա, ուսանողների հավաստմամբ, կաշառակեր է, նաև իր ծանոթների ու իր գրքերն է ստիպողաբար վաճառում ուսանողներին: Վերջին օրերին նա ուսանողներին ստիպողաբար վաճառում է բնօգտագործմանը վերաբերող իր հեղինակած գիրքը, սակայն ուսանողների դժգոհություններն անարձագանք են մնում, քանի որ Սուրիկ Գևորգյանի քավորը Սերժ Սարգսյաննն է: Ի դեպ, գրքերը նա վաճառում է 1500 դրամի սահմաններում, ասել է թե` Սերժ Սարգսյանի անվան հետ «խաղում է»`1500 դրամանոց գրքեր վաճառելով, գրում է թերթը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անցած ուրբաթ ոչ պաշտոնական այցով Մոսկվայում էր:
Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, նա հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ ու ընթրել: Այցը քաղաքական ենթատեքստ է ունեցել, և Կարեն Կարապետյանը որոշել է ամրապնդել իր դիրքերը: Այլ տվյալներ թերթին չի հաջողվել ճշտել, միայն քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն ասել է, որ Կարապետյանը գործուղման էր մեկնել Մոսկվա:
«Հայկական ժամանակ» օրաթերթին երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը կադրային փոփոխություններ է իրականացրել ոստիկանության համակարգում: Ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը նշանակվել է Չարենցավանի ոստիկանության պետ: Ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:
Նոր անձնագրերը պատրաստ չեն լինի մինչև սեպտեմբեր՝ ինչպես նախատեսված էր, «Ժամանակ» օրաթերթին տեղեկացրել է ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքով՝ հայտարարված էր մրցույթ երկու ձևաչափով: Գումարն անմիջապես վճարելու ձևաչափով մրցույթում հաղթել է լեհական PWPW կազմակերպությունը, իսկ երկրորդ ձևաչափով, որի համակարգը ներդնելուց հետո վճարումը իրականացվելու է տարաժամկետ, հաղթել է ֆրանսիական Obertur ֆիրման: Այժմ կառավարությունը պետք է որոշի, թե որ ընկերությունն է պատրաստելու նոր անձնագրերը: Հավանական է, որ առաջիկայում կառավարությունը որոշում կընդունի, և անձնագրերի նոր համակարգի ներդրումն ու թողարկումը կլինեն 2012-ի սկզբին: Ի դեպ, նոր անձնագրերն ունենալու են անտեսանելի չիպ: Նոր անձնագրերի կազմի վրա ամրացված չիպը պարունակելու է ոչ միայն անձնագրային տվյալներ, այլև տիրոջ երկու ցուցամատների մատնահետքերը: Չիպով ապահովվելու է անձնագրի հուսալիությունը և կանխվելու՝ հնարավոր կեղծումը: Նոր անձնագիր ստանալու համար 16 տարին լրացած քաղաքացին պետք է վճարի 5000 դրամ: Հին անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերության ժամկետի ավարտը, իհարկե`նոր անձնագրերի թողարկումից հետո, տեղեկացնում է թերթը:
«Ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը պետք է անհարմար զգա և ամաչի իր քայլի համար»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
«ՉԻ»-ն հեգնանքով հակադարձում է. «Մեր տեղեկություններով, պարոն Նիկոյանի այս հայտարարությունից հետո ԱԺ խմբակցություններն արտահերթ խորհրդակցություններ են անցկացրել և հաստատել անհարմար զգալու և ամաչելու ընթացակարգերը: Ըստ այդմ՝ ընդամենը մի բացակա պատգամավորի փոխարեն քվեարկողը պիտի թեթևակի կարմրի, երկուսի փոխարեն քվեարկողը՝ գետինը մտնի, երեք և ավելի կոճակ սեղմողը՝ հանդիսավորապես մեղա գա, պատառոտի վերնաշապիկը և նախնյաց շիրիմների, Մասիս սարի, քյաբաբի և այլ սրբությունների արևով երդվի, որ պատահաբար է ստացվել:
Մեր տեղեկությունների համաձայն՝ նույն այդ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև առավելագույնս ամաչած պատգամավորների խրախուսման ընթացակարգը: Մասնավորապես որոշվել է կառավարության պահուստային ֆոնդից ամաչավճար վճարել առավել ամաչունակ պատգամավորներին: Այս առաջարկները խորհրդարանին կներկայացվեն առաջիկա նստաշրջանին: Քվեարկության ընթացքում կամաչեն շուրջ 60 պատգամավորներ»:
Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց, առաջիկա օրերին կվերակազմավորվի, տեղեկացնում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ։
Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որը հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, ըստ թերթի, այլևս չի լինի, որոշ նախկին անդամներ՝ ևս։ Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում
Համատիրությունների տված միակ «օգուտը»
«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին օրերին մայրաքաղաքում լուրեր են շրջում, որ որոշ մարդիկ, ներկայանալով որպես համատիրությունների աշխատակիցներ, մուտք են գործում բնակարաններ ու գողություն անում: Տեղամասային ոստիկանները շրջում են համայնքներով և զգուշացնում բնակիչներին` դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ:
Ոստիկանության լրատվականից չհերքեցին այս տեղեկությունը` նշելով, որ նման գողությունների մի քանի դեպքեր եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրում: Ոստիկանությունից փոխանցեցին, որ քաղաքացիներին զգուշացնելով` իրենք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, և չբացառեցին, որ խուճապի առիթ հենց դա է տվել»:
Երեկ կեսօրին Երևանում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը հերթական անգամ ապացուցեցին, որ ինչքան էլ իշխանությունները հայտարարում են, թե իրենք աշխատանքներ են կատարել փողոցների ջրահեռացման ուղղությամբ, փաստը հուշում է, որ նրանց խոսքը տարբերվում է գործից, գրում է «Առավոտ» օրաթերթը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը. «Դժվարանցանելի էին դարձել մայրաքաղաքի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Ռուբինյանց փողոցներն ու Ազատության և Հերացի պողոտաները: Չէր գործում անգամ իշխանությունների կողմից մեծ շուքով բացված Խանջյան փողոցի թունելների ջրահեռացման համակարգը: Իսկ Նոր Նորք վարչական շրջանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող գլխավոր փողոցում հսկայական լիճ էր գոյացել, և ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ: Այստեղ վարորդներին օգնության էր հասել աղբատար ավտոմեքենան, որը պարանի օգնությամբ մեքենաները հատ-հատ դուրս էր բերում ջրից»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.