29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Նախօրեին վարչապետ կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին:
Մեզ հասած տեղեկություններով՝ այդ «ընդունելությունը» կազմակերպել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործող վարչապետին անհարմար իրավիճակում դնելու համար, որի պատճառը շատ խորքային է:
Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանի հոր հուղարկավորության համար Հայաստան եկած ռուսաստանաբնակ քրեականների մոտ Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Գագիկ Ծառուկյանին և Հովիկ Աբրահամյանին, որից հետո վերջիններս որոշել են, որ Կարեն Կարապետյանի հետ ընտրություններից հետո ահավոր «բազար» է լինելու»:
«Ժամանակ»
Մանրամասներն՝ այսօրվա համարում։
«Այս ընտրություններին Սերժ Սարգսյանից նեղացածների շարքերում առաջին հորիզոնականներից մեկն զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա թեեւ 5 տարի ջանք ու եռանդ չի խնայել հարազատ կուսակցությանը ծառայելու հարցում, սակայն այս ընտրություններին որեւէ շանս չունի ընտրվելու: ՀՀԿ-ն Վահրամ Բաղդասարյանին ցուցակում գրել է 152-րդ տեղում՝ առաջարկելով ընտրվել ռեյտինգային կարգով՝ մրցակցելով մեծաքսակ անձանց հետ, որոնք տասնամյակներ շարունակ ընտրվել են մեծամասնականով՝ Լոռու մարզում։
Շատ փոքր է հավանականությունը, որ ՀՀԿ-ն 3 պատգամավոր կունենա Լոռվա մարզից, եւ Վահրամ Բաղդասարյանը եւս Կարեն Կարապետյանի ու Արկադի Համբարձումյանի հետ կանցնի խորհրդարան:
Մամուլում արդեն լուրեր են շրջանառվել, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանի հույսն անազատության մեջ գտնվողներն են, որ նրանք եւ նրանց ընտանիքներն իր օգտին քվեարկեն։ Անգամ ասում են, թե արդեն ոմանք հայտնվել են ազատության մեջ:
«Ամենաաբսուրդն այն է, որ ազատության խոստում Վահրամ Բաղդասարյանը տալիս է անգամ 10 տարով դատվածներին, թե ոնց պիտի ազատի թոշակի գնացող Գառնիկիչի միջոցով, հայտնի չէ»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ էին հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն կամ առնվազն քրեական այդ եւ այլ գործերում ներգրավվածություն կլինի:
Տվյալ դեպքում շեշտում էին դաշինքի նախընտրական ցուցակի առաջնորդ Սեյրան Օհանյանի անունը, հատկապես որ արդեն շրջանառվում է, թե նա առնչություն է ունեցել Նորքի զինված խմբի գործունեության հետ:
Ըստ նույն շրջանակների, եթե Օհանյանը ներգրավված չլինի «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ներկրման գործում, ինչի կասկածանքով երեկ ձերբակալվել է Սամվել Բաբայանը, ապա դա կարվի զինված խմբի գործով: Երեկ մենք փորձեցինք Սեյրան Օհանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք իրավապահ մարմինները նաեւ իր հետեւից կգան. պաշտպանության նախկին նախարարն անպատասխան թողեց մեր հարցը: «Մնացած հարցերին ես կարող եմ պատասխանել պարզաբանելուց հետո»,- ասաց նա»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հետքը» վերջերս հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի, մասնավորապես, հայտնի է դառնում պատգամավորության թեկնածուների միջին տարիքը: Այդ տվյալներից պարզ է դառնում, որ ընտրական պրոցեսի ամենաերիտասարդ մասնակիցներն են «Ելքը» եւ «Ազատ դեմոկրատները», որտեղ կանանց եւ աղջիկների միջին տարիքը 40 տարեկանից ցածր է, իսկ տղամարդկանցը՝ այդ շեմից մի քիչ բարձր: Իհարկե, երիտասարդներ կան նաեւ այլ կուսակցություններում եւ դաշինքներում: Չգիտեմ՝ ում ինչպես, բայց ինձ առավել հաճելի է հարցազրույց վերցնել եւ ընդհանրապես շփվել հենց այդ տարիքի քաղաքական գործիչների հետ:
Նրանց հայացքը, իրականության ընկալումը թարմ է, «հետխորհրդային բարդույթները» նրանց չեն խանգարում, քննադատությունը կոշտ է, բայց զուրկ է ամբոխահաճո հայհոյախոսությունից եւ ապոկալիպտիկ պատկերներից («երկիրը կործանվում է», «եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա…»): Այն երիտասարդները, որոնց հետ ես շփվում եմ, բավականաչափ կրթված են` հասկանալու համար, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ամբողջությամբ չի վերարտադրվի:
Եվ հակառակը` իմ հասակակիցների մեծ մասն ինձ մոտենում է հետեւյալ հարցով` «ո՞վ է թագավոր նստելու` Սե՞րժը, թե՞ Գագոն»: Միայն ՀՅԴ-ն է իր վրա բեռ վերցրել` բացատրելու, որ ամեն դեպքում այլեւս «թագավոր» չի լինելու: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը միտումնավոր չեն բացատրում ժողովրդին խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները, որովհետեւ այդպես հեշտ է. քարոզչությունն այս պարագայում հիմնված է «բարի» եւ «չար» թագավորների, իշխանների, քյոխվաների հակադրության վրա:
Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն է տգիտությունը, կրթության պակասը: Խորհրդային դպրոցը տալիս էր մեզ գիտելիքներ տարբեր բնագավառներից, բայց խավարի մեջ էր պահում շատ կարեւոր, սկզբունքային հարցերում՝ ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, եւ ինչպես պետք է այդ քաղաքացին իշխանություն ձեւավորի, որն է այդ հարցում նրա՝ քաղաքացու պատասխանատվությունը: Անկախ Հայաստանի դպրոցում նույնպես նման բաներ չեն սովորեցնում:
Կյանքն է սովորեցնում, եւ «Էլեկտրիկ Երեւանից» ու մանավանդ քառօրյա պատերազմից հետո իմ մեջ տպավորություն է ստեղծվել, որ մեր երեխաների սերունդն արդեն պատրաստ է ապրել բոլորովին այլ կանոններով, այլ երկրում:
Հին, «արշակսադոյանական» կլիշեները դեռ հնչում են: Բայց կարծում եմ՝ դրանք հնչում են վերջին անգամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ռեյտինգային ընտրակարգն իր թեկնածուներով պատուհաս է դարձել մեր երկրի համար: Մարտի 5-ից ինչ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, օր չի լինում, որ տարբեր կուսակցությունների, անգամ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջեւ ինչ-որ միջադեպ չգրանցվի: Ընդհուպ գրեթե մահվան դուռը հասցնող դանակահարությամբ: Բայց սա ընդամենը այդ ընտրակարգի տխուր հետեւանքներն է: Վիճակն ավելի դաժան կարող է լինել, երբ այդ ռեյտինգային թեկնածուներից մեծ մասը դուրս մնա խորհրդարանից կամ չընդգրկվի պետական կառավարման համակարգում ընդհանրապես:
Այդ թեկնածուները երբեմն բավականին հզոր են, տիրապետում են ֆինանսական ու մարդկային լուրջ ռեսուրսների: Նրանք այդ ռեսուրսներն օգտագործելով՝ իշխանություններին ձայներ կբերեն: Փոխարենը նորից իշխանություն կպահանջեն:
Բայց իշխանությունները նրանցից ոչ բոլորին կարող են ԱԺ բերել: Կոնկրետ ՀՀԿ-ն եթե ինչ-որ հրաշքով կարողանա նորից 50+1 ձայն հավաքել, մեծամասնություն կազմել ու 54 մանդատ ստանալ, լավագույն դեպքում կարող է ԱԺ բերել առավելագույնը 25 ռեյտինգային թեկնածու:
Իշխանությունները ՀՀ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրից լավագույն դեպքում կարող են ընդամենը 2 ռեյտինգային թեկնածուի մանդատ տալ: Այն էլ նրանցից ամենաազդեցիկներին: Բայց յուրաքանչյուրում մոտ մեկ տասնյակ թեկնածուներ են առաջադրել: Օրինակ, նման հնարավորություն կստանա Լոռու մարզը, որտեղ առաջադրվել են ՀՀԿ-ի երեք շեշտված թեկնածուներ՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը: Կ. Կարապետյանի ԱԺ գնալը միայն մի դեպքում կարելի է կասկածի տակ դնել՝ եթե դա ինքը չուզենա: Այս դեպքում, հավանաբար, Ա. Համբարձումյանը ԱԺ չի գնա:
Նույն պատկերն է նաեւ Շիրակում: ՀՀԿ-ի մեկ տասնյակից ավելի թեկնածուների շարքում ավելի ընդգծված են Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջին երկուսն այնքան էլ ԱԺ գնալու ցանկություն չունեն: Ֆ. Ցոլակյանը բավարար կհամարի, եթե պաշտպանի նախագահականի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ Մ. Գրիգորյանը ցանկանում է մարզպետ դառնալ: Ամենայն հավանականությամբ մարզում մանդատը կտրվի Ա. Սահակյանին:
Կամ՝ Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքը, որտեղ առաջադրված են Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին եւ Արթուր Գեւորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան: Ա. Սահակյանը, թեեւ պատգամավոր եղել է ու թեեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվել, այս անգամ չի ցանկանում ԱԺ վերադառնալ: Նա նույնպես ցանկանում է պահպանել պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը կամ գործադիրում այլ պաշտոն ստանալ: Եվ այսպես շարունակ մինչեւ ՀՀ բոլոր 13 ընտրատարածքները:
Իսկ մյուսնե՞րը: Ինչ են անելու ԱԺ-ից ու պետական կառավարման համակարգից դուրս մնացած իշխանական ռեյտինգային թեկնածուները, որոնց թվին կարող է դասվել Առաքել Մովսիսյանը, որին ընտրախախտում անելու համար ԿԸՀ-ն արդեն երկու անգամ նախազգուշացում է տվել: Ինչ են անելու Նահապետ Գեւորգյանը, Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Մուրադ Մուրադյանը, Մնացական Մնացականյանը, Միհրան Պողոսյանն ու նման շատ շատերը: Սրանց պետք է գումարել արդեն իսկ դուրս մնացած Սուրիկ Խաչատրյանին, Մհեր Սեդրակյանին ու այլոց: Նրանք գնալու են վայելելո՞ւ կուտակած միլիոնները, թե՞ նրանցից շատերը կարող է համալրել իշխանություններից դժգոհների բանակն ու միավորվել: Հատկապես, որ շատ թարմ օրինակ է Սեյրան Օհանյանը, ով պաշտոնից զրկվելու հաջորդ օրն իսկ դարձավ թունդ ընդդիմադիր եւ ներկա ու ապագա դժգոհներին Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ միասին իր մոտ է հրավիրում:
Ի միջի այլոց, գործող իշխանությունները միշտ են նման մտավախություն ունեցել իրենց օդիոզ դեմքերից, որոնք ունենալով մեծ ֆինանսներ՝ ամեն պահի կարող են պատուհաս դառնալ իրենց ու ողջ երկրի գլխին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թոխմախի Մհերի մանկապարտեզի վարիչ դուստրն էր հրաժարական տվել: Ըստ մասնակիցների` «Մհեր ձյաձյայի տրամադրությունը հեչ բանի նման չէր»: Ի դեպ, այս արշավանքը Թոխմախի «վոտչինայի» նկատմամբ սկսվել է դեռ ընտրություններից առաջ, երբ «համապատասխանները» նախագահականին զեկուցել են, որ Մհեր Սեդրակյանը որոշ «բարձրաձայնումներ» է անում ՀՀԿ-ի ու նրա լիդերի մասին»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է՝ անցանկալի անձանց եւս մեկ «սեւ ցուցակ» պատրաստի։
Ընդ որում՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն ընտրությունների բնականոն ընթացքը խաթարող քրեական տարրերը, այլեւ ընտրություններին մասնակից ռեյտինգային թեկնածուները, որոնց վերաբերյալ բազում ապացույցներ են շրջանառվում ընտրակաշառքի եւ տարբեր բռնությունների մասին։
Դրանց թվում են՝ Միհրան Պողոսյանը, Արման (Գալուստի) Սահակյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց), ովքեր Մարտի 1-ի իրադարձություններից հետո արդեն մեկ այլ սեւ ցուցակում են, եւ 2008 թվականից ի վեր չեն կարողանում այցելել այդ երկիր։ Չի բացառվում, որ այդպիսի ցուցակ պատրաստի նաեւ ԵՄ-ն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իշխող Հանրապետական կուսակցությունը հասկանալով, որ օր օրի ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովելն ավելի դժվար է դառնում՝ քննարկում է ընտրություններում մասնակիցների թվի հետ աճպարարություն անել։ Դիտարկվում է 100 հազարից մինչեւ կես միլիոն ավելացնել ընտրություններում մասնակիցների թիվը։
Այն լավատեսական բոլոր սպասումները, թե էլեկտրոնային քվեարկությունը նվազագույնի է հասցրել կեղծիքների հավանականությունը, առնվազն չի համապատասխանում իրականությանը։
Որոշվել է կեղծիքի մեքենան աշխատեցնել երկու ուղղությամբ՝ առաջիկայում մասսայաբար նույնականացման քարտեր են տպագրվելու նույն անձի լուսանկարով եւ այդ անձի տարիքին մոտ մի քանի բացակա քաղաքացիների անձնական տվյալներով։
Երկրորդ միջոցը մատնահետք ընդունող էլեկտրոնային սարքն է։ Պարզվում է, որ ձայնային ազդանշանը թույլ չի տալիս միեւնույն ընտրատարածքում երկրորդ անգամ մատնահետք թողնել, սակայն հարակից տեղամասում կրկնաքվեարկության պարագայում այդ ազդանշանը չի գործում։ Այսինքն՝ համընդհանուր ցանց չկա եւ շատ հնարավոր է դիմել կրկնաքվեարկության, միայն թե տարբեր տեղամասերում։ Ավելին, պարզվում է, որ միեւնույն տեղամասում նույն մարդու կրկնաքվեարկությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է պարզապես քվեարկության էլեկտրոնային սարքն անջատել ու միացնել, որից հետ քվեարկությունն անարգել կարող է տեղի ունենալ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ` շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով` սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով եւ 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, եւ վերջին պահին տեղի ունեցավ նաեւ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը:
«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչեւ վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ն եւ Եվրոպան:
Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ կհամարեինք, որ վրիպակ է, որեւէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության եւ սպասվող ԱԺ ընտրությունների մասին:
ԱԺ ընտրությունների շեմին սույն հայտարարությունը փաստի հետ հաշտվելու եւ Հայաստանի հետ նոր մակարդակի հարաբերոթյուններ կառուցելու ազդանշան է:
Թեմային ՌԴ նախագահը մի քանի անգամ է անդրադարձել: Նեղ կազմով հանդիպման սկզբում էլ նա ասել է. «Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»:
Հայաստանում այս հայտարարությունն ընդունվել է որպես առաջկցություն Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում, այն կարծրատիպային համոզմունքի համատեքստում, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ իշխանությունը, երբեմն նաեւ ընդդիմությունը մեկնում է Մոսկվա «թագադրվելու»:
Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Վերջին անգամ այսպիսի փաստաթուղթ ընդունվել էր 2013-ին, որն ավելի շատ հերթապահ թուղթ էր, առանց հեռանկարի:
Մարտի 15-ի հայտարարության մեջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածում ասվում է. «Նախագահները ընդգծեցին 2016-ի մայիսին եւ հունիսին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիա թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանն ու խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն»:
Նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայտարարում էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը պետք է ընթանա բանակցություններին զուգահեռ: Մինչդեռ սույն փաստաթղթով ասվում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է պայմաններ ստեղծեն բանակցությունների համար:
Ենթադրվում է, որ Բաքուն այս առիթով հիստերիայի մեջ է, ինչն առայժմ խուլ է, բայց մոտ ապագայում շատ բարձր կհնչի: Թեեւ չի բացառվում, որ երեկ Արցախի ՊԲ հրամանատարի հետ կատարված դեպքը, առաջին արաձագանքն էր:
Վլադիմիր Պուտինին չհաջողվեց Սերժ Սարգսյանին վերադարձնել բանակցություններին, բայց դա դեռ չի նշանակում, որ նրան կհաջողվի ստանալ Ալիեւի համաձայնությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասով: Այսինքն՝ մի կողմից` հայ-ռուսական ճգնաժամը հաղթահարվելու շեմին է, իսկ մյուս կողմից` ԼՂ հարցում հետապրիլյան ճգնաժամը կայուն պահպանվում է»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Լրագրող Թաթուլ Հակոբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին։
Նա մանրամասնեց. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր եւ հող չէր տալիս։ Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուրջ, ըստ որի՝ Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատասխանատվություն էր հայտարարում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»։
Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են եւ ռեալ վարում են բանակցություններ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.