29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի: Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: Կալանավորված երրորդ անձին փաստաբանը չէր ճանաչում, ասել էր՝ անգամ փաստաբան չունի:
ԱԱԾ-ի մեր աղբյուրը պատմեց այս գործի նախապատմությունը, անշուշտ, ըստ ԱԱԾ-ի․ երկար ժամանակ կասկածներ ունեին, սակայն կոնկրետ ապացույցներ չէին կարողանում ձեռք բերել: Քննության սկզբում բերման են ենթարկել մեկին, խուզարկել նրա տունը, սակայն ոչինչ չեն գտել: Ավելի ուշ վերջինս խոստովանել է և մատնացույց արել «ապացույցների» տեղը, նա կալանավորվածներից մեկն է: Ընդ որում՝ «Իգլան» հեշտ-հանգիստ հասել է Հայաստան, ԱԱԾ-ն այն սահմանին չի բռնել: ԱԱԾ-ականներն ասում են՝ Սամվել Բաբայանին կասկածել են, որ նա նախապատրաստում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը, ում հետ հին հաշիվներ ունի: Սակայն այս տեղեկությունները հնարավոր չէ ճշտել, քանի որ ԱԱԾ-ն ոչինչ չի պարզաբանում, ոչ մի տեղեկատվություն չի փոխանցում, իսկ փաստաբանն էլ կաշկանդված է նախաքննական գաղտնիքի նորմով»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- երեկ Երեւանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջեւ ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
Մեր տեղեկություններով՝ այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի եւ Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն եւ բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։ Մեր տեղեկություններով՝ դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրներում բարձրաստիճան միլիարդատեր պաշտոնյաներ են»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլեւ իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի:
Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: Կալանավորված երրորդ անձին փաստաբանը չէր ճանաչում, ասել էր՝ անգամ փաստաբան չունի:
ԱԱԾ-ի մեր աղբյուրը պատմեց այս գործի նախապատմությունը, անշուշտ, ըստ ԱԱԾ-ի․ երկար ժամանակ կասկածներ ունեին, սակայն կոնկրետ ապացույցներ չէին կարողանում ձեռք բերել: Քննության սկզբում բերման են ենթարկել մեկին, խուզարկել նրա տունը, սակայն ոչինչ չեն գտել: Ավելի ուշ վերջինս խոստովանել է եւ մատնացույց արել «ապացույցների» տեղը, նա կալանավորվածներից մեկն է: Ընդ որում՝ «Իգլան» հեշտ-հանգիստ հասել է Հայաստան, ԱԱԾ-ն այն սահմանին չի բռնել:
ԱԱԾ-ականներն ասում են՝ Սամվել Բաբայանին կասկածել են, որ նա նախապատրաստում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մահափորձը, ում հետ հին հաշիվներ ունի: Սակայն այս տեղեկությունները հնարավոր չէ ճշտել, քանի որ ԱԱԾ-ն ոչինչ չի պարզաբանում, ոչ մի տեղեկատվություն չի փոխանցում, իսկ փաստաբանն էլ կաշկանդված է նախաքննական գաղտնիքի նորմով»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան» դաշինքին տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։
Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան» դաշինքի քվեները դրվելու են ՀՀԿ-ի տարածքի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, «Հրապարակ»-ի զրուցակիցը չցանկացավ բացահայտել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի դիրքերը օրըստօրե վատանում են Աջափնյակ համայնքում, որտեղ առաջադրված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Փոխարենը, ԴԱՀԿ նախկին աշխատակից, ՀՀԿ-ական Տավրոս Գեւորգյանն է լավացրել իր դիրքերը։ Մինչեւ վերջերս Արման Սահակյանը ծեծով, բռնություններով իր ձեռքում է պահել ամբողջ ընտրատարածքը եւ չի թողնում, որ Տավրոս Գեւորգյանը նույնիսկ նորմալ շտաբեր բացի։
Սակայն խնդրի կարգավորմանը լծվել են նորադուսցի, քրեական աշխարհում հայտնի Ալիկն ու Արոն, եւ Տավրոս Գեւորգյանի դիրքերը միանգամից կարգավորվել են։ Արման Սահակյանի վիճակը գնալով վատանում է նաեւ ԲՀԿ թեկնածու Վահան Խաչատրյանի՝ Չերիի Վահանին մարտի 16-ին ծեծի ենթարկելուց հետո։ Միջադեպի հաջորդ օրը Սերժ Սարգսյանն անձամբ էր հանդիպել Գագիկ Ծառուկյանի ն ու խոստացել, որ ինքը կպատժի Արման Սահակյանին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը հաստատել է լուրը։
Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2 րդ մասի և 235.1 հոդվածի 1-ին հատկանիշներով»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող մի շարք համայնքապետեր կազմակերպված տապալում են Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս Ալիկ Սերգեյիչին Մրգավետ համայնքում ոչ մեկը չի դիմավորել, թեպետ նախապես իրազեկել են գյուղին հանդիպման մասին, բայց գյուղապետ Լեւիկ Աբրահամյանի ջանքերով մրգավետցիները միասնական բոյկոտ են կազմակերպել:
Նման տապալված այցեր են եղել այլ համայնքներում եւս:
Ալիկ Սարգսյանը լուրը հաստատել է մեր լրագրողի հետ զրույցում. «Բայց ես չեմ համարում, թե քարոզարշավը տապալում են: Մի 2-3 գյուղ էլ էդպես կլինի, նորմալ է: Ամեն դեպքում, ես դա չեմ վերագրում ժողովրդին: Էդ էլ կյանքը ցույց կտա, որ համայնքում փորձում են բոյկոտել, էդ համայնքից ավելի շատ ձեն եմ տանելու: Ժողովուրդը շատ վատ ռեակցիա է տալու: Ժողովուրդը ոչ մեկի սեփականությունը չէ, ու որեւէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի գյուղում «քյոխվի» դեր ստանձնի»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեզ հասած տեղեկություններով՝ պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով:
Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է: Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախներ խոցելու համար:
«Իգլա» հրթիռն արձակվում է եւ ուղղվում թիրախի վրա գտնվողն տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը եւ խոցում թիրախը: Տվյալ դեպքում՝ թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում անհանգիստ են: Դաշինքը երկու թեւ ունի`քաղաքական եւ ռազմական: Քաղաքական թեւի ներկայացուցիչները կարողանում են Բաբայանի ձերբակալությունը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում եւ հիմնավորել դա: Ռազմական թեւի ներկայացուցիչների խոսքը բավական անհոդաբաշխ է:
ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն, օրինակ, պատասխանելով «Փաստ»-ի հարցին, թե արդյոք ձերբակալությունը քաղաքական հետապնդում է Բաբայանի նկատմամբ ասել է. «Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում»:
Նման հարցադրումներն իրենց տրամաբականական շարունակությունն են ունենում: Օրինակ, երբ ասվում է՝ կարող է՞ սամալյոտ էր խփում, շարունակությունը ենթադրում է` իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե այդ «սամալյոտը» Սերժ Սարգսյանին տեղափոխելիս լիներ:
Դաշինքի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «1in.am»-ի հարցազրույցում մեկնաբանելով Բաբայանի ձերբակալությունը ասում է, որ դա խորը արմատներ ունի: Ըստ Հակոբյանի, որեւէ պետական պաշտոնյա իրավունք չունի նույնիսկ մտածել այդ հողերը վերադարձնելու մասին, դա դավաճանություն է, որը չի ներվում:
Հակոբյանը դիմում է իշխանություններին. «Ես եւ իմ համախոհները չենք ուզում, որ որեւէ մեկից արյուն կաթի, թող մեզ չտանեն դրան, մենք առաջին դեմն ենք դրա, բայց իրավիճակ է ստեղծվում…»:
Հետախույզ Վովա Վարդանովը այսօր տարբեր ԶԼՄ-ներում մեկնաբանելով Սամվել Բաբայանի պատվերով «Իգլա» բերելու լուրը ասում էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա երկու բան կարող է նշանակել. «կամ մարդիկ 90-ականների ֆիդայական մղումներով ուզում են գնալ սահման պաշտպանել, կամ տեռորիստական նպատակներով է բերվել»:
Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն ու նրա դաշնակիցները ծրագրում էին մարտի 27-ին ինչ-որ գործողություն իրականացնել: Որեւէ պաշտոնական տեղեկություն կամ մամուլի արտահոսք այս մասին չկա: Տեղեկություն չկա նաեւ այն մասին, թե արդյոք մարտի 27-ին Սերժ Սարգսյանը որեւէ տեղ պետք է մեկնի: Ամեն դեպքում, առեղծվածային ամսաթվից 5 օր առաջ Բաբայանի ձերբակալությունը հետաքրքիր զուգադիպություն է:
Բոլորը արձանագրեցին, որ «Ժամանակ» թերթին իր աղբյուրները հայտնել էին, որ «Սասնա ծռեր-2» նախապատրաստելու համար ԱԱԾ-ն Սամվել Բաբայանին ձերբակալելու է: Լուրը տպագրվել էր թերթի երեկվա համարում. նույն օրն էլ Բաբայանը ձերբակալվեց:
Մոտ տասը օր առաջ նույն թերթի աղբյուրները հայտնել էին, որ փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ «Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական եւ իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»,-գրել էր թերթը:
Նկարագրվող օպերացիան, ինչ խոսք, անհամեմատելի է ՊՊԾ գնդի գրավման հետ, եւ ենթադրում է շատ մեծ թվով մարդկանց ներգրավվածություն: Դժվար է ասել՝ ինչ կապ կա այս տեղեկատվության եւ այսօրվա հարցազրույցում Սմբատ Հակոբյանի հետեւյալ հայտարարության միջեւ. «Սամվել Բաբայան-Սեյրան Օհանյան տրամաչափը այնքան խոշոր է, որ երբեք պետք չի ոչ գործունեության ընթացքի, ոչ ծրագրերի, ոչ էլ որեւէ պարագայում համեմատել «Սասնա ծռեր» գործողության հետ»:
Մի բան պարզ է. առաջիկայում կամ զանգվածային ձերբակալություններ են լինելու կամ`զանգվածային գործողություններ: Երրորդ տարբերակը` կողմերի միջեւ փակ դռների հետեւում հնարավոր հաշտությունը, թեեւ լավագույն լուծումը կլիներ, բայց այս պահին անհավանական է թվում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով, ԲՀԿ ճամբարից ՀՀԿ-ում հանգրվանած Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի գործերը լավ չեն, քանի որ վերջերս լարվել են նրա եւ իր համար աշխատող ակտիվիստների հարաբերությունները:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Սնխչին ֆինանսական խնդիրներ ունի, եւ նրա շտաբների պետերը կանգնել են փաստի առջեւ, քանի որ ընտրողներին գումար են խոստացել, սակայն չեն կարողանում վճարել «հավաքագրվածներին»:
Որպեսզի չկորցնեն ընտրազանգվածը, նրանք հորդորում են մի փոքր համբերել, քանի որ Սնխչի Հարութին հովանավորում է թաղային հեղինակություն Պիստ Արմենը եւ ինքն էլ հարցը կկարգավորի: Պիստն էլ իր հերթին հայտարարում է, որ իր հովանավորյալը ընդհանրապես խնդիր չունի եւ հրահանգում է ընտրազանգվածին պահել իր մեթոդներով»:
«Չորորրդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.