29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանում երեկ տեղի ունեցավ բեկումնային ընտրական միջոցառում: Այս ընտրություններն առաջին հերթին բեկումնային էին, որովհետև պետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Սակայն խոսքը դրա մասին չէ:
1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը: 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը չի ճանաչել արդյունքները, հայտարարել է համատարած կեղծիքների մասին, հետընտրական պրոցեսներ է սկսել, որոնք երբեք որևէ արդյունքի չեն հասել:
Հետագա 5 տարիների ընթացքում կեղծված ընտրությունների և ոչ լեգիտիմ իշխանության թեման գոյության միակ իմաստ և աշխատանքի դաշտ է ապահովել ընդդիմադիր համարվող կուսակցությունների համար. և ընդամենը:
Այս անգամ այդ փակ շղթան ճեղքվել է: Ընտրություններին մասնակցած, անցողիկ շեմը հաղթահարած և չհաղթահարած կուսակցությունները, տեղական դիտորդները, միջազգային դիտորդները, սփյուռքից ժամանած դիտորդները, բոլորը ընդունում են, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են քվեատուփերում ընտրողի ձեռքով հայտնված քվեաթերթիկներով: Այլ բան, որ նրանք վերապահում ունեն, թե ընտրողն ինչ գնով է կատարել իր ընտրությունը:
Սա արդեն ուրիշ խոսակցություն է, որը նոր փուլ է բացում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Բայց որպեսզի այդ խոսակցությունը մեկնարկեր, հարկավոր էր նախ դուրս գալ 21-ամյա շրջափուլից, որտեղ ամեն նոր ընտրությունից հետո կրկնվում էր հին սցենարը: Բացառությամբ իհարկե 2008-ի նախագահական ընտրությունների, որն այս իմաստով անցումային նշանակություն ունեցավ:
Առայժմ ընտրողների ոչ մեծ, բայց վաղուց արդեն հասունացած մասը մերժել է կեղծ, թույլ, մասնատված և իրեն մանիպուլյացիաների ենթարկող ընդդիմությանը: Այն փաստը, որ ընդդիմադիր ուժերից խորհրդարան է անցել միայն «Ելք» դաշինքը, սրա վկայությունն է: Սա նաև ապացույցն է նրա, որ այս դաշինքի մեջ գտնվող ուժերի թեզը` մեկ, ինստիտուցիոնալ և հզոր ընդդիմության մասին, աջակցություն է գտել հասարակության մեջ»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
««Ելք» դաշինքը դիտարկում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։
ԱԺ ընտրություններում հաջողությունը ստիպում է, որ դաշինքի երեք կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն։ «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երեւան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։
Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ-ի համար աշխատող «ակտիվիստները», ովքեր ներգրավված են եղել նաեւ ընտրական հանձնաժողովներում, ներքին ցուցակներ են ունեցել, որտեղ ներառված են եղել այն անձինք, որոնց ընտրության օրը՝ ապրիլի 2-ին, գումար եւ հատուկ գրիչներ են բաժանված եղել:
Հաշվարկի ժամանակ գրիչի գույներով նրանք իմացել են՝ քանի հոգի է իրենց «քցել»: Այդ ցուցակների ամփոփումից հետո լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ պարզվել է, որ ՀՀԿ-ից փող վերցնող ու նրանց «քցող»-ները քիչ չեն եղել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների ևս:
Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է: Երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաև ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում: Փորձեցինք նրանցից մեկնաբանություն ստանալ՝ արդյո՞ք իրավապահներն իրենց այդ մասին ակնարկ արել են կամ ունե՞ն նրանք նման մտավախություն: Ռազմիկ Պետրոսյանը նախ ասաց, որ Ս. Բաբայանին վերաբերող գործը շինծու է, իսկ իրեն որևէ մեկը որևէ բան չի ասել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ կարող է իրենց էլ ինչ-որ կերպ ներգրավեն այդ գործում: Իսկ հիմա դա չեն անում, քանի որ պատգամավորի թեկնածուները որոշակի անձեռնմխելիություն ունեն»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում են հավաքվել Տավուշի մարզի այն ուսանողները, որոնք սովորում են երեւանյան տարբեր բուհերում: 650 ուսանողի ռեստորանում հավաքել է «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը:
ՀՀԿ-ն որոշել է պատասխան «կենացով» հանդես գալ: Արդյունքում ՀՀԿ-ականները տավուշցի ուսանողների մեծ հավաք են նախաձեռնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Սակայն ուսանողների սակավաթվության պատճառով ՀՀԿ-ականները հանել են ռեստորանի պատվերը՝ չեղարկելով միջոցառումը»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասն այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով՝ շատ օդիոզ դեմքեր, ովքեր ռեյտինգային ցուցակներով ձայներ են ապահովում ՀՀԿ-ի համար, կարող են ԱԺ չանցնել, որովհետև ՀՀԿ-ի վերջնական ցուցակը ընտրություններից հետո մեկ անգամ էլ պետք է սրբագրվի, նորից պետք է որոշեն, թե ով է գնում Ազգային ժողով։
Դա չի նշանակում, սակայն, որ եթե Հանրապետականին հաղթանակ ապահովելուց հետո այդ օդիոզ դեմքերը ԱԺ չանցնեն՝ ուրիշ բան չեն ունենա անելու։ Դրանցից շատերը գործադիր աշխատանքի են անցնելու և վերանշանակվելու են»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քանի որ ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ ձայն տալու ընտրությունների ժամանակ, եւ ես դրա մասին միշտ անկեղծորեն ասել եմ, հիմա էլ, չխախտելով ավանդույթը, ներկայացնեմ իմ դիրքորոշումը: Նախ ասեմ, որ ընտրություններին տիեզերական նշանակություն չեմ տալիս՝ պետության խնդիրներն ընտրություններով չէ, որ լուծվում են:
Երկրորդ՝ կուսակցություններից եւ դաշինքներից որեւէ մեկն իմ աչքի լույսը չի: Այդքանով հանդերձ՝ բոյկոտել, փչացնել քվեաթերթիկը, ինձ թվում է՝ ճիշտ վարք չէ: Պետք է դրական ընտրություն կատարել եւ կանգ առնել որեւէ կուսակցության վրա, որը քեզ քիչ թե շատ հոգեհարազատ է:
Շարժվեմ բացառման մեթոդով եւ սկզբից ասեմ, թե ինչու երբեւէ չեմ մտածել ձայնս տալ 6 կուսակցություններին եւ դաշինքներին: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն ինձ համար իշխանություն են, իսկ երկիրն այն վիճակում չէ, որ քվեարկեմ իշխանության օգտին: Դաշնակցականներին եւ կոմունիստներին հարգում եմ՝ իրենց գաղափարներին հավատարիմ մնալու համար, սակայն այդ գաղափարներն ինձ, մեղմ ասած, սրտամոտ չեն:
Իսկ ՕՐՕ-ն… Առանձնապես ռացիոնալ պատճառներ չունեմ այդ դաշինքն իմ նախասիրությունների ցուցակում չընդգրկելու համար, մանավանդ, որ տեսնում եմ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի անվիճելի արժանիքները: Այնուամենայնիվ, այդ դաշինքից ինչ-որ ծանր, հեղձուցիչ քամի եմ զգում՝ գուցե դա երկրորդ նախագահի շունչն է: Դրա անուղղակի վկայությունն է ՕՐՕ-ին պատկանող կայքերից մի քանիսի «հայլուրական-քոչարյանական» թունոտ ագրեսիվությունը:
Մնում են «Ելքը», «Կոնգրես-ՀԺԿ-ն» եւ «Ազատ դեմոկրատները»: «Ելքը» շատ արդյունավետ, հետաքրքիր քարոզարշավ անցկացրեց՝ դա, անշուշտ, լավ հեռանկար ունեցող ուժ է՝ հատկապես, եթե իրականություն դառնա մեկ կուսակցություն ստեղծելու մտադրությունը: Բայց դաշինքի լիդերներից Նիկոլ Փաշինյանը երբեմն չարաշահում է ոչ նորմատիվ բառապաշարը: Հասկանում եմ, որ դրանով նա 100 կամ գուցե 1000 ընտրող է շահում՝ «վախ, չոքցրեց, փչացրեց, խզարեց»: Բայց կորցնում է ինձ նման 1-2-ին: Քաղաքական հաշվարկն, իհարկե, ճիշտ է:
Կոնգրեսն իրեն հրաշալի դրսեւորեց անցած տարվա ապրիլին եւ հուլիսին, նախ՝ չփորձելով քաղաքական դիվիդենդներ վաստակել ապրիլյան պատերազմից, իսկ այնուհետեւ՝ միանշանակ դատապարտելով զինված քաղաքական պայքարը: Կոնգրեսի թերությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքը, «ադեպտների» կույր հավատը այդ՝ իսկապես նշանավոր գործչի անսխալականութան հանդեպ: Այդ հիվանդագին պաշտամունքը նույնպես որոշ դեպքերում հանգեցնում է անհանդուրժողականության եւ ագրեսիվության:
Մնում է «Ազատ դեմոկրատները», որին մենք՝ կինս եւ ես, որոշել ենք ձայն տալ: Այդ կուսակցության արժանիքների մասին՝ մեկ ուրիշ անգամ: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ոչ մեկին կոչ չեմ անում քվեարկել այս կամ այն ձեւով: Իսկ իմ անձնական դիրքորոշումը երբեք որեւէ ձեւով չի անդրադարձել «Առավոտի» չեզոք եւ հավասարակշռված լուսաբանումների վրա: Անցած 23 տարին դրա վկայությունն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Քարոզչության շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ընտրողների հետ հանդիպող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս ընտրությունների գլխավոր «զոհն» է։ Ռուսալեզու մեր վարչապետն ստիպված է ողջ օրը հայերեն խոսել եւ քարոզել ՀՀԿ-ի օգտին։ Բնական է, որ արդյունքում ձայնը կկտրվի, որքան էլ նա պնդի, որ դա սառը ջուր խմելուց է, եւ բազում լեզվական սայթաքումներ թույլ կտա։ Մի անգամ կասի՝ «Հանրապետություն կուսակցություն», երկրորդ անգամ «բանիմացը» կդառնա «բանիմաստ», երրորդ տեղում կասի՝ «3 ամիս ա՝ զռում եմ», իսկ նախօրեին առավել «ուշագրավ» միտք է հնչեցրել․ «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, դոմփում, որովհետեւ եթե այդ ծրագիրը չլինի, մենք չենք իմանա, թե որտեղ ինչ անենք։ Մենք պիտի գոնե մի օր գույքագրենք մեր դարդուցավը, հետո մեր լոբիները հաշվենք, հետո՝ համայնքի»։ Ի դեպ, ՀՀԿ ամբողջ թիմը լծվել է քարոզարշավի վերջին ակորդը հաղթական հնչեցնելու գործին, որը տեղի կունենա երկու ակորդով՝ Մարզահամերգայինում եւ Ազատության հրապարակում, մարտի 31-ին»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քարոզարշավի ժամանակ գյուղերից մեկում տարեց մարդիկ «բռնացրել էին» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին եւ համոզում էին, որ նա պետք է «գյուլլեր» իր եղբորը սպանողներին եւ նրանց պատվիրատուներին:
Քաղաքական գործչի պատասխանը միանգամայն ադեկվատ էր՝ «գյուլլելով» պետություն չեն կառուցում, «գաղափարական հողի վրա» մարդասպան դառնալով դու «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործներից ոչնչով չես տարբերվի եւ միայն խնդիրներ կստեղծես քո պետության համար: Իհարկե, «պապիներին», ինչպես նաեւ մեր բնակչության մեծամասնությանը դրանում հնարավոր չէ համոզել՝ նրանք մնացին իրենց կարծիքին եւ կշտամբեցին զրուցակցին՝ «թույլ տղա դուրս եկար»: (Այլ հարց է՝ Արամ Սարգսյանի ակնարկն այն մասին, թե իր եղբայրը դեմ էր կամայականություններին եւ ապօրինի բռնությանը: Բայց այս հարցի մեջ առաջարկում եմ չխորանալ: Ինչպես ասում են՝ aut bene, aut nihil): «Գյուլլելու» մասին: Սա պետություն չունեցող ազգի մտածողություն է:
Իհարկե, զարգացած պետություններում նույնպես հանդիպում են նման մեթոդների կողմնակիցներ: Օրինակ՝ Անդրեաս Բրեյվիկը Նորվեգիայում: Բայց մեր եւ Նորվեգիայի տարբերությունն այն է, որ այնտեղ հասարակության մեծ մասը չբացականչեց՝ «վախ, ցավդ տանեմ, Բրեյվիկ ջան, դու ազգի հերոս ես՝ Նորվեգիայի կառավարությունն է մեղավոր, հասցրին էդ միգրանտները, ուրիշ ճար չկար» (չնայած կան նաեւ Բրեյվիկի երկրպագուների ակումբներ): Մեծամասնությունը դրան դեմ է, եւ պատճառն այն է, որ Սահմանադրությունը Նորվեգիայում ընդունվել է 1814 թվականին, իսկ շվեդների դեմ ազգային-ազատագրական պայքարն ավարտվել է նույն դարի կեսերին: Դրանով նաեւ ավարտվել է «ուժեղ տղերքի» պաշտամունքը:
Ցանկացած լարված իրավիճակում, օրինակ՝ ընտրությունների ժամանակ, «գյուլլելու» կողմնակիցներն ակտիվանում են: Քարոզչության մեջ պաշտոնապես դա չի ասվում, բայց որպես արյունահեղության սպառնալիք, այնուամենայնիվ, հնչում է:
Ի դեպ, ՕՐՕ-ի կողմնակիցները պետք է կողմնորոշվեն՝ կա՛մ պնդել, որ իրենց դաշինքի «կոորդինատորի» դեմ գործ են սարքում, կա՛մ էլ հայտարարել, որ նա իսկապես ցանկանում էր զենք կիրառել՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, եւ ողջունել դա՝ «լավ էր անում, աչքն էլ հանում էր, դրանց սաղին գյուլլել է պետք, նա եւս մի Սասնա ծուռ է»: Առաջինը ձեռնտու է զուտ նախընտրական քարոզչության շրջանակներում, բայց երկրորդը շատ ավելի «ժողովրդական է» եւ լայն զանգվածներին՝ դուրեկան:
Բնական եմ համարում, որ քաղաքական գործիչները ցանկանում են դուր գալ «ժողովրդական զանգվածներին»: Բայց պետք է գտնվեն մարդիկ, մտավորականներ, որոնց պատգամավորական մանդատ կամ պաշտոն պետք չէ, եւ որոնք պատրաստ են գնալ հոսանքի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Սամվել Բաբայանի քրեական գործից տեղյակ շրջանակները մեզ տեղեկացրին, թե չի բացառվում, որ Սամվել Բաբայանի հնարավոր թիրախներից մեկը, ի շարս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում բնակվող Արկադի Ղուկասյանն է եղել։
Մեր աղբյուրը չէր բացառում, որ Սամվել Բաբայանը կարող է որպես առեւտրի առարկա ծառայել Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի միջեւ։
Եթե Սեյրան Օհանյանը հրաժարվի հետընտրական լարումներ հրահրելուց, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի մի քանի ամսից Սամվել Բաբայանին ազատ արձակել՝ պայմանով, որ վերջինս լքի երկրի տարածքը»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.