29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի լիդերները հարցրեցին «ժողովրդին»` դուք ուզո՞ւմ եք, որ հրապարակում նստացույց լինի: «Ժողովուրդն», իհարկե, մեծ խանդավառությամբ բղավեց, որ ուզում է, որից մի քանի րոպե անց հրապարակում փռվեցին վրաններ: Իսկ եթե (զուտ տեսականորեն ենթադրենք) «ժողովուրդն» ասեր, որ չի՞ ուզում: Այդ դեպքում նախօրոք բերված վրանները հե՞տ կտարվեին: Եվ հակառակը` երբ անցած շաբաթ օրը որոշում ընդունվեց վրանները հավաքել, ինչո՞ւ։ Այդ հարցը չդրվեց ժողովրդական քվեարկության: Որովհետև պարզ է. հետբալզակյան տարիքի կանայք և ռոմանտիկ երիտասարդները այդ որոշմանը «դեմ կգոռային»: Ես, օրինակ, երկու ձեռքով կողմ եմ: Գուցե ժողովրդավարության և սահմանադրական կարգի վերականգնումը դրանից տուժում է, բայց գեղագիտությունն ու հիգիենան` հաստատ շահում են:
Երեկ ՀՀ վերաքննիչ քչեական դատարանում ավարտվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կազմակերպված ավազակային հարձակման գործով դատավարությունը: Այս գործով գործարար Արա Կարապետյանին և նախկին ոստիկան Արմեն Նիկողոսյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Մնացած ութ ամբաստանյալները դատապարտվել էին 14-ից ութուկես տարվա ազատազրկման: Կարապետյանը վերաքննիչից պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը և գործն ուղարկել լրացուցիչ քննության: Երեկվա դատական նիստում գործարարը և նրա փաստաբանները շարունակեցին միջնորդություններ ներկայացնել, սակայն դրանք մերժեց վերաքննիչ քրեական դատարանի եռյակը: Այնուհետ եռյակը հայտարարեց վերջնական որոշում կայացնելու նպատակով խորհրդակցական սենյակ հեռանալու մասին: Որոշումը կհրապարակեն հոկտեմբերի 10-ին:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն իրար է խառնվել:
«Նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է շեֆը փոխվել իր նկատմամբ: Նաեւ հայտարարել է, որ վերջին օրերին կուսակցության հետ կապված հարցերը նախագահը վարչապետին է հանձնարարում:
Տիգրան Սարգսյանի դիրքերի ամրապնդումն արտահայտվեց նաեւ նրանով, որ ՀՀԿ-ի անունից Քոչարյանին ուղղված «մեսիջը» նա փոխանցեց` նշելով, որ 10 տարի Սերժ Սարգսյանն է նրան թիկունք եղել, հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն է: ՀՀԿ-ում չեն բացառում, որ Հ. Աբրահամյանի նկատմամբ տրամադրվածությունը կապված է Քոչարյան- Ծառուկյան հնարավոր տանդեմի հետ, որտեղ խնամին՝ Աբրահամյանը, չի կարող դերակատարում չունենալ: Չնայած Ազատիչն Արգամիչին խոստացել է, որ անպայման կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում: Ի դեպ, երեկվա ֆուտբոլային խաղին Աբրահամյանի բացակայությունը եւս հաստատում է վերը նշվածը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության նոյեմբերյանցի հետաքննիչ Մխիթար Գիշյանի ծառայողական մեքենան, ի թիվս այլ մեքենաների, հայտնվել էր Այրումից ոչ հեռու փլուզված հողաքարազանզվածի տակ: «Երբ մեքենան հանվել է սողանքի գոտուց, Մխիթարը հայտնաբերել է, որ իր մեքենայի նվագարկիչը չկա: Որոնելուց հետո Գիշյանը այն գտել է շրջակա խոտերի մեջ:
Մեր տեղեկություններով՝ սողանքի գոտուց հանված բուլղարական բեռնատարի վարորդն էլ, ի լուր բոլորի, հայտարարել է, որ իր բեռնատարի մեջ եղած 4 բջջային հեռախոսներից ոչ մեկը չկա: Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդներից մեկն էլ այս ամենը իմանալով՝ բղավել է, որ փրկարարները մոտ չգան հողից հանվող իր մարդատարին: Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկ օր առաջ լրագրողիս հարցին ի պատասխան ասել է, որ հպարտանում է փրկարարների կատարած աշխատանքով»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ սեպտեմբերի 23-ին, Մյասնիկյանի պողոտայում վնասազերծված բանդայի գործով ձերբակալվածների հարազատները նրանց տեսակցելու հնարավորություն չունեն: Ավելին` շատերը պնդում են, որ իրենք այդ գործի հետ առնչություն չունեն, այնինչ մեկուսարաններում այնպիսի խոշտանգումների են ենթարկվում, որ ինքնասպանության փորձ են կատարում:
Սույն գործով կալանավորված 39-ամյա Արման Դալլաքյանի մայրը թերթի հետ զրույցում պատմեց, որ մինչ ձերբակալվելը իր տղան հոր հետ աշխատել է: Սովորել եւ ավարտել է Ավանի սննդի պատրաստման տեխնոլոգիան, որից հետո հոր հետ ֆուրշետի սեղաններ են ձեւավորել: Բացի այդ, ընտրությունների ժամանակ ամբողջ մասիվից ինքն է ՀՀԿ համար ձայներ հավաքել: «Ոչ բարով իմ տղան ՀՀԿ-ական էր»,- հիշեցրեց Արմանի մայրը:
Թերթի հարցին, թե ի՞նչ են անելու` պատասխանեց. «Ես միայն ուզում եմ իմանալ, թե ինչի են հասնելու դրանով, որ իմ տղային ծեծի են ենթարկել: Թող պատժվեն նրանք, որ մյուս անգամ ձեռք չբարձրացնեն ժողովրդի վրա: Բավական է, արդեն իմ տղային դարձրել են ինվալիդ: Ինչի՞ ես չեմ կարողանում իմ երեխային տեսնել»,- ավելացրեց տիկին Սուսաննան եւ չկարողացավ լացը զսպել:
Թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսել է աջ ու ձախ դժգոհել երիտասարդ հանրապետականների հավատարմությունից: «Նա հավատարմությունը չափում է իր գլխավոր թշնամու՝ վարչապետ Սարգսյանի հետ հարաբերության մակարդակով:
Մեր տեղեկություններով` Արգամիչի դժգոհության թիրախներից է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը վերջին շրջանում ոչ միայն մտերմացել է վարչապետի հետ, այլեւ հնարավորինս ընդգծում է, որ նախընտրում է ինտելեկտուալ կուսակիցների հետ շփումը, ինչը նկատելի է նաեւ կառավարության նիստերում, երբ Աշոտյանը գերազանցիկի պես, ցուցադրական հարգանքով զեկուցում է վարչապետին:
Աշոտյանի պահվածքն այնքան է վրդովեցրել Արգամիչին, որ վերջինս այստեղ-այնտեղ հայտարարում է, թե ինքն է աճեցրել ու մարդ դարձրել ոմանց, սակայն նրանք ձգտում են մերձենալ վերջերս ՀՀԿ-ացած Տիգրան Սարգսյանի հետ: Աշոտյանին դատափետելու մի առիթ էլ դարձել է նրա մասնակցությունը ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողի ծննդյան տարեդարձին »,- գրում է «Հրապարակ»-ը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երեկ երկու ամսով երկարացրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը:
Տիգրանն անազատության մեջ է օգոստոսի 9-ից: Այդ օրը ոստիկանները հարձակվել էին նրա և Կոնգրեսի ևս 6 ակտիվիստների վրա, ապա բերման ենթարկել ոստիկանություն: Առաքելյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայությունը:
«Հայկական ժամանակ» թերթն է գրում այս մասին:
Երբ ամռանը նոր էր սկսում Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսության, այսպես ասած, առաջին փուլը, որը դեռևս միակն է, իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ մասին արտահայտվում էին մոտավորապես նույն ոգով, ինչ ոգով որ արտահայտվեց Կոալիցիայի պատվիրակությունն ի պատասխան երկխոսությունը շարունակելու մասին Կոնգրեսի առաջարկի:
Դեռևս գարնանային հանրահավաքներից սկսած` իշխանության տարբեր ներկայացուցիչներ Կոնգրեսին կոշտ էին պատասխանում, բայց մեկ էլ հետո ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը, ու պատկերը դառնում էր բոլորովին այլ, և միանգամայն այլ որոշումներ և զարգացումներ էին լինում: Դա, անշուշտ, չի նշանակում, որ իշխանության ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանից անկախ: Առավել ևս չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ Կոալիցիայի պատվիրակության ներկայիս պատասխանից: Հարցն այստեղ երևույթն է, որ դրսևորվում է իշխանության որոշակի մարտավարության տեսքով` նախ Կոնգրեսին բավական կոշտ արձագանքում էին իշխանության տարբեր կալիբրի չինովնիկներ և ֆունկցիոներներ, իսկ հետո, այսպես ասած, վերջնական պատասխանի առաքելությունն իր վրա էր վերցնում Սերժ Սարգսյանն ու հանդես գալիս գրեթե զարմանալի հանդուրժողության տոնայնությամբ և դիրքորոշմամբ:
Ահա այդ իմաստով, Կոալիցիայի պատվիրակության ներկայիս պատասխանը հիմք կա համարել որոշակիորեն նախերգանքային, այսպես ասած` նախնական կոշտության դրսևորում, որն անկասկած ունենալու է շարունակություն: Այնպես որ, այստեղ հարցն այն է, թե երբ է Սերժ Սարգսյանը շարունակելու և երբ է հանդես գալու հայտարարությամբ, որ հորդորում է կոալիցիոն պատվիրակությանը չցուցաբերել անհարկի կոշտություն և չմերժել երկխոսելու ընդդիմության պատրաստակամությունն ու հանդես գալ դրա շարունակության շուրջ քննարկումը վերանայելու առաջարկությամբ: Սերժ Սարգսյանն ամենևին չի զլանա կոալիցիոն պատվիրակությանը դնել թեկուզ անհարմար վիճակի մեջ և ստիպել կոշտ պատասխանից հետո հանդես գալ երկխոսության արդեն սեփական նախաձեռնությամբ:
Բանն այն է, որ իշխանության այս կամ այն ներկայացուցչի ֆոնին հանդուրժողության «ֆորպոստ» երևալու մարտավարությունը Սերժ Սարգսյանը կիրառում է արդեն երկար ժամանակ, իսկ դրա մասին, օրինակ, լավագույնս կվկայի Գալուստ Սահակյանը, ով հիմա ընդդիմությանն առաջարկում է «գարշոկներից» օգտվել: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր էլ այդ զուգարանների մասով անհարմար դրության մեջ դնի Գալուստ Սահակյանին, ում բազմաթիվ անգամներ անհարմար դրության մեջ է դրել տարբեր այլ մասերով` սկսած Աջափնյակի թաղապետի 2006 թվականի ընտրությունից, մինչև ընդդիմության հետ իշխանական բանավեճ-հռետորաբանությունը: Պարզապես Սերժ Սարգսյանը փորձում է ճիշտ ընտրել պահը և թերևս հնարավորինս երկարաձգել այն, ձգտելով ինչքան հնարավոր է շատ ժամանակ շահել և հնարավորինս լայն ժամանակային ինտերվալի համար հարց լուծել` հանդուրժողության հերթական դրսևորմամբ: Իսկ դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանական միջավայրում անգամ որևէ ամբողջական գաղափար կամ պատկերացում չունեն Հայաստանի ներքաղաքական վիճակի, դրանում արտերկրի ազդեցիկ քաղաքական կենտրոնների ունեցած դերակատարության և կիրառվող տեխնոլոգիական միջամտությունների մասին:
Իշխանությունն, իհարկե, շատ լավ գիտե, որ թե՛ արևմտյան, թե՛ ռուսական կենտրոնները խաղում են Հայաստանի ներքաղաքական դաշտում, թերևս շատ լավ գիտե` ինչպես և ինչով կամ ումով են խաղում, բայց բացարձակապես պատկերացում չունի խաղային պատկերի և կանոնների ու սցենարի մասին: Այդ առումով, իհարկե, նկատելի է, որ Հայաստանում ոչ ոք չունի այդ «դրսի գործոնի» մասին ամբողջական պատկերացում, բայց իշխանության պարագայում այդ անիմանալիությունը առավել ցայտուն դրսևորումներ է ունենում, որովհետև առավել կոնկրետ և այսպես ասած` ինստիտուցիոնալացված է ներքաղաքական իրավիճակի համար իշխանական պատասխանատվությունը: Ու քանի որ երբեք հայտնի չէ, թե ինչպիսին է լինելու հաջորդ քայլը քաղաքական ներքին դաշտում և ով է այն անելու, կամ ում են այն հուշելու կամ ակնարկելու, իշխանությունը գերադասում է, թերևս, չշտապել և ժամանակ շահել` հստակ գիտակցելով, որ այդուհանդերձ հարկ է լինելու դեռ առնվազն երկար ժամանակ մնալ հանդուրժողության ընդհանուր հունի մեջ, քանի դեռ համաշխարհային քարտեզում տեղի են ունենում աշխարհաքաղաքական տարբեր հուների վերադասավորման գործընթացներ և արժեհամակարգային վերանայման միտումներ:
Թերևս այստեղ է Հայաստանի ներքին կյանքի ներկայիս ամբողջ հմայքը, որ այդ անորոշությունը մի կողմից բոլորին ստիպում է անպայման ինչ-որ բան անել, քանի որ հասկանում են, որ ինչ-որ բան կատարվում է աշխարհում և այդ համատեքստում անպայման կատարվելու է Հայաստանում, մյուս կողմից` որևէ մեկը չգիտե, թե այդուհանդերձ ինչ է պետք անել ամբողջությամբ, առնվազն միջնաժամկետ երաշխիքներ ունենալու համար: Այդ` ինչ-որ տեղ նաև հակասական իրավիճակի պայմաններում Հայաստանում որոշակիորեն տեղից շարժվում է քաղաքական ճահիճը, անգամ այն պարագայում, երբ թվում է, որ այն այլևս որևէ կերպ շարժվելու ունակ չէ:
Թերթթը գրում է, որ իր տեղեկություններով՝ օրերս Սերժ Սարգսյանի մոտ են գնացել «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանը։ «Նրանք գնացել են Սարգսյանի մոտ՝ խնդրելով առաջիկայում իրենց պատգամավոր դարձնել ՀՀԿ ցուցակով։ Սերժ Սարգսյանը ի պատասխան ասել է, թե կմտածի այդ մասին եւ առաջիկայում որոշում կկայացնի։ Այս հանդիպումից հետո Արտաշես Գեղամյանը սկսել է իր միջավայրում լուրեր տարածել, թե ինքն առաջիկայում ՀՀԿ ցուցակի «գոլդ» տեղերով պատգամավոր է դառնալու, եւ այդ առաջարկն իրեն արել է Սերժ Սարգսյանը»,- գրում է թերթը:
Երեկ ԵԽԽՎ-ում Հայասատանի զեկույցի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրված 10 անհատ պատվիրակներից 4-ը հայ էին, իսկ 6-ը` ադրբեջանցի: Ու թեև նիստը նախագահողը նախապես հորդորեց զուսպ խոսել և միայն քննարկվող թեմայի շուրջ` ադրբեջանցիները Հայաստանի ժողովրդավարության և արտագաղթի մասին «անկեղծ մտահոգություններից» հետո էլի խոսում էին «օկուպացիայից» և «ագրեսիայից»: «Ծիծաղելի է, որ ադրբեջանցիները մեզ դասեր են տալիս»,- ելույթում հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Իսկ Ջոն Պրեսկոտն ավելի կոշտ խոսեց. «Ինձ թվաց, թե սկսել է քննարկում Ադրբեջանի մասին»: Եվ հավելեց. «Ադրբեջանն աշխարհի ամենաժողովրդավարական հատվածը չէ»: Ու դիմելով այդ երկրների պատվիրակներին` կոչ արեց. «Այն էներգիան, որ այստեղ դահլիճում եք դրսևորում, ձեր երկրում դրսևորեք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.