23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է, որ գործարար Սամվել Մայրապետյանի կինը՝ Գոհար Քյալյանը, հրաժարվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անգամ դասավանդելուց կամ ամբիոն ղեկավարելուց։
«Սամվել Մայրապետյանն էլ տիկնոջը առաջարկել է իրենց ընտանիքի սեփականությունը համարվող Հ2 հեռուստաընկերությունում աշխատել որպես տնօրեն։ Ննախագահական մեր աղբյուրները փոխանցում են, որ հետռուստաընկերության ողջ անձնակազմը շունչը պահած հետեւում է իրադարձությունների զարգացմանը։ Ավելին, այնտեղ ճամպրուկային տրամադրություններ են, որովհետեւ աշխատակիցների մեծ մասը պարզապես անթաքույց հայտարարել է, որ եթե Քյալյանը նշանակվեց հեռուստաընկերության տնօրեն, ապա իրենք ստիպված կլինեն հեռանալ Հ2-ից»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ Պաշտպանության փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանին ուղղված թղթակցի դիտարկումը, թե, չնայած Սեյրան Օհանյանի մարդկային որակներին, թույլ ֆիգուր է համարվում՝ որպես պաշտպանության նախարար, Գասպարյանը, մինչեւ հոգու խորքը վիրավորված, արձագանքել է.
«Փնտրեք մի լավ շտանգիստի ու բերեք-նշանակեք պաշտպանության նախարար, թող մեծ ծանրություն բարձրացնի, օլիմպիական չեմպիոն դառնա, ասեք՝ նա ուժեղ նախարար է: Ի՞նչ է նշանակում «թույլ», Դուք կարծում եք՝ մարդ, որ կռվել է թշնամու դեմ, նրա կենսագրությունը կարա թո՞ւյլ լինի: Թույլ ասողները երեւի թուլա են, դրա համար էլ թուլի նման են խոսում, ուրիշ բան չեմ կարա ասեմ, ո՞նց կարան հերոս տղային, նա Արցախի հերոս է, պատերազմ է անցել, նա մահի աչքերի մեջ է նայել… ի՞նչ է նշանակում «թույլ», ով չաղ ա՝ էն ուժե՞ղ ա»,- գրում է «Հրապարակ»-ը:
19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը, ով Թալինի շրջանի Լուսական գյուղից է զինծառայության մեկնել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակ, անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետևանքով ներկա պահին գտնվում է Երևանի կայազորի հոսպիտալում` սուր փսիխոզ ախտորոշմամբ: Վերջինս նախ վնասվածքներով տեղափոխվել է զորամասի բուժկետ, հետո` Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև` Երևան:
Թերթը զրուցել է տղայի հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի հետ, ով պատմել է, որ ինքը իր տղային բանակ է ճանապարհել առողջ, ապա ներկայացրել, թե ինչ վիճակում է տեսել բանակում տեղի ունեցած միջադեպից հետո. «Անտանելի վիճակ, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ, ու սրտից է բողոքում: Ասում է` քացով միշտ սրտիս էին խփում: Իսկ միջադեպի պատճառը, ասում են, այն է եղել, որ տղայիս զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը»:
Ժորայի հայրը նաև տեղեկացրել է, որ լինում են պահեր, որ տղան «ցենզուրայից» դուրս է գալիս և անկապ բաներ խոսում, հետևաբար չի հասկանում` տղան կապաքինվի, թե ոչ. «Օրինակ` հարց եմ տալիս` ով էր, ինչ էր, ինչի էր ծեծել, ինչի համար, ինքը իր բանակ գնալուց է պատմում»: Այն դիտարկմանը` հայրը տղայից հարցրե՞լ է, թե որն է եղել միջադեպի պատճառը` նա արձագանքել է. «Ես իրեն հարցրեցի, ասաց` վայեննի բիլետը: Նրա պատմելով` վայեննի բիլետը գցել են զուգարանը, ինքն էլ ասել է, թե տղեք, ինչ եք անում, չէ՞ որ դա իմ պատիվն է: Ես դրա համար երկու տարի պետք է ծառայեմ: Կամ թեկուզ ինչ իրավունք ունեք, վերցնեք գցեք զուգարանը: Ինքը չի ասել, բայց իմ իմանալով ինչ-որ 7 հոգի են եղել, որից մեկը եղել է աֆիցեր: Ինձ ասել են, ես չեմ կարող այդ վարկածը միանշանակ հաստատել: Չգիտեմ, թե դրանք ովքեր են եղել, բայց կոպիտ ասած` եթե դուխ, թիկունք չունենային, տղայիս գժվացնելու աստիճան չէին ծեծի: Ու միշտ սրտին են խփել: Հիմա միշտ սրտից է բողոքում, բայց նա երբեք սրտից բողոքներ չի ունեցել: Եթե ուզում են մարդուն սպանել, սրտին մի 10 հարված որ տան, սիրտը կկանգնի, չէ՞: Բարեբախտաբար, տղաս այնքան ուժեղ է եղել, որ սիրտը չի կանգնել»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե Ժորան առաջին անգամ այդ վիճակում հորը տեսնելիս ի՞նչ է հարցրել, պատմեց. «Բժիշկն էլ էր մեզ հետ նստած, տղաս մոտեցավ բժշկին, ասաց` բժիշկ ջան, ցավդ տանեմ, ինձի բուժի, նորից գնամ ծառայության: Բժիշկն ասաց` չէ, ես քեզ կբուժեմ, տուն կգնաս: Ես այդտեղից զգացի, որ տղայիս մոտ ինչ-որ բան այն չէ, հետևանքներ կան»:
Թերթը գրում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը` Գայանե Սողոմոնյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնը, անդամագրվել է ՀՀԿ-ին: «Ըստ թերթի աղբյուրների` տիկին Սողոմոնյանը ընդգրկվելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը երեկ հաստատեց, որ ՎՊ նախագահի կինը ՀՀԿ անդամ է դարձել:
Ինչ վերաբերում է Սողոմոնյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, Շարմազանովն ասաց, թե այդ մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ նախընտրական ցուցակը դեռ չի քննարկվել: «Ուշագրավ է, որ նախկին կոմսոմոլ Իշխան Զաքարյանը, որ հետագայում դարձավ կարկառուն ԲՀԿ-ական` համարվելով Ռ. Քոչարյանի մարդը ու խորհրդարան մտավ ԲՀԿ համամասնական ցուցակով, ընտանիքով, ՀՀԿ-ականանում է: Ճիշտ է, ինքը Զաքարյանը ՀՀԿ անդամ չէ, բայց հիմա էլ համարվում է Սերժ Սարգսյանի մարդը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթի՝ նախագահականի աղբյուրները կեսկատակ-կեսլուրջ նկատում են, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վրա, ինչպես երևում է, ռեկտոր «չի գալիս»: Ոչ վաղ անցյալում բուհը պայքարում էր, որպեսզի ռեկտորի պաշտոնն ազատագրի գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջից` Գոհար Քյալյանից: 5 տարվա երկար և համառ պայքարի արդյունքում` համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին հաջողվեց հասնել նրան, որ այս տարի կայացած ռեկտորի ընտրություններին տիկին Քյալյանն իր թեկնածությունը չառաջադրի: Արդյունքում` ռեկտոր ընտրվեց Դումանյանը: Սակայն, ինչպես երևում է, բժշկականի ու համալսարանի «բազայում» գտնվող բուժհաստատությունների ներկայացուցիչների կյանքում առանձնապես բան չի փոխվել: Նրանք հիմա անգամ սկսել են կատակել, թե մեկ բիզնես-վումնին հիմա փոխարինելու են եկել միանգամից մի քանի բիզնես-մեններ:
Երևանի քաղաքապետի թիրախում են հայտնվել Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովա և Բաղրամյան փողոցների գովազդային վահանակները, որոնք, ըստ քաղաքապետի, խանգարում են երթևեկությանը և Երևանի ճարտարապետական տեսքին: Օրինակ, Մաշտոցի պողոտայի վահանակի պատճառով չի երևում Մատենադարանի շենքը: Երեկ մինչև երեկոյան ժամը 10-ը գովազդային կազմակերպություններին ժամանակ էին տվել, որ կամովին հանեն դրանք: Ժամը 10-ից Երևանի քաղաքապետարանն անցավ գրոհի` կռունկները գործի դրվեցին:
Թերթի տեղեկություններով, երեկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Արկադի Թորոսյանը: Թերթին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում գործող «Սապֆիր» ԲԲԸ տնօրեն Բաբկեն Պետրոսյանը: Տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ Նոր Հաճընի քաղաքապետարանի «Հաճըն ջուր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արկադի Թորոսյանն իրեն առաջարկել է, որ կարող է «Սապֆիր» ԲԲԸ-ի ջրի պարտքը, որը 1մլն 800 հազար դրամ է, զրոյացնել: Այնուհետ դրա դիմաց առաջարկել է 300 հազար դրամ մուծել պետության գանձարան` պետբյուջե, իսկ 700 հազար դրամ, որպես կաշառք, թողնել իրեն: Իսկ պարտքի մնացած 800 հազարն էլ տնօրենը ջրում է: Երեկ 700 հազար դրամը «Սապֆիր» ԲԲԸ գլխավոր էներգետիկ Օնիկ Սարգսյանը որպես կաշառք փոխանցել է Արկադի Թորոսյանին: Կաշառքը ստանալու պահին վերջինս բռնվել է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վաղը քննչական մարմինը դիմելու է դատարան, որպեսզի ընտրվի կասկածյալ կաշառակերի խափանման միջոցը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով`ձերբակալվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Աթաբեկյանը: «Նախնական տեղեկատվության համաձայն` նա կասկածվում է խարդախության համար»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է , որ հոկտեմբերի 21-ին լրանում է ժամկետը, երբ Մեծամորի ատոմակայանի տնօրինությունը պետք է լուծի ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների խնդիրը։ Հոկտեմբերի 22–ից արդեն 158 հոգին կարող են աշխատանքի չներկայանալ:
«ՀԱԷԿ–ի աշխատակիցները ազատման դիմումներ ներկայացրել էին սեպտեմբերի 20–ին՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, ազատման դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծարված։ Մեր տեղեկություններով, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ–ի տնօրինությանը ներքին կարգով զգուշացրել է, որ եթե աշխատակազմի խնդիրը չլուծվի, ապա ատոմակայանի վերագործարկումը կարող է արգելվել՝ անհրաժեշտ մասնագետների բացակայության հիմնավորմամբ։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը թերթին ասել է, որ ստեղծված իրավիճակի լուծման առնչությամբ ոչ մի նորություն չունի։ Նա հերքել է ՀԱԷԿ-ը չվերագործարկելու մասին լուրերը եւ ասել, որ աշխատանքներն այնպես են գնում, որ հնարավոր է ՀԱԷԿ–ը նախատեսվածից շուտ գործարկեն։ ՀԱԷԿ–ի պլանային վերագործարկումը նախատեսված է հոկտեմբերի 27–ին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` մաքսային անցակետում արդեն քանի օր է կանգնած են «Ջերմուկ» հանքային ջրերով բարձված ավտոմեքենաները, որոնք պետք է արտահանեն այդ ապրանքատեսակը: «Թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է ձգձգվում հերթական պարտիայի արտահանումը` մեզ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ում կողմերից ով է «խոչընդոտում» գործընթացին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.