29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Նոր խորհրդարանում 12 մշտական հանձնաժողովներից մնալու է 10-ը: Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը միանում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովին, Եվրաինտեգրման հանձնաժողովը միանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ դառնալով արտաքին հարաբերությունների և ինտեգրացիոն պրոցեսների մշտական հանձնաժողով:
Այսպիսով, առաջին անգամ Հայաստանը հստակ ազդանշան է ուղարկում, որ եվրոպական ուղղությունն այլևս մեր երկրի համար առաջնահերթություն չէ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերությունն անցնում է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Նախկինում Հ3 հեռուստաընկերությունը պատկանել է Երեւան TV-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային։
Պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանը գնել է հեռուստաընկերությունը առանց այն ցանկացած ուրիշին օտարելու իրավունքի, բացի նախկին սեփականատիրոջից։
ԱԺ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության 3,72 տոկոս ձայնով պարտվելուց հետո անիմաստ են համարվում հեռուստաընկերության վրա արվող ահռելի ծախսերը։
Ըստ տեղեկությունների՝ հաջորդ տարի լրանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը եւ չի բացառվում, որ այդ պաշտոնում նրան կարող է փոխարինել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
«Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տեւած քննարկումներից հետո որոշում է կայացրել առհասարակ չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ պատճառն այն է, որ քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ։
Նշենք, որ 2009-ին եւ 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երեւանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։ Ոչ «մաքուր երեւանցի» Հարություն Քուշկյանը, ոչ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը։ Հիշեցնենք՝ 2009-ին ընդունված «Երեւանի մասին» օրենքով ընտրությամբ ձեւավորվեց Երեւանի ավագանին, որտեղ 36 անդամ ունի ՀՀԿ-ն, 17-ը՝ ԲՀԿ-ն։ Հիմա դաշինքը կենտրոնանում է ԱԺ-ում իր անելիքի վրա եւ չի մասնակցում տեղական ընտրություններին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով: Բայց միջազգային շուկայում գների դինամիկան այլ է:
Խնդիրն այն է, որ անցած տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը չնչին է բարձրացել` մոտ 3 տոկոսով: Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ` 16 տոկոսով: Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով:
Ամիսներ շարունակ մամուլում պարբերաբար ապացուցվում է շաքարի գնի անտրամաբանական լինելը, սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դա բոլորովին չի հետաքրքրել: Իսկ շաքարի մոնոպոլիստ եւ «մեծ բարերար» Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակով կրկին դարձավ ԱԺ պատգամավոր»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընտրչությունները օրը շատերը փորձել են հնարամիտ գտնվել եւ ռեյտինգային հիմնական թեկնածուների շտաբներից միաժամանակ 10-հազարական դրամներ ստանալ, բայց ապարդյուն:
Ինչ-որ պահից տեսնելով իրենց «ընտրելու պատրաստ» մարդկանց թվի առատությունը, ՀՀԿ թեկնածուները գլխի են ընկել եւ գումար բաժանող, եւ ՀՀԿ-ական, եւ ոչ ՀՀԿ-ական թեկնածուների շտաբները սկսել են «ցուցակներով փոխանակվել», որպեսզի նույն մարդուն երկու անգամ ընտրակաշառք չբաժանվի:
Արդյունքում շատ-շատերը ձեռնունայն են մնացել՝ աշխատելով միայն 10 հազար դրամ»:
«Չորորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Գյումրու Անի թաղամասի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից մեկը, որին չի հաջողվել անցնել Ազգային ժողով, իր շտաբի աշխատակիցների միջոցով հետ է պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամ ընտրակաշառքը։
Թեկնածուի գրասենյակի աշխատակիցները՝ ցուցակները ձեռքներին, շրջում են թաղով մեկ ու թակում այն բնակարանների դռները, որոնց բնակիչներին շահագրգռել էին գնալ ընտրության։ Նշենք, սակայն, որ այս մասին մեզ պատմողների հավաստմամբ՝ ընտրակաշառք վերցնողները մոլորվել են, քանի որ վաղուց են ծախսել գումարը»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։
Անհանգիստ են նաեւ «անցողիկները»․ Սերժ Սարգսյանը դեռ ոչ մեկին ոչինչ չի ասել, նախնական արդյունքները հրապարակվելուց հետո մի կարճ ժամանակով եղել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, շնորհակալություն հայտնել կուսակիցներին, որոնք սպասել են, որ առաջնորդը կասի, թե որ ընտրատարածքից ով է անցնելու խորհրդարան, բայց նա ոչինչ չի ասել։
Բանն այն է, որ մի շարք տարածքներում առաջին եւ երկրորդ ցուցանիշներ հավաքածներից ոմանք չեն անցնի խորհրդարան, իսկ, այ, Վարդան Այվազյանին խոստացել են տանել, թեեւ նա Կոտայքում ռեյտինգայիններից չորրորդն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահը յուրացրել է կենտրոնի գումարները և անհետացել։ Դա տեղի է ունեցել մոտ 20 օր առաջ։ Հաշվապահը մեկ շաբաթ արձակուրդ է վերցրել, ինչից հետո կենտրոնում հայտնաբերել են, որ նա մեծ գումարների փոխանցումներ է կատարել անհայտ հաշվեհամարների։ Սկզբում հույս են փայփայել, որ հաշվապահը կվերադառնա, բայց սպասումները չեն արդարացել։ Երբ ավարտվել է արձակուրդի ժամկետը, անհանգստացել են և դիմել իրավապահներին։ Փորձեցինք կապվել տնօրեն Վաչե Սարգսյանի հետ, մեզ հայտնեցին, որ նա քաղաքում չէ, իսկ տեղեկություններ հաղորդելն իրենց իրավասության շրջանակում չէ։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հայտնեցին, որ մարտի 29– ին ՊՈԱԿ-ի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանության կենտրոնական բաժին, կատարվում է հետաքննություն»,–գրում է թերթը։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, օդիոզ կոնտինգենտը վարչապետ Կարեն Կարապետյանի ու երիտասարդ, նոր թիմի ցուցանակի ներքո գործնականում ամբողջ կազմով հայտնվել է խորհրդարանում՝ ռեյտինգային ընտրակարգի միջոցով: Իհարկե, Շմայսը դուրս է մնացել եւ մի քանի այլ «կարկառուն դեմքեր», սակայն ընդհանուր կազմը կլինի խորհրդարանում: Ավելին, հենց այդ կազմն է, ինչ խոսք՝ նաեւ Շմայսը, մնացյալ դուրս մնացածների հետ, ապահովել ՀՀԿ բացարձակ մեծամասնությունը: Ռեյտինգային ընտրակարգի սահմանումը այլ խնդիր չուներ էլ: Դրա միակ նպատակը եղել է ՀՀԿ մեծամասնություն ապահովելը, քանի որ լիներ Կարեն Կարապետյանը, թե հրեշտակի թեւերով որեւէ մեկը՝ ՀՀԿ ներկայիս վարկանիշը չէր կարող բարձրացնել 50 տոկոսի, այն էլ մի դեպքում, երբ այդ վարկանիշը ոչ թե զրոյից, այլ մինուսից պետք է բարձրանար:
Այսպիսով, ունենք իրավիճակ, երբ ՀՀԿ-ն ներկայացել է, այսպես ասած, բյուրեղյա ցուցակով, նոր ցուցանակով, նոր դեմքերով, բայց խորհրդարանում է հայտնվել հների կամ, այսպես ասած, ՀՀԿ-ի «80-ականների զենքերի» շնորհիվ: ՀՀԿ-ն «հաղթել» է, եւ այժմ պետք է սկսվի հաղթական «ավարի» բաժանումը: Անգամ նրանք, ովքեր դուրս են մնացել, պետք է ստանան իրենց բաժինը կամ առնվազն ակնկալեն, հայացքով գոնե, որով ամեն անգամ կնայեն Սերժ Սարգսյանին: Ի վերջո, նրանք պարտվել են իրենց իսկ կուսակիցների հետ արդար «մարտում», բայց չէ՞ որ ձայն են բերել ՀՀԿ-ին՝ կուսակցությանը:
Դրան զուգահեռ՝ ՀՀԿ նոր դեմքերը կամ, այսպես ասած, նոր թիմը հավակնում է իշխանության: Ստացվում է, որ հին «զենքերը» նորերին բերում են իշխանության: Ինչո՞ւ: Միամի՞տ են, թե՞ դրա դիմաց ստանալու են չափազանց թանկ փոխհատուցում: Ի՞նչ տեսքով, ո՞ւմ հաշվին: Թե՞ ռեյտինգային օդիոզ կազմը ամենեւին էլ չի պատրաստվում զիջել իշխանությունը եւ պահանջելու է, որ իրենց աշխատանքի եւ տքնանքի գնով իշխանության եկած նոր դեմքերը կամ նոր կազմը ընտրություններից հետո արդեն աշխատեն իրենց համար:
ՀՀԿ-ում իսկապես առաջանում է հետաքրքրական իրավիճակ՝ ով է տանելու հաղթանակի դափնին: Ակնհայտ է մի բան, որ գործնականում անհնար է կոմպրոմիսը, եթե դրված է համակարգային բարեփոխումների խնդիր: Այսինքն՝ չեն կարող լինել բարեփոխումներ, եթե «80-ականների զենքը» դուրս չի գրվում իշխանությունից: Եթե իշխանության մեջ շարունակվում է նորի եւ հնի խաղաղ գոյակցությունը, ապա դա կնշանակի, որ լճացումն է շարունակվելու, պարզապես լճի մեջ մի քիչ նոր ջուր կավելացնեն, որ ճահճացում չսկսվի:
Իսկ Կարեն Կարապետյանն, օրինակ, կգնա՞ նման կոմպրոմիսի: Թե՞ որոշողը լինելու է Սերժ Սարգսյանը, եւ նա ուրախ կլինի, եթե Կարապետյանը կոմպրոմիսի չգնա: Այդ դեպքում նրան կրկին կճանապարհեն Ռուսաստան, իսկ մինչեւ 2022 թվական մի նոր բան հաստատ կմտածեն: Առավել եւս, որ կարծես թե ընդդիմադիր դաշտում նոր բան մտածող չկա»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որեւէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել:
Երեկ փորձեցինք Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում:
«Մի շտապեք, սահմանված ժամկետում մեր դիմումը ԿԸՀ կներկայացնենք»,- ասաց նա: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Այդ օրը նաեւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.