29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի խմբագիրը գրում է. «Արտաշես Գեղամյանը և Պարույր Հայրիկյանը պատրաստվում են «ամուսնանալ» Հանրապետական կուսակցության հետ, և ըստ երևույթին, տեղ զբաղեցնել ՀՀԿ նախընտրական ցուցակում: Նախկին կոմունիստը և նախկին այլախոհը, որոնք ունեն իրենց սեփական կուսակցությունները, հասկանում են, որ երկուսի անդամներն իրար հետ միասին կտեղավորվեն մեկ «Զապորոժեցում», որոշել են միանալ այլախոհական արմատներ ունեցող , բայց ներկայումս` դասական իշխող կուսակցությանը կամ, համենայնդեպս, նրանց ցուցակին:
Երկուսն էլ փորձառու գործիչներ են, և կասկած չկա, որ նրանք շատ ավելի լավ պատգամավորներ կլինեն, քան հայոց այբուբենի ոչ բոլոր տառերը սովորած գործարար հանրապետականները: Այնպես որ` խորհրդարան մտնելու նրանց ձգտումը միանգամայն բնականոն է, կասեի նույնիսկ` խրախուսելի: Միայն թե պետք չէ այդ ձգտումը ծածկել հավելյալ բառային շղարշով: Այդ առումով պարոն Գեղամյանի բացատրություններն ավելի պրագմատիկ են. նրան դուր է գալիս Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, դե, իսկ ներքինը, մասնավորապես, տնտեսականը նա կփորձի շտկել ներսից:
Պարույր Հայրիկյանն իր շարժառիթները բացատրում է ավելի «խուճուճ» ձևով. քանի որ ՀՀԿ-ն ու ԱԻՄ-ը նույն արմատից են սերում, նա որոշել է «զրոյից վերականգնել» Ազգային Միացյալ կուսակցությունը և այդ պատճառով է հարում Հանրապետականին: Նախ` նույն ջուրը երկու անգամ հնարավոր չէ մտնել. ԱՄԿ-ն երախտավորների մի խումբ էր, որը խորհրդային բռնապետության պայմաններում պայքարում էր Հայաստանի անկախության համար, ոչ թե կուսակցություն` այդ բառի ժամանակակից իմաստով:
Երկրորդ` Աշոտ Նավասարդյանի Հանրապետականը նույնքան նման է այսօրվա ՀՀԿ-ին, որքան 88-ի ՀՀՇ-ն, ասենք, 96-97-ի ՀՀՇ-ին: Առաջին դեպքում դրանք որոշակի գաղափարների համար պայքարող մարդկանց միավորումներ են, իսկ երկրորդ դեպքում` բյուրոկրատիայի և օլիգարխիայի հավաքածու: Փորձել դրանից նորից կուսակցություն ստեղծել` առնվազն միամտություն է: Եթե Հայրիկյանը խորհրդարանում նստի, ասենք, Ալրաղացի Լյովիկի կողքին, դրանով նա վերջինիս դժվար թե «բարեփոխի»»:
Թերթի տեղեկություններով՝ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդությամբ գործող «Օրինաց երկիր» կուսակցությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում սկսել է բջջային հեռախոսներ բաժանել իրենց քարտերով։ Ֆաբրիկայի գրեթե ողջ անձնակազմն արդեն ստացել է այդ պարգևը։ Խոսակցություններ կան, որ նախընտրական պայքարի շրջանակում ՕԵԿ-ը պարզապես սկսել է ընտրակաշառք բաժանել։ Ի դեպ՝ այդ կոմբինատը մինչև այժմ չկուսակցականացված ընկերության համբավ ուներ։
Թերթը գրում է, որ առաջիկայում հերթական «ոսկեզավակը» կնշանակվի դատավոր: «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին` Արշակը, կնշանակվի նույն դատարանի դատավոր: ՀՀ արդարադատության խորհուրդը նման առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու վերաբերյալ որոշումը կայացրել է հոկտեմբերի 21-ին:
Արշակ Ժորայի Վարդանյանը ներկայումս աշխատում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` որպես հատկապես կարեւոր գործերով քննիչ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը և Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը երկարացրել ևս երկու ամսով։ Այս մասին թերթի թղթակցին հայտնել է փաստաբան Մ.Վասակյանը։ Մ.Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ, անազատության մեջ է օգոստոսի 30-ից։
Թերթի հարցին ի պատասխան՝ Լինսի հիմնադրամի ճանապարհաշինարարական ծրագրի ղեկավար Էդվարդ Բեզոյանը կտրականապես հերքել է այն լուրերը, թե ինքը մտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։ «Ոչ մի այլ գործով չեմ զբաղվել ողջ գիտակցական կյանքս ու չեմ զբաղվելու, ոչ մեկին չեմ հարում, առանձին մարդ եմ։ Նման որևէ խոսակցություն չի եղել, ոչ ոք ինձ չի դիմել և չի առաջարկել, ոչ էլ ես պատրաստվում եմ ինչ–որ տեղ մտնել։ Ես զբաղվում են դասախոսական աշխատանքով ու իմ գործունեությամբ»,– նշել է Բեզոյանը։
Թերթը հիշեցնում է, որ այս տարվա հունիսի 1–ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել նրա տան վրա, տարել էին 180–200 հազ. ԱՄՆ դոլարի ոսկյա և արծաթյա զարդեր և մոտ 60 հազար դոլար։ Գողոնը վերադարձնելու մասին հարցին Բեզոյանը հայտարարել է. «Դիմեք ոստիկանություն, էդ հարցերն ինձ էդքան բան չի անում»։
Թերթի խմբագիրը գրում է. «Մայր Աթոռը չի կարող «ժամանակակից հովերից» հետ մնալ և փորձում է «աստվածապաշտ» կառավարության օգնությամբ նորանոր արտոնություններ կորզել: Քանի որ ներկայիս կաթողիկոսի` Գարեգին Բ-ի մոտ բիզնեսմենի ջիղը շատ ավելի վառ է արտահայատված, քան հոգևորականի, դա միանգամայան բնական է: Եվ ահա երեկ կառավարությունը ԱԺ էր բերել մի նախագիծ, ըստ որի` պիտի գույքահարկից ազատվեն Հայաստանյայց Մայր աթոռին «սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթա-դաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանել է գործադիրը»։ Այդ ցանկում ներառված է 286 օբյեկտ, որոնց թվում՝ 20 բնակելի տուն, 4 առանձնատուն և վիլլա, 10 դպրոց և մանկապարտեզ, 2 ճաշարան և սրճարան, 11 ֆուտբոլի մարզադաշտ՝ իր շրջակա կառույցներով, և այլն։ Նախ՝ «եկեղեցական և ծիսական պարագաներ» հասկացությունը չափազանց լայն է՝ դրանց արտադրության տակ կարելի է «սղացնել» ամեն ինչ։ Ի վերջո, կարելի է ապացուցել, որ առանց «Բենթլիի» հնարավոր չէ պատարագ մատուցել։ Երկրորդ՝ ի՞նչ է Մայր աթոռն անում առանձնատներում, վիլլաներում և հատկապես ֆուտբոլային դաշտերում, և ինչո՞ւ պետք է դրանք ազատվեն գույքահարկից։
Բնականաբար, նման հարցեր առաջացան նաև պատգամավորների մոտ։ Բայց Մայր աթոռի պատասխանը ես կարող եմ կանխագուշակել. Բոլոր նրանք, ովքեր խոսում են կաթողիկոսի «օբյեկտները» հարկելու օգտին, ցանկանում են քանդել Հայ Առաքելական եկեղեցին և ներդրված են աղանդավորական շարժումների արտասահմանյան կենտրոնների կողմից։ Նման սահմռկեցուցիչ մեղադրանքներից հետո ո՞վ կհամարձակվի ծպտուն հանել»։
Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ–ական որոշ պատգամավորների բաժանվել են վրացական արտադրության գինիներ։ Թերթին թվացել է, թե ինչ–որ ակցիա է՝ հայ–վրացական գործընկերության շրջանակներում։ Երբ առիթ է եղել շիշը մոտիկից տեսնելու, վրան անգլերեն տառերով գրված է եղել՝ Վարդան Այվազյան 50։ Նա այդպես որոշել է ինքն իրեն նվեր մատուցել։
Պատգամավորը վրացական արտադրության գինիների վրա պարզապես պատվիրել է գրել իր անուն–ազգանունը ու տարիքը։ Թե ինչ նպատակ էր հետապնդում ՀՀԿ–ական պատգամավորը երեկ ԱԺ–ում այդ գինիները բաժանելով՝ թերթը դժվարանում է ասել։ Փոխարենը շատ–շատերը նրա վրա ծիծաղել են՝ չհասկանալով, թե ինչու է պատգամավորը իրենց բաժանում այդ խմիչքը, և ինչու հենց վրացական արտադրության։
Թերթի տեղեկություններով, նմանօրինակ ծիծաղելի PR քայլի է դիմել Արագածոտնի մարզպետը։ Վերջինս պատվիրել է կոնֆետներ արտադրել, որի վրա գրված է ՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզպետարան։ Նա կոնֆետները հիմա բաժանում է իր մտերիմներին և լրագրողական շրջանակներին՝ հպարտանալով սեփական նախաձեռնությամբ։
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ըստ էության, աննախադեպ քաղաքական իրադարձություն է տեղի ունեցել: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Սա իսկապես հետաքրքրական իրադարձություն է, որը թերևս նույնիսկ կարելի է համարել կրոնաքաղաքական:
Թե ինչ է նշանակում այս հանդիպումը, որպիսին կարծես թե երբեք չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և ղարաբաղյան կարգավորման ընթացքում, գուցե առավել տեսանելի կդառնա առաջիկայում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման գործընթացի ակտիվության նոր ելքեր են փնտրում: Դա եթե դիվանագիտական լեզվից վերածենք, այսպես ասած, ռեալ պոլիտիկի լեզվի, նշանակում է` թերևս փնտրում են իմիտացիոն գործընթացը շարունակելու նոր հնարավորություններ:
Եվ երևի թե այդպիսին է դիտվում կարգավորման գործընթացում որոշակի նոր բաղադրիչների, այդ թվում` հոգևոր կառույցների ներգրավումը: Այստեղ, իհարկե, իմիտացիոն հնարավորություններն ընդլայնվում են, կարող են ընդլայնվել, գործընթացը կարող է որոշակիորեն դուրս գալ փակուղուց, և համանախագահներն, ըստ երևույթին, փորձում են ուսումնասիրել այդ հնարավորությունը: Սակայն, միևնույն ժամանակ, պարզ է, որ այդ բաղադրիչը բավական նուրբ է և կարող է հակամարտությանը մեկ էլ տալ կրոնական երանգ, ինչը կլինի թերևս շատ անցանկալի մի զարգացում, և այդ դեպքում արդեն նոր փակուղին կարող է շատ ավելի պայթյունավտանգ լինել, քան դիվանագիտական փակուղին: Սակայն, այդ ամենից բացի, չի բացառվում նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումը ունի բոլորովին այլ նպատակներ, որոնք չեն առնչվում Ղարաբաղի խնդրին:
Բանն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համար վերածվել է մի ֆորմատի, որտեղ դե յուրե Ղարաբաղի հակամարտությունն է հոսում, բայց դե ֆակտո քննարկվում են տարածաշրջանային ավելի լայն խնդիրներ, որոնք ուղղակիորեն կարող են նույնիսկ չառնչվել Ղարաբաղի խնդրին: Հնարավոր է, որ Կաթողիկոսի հետ հանդիպումն, ասենք, կապ ուներ հայ-վրացական խնդրին, որը բավական լարվեց նրա` հենց Վրաստան կատարած այցից հետո, և որում կարծես թե նկատելի լարվածությունը պահպանվում է: Դրա ապացույցն էր այն, որ Վրաստանը հայտարարեց Հայաստանի նախագահի Թբիլիսի այցի մասին, իսկ Հայաստանն էլ հայտարարեց, որ այդպիսի այց ծրագրված չէ:
Չի բացառվում, որ հայ-վրացական տիրույթում առկա իրավիճակը անհանգստացրել է համանախագահներին, և նրանք փորձել են իրավիճակը, առկա լարվածությունը հասկանալ կամ պատկերացնել որոշակիորեն արմատից, ինչպիսին կարելի է համարել Կաթողիկոսի այցը Վրաստան:
Թերթը գրում է, որ երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի իրավական հարցերով հանձնաժողովում կայացել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող փաստաթղթի քննարկումը: Փաստաթղթի հեղինակը նախկին զինդատախազ, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն է, որը դրա վրա աշխատել է ամիսներ շարունակ: «Փաստաթուղթը բավականին ծավալուն է եւ բովանդակային առումով կարեւորագույն արժեք է ներկայացնում: Մոտ ժամանակներս ՀԱԿ-ում կավարտվեն փաստաթղթի մասին քննարկումները, եւ այն կներկայացվի հայ հասարակությանը: Չի բացառվում է, որ փաստաթուղթը հրապարկվի բրոշյուրով»,- գրել է թերթը:
Թերթը գրում է, որ վերջերս ձերբակալված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը («Գառնիի Սուրիկի լավաշի» տերը) երեկ հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Հակոբյանը թերթին պատմել է, որ ինքն է խնդրել, որ հանդիպեն: Նա ոստիկանապետին հարցրել է` ինչու եւ ով է ուզում իր որդուն բանսդայի պարագլուխ «սարքել», քանի որ «Գառնիի լավաշի» սեփականատերը պնդում է, որ իր երկու որդիներն էլ, որոնք ձերբակալվել են բանդայի գործով, անմեղ են. «Ասեցի` բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք, թե չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղու մասին, որ ասում են պարագլուխն է եղել: Ասենք մեկը ճանաչում է նրան, տեսե՞լ ա, որ ինքն էնտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել`չէ: Ըտենց խոսում էինք` էս կողմ, էն կողմ: Սարգսյանն ասեց` ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրան չեն տեսել: Բայց ըտենց բան ոնց ա լինում»,- զարմացած պատմել է Սուրիկ Հակոբյանը, նաեւ հավելել. «Ես էլ մի քիչ նեղացած էի, ասեցի, դուք ինչ ուզեք` մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.