23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:
Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության և փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի՞ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում:
Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում դժբախտաբար զինված ուժերում տեղի ունեցան մի քանի արտակարգ պատահարներ, որոնք հասարակական դժգոհություն արթնացրեցին: Եղան նաեւ բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ժամանակ նա կարեւորել է բանակի խնդիրները միասնական ջանքերով լուծելուն ուղղված հասարակական առողջ նախաձեռնությունները, անդրադարձել նաեւ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերին` բարձր գնահատելով այն ծրագրերը, որոնք ուղղված են փորձագիտական ուսումնասիրություններով բանակաշինությանն աջակցելուն: Եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են իրականացնելում, բնականաբար դրանք ոչ առողջ նախաձեռնություններ են ու չեն կարող հանդուրժելի լինել բանակի ղեկավարության կողմից: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հեռուստատեսային հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով իրավական դաշտը համակարգող փոխնախարար, բնական է, որ իր ելույթներում խոսել է ոչ օրինական գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Այս պարագայում փոխնախարարների գործողություններում հակասություններ տեսնելը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, իսկ բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են: Պաշտպանության նախարարի տեղականերից մեկին պաշտպանելու, իսկ մյուսին չպաշտպանելու վերաբերյալ որոշ մարդկանց հայտարարությունները լուրջ չեմ համարում, քանի որ տարօրինակ է, թե ո՞վ ո՞ւմ ո՞ւմից է պաշտպանում:
Այդ նույն խոսակցությունները հաճախ շրջանառվում են նաեւ պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի շուրջ, սակայն մենք սերտ համագործակցելով աշխատում ենք: Այստեղ անձերի բնավորությունների տարբերությունների մեջ աշխատանքային հակասություններ փնտրելը արդարացված չէ: Բանակում չկա երկփեղկվածություն. գործում է ուղղահայաց հրամանատարական շղթա, որի բոլոր օղակները գիտակցում եւ կատարում են իրենց գործառույթները: Բանակի ղեկավար կազմի մեջ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մարդկային բարձր հատկանիշների գերակայության հիման վրա:
Թերթը գրում է, որ նախագահի արարողակարգի վարչության արդեն նախկին աշխատակից Արամ Կանդայանը (Կնդո) մոտ 10 օր առաջ ազատվել է աշխատանքից։ Հիշեցնենք, որ այս երիտասարդին ծեծելու պատճառով մոտ մեկ տարի առաջ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Լուրեր էին պտտվում, թե վերջինս աշխատանքի է անցնելու արտաքին գործերի նախարարությունում։ Նախօրեին թերթը հարցում էր արել ԱԳՆ հասարակայնության վարչությանը (ընդ որում՝ գրավոր, կնքված եւ ստորագրված բլանկի վրա), թե ինչ պաշտոն է զբաղեցնում Կնդոն ԱԳՆ-ում։ Պարզվել է` ոչ մի պաշտոն էլ չի զբաղեցնում։ Իսկ նախագահականում զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի հրամանով։ «Կարելի էր ենթադրել, որ նրան աշխատանքից ազատելով՝ ժեստ են արել Գագիկ Բեգլարյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, ԱՄՆ կատարած ուղեւորությանբ ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցած Կանդայանն արարողակարգի ինչ-որ կոպիտ խախտում է թույլ տվել, եւ դա է նրան ազատելու պատճառը»,- գրել է «Հրապարակը»
Թերթը գրում է, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը ենթարկվել է կարգապահական տույժի «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցի ընթացքում թույլ տված անվայելուչ արտահայտության համար: Օրեր առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել էր, որ միջադեպի մասին տեղեկացվել է նաեւ Բակո Սահակյանը: Երեկ Դավիթ Բաբայանն ասաց, որ դրանից հետո Մարսել Պետրոսյանը ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի գրավոր հրամանով ենթարկվել է կարգապահական տույժի` խիստ նկատողություն:
«Իհարկե, Դավիթ Բաբայանը հարկ համարեց ասել, թե Մարսել Պետրոսյանը պատկառելի ճանապարհ անցած լրագրող է, թե մեր թղթակիցը նրան ինչ-որ տեղ պրովոկացիայի է ենթարկել, թե ընդհանրապես անհրաժեշտ է, որ փոխադարձ հարգանք լինի լրագրողների եւ պաշտոնյաների միջեւ եւ ավելացրել. «Այդ ամենը հաշվի առնելով հանդերձ` մենք անթույլատրելի ենք համարում այդպիսի վարմունքը պաշտոնյայի կողմից եւ համապատասխան քայլեր ձեռնարկել ենք, ինչ որ պետք է, ասել ենք եւ նմանատիպ իրավիճակում ինչ համապատասխան քայլեր պետք է կատարվել են: Նա նկատողություն է ստացել եւ կարգապահական տույժի է ենթարկվել»: Թերթը գրում է, որ այդպիսով միջադեպը համարում են փակված, մանավանդ, որ չեն ցանկանում խորացնել ազգի երկու հատվածների միջեւ խրված սեպը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականին՝ թերթը գրում է. «Իշխանական որոշ սեգմենտներ երեկ խոսում էին, թե զարգացումների այս ընթացքն ամենևին էլ իրենց սրտով չէ, քանի որ գոնե Կարապետյանի առկայության պարագայում տեսանելի էր, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այլընտրանքը, մինչդեռ հիմա պատկերը փոխվեց։ Ավելացնենք նաև, որ Կարապետյանի՝ «գործուղման մեկնելու» լուրը Տիգրան Սարգսյանը մեծ ուրախությամբ է ընդունել, իսկ թե ինչու, դժվար չէ կռահել»։
Թերթը գրում է, որ նոյեմբերի 1-ից Երեւանի 10 բանուկ խաչմերուկներում կտեղադրվեն դիտարկման տեսախցիկներ,եւս 15 խաչմերուկներում կտեղադրվեն արագաչափ սարքեր: «Ժամանակ անց դրանք արդեն կսկսեն աշխատել եւ ուղիղ եթերի ռեժիմով կհետեւեն երթեւեկությանը: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը եւ նշել, որ վարորդները նախօրորք կիմանան, թե կոնկրետ որտեղ է տեղադրված երթեւեկությանը հետեւող տեխնիկան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:Թերթը գրում է, որ նոյեմբերի 1-ից Երեւանի 10 բանուկ խաչմերուկներում կտեղադրվեն դիտարկման տեսախցիկներ,եւս 15 խաչմերուկներում կտեղադրվեն արագաչափ սարքեր: «Ժամանակ անց դրանք արդեն կսկսեն աշխատել եւ ուղիղ եթերի ռեժիմով կհետեւեն երթեւեկությանը: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը եւ նշել, որ վարորդները նախօրորք կիմանան, թե կոնկրետ որտեղ է տեղադրված երթեւեկությանը հետեւող տեխնիկան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթի խմբագիրը գրում է. «Թվում է, թե հրապարակավ (բանավոր կամ գրավոր) հայհոյելը լավ չէ` թե բարոյականության և թե օրինականության տեսանկյունից: Սակայն եթե դու ակտիվիստ ես կամ, առավել ևս` ընդդիմադիր գործիչ, ապա քո հայհոյանքը բարձրանում է սովորական խուլիգանության մակարդակից և դառնում է հանուն ժողովրդավարության և սահմանադրության պայքարի անբաժանելի մաս: Դե, իսկ եթե քո հայհոյանքի թիրախը ոստիկան է, ապա այն ավելի վեր է խոյանում և դառնում համաշխարհային «լոգոսի» դրսևորում:
Ես, իհարկե, երկու ձեռքով կողմ եմ, որ մարդիկ իրենց բողոքը հայտնեն կառավարության շենքի մոտ (հենց շենքի մոտ, ոչ թե «հարող տարածքում»), որ նրանք իրենց հուզող խնդիրները բարձրացնեն տարբեր հրապարակներում և դահլիճներում: Խնդիրն այն չէ, թե ինչ է ասվում, հարցն այն է, թե ինչպես է դա արվում: Եթե դա արվում է առանց Հրանտ Ոսկանյանի կամ Բաբկեն Արարքցյանի գլուխը ջարդելու, բողոքները դրանով դառնում են ավելի ծանրակշիռ ու ազդեցիկ: Նման դեպքերում ընդդիմության լիդերներն արդարանում են` «գործընթացները տեղի են ունենում ինքնաբուխ և մեր կողմից չեն վերահսկվում` մի հասցրեք ժողովրդին այդ աստիճանի, և նա այդպես չի բողոքի»: Դա էլ է ռետինե խողովակ ձևացնելու դրսևորումներից մեկը»:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ՀՀԿ անդամ, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ «Չեխական ավիաուղիների» միջեը կոնֆլիկտը հաշտությամբ է ավարտվել՝ ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, և Դ. Հարությունյանը հրաժարվել է հայցից:
«Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից. վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում պահանջելով «Չեխական ավիաուղիներից»: Հայցն ընդունվել էր, եւ այն պետք է քններ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Անհասկանալի է, թե ինչու է պրն.Հարությունյանը թաքցնում այս տեղեկությունը: Չէ՞ որ դա կխթանի,որ շարքային մարդիկ էլ նման դեպքերում դիմեն դատարան եւ պաշտպանեն իրենց իրավունքները»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ չի բացառվում, որ մոտ օրերս հրաժարականի դիմում կներկայացնի Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւս հայտնի է, որ նման հարց կա օրակարգում, եւ հենց այդ պատճառով էլ նա սկսել է մասնակցել ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստերին` հույս ունենալով, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո հնարավոր է իրենց հետ կանչեն եւ նշանակեն Երեիանի քաղաքապետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, չի պատրաստվում Բեգլարյանին կրկին քաղաքապետ դարձնել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ երեկ Աժ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի համարձակ պահվածքը զարմացրել է շատերին: «Վերջին շրջանում ՀՀԿ-ի բոլոր քաղաքական հայտարարություններն արվում են նրա կողմից: Մեր տեղեկություններով` վարչապետն այդ «դաբրոն» ստացել է անձամբ Սերժ Ազատիչից: Եթե ժամանակին Հովիկ Արգամիչն էր երկրորդ մարդ համարվում, հիմա Տիգրան Սուրենիչն է: Ոմանք գտնում են, որ սրա պատճառը վստահության «դեֆիցիտն» է օրենսդիր մարմնի ղեկավարի հանդեպ: Նկատենք, որ անցած շաբաթ Գյումրիում, երբ Աժ նախագահին լրագրողները հարցրել են Գյումրիի զարգացման ծրագրերի մասին, նա խորհուրդ է տվել հարցն ուղղել Տիգրան Սարգսյանին»,- գրում է «Հրապարակ»-ը:
Իշխանության ամենավերին օղակներում արդեն որոշված է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում «Օրինաց երկրին» 3-4 տեղ է տրվելու։ Այսինքն, ՕԵԿ-ն ընտրություններին ՀՀԿ-ի հետ մասնակցելու է դաշինքով։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ ցուցակում տեղ են գտնելու ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և թերևս Մհեր Շահգելդյանի կամ Հովհաննես Մարգարյանի անուները։ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ցանկություն է հայտնել զուգահեռ պահպանել նաև իր ներկայիս պաշտոնը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.