23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Առավոտ»-ին տված հարցազրույցում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ասել է, որ ինքը գործարար չէ եւ բիզնեսով չի զբաղվում: Լրագրողի հարցին, թե ինչո՞վ է զբաղվում, նա պատասխանել է` «ժողովրդով»:
«Մաքս կոնցեռնի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն էլ թերթի հետ զրույցում ասել է, թե գերադասում է հոգով հարուստ լինել, քան պարզապես միլիոնատեր: «Նախ պետք է էությամբ, հոգով պատրաստ լինես հարուստ լինելուն»,- ասել է գործարարը` պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ավելի շատ հարկ վճարել, քան միջին խավը:
Ռուբեն Հայրապետյանն էլ հարցի առնչությամբ հիշեցրել է, որ մենք շրջափակման մեջ ենք ու ասել. «Էլի թող վերցնեն ավելի հարկ, բայց խելամիտ ձեւով, որ բիզնեսը չկործանվի»:
Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ վերջին օրերին ամեն առավոտը զանգահարում են ՀՀ «կասկածելի» նախարարություններ և հետաքրքրվում, թե արդյո՞ք գործող նախարարը շարունակում է պաշտոնավարել։ Տարբեր նախարարությունների աշխատակիցներ մասնավոր զրույցներում խոստովանում են նաև, որ իրենք և իրենց գործընկերները ձեռքի հետ զբաղված են նոր աշխատանքի փնտրտուքով։ Նախարարություններում ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է տեղի ունենալու, իրենք կշարունակեն աշխատե՞լ, թե կհայտնվեն փողոցում։ Որոշ նախարարներ առավոտյան աշխատավայր մտնելիս կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվում են դռնապաններից՝ դեռևս նախարա՞ր են, թե՝ ոչ։
ԲՀԿ անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, «Մալաթիա» հիվանդանոցի սեփականատեր Արմեն Մելիքյանն օրերս հրաժարվել է պատգամավորական մանդատից: Պաշտոնական բացատրությունն այն է, որ նա Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ է նշանակվել: Սակայն ամբիոնի վարիչի պաշտոնը վարչական աշխատանք չի դիտվում, և պատգամավորությունից հրաժարվելու իմաստը չկար: Բայց քանի որ բժշկականի ռեկտորը ՀՀԿ փոխնախագահ Դերենիկ Դումանյանն է, և ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն էլ սրված են, պարզ է, որ ՀՀԿ-ն այս քայլով ԲՀԿ-ին հասկացրել է, որ ուզած պահին, ուզած մարդկանց կքաշի իր կողմը: Եվ ընդդիմություն դարձած ԲՀԿ-ն կարող է հայտնվել ժամանակին կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ի դերում, երբ մի քանի ժամում գործարարները լքեցին խորտակվող նավը` իրենց բիզնեսը փրկելու համար:
Երեկ ՀՀԿ նիստում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տեղափոխման հարցը չի քննարկվել: «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Արմեն Գևորգյանը չի համաձայնել ստանձնել իր ներկայիս կարգավիճակից ցածր պաշտոն` հասկացնելով, որ եթե այդպես լինի` ինքը պարզապես հրաժարական կտա և մոտ ապագայում գոնե որևէ պաշտոն չի ստանձնի: Մինչդեռ ժամը 11:30-ի սահմաններում թերթը տեղեկացել է, որ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը:
Ի դեպ` Սերժ Սարգսյանի պահանջով օրերս, չի բացառվում, հրաժարական տան նաև մի շարք մարզպետներ, երեկ ակտիվորեն շրջանառվում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի անունը:
ՀՀԿ երեկվա նիստից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է թերթի հարցերին: Ներկայացնում ենք մի հատված:
Պարոն Աբրայամյան, ճի՞շտ է, որ հրաժարականի դիմում եք գրել:
Հայտարարություն եմ արել, այո կուսակցությունը որոշում է կայացրել , առաջարկել է ինձ նախընտրակա շտաբի պետ, ես էլ առաջարկել եմ, որ Ազգային ժողովի նախագայի պաշտոնը թողնեմ, զբաղվեմ նախընտրական շտաբը ձեւավորելով:
Ո՞վ է ձեզ փոխարինելու:
Նման հարց չի քննարկվել, որովհետեւ դա պրոցես է, մինչեւ ամսվա վերջ գնալու է դեռ: Ամսի 14-ին նիստ ունենք, 14-ին կներկայացնեմ իմ հրաժարականը եւ երեւի մինչեւ ամսի 20-ը` կանոնակարգի համաձայն…
Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է փոխվարչապետ:
Որեւէ նման հարց չի քննարկվել: Ես ձեզ ազնվորեն ասում եմ, որ այս մի հարցն ենք միայն քննարկել:
«Հավելենք, որ գործող օրենսդրությամբ որեւէ արգելք չկա, որ ԱԺ նախագահը զուգահեռաբար զբաղեցնի նաեւ նախընտրական շտաբի պետի պաշտոնը: Նա նախկինում էլ է եղել շտաբի պետ, բայց որեւէ անգամ հրաժարական չի տվել իր պաշտոնից, անգամ արձակուրդ չի գնացել այդ ընթացքում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Առայժմ հայտնի չէ, թե ով կարող է զբաղեցնել ՀՀ խորհրդարանի նախագահի պաշտոնը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո: Երեկվանից լրատվամիջոցներում շրջանառվում է ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի անունը: «Առավոտը» գրում է, որ քաղաքական շրջանակներում շրջանառվում է նաև Սամվել Նիկոյանի անունը:
Թերթը զրուցել է ՕԵԿ անդամ Արայիկ Հայրապետյանի հետ ( Լավանդայի Արայիկ): Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Անձամբ Սերժ Սարգսյանն էր ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել,որ խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն:
Ճիշտն ասած, տեղյակ չեմ. մեր ՕԵԿ-ի քաղխորհրդի բոլոր քննարկումների ժամանակ նման հարցադրումը ընդհանրապես չի էլ քննարկվել:
Այսինքն` Դուք շարունակո՞ւմ եք ղեկավարել ՕԵԿ գրասենյակը:
Միանշանակ, Սարյան 35-ում նորմալ աշխատում ենք եւ մինչեւ վերջ պետք է աշխատենք: Մենք կանգնած մարդ ենք եւ միասին մինչեւ վերջ պետք է գնանք:
Հիմա Դուք առաջադրելո՞ ւ եք Ձեր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին, թե՞ոչ:
Ճիշտն ասած,ես այս վայրկյանին չեմ կարող ասել: Բայց Ձեզ խոստանում եմ, որ Նոր տարուց հետո Ձեր այդ հարցին հստակ կպատասխանեմ:
«Հրապարակի» տեղեկություններով` Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ոստիկանական համակարգում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Երեկ հրաժարականի դիմում է գրել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ, գնդապետ Կարեն Բաբայանը` Շերիֆը, և Երևանի քաղաքային վարչության պետ Արմեն Հակոբյանը` Գլեբը:
Հոկտեմբերի 31-ը Հայաստանի ընթացիկ ներքաղաքական զարգացումներում թերևս կարող է անվանվել«սև» երկուշաբթի: Բանն այն է, որ երկուշաբթին խիստ անբարենպաստ օր էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, և ինչ որ տեղ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար:
Բանն այն է, որ երեկ օրվա վերջում հայկական մեդիայով տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Իսկ դրանից առաջ, մամուլում հայտնվեց Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ Ծառուկյանը այսպես ասած վերաճանաչում էր փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը, ուր համաձայնություն կա, որ կոալիցիան միմյանցից տեղեր չի խլելու խորհրդարանական ընտրություններում, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ էլ սատարելու է Սերժ Սարգսյանին:
Եվ այսպես, երեկ կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքական կյանքում երկու բավական կարևոր իրադարձություն է տեղի ունեցել` նախ փոխվում է Հայաստանի ոստիկանության ղեկավարը, իսկ ոստիկանությունը թե ներկայիս իշխանական համակարգում ընդհանրապես, թե նախընտրական ժամանակահատվածներում մասնավորապես ունի առանցքային դերակատարում, և բացի այդ էլ ներիշխանական գլխավոր ինտրիգը ինչ որ չափով հանգուցալուծվում է հօգուտ Սերժ Սարգսյանի:
Եթե սրան ենք գումարում նաև Երևանի քաղաքապետի փոփոխությունը, որտեղ ՀՀԿ-ն երեկ որոշել է առաջադրել Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ապա մենք փաստորեն ականատես ենք դառնում բավական լայնամասշտաբ մանևրների, որ անում է Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո: Սա կամ հիշեցնում է այսպես ասած մոսկովյան լոյալություն սեփական ծրագրերի հանդեպ, որ կարողացել է հաջողացնել Սերժ Սարգսյանը, կամ էլ Մոսկվայում հենց այդ լայնամասշտաբ փոփոխությունների դիմաց են համաձայնել աջակցել Սերժ Սարգսյանի ընտրական ծրագրերին:
Սակայն, չպետք է բացառել թերևս նաև արևմտյան գործոնը, որը վերջին շրջանում ևս ակտիվորեն առկա էր Հայաստանի իշխանության գործողություններում` այցեր Արևմուտք, Սարկոզիի այցը Երևան: Այսինքն, չի բացառվում, որ ներկայիս լայնամասշտաբ իշխանական շարժերը հենց այդ պայմանավորվածությունների արդյունք են, որոնք Սերժ Սարգսյանը կարողացել է նաև Մոսկվայում հավանության արժանացնել, ու վերադառնալով Երևան անցնել գործի:
Իհարկե այս ամենի արդյունքում մի բան է կարևոր՝ թե այդ գործից մեծ հաշվով ի՞նչ է շահելու պետությունը, հասարակությունը, շարքային քաղաքացին, որ հայտնվել է չափազանց ծանր վիճակում: Այս տեսանկյունից, կարծես թե առայժմ հուսադրող միտումներ չկան: Առայժմ Հայաստանում մենք տեսնում ենք զուտ իշխանական խմորումներ, այսինքն խմորումներ, որոնք միտված են առայժմ իշխանության հարցը լուծելուն:
Պարզ է, որ հասարակության օրակարգում բոլորովին այլ հարցեր են և այնտեղ գերական ոչ թե իշխանության, այլ պարզ գոյության խնդիրն է:
Թերթը զրուցել է ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված:
Պարոն Սարգսյան, ձեր պաշտոնանկության մասին լուրեր ենք ստանում, ցանկանում ենք ճշտել` որքանո՞վ են դրանք իրականության համապատասխանում:
Ինձել են զանգում, ասում, ինձ օֆիցիալ որեւիցէ մեկը ոչ մի բան չի ասել: Ինձել են ասել, սաղ քաղաքը դա է խոսում:
Սերժ Սարգսյանի հետ չե՞ք հանդիպել, չե՞ք զրուցել:
Այսօր հանդիպել եմ, սովորականի պես իմ գործերը զեկուցել եմ, նորմալ դուրս եմ եկել, ոչ մի բան չկա: Վիճակը նորմալ է, խաղաղ է, ոչ մի նման խնդիր չունեմ:
Իսկ որտեղի՞ց են այդ լուրերը շրջանառության մեջ դրվում եւ ինչո՞ւ:
Ես չեմ կարող որեւէ բան պատասխանեմ: Ես նորմալ ծառայող եմ: Իրա ( Սերժ Սարգսյան- «ՀԺ») կողքին եմ լինելու մինչեւ վերջ: Անկախ տեղափոխություն կանի, չի անի, ես, միեւնույնն է, իր կողքին եմ լինելու մինչեւ վերջ: Ես ուրիշ ոչ մեկի կողմը չեմ: Իրա հետ աշխատելու եմ մինչեւ վերջ, չաշխատեմ էլ` իրան հավատարիմ, ես իրա կողքը լինելու եմ: Գործի չլինեմ էլ, գործից էլ հանի, իրա կողքը ծառայելու եմ մինչեւ վերջ: Ոչ մի բան տեղյակ չեմ: Ես թիմից թռնող չեմ, իրա կողքին եմ լինելու, մարդավարի ծառայելու եմ մինչեւ վերջ: Ես տեղափոխվելու, նոր ընտրությքան ոչ կարիք ունեմ, եւ ոչ էլ մտադրություն, ոչ էլ իրանից երբեւիցէ կնեղանամ: Մարդ ես` մի օր էլ պետք է տեղափոխվես, ոչ մի պաշտոն հավերժական չի, մի օր նշանակվում ես, մի օր էլ տեղափոխվում, կամ էլ մի օր հանում են, նորմալ է:Եթե նույնիսկ նման բան լինի, էլի շատ գոհ եմ, շնորհակալ եմ, մարդը ինձ միշը վստահել է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.