23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է, որ Սամվել Ալեքսանյանի բազմաթիվ ընկերություններից խոշոր հարկատու հանդիսացող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն այս տարի հետզհետե զիջում է իր դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում եւ, 2010 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 2-րդ հորիզոնականից ետ մղվելով, այս տարի սեպտեմբերի դրությամբ 4-րդ տեղում է: «Ալեքս Գրիգ»-ը այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 11 մլրդ 900 մլն 981 հազար դրամ հարկ՝ 1 տարվա կտրվածքով հարկային մուտքերը պակասեցնելով 689 մլն 429 հազար դրամով: «Խոշոր հարկատուների ցուցակում է նաեւ «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցը, որը սակայն նույնպես նվազեցրել է իր ցուցանիշները. 2011 թ. սեպտեմբերին այն 45-րդ հորիզոնականում է, դիրքերը զիջելով 10 տեղով, իսկ հարկային մուտքերը պակասեցրել է 93 մլն 619 հազար դրամով՝ այս տարվա 9 ամսում վճարելով 1 մլրդ 273 մլն 147 հազար դրամ»,- գրել է «Ժամանակը»:
Թերթը գրում է, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Լոնդիկի աթոռին աչք ունի մեդիա-մագնատ, Հայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը ծնունդով Արարատից է:
«Ո՞վ է Անդոն, ես նրան «կատոկ» կանեմ, ո՞վ ա նրան ճանաչում»,- զայրացած ասել է Արարատի մարզպետը ու հայտարարել, որ ինքը դեռ շարունակելու է աշխատել:
Իսկ երբ Բարսեղյանի «մեսիջը« հասցրել են մարզպետացուին, նա, ասում են, զարմացել է Բարսեղյանի «կարճ հիշողության» վրա եւ ասել. «Ստարոստ նե ռադոստ»:
Թերթը գրում է, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում օրվա տարբեր ժամերի կարելի է հանդիպել թափառող շների ոհմակների: Քաղաքապետարանը խոստացել էր սկսել շների սպանդը ու կապանցի շնատերերին խորհուրդ տվել թափառող շների դեմ պայքարի օրերին գիշերվա ժամերին փողոց դուրս չթողնել իրենց շներին: «Ցավոք, դեռեւս հարցին լուծում չի տրվել: Նախորդ օրը կեսգիշերին թափառող շները ներխուժել են Կապանի բազմաբնակարան շենքերից մեկը, նույնիսկ մտել բնակիչների մեկի տուն, սարսափեցրել տանտերերին եւ ամբողջ մուտքի բնակիչներին»:
Ամենամյա հեռուստամարաթոններից առաջ անցկացվող մոսկովյան ճաշկերույթն այս տարի սովորականի պես ոչ թե մինչև հեռուստամարաթոնն է անցկացվելու, այլ մարաթոնից հետո: Ինչպես թերթին փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ճաշկերույթը կանցկացվի դեկտեմբերին: Ըստ պաշտոնական վարկածի, ճաշկերույթի ժամկետները տեղափոխվել են Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով: Ի դեպ, սա նշանակում է, որ «Հեռուստամարաթոն-2011»-ի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ոչ թե մարաթոնից անմիջապես հետո, այլ մեկ ամիս անց:
Թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ որոշել է մխիթարել Աժ աշխատակազմին եւ այդ առթիվ «պրեմիա» է տվել՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով:
«Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը երկուշաբի Աժ նիստում հրաժարական է ներկայացնելու եւ պետք է այսուհետ ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Ի դեպ, Աժ պատգամավորների օգնականները «պրեմիա» չեն ստացել: Բայց ողջ աշխատակազմն այնքան է ուրախացել, որ կարելի է կարծել` երազում էին, թե երբ է Աժ նախագահը հրաժարական տալու»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է իր վարքաբանությամբ ուրախացնել ոչ միայն իր ոլորտի աշխատակիցներին, այլեւ ողջ հայ հասարակությանը: «Ոստիկանապետի բառապաշարն այս օրերին քննարկման առարկա է դարձել տարբեր սոցիալական կայքերում, հասարակական վայրերում: Իսկ գործընկերներին բարեւելիս նրանց «միլիցա-պեպելնիցաներ» անվանելը Գասպարյանի միակ հումորային արտահայտությունը չէ: Օրերս Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության ժամանակ ինչ-որ հանձնարարական է տվել` ասելով, թե դրա իրականացման համար պետք է գնալ իքս տեղը:
Նրա տեղակալը` փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, լավ չի լսել, թե ուր է խմբին ուղարկում Գասպարյանը, ըստ այդմ նա փորձել է ճշգրտող հարց տալ. «Պարոն նախարար, ո՞ւր պետք է գնանք»: Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է` «Սուրոյենց կտուր»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը փաստացի անհայտ է:
«Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց նրա մասին որևէ կոնկրետ տեղեկություն ճշտել: Նախկինում գոյություն ունեցած «Դաշինք» կուսակցության նախկին խոսնակ Գնել Ղլեչյանն ասաց, որ չի կարող տեղեկություն տալ Սամվել Բաբայանի գտնվելու վայրի մասին: Նրա մասին տեղեկություն չուներ նաև ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, որի ղեկավարած կուսակցության հետ սերտորեն համագործակցում էր Սամվել Բաբայանը: Մեր ձեռքի տակ եղած հեռախոսահամարներով նույնպես Բաբայանի հետ կապ հաստատել չհաջողվեց: ԼՂՀ ՊՆ նախկին նախարարի մասին այլազան լուրեր են պտտվում, ըստ որոնց՝ նա հայտնվել է բավական տհաճ իրավիճակում: Ստույգ հայտնի է, որ Բաբայանը ինչ-որ նախագիծ իրականացնելու համար մեծ վարկեր է վերցրել մի քանի բանկերից եւ դրա համար գրավադրել մի շարք մարդկանց բնակարաններ, վերջիններիս համաձայնությամբ՝ իհարկե: Այդ մարդկանց թվում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որի երեւանյան բնակարանը կարող են մոտ ապագայում բռնագրավել, եթե Սամվել Բաբայանը չհայտնվի եւ չփակի այն վարկը, որ վերցրել է «Արդշինինվեստբանկից»: Համենայնդեպս՝ Բազեյանն ինքը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ֆինանսապես ի վիճակի չէ ինքնուրույն փակել այդ վարկը: Թե կոնկրետ, երբ է լրանում Բազեյանի տան դիմաց վերցված վարկը մարելու ժամկետը, պարզել չհաջողվեց: Լավատեղյակ մարդիկ պնդում են, թե խոսքը մի քանի ամսվա մասին է:
Ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել այն շրջանում, երբ Բազեյանն ու Բաբայանը որոշել էին համատեղ քաղաքական գործունեություն ծավալել՝ Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության շրջանակներում: Այդ ծրագիրը, սակայն, չիրականացավ, փոխարենը երկու քաղաքական գործընկերները հայտնվեցին բավական տհաճ վիճակում: Այս պահին իրավիճակը կարող են պարզաբանել երկու հոգի: Ալբերտ Բազեյանը երեկ չցանկացավ այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած փոփոխությունները ոստիկանության համակարգում չեն սահմանափակվում միայն կադրային տեղափոխություններով:
«Մեր տեղեկություններով` սպասվում են կառուցվածքային լուրջ վերաձեւումներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն ծառայություններին, որոնց գործառույթները կրկնվում են: Չի բացառվում, որ որոշ ստորաբաժանումներ միավորվեն: Մասնավորապես դա վերաբերում է 6-րդ եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություններին, որոնք հնարավոր է` առաջիկայում դառնան մեկ կառույց:
Մեր տեղեկություններով՝ Գասպարյանը քննարկում է նաեւ ոստիկանապետին կից նոր մարմին ձեւավորելու հարցը, որի կազմում կընդգրկվեն ոլորտի փորձառու մասնագետներ:
Նրանցից յուրաքանչյուրը սպասարկելու է նեղ մասնագիտական բնագավառ, ասենք, սպանությունների բացահայտումներ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար եւ այլն»,- գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ թերթի թղթակիցը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից՝ Լոնդիկից հարցրել է, թե ճի՞շտ է, որ իրեն պաշտոնի բարձրացում է սպասվում։ «Բարձր պաշտոն չեմ ուզում»։ Մեր ժամանակներում բոլորը պաշտոնի բարձրացման են ձգտում. «Ա դե պաշտոն ա, էլի, ժողովրդի հետ… էս կարգի, որ աշխատում էլ ենք…»,- կիսատ-պռատ ասել է Բարսեղյանը։ Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին՝ մարզպետը հորդորել է բոլոր հարցերն ուղղել կառավարությանը. «Ինձ կառավարությունն է նշանակում, ազատում, եթե պիտի ազատի, թող ազատի»։ Թերթը տեղեկացնում է, որ հրաժարականների ֆոնին մամուլը շրջանառության մեջ է դրել նաև Արարատի մարզպետի անունը։ Սակայն, ի տարբերություն մինչ օրս պաշտոնազրկվածների, վերջինիս, ըստ հրապարակումների, սպասվում է ավելի բարձր պաշտոն։ Ըստ լուրերի՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պիտի իր տեղը զիջի նախկին կոլեգային՝ Լոնդիկին։ Իսկ Արարատի հավանական մարզպետացու է համարվում Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը վերջերս մի քանի լրատվական կայքեր է գնել։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ոստիկանական ստորաբաժանումների ղեկավար ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման մեկնարկին Վովա Գասպարյանը լարված մթնոլորտը փորձել է լիցքաթափել բավական յուրօրինակ ձևով: Երբ բոլորը ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում լուռ սպասելիս են եղել նոր պետին, Գասպարյանը ներս է մտել և ներկաններին ողջունել հետևյալ կերպ. «Բարև ձեզ, միլիցա-պեպելնիցաներ», ինչից հետո սկսել է ծիծաղել: Դահլիճում նախ խուճապային լռություն է տիրել, ինչից հետո արագ կողմնորոշվողները նույնպես սկսել են ծիծաղել, սրանց հետևել են ուշ կողմնորոշվողները»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.