29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը:
«Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը: Ըստ որոշ տեղեկությունների` Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, քանի որ տեղյակ է եղել ներիշխանական խմորումների` պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը:
Մեկ այլ տարբերակով, Բարսեղյանն այս պատմության մեջ «քավության նոխազ» է, քանի որ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին: ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել Բարսեղյանին ազատելու մասին լուրը: Բարսեղյանը, տեղեկանալով, որ վերը նշված լուրի վերաբերյալ «ՀԺ» թղթակիցը ցանկանում է հարց տալ, առանց մինչև վերջ լսելու պատասխանել է. «Ներքին կադրային փոփոխությունները ենթակա չեն հրապարակման ու մեկնաբանման», -գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ խորհրդարանում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը։ «Ինչպես հայտնի է՝ հավանական թեկնածու է համարվում փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, որին աջակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչդեռ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ չէր լինի իր փոխարեն տեսնել Հերմինե Նաղդալյանին։ Ահա հենց այս պայքարի արդյունք է երեկ հրավիրված «Նորաշեն 2007» կոոպերատիվի անդամների մամուլի ասուլիսը, որի մասնակիցները Նաղդալյանին եւ նրա ամուսնուն մեղադրեցին վաշխառությամբ զբաղվելու եւ իրենց բնակարանները խլելու մեջ։ Իսկ ահա Նիկոյանի հակառակորդները նրան մեղադրում են ալկոհոլային խմիչքների նկատմամբ սիրո եւ այդ գործում նույնիսկ լրագրողներին ներգրավելու մեջ»,- գրում է «Հրապարակ»-ը։
Երեկ, ԱԺ հայտարարությունների ժամանակ, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը հերթական անգամ հնչեցրեց կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի «միասնական ճակատ ձևավորելու» առաջարկը: Այն, ըստ էության, նշանակում է նախագահ Սերժ Սարգսյանին սատարող արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին ընդգրկել ՀՀԿ համամասնական ցուցակում: Խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը նման «ճակատի» ձևավորումը համարում է իր շահերի ոտնահարում, քանի որ այդ միասնությունը պետք է կայանա ՀՀԿ-ականների մանդատների պակասեցման հաշվին:
Թերթի խմբագիրը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի հարցը «թեստ» է, փորձաքար, որը կապացուցի իշխանությունների մտադրությունների լրջությունը: Եթե բարեփոխումները պետք է սկսել երեք տարի առաջ, ապա Լիսկայից պետք էր ազատվել շատ ավելի վաղ` չէր կարելի թույլ տալ, որ առնվազն տասներկու տարի մի պաշտոնյա ահուսարսափի մեջ պահեր մի ամբողջ մարզի բնակիչներին` իր ամբողջ գերդաստանով ահաբեկելով ու ստորացնելով մարդկանց: Մենք բազմիցս գրել ենք մարզպետի «քաջագործությունների» մասին` հանդիպելով, որպես կանոն, պետական մարմինների անտարբերությանը: Միայն մի անգամ վարչապետը` Լիսկայի հերթական բռնությունից հետո, հայտարարել էր ծառայողական քննության մասին, բայց նա չուզեց կամ չկարողացավ այդ քննությունն իր տրամաբանական ավարտին հասցնել:
Նախադեպը կա: Երևանի նախկին քաղաքապետը հրաժարական տվեց նախագահական արարողակարգի աշխատակցի հետ կոպիտ վարվելու համար: Քաղաքապետը, նկատեք, ընտրովի պաշտոն է: Իսկ մարզպետին շատ ավելի հեշտ է աշխատանքից ազատելը: Եթե այս անգամ էլ դա չարվի, ուրեմն նախորդ դեպքը պարզապես պալատական ինտրիգ էր, ոչ թե սկզբունքային որոշում»:
Թերթը գրում է, որ ՃՈ նախկին պետ, կալանքի տակ գտնվող Մարգար Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում և շուտով կուղարկվի դատարան: Այս մասին երեկ թերթին հայտնել է պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
«Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից: Վասակյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե տվյալ գործում այլ մեղադրյալներ կա՞ն ներգրավված: Նա ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործի նյութերին չի ծանոթացել: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մարգար Օհանյանը կարող է դատապարտվել մինչև 12 տարվա ազատազրկման:
Պաշտպան Վասակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ չի տվել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթի տեղեկություններով` Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, ինչպես նաև հեռուստաընկերության աշխատակիցներին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղղակի հայտարարել է, թե ձայնային խոտանով իր ելույթը հեռարձակել է Հ1-ը: Թերթի տեղեկություններով, ճիշտ հակառակը, Հ1-ը մոնտաժել է վարչապետի ելույթը` ցուցադրելով համերգից կադրեր և կարդալով վարչապետի տեքստը սեփական հաղորդավարի բերանով:
Ինչ վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, ապա ֆեյսբուքյան օգտատերերից մեկը արդարացիորեն նկատել էր, որ, եթե, իսկապես այս հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել ձայնային (ինչու ոչ` նաև պատկերի) խոտանով ռեպորտաժ, որն այդպիսի հուզումներ է առաջացրել հասարակության շրջանում, ապա վարչապետը ճիշտ կաներ դատի տար հեռուստաընկերության ղեկավարությանը: «Որքանով մենք ենք տեղյակ, վարչապետը նման մտադրություն չունի»,- գրում է թերթը:
Թերթը գրում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի մոտիվացիա ունեն, որքան կապված են ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հետ:
«Մկրտումյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանի հետ, եւ, ըստ մեր աղբյուրների, իշխանությունն ուզում է հասկացնել Ղարագյոզյանին, որ նա կարող է կորցնել այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին վճռաբեկ դատարանի նախագահն է: Մյուս կողմից՝ Մկրտումյանին եւս հասկացնում են, որ ցանկալի չեն նման շփումներ, եւ եթե նա չկարողանա ազդել Ղարագյոզյանի վրա, կվտանգի իր հետագա պաշտոնավարումը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի խմբագիրն անդրադարձել է վարչապետի՝ Թաթայի համերգի ժամանակ ունեցած ելույթին, որի ժամանակ, ըստ որոշ տեսակետների, Տիգրան Սարգսյանը ալկոհոլի ազդեցության տակ էր։
«Այն տղամարդը, որը չի հասել ալկոհոլային այն կոնդիցիային, որին հասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում: Ուրեմն, մտածում եմ ես, այդ` երբեք չհարբող մարդը կամ չափազանց հաշվենկատ է, կամ կյանքի ընկալումը նրա համար չափից դուրս «ճիշտ է» և, հետևաբար, տաղտկալի է կամ, վատագույն դեպքում, աղանդավոր: Եթե մարդու «քեֆը լավ է լինում» (իհարկե, որոշակի պարբերականությամբ` ոչ ամեն օր և նույնիսկ` ոչ շաբաթը մեկ), դա, իմ կարծիքով, նրան լավ է բնութագրում: Չկա այստեղ ոչ մի «կոմպրոմատ». եթե այդ վիճակում մարդուն նկարահանում են և ցույց տալիս, տեսնողները իսկապես պետք է զվարճանան` ոչ ավելին: Բորիս Ելցինն ավելի «խորացած» վիճակում Գերմանիայում զինվորական նվագախումբ էր «ղեկավարում», բայց, միևնույն է, նա պատմության մեջ մնաց որպես նշանավոր պետական գործիչ և, ի դեպ, որպես Հայաստանի հավատարիմ բարեկամ: Ուրիշ հարց, որ վարչապետ Սարգսյանը չպիտի հերքեր ակնհայտ իրողությունը, դա էլ մեր իշխանավորների սովորությունն է` հերքել ամեն ինչ, անկախ նրանից` դա իրենց օգուտ է, թե վնաս»,- գրում է թերթի խմբագիրը:
Ըստ նրա՝ այս ամենի արդյունքում ամենազվարճալին կլինի այն, որ վարչապետին գործից հանեն մի երկու բաժակ ավելի խմելու, ոչ թե տնտեսության անմխիթար վիճակի պատճառով:
Թերթը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունը դիմել է դատարան` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ:
«Դատարանն այս միջնորդությանը դեռեւս չի արձագանքել: Թամամյանը անազատության մեջ է արդեն 8 ամիս` այս տարվա մարտի 24-ից: Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ նորաթուխ ոստիկանապետ Վովա Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխություններ իրականացնել ոստիկանությունում: Լուրեր կան, որ նա կհասնի նաեւ համակարգի «խոշոր» դեմքերին եւ առաջիկայում կազատվի ՔՀԳՎ պետ Աշոտ Կարապետյանից:
«Մեր տեղեկություններով` Կարապետյանը, որը նախկինում Կենտրոնի ոստիկանապետն էր, կզրկվի պաշտոնից՝ այժմ իր ղեկավարած վարչության ու 6-րդ վարչության միավորման հետեւանքով եւ կուղարկվի վերապատրաստման: Երեկ Գասպարանը մի շարք հրամաններ էլ է ստորագրել, որոնցով ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել Արա Սիդանյանը:
Մինչ այդ նա բյուրոյի բաժնի պետ էր»,-գրել է «ՀԺ»-ն եւ հավելել, որ Կարեն Բաբակեխյանը ազատվել Է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Շիրակի մարզային վարչության պետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.