29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է առայժմ որևէ կերպ «ձեռք չտալ» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, որն օրերս «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների ներկայությամբ ծեծի էր ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հրապարակային այդպես էլ գնահատական չտվեց Սուրեն Խաչատրյանի պահվածքին՝ ասելով, ոթե դրան կանդրադառնա փաստի առթիվ Հատուկ Քննչական ծառայությունում սկսված նախաքննության ավարտից հետո միայն։ Ասում են, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ին հանձնարարական է տվել հնարավորինս ձգձգել այդ պատմությունը, և երբ հասարակական-քաղաքական շրջանակներում թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կկորչի՝ «ջրել» հարուցված գործը։
Թերթը գրում է, որ բոլորը նկատել են, որ վերջին շրջանում ՕԵԿ-ը եւ մասնավորապես իր ղեկավար Արթուր Բաղդասարյանը նկատելիորեն ակտիվացել են: «Նա, որպես ՕԵԿ նախագահ եւ ԱԽ քարտուղար, մեկնում է Եվրոպա եւ Ռուսաստան, մասնակցում տարբեր կոնֆերանսների, հանդիպումներ ունենում որոշ գործիչների ու քաղաքական շրջանակների հետ:
Մյուս կողմից` Հայաստանում է մարզային հանդիպումներ ունենում, որտեղ բոցաշունչ ճառեր է ասում: Օրերս ՕԵԿ-ը հանդիպումներ է ունեցել Աշտարակ, Մասիս եւ Արտաշատ քաղաքներում, որոնք ավանդաբար համարվում են Հովիկ Արգամիչի ազդեցության տարածքները եւ նրա պաշտոնաթողությունից հետո մի տեսակ անտեր էին մնացել: Արտաշատում, օրինակ, մարդիկ խոսում էին, որ ՕԵԿ-ը գրոհել է Արգամիչի տարածքների վրա: Եվ դատելով հանդիպումների մասնակիցների քանակից՝ այդ գրոհը ստացվում է»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում գտնվելու վայրը տեւական ժամանակ համարվում է անհայտ, առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան: «Այս մասին թերթին ասել է Բաբայանի որդին. «Կգա մի քանի օրվա մեջ»,- ասել է Անդրանիկ Բաբայանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ իրենց բնակարանն է՞լ է գրավի տակ, Բաբայանի որդին արձագանքել է. «Մենք պրոբլեմ չունենք»:
Ըստ լուրերի` ԼՂՀ նախկին հրամանատարը տարբեր բանկերում գրավ է դրել իր ծանոթներից ոմանց, այդ թվում` Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունն ու անհետացել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, ոչ Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել ու վերադարձել ծննդավայր՝ Իրան: «Ասում են, որ մաեստրոն մտադիր է 2012-ից ստեղծագործական կյանքը դարձյալ հայրենիքի հետ կապել, այս անգամ` ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այլեւս ստանձնելու է Կոնստանտին Օրբելյան կրտսերը:
Ըստ «Առավոտի» տեղեկությունների` Ճգնավորյանի հրաժարականը հրահրված էր ամերիկաբնակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկի` 1991 թվականից Մոսկվայի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժեր Կոնստանդին Օրբյելյան կրտեսերի «գործոնով»:
Հիշեցնենք, որ երբ 1989թ. Լ. Ճգնավորյանը ստանձնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, արտաքսեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարկի տակ հավաքված կոլեկտիվներին, այդ թվում՝ նաեւ Կոնստանտին Օրբելյան ավագի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Չար լեզուներն ասում են, որ կրտսեր Օրբելյանը որոշակի ներդրում ունի Լ. Ճգնավորյանի հրաժարականի «մասով»՝ այդկերպ նա լուծել է հորեղբոր վրեժը:
Թերթին տված հարցազրույցի ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանին զանգահարել և զեկուցել են, որ բացահայտել են նախորդ գիշերը Էրեբունի վարչական շրջանում «Վալենտին» տաքսի ծառայության աշխատակցի սպանության գործը: Լսելով այդ լուրը` Գասպարյանն ասել է. «Ապրեք, չեմպիոններ եք: Հինգ եք ստանում»: Խոսքը նոյեմբերի լույս 17-ի գիշերը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցածի մասին է: Ըստ ոստիկանության, Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված մի երիտասարդ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Պարզվել է` Երևանի Խաղաղ Դոն փողոցի բնակիչ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանն է: Դատաբժշկի եզրակացության համաձայն` նա կտրող-ծակող վնասվածքներ է ստացել աջ ծնկի և ազդրի մասերում: Գալուստ Մելքոնյանը աշխատում էր «Վալենտին» տաքսի ծառայությունում` որպես վարորդ: Թեև աստիկանապետին զեկուցել են գործը բացահայտելու մասին, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն:
Վերնիսաժը բարենորոգելու Կարեն Կարապետյանի ծրագիրը մնաց կիսատ։ Նրա հրաժարականից հետո Վերնիսաժում գործունեություն ծավալող կազմակերպությունը, որ մինչ այդ սալիկապատում էր տեղանքը, ծածկեր ու նստարաններ էր տեղադրում, առևտրականներին հայտարարել , որ մնացածն իրենք պետք է շարունակեն։ Մասնավորապես՝ որոշ հատվածներում ծածկերի տեղադրումը մնացել է առևտրականների վրա, ինչը դժգոհություններ է առաջացրել։ Նրանք ասում են՝ այդ դեպքում տեղի վարձ մի գանձեք։
Թերթի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Ալիկ Սարգսյանը և նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, նրանից որոշ մարդիկ սկսեցին երես թեքել։ Օրինակ՝ այս օրերին Սերգեյիչի ընտանիքը փնտրում է իրենց տան համար նոր աշխատող։ Բանն այն է, որ տան աշխատողը, իմանալով, որ Ալիկ Սարգսյանն արդեն ոստիկանապետ չէ, պարզապես հաջորդ օրվանից որոշել է այլևս Սարգսյանների տուն չգնալ աշխատանքի։ Հիմա Սարգսյանները տան նոր աշխատող են փնտրում՝ լրացնելու թափուր մնացած տեղը։
Թերթը գրում է, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով` երեկ աշխատանքից ազատվել է ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության բաժնի պետ Մուշեղ Բաբայանը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՔԾ քննիչ Գեւորգ Գեւորգյանը: «Այս քննիչի վարույթում էին գտնվում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ յոթ ակտիվիստների, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործերը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար: Որքան մեզ հայտնի է`Մարզահամերգային համալիրի միայն մեկ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե: Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել թերթի թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե ընթերցողներն ուզում են իմանալ` որքա՞ն գումար է ծախսվում ՀՀԿ «քավորությամբ» անվճար համերգներ կազմակերպելու համար, և որտեղից են այդ գումարները: «Հայաստանի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է ծախսել»,- ի պատասխան հայտարարել է Ավագյանը` հավելելով, թե մնացածը պետք է հարցնել իրենց լրատվական ծառայությունից: Իսկ հարց է ծագում` որտեղի՞ց այդքան գումար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը:
Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում Թաթայի համերգին ներկա հանրապետականներից փորձել է պարզել ճշմարտությունը, սակայն ՀՀ վարչապետն անձամբ է խնդրել այդ օրն իր «գաստրոլին» ներկա հանրապետականներին Սարգսյանի մոտ ամեն ինչ հերքել, ապա խոստացել է պատգամավորներին, որ անպայման իրենց լավության տակից դուրս կգա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.