29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ երեկ ժամը 21-ի սահմաններում Երեւանի Ջավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի եւ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, կարողացավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության աշխատակիցների հետ վնասազերծել կրակողին: Հարեւանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ կրակողներից մեկը գործարար Աշոտ Ղազարյանն էր, ում որդին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, եւ այդ առթիվ, կազմակերպված քեֆի պահին մտքներով անցել է տանը եղած զենքերով կրակել օդ: Կրակողները բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին:
Թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվում էին որեւէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու: «Մեր աղբյուրները, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլեւ Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»,- գրել է «Հայկական ժամանակը» եւ հավելել, որ երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ: ԲՀԿ ղեկավարը, թերեւս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական: Թերթի փոխանցմամբ` Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. Նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ»:
Թերթը գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Facebook-ի իր էջում շարունակում է Երեւանի քաղաքապետ մնալ: «Նրա էջում գրված է, որ նա քաղաքապետ է աշխատում մինչ օրս: Բացի այդ, նրա էջում քաղաքապետի գործունեությունը լուսաբանող նկարներ ու նյութեր են, ինչպես նաև «քոմենթներ»` ուղղված քաղաքապետի աշխատանքին: Ի դեպ, Facebook-ում էջ ունի նաեւ երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ Կարեն Կարապետյանն իր էջը փակել է: Այնպես որ, այս պահի դրությամբ Facebook-ում Երեւանի երկու քաղաքապետ կա»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ անցած շաբաթվա վերջին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ռուսական քաղաքական շրջանակների հրավերով մի քանի օրով եղել է Մոսկվայում: «Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հանդիպումներ է ունեցել ռուսական երկու հիմնական ուժերի ներկայացուցիչների հետ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե հատկապես որ ուժերի ներկայացուցիչների հետ է հանդիպել պրն Զուրաբյանը, սակայն ենթադրություններ կան, որ այդ ուժերից մեկը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունն է, որը Պետդումայում բավականին մեծ թվով ներկայացուցիչներ ունի: Մեր աղբյուրը փոխանցում է նաեւ, որ պրն Զուրաբյանի հանդիպումների կազմակերպիչը եղել է մոսկովյան «Միաբանություն» ակումբի նախագահ, հայազգի Սմբատ Կարախանյանը, որը կապեր ունի ՌԴ նախագահի աշխատակազմում:
Ի դեպ, խոսակցություններ են պտտվում, որ Լեւոն Զուրաբյանի՝ ամռանը Մոսկվա կատարած այցից հետո նրան Ռուսաստանի մայրաքաղաքից բավականին երկար ժամանակ չէին անհանգստացրել: Ասում են, որ անգամ վերջինիս հեռախոսազանգերն էլ էին անպատասխան մնացել: Երկարատեւ դադարից հետո ՌԴ մայրաքաղաք այս այցելությունից, ասում են, պրն Զուրաբյանը գոհունակությամբ է վերադարձել: Մեր ունեցած այս տեղեկությունների վերաբերյալ չհաջողվեց ՀԱԿ-ից մեկնաբանություններ ստանալ»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ երեկ լուր ստացվեց, թե նախորդ օրը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջին դեմքերի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ առաջիկա ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին։ «ԲՀԿ-ից երեկ այս կապակցությամբ որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։ ԲՀԿ-ականները հրաժարվել են հերքող կամ հաստատող որեւէ մեկնաբանություն անել։ ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ մեր թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է. «Չեմ բացառում։ Ձեր տեղեկությունը կարող է լինել եւ հավաստի, բայց նման հարց ՀՀԿ խորհրդում դեռեւս չի քննարկվել»: Սահակյանը ասել է նաեւ, որ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների միասնական ցուցակով մասնակցելը չի բացառում այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չի կայացվել, որ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել (և դեռ ունենալու են) ԱԽՔ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Խոսակցություններ կան, որ վերջերս Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա` այնտեղ փորձելով քաղաքական վերնախավին համոզել, որ ինքն էլ կարող է Ռուսաստանի մարդ համարվել և լինել Հայաստանում ՌԴ վստահելի մարդկանց ցուցակում:
Արթուր Բաղդասարյանն այս քայլին դիմել է իր քաղաքական կարիերան վտանգավոր վայրիվերումներից ապահովագրելու, ինչպես նաև պաշտոնի իմաստով առաջընթաց գրանցելու հեռահար նպատակներից ելնելով:
Թերթի տեղեկություններով, սակայն, Արթուր Բաղդասարյանի կեցվածքն այնքան էլ դուր չի եկել ռուսական քաղաքական վերնախավին, և ԱԽՔ քարտուղարն այնտեղից վերադարձել է առանց որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու:
Շրջանառվող լուրերի համաձայն` սա այնքան էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, և նրանք որոշել են պատժել Արթուր Բաղդասարյանին ինքնագործունեություն ծավալելու համար: Թե ինչպես դա կդրսևորվի կամ ինչ պատժիչ սանկցիաներ կլինեն առաջիկայում` մեզ հայտնի չեն: Փոխարենը նկատենք` չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանն էլ տեղեկություններ ունի սանկցիաների կիառման մասին, այլապես նա հրապարակային ՀՀ իշխանություններին չէր հիշեցնի Մարտի 1-ի սպանդի մասին` ակնարկելով, ոի իրենք` ՕԵԿ-ը, «համենայնդեպս, մարդասպան չենք»: ՀՀԿ-ն, ի դեպ, շատ ծանր է տարել այս հիշեցումը և առաջիկայում պատրաստվում է կոշտ տոնայնությամբ հակադարձել ՕԵԿ նախագահին:
Նոյեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհին գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածում: Հայտնի է, որ ակումբի հաճախորդներից երկուսը գազային ատրճանակներով սպառնացել են պարուհիներին և ստիպել պարել իրենց համար: Արդեն կեսգիշերին պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում նրանք հանել են ակումբից և հարկադրել, որ շարունակի պարել մայրուղում: Հենց այդ ժամանակ էլ կրակոց է հնչել: Տուժողներ չկան, գազային ատրճանակից կրակ է բացվել դեպի օդ: Դեպքի կապակցությամբ արդեն բերման են ենթարկել 39-ամյա արտաշատցի Արթուր Բլբուլյանին: Ոստիկանության քննչական վարչության Մասիսի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի մոտակայքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ էր ստացել «Էլիզա» գիշերային ակումբի տնօրեն, 37-ամյա Հ.Հովակիմյանը: Երևան տեղափոխվելու ճանապարհին նա մահացել էր:
Օրերս կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նաև դասախոսություններ է կարդում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ասել էր, որ «Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել»: Թերթը ԵՊՀ ռեկտորին հարցում է արել` պարզելու, թե Ալեքսանդր Սարգսյանի որդին` Նարեկը, և Վահան Հովհաննիսյանի աղջիկը` Աննան, ի՞նչ գնահատական են ստացել Բագրատ Ասատրյանի դասավանդած «Բանկային գործ» առարկայից, եթե նրանք ընդհանրապես դասի չեն եկել, և, բացի այդ, ո՞վ է դասախոսի փոխարեն ընդունել քննությունը: 2009-ի շրջանավարտների արխիվային փաստաթղթերից պարզվեց, որ մեր քաղաքական գործիչների զավակները քննությունը հանձնել են անհատական գրաֆիկով, և երկուսն էլ «4» են ստացել: Այդ ուսանողներին չնշանակած Բագրատ Ասատրյանի ստորագրության փոխարեն քննությունն ընդունել ու իր ստորագրությունը դրել է ֆինանսահաշվարակային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: Ավելին` այդ ուսանողները պետական ավարտական քննությունից և դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից նույնպես «4» են ստացել:
Թերթը գրում է, որ Արաբկիրի հարկային տեսչությունն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում օրերս սկսված ստուգումները: Համբարձումյանը երեկ թերթին հայտնել է, որ որեւէ խախտում չի արձանագրվել:
«Մեր թղթակցի հարցին , թե՝ հարկայինի խաղաղ հեռացումը չի՞ նշանակում, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրգործերի շրջանակներում գործարք է տեղի ունեցել, Համբարձումյանը պատասխանել է, որ ինքը մարզպետի հետ կհաշտվի, եթե միայն նա հրապարակային ներողություն խնդրի և վերադարձնի իրենից գողացած 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կամ վճարի գումարը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ- ում երկու քրգործ կա հարուցված Համբարձումյանի հայտարարությունների հիման վրա. առաջինով գործարար կինը Սյունիքի մարզպետին մեղադրում է իր գույքը գողանալու, իսկ երկրորդով՝ «Մարիոթ» հյուրանոցում իրեն ծեծի ենթարկելու համար»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Գնամ Սյունիք՝ ես ի՞նչ անեմ, Սյունիքում մարզպետ չկա՞»,- հայտարարել է Արարատի մարզպետ, Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ ի պատասխան «Հրապարակ» թերթի այն հարցին, թե հնարավո՞ր է`տեղափոխվի Սյունիք՝ փոխարինելու Սյունիքի ներկա մարզպետ, ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանին, որի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ բռնություն կիրառելու փաստով:
«Ես իմ տեղում աշխատում եմ այնքան, ինչքան ինձ կթույլատրեն աշխատել»,- հայտարարել է Էդիկ Բարսեղյանը»,-գրում է «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.