29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթի հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ սովորաբար Հայաստանում նախատոնական օրերին տեղի է ունենում 2-2,5 տոկոս գնաճ:«Դժվար է որեւէ կանխատեսում անել, բայց կլինի գնային որոշակի փոփոխություններ, հատկապես սննդի ոլորտում»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտ է մի փոքր հետեւողական լինել, որ նախորդ տարվա սցենարը չկրկնվի եւ չառաջանա դեֆիցիտ.«Սովորաբար դա առեւտրային քաղաքականություն է: Ապրանքը պահում են, որ թանկ գներով իրացնեն: Հայաստանում դա կարծես ավանդույթ է դարձել»,- ընդգծեց Պողոսյանը:
Թերթն իր խմբագրականում գրում է.
Քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես խորացել է «ռեալպոլիտիկի» մեջ, ես, որպես հավելյալ քաղաքագիտական վերլուծություն, առաջարկում եմ հետևյալ նկատառումները։ Իրականում քաղբանտարկյալ են ոչ միայն Տիգրան Առաքելյանը և ի նշան ավազակապետության դեմ բողոքի նախագահական նստավայրի ցանկապատի վրա վրաերթ կատարած Վաչագան Իսոյանը, այլև՝ Մարգար Օհանյանն ու Հովիկ Թամամյանը։ Հոգու ամենախորքում ազնիվ ոստիկաններ լինելով՝ նրանք չէին դիմանում մոնղոլ-թաթարական բարքերին և պատրաստ էին միանալ համաժողովրդական շարժմանը։ Եվ երբ իշխանությանը դա հայտնի դարձավ, ազգի այդ նվիրյալների դեմ շինծու գործեր սարքվեցին և նրանց մեկուսացրին հասարակությունից։ Այժմ այս երկու սպաների բոլոր հարազատների և ընկերների սրբազան պարտքն է համախմբվել ՀԱԿ–շուրջ և հասնել այս քաղբանտարկյալների ազատ արձակմանը, որպեսզի նրանք, ազատություն ստանալով, իրենց լուման ներդնեն կոռուպցիայի դեմ պայքարում։
Անշուշտ, քաղաքական հետապնդումների զոհ է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Իշխանության գործակալ Սիլվա Համբարձումյանը պարզապես սադրել է, որ այդ անթերի ջենտլմենը ձեռքերով և ոտքերով իր էությանը հակառակ շարժումներ անի։ Պարոն Խաչատրյանը դեռ ժամանակ ունի վերահաստատելու բյուրեղյա գործչի իր վարկը և համալրելու քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ անխոնջ պայքարողների շարքերը։
Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցներ են նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները՝ Գրիգոր Ամալյանի ղեկավարությամբ։ Հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներ լինելով՝ նրանք ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանում բազմակարծությունը և խոսքի ազատությունը հաստատելու համար։ Սակայն իշխանության սև PR–ի պատճառով տպավորություն է ստեղծվել, որ նրանք ինը տարի եթեր չեն թողնում «Ա1 +»–ը։ Վստահ եմ, որ եկել է ժամանակը, երբ այդ ազատամիտ և ինքնուրույն գործիչները կթոթափեն իրենց վրայից իշխանության կողմից խորամանկորեն ստեղծված կեղծ իմիջը և հրապարակավ կհայտարարեն համաժողովրդական շարժմանն իրենց աջակցության մասին։
Դե, իսկ օլիգարխների մասին, բնականաբար, խոսելն իսկ ավելորդ է։ Նրանք պարզապես երազում են, թե երբ է գալու այն պահը, երբ իրենք ստիպված չեն լինելու թաքցնել իրենց եկամուտները և մուծելու են օրենքով նախատեսված բոլոր հարկերը։ Խոշոր գործարարները տենչում են նաև օր առաջ ազատվել իրենց մենաշնորհային դիրքերից՝ հնարավորություն տալով բոլոր մնացած բիզնեսմեններին իրականացնել իրենց գործառույթների մեծ մասը։ Մնում է, որ նրանք բացեիբաց դուրս գան ավազակապետական ռեժիմի դեմ՝ ցույց տալով սեփական բնածին ազնվությունը։
Վստահ եմ, որ այս վերլուծությունը կմեծացնի ռեժիմի ներսում գոյություն ունեցող ճաքերը և կմոտեցնի սահմանադրական կարգի վերականգնման բաղձալի պահը։
Թերթը գրում է, որ «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը` հայտնի բանդայի գործով ձերբակալված եւ հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլեւս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ: Այս մաիսն թերթի թղթակից հետ զրույցում հայտնել է ինքը. «Հիմա ինձ փոխել են` ուրիշ մարդ են դրել ղեկավար»,- մանրամասներ չհայտնելով` ասել է Սուրիկ Հակոբյանը եւ հավելել. «Դե, երեւի հաշվի առնելով, որ ես դավաճան եմ հայրենիքի….»: Հակոբյանը, սակայն, ընդգծել է. «Մեկ ա` ԲՀԿ-ն իմ կուսակցությունն ա, իսկ կուսակցության նախագահին հարգում-սիրում եմ»:
Հնարավոր է՝ առաջիկայում որոշում կայացվի մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր–Պողոսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին։ Նա տառապում է աղիքային անանցանելիությամբ։
Ինչպես երեկ մեր թղթակցին փոխանցել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի բանտարկյալին հետազոտում են տեղի բժիշկները։ «Ստուգում են, թե ինչքանով է բարդացած։ Բժիշկների հետազոտությունից հետո պարզ կլինի՝ կտեղափոխե՞ն այլ հիվանդանոց, թե՝ ոչ։ Բայց խնդիրը լուրջ է, և այդ հետազոտությունից հետո մենք կխնդրենք՝ նրան այլ հիվանդանոց տեղափոխել»,– մեր թղթակցին ասել է փաստաբանը։ Նկատենք, որ դեկտեմբերի 17-ին լրանում է ժամկետը, երբ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է բողոքարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին։ Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կասի՝ բողոքով դիմելո՞ւ են Վերաքննիչ դատարան, թե՝ ոչ։ Երեկ նա ասաց, որ որոշվել է առաջիկայում վերաքննիչ բողոք ներկայացնել։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո երեկ համանախագահները հրաժարվել են լրագրողների հարցերին պատասխանել: «Ես ընդամենը կես րոպե ունեմ, որ ձեզ ասեմ` մենք արդեն ուշանում ենք ձեր նախագահի հետ հադիպումից: Մենք այսօր արդեն հանդիպեցինք ձեր նախարարի հետ: Վաղը պատրաստվում ենք հատել սահմանը Ղարաբաղի վերևի մասից, իսկ վաղը չէ մյուս օրը կհանդիպենք նախագահ Ալիևի հետ»,- ասել է Ֆասիեն: Ապա ներկայացնելով Ֆորին` Ֆասիեն ընդգծել է, որ նա «չքնաղ մորուքավոր մարդ է», և իրենք միասին վաղուց արդեն աշխատել են, ինչը նշանակում է, որ դեսպան Ժակ Ֆորը շատ փորձառու մարդ է:
Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ դառնալու առիթով «Փարվանա» ռեստորանում կազմակերպված խնջույքը ևս մեկ առիթ է միմյանց մեսիջներ ուղարկելու։ Թերթի տեղեկություններով՝ ամենատպավորիչը եղել է Սերժ Սարգսյանի կենացը, որն ուղղված է եղել կուսակցության ուղուց չշեղվելուն։ Նա ասել է, թե կան մարդիկ, որոնք արմունկներով փորձում են իրենց համար ճանապարհ հարթել, բայց դրա փոխարեն մնում են կեսճանապարհին և կորցնում ունեցածը։ Խնջույքի մասնակիցները սա ընկալել են որպես Հովիկ Արգամիչին ուղղված մեսիջ։ Որոշ ՀՀԿ-ականներ անգամ կասկածի տակ են դրել Հովիկ Աբրահամյանի՝ շտաբի պետ դառնալու հավանականությունը։ Պարզապես՝ այս փուլում կտրուկ քայլերի չգնալու համար դեռ չեն ուզում հայտարարել այդ մասին։
Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Արարատի մարզի ԲՀԿ շտաբի ղեկավար է նշանակվել մարտի 1-ի կարկառուն դեմքրեից մեկը` ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Նա վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին: «Գրիգորյանը զբաղեցրած պաշտոնը լքեց 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո: Հենց նա էր մարտի 1-ին ղեկավարում ոստիկանության զորքերը»,- գրել է «Ժամանակը»:
Թերթի հավաստի տեղեկություններով` Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը թիվ 25 ընտրատարածքում` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար:
Երեկ հայտնի է դարձել, որ մահացել է մարտմեկյան սպանդի ամենաերիտասարդ զոհի՝ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի հայրը՝ Էդիկ Աբգարյանը։ Հիշեցնենէ, որ Հատուկ զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ին եղել է ընդամենը 19 տարեկան։
Թերթի տեղեկություններով` թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, եւ նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին: «Հրապարակի» փոխանցմամբ` Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ի դեպ, նա ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա: «Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում: Սա թերեւս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ Էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»,- գրել է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.