29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգևորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»-ը Երևանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ ևս` ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է:
Հաշվարկը հետևյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները` ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով ևս մեր գործը կհեշտանա, և կունենանք 62-63 տոկոս ձայն»,- «Հրապարակ»-ին ասացին ՀՀԿ-ից:
Հիշեցնենք, որ Երևանի նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն «խփել» էր 57 տոկոս»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան:
Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ:
Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ եւ ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց:
Ի սկզբանե «Արդարություն Հայաստանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնվեց change.org միջազգային պորտալում: Շուրջ 5000 ստորագրություն հավաքվեց: Նախաձեռնողները որոշել էին Հայաստանում արդարությունը վերականգնելու ալիք ստեղծել, որը իր տրամաբանական հանգրվանին կհասներ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ:
Արսինե Խանջյանի, ինչպես նաեւ Թանկյանի խոսքում հաճախ էր հանդիպում փողոցային պայքարի, ժողովրդի կողքին կանգնելու մասին արտահայտություններ: Խորհրդարանական ընտրությունների համատեքստում հետընտրական, ինչպես նաեւ նախընտրական ցնցումների մասին խոսում էր միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են փողոցային պայքարի:
Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը սույն դաշինքի գործողությունների հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Թեեւ Վարդան Օսկանյանի անձնական հարաբերությունները հաշվի առնելով, շատերը չէին բացառում, որ ՕՐՕ-ի եւ «Արդարություն Հայաստանին» շարժման միջեւ ուղիղ կապ կա:
Եթե դա այդպես է, ուրեմն գործ ունեինք նախապես կազմված շատ ավելի մասշտաբային պլանի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը պետք է ունենար:
Օրինակ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի եւ զինված ուժերի միջեւ բուֆերային գոտի ծառայեին:
Արդյոք իրականում նման ծրագիր եղե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածքը առնվազն տարօրինակ է:
Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ի մեկնել Արցախ` երգել, պարել, ուրախանալ:
Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերեւաց: Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց:
Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին: Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երեւանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո քաղաքում նոր ընտրություններ են նշանակվելու, որի ժամանակ եւս մրցակցությունը թեժ է լինելու, քանի որ գնալու է Արտաշատը վերցնելու եւ Արտաշատը չհանձնելու պայքար:
ՀՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Արարատի մարզում, խնդիր է դրել վերցնել քաղաքը, որը տարիներ շարունակ եղել է Աբրահամյանների տիրապետության տակ: Իսկ Աբրահամյանները արդեն իսկ հայտարարել են, որ չեն պատրաստվում քաղաքը հանձնել ՀՀԿ-ին:
Մեզ հասած տեղեկություններով՝ Աբրահամյանների թեկնածուն լինելու է ներկայումս Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Ավելին, ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ սատարելու է հենց Գագիկ Պողոսյանին:
Վերջինս «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է խոսել իր առաջադրման մասին: «Մեր քաղաքապետի լիազորությունները դեռ չեն ավարտվել: Երբ ավարտվեն, կհայտարարվի նոր ընտրության մասին՝ այդ ժամանակ կխոսենք։ Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,- ասաց Պողոսյանը: ՀՀԿ-ն նույնպես քննարկումների մեջ է եւ դեռ հստակ թեկնածու չունի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց ընտրողների քվեարկությունները վերահսկելու համար շատ հետաքրքիր նորամուծություն են արել:
Նրանք անգամ տեղեկատվական տեխնոլոգիաներ են կիրառել: Հայտնի է, որ ռեյտինգային հիմնական թեկնածուները բավականին մեծ ընտրակաշառք են բաժանել: Իսկ որպեսզի վերահսկեն գործընթացը, որ ընտրողն այդ տասը կամ քսան հազարական դրամները վերցնելուց հետո իսկապես իրենց է քվեարկելու, նրանց նախապես բջջային հեռախոսներ են տրվել, որոնց մեջ ներդրված է եղել հատուկ ծրագիր: Այդ ծրագիրը նույն պահին ֆիքսում է, որ ընտրողը մտնում է ընտրատեղամաս, մոտենում հանձնաժողովին, ստանում քվեաթերթիկները ու քվեարկում: Եվ որ ամենակարեւորն է, ընտրողը հեռախոսով նկարում է իր քվեարկությունն ու հեռախոսային այդ նույն ծրագրով այն անմիջապես ուղարկում թեկնածուի գրասենյակ՝ մեկ այլ հեռախոսահամարի վրա:
Այդպիսով, տվյալ թեկնածուն կարողանում է գրեթե ամբողջությամբ վերահսկել իրենից ընտրակաշառք վերցրած ընտրողի քվեարկությունը: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից: «Այ քեզ բան: Ես տեղեկացված չեմ նման բաներից, առաջին անգամ եմ լսում»,- պատասխանեց նա»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Կրկին պատգամավոր դարձած Սամվել Ալեքսանյանը կարող է նոր մականուն ձեռք բերել, որն ավելի բարեհունչ է՝ «լավաշ Սամո»: Դեռ քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Ալեքսանյանն իր՝ «ինձ ընտրեք՝ չեք փոշմանի» «ֆիրմեննի» լոզունգը հնչեցնելուց բացի խոստացել է խոշորացված ընտրատարածքում, մասնավորապես Չարբախում, եթե շատ ձայներ հավաքի, լավաշի անվճար կետ կբացի:
Չարբախցիներից մեկը, որը պատմեց այս մասին, ասաց. «Լավաշ, ոնց լինի, կկարողանանք առնել, ավելի լավ է թող ձրի քաբաբ-խորովածի կետ բացի»:
Բայց բանը միայն խոստումներով չի ավարտվել, թիվ 3 ընտրատարածքում մի ամբողջ բանակ է աշխատել Ալեքսանյանի համար: «Ձայն բերողները» յուրաքանչյուր ձայնի համար 2 հազար դրամ են ստացել, բայց «խոստումների» քանակն այնքան մեծ է եղել, որ ինչ-որ պահից «կամավորականներին» ասել են՝ եղած ձայներն էլ հերիք են, որ Ալեքսանյանը կրկին պատգամավոր դառնա, ու հրաժարվել են վճարել 2 հազարական դրամները: Հիմա «քցվածներից» ոմանք բողոքելով ման են գալիս»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ հայց են ներկայացրել՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:
Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման»`ապատեղեկատվության դեմ պայքարող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններից վերծանել եւ հրապարակել է, մասնավորապես այն հատվածները, երբ տնօրենները խոստովանում են, թե ՀՀԿ տարածքային որ կառույցի, շտաբի կամ որ վարչական մարմնի կողմից են ուղղորդվել։
Մեզ հաջողվեց պարզել, որ 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Բացի դրանից նրանք նաեւ փոխհատուցում են պահանջում: Հայցվոր տնօրեններից այսօր փորձեցինք ճշտել, թե հատկապես ո՞ր տվյալներն են իրենք զրպարտություն համարում եւ որքա՞ն փոխհատուցում են պահանջում: Մասնավորապես, Երեւանի թիվ 71 դպրոցի տնօրեն, հայցվոր Գայանե Դեմիրյանը մեր հարցը դեռ չավարտած ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին. «Ուղղակի չեմ ուզում ընդհանրապես անդրադառնալ»,- եզրափակեց նա:
Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանը նույնպես խոսել չցանկացավ: «Հեռախոսով ոչ մի հարցի չեմ պատասխանում»,- ասաց տնօրենը եւ անջատեց խոսափողը: Աղմկոտ ձայնագրություններից հետո տնօրենները խուսափում են հեռախոսով հարցերին պատասխանել: Գյումրու թիվ 3 դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը, որը նույնպես հայց է ներկայացրել, խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել իր փաստաբանին: Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը պատասխանեց հայցի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
– Պարոն Հարությունյան, ձեր վստահորդը ո՞ր տվյալներն է զրպարտություն համարում եւ պահանջում հրապարակայնորեն հերքել դրանք:
– Զրպարտությունը վերաբերում է նրան, որ SUT.am-ի հրապարակման մեջ նշվում է՝ ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է չարաշահել եւ որպես վարչական ռեսուրսի չարաշահման ապացույց, նշված է դպրոցի տնօրենների եւ մանկապարտեզի տնօրենների կողմից ինչպես անձամբ, այնպես նաեւ ուսուցիչների կամ դայակների միջոցով ռեսուրսի կիրառման մասին: ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտրողները, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել, ի թիվս այլոց, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից ակներեւ է, որ գործում է ընդհանուր կանոն, այն է` ընտրողներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:
Ընդհանուր կանոնից օրենսդիրը սահմանել է նաեւ բացառություն, ինչը հանգում է նրան, որ ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել: Տվյալ դեպքում, վարչական ռեսուրս կիրառելու մասին բարձրաձայնող կողմն ինքն է պարտավոր ապացուցել դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների`օրենքով ամրագրված իր իրավունքի իրականացման ոչ իրավաչափ լինելը (լիազորություններն իրականացնելիս քարոզարշավով եւ քարոզչական նյութ տարածելով զբաղվելը): Ընդ որում, նշեմ, որ մեզ դիմած տնօրենների մեծամասնությունը ՀՀԿ անդամ են:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն այսօր է տեղեկացել իր եւ ՀԿ-ի դեմ ներկայացված հայցերի մասին:
– Դանիել, տեղյա՞կ եք, որ 30 տնօրեն հայց է ներկայացրել ձեր դեմ:
– Արդեն տեղյակ ենք, բայց դեռ հայցադիմումը չենք ստացել եւ մանրամասներին տեղյակ չեմ: Գիտեմ, որ պատասխանող եմ ճանաչվել թե՛ ես եւ թե՛ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ն: Ես չգիտեմ՝ իրենք ինչն են համարել որպես զրպարտություն, որովհետեւ հայտնի հրապարակման մեջ մենք որեւէ սուտ տեղեկություններ չենք հայտնել, մենք միայն հայտնել ենք այն, ինչ իրենք են մեզ ասել: Զրպարտող տեղեկության պարտադիր բաղադրիչներից մեկն այն է, որ տեղեկությունը պետք է սուտ լինի եւ պետք է բարի համբավը արատավորի, մենք սուտ չենք հրապարակել:
– Հայցվորի ներկայացուցիչն ասում է, որ զրպարտություն են համարում հրապարակված այն հատվածը, համաձայն որի՝ ՀՀԿ-ն վարչական ռեսուրս է չարաշահում:
– Այդ դեպքում թող ՀՀԿ-ն դատի տա, եթե համարում է, որ դա զրպարտություն է:
– Տեղյա՞կ եք փոխհատուցման մասին:
– Այո, փաստորեն մեզնից 60 միլիոն պահանջում են (30 տնօրեններն են որպես փոխհատուցում 2 միլիոն դրամ պահանջում,-հեղ.) ես չեմ կարծում, որ մենք որեւէ մեկին որեւէ բան կվճարենք, որովհետեւ մենք ոչ մեկին չենք զրպարտել: Ի՞նչը հերքենք, հերքենք այն, ինչ իրենք են ասել, ասենք նման բան չե՞ն ասել, ասել են, հո զոռով չի:
– Հիմա ձեր հետագա գործողությունները որո՞նք են լինելու: Կա՞ն նոր տեղեկություններ, որոնք դեռ չեք հրապարակել:
-Սա ստիպում է հասկանալ, որ մենք շատ հետաքրքիր բան ենք արել ու կփորձենք այս տնօրենների ներկան եւ անցյալը ավելի շատ ուսումնասիրել: Այն տնօրենները, ովքեր մեզ դատի են տալիս, կհայտնվեն մեր ուշադրության տիրույթում:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակը, ինչպես հայտնի է, գլխավորում է օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, որն ստացել է 12 հազար 645 ձայն: Այս մարզում ֆավորիտների համբավ ունեցող նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զբաղեցրել են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրանիկ Հարությունյանը՝ ստանալով 11 հազար 324 ձայն: Ո՞վ է նա. Հասարակական լայն շրջանակներում հաճախ հնչող այս հարցին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները պատասխան չունեն: Չեն ճանաչում ռեյտնիգայինի «սյուրպրիզին»:
«ՉԻ» տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդկանցից» է, այսինքն՝ նրա առաջադրման լոբբինգով վարչապետն է զբաղվել»:
«Չորրորդ իշխանություն»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Ազգային Ժողովի դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը հնարավոր է համարել, որ ԱԺ նոր նախագահ լինի Կարեն Կարապետյանը՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը: Կարեն Կարապետյանը 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո զբաղեցրել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը:
Կարեն Կարապետյանը որոշ ժամանակ անց դարձավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այդ պաշտոնից հրաժարական ներկայացնելով 2011 թվականի աշնանը: Դրանից հետո Կարեն Կարապետյանը, ըստ էության, տեւական ժամանակ աննկատ էր՝ իհարկե 2012-ին դարձյալ ընտրվելով պատգամավոր: Նա համեմատաբար աննկատ եւ լուռ էր մինչեւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը, որից հետո Կարապետյանը բավական կոշտ քննադատության էր ենթարկում կառավարության գործողությունները:
Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո Կարապետյանների դերակատարումը կարծես թե շեշտակի աճել է, վարչապետի պաշտոնում է նշանակվել Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմից», որը Սամվել Կարապետյանի հետ մտերիմ է եւ նաեւ բիզնես գործընկեր:
Այդպիսով, եթե Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, իսկ Տաշիրից Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահ, ապա կստացվի, որ երկու այդ առանցքային դիրքերում Կարապետյաններն են ոչ միայն ազգանունի, այլ թիմային ընդհանրությամբ: Դա կնշանակի, որ Կարապետյանները զգալի ընդլայնում են իշխանության մեջ իրենց տարածքը:
Այդ ֆոնին հետաքրքրական է հիշել հենց 2008-ից հետո Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի ներդրումային պայմանավորվածության մասին, որի դիմաց, ըստ մամուլի, Տաշիրից Կարեն Կարապետյանը նշանակվելու էր վարչապետ: Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը վերադառնո՞ւմ են այդ պայմանավորվածության «տառին ու ոգուն», արդեն ոչ միայն վարչապետի, այլ նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը վերցնելու դիմաց: Ի վերջո, վարչապետ Կարեն Կարապետյանը չունի խորհրդարանական հենարան, եւ այդ իմաստով նրա գործունեության համար կարեւոր է խորհրդարանում վստահության նվազագույն երաշխիք ունենալը, ինչը կապահովվի Կարեն Կարապետյանի նախագահությամբ:
Իհարկե դժվար է ասել, թե որն է խաղի առանցքը, հատկապես նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, որեւէ կերպ չի հայտնում վարչապետի պաշտոնը հանձնելու մտադրության մասին: Նա մշտապես բաց է թողնում այդ հարցը՝ չհերքելով ու չհաստատելով, թե կարող է հավակնել վարչապետի պաշտոնին: Դրան զուգահեռ, հարց է առաջանում, թե արդյոք Սամվել Կարապետյանը հենց դրա համար է ցանկանում ԱԺ նախագահի պաշտոնը Կարեն Կարապետյանի համար, որպես այսպես ասած երաշխիք՝ եթե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ինքը գնա վարչապետի պաշտոնին, հեռացնելով Կարեն Կարապետյանին:
Թե՞ տեղի է ունենում պարզապես «ապրանքափոխանակում»: ԱԺ նախագահի պաշտոնն իհարկե ավելի շուտ խորհրդանշական պաշտոն է, քանի որ ի վերջո մեծամասնության քվեարկությամբ են կայացվում ԱԺ որոշումները, ընդունվում օրենքները: Օրինակ՝ ԱԺ նախագահ է եղել Տիգրան Թորոսյանը, ինչը ամենեւին չի նշանակել, թե նա ազդեցություն է ունեցել մեծամասնության վրա:
Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը, իհարկե, Տիգրան Թորոսյան չէ, թե համակարգում իր այսպես ասած՝ քաղաքական, թե առավել եւս Սամվել Կարապետյանի ֆինանսական կշռով: Սակայն կան ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք ՀՀԿ խմբակցությունում Կարապետյանի ազդեցության գոտում չգտնվող հատվածի հետ միասին, ըստ էության, կարող են կազմել ստվերային մեծամասնություն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով` ապրիլի 2-ի ընտրություններից ուղիղ մեկ օր անց Վարդան Օսկանյանը վերցրել է «շինելն» ու թռել ԱՄՆ: Ինչպես տեղեկացրին նրա գրասենյակից` «անձնական հարցերով գտնվում է ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, կվերադառնա երեք շաբաթից»: ՕՐՕ-ի աղբյուրները պնդում են` «կգա, կշարունակենք մեր քաղաքական գործունեությունը», սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, դեռ ընտրություններից առաջ, երբ տեղի չունեցավ ընդդիմության լայն կոնսոլիդացիա, այդ թվում եւ ՕՐՕ-«Ծառուկյան դաշինք» միավորում, Օսկանյանը մտերիմ շրջանակում ասել էր` ընտրություններից հետո դուրս է գալու քաղաքականությունից:
Մեր տեղեկություններով` ԱՄՆ է մեկնել նաեւ որդու` ռեժիսոր Կարինի հետ Հայաստան ժամանած Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես անձնական լուրջ խնդիրներ ունի»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ ԳՄ նախորդ օրվա նիստը տևել է 20 րոպե: ԳՄ անդամները մեկ մարդու նման ներկա են եղել, որովհետև սպասումը մեծ է եղել` ԱԺ ապագա պաշտոններին առնչվող: Սերժ Սարգսյանը հուսախաբ է արել նրանց։ Նա ասել է, որ հետընտրական զարգացումներին, ԱԺ դասավորությանը, նաև թե ովքեր են մտնելու պառլամենտ, կոալիցիա կազմվելու է ՀՅԴ-ի հետ, թե ոչ, բոլոր հարցերին կանդրադառնան մյուս ԳՄ-ում:
«Քանի որ քաղաքապետի ընտրություններին ու թեկնածուի ներկայացմանը մնացել է մի քանի օր, առաջարկում եմ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, այլ կարծիքներ կա՞ն»,- հռետորական հարցադրում է արել նա: Բոլորն ուրախությունից ու հրճվանքից վեր են թռել, այդ թվում՝ նաև Գագիկ Բեգլարյանը, որը շատ բարեհոգի ժպտացել, աչքերով շնորհավորական «ուղերձ» է հղել Տարոն Մարգարյանին:
20 րոպեում ՀՀԿ-ականները միաբերան հասցրել են գովերգել նախ «շեֆի» իմաստուն որոշումը, ապա ներկայացրել են Տարոնի բարեմասնությունները, որից հետո Սերժ Սարգսյանը եզրափակել է նիստը․ «Պետք է ԱԺ ընտրությունների նման` այս ընտրություններին ևս շատ լավ պատրաստվենք»: Ի դեպ, նիստի ընթացքում անդրադառնալով պառլամենտ մտնող ՀՀԿ-ականներին, նա ասել է՝ առաջիկայում կերևա, թե ում ինքնաբացարկի դիմումները կհարգվեն, ումը` ոչ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները երկու օրինակից դիմումներ ունեն` մուտքի և ելքի: Ի դեպ, մեզ հաջողվեց նաև պարզել, որ որոշ ՀՀԿ-ականներ, այնուամենայնիվ, «ելքի» դիմումներ չեն գրել, այսինքն՝ հաստատ մտնելու են ԱԺ: Դրանք են Գալուստ Գրիգորիչը, Սամվել Ֆարմանյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.