29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալներ անցնում են ևս երեք հոգի։ Նրանք են՝ Ստեփան Կարախանյան, Արա Լևոնյան և Սամվել Մախմուրյան։
Երեքն էլ ՃՈ նախկին աշխատակիցներ են, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Արդեն հայտնել ենք, որ ՀՔԾ-ն ավարտել է Մ. Օհանյանի վերաբերյալ քր. գործի նախաքննությունը։ Քննիչ Տ. Թամամյանը երեկ հայտնեց, որ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան։ Իսկ մինչ այդ գործի նյութերին է ծանոթանում Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը, որն այսօր արդեն հանդես կգա միջնորդությամբ։ Ի դեպ, Վասակյանը երեկ հայտնեց, որ օրերս Օհանյանը պետբյուջե է փոխանցել 57 միլիոն դրամ։ Փաստաբանի խոսքով, դա չի նշանակում, որ Օհանյանը իրեն մեղավոր է ճանաչում։ «Ուղղակի պատվի հարց է։ Դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարված մարմնում»,– ասաց Վասակյանը։ Ի պատասխան հարցին, թե որտեղից Մարգար Օհանյանին այդքան գումար, փաստաբանն ասաց, որ փողը հավաքել են Օհանյանի հարազատներն ու ընկերները։
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերջին օրերին տարբեր տեղերում տրտնջում է, թե «Սերժ Սարգսյանի փեսան՝ Միշիկը, փակել է եթերն իր առաջ»։ Խոսքն այն մասին է, որ Միքայել Մինասյանի հրահանգով Նարեկ Սարգսյանին այլևս հեռուստատեսություն չեն հրավիրում, և նա առաջվա նման եթերում անարգել արտահայտվելու և իր նախագծերը պրոպագանդելու հնարավորություն չունի։ Եվ քանի որ վերջին շրջանում քաղաքաշինական մի շարք նախագծերի հետ կապված աղմկոտ պատմություններ եղան, մասնավորապես պարսկական 50 հարկանի երկնաքերի, կառավարության գմբեթի, Արամի 30 շենքի հետ կապված, Նարեկ Սարգսյանը քննադատություններին հակադարձելու հնարավորություն չունի։ Ի դեպ, «Ֆեյսբուքում» ստեղծված խումբը՝ «Օգնենք Նարեկ Սարգսյանին», ևս ուղղված է նրա դեմ. խմբի անդամները գտնում և մատնացույց են անում այն ազատ տարածքները՝ «բեսեդկաներ, խաղահրապարակներ, զբոսայգիներ», որտեղ քաղաքի գլխավոր ճարտարապետը կարող է հերթական էլիտար շենքը կառուցել։ Եվ Նարեկ Սարգսյանը սրանց չի կարողանում պատասխանել։
Թերթը գրում է, որ երեկ աշխատանքից ազատվել է Շիրակի ու Արագածոտնի մարզը սպասարկող ՃՈ վաշտի հրամանատար, ծնունդով աշտարակցի Արմեն Կարապետյանը, որը երկար տարիներ աշխատում էր այս համակարգում: Նրան փոխարինելու է Կոտայքի մարզի ՃՈ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է հանրապետությունով մեկ կատարվող կադրային տեղաշարժերով:
«Ոստիկանական մեր աղբյուրների բնութագրմամբ, Արմեն Կարապետյանը համեստ ու անշառ մարդ է, նույնիսկ այնքան, որ հրաժարվել է ցուցմունք տալ հանրապետության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացնելով, նրան պաշտոնանկ անելը կապված է հենց Մարգար Օհանյանի կատարած չարաշահումների, մասնավորապես՝ «գաիշնիկներին» տրամադրվող բենզինի հետ. հանրապետության ՃՈ նախկին պետն իր ենթականերին ստորագրել է տվել, բայց իրականում նրանց բենզին չի տրամադրել ու յուրաքանչյուր «գաիշնիկ» ստիպված է եղել իր ծառայողական մեքենայի վառելիքի հարցը լուծել սեփական գրպանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Կարապետյանը հրաժարվել է այս մասին ցուցմունք տալ ՃՈ նախկին պետի դեմ, սակայն երբ սկսել են նրան նեղել, սպառնացել վռնդել աշխատանքից, փոխել է իր ցուցմունքը` գրելով այնպես, ինչպես պահանջվում է: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ նրան ընդառաջել է` թողնելով պաշտոնի: Իսկ ահա նոր ոստիկանապետը` Վովա Գասպարյանը, ըստ մեր աղբյուրների, ստուգումներ է սկսել Շիրակի ու Արագածոտնի ճանապարհային ոստիկանությունում ու պաշտոնազրկել պետին: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, ստուգումները դեռ շարունակվում են, առաջիկայում կրճատումներ կլինեն այս երկու մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանությունում, քանի որ տեղի «գաիշնիկներն» էլ իրենց հերթին են աջակցել իրենց շեֆին` գրելով, որ ստորագրել ու ստացել են նախատեսված քանակի բենզինը: Թեեւ նշենք, որ Շիրակի ու Արագածոտնի ճՈ-ից վստահեցնում են, թե իրենց մոտ ստուգումներ չեն կատարվում»,- գրում է «Առավոտ»-ը:
Երեկ երեկոյան Տաշիր քաղաքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարարպետյանի մոր՝ 70-ամյա Ամալյա Կարապետյանի հոգեհանգիստը։ Տաշիր էին մեկնել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը, ԿԲ նախագահը, դեսպաններ, պատգամավորներ։ Կարապետյանի մոր հոգեհանգստին ներկա չի եղել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մեր տեղեկություններով, նա ցավակցական հեռագիր է ուղարկել Կարեն Կարապետյանին, նաև՝ ծաղկեպսակ։ Հնարավոր է, որ վարչապետը Տաշիր մեկնի այսօր՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ռուսերեն է ստորագրել Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին հղած նամակը։ Կաթողիկոսը սեփական ձեռքով գրել է նամակի ներքո՝ Гарегин II։ Նամակի տեքստն էլ, իհարկե, ռուսերեն է, բայց սա իրերի դրությունը չի փոխում, որովհետև անձի ինքնագիրը թարգմանության ենթակա չէ։
Թերթը գրում է, որ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանեկան բիզնեսը բարգավաճում է:
«Վերջերս էլ Դավիթաշեն թաղամասում Գեւորգյանի տղան, «Մագնում» անունով սաունա է բացել: Հայր Գեւորգյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրը` որոշ պարզաբանումներ տալով. «Դա մակարդակով հյուրանոցային համալիր է, որը Երեւանում անկրկնելի է: Եթե իմն է, ուրեմն ես ընենց սովորական բան կառուցած չեմ լինի: Ընենց բան է կառուցվում, որ ժողովրդին, հանրությանը պետք լինի, եկած հյուրերին: Նրանք զարմանքով կգնան մեր երկրից: Փոքրիկ, բայց ոչ սովորական բան է կառուցված ընդամենը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ շտաբի հերթական նիստը, որի քննարկման հիմնական թեման էր նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին հնչեցրած տեսակետը։ Շտաբի նիստում քննարկվել են նաև մարզային այցելությունների և մարզային գրասենյակների գործունեության համակարգման հարցեր։
«Առավոտի» տեղեկություններով՝ արդեն «կատարված փաստի» համատեքստում ՀԱԿ շտաբի անդամները մեկ անգամ ևս փորձել են վերլուծել իրավիճակը, հստակեցնել իրենց մոտեցումները։ ՀԱԿ շտաբի և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներից ոմանք, ովքեր մինչ առաջին նախագահի անձնական տեսակետի բարձրաձայնումը «դեմ» են արտահայտվել ԲՀԿ-ի հետ որևէ համագործակցության, հիմա «դեմ ըլլալով»՝ ամեն դեպքում կողմ են խոսել։
«Հրապարակ». Թերթը գրում է, որ Դուբայում իր 55-ամյակը նշող Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Երեւան: «Մինչ այդ մեզ տեղեկություններ էր հասել, որ Գագիկ Ծառուկյանը Դուբայից զանգահարել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ բացատրություն պահանջել իր կողմնակիցների ձերբակալությունների համար: Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետը պատասխանել է, թե սրանք դեռ «ծաղիկներն են»:
Եղե՞լ է նմանատիպ խոսակցություն Ծառուկյանի ու նորանշանակ ոստիկանապետի միջև, թե՞ ոչ հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն ասել է թերթին հետեւյալը. «Այս պահին ես չեմ կարող դա մեկնաբանել, պիտի խոսեմ պարոն Ծառուկյանի հետ: Բայց որ պարոն Ծառուկյանը, իբրեւ պատգամավոր եւ կուսակցության նախագահ, կարող էր զանգահարել ոստիկանապետին եւ բացատրություն խնդրել կամ պահանջել, իհարկե կարող էր»:
ԲՀԿ-ն դեռ խուսափում է գնահատական տալ կամ դատապարտել ձերբակալությունները: Ավելին՝ կուսակցության մամուլի խոսնակը պնդում է, թե ձերբակալված է ԲՀԿ մեկ անդամ՝ Ջերմուկի ԲՀԿ կառույցի ղեկավարը, մնացածները ԲՀԿ-ական չեն»:
«Դատապարտեմ ի՞նչը, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, հետո նոր միայն կամ դատապարտենք, կամ ողջունենք, կամ աջակցենք»,- մեր թերթի հարցին ի պատասխան՝ հայտարարել է նա»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը նախօրեին ձերբակալվել է։ «Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի։ Մոտ 10 օր առաջ էլ թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի ԲՀԿ-ական պետ Արթուր Ղազարյանը։ Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին հարցրինք, թե ինչ է նշանակում այս ամենը, նա պատասխանեց. «Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ համապատասխան արձագանք կտանք»։ Տարօրինակ չէ՞, որ արդեն որերորդ ԲՀԿ-ականն է բերման ենթարկվում թմրանյութեր պահելու կասկածանքով, ստացվում է, որ ԲՀԿ-ում բազմաթիվ թմրամոլներ կամ թմրամիջոցների իրացմամբ զբաղվողնե՞ր կան՝ մեր հարցին Մհերյանը արձագանքեց. «Ամեն դեպքում, այո, որոշակի այդպիսի զուգադիպություններ մենք տեսնում ենք։ Այս պահին դեռ վաղ է հետեւություններ անել, բայց մենք ուշադիր հետեւում ենք, եւ երբ պատկերը կամբողջանա, կվերլուծենք, անպայման մեր եզրակացությունը կհայտնենք»։ Ըստ Մհերյանի, իրենք սպասում են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ԱՄԷ-ից վերադարձին։ Ծառուկյանը ՀՀ-ում կլինի, ըստ ամենայնի, այսօր։ Այս օրերին տեղեկություններ են շրջում նաեւ, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա, ու վերջինս ստիպված հեռացել է երկրից. նա գտնվում է Չինաստանում։ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մեր զրույցում հաստատեց, որ Գասպարյանը Չինաստանում է, բայցեւ հավելեց, թե տեղեկություն չունի, որ նրա հանդեպ եւս ճնշումներ կան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները որոշել են, որ իրենք կեսօրից հետո այլեւս որեւէ քաղաքացու կանչ չեն ընդունելու: «Երեկ Քանաքեռ համայնքի բնակիչներից մեկը ժամը 12.30-ի սահմաններում զանգահարել է այս պոլիկլինիկայի ընդունարան եւ խնդրել, որ կանչ գրեն իր դպրոցահասակ երեխայի համար, քանի որ երեխայի մոտ նկատվել է ջրծաղիկ հիվանդության նախանշաններ, սակայն ընդունարանից քաղաքացուն մերժել են` ասելով, որ ոչ մի կանչ էլ չեն գրի, քանի որ տվյալ տարածքը սպասարկող մանկաբույժը տեղում չէ, ու կանչերի ժամերն էլ վերջացել են: Երբ քաղաքացին պնդել է, որ իրենք իսկապես պոլիկլինիկայի բժշկի կարիքն ունեն, քանի որ միայն նա կարող է երեխայի հիվանդության մասին հավաստող փաստաթուղթ տալ, որը անհրաժեշտ է ներկայացնել դպրոց` բացակայությունները հարգելի համարելու համար, նրան պատասխանել են. «Նո՞ր եք նկատում, երեխայի հիվանդ լինելը»: «Առավոտը» փորձեց պոլիկլինիկաների գործունեության համար պատասխանատու` Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե արդյոք պոլիկլինիկաներում կա՞ ֆիքսված ժամ, որից հետո քաղաքացիների կանչերը չեն ընդունվում: Քաղաքապետարանի լրատվական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ Երեւան քաղաքի բոլոր պոլիկլինիկաներում կանչերը պետք է գրանցվեն բոլոր աշխատանքային ժամերին` առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 19-ը:
Նշենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներն այս պոլիկլինկայի գործունեությունից շատ հաճախ են դժգոհում, խոսքը մասնավորապես` բյուրոկրատական քաշքշուկների մասին է»,- գրում է «Առավոտ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.