29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը խմբագրել է Հովիկ Աբրահամյանի սխալը։ «Բանն այն է, որ Աբրահամյանը ԱԺ նախագահ դառնալուց հետո, փոփոխություններ մտցրեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեության կարգի մեջ։ Լրագրողները միայն քառօրյայի օրերին կարող էին ազատորեն մուտք գործել Ազգային ժողով, իսկ սովորական օրերին լրագրողներին արգելված էր ԱԺ մուտքը։ Սա արվել էր ԱԺ միջանցքներում թափառող լրագրողների դեմ պայքարի շրջանակներում, ինչն այն ժամանակ արդարացիորեն զայրույթ առաջացրեց լրագրողական հանրության մեջ։
Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է որոշում, որի համաձայն՝ փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ։ Ըստ այդմ` հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարժությունը։ ԱԺ նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին եւ ԱԺ–ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան։ Որոշումը ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը։
Ամասիայի կարի գործարանը, որը կառուցվել է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության եւ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների՝ մասնավորապես ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել: «Ըստ որոշ տեղեկությունների, այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: «Չնայած Aravot.am-ի հետ զրույցում գործարանի սեփականատեր, սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ ոչ լսել է, ոչ էլ նման բան կա, քանի որ ինքն «այդ մարդու հետ ժողով չի արել», եւ որ միակ փայատերն ինքն է: Ի դեպ, նշենք, որ սա Շիրակում Սաշիկ սարգսյանի փայատիրական հակումների մասին պտտվող միակ խոսակցությունը չէ. Գյումրիի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացմամբ, նա «կպած» ուզել է փայատեր դառնալ նաեւ Մարալիկ-Երեւան ճանապարհին գտնվող «Ռուբլյովկա» ռեստորանում, որը դղյակ է հիշեցնում, սակայն դարձյալ չի հաջողվել, քանի որ սեփականատերը` ծնունդով մարալիկցի Երջանիկ Սարգսյանը, աշխատելով Ռուսաստանում եւ լավ հարաբերությունների մեջ գտնվելով տեղի ազդեցիկ մարդկանց հետ` կարողացել է ռուսական էստրադայի ներկայացուցիչ Կոբզոնի միջոցով դադարեցնել Սաշիկ Սարգսյանի հակումները»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո ոմանց դիրքերը թուլացել են ՀՀԿ-ում, հատկապես նրանց, ովքեր համարվել են նրա թիմից:
«Օրինակ, Գալուստ Սահակյանինը: «Ես համագործակցել եմ եւ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ դրանից հետո բոլոր Աժ նախագահների հետ, որովհետեւ մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, ոչ թե որեւէ անձի նկատմամբ վերաբերմունքով եմ առաջնորդվում»,- ասել է Սահակյանը: Իսկ Սամվել Նիկոյանը կվստահի՞ իրեն նույնքան, որքան Հ. Աբրահամյանն էր վստահում. «Իմ լիազորությունների շրջանակը որեւէ նախագահի վստահելու խնդիր չունի, որովհետեւ նախագահն իր լիազորությունների շրջանակն ունի, խմբակցության ղեկավարը՝ իր»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովի դահլիճում շարիկ գլորելու համար կարգապահապան տույժի չի ենթարկվել: Այս մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք պարոն Մովսիսյանի հետ ունեցել ենք զրույց, եւ ապագայում նման դեպքերը բացառելու ենք»,- ասել է վարչապետը: «Ուղղակի զրույց է եղել` առանց կարգապահական տույժի՞»,- հարցրել է «ՀԺ»-ի թղթակիցը: «Այո»,- անվրդով պատասխանել է վարչապետը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` վերջին շրջանում բավականին լարված հագեվիճակում է գործարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, որին հայ հասարակությունը ավելի շուտ ճանաչում է մականունով` «Քլոս»: «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատերը, որն ԱԺ պատգամավոր էր դարձել հենց Ջերմուկի տարածաշրջանից, ասում են, կորցրել է վստահությունը ոչ միայն ընտրողների շրջանակներում, այլ նաեւ այն մարդկանց, որոնք սատարել են Աշոտ Արսենյանին: Խոսքը մեծամասնական պատգամավորի ընտրատարածքն ընդգրկող Ջերմուկի հարակից գյուղերի գյուղապետերի մասին է: Համառորեն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի՝
«անցանկալի պատգամավորների» ցուցակում «Քլոսը» վերջիններից չէ։ Իսկ սա նշանակում է, որ Արսենյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու շանսերն, ըստ էության, գրոյի սահմանագծին են մոտենում։ Թե ում է փորձելու այս տարածքից պատգամավոր դարձնել ՀՀԿ-ն, դեռեւս որոշված չէ»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը զրուցել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Պարոն Մինասյան, այժմ կա՞ քաղաքական իրավիճակի փոփոխություն, որ կարծում եք, թե պիտի ներկա ԱԺ-ն անվստահություն հայտնի կառավարությանը: Նման հիմքեր տեսնո՞ւմ եք:
Նախ ակնհայտ է, որ ներկա կառավարությունը ձախողել է սոցիալ-տնտեսական ծրագիրը` 2008-2012, եւ դրա մասին Դաշնակցությունը բազմիցս բարձրացայնել է: Այս հարցապնդման էությթունը հետեւյալն է. կառավարությունը, Սահմանադրությանը համապատասխան, պետք է պատասխանատվություն կրի իր կողմից ձախողված ծրագրերի համար, իսկ Սահանադրությունը չի նախատեսում այլ տարբերակ, քա նոր կառավարության միջոցով ծրագրի փոփոխություն: Այլ կերպ ասած` եթե կառավարությունը չի գնում հրաժարականի, կամ նախագահը չի ցրում կառավարությունը, կամ կառավարությունն ինքն իր վստահության հարցը չի դնում, ստացվում է, որ կառավարության վարքագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի երեկվա ջերմագին ողջույնը ցնցեց անգամ ՀՀԿ–ական պատգամավորներին։ «Արմենից չէի սպասում»,- ասաց նրանցից մեկը։
«Արմեն Մարտիրոսյանը կանգնած էր մի խումբ պատգամավորների հետ, երբ մոտեցավ Շմայսը. այս երկու պատգամավորները, որ անցյալ շաբաթ ԱԺ նիստերի դահլիճում իրար «հայվան» անվանեցին, որից հետո Շմայսը սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, երեկ իրար ձեռքով բարեւեցին, Մարտիրոսյանը լայն ժպիտը դեմքին Շմայսին հարցրեց՝ ո՞նց ես, Շմայսն էլ, լայն ժպիտը դեմքին, պատասխանեց՝ լավ եմ, դու ո՞նց ես։ Հետաքրքիր է, որ նույն Արմեն Մարտիրոսյանը տեւական ժամանակ է «ՀԺ» թղթակիցներին չի բարեւում եւ նրանց հետ չի խոսում այն պատճառով, որ իրեն տհաճ նյութ է տպագրվել մեր թերթում։ Իսկ Շմայսին շատ ջերմ ողջունեց իրեն հրապարակայնորեն հայհոյելուց հետո։ Երեկ, երբ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ նորմա՞լ է, որ Շմայսի այդ պահվածքից հետո Արմենը նրան այդպես բարեւեց, պատգամավորը պատասխանեց. «Արմենի հետ պարզեք, ես տղամարդկային հարաբերությունների գիտակ չեմ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վադիմիր Կարապետյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Ինչպե՞ս եք գնահատում Վիլնյուսում ընդունած համանախագահող երկրների ԱԳ նախարարների եւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը:
Նկատելի է, որ այդ հայտարարության մի մասը արվել է վոլոր հինգ պատվիրակությունների ղեկավարների կողմից, իսկ մյուս մասը` միայն կամ միջնորդների, կամ` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից:
Հայտարարությամբ հանդես գալու հիմնական նպատակը քաղաքական անդրադարձն էր հակամարտությանը, այն պայմաններում, երբ իրական գործընթաց չկա: Հայտարարությունը չի պարունակում կողմերի որեւէ պարտավորություն, դրա մեջ չկա որեւէ առաջընթաց` նախկինում ընդունված նմանատիպ փաստաթղթերի հետ համեմատ: Միակ «առաջընթացը» ստստուս-քվոյի պահպանման անընդունելի լինելն է, որի մասին միջնորդները հիշեցնում են բոլոր վերջին հայտարարություններում: Բոլոր կողմերը խնդիր ունեն ֆիքսել ներկա վիճակը եւ թույլ չտալ իրավիճակի սրում: Այս մտահոգությունը առաջնորդելու է գործընթացում ներգրավված բոլոր կողմերին նաեւ առաջիկա ամիսներին:
Թերթը գրում է, որ այն օրը, երբ որոշվեց, որ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի զբաղեցնելու Աժ փոխնախագահի պաշտոնը, նա դադարեց մասնակցել Աժ նիստերին:
«Երեկ, երբ նույնիսկ ՀՀԿ ամենաէկզոտիկ պատգամավորներն էին եկել Աժ, Նաղդալյանը բացակայում էր: Տեղեկություններ կան, որ նա կարող է բացակայել ոչ միայն այս գումարման Աժ նիստերին, այլեւ ներկա չլինել մյուս խորհրդարանում: Միակ խնդիրն այն է, որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է, եւ եթե նրան չընդգրկեն առաջիկայում կազմվելիք ՀՀԿ ցուցակում, հնարավոր է, որ ՀՀԿ-ական կանայք ձայն չտան կուսակցությանը: Ի դեպ, երեկ խորհրդարան չէր եկել նաեւ Հովիկ Աբրահամյանը: «Աբիժնիկների» քանակը շատանում է»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խառնաշփոթ է ստեղծել Շիրակի մարզի ոստիկանությունում. մի քանի օր առաջ պաշտոններ էր բաժանել, որոշել էր Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանին տեղափոխել Գյումրի, Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին` Ախուրյան, Ղուկասյանինը` Ամասիա եւ այլն, սակայն ուրբաթ օրը մտափոխվել էր ու նրանց հրամանները չէր ստորագրել: «Երբ Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը մեկնել էր Երեւան` իր հրամանը ստանալու, պարզվել էր, որ նա պետք է զբաղեցնի ոչ թե Գյումրու ոստիկանապետի պաշտոնը, այլ պիտի դառնա Շիրակի մարզի օպերատիվ գծով փոխոստիկանապետ: Այս փաստը անակնկալի էր բերել այդ պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Թադեւոսյանին, ով նեղսրտել էր` իր հերթին չհամաձայնելով ստանձնել Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը, որը, բնականաբար, ավելի ցածր է, քան իրենը:
Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցելով, այս նշանակումները ոչ անքան գցել էին Գեւորգ Թադեւոսյանի տրամադրությունը, որքան Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանինը: Գյումրու ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է, նույնիսկ անուններ դեռ չեն շրջանառվում, թեեւ կան կասկածներ, որ այդ պաշտոնի համար կադր կընտրեն Երևանից:
Ի դեպ , գյումրեցի մի քանի բարձաստիճան պաշտոնյաների հավաստմամբ, այսպես ասած նորանշանակները ժամանակից շուտ էին ուրախացել, օրինակ` Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը, Գյումրու ոստիկանապետ դառնալու մտքից, այնպես է ոգեւորվել, որ ռեստորաններից մեկում մեծ խնջույք է կազմակերպել, աչքալույս ու շնորհավորանքներ է ընդունել, սակայն գնացել է մայրաքաղաք ու անակնկալի եկել»,- գրում է «Առավոտ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.