23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է, ոչ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել եւ որոշվել է ապագա ԱԺ քարտեզը՝ ըստ ուժերի հարաբերակցության, որոշվել է, որ ՀՀԿ-ն պետք է ունենա 67 մանդատ:
«Սա համամասնականի եւ մեծամասնականի համագումարում: ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանը պատրաստվում է տալ 30 մանդատ, ՕԵԿ-ին՝ 6: Ընդդիմությանը Սերժ Սարգսյանը պատրաստվում է զիջել 28 մանդատ: Սա, կրկնում ենք, Սերժ Սարգսյանի թիմում գծված եւ նրա համար ցանկալի քարտեզն է: Իշխանության ներսում էլ, սակայն, հասկանում են, որ այդպիսի բաժանումը ոչ իրատեսական է, եւ ապագա խորհրդարանը նույնիսկ լայնամասշտաբ կեղծիքներով նման տեսք ունենալ չի կարող:
Խորհրդարանի այսօրինակ քարտեզագրումը, ըստ այդմ, ընդամենը սեւ սրտի մխիթարանք է Սերժ Սարգսյանի թիմի համար»:
Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ օդում կախված է: «Հանրապետական կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդ պաշտոնը: Իսկ այս ընթացքում շարունակվում է հավակնող թեկնածուների միջեւ գզվռտոցը: Անհամեմատ ավելի հեշտ է քաղաքապետի մյուս տեղակալների փոփոխության հարցը: Ուրբաթ օրը Վահագն Առաքելյանը պաշտոնանկ կարվի եւ, ըստ լուրերի, նրա փոխարեն կնշանակվի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը: Նշենք, որ Վահագն Առաքելյանը Կարեն Կարապետյանի բերած կադրերից է, նա վերադառնալու է «ՀայՌուսգազարդ»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ զրույցում հետաքրքրվել է նրանից, թե ունի իր սրտին մոտ կուսակցություն, որի գաղափարները հարազատ են իրեն: « Գործարար կինն ասաց. «Ինձ թվում է` այսօր ես որ կուսակցություն էլ գնամ` կընդունեն, այսքան աղմուկից հետո կընդունեն: Անկեղծ ասած, քանի որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, առաջիկա 2 շաբաթը եսշատ լուրջ ուսումնասիրելու եմ իրենց գաղափարները ու ընտրեմ, թե ում հետ կքայլեմ: Մենք անմիջապես հետաքրքրվեցինք , թե հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցություն մտնեք, պարզվեց, որ նրա համար անհնարին բան չկա, եւ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ Սուրեն Խաչատրյանը, լինելով ՀՀԿ-ական, թույլ կտա, որ իր կուսակցական ընկերը դառնաք` տիկին Համբարձումյանը պատասխանեց. «Կարծում եմ` ինքը ձայն չի ունենա, էլի, որ թույլ տա կամ չտաե»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ արդեն երկու շաբաթ է` ինչ-որ մարդիկ, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի անունից, Գյումրիի Երեւանյան խճուղի թաղամասում 150 դոլար արժողությամբ ալեհավաքներ են բաժանում` Շիրակի մարզում հայտնել են նույն թաղամասի բնակիչները: «Աղջիկ ջան, մե ջահելմ էկավ մեր տուն, ըսավ` անտենա կուտանք, բայց պտի գրանցվես ԲՀԿ կուսակցությանը, քեզի հատուկ անդամատոմս կուտանք, ըդիկ կպահես եւ միշտ կօգտվիս մեր օգնություններից: Ինչքան գիտեմ` Սամվել Բալասանյանը գարեջուր կարտադրե, ոչ թե անտենա,ուրդից ըդքան փող էդոնց»,- բողոքելէ բնակիչներից մեկը եւ ընդգծել, որ ալեհավաք բաժանող «ջահելը» ներկայացել է որպես Բալասանյանի գրասենյակի անդամ, որին հենց ինքն է ուղարկել:
«Ի դեպ, մեր թղթակիցը երեկ այդպես էլ չի կարողացել Ս. Բալասանյանից մեկնաբանություն ստանալ: Զանգահարել է նրան` բջջային հեռախոսով: Վերջինս նորմալ անցել է բարեւ- բարլուսի փուլը, իսկ երբ տեղեկացել է, որ զանգահարողը «ՀԺ»-ի թղզթակից է, սկսել է անկապ «ալո, ալո» անել` իբր չի լսում: Ու անջատել հեռախոսը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանին բավականին բարկացրել է այն, որ իրեն բավականին խեղաթյուրված են ներկայացրել Քաջարան գյուղի հետ կապված խնդիրը: «Վարչապետը որոշել է, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ: Ասում են` որոշ բնապահպանների հետ զրույցից հետո վարչապետը ձեռքը խփել է սեղանին` հասկանալով, թե տեղական չինովնիկները եւ կառավարության պատկան ոլորտի չինովնիկները իրականությունից ինչքան հեռու պատկեր են իրենց ներկայացրել: Այս ամենից հետո վարչապետը մի լավ բարկացել է բոլորի վրա եւ խոստացել, որ Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 25 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու: «Նրանք 3 նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, Եվրախորհրդի եւ Կարմիր խաչի գրասենյակներին, որտեղ տեղեկացնում են իրենց մտադրության մասին եւ պահանջում, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց եւ լսի իրենց պահանջը: Իսկ նրանք պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը եւ իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրանսգրքի փոփոխություններին, այսինքն` պատիժ սահմանեն 15-20 տարի ազատազրկման շրջանակներում: Վերջին ամիսներին նրանք բազմիցս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն անպատասպխան են մնացել: Եվ դա դարձել է այս ծայրահեղ քայլի պատճառը: Նրանք նշում են, որ եթե իրենց պահանջն այս անգամ էլ մնա անարձագանք, մի քանի օր անց առաջին 25 հացադուլավորներին կմիանան եւս այդքանը, եւ այսպես շարունակ` մինչեւ իրենց ձայնը լսվի»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Մենք միշտ ասել ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ եթե ժողովրդին հնարավորություն չի տրվում սահմանադրական ընտրությունների միջոցով ձեւավորել իր իշխանությունը, ժողովուրդը կստիպի, ճնշում կգործադրի եւ ուժով, ոչ թե զինված հեղափոխությամբ, կհասնի արդյունքի: Մենք մնում ենք մեր կարծիքին, որ զինված հեղափոխություն պետք չէ»,- թերթի հետ զրույցում ասել է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը` մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե «քանի որ իշխանությունները չեն ցանկանում հեռանալ խաղաղ ճանապարհով, մենք դա կանենք մյուս տարի ուժով»,- գրում է «Առավոտ»-ը:
Երեկ ԳԱԱ -ում կազմակերպված գիտաժողովի ժամանակ ԱԺ նորընտիր փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի կողքին նստած էր ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը երբևէ աչքի չի ընկել նժդեհասիրությամբ: Բայց Գրիգորյանի մոտ ի հայտ է եկել հանկարծահաս «շարմազանովասիրություն», որի պատճառը չափազանց պարզ է: Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը և դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի խորհրդականներն էին: Այդ մասին գրված է ԱԺ տեղեկագրքում: Հիմա, երբ Նիկոյանն ընտրվել է ԱԺ նախագահ, նրանք, ամենայն հավանականությամբ ժառանգություն են անցել Էդուարդ Շարմազանովին: Գրիգորյանը փորձելու է թերևս համոզել Շարմազանովին, որ իր զավակները նույնքան հավատարմորեն խորհուրդներ կտան իրեն, որքան Նիկոյանին էին տալիս:
Թերթը գրում է, որ ընտրությունների գործընթացը թափանցիկ եւ օրինական դարձնելու համար ընդհանուր պլատֆորմի ստեղծման Հայ ազգային կոնգրեսի պատրաստակամությանը երեկ արձագանքել են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
«ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտնեց, որ գոնե այս պահին ռեալ չի համարում նման համագործակցությունը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Քանի դեռ մանրամասնեցված չէ, թե ինչի մասին է խոսքը, մենք առայժմ ձեռնպահ կմնանք այդ մասին խոսել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, ռուսատանահայ գործարար Արա Աբրահամյանը ՌԴ–ում կայացած խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 4–ին Մոսկվայում չի եղել. Դրանից մեկ կամ երկու շաբաթ առաջ մեկնել է ԱՄՆ։ Մեր ունեցած տեղեկությունը չհերքեց Աբրահամյանի Մոսկվայում գտնվող օգնականը՝ Սոֆյան։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել նաև տեղեկություններն այն մասին, որ Աբրահամյանը որոշակի դժվարություններ ունի Մոսկվայում և դրա պատճառով է մեկնել Միացյալ Նահանգներ։ «Այստեղ հեռախոսազրույցները ձայնագրվում են, և ես չեմ կարող որևէ հարցի պատասխանել»,– ասել է նա։ Օգանականը պարզաբանել է միայն, որ Աբրահամյանը Մոսկվա կվերադառնա միայն Ամանորից հետո։» Փաստորեն, դեկտեմբերի 21–ին նա Մոսկվայում չի լինելու, իսկ այդ օրը նշանակված է«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական ճաշկերույթը, որի ընթացքում ռուսաստանահայ գործարարները նվիրատվություններ են անում հիմնադրամին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.