23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ- վարող Պետրոս Ղազարյանը ներկայացված կլինի նոր ձեւավորվելիք խորհրդարանում, այսինքն` կդառնա պատգամավոր: «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանն ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում, ընդ որում` անցողիկ առաջին տասնյակում: Այս հարցը ԲՀԿ-ում քննարկման է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, առարկողներ չեն եղել: Ավելացնենք նաեւ, որ նախընտրական շրջանում Պետրոս Ղազարյանը ժամանակավորապես հրաժեշտ կտա եթերին` օրենքի պահանջը չխախտելու համար, իսկ արդեն մանդատը ստանալուց հետո` նա վերստին կվերադառնա եթեր: Հեռուստալրագրողի աշխատանքը նախեւառաջ ստեղծագործական աշխատանք է, ուստի պատգամավորությունն ու լրագրությունը Պետրոսը կմեկտեղի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»ը:
Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս շրջայցի է ելել ոստիկանության քաղաքային վարչություն և ցանցկացել է տեսնել, թե ինչ պայմաններում են աշխատում ոստիկանները: «Սենյակից սենյակ անցնելով` նա օպեր-լիազորներից մեկի աշխատասենյակում տեսել է Ներսես Նազարյանի լուսանկարն ու անկեղծորեն զարմացել. «Լավ, Ներսիկի նկարը կա, բա ո՞ւր ա «Կերամիկայի» Նորիկի նկարը»: Ինչպես հայտնի է` Ներսիկ Նազարյանը համարվում է «Կերամիկա» և «Իդեալ» շինանյութի խանութների համասեփականատերը: Ոստիկանապետը իրեն հատուկ հումորով, զարմացել է, թե ինչու են ոստիկանության աշխատակիցներն իրենց պատին փակցնում այդ խանութների ցանցի մի համասեփականատիրոջ նկարը, բայց անտեսում են մյուսինը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, ոչ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» — «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների բանակցություններում քննարկվող կարեւորագույն հարցը վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին: «Մեր աղբյուրները պնդում են, ահա, որ «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել, եթե վերջիններս պարտավորվեն 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Մեր աղբյուրների հաղորդմամբ, «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ պայմանը, որովհետեւ համարում են, որ նախագահական ընտրություններում արժանի սեփական թեկնածու չունեն: Նման աջակցության դեպքում, սակայն, «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում եւ առաջին տասնյակում: Երկու տեղ` առաջին եւ երեք տեղ` երկրորդ հնգյակում: Բացի այդ, եթե առաջիկա ընտրություններում Աժ չեն անցնում, նախագահական ընտրություններում Րաֆֆիին սատարելու պայմանը ջրվում է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
“Առավոտը” գրում է, թե նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻԵԴ-ում գտնվող նրա գործից նորություն կա՞, և արդյոք համաձայն է ՀԱԿ-ի ներկայացուցչի հնչեցրած տեսակետի հետ, որ նրանք, ովքեր ՄԻԵԴ-ից հետ են վերցնում իրենց բողոքը, դադարում են համարվել քաղբանտարկյալ:
«Պարոն Հացպանյանը նախ ճշտեց, արդյոք խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի ասածին, երբ ճշտեցինք, որ՝ այո, ասաց.«Եթե Գագիկ Ջհանգիրյանն է բնորոշում մարդու քաղբանտարկյալ լինել կամ չլինելը, պետք է ողբամ պարզապես»:
Ապա մանրամասնեց.«Ես Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին նույն հարկի վրա քաղբանտարկյալ եմ եղել, իմ դուռը մշտապես փակ է եղել, նույնիսկ փոքրիկ պատուհանս բաց չի եղել, իսկ Գ. Ջհանգիրյանի խցում երբեւէ երկաթյա դուռը փակ չի եղել: Ինձ թեկուզ մեկ ժամով չէին հանում զբոսանքի, Ջհանգիրյանը 24 ժամ զբոսանքի էր: Տեսակցություններն ինձ համար արգելված էին, նրա մոտ ամեն օր 10 հատ տեսակցություն էր լինում: Իմ հայրը մահացավ, ինձ չթողեցին գնամ եկեղեցում մի հատ մոմ վառեմ, նրա մայրը մահացավ, հինգ օրով գնաց թաղմանը մասնակցեց: Ես դեռ էդ ժամանակ էի ուզում հասկանալ, ուզում էի այս ամենի մասին հրապարակել. ես էլ եմ քաղբանտարկյալ, էս մարդն էլ է քաղբանտարկյալ, հապա ինչո՞ւ ենք այսքան տարբեր վիճակում, ինչո՞ւ են մեր նկատմամբ այդքան տարբեր վերաբերվում այս իշխանությունները: Ես շատ կուզեմ, որ յուրաքանչյուր քաղբանտարկյալ իր կյանքը, այդ ժամանակաշրջանը պատմի, հասցնի հասարակությանը, դա մեր պարտքն է: Բանտում ես օրագիր էի պահում, պիտի հրապարակեմ իմ օրագիրը: Երբ իմ օրագիրը հրապարակվի, ինձ թվում է՝ Գագիկ Ջհանգիրյանը էլ Հայաստանում չի ապրի»,- գրում է «Առավոտ»-ը:
ՉԻ-ն գրում է, որ իր տեղեկություններով` երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպել են ՀՀ նախկին արտգործնախարարները` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը:
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն` երեք նախկին արտգործնախարարները քննարկել են ընդհանուր ձևաչափով դաշինք ստեղծելու հնարավորությունների հարցը: Վերջիններս այս նախաձեռնության շրջանակներում կարևորել են իրենց նախկին ստատուսը եւ դրանով պայմանավորված ընդհանուր հետաքրքրությունների պլատֆորմը:
Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամից այս տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին: Հիմնադրամի աշխատակիցը մեզ ասաց, որ ինքը իրավասու չէ պատասխանել այդ հարցին, իսկ նա, ով կարող է պատասխանել, օֆիսում չէ»,- տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը, որը ամիսներ առաջ չէր բացառել Երևանի Էրեբունի համայնքում կամ իր հայրենի Մեղրիում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, երեկ թերթի թղթակցին ասել է. «Ուզում եմ ցուցակով գնալ, մեծամասնականով չեմ առաջադրվելու, որովհետև ինքս էլ դրական չեմ վերաբերվում մեծամասնական ընտրակարգին: Կսպասեմ կուսակցության որոշմանը և պատգամավոր կդառնամ միայն ՀՀԿ ցուցակով»: Թղթակցի հարցին՝ վստա՞հ եք, որ ընդգկվելու եք ցուցակում, նա պատասխանել է. «Դեռ պարզ չէ, այդ հարցերը կլուծվեն համագումարում, կամ մինչ այդ գործադիրի նիստում»: Ըստ նրա՝ այս պահին ՀՀԿ-ում վերջնական որոշում որևէ պատգամավորի վերաբերյալ չկա, բացի մի քանիսից, բայց դա էլ 100 տոկոսանոց վերջնական չէ:
Թերթի տեղեկություններով` առաջինն իր «քարտերը» բացելու է եւ առաջինը համագումար է անելու «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը որոշել է հաջորդ շաբաթ հրապարակել իր ցուցակն ու որոշ մանրամասներ, թե ումով, երբ եւ ինչպես է մասնակցելու ընտրություններին: «Հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կայանալու է ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ էլ քննարկվելու են այդ հարցերը: Նախնական տվյալներով` հենց այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանն ասելու է, որ ՕԵԿ-ը մասնակցելու է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով: Եվ հրապարակվելու են մեծամասնականով մասնակցողների անուններն ու տարածքները: Մեր աղբյուրն ասում է, որ ոմանց հիասթափություններ են սպասում»,-գրում է «Հրապարակ»-ը:
Թեթրը գրում է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր մտադիր են վաղը «Էրեբունի» հյուրանացում համաժողով հրավիրել՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: «Հրավիրված են նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Փետրվարի 6-ին մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանում, ինչպես հիշեցնում է թերթը, քննարկման է դրվելու Դաշնակցության եւ «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերացնել մեծամասնական ընտրակարգը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, արդյոք ԱԺ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կունենա՞: «Ի պատասխան «Առավոտի» այս հարցին, կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն աասաց. «Այս պահի դրությամբ, այո, մենք հակված ենք, մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուներով: Պարզ է, որ ընդդիմությունը շատ մեծ ռեսուրսներ չունի՝ բացի հասարակական աջակցությունից: Հենվելով իր այդ հիմնական ռեսուրսների վրա՝ չպետք է փոշիացնի իր հնարավորությունները ու կարողանա միասնաբար հանդես գալ: Դա շատ ճիշտ լուծում կլինի, եթե, իհարկե, ընդդիմադիր հիմնական ուժերը կարողանան իրենց մեջ ուժ գտնել այդ մոդելով առաջնորդվելու»:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի՝ խորհրդարանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրելու եւ ԱԺ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու շանսերը, այդ նախաձեռնությունն առաջիններից մեկը պաշտպանած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Կոնկրետ այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ մենք ներդնելու ենք մեր ողջ ուժերը, բայց ուզում եմ անկեղծորեն ասել, որ իրատեսական չեմ համարում մինչեւ խորհրդարանական ընտրություններն այդ հարցի լուծմանը հասնելու հնարավորությունը: Ես ինքս ավելի հակված եմ մտածելու, որ դա ավելի շատ ապագայի համար լավ հայեցակարգ է, որը մենք հետագայում կարող ենք պաշտպանել խորհրդարանում՝ փորձելով հասնել դրա լուծմանը: Զուտ տեխնիկական առումով էլ չեմ պատկերացնում այդ խնդրի լուծումը՝ բացառությամբ մի դեպքի, եթե այս խնդրի շուրջ համախմբվող ուժերը կարողանան հասնել իշխանությունների վրա հասարակական ու քաղաքական ճնշման այնպիսի մակարդակի, որի դեպքում իշխանությունները ստիպված լինեն կամովին գնալ այդ խնդրի լուծմանը: Իսկ այս պահին նման բան ես չեմ տեսնում: Ուզում եմ, որ անկեղծ լինենք եւ չկորցնենք իրականության զգացողությունը»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ օդում կախված է: «Հանրապետական կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդ պաշտոնը: Իսկ այս ընթացքում շարունակվում է հավակնող թեկնածուների միջեւ գզվռտոցը: Անհամեմատ ավելի հեշտ է քաղաքապետի մյուս տեղակալների փոփոխության հարցը: Ուրբաթ օրը Վահագն Առաքելյանը պաշտոնանկ կարվի եւ, ըստ լուրերի, նրա փոխարեն կնշանակվի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը: Նշենք, որ Վահագն Առաքելյանը Կարեն Կարապետյանի բերած կադրերից է, նա վերադառնալու է «ՀայՌուսգազարդ»,-գրում է «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.