29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական ժամանակ». Ըստ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին երեկ առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից, որն այնտեղ էր չարորակ ուռուցքի վիրահատման պատճառով: «Նա իրեն լավ էր զգում, բայց մենք ասել ենք, որ ժամանակ առ ժամանակ պետք է քիմիաթերապիա անցնի»,- ասել է բժիշկ Մելքոնյանը: Տեր-Պողոսյանին, ինչպես տեղեկացել է ԱՆ քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Գոռ Ղալեչյանից, անմիջապես տարել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ գտնվում էր մինչև վիրահատությունը: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Ղալեչյանը պատասխանել է. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ներկա դրությամբ նա «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում է:
Մամուլի կողմից հրապարակված ՀՀԿ համամասնական ցուցակի 76 տեղանոց նախնական ցուցակում Հայաստանի «ամենաերկարակյաց մարզպետ», 12 տարի պաշտոնավարող Արմեն Ղուլարյանը չկար: Սակայն այնուհետև հրապարակված ՀՀԿ պաշտոնական ցուցակում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 65-րդ տեղում է:
«Առավոտի» թղթակիցը հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ մարզպետի համար ՀՀԿ ղեկավարության մոտ մի ազդեցիկ միջնորդ բանակցություններ է վարել: Նա միջնորդություն անելիս կուսակցության ղեկավարությանը հզոր փաստարկ է ներկայացրել, ըստ որի` Տավուշի մարզպետին համամասնական ցուցակում ընդհանրապես չընդգրկելը կամ ցուցակի ստորին հորիզոնականներում տեղ տալը կարող է ընկճել Տավուշի մարզի հանրապետականներին, և դրա հետևանքով ՀՀԿ-ն մայիսի 6-ին Տավուշի մարզում կարող է քիչ ձայներ ստանալ:
«Հրապարակ». Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն Կենտրոնում իր ակտիվիստների միջոցով ցուցակագրում է ընտրողներին ու գումար է խոստանում: ԲՀԿ ակտիվիստները 10-15 հոգու ցուցակ են ներկայացնում, որոնք պիտի լինեն ցուցակը կազմողին մոտիկ մարդիկ` հարազատ, բարեկամ, հարևան: Հետագայում հենց այդ ակտիվիստից էլ նրա շրջապատը պետք է գումարները ստանա: ԲՀԿ քարոզիչներն ասում են, որ այս ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են լինելու, ԲՀԿ-ն «ծալելու է» ՀՀԿ-ին: Ի դեպ, ՀՀԿ-ն ևս այս օրերին ձեռքերը ծալած չի նստել` իրենց շտաբների աշխատակիցներին գործուղում են հարևանների տները` նրանց ցուցակագրելու:
Առավոտ թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը, ևս մեկ անգած ցույց տալով, որ քաղաքական ամբիցիաները նրա համար երկրորդական են, հանեց իր անունը թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածուների ցուցակից. Պատկերացնո՞ւմ եք, եթե չհաներ, ինչ էին նրա հետ անելու ՀԱԿ-ականները` իրենց մշակութային մակարդակին և ընտանեկան դաստիարակությանը համապատասխան` «հաճախորդ», «դհոլ» և «ախք» որակումները առավել մեղմ կթվային: Պարոն Հովհաննիսյանի այս քայլը ես գնահատում եմ որպես իր անձնական որակների դրսևորում, ոչ թե իր կուսակցության դիրքորոշման արտահայտություն: Որովհետև նրա կուսակիցներն այլ ընտրատարածքներում, օրինակ` Զարուհի Փոստանջյանը, նույն բանը չեն անի: Դե, իսկ ՀԱԿ-ից նման բան ընդհանրապես հնարավոր չէ սպասել, որովհետև, ինչպես հայտնի է, հենց նրանք են ամենաճիշտը և ամենաընդդիմադիրը: Այդ դիրքերից շանտաժը, բնականաբար, շարունակվելու է. «Եթե դու այսինչ բանը չանես, ես կասեմ, որ դու այսինչն ես»:
Իշխանությանը հենց դա է պետք` այս մանկապարտեզային մակարդակի փոխադարձ խայթոցները ընդդիմադիրների միջև, որը իշխանական քարոզչությունը անհրաժեշտության դեպքում կուռճացնի տիեզերական մասշտաբների, իսկ ՀՀԿ ցուցակում հատուկ ընդգրկված են մի քանի հոգի, որոնց հիմնական գործառույթը, կարծում եմ, առաջին նախագահի և նրա զինակիցների հասցեին «փիս-փիս» բաներ ասելն է լինելու: Նման դատարկ բաներով հասարակությանը զբաղեցնելը, հավանաբար, միանգամայն տեղավորվում է ընտրարշավի իշխանական սցենարի մեջ: Իր նշանակությամբ նման բանավեճը չի տարբերվելու ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումների ժամանակ զանազան աստղերի երգուպարից:
Մինչդեռ ես կցանկանայի, որ ընտրական պրոցեսի հարգարժան մասնակիցները բանավիճեին իրականում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական, իրավական, մշակութային խնդիրների մասին: Թերևս որպես շոու դա այնքան էլ զվարճալի չէ, բայց համաձայնեք, որ Հայաստանի բնակչության մեծամասնության վիճակը նույնպես զվարճանալու տեղիք չի տալիս: Լուրջ խնդիրների շուրջ բանավեճը պետք է նպաստի ոչ միայն ընտրողների կողմնորոշմանը, այլև միտքը շարժելուն, ի վերջո` մեր կյանքում իրական փոփոխությունների հասնելուն:
Նման` իմ տեսանկյունից ճիշտ ուղղությամբ ընթացող բանավեճ ես երեկ վարում էի «Ա1 + »-ով: Տնտեսական խնդիրներ էին քննարկում հանրապետական Վարդան Այվազյանը և դաշնակցական Արծվիկ Մինասյանը, քննարկում էին ակտիվ, կրքոտ, բայց չէին անցնում բարեկրթության սահմանները: Եվ ամենակարևորը` խոսում էին կոնկրետ բաների` հարկերի, մենաշնորհների, փոքր ու միջին բիզնեսի մասին: Ես մասնագետ չեմ, բայց ինձ թվում է, որ նման քննարկումների արդյունքում է հնարավոր ծանրագույն խնդիրների կծիկի «պոչը գտնել»:
Իսկ իրար վիրավորելն ու շանտաժելը, ի վերջո, կմնան քաղաքական լուսանցքում»:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, հնարավոր է, որ Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, առաջիկայում դիմում ներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության շարքերր լքելու մասին: «Հիշեցնենք, որ նրան թիվ 11 ընտրատարածքում չգրանցեցին որպես պատգամավորության թեկնածու` պատճառաբանելով, որ վերջին 5 տարին նա անընդմեջ չի եղել հանրապետությունում:
Ի դեպ` մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի մոռացել պատմությունը, համաձայն որի` իբր Մադաթյանը պատրաստվել է տարիներ առաջ մահափորձ իրականացնել իր նկատմամբ: Ավելացնենք, որ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սերժ Սարգսյանր երկու անգամ խստորեն զգուշացրել է Մադաթյանի մերձավորներին, այդ թվում` ՕԵԿ նախագահ Բաղդասարյանին, որ Մադաթյանը ձեռ քաշի պատգամավոր դառնալու իր մտադրությունից, քանի որ ինքն է այդպես ցանկանում: Արթուր Բաղդասարյանին հստակ ասվել է, որ Մադաթյանին չեն գրանցելու, իսկ ԱԽՔ քարտուղարը նպատակահարմար չի գտել այդ ամենը փոխանցել իր կուսակցական ընկերոջը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի թիկնազորում աշխատող Տիգրան անունով տղաներից մեկը, որը որոշ շրջանակներում հայտնի է որպես Նախագահի Տիկո, ընտրել է հեշտ ապրելու և փող աշխատելու յուրօրինակ տարբերակ: Վերջինս, տարբեր տեղեր ներկայանալով որպես ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության մայոր, հաջողեցրել է զբաղվել դրամաշորթաթյամբ: Այսինքն` նա գումարներ է վերցրել` փորձելով ինչ-ինչ գործեր դասավորել ապա «քցել» է մարդկանց` վստահ լինելով, որ ոևէ մեկը չի կարողանա իրեն պատասխանատվության ենթարկել որևէ օղակում: Նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԱԱԾ մայոր Տիկոն տարբեր պատճառաբանություններով խաբեությամբ Կարապետյանների ընտանիքից վերցրել է նախ 5. 700 ԱՄՆ դոլար, 1. 000 000 դրամ, մոտ 4000 ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և այլն: Ի դեպ` խոսակցություններ կան, որ Տիկոն Սերժ Սարգսյանի թիկնազորում ճանաչված դեմք հանդիսացող Մարատի մորաքրոջ որդին է, և հենց Մարատն է նրան տեղավորել Սերժ Սարգսյանի թիկնազորում աշխատանքի:
Մեկ այլ դեպքում էլ Տիգրանը բառացիորեն օգտագործել է Սերժ Սարգսյանի անուն-ազգանունը: Վերջինս, օրինակ, ասել է, թե Սերժ Սարգսյանի հետ մեկնում է Չեխոսլովակիա, և պետությունը չի ֆինանսավորում իր այցելությունը: Ըստ այդմ` նա ավիատոմսեր գնելու պատրվակով գումար է վերցրել իր ընկերներից մեկից և հետո այն հրաժարվել է վերադարձնել: Հետագայում, երբ պարտքատերը ճարը կտրած զանգահարել է Տիգրանի հորը, վերջինս խոստովանել է, որ իր որդին երբևէ երկրից չի բացակայել: Այնուհետև պարզ է դարձել, որ Տիկոն պարզապես օժտված է վառ երևակայությամբ և ԱԱԾ-ում ընդամենը ենթասպա է:
Թերթը նաև ավելացնում է, որ վերջինս բացահայտ հայտարարել է, թե որևէ մեկը չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել, քանի որ ինքը գտնվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի հովանու ներքո: Երիտասարդն այնքան հեռուն է գնացել, որ անգամ «ալիբի» է մտածել: Իր մտերիմ շրջանակներում ասել է, թե եթե իրեն հարցնեն, ապա կասի, որ այդ ընտանիքի անդամն իր ընկերուհին է եղել, որն ինքնակամ իրեն պարբերաբար օգնել է: Այսինքն` Տիկոն ինքն իրեն ներկայացրել է որպես ալֆոնս` դրանով մեղմացնելով վերևների հնարավոր բարկությունը:
Հունվարի 18-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին երեկ թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Թերթը հիշեցնում է, որ ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում Է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաև` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Թե որն է պատճառը, որ ԲՀԿ աջակից «Բանգլադեշցի Համոյի» այս պարզ քրեական գործի նախաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում, ոստիկանությունից չեն պարզաբանում:
«Ժամանակ». Թերթը զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ , քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Եվրախորհրդարանը օրերս Հայաստանի վերաբերյալ նախագիծ է պատրաստել, որտեղ առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել Եվրամիությամբ: Ի՞նչպես կգնահատեք այս նախագիծը եւ արդյոք այն իրատեսական է:
Շատ հավանական է, որ այս նախագիծն ընդունվի խորհրդարանում, որովհետեւ հանձնաժողովը կողմ է քվեարկել, իսկ լիագումր նիստն ընդհանրապես նույն կերպ է քվեարկում, բայց սա չի նշանակում, թե Ֆրանսիան պետք է թողնի իր առողտ Մինսկի խմբի կազմում: Այս հարցին մի քանի տեսանկյունից պետք է նայենք` արդյոք Ֆրանսիա՞ն պետք է ներկայացնի Եվրամիությունը, կամ էլ Ֆրանսիան պիտի թողնի՞ իր տեղը, որ ԵՄ մեկ այլ երկիր իբրեւ ԵՄ ներկայացուցիչ մտնի Մինսկի խմբի մեջ, կամ արդյոք ԵՄ-ն իբրեւ ուղղակի կազմակերպություն պիտի մտնի՞ Մինսկի խմբի մեջ, քանզի ՄԽ-ի մեջ ներգրավվելը մեկ բան է, նախագահության անդամ լինելը` այլ բանն: Այսինքն` եթե ԵՄ-ն ուզում է ավելի ակտիվորեն մասնակցել ԼՂ հարցի կարգավորման գործընթացին, ապա պետք է հստակեցնի իր մասնակցության ձեւաչափը` որպես համանախագա՞հ, թե՞ ուղղակի ՄԽ անդամ դառնալով` այնպես Թուրքիան է կամ մեկ այլ երկիր:
Այս նախագծի շրջանառության մեջ դնելուց ի վեր տարբեր կարծիքներ են հնչում, բայց ամենաշատը դիտարկվում է այն հանգամանքը, որ այս նախագիծը ստեղծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումների տակ:
Պետք չէ միանշանական պնդել Ադրբեջանի եւ Թուրքիայի հանգամանքը, քանզի եվրոպացիները նաեւ իրենց շահն են հետապնդում` ԵՄ-ում ներքին խնդիր կա, եւ ֆրանսիացիներն ու գերմանացիները ցանկանում են կարեւոր գործընթացներում որոշիչ տեղ գրավել, եւ ԵՄ անդամ այլ երկրներ, ըստ երեւույթին, ցանկություն կունենան հանդես գալ այս երկրների փոխարեն, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ Ֆրանսիան կզիջի:
Չեմ կարծում, որ Ֆրանսիան զրկվի իր տեղից ՄԽ-ում, շատ հավանական է, որ պարզապես ԵՄ-ն ՄԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ ասի, որ դու ոչ միայն Ֆրանսիայի ներկայացուցիչ ես, այլեւ ԵՄ-ի: Ավելին` այս պահին դե ֆակտե այդպես է:
Դեռ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավն ու քաղաքական ուժերն ընդամենը նոր են հատել խորհրդարանի ընտրության առաջադրումների փուլը, բայց իրավիճակն արդեն հասցրել է հարստանալ երկու ընդդիմադիր ճամբարների՝ Հայ ազգային կոնգրեսի և Ժառանգության փոխհրաձգություններով: Իսկ պատճառը, ինչպես հայտնի է, այն է, որ թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի առաջադրումից հետո առաջադրվեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժառանգության առաջնորդը, ընդ որում՝ նույնիսկ իր կուսակիցների համար անակնկալ: Իհարկե, երեկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը Փաշինյանից հետո առաջադրվել է՝ չիմանալով Փաշինյանի առաջադրման մասին, բայց դա, իհարկե, այնքան էլ չմեղմեց այն փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տարափը, որ տեղում են կոնգրեսականներն ու ժառանգականները միմյանց հասցեին:
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս երկու ճամբարների մրցակցությունը արդեն քարոզարշավի ընթացքում, երբ ավելի ու ավելի մոտենանք քվեարկությանը: Իշխանությունների համար առավել լավ նվեր այս երկու ընդդիմադիր ուժերն, իհարկե, չէին կարող մտածել: Ինչպես հայտնի ասույթում է, երբ «երկու շուն կռվում են՝ ճամփորդի գործն են հաջողում»: Ներկայումս ստացվում է հենց նման իրավիճակ, երբ կռվում են երկու ընդդիմադիր ուժեր, հաջողում է միայն իշխանությունը: Եվ, ըստ էության, կարևոր չէ, թե ով է առաջինը սկսել, ով է արձակել առաջին կրակոցն ու սկսել ճակատամարտը, որովհետև տուժողը, միևնույն է, լինելու են երկու կողմն էլ:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ առաջարկել է, որ ընդդիմադիրներով նստեն սեղանի շուրջ և պայմանավորվեն ամեն ընտրատարածքում մեկական թեկնածուի սատարելու մասին: Սակայն քիչ հավանական է, որ նման նախաձեռնություն ընդդիմադիր դաշտում լինի, որովհետև եթե ընդդիմադիրները ունակ էին նման համախմբման, ապա դա կանեին մինչև առաջադրումները, և չէր ստեղծվի այն տհաճ իրավիճակը, որից, եթե խոստովանենք, բավականին տհաճ հոտ է փչում ընդհանրապես:
Բանն այն է, որ ընդդիմադիր ուժերի ընտրական առաքելությունը երևի թե պետք է լիներ այն, որ նրանք որակ հաղորդեին նախընտրական դիսկուրսին և ձևավորելով համապատասխան հասարակական պահանջարկ` փորձեին ցույց տալ իշխանության սնանկությունը: Մինչդեռ այսօր, առայժմ, ընդդիմադիրներն իրենք իրենց են ցույց տալիս՝ հավասարվելով իշխանությունների պարզունակությանը:
Ավելին` իշխանությունները նույնիսկ մեկ քայլ առաջ անցան և կոալիցիայով հանդերձ փետրվարի 13-ին հայտարարեցին խաղի կանոնների և հանդուրժողական մրցակցության շուրջ պայմանավորվելու մասին: Իսկ ընդդիմադիր ուժերը առայժմ շարունակում են հայհոյել միմյանց և կազմաքանդել հասարակական կոնսոլիդացիայի վերջին հնարավորությունները:
Թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչներին որ հարցնես, նրանք քաղաքական և, մասնավորապես, նախընտրական պայքարի խոշոր ստրատեգներ են, ինչպես նաև տիրապետում են մարտավարական բոլոր նրբություններին: Բայց արի ու տես` այդ անկրկնելի «ասերը» չեն տիրապետում ոչ միայն «բարձրագույն պիլոտաժի» հնարքներին, այլև շատ տարրական ձևով չեն հավաքում և չեն ամփոփում տեղեկատվությունը: Ընդ որում, խոսքը փոքրիկ Հայաստանի մասին է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, որտեղ կա ընդամենը մոտ 1900 ընտրական տեղամաս ու ընդամենը 90 համամասնական և 41 մեծամասնական տեղ: Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է, կոպիտ ասած, իրարից խաբար չլինել: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել, որ մեծամասնական 15 ընտրատարածքներում իշխանամետները, իսկ 10-ում` ընդդիմադիրները «կռիվ են տալու» իրար դեմ: Կամ` որ թիվ 19 և 22 ընտրատարածքներում իրար դեմ թեկնածություններ են դրել 3-ական ՀՀԿ-ականներ: Էլ չեմ ասում ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական «մեծամասնականների» մրցակցության մասին` որքան հիշում եմ, այդ երկու կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել:
Բայց իշխանական դաշտում կրկնակի [եռակի] ռեսուրս ծախսելն ու իրար դեմ աշխատելը այնքան վնասակար չէ այդ ճամբարի համար: Նախ` այնտեղ հավաքվել են ոչ աղքատ մարդիկ, և իրենց մրցակցությունն, ի վերջո, հանգեցնում է նրան, թե ով ավելի շատ փող կծախսի: Երկրորդ` այդ ճամբարն ընդհանրապես հսկայական «ֆորա» ունի` իր նյութական և վարչական ռեսուրսներով, այնպես որ` նրանց ներկայացուցիչները կարող են իրենց թույլ տալ իրար դեմ թեկնածություններ դնելու շռայլությունը:
Այլ հարց է ընդդիմադիր ուժերը, որոնց օգտին մարդիկ գալիս են քվեարկելու իրենց համոզմունքներից, ոչ թե նյութական շահագրգռությունից ելնելով: Եվ այստեղ առավել ևս տարօրինակ է, որ ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի միջև չկա տեղեկատվության տարրական փոխանակման մեխանիզմ, մասնավորապես` թե ով որտեղ է իր թեկնածությունը դնում: Ես, իհարկե, հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ նա ասում է, թե չգիտեր, որ թիվ 7 ընտրատարածքում կա մեկ այլ հայտնի ընդդիմադիր թեկնածու, բայց տարօրինակը հենց դա է` ընդդիմադիր թեկնածուները պետք է նախօրոք միմյանց տեղեկացնեն իրենց մտադրությունների մասին: Իսկ ամենակարևոր բանը, որը վաղուց պիտի անեին այդ երեք քաղաքական ուժերը, հետևյալն է` հավաքվել և որոշել` ով որ ընտրատարածքում ունի այսինչ ուժեղ թեկնածուն, այսինչ պայքարող վստահված անձը և այսինչ պատրաստված դիտորդը, և նրանց բաշխել բոլոր տեղամասերով: Մեծ ստրատեգ պետք չէ լինել` այդքանը պայմանավորվելու համար: Չգիտեմ՝ այն, ինչ պետք էր անել առնվազն մեկ ամիս առաջ, հնարավո՞ր է անել այսօր»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.