29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ըստ արդարադատության նախարարության, մարտի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արամ Սիմոնյանը հիմնարկի բժշկին բողոքել էր որովայնի շրջանում սուր ցավերից և նույն օրն էլ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»: Կատարված գործիքային և լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Սիմոնյանի մոտ առկա է «կալկուլյոզ խոլեցիստիտ» [լեղապարկի քարեր` 22 և 14 միլիմետր տրամագծով]: Իսկ հիմնարկի ատամնաբուժական բաժանմունքում հետազոտման ժամանակ Ա. Սիմոնյանի մոտ հայտնաբերվել են ատամնաշարի հետ կապված մի շարք հիվանդություններ` թարախային գոյացություններ:
Հրապարակ թերթն այսօրվա համարում անդրադարձել է Արցախի փողոցում թողնված նորածնի ճակատագրին` գրելով. «2010 թվականի այս նույն օրը «Հրապարակը» պատմեց մի երեխայի մասին, որին գտել էին Արցախի փողոցում, մի պարսպի տակ և հանձնել էին ոստիկանություն: Այնտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Շտապ օգնության մեքենան կանացի շրջազգեստով փաթաթված «գտածոն» բերել էր նորածինների բաժանմունք: Նորեկի անունը Հայկ դրեցին, ազգանունը` Աստվածատրյան: Բժշկական կենտրոնի տնօրեն Դալլաքյանին շատ էին զանգում ընկեցիկին որդեգրելու խնդրանքով: Բայց այդ օրերին քրեական գործ էր հարուցված, ոստիկանները փնտրում էին հանցագործ մորը, իսկ երեխան «իրեղեն ապացույցի» կարգավիճակ ուներ և ենթակա չէր որդեգրման: Պետք է ավարտվեր քննությունը, ծնողը կորած ճանաչվեր, երեխան համարվեր ծնողազուրկ, նոր որդեգրեին: Բոլոր այս գործողությունների համար սովորաբար 3 ամսից մինչև 1.5 տարի է պահանջվում: Այս պատմությունը հուզել էր մեր ընթերցողներին: Մինչ օրս նրանք նամակներ են գրում և ուզում են իմանալ, թե ինչպես դասավորվեց Հայկ Աստվածատրյանի ճակատագիրը, որտեղ է նա հիմա: Խմբագրության փոստում ընթերցողի նամակն է, որտեղ նա խնդրում է պատմել, թե ինչ ճակատագիր է ունեցել երկու տարի առաջ տպագրված մեր հոդվածի հերոս փոքրիկը: Ընթերցողների խնդրանքով էլ այցելեցինք մինչև 5 տարեկան երեխաների համար նախատեսված «Մանկան տուն» հաստատություն, որտեղ տարել էին Հայկին հիվանդանոցից: Տնօրեն Լիանա Կարապետյանից իմացանք, որ տղան մանկատանն անցկացրել է 7 ամիս, որից հետո նրան որդեգրել է երիտասարդ մի զույգ: Ծնողների տվյալները բացահայտելն արգելված է օրենքով: Մեզ ընդամենը հաջողվեց պարզել, որ Հայկը Երևանում է ապրում, և նրա նոր մաման մեր գործընկերն է` լրագրող, տնօրենի բնորոշմամբ` «պատկառելի անձնավորություն»: Հետաքրքիր է, որ ոչ միայն մեր ընթերցողներն են հետաքրքրվել երեխայի ճակատագրով: Օրերս մանկատուն է զանգահարել էրեբունու ոստիկանությունից մի բարձրաստիճան աշխատակից և ասել է, որ ուզում է մատաղ անել Հայկի համար: «2005 թվականից ընկեցիկ երեխաների թվաքանակը մեր մանկատանը նվազել է,- ասաց տնօրենը,- փոխարենը ավելացել են տարբեր շեղումներ ունեցող երեխաները, հատկապես Դաունի համախտանիշով տառապող»: Ըստ Լիանա Կարապետյանի, այդպիսի ծնունդներ հատկապես շատ են Արմավիրի մարզում: Մասնագետները սա կապում են թմրամիջոցների օգտագործման, նաեւ բնապահպանական խնդիրների հետ»:
«ՉԻ» տեղեկություններով, մի քանի օր է, ինչ Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող պոլիկլինիկաներում կատարյալ իրարանցում է: Հենց այստեղ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի օգտին առավելագույն բարձր ցուցանիշներ հավաքելու ազգանվեր աշխատանքներին են լծվել Նորք-Մարաշ թաղապետարանի աշխատակիցները, որոնք պոլիկլինիկաների բուժանձնակազմից հատ-հատ փորձում են ճշտել, թե` պոլիկլինիկայի պահակից սկսած, ղեկավար կազմով վերջացրած, ով ում օգտին է քվեարկելու մայիսի 6-ին, և ով է իր նախընտրած քաղաքական ուժի համար քարոզչություն անում բակում, աշխատավայրում և իր շրջապատում առհասարակ:
Երեկ Նորք-Մարաշ շրջանի պոլիկլինիկաներից մեկում շատ լուրջ սկանդալ է տեղի ունեցել բուժական կազմի աշխատակիցների և պոլիկլինիկայի ղեկավարության ներկայացուցչի միջև: Աշխատակիցներից մեկը հանդգնել է իր «շեֆին» հարց ուղղել, թե նրա ասած մարդուն չընտրելու դեպքում ինչ ճակատագիր է սպասվում իրեն: Պատասխանը եղել է հետևյալը. «Չընտրես, կտեսնես, թե որը կլինի հաջորդ քայլը»: Իսկ հաջորդ քայլը եղել է այն, որ թաղապետարանի «ձայն բերողներից» մեկը զանգահարել է պոլիկլինիկայի այդ աշխատակցուհուն ու հարցրել, թե ո՞րն է պատճաոը, որ բողոքավոր բժիշկը ՀՀԿ-ին կամ ՕԵԿ-ին «բալետ» չի անում: Բժշկուհին էլ հակադարձել է. «Ես բժիշկ եմ, և քաղաքականությանը չեմ խառնվում, ում ուզեմ` նրան էլ կընտրեմ»: «Իսկ դուք գիտեք, թե դրանից հետո քանի՞ օր եք աշխատանքի գնալու», հռետորական հարց է հնչեցրել թաղապետարանի աշխատակիցն ու անջատել հեռախոսը: Թերթին մնում է հավելել, որ մի-մի դիմում էլ Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակիցները գրեն, քանի որ չեն կարողանալու կատարել «զադանիան», իսկ այդ դեպքում դիմում գրելու հերթը առաջինը հենց նրանց է հասնելու:
Հրապարակ. Ամերիկյան NDI Ազգային ժողովրդավարության ինստիտուտ կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանին դրամաշնորհ է տրամադրել, որը պետք է օգտագործվի տարբեր ընտրատարածքների պատգամավորության թեկնածուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպելու համար: Դրանք պետք է տեղի ունենային «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն թերթին հայտնի է դարձել, որ այս ծրագիրը կարող է ձախողվել, քանի որ գրեթե ոչ մի թեկնածու, այդ թվում նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններից, չեն համաձայնում մասնակցել հրապարակային բանավեճերին: Երեկ թերթը դիմել է «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Աղասի Ենոքյանին, հարցնելով, թե արդյո՞ք բանավեճերի թեման կարելի է փակված կամ վերջնականապես ձախողված համարել: Ենոքյանն ասել է, որ նման բան ասել չի կարելի, քանի որ թեկնածուների հետ համաձայնեցման պրոցեսը շարունակվում է: «Մեր կողմից ասենք, որ այդ պրոցեսը կարող է շարունակվել մինչև մայիսի 4-ը: Հայաստանում թեկնածուները նախընտրում են միայնակ նստել էկրանի առաջ և պատասխանել նախապես պայմանավորված և համաձայնեցված հարցերին, իսկ բանավեճի դեպքում դիմացինը կարող է անհարմար հարցեր տալ և դրանով ընտրողների մոտ բացահայտել խոսողի իրական կարողությունները: Դրա համար էլ թեկնածուներն առաջնորդվում են «շառից, փորձանքից հեռու» կարգախոսով»,- գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին 1 տարում ունեցել է 21 մլրդ 433 մլն դրամի, 60 մլն 81 հազար դոլարի և 40 մլն եվրոյի եկամուտ: Տվյալները նշված են նրա` ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրում:
Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով երեք մատանի` 3 մլն, 1 մլն և 700 հազար դոլար արժեքներով, երեք ձեռքի ժամացույց` մեկը 300 հազար, երկուսը` 500 հազարական դոլար արժեքով: 2012 մարտի 1-ի դրությամբ` բանկային հաշվեհամարներում ունեցել է 1 միլիարդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հազար դոլար և 20 մլն 483 հազար եվրո: Նա հայտարարագրել է նաև թանկարժեք կահույք` 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար եվրո: Ամենաթանկը` 127 հազար 820 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույքն է: Գագիկ Ծաոուկյանը բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազար քառակուսի մետր է, իսկ հողամասերինը` մոտ 32 հեկտար, ունի նաև յոթ հատ ավտոմեքենա, որից ամենավերջինը` «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմը» ձեռք է բերել 2008-ին:
«Հրապարակ». Երեկ խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասում էր, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները: Թերթին զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում: «Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողի 25 կիլոգրամ: Օրերս Վայք քաղաքում ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են: Քաղաքացիներն անձնագրերը տարել են, ցուցակագրվել են, նրանց կտրոններ են տվել, որը մի քանի օր անց` ապրիլի 19-ին, պետք է ներկայացնեն և ստանան իրենց հասանելիք 25 կիլոգրամ ալյուրը: Թերթը նշում է, որ ալյուրի հերթագրման համար ԲՀԿ գրասենյակի մոտ հսկայական, կիլոմետրանոց հերթ էր գոյացել: Մարդիկ, իրենց և իրենց ընտանիքի մյուս անդամների անձնագրերը ձեռքներին, միմյանց հերթ չէին տալիս` րոպե առաջ «ալյուրի ցուցակում» հայտնվելու համար: Բայց ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն: Ընտրակաշառքի հարցում մրցավազք է սկսվել, և կուսակցություններն իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ ֆանտազիա կներդնի ու ավելի անսպասելի կաշառք կբաժանի: Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին: Ծառատունկի օրերն են, և դրանք շատ պետք կգան նորքեցիներին:
Առավոտ թերթը գրում է, որ Մասիսի թիվ 2 դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ Էմմա Թանգյանը ՀԱԿ-ի հանրահավաքի առաջին շարքերում էր եւ չէր վախենում տեսախցիկների առջեւ երեւալ. «Ես պահանջում եմ արդարություն, այս ռեժիմին ձայն չտանք, ոչինչ, թող ինձ դրա համար աշխատանքից հեռացնեն, ինձ համար դա փույթ չէ»,- ասել է նա:
«Մեր հարցին՝ փորձե՞լ են ձեզ հանրապետականացնել՝ ուսուցչուհին պատասխանեց. «Ոչ, ինձ չեն կարող, եթե փորձեն՝ ես տեղ ունեմ գնալու: Ես գրագետ եմ, կարող եմ թերթերին թղթակցություն տալ: Թող ինձ հանեն: 53 տարի աշխատում եմ դպրոցում: Ինձ վրա չեն կարողանում ճնշումներ գործադրել, որովհետեւ ինձ գիտեն, բա կարողողանո՞ւմ են: Թող մեզ գրագետ մարդ ղեկավարի, բալիկ ջան»:
Նա վստահ է, որ ՀԱԿ-ը Մասիսում ընտրազանգված ունի, որքան էլ ՀԱԿ-ի երեւանյան հանրահավաքներին տեղի իշխանությունները խոչընդոտում են՝ իրենք տաքսի են վարձում՝ գալիս-հասնում. «Ո՞նց են ոստիկաններն ասում, թե էդպիսի բան չկա: Միշտ էլ ճանապարհները փակել են, միշտ տաքսիով եմ եկել: Ինչի՞ պիտի սուտ խոսեմ, մի աշխատանք է՝ թող էդ էլ իրենց լինի, իրենք չեն մարսելու: Չե՞ք տեսնում, միտինգին մարդ չկա, որովհետեւ ամբողջ հարկային վարչության պետը ընկած է նույնիսկ խանութները, ինչի՞ մասին է խոսքը: Փող էլ բաժանում են»:
Կինը վստահեցնում էր, որ մինչեւ հանրահավաքը բնակիչներին ահաբեկել են: Ավելին՝ դպրոցի ուսուցչուհին պատմեց, թե ինչ են արել Սերժ Սարգսյանի՝ Մասիս կատարած այցելության օրը. «Այն օրը դպրոցը 2 ժամ դաս էր արել, սաղին վախեցրել էին, բերել էին այստեղ: Իսկ ինչո՞ւ այսօր չէին փակում դպրոցները: Կեսը երեխաներ էին, ուսուցիչներն էլ վախվորած են գալիս, որպեսզի իրենց աշխատանքից չհեռացնեն»,- գրում է թերթը:
Ժամանակ. Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ հնարավոր է համարել Հայ ազգային կոնգրեսի և Բարգավաճ Հայաստանի միջև պայմանավորվածություն առ այն, որ խորհրդարանական ընտրությունից հետո նրանք կոալիցիա կազմավորեն Ազգային ժողովում: Բարգավաճ Հայաստանն արդեն հերքել է նման պայմանավորվածության հավանականությունը: Կոնգրեսը կարծես թե դեռ չի արձագանքել, և ըստ էության, սա շատ բնութագրական հանգամանք է, որ ԲՀԿ-ն հերքում է, իսկ Կոնգրեսը խորհրդավոր լռություն պահպանում:
Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանին Կոնգրեսի հետ կոալիցիոն պայմանավորվածությունները և պարտավորությունները պետք չեն, իսկ ահա Կոնգրեսին պետք են նման խոսակցությունները, որոնք կշիռ կհաղորդեն բավական փակուղային վիճակում հայտնված քաղաքական ուժին: Բանն այն է, որ Կոնգրեսն այսօր իսկապես լուրջ խնդիրներ ունի իր քաղաքական կշռի առումով և Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցության միտումներով փորձում է լրացնել այդ կշռի պակասը: Բարգավաճ Հայաստանը կշռի պակաս, մեղմ ասած, չունի, և ներկայումս, անկասկած, հանդիսանում է խորհրդարանական ընտրություններում հաղթողի ռեալ հավակնորդներից մեկը: Ըստ որում` այդ հաղթական ռեսուրսի զգալի մասն ապահովվում է նաև այն պատճառով, որ ԲՀԿ-ն չի հարում, այսպես ասած, ավանդական ընդդիմությանը և հանդիսանում է, այսպես ասած, իշխանության և ընդդիմության մի սիմբիոզ, և դրա համար էլ նրան շատ են ձայն տալիս՝ միաժամանակ դիտարկելով, այսպես ասած, իշխող ընդդիմության ծիրում:
Հայ ազգային կոնգրեսի հետ բացահայտ պայմանավորվածությունները Բարգավաճ Հայաստանի այդ իմիջը որոշակիորեն կարող են խաթարել այն մեծ զանգվածի մոտ, որը ԲՀԿ-ին ձայն է տալիս հենց այդ իշխանություն-ընդդիմություն սիմբիոզի համար, այսինքն` ձայն է տալիս ՀՀԿ-ից դժգոհ լինելով, բայց միևնույն ժամանակ իշխանությունը, այսպես ասած, «նաղդ» տարբերակի մեջ դիտարկելով: Այս իմաստով, Կոնգրեսի հետ ԲՀԿ հետագա խորհրդարանական կոալիցիան ներկայումս առավելապես պատրանք է, որովհետև ԲՀԿ-ն կա՛մ մեծամասնություն կվերցնի ինքը, կա՛մ էլ չվերցնելու դեպքում կոալիցիա կկազմի ՀՅԴ հետ, որպես քոչարյանական ծիրի մի ուժ, որի հետ միասին կփորձեն հակակշիռ լինել ՀՀԿ-ին:
Եվ այս իմաստով, արդեն նոր խորհրդարանում շատ ավելի հավանական և իրատեսական է Կոնգրեսի և ՀՀԿ հնարավոր պայմանավորվածությունը, քան Կոնգրես-ԲՀԿ կոալիցիայի տարբերակը, եթե իհարկե ՀՀԿ-ն մնա փոքրամասնություն և ՀՀԿ-ԲՀԿ ավանդական տարբերակն այս անգամ չաշխատի ո՛չ դե յուրե, ո՛չ ստվերային դե ֆակտո տարբերակով, երբ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են կոալիցիա չկազմել, սակայն խաղալ շատ ավելի համակարգված և բաժանել դաշտը շատ ավելի հստակ պայմանավորված, քան կոալիցիոն տարբերակով:
«Հայկական ժամանակ». Թեև ոստիկանությունը բացահայտված է համարում Կարեն Եսայանի սպանությունը (ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ հայտարարել է, որ գործն այլևս բացահայտված է), մեղադրյալի մայրը` տիկին Անահիտը թերթի հետ զրույցում պնդել է, որ որդին հանցագործության հետ որևէ առնչություն չունի, նա անմեղ է: Հարցին` ճի՞շտ է, որ որդու մոտ ոստիկանությունը հայտնաբերել է իրեղեն ապացույցներ, որոնք անհերքելի են դարձնում նրա անմիջական կապը սպանության հետ, կինը ասել է. «Նման բան չկա: Դա սուտ է: Նրանք ոչ մի ապացույց չունեն, իմ որդին անմեղ է: Խուզարկության ժամանակ մեր տանը միայն մեկ հրացան են գտել որը գրանցված է` օրինական ու երբևէ չի օգտագործվել»: «Տիկին Անահիտը հայտնեց նաև, որ այժմ ոստիկանությունը բերման է ենթարկում ու հարցաքննում Հարությունի բոլոր ընկերներին ու ծանոթներին, պահանջելով, որ նրանք իրենց ցուցմունքներում գրեն, թե Հարությունի ձեռքին հրազեն են տեսել, և որ նա թմրամոլ է: «Բայց իմ տղեն կյանքում ձեռքում զենք չի պահել, նման բան չի եղել: Մենք ողբում ենք մեզ անծանոթ այդ տղայի` Կարենի մահը: Այո, դժբախտություն է տեղի ունեցել, մեծ դժբախտություն: Բայց պետք չի ընկնել անմեղի հետևից, թող մեղավորին, իսկական մարդասպանին գտնեն, ոչ թե անմեղ տղու գլուխն ուտեն: Ասում են, թե տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղուս մեքենան գնում էդ տղայի մեքենայի հետևից: Բայց դա նույնն ա, ինչ, օրինակ, ինձ ձերբակալեն, եթե ես ինչ-որ խանութում ինչ-որ մարդու կողքով քայլած լինեմ: Տենց չի կարելի»: Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մայրը պնդեց նաև, որ Գյումրիի քաղաքապետը ևս շահագրգռված է, որ սպանությունը բացահայտվի, և որ անմեղ մարդ չպատժվի: Հարցին` այդ դեպքում ում է ձեռնտու, ըստ ձեզ, ձեր անմեղ որդուն պատժել, տիկին Անահիտն ասաց` ոստիկանությանը: «Նրանց բացահայտումներ են պետք: Նրանք հիմա անմեղ մարդու են բռնել, որ բացահայտում ցույց տան, բայց դա սխալ է: Իմ տղան ոչ մի մեղք չունի, ու կտեսնեք, որ նրանք չեն կարողանա ապացուցել իմ որդու մեղքը»,-ասաց տիկին Անահիտը»,- մասնավորապես գրում է թերթը:
Արամ Վրեժի Սիմոնյանը Շենգավիթ համայնքի բնակիչ է: Վերջինս 2008 թվականին դատապարտվել է ազատազրկման: Նրան մեղադրանք է առաջադրվել ինչ-որ ռեստորանում կրակոցներ արձակելու և սպանության փորձի հոդվածներով: Արամ Սիմոնյսւնն իր պատիժն է կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, սույն անձնավորությունր շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` ժողովրդի լեզվով ասած` Ցեբե: Թերթին հասած լուրերի համաձայն` Արամ Սիմոնյանր ըմբշամարտիկ է և որևէ առողջական խնդիր, ըստ այդմ իրավական հիմք չունի «Կոշից» «Դատապարտյալների հիվանդանոց» տեդափոփոխվելու համար: Սակայն նրան տեղափոխել են, և տեղափոփոխողը նրանից որոշակի ակնկալիքներ ունի: Արամ Սիմոնյանն ու նրա նմանները հիմա քաղաքական գործոն են դարձել, որովհետև նրանք կարող են այս կամ այն թեկնածուի, ինչպես նաև ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել նաև կալանավայրից համապատասխան աշխատանքներ իրականացնելով: Այս առումով «Դատապարտյալների հիվանդանոցը» այս օրերին դարձել է ՀՀԿ նախընտրական մինի շտաբ: Քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող «խարոշիները» աշխատում են ՀՀԿ-ի և նրա թեկնածուների համար` փոխարենը ընտրություններից հետո ակնկալելով ազատություն, պատժի կիսում, համաներում կամ էլ խնդրագրով պատժի մեղմացում:
Կոնկրետ Արամ Սիմոնյանն այս ընտրությաններում ձայն է ապահովելու թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գրիգորի Մարգարյանի` Բեյաջիոյի Գրիշի համար: Խոսակցություններ կան, որ Արամ Սիմոնյանր խոստացել է 500 ձայն ապահովել Բելաջիոյի Գրիշի համար իր ազատության դիմաց: Գրիշն էլ խոստացել է, որ ձայները ստանալուն պես ազատելու է Արամ Սիմոնյանին: Ավելին` նույնիսկ մեխանիզմն է բացատրվել` Սերժ Սարգսյանր համաներում է հայտարարելու հատուկ Արամ Սիմոնյանի համար կամ էլ ներելու է նրան օրինակելի պահվածք դրսևորելու հիմնավորմամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.