29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։
Լֆիկի թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը։ Օրինակ, պատգամավորի թեկնածուն օգնել է մի միայնակ կնոջ՝ նրա մի քանի հազար դոլարի համար կալանքի տակ գտնվող բնակարանը հանելով կալանքից, որն աննախադեպ էֆեկտ է ապահովել Ալեքսանյանի համար։ Տվյալ թաղում լուրը կայծակի արագությամբ տարածվել է, եւ նա այդ տարածքում բացարձակ հաղթանակ է տարել։
Իսկ ապրիլի 2-ից հետո «յոթ օր, յոթ գիշեր» քեֆ է կազմակերպել՝ Շենգավիթի, Մալաթիայի բնակիչների, իր համար աշխատած մարդկանց համար՝ դրանով ապահովելով հաջորդ ընտրություններում վերջիններիս անձնազոհ աշխատանքը»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է կազինոների եւ ինտերնետային շահումով խաղերի «ակտիվ» մասնակիցների նույնականացման վերաբերյալ որոշման մի նախագիծ: Խոսքը ավելի քան 1 միլիոն դրամ խաղադրույք անողների մասին է:
Ըստ որոշման նախագծի՝ բոլոր կազինոները եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպիչները այս տարվա հուլիսի 1-ից պարտավոր են լինելու գրանցել մեկ միլիոն եւ ավելի խաղադրույք կատարող անձանց, ունենալ նրանց ճշգրիտ տվյալները, պահել նրանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Սակայն որոշման նախագծից պարզ չեն դառնում այն մեխանիզմները, որոնք թույլ չեն տա կազմակերպիչներին խուսափել նման պարտավորությունից:
Այսինքն հասկանալի չի, թե ինչպես կարող են պատկան մարմինները վերահսկել, թե արդյոք կազինոյի աշխատակիցները գրանցեցին խոշոր խաղադրույք իրականացրած այս կամ այն պաշտոնյայի անձնական տվյալները: Այս որոշման ընդունումը կառավարությունը հիմնավորում է փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներով»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս շատ է խոսվում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վերսկսված «սառը պատերազմի» մասին: Չեմ կարծում, որ դա ճշգրիտ բնորոշում է: Եթե խոսքն այն «սառը պատերազմի» մասին է, որի մեկնարկը տրվեց 1946 թվականին Չերչիլի Ֆուլթոնյան ճառով, ապա նմանությունները քիչ են:
Գլխավոր տարբերությունն այն է, որ Խորհրդային Միության եւ Արեւմուտքի միջեւ «սառը պատերազմը», իսկ այնուհետեւ՝ սպառազինությունների մրցավազքը տեղի էր ունենում տնտեսական եւ ռազմական ներուժի առումով համադրելի միավորների միջեւ, գումարած դրան՝ Խորհրդային Միությունն ուներ բազմաթիվ դաշնակիցներ (արբանյակներ) Եվրոպայում, որտեղ պահում էր իր զորքը, ինչպես նաեւ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրներում:
Այսօր Ռուսաստանը նույնիսկ Բելառուսի եւ Ղազախստանի վերաբերյալ չի կարող 100 տոկոսով վստահ լինել: Իսկ եթե խոսենք տնտեսական ներուժի մասին, ապա հանած գազը եւ նավթը՝ Ռուսաստանն իր տնտեսության «հզորությամբ» հավասար է Թուրքիային: Այո, Ռուսաստանը միջուկային տերություն է, բայց ինձ թվում է՝ 21-րդ դարում միջուկային մահակը թափահարելն այնքան էլ արդյունավետ մարտավարություն չէ՝ դա ավելի շուտ Հյուսիսային Կորեայի նման «ոչ ադեկվատ» պետությունների ոճն է:
«Սառը պատերազմ», հետեւաբար, չկա: Կա աղքատ, տեխնոլոգիապես թերզարգացած երկրի դիմակայելու փորձերը աշխարհի հզորներին: Այդ փորձերն առանձնապես հաջող չեն՝ Ռուսաստանը չկարողացավ մարսել Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը: (Մինչդեռ Միացյալ Նահանգները մարսեց, մասնավորապես, Իրաքի եւ Լիբիայի ավերումը): Պուտինը փորձեց հակախաղ գտնել Սիրիայում՝ հաշվի առնելով, որ Բաշար Ասադին այս պահին ձեռնտու է լինել Ռուսաստանի դաշնակիցը:
Մտնելով այդ խաղի մեջ` Ռուսաստանը հույս ուներ Միջին Արեւելքում դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն: Որոշ ժամանակ դա, կարծես, հաջողվում էր՝ Օբամայի վարչակազմը թեեւ դժգոհ էր, բայց կտրուկ քայլեր չէր ձեռնարկում: Եկավ Թրամփը, որը սկզբում թվում էր, թե Պուտինի գրեթե եղբայրն է, բայց իրականում ավելի կարծր դիրքորոշում ունի Սիրիայի հարցում: Տրամաբանական է ենթադրել, որ Ռուսաստանն ի վերջո ստիպված կլինի Ասադին «հանձնել» եւ Սիրիայից գնալ (գուցե կիրառելով «դեմքը փրկելու ինչ-ինչ հնարքներ):
Որեւէ լավ բան Սիրիայի եւ մասնավորապես սիրիահայության համար դա, կարծում եմ, չի խոստանում: Եթե Սիրիայում տերուտիրականը դառնա, այսպես կոչված, «զինված ընդդիմությունը», որն ակնհայտորեն թուրքամետ ուղղվածություն ունի, ապա քրիստոնյաների, քրդերի, եզդիների եւ շիաների վիճակին չես նախանձի: Միացյալ Նահանգներն այդպիսով կիրականացնի Սիրիան վերջնականապես ավերելու իր ծրագիրը»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««ՍԱՍ գրուպի» «նախընտրական ժողովի» վերաբերյալ ձայնագրության շուրջ հասարակական-քաղաքական ակտիվ քննարկումները շարունակվում են: Դրանք առավելապես կենտրոնացած են ընտրական գործընթացի համատեքստում, եւ մարդիկ փորձում են հասկանալ, բացատրել, մեկնաբանել, թե ինչքանով է ձայնագրությունը վկայում ընտրական գործընթացի կեղծված լինելու մասին, ինչքանով է հիմք տալիս գործընթացը հայտարարելու անօրինական, չեղարկելու արդյունքը կամ թեկուզ մասնակի՝ միայն «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի մասով կասկածի տակ դնելու արդյունքը:
Այսինքն՝ այստեղ նաեւ առաջանում է զուտ ներիշխանական շերտ, քանի որ եթե Արտակ Սարգսյանը վայր է դնում մանդատը, ապա այն կարծես թե հասնում է նույն ընտրատարածքում նրան հաջորդող ռեյտինգային մյուս թեկնածուին՝ Արթուր Գեւորգյանին: Այստեղ ինտրիգն այն է, որ Գեւորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է: Վովա Գասպարյանը հայաստանյան ներիշխանական համակարգում վերջին մի քանի տարիներին զբաղեցնում է առանցքային դերակատարում: Ավելին՝ 2013 թվականի նախագահի ընտրությանը փաստացի հենց Գասպարյանն է «հանգցրել» հետընտրական հրդեհը՝ հայտնի «աղոթքի ուժով»:
Ընդհանրապես, եթե փորձենք դիտարկել ներքաղաքական զարգացումները՝ սկսած այդ ժամանակաշրջանից, ապա ակնհայտ է դառնում, որ ոստիկանապետ Գասպարյանն այդ առումով եղել է բացահայտ կամ ստվերային, սակայն հիմնական առանցքում: Հենց Գասպարյանն էր ոչ իշխանական ուժերի թավշյա հեղաշրջման առաջին թիրախը 2014-ի ապրիլից հետո, երբ նրանք վարչապետի պաշտոնում նշանակեցին Հովիկ Աբրահամյանին: 2014-ի աշունը կարող էր դառնալ «ոստիկանապետի աշունը», բայց Վովա Գասպարյանը կարողացավ «սառը ցնցուղով» անցնել հակագրոհի եւ պահել իր դիրքերը ու նաեւ Սերժ Սարգսյանին, որովհետեւ նրա անկումը կլիներ արդեն վերջին բաստիոնը Սարգսյանին տանող ճանապարհին, քանի որ այլեւս չկար որեւէ մեկը, որը զանգվածներին կտաներ «աղոթելու»:
2015-ին Վովա Գասպարյանն արդեն «Էլեկտրիկ Երեւանի» առանցքում էր՝ «դիրիժորությամբ» եւ միաժամանակ նաեւ «դերասանական վարպետությամբ» կառավարելով, թեժացնելով եւ սառեցնելով իրավիճակը, որում, ինչպես պարզվեց, լուծվում էին բավական խոշոր արտաքին քաղաքական եւ տնտեսական խնդիրներ Ռուսաստանի հետ: Դրանց հանգուցալուծումից հետո Գասպարյանը «քոչարիով» հանգուցալուծեց նաեւ Բաղրամյանի շարժումը:
Վերջապես 2016 թվականի հուլիսը, ՊՊԾ գնդի գրավումը, որտեղ Գասպարյանը հրապարակում չկար, սակայն բավական նկատելի էր տողատակում, ինչն արտահայտվում է մինչ օրս եւ արտահայտվեց նաեւ օրերս Ոստիկանության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ուղերձում, որտեղ նա բարձր պրոֆեսիոնալիզմի համար գնահատում էր ոստիկանության պահվածքը հուլիսյան իրադարձություններին, երբ թվում է, որ դրանք հենց ոստիկանության «կիքսի» պատճառով էին՝ ՊՊԾ գնդի վատ պաշտպանվածության եւ նաեւ գուցե վատ օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքների:
Այդպիսով, վերջին հնգամյակում ոստիկանապետ Վովա Գասպարյանը եղել է իշխանության առանցքում, եւ նրա շուրջ ծավալվել են իսկապես հանգուցային զարգացումներ: Այդ իմաստով խիստ խորհրդանշական է հետընտրական ձայնագրային սկանդալում էլ Գասպարյանի ոչ ուղղակի, սակայն նկատելի «ներկայությունը»՝ որպես հեռակա «շահառու», որի փեսան կարող է հայտնվել խորհրդարանում, եթե ՍԱՍ-ի Արտակը ստիպված լինի վայր դնել մանդատը:
Սակայն այստեղ, իհարկե, ամենաուշագրավ հարցն այն է, թե արդյոք դրանով չի՞ եզրափակվի Գասպարյան «առանցքի» դերակատարումը՝ փակելով անցնող հինգ տարին, քանի որ խորհրդարանի ընտրությունից հետո իրադարձությունները եւ ներիշխանական իրականությունն այլեւս թեւակոխում են նոր փուլ՝ նոր տրամաբանությամբ, ուժերի նոր հարաբերակցությամբ, որտեղ արդեն առանցքը Վովա Գասպարյանը չէ, կամ պարզապես ոստիկանապետի գործառույթը չէ առանցքայինը: Եվ ավելին՝ նա կարող է լինել նոր առանցքի ձեւավորմանը կամա թե ակամա խոչընդոտող հանգամանք՝ նկատի առնելով հնգամյա առանցքի դերում Գասպարյանի շուրջ ձեւավորված շահերի որոշակի համակարգը»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
թերթը գրում է. «Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, եւ քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշըն»` «թաղապետեր» վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում:
Բանն այն է, որ նոր քաղաքապետի ընտրությամբ թաղապետերը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ապա տեղի են ունենում նոր նշանակումներ:
Մեր տեղեկություններով` դրան հատկապես պատրաստվում է մայր կուսակցության համար 42 հազար ձայն ապահոված, իր փեսա Կորյուն Նահապետյանին եւս պառլամենտ սահեցրած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը, որը ցանկանում է Մալաթիա-Սեբաստիայից բացի Շենգավիթի թաղապետի պաշտոնում նույնպես ունենալ իր մարդուն:
Ընտրությունն իր երեք ֆավորիտների միջեւ է` Կադիլակ Սերոժի, Բելաջիոյի Սերգեյի զարմիկի (հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը՝ Լֆիկի եղբորորդին, Բելաջիոյի փեսան է) եւ գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ խորհրդական Գեւորգ Ստեփանյանի միջեւ, որն այս ընտրություններում Ալեքսանյանների համար ձայներ է ապահովել Շենգավիթում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք-չարչարանքի համար: Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որեւէ տեղեկություն չկա։
Դեպրեսիան այնքան է խեղդել, որ կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն անգամ ֆոտոսեսիաներ չի անում: Հատկապես վիրավորված է ՕՐՕ-ի երկրորդ էշելոնը, որը ջանք ու եռանդ չի խնայել, սակայն մնացել է ստվերում: «Բացարձակ որեւէ տեղեկություն չունենք, ոչ հեռախոս են վերցնում, ոչ էլ գալիս են, չգիտենք ինչ է լինելու, սպասում ենք Օսկանյանի վերադարձին, կարծում եմ՝ շատերը կլքեն դաշինքն էլ, կուսակցությունն էլ, առաջինը ես դուրս կգամ իմ թիմով»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։
Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են և չեն ազդում Ծառուկյանի որոշումների վրա։
Կորուստների շարքին է դասվում նաև Քոչարյանի գրասենյակի ֆինանսավորմամբ 2014-ից հաջողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը՝ Yerevan Today-ը, որը կամ ամբողջությամբ կփակվի կամ կշարունակի ձևական գոյատևել»։
«ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կան փաստեր, եւ կան առասպելներ: Առաջինները վերցված են կյանքից, երկրորդները՝ շատ տեղերից, մասնավորապես՝ ֆեյսբուքյան եւ կայքային անիմաստ քննարկումներից: Բերեմ առասպելաբանության մի քանի օրինակ:
Եթե Բիշքեկում Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կայքերի վերնագրերը կլինեին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ` «Եվս մի շառաչուն ապտակ Հայաստանին` իր «դաշնակիցների» կողմից»: Բայց քանի որ Խաչատուրովը զբաղեցրեց այդ պաշտոնը, վերնագրերն այլ էին՝ «Գտնվեց Հայաստանին նվաստացնելու եւս մի ձեւ»: Եթե ցանկություն կա ինչ-որ մի վատ բան ասելու, ընդ որում՝ ասելու առանց լուրջ մտավոր ճիգերի, առիթը միշտ էլ կգտնվի:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է զեկույցով ներկայացնել անցած տարվա հուլիսին ոստիկանության գործած տարբեր տեսակի ապօրինություններ` առանց հիմքի բերման ենթարկելը, քաղաքացիներին ներքին զորքերի գնդում պահելը, լրագրողների վրա թիրախային հարձակումները, հատուկ միջոցների ոչ պատշաճ կիրառումը եւ այլն: Բայց դա, ըստ որոշ «ֆեյսբուքյան ակտիվիստների», քիչ է. Oմբուդսմենն իր զեկույցում պիտի գրի` «Կեցցե «Սասնա ծռերի» ապստամբությունը եւ նրանց միացող ըմբոստ ժողովուրդը»: Այդ բացականչությունների մեջ առանձին իմաստ չկա, մանավանդ, եթե դրանք հնչեցնի Մարդու իրավունքների պաշտպանը: Փոխարենը զինված քաղաքական պայքարի հերոսացման եւ դրա շուրջը առասպելներ հյուսելու «թրենդի» մեջ են:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է, որ օպերայում եթե լինի էլ ռեստորան, ապա միայն օպերայի այցելուների համար, եթե կառուցվի շոգեբաղնիք, ապա միայն արտիստների համար, որպեսզի նրանք միշտ լավ «մարզավիճակում» լինեն: «Ֆեյսբուքահայությունը» կամ չի հասկանում, թե ինչ է ասում նախարարը, կամ ձեւ է անում, որ չի հասկանում, եւ հեգնում են՝ «գնանք օպերա, մի կտոր քյաբաբ ուտենք», կամ՝ «մի հատ ծտերին վեկալենք, գնանք օպերայի սաունա»: Քարոզչություն է, որը չի ցանկանում հաշվի նստել փաստերի հետ:
Երբ ինչ-որ բաներ ասվում են օդի մեջ՝ պարզապես «խիզախ ընդդիմադիր» երեւալու համար, դրանց ազդեցությունն իրականում զրո է՝ կասի, կաքլորանա, կգնա: Եվ հակառակը՝ երբ կան փաստեր, ապա դրանց շուրջ անհրաժեշտ չէ լեգենդներ հորինել: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ապօրինի աշխատանքը հօգուտ ՀՀԿ-ի փաստ է, «ՍԱՍ գրուպում» ժողովը փաստ է: Եվ այդ փաստերի դեմ իշխանությունը ոչինչ չի կարող անել՝ նույնիսկ եթե միլիոնավոր քրեական գործեր հարուցի տեղեկատվությունը տարածողների դեմ:
Որքան շատ հայտնաբերվեն նման փաստեր, այնքան լավ: Ինչը չես ասի օդի մեջ խոսակցությունների մասին»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն երեկ երեկոյան հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին: Ծրագրի առաջին րոպեներին հաղորդումը վարողը փորձում էր պարզել, թե ինչում է կայանում Փոստանջանի ու նրա ղեկավարած կուսակցության գաղափարական տարաձայնությունը «Ելք» դաշինքի հետ, ինչու Զարուհի Փոստանջայնը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի պատճառով ստեղծվեց մի իրավիճակ, որ ընտրապայքարի մեջ են մտել մեկ իշխանական ուժ եւ երկու ընդդիմադիր:
Փոստանջյանին դուր չէին գալիս Ելքի ու Փաշինյանի մասին հարցերը եւ առաջարկեց անցնել այլ թեմաների: Բայց Պետրոս Ղազարյանը չէր նահանջում, էլի խոսում էր չմիավորվելու պարագայում ձայները կիսվելու մասին:
Փոստանջյանը չհամաձայնելով՝ ասաց, որ հավակնում են մեծամասնաություն ստանալ, կարծիք հայտնեց, որ Փաշինյանը նպատակ չունի քաղաքապետ դառնալու եւ նա գնալու է ԱԺ-ում աշխատելու, որովհետեւ այնտեղ ավելի պահանջված է:
Հաղորդավարը հիշեցրեց, որ նա ասել է՝ ուզում եմ քաղաքապետ դառնալ ու նույնիսկ երգել է հանուն դրա: Խոսեց իր տպավորության մասին, թե Փոստանջյանի խնդիրը Փաշինյանի հետ է, հետո քաղաքացիներին հղում անելով էլի փորձում էր ասել, դժվա՞ր էր միավորվել, ձայները չկիսել:
Բայց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն այլեւս չհամբերեց: «Կներես, չեմ.. գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս: Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե, «Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,- ասաց նա՝ արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ առնվազն երկու վարչական շրջանում խնդիր է ունենալու։ Մեկը Կենտրոն վարչական շրջանն է, որի ղեկավարը՝ Արա Սադոյանը Երևանի նախկին քաղաքապետ և կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որը մշտապես Տարոն Մարգարյանի կողմից վատ աշխատանքի համար ենթարկվել է կշտամբանքի։
Գագիկ Բեգլարյանը կուսակցությանը հասկացրել է, որ ինքը չի կարող Տարոն Մարգարյանի օգտին արդյունավետ աշխատել։ Փոքր Կենտրոնում Տարոն Մարգարյանին կօգնի Գարեգին Նուշիկյանը, որը եղել է Տարոն Մարգարյանի հոր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընկերը։
Կենտրոն վարչական շրջանի մյուս հատվածներում կաշխատեն քրեական հեղինակություններ՝ Պիստը, Ծիտը և այլ քրեականներ։
Ինչ վերաբերվում է Արաբկիրին, ապա այստեղ անցյալ տարվա մարտ ամսին ՀՅԴ-ից վարչական շրջանի ղեկավար դարձած Հովհաննես Վարդանյանը ընդգծված սառը հարաբերություն է ունեցել Տարոն Մարգարյանի հետ։ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ գործընկերային համաձայնագրի շրջանակներում Հովհաննես Վարդանյանը փոխարինեց Տարոն Մարգարյանի մտերիմ՝ Հրայր Անտոնյանին, որը հիմա Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, թեև զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնը, այնուամենայնիվ գործուղվել է Արաբկիր՝ Տարոն Մարգարյանի համար անհրաժեշտ ձայներ ապահովելու»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.