29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Առավոտ. Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունները այս ընտրարշավում պնդում են, որ ժողովուրդն ահաբեկված է: Երեկ այդ գնահատականը կրկնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` հիմնավորելով, թե ինչու պետք չէ հավատալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: Եթե խոսքը բուն սոցիոլոգիայի մասին է, ապա բարձր որակավորում ունեցող ընկերությունները հարցումների ժամանակ պարտադիր տալիս են «ստուգողական հարցեր»` պատասխանողների անկեղծությունը ճշտելու համար:
Բնականաբար, կարելի է կասկածներ ունենալ Gellap-ի կամ ВЦИОМ-ի որակի վերաբերյալ, կարելի է նաև ենթադրել, որ այդ երկու սոցիոլոգիական ընկերությունները կաշառված են ՀՀ իշխանությունների կողմից: Բայց նրանց տվյալները բերել որպես «վախի մթնոլորտի» ապացոյց, ինձ թվում է, այնքան էլ հիմնավոր չէ:
Կա՞, արդյոք, Հայաստանում վախի մթնոլորտ: Այդ հարցին պատասխանելու համար պետք է որոշել` արդյոք մեր երկրում իսկապե՞ս բռնապետական ռեժիմ է, ինչպես երբեմն պնդում են ընդդիմադիրները: Եթե այո, մենք ապրում ենք այնպիսի ռեժիմի պայմաններում, ինչպիսին Հյուսիսային Կորեայում է կամ Թուրքմենստանում, ապա, անշուշտ, մեր ժողովուրդը նույնպես վախեցած է և ահաբեկված ու ընտրությունների ինստիտուտ ընդհանրապես գոյություն չունի: Քաղաքացիներն ընդհանրապես հնարավորություն չունեն ոչ իրական, ոչ էլ վիրտուալ տարածքում արտահայտել իրենց կարծիքը, և այս պարագայում իսկապես ոչ մի իմաստ չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու:
Բայց Հայաստանը, իմ տպավորությամբ, բռնապետություն չէ, այլ ավտորիտար, կոռումպացված ռեժիմով պետություն: Ավելի շուտ նման է Լատինական Ամերիկայի կամ ԱՊՀ-ի որոշ երկրների: Ընդ որում, 2011թ. կեսերից [քաղբանտարկյալներին ազատելուց և հավաքների ազատությունը չխոչընդոտելու կուրս բռնելուց հետո] Հայաստանը դրսևորում է մեղմ ավտորիտարիզմի նշաններ:
Այս պայմաններում ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես են ժողովրդին ահաբեկում, վախեցնում և սպառնում: Եթե իմ գյուղապետը մտնի իմ կամ իմ հարևանների տուն և հորդորի քվեարկել իշխանության որևէ կուսակցության օգտին, ի՞նչ լծակներ է նա օգտագործելու մեզ վախեցնելու համար: «Ֆեյսբուքում» և այլ կայքերում ես կարդում եմ խիստ ընդդիմադիր կարծիքներ, որոնք արտահայտում են բուհերի դասախոսներ կամ պետական կառույցներում աշխատող չինովնիկներ: Նրանք բոլորը ներկայանում են իրենց անուն-ազգանուններով: Եթե նրանք վախենային իրենց աշխատատեղի համար, ապա հաստատ նման ձևով չէին արտահայտվի:
Երբեմն ասվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը չի հավատում ընտրությունների գաղտնիությանը: Իբր շատ են մարդիկ, որոնք հավատում են, թե քվեախցիկում կա ինչ-որ հզոր անտեսանելի աչք, որը կֆիքսի, թե ինչպես են իրենք քվեարկել: Ինձ թվում է` նման մարդիկ Հայաստանում իրականում չկան: Իսկ եթե այդ հեքիաթներին հավատացող մարդիկ, այնուամենայնիվ, մեր երկրում որակ են կազմում, ուրեմն չարժե մեր երկրում անցկացնել ընտրություններ և խոսել ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»:
«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող «Արտֆուդ» պահածոների գործարանում մեկը մյուսին հերթ չտալով հանդիպումներ է անցկացնում: Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջը այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա «սիրտը բաց» նախարարը գրեթե բոլորի համար հասանելի է` առայժմ քաղաքական նկատառումներից ելնելով: Եվ այսպես, ՕԵԿ-ական նախարարի և իր գործարանի աշխատակիցների տետ ա տետ հանդիպման միակ և անփոխարինելի պատճառը մեկն է` «մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձայնը տալ ՕԵԿ-ին»,- այս լոզունգով է սկսվում և ավարտվում Սերգո Երիցյանի օրն իր շրջապատում, գործարանում և ամեն տեղ, ով իր շուրջը հավաքվածներին զուգահեռ ճոխ-ճոխ խոստումներ է տալիս, որ իրեն «չքաշելու» դեպքում, իր կողքը կանգնողներին նա չնախատեսված պարգևների է արժանացնելու, իսկ եթե հանկարծ մեկի մտքով էլ անցնի շրջանցել նախարար մարդու խոսքը, ապա անհնազանդների «ականջները քաշվելու են»…
Ինչ արած, էս էլ հո հոդ ու ջրի հարցր չի, որ սուպեր նախարար Կարապետյանը Աստծու օրհնությանր ապավինի ու տեդր հանգիստ «տիտիկ» անի:
«Հրապարակ». Հրազդան քաղաքի հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով նաև ՀՀԿ տարածքային պատասխանատուն է, որոշել է սատարել Հրազդանում առաջադրված ԲՀԿ-ակսւն թեկնածու Դավիթ Քոչարյանին, թեև դա իր, ոչ թե ՀՀԿ-ի որոշումն է: Միևնույև ժամանակ թերթի խմբագրությունը բողոք է ստացել հրազդանցիներից, որ Հրազդանի փողոցները քանդված են: Քաղաքապետը հավաստիացնում է, որ «Հրազդանում դեռ ձյունը չի հալվել», որ իրենք սկսեն կառուցապատել քանդված փողոցները: Քաղաքապետի հետ թերթի զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև`
-Պարոն Դանիելյան, Դուք Հրազդանում մեծամասնականով առաջադրված ո՞ր թեկնածուին քք սատարում: Ճի՞շտ է, որ չեք աջակցել Մանուկ Վարդանյանին:
-Մանուկ Վարդանյանը մեր լավ ընկերն ա: Եթե ինքը մնար, ես կաջակցեի իրան, բայց էսօր քանի որ ինքը ինքնաբացարկ է հայտնել, ես կաջակցեմ Դավիթ Քոչարյանին:
-Այսինքն` աջակցում եք ԲՀԿ-ի ներկայացուցչի՞ն:
-Ինքը իմ ընկերն ա, ընկերական հարաբերություններ ունենք: Արդեն այստեղ կուսակցական խնդիր չի: Եվ կոչ եմ անելու ձայն տալ Դավիթ Քոչարյանի օգտին:
-Մի քիչ անհասկանալի չէ՞ Ձեր դիրքորոշումը, քանի որ քաղաքապետի ընտրության ժամանակ ԲՀԿ-ն Ձեզ այդպես էլ պաշտոնապես չսատարեց:
-Ես որպես ԲՀԿ ներկայացուցիչ չեմ սատարում Դավիթ Քոչարյանին: Ես որպես անհատ եմ սատարում, որպես մեր ընկեր:
-Իսկ Հանրապետականում տեղյա՞կ են և համաձա՞յն են Ձեր որոշմանը:
-Դա իմ անձնական խնդիրն ա, մոտեցումն ա:
-Ասել է թե` տեղյակ չեք պահել Հանրապետականին, գտնում եք, որ դա Ձեր անձական մոտեցումն է:
-Այո:
-Կարծում եք խնդիր չե՞ք ունենա, եթե Հանրապետականում տարակարծություն լինի:
-Ոչ:
«Հայկական ժամանակ». Երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 25 ԸՏ պատգամավորի թեկնածու, կապի և տրանսպորտի ՕԵԿ-ա-ան նախարար Մանուկ Վարդանյանը: Թերթի աղբյուրները պնդում են, սակայն, որ սա «Օրինաց երկիր» կուսակցության շուրջ տեղի ունեցող լուրջ խմորումների արդյունք է: Խմորումները ծայր են առել այն պատճառով, որ համընդհանուր տպավորությամբ` Սերժ Սարգսյանը «քցում է» կոալիցիոն գործընկերոջը, որին դեռ շաբաթներ առաջ համարում էր բարոյականության տիպար: Այս տպավորությունը ամրապնդվեց նախորդ շաբաթ Շենգավիթում Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Ըստ հավաստի տեղեկությունների, Մանուկ Վարդանյանն արժանանալու էր նույն ճակատագրին, դրա համար էլ որոշել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Չի բացառվում, որ Վարդանյանը լքի նաև ՕԵԿ-ը, քանի որ հասկանում է` կուսակցության լիդեր Արթուր Բաղդասարյանն այլևս չի կարողանում Սերժ Սարգսյանի հովանավորությունն ապահովել իրենց համար:
Ըստ իշխանական թերթի աղբյուրների, ՕԵԿ-ի ու նրա առաջնորդի հետ խնդիրներ ունի նաև գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանը: Դեռ շաբաթներ առաջ այդ աղբյուրները վստահեցնում էին, որ Վարդանյանի հետ ՕԵԿ-ից դուրս է գալու նաև Կարապետյանը, որը կուսակցության համամասնական ցուցակում 4-րդ համարն է: Իսկ ահա անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նույնպես մտադիր է հանել թեկնածությունը Երևանի թիվ 11 ԸՏ-ից: Ի դեպ, որ Բիշարյանը, որն ամենուր ուղեկցում էր Արթուր Բաղդասարյանին, ապրիլի 21-ին Նոր Նորքում բնակիչների հետ հանդիպմանը չի մասնակցել: Երեկ ևս, երբ ԱԽՔ-ը հանդիպում էր Զեյթունի բնակիչների հետ, Բիշարյանը ներկա չէր: Մոտ մեկ ամիս առաջ թերթի իշխանական աղբյուրները վստահեցնում էին, որ Սերժ Սարգսյանն ՕԵԿ-ին չի օգնելու խորհրդարան անցնելու համար. ՀՀԿ-ն հազիվ փորձելու է իր գլխի ճարը տեսնել:
Նույն աղբյուրները պնդում էին, որ Սարգսյանը մտադիր է Արթուր Բաղդասարյանին պաշտոն տալ, պահպանել նրա բիզնես հնարավորությունները է, գուցե մի երկու պաշտոն էլ նրա մերձավորների համար է նախատեսել: Սերժ Սարգսյանի պլանով` Աժ րնտրութաւններիգ հետո ՕԵԿ-ը կվերանա որպես քաղաքական ուժ, բայց ԱԽՔ-ը կպահպանի ներկայիս պաշտոնը, իսկ արդեն 2013-ին, երբ կլրանա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Բաղդասարյանը (եթե, իհարկե, Սերժ Սարգսյանին հաջողվի պահպանել ներկայիս պաշտոնը):
«Հրապարակ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությունը մեծ արձագանք ստացավ: Ի վերջո, Ծառուկյանն անձամբ հայտարարեց, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր մոտ զենք է եղել: Երեկ Արարատում իր ելույթում նա ասել է. «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես՚ ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը»: Երեկ թերթը ոստիկանությունից փորձել է պարզել, թե Ծառուկյանին ինչ զենք է ամրակցված, սակայն պատասխանել են, որ դա համարվում է մարդու անձնական տվյալ, և իրենք չեն կարող այդ ինֆորմացիան տրամադրել: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանն անգամ զենքերի հավաքածու ունենալու թույլտվություն ունի: Պարզապես օրենքն արգելում է հանրահավաքների ժամանակ զենք կրել: Ի դեպ, երեկ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակից թերթը հարցրել է, թե Ծառուկյանն ինչ զենք կրելու թույլտվություն ունի, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:
«Չի» տեղեկություններով, Գեղարքունիքի մարգում, նախընտրական ֆոնի վրա զարգացող ինտրիգները նոր թափ են ստանում: Բանն այն է, որ ՀՀԿ-ական նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի` Ռուդոյի, ու վերջինիս թիմակից, նախկին ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր Ալիկ Պետրոսյանի` «Լոբի Ալիկի» ճանապարհները խաչվել են, քանի որ նրանցից ամեն մեկը ընտրական գործընթացների մեջ իր դերակատարությունն է ստանձնել յուրովի: Եվ եթե ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը մարզի որոշ ընտրատարածքներում «պադերժկա» է անելու հարազատ կուսակցությանն ու ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա որոշ դեպքերում էլ, օրինակ` թիվ 23 ընտրատարածքում, նա սատար է կանգնելու իր մտերիմ ընկեր, ԲՀԿ-ական էդուարղ Սահակյանին, ում հետ բավականին երկար ճանապարհ է անցել:
Իսկ ահա ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանն էլ` «Լոբի Ալիկը», ում լավ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն մարզում պաշտոն է խոստացել, այս օրերին ամբողջ հոգով լծվել է ՕԵԿ-ի համար ձայներ բերելու գործին, ինչը նրան կարծես թե ամենևին չի հաջողվում: «ՉԻ» հասած տեղեկությունների համաձայն, «Լոբի Ալիկը» երեկ Ծովազյուղ և Նորադուս համայնքներում լուրջ դիմադրության է հանդիպել ընտրողների կողմից, որոնց նա փորձել է համոզել իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին և ուրիշ ոչ մեկին: Տեղի բնակիչներից շատերը մի լավ տեղն են դրել ՀՀԿ-ական կրծքանշանով ՕԵԿ-ական «լիազորին»` ասելով. «Ծոծրակներդ կտեսնեք, ձայն չեք տեսնի, էդ էր մնացել գնանք Արթուր Բաղդասարյան ընտրենք: Մինչև էսօր ավանդների ենք սպասում»…
Երեկ, ժամը 09,30-ին ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող կրպակներից առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանին`պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել: Այդ մասին գրում է «Ժամանակը»:
««Ասացի` ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու»,- «Ժամանակին» տեղեկացրերց Մանվել Սարգսյանը: Հարցին` ոստիկանության այս քայլը արդյոք վախեցնելո՞ւ, ընկճելո՞ւ նպատակ ունի, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք իրենց ոտքով-ձեռքով պուրակ են եկելեւ հայտարարել` եթե անօրինական են իրենց գործողությունները, ձերբակալեն եւ տանեն: Պարզապես, նրա խոսքերով, հիմա սկսել են քաղաքակիրթ եղանակով զբաղվել, մինչեւ հիմա ոտքով-ձեռքով էին զբաղվում»,- գրում է «Ժամանակ» թերթը:
Հայկական ժամանակ. Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երևանի թիվ 7 ընտրատարածքում Աժ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախընտրական այցերը թիվ 7 ընտրատարածքում, որի ժամանակ հասցեական նամակներ է բաժանում ընտրողներին:
Երեկ նույնպես` Շերամի փողոցի բակերից մեկում «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել քարոզարշավը, ինչը չի ստացվել, և Փաշինյանը մոտ մեկու-կես ժամ երթ է արել Շերամի 87,89,93,95,97,99 շենքերի բակերում: Դրանից հետո Փաշինյանն այցելել է Սիլիկյան թաղամաս, և նրա թիմի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես շուրջ 60 ավտոմեքենաներով տարեց կանայք և երիտասարդ տղամարդիկ են տեղափոխվում քարոզչությունը խոչընդոտելու: Կանանցից ոմանց ձեռքին եղել են թափանցիկ տոպրակներ, որոնց մեջ` երկուական խաչապուրի:
«ՉԻ» տեղեկություններով, երեկ Սյունիքի մարզում ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել: Հավաքի հիմնական նպատակը հետևյալն է եղել, մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր թիմակիցներին ու ակտիվին, այդ թվում նաև որոշ գյուղական համայնքների ղեկավարներին, որոնք Գորիս քաղաքում խնամիներ և բարեկամներ ունեն, խստագույնս հանձնարարել է ՀՀԿ-ի կենտրոնական ուժերը տեղակայել իր հայրենի Գորիսում, քանի որ կոնկրետ այդտեղ փոքր «պրավալի» դեպքում անգամ ինքը ոչ միայն խայտառակ կլինի, այլև կզրկվի աթոռից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր շրջապատի ջլապինդ տղաներին հորդորել է հարկ եղած դեպքում դիմել ցանկացած մեթոդի` չվախենալով ոչնչից: Հավաքի վերջում մարզպետն իր «ենթակաների» մոտ փոքր-ինչ սրտնեղած կատակել է. «Էս վերջում` էդ կանանց հետ գլուխ դնելուց հետո, իմիջս մի քիչ վատացել ա, տեսեք` որ մեկդ եք կարողանում պատիվս բարձրացնել: Ով որ լավ աշխատեց, մի հատ լավ ճամփորդություն եմ կազմակերպելու դեպի Փարիզ: Դիմություն ա, ընդդիմություն ա, ես չգիտեմ, ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.