29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Չորրորդ ինքնիշխանություն». Շաբաթ առավոտյան ԲՀԿ և ՀՅԴ թվով 28 պատգամավոր դիմել են Սահմանադրական դատարան` վիճարկելու Ընտրական օրենսգրքի այն հոդվածը, որն արգելում է ընտրություններից հետո հրապարակել ընտրական ցուցակները: Բնականաբար, ինչպես և սպասելի էր, «Ժառանգության» պատգամավորները, որոնք ամեն պատի տակ խոսում են ագատ և արդար ընտրություններ անցկացնելու հրամայականի մասին, չեն միացել ՍԴ դիմելու ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնությանը:
Թերթի ունեցած տեղեկություններով` այդ խնդրի շուրջ բավականին լարված քննարկում է տեղի ունեցել «Ժառանգության» վարչությունում: Մի քանի ժառանգականներ ասել են, որ այդ լրջագույն նախաձեռնությանը չմիանալը ուղղակիորեն կհարվածի «Ժառանգությանը», քանզի իրենք որևէ կերպ չեն կարողանալու ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ չեն պահանջում, որ ընտրություններից հետո ընտրացուցակները հրապարակվեն, այն, ինչ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում բղավելով պահանջում էին «Ժառանգության» պատգամավորները: Հավաքի ընթացքում անգամ մեղադրանքներ են հնչել Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թե ուրեմն ճիշտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` Րաֆֆին գործարքի է գնացել ՀՀԿ-ի հետ: Ինչպես փաստում են թերթի աղբյուրները, Րաֆֆի Հովհաննիսյանը ափերից դուրս է եկել ու սովորաբար բավականին շուստրի այդ սփյուռքահայը, որը տիրապետում է իր էմոցիաներին, սկսել է գոռգոռալ, որ իրենք ուղղակի չեն կարող միանալ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ- նախաձեռնությանը: Ավելին, նա նաև ասել է, որ այդ նախաձեռնությանը միանալը կնշանակի ընդհանրապես չեզոքացնել խորհրդարան մտնելու որևէ շանս: Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, բնականաբար, ներկաները պարզորոշ հասկացել են, որ ՀՀԿ-ից իրենց նորագույն հաճախորդ «Ժառանգությանը» սպառնացել են, որ եթե միանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ապա խորհրդարանի երեսը չեն տեսնի:
Իշխանական թևից եկող տեղեկությունների համաձայն էլ` ՀՀԿ-ն, բոլոր դեպքերում, վերջին պահին «քցելու» է «Ժառանգությանը»: ՀՀԿ-ում հասկացել են, որ փորձած թանն անփորձ մածունից լավ է, և որոշել են խորհրդարան բրդել հին կլիենտուրային` ի դեմս Արթուր Բաղդասարյանի: Ի վերջո, հանրապետականներն էլ միամիտ չեն և հասկանամ են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարան մտնելուն պես տեղում «քցելու» է ՀՀԿ-ին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր իրենց մաշկի վրա են զգացել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ պահվածքի ողջ «հմայքն ու թշվառությունը»:
«Առավոտ». Թերթը գրում է, որ ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թիկնապահների անդամներից մեկը հրել է կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ Վովա Երկնափեշյանին:
Վերջինս թերթի թղթակցին ասել է, որ ընկնավորությամբ հիվանդ է, ցանկացած պահի կարող է մահանալ, նա իր առողջության հարցով նախագահից օգնություն էր հայցում: Նոյեմբերյանցի մի ազատամարտիկ էլ վեճի բռնվեց Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակցի հետ այն պատճառով, որ թիկնապահը նրան կարգադրում էր «հեռու քաշվել»: Ազատամարտիկն ասել է, որ այս հողը, սահմանն իրենք են պաշտպանել, եւ ոչ ոք իրավունք չունի այնտեղից իրեն հեռու վանելու: Իր ելույթից հետո երկրի նախագահը համբերատար լսում էր առողջական եւ այլ խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր կարողացել էին հայտնվել Սերժ Սարգսյանի ճանապարհին:
ՀՀ անկախության տարիներին երկրի նախագահի թիկնազորի անդամների թիվը բազմապատկվել է: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահները գրեթե չէին երեւում, Ռոբերտ Քոչարյանի օրոք նրանց թիվն ավելացավ, սակայն նրանք աչք չէին ծակում: Սերժ Սարգսյանի թիկնազորը բազմամարդ է, նախագահին լուսանկարելու ժամանակ միշտ կադրում հայտնվում են նրա թիկնապահները: Վերջիններիս թիվը,ժողովրդի հետ նրանց պահվածքը, ինչպես նաեւ նախագահական ավտոշարասյան մեծ երկարությունը հարուցում է տավուշցիների դժգոհությունը, գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». Թերթն անդրադառնում է երեկ գիշեռր հայ-ադրբեջանական սահմանին` Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած հատվածում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով հայ 3 զինծառայող է մահացել: Թերթի ունեցած տեղեկություններով, հայ զինծառայողները ինքնապաշտպանվելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ նրանց մոտ զենք չի եղել, իսկ թե ինչու` դեռևս հայտնի չէ: Այդ դեպքի և վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմի ակտիվացման վերաբերյալ Սերժ Սարգսյանը երեկ Լոռիում` Ստեփանավանում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ասել է. «Չեմ կարծում, թե որևէ մեկը մեր երկրում դեռևս կասկածում է համապատասխան արձագանքի անխուսափելիությանը: Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը: Թող ոչ ոք չկարծի, թե կարող է օգտվել մեր երկրում տեղի ունեցող գործընթացներից կամ մտածի, որ ընտրություններ են` գլուխները խառը կլինեն»: Թերթը նշում է, որ նախօրեին Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումներ էր ունեցել Տավուշի մի շարք բնակավայրերում, այդ թվում և Բերդում: Դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հեռանալուց ժամեր անց:
«Չորրորդ ինքնիշխանություն». Մի քանի օր է, ինչ Շիրակի մարզի մի շարք համայնքների գյուղապետներ բոյկոտ են արել իշխանություններին, որ իրենք ի վիճակի չեն որևէ մեկին համոզելու և քարոզելու գնալ և ձայն տալ և´ ՀՀԿ-ին, և´ ՕԵԿ-ին, քանի որ համայնքի բնակիչները հատկապես ՕԵԿ-ի անունն անգամ լսել չեն ուզում: Գյուղական համայնքի ղեկավարները իրենց մտահոգությունների մասին նախ կիսվել են ՀՀԿ մարզային պատասխանատուների հետ, այնուհետև նշել, որ եթե անգամ պետք լինի, նրանք այս պահից էլ սկսած կարող են դիմում գրել ու գնալ հանգստի, բայց որ թույլ տան ընտրության դարդից ամբողջ գյուղը իրար դեմ դուրս բերել, նման քայլի չեն կարող գնալ:
Ի պատասխան գյաղապետների ներկայացրած «դիմում-բոդոքի», երեկ երեկոյան ուշ ժամի գյուղապետները ՀՀԿ-ական որոշ նազիր-վեզիրների գլխավորությամբ հրավիրվել են Աշոցքի տարածքային գրասենյակ ու լսել հետևյալ տեքստը. «Եթե դուք չեք կարողանալու մեր Արթուր Բաղդասարյանին ու Հովհաննես Մարգարյանին օգնել, գոնե մեկումեջ աշխատեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «ռասկռուտկա» անեք, այլապես մեր ու ձեր գործը իսկապես «բուրդ կդառնա»…
«Հրապարակ». Մոսկովյան աղբյուրը հայտնում է, որ այս օրերին ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի մի մեծ խումբ ժամանել է Հայաստան` հատուկ ընտրությունների փուլում իրենց լուման ներդնելու համար:
Նրանք գալիս են իրենց ազդեցության տակ գտնվող շրջանակներին, մերձավորներին մոբիլիզացնելու համար` բնականաբար, հօգուտ իշխանության և առաջին հերթին` Հանրապետականի: Նրանք պատրաստվում են նաև որոշակի գումարներ ծախսել և ընդհանրապես ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանական բուրգն այս տեսքով պահպանվի: Փողատերերին ձեռնտու է երկրում ստատուս-քվոյի պահպանումը:
«Հայկական ժամանակ». Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն` ընդհանուր 6 հազար 251 ք/մ մակերեսով: Այս մասին տեղեկանում ենք նրա կողմից ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագրից:
Երևանի քաղաքապետը հայտարարագրել է նաև բնակարան Թումանյան փողոցում` 190 ք/մ մակերեսով, Ջերմուկ քաղաքում` անշարժ գույք 258 ք/մ մակերեսով, հողամաս Դիլիջանում` 6 հազար 365 ք/մ մակերեսով: Ըստ նույն փաստաթղթի, նա ունի երեք ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G500», «Մերսեդես Տ450» և «Ռենջ-Ռովեր սուպեր չարջ» մակնիշների: Տարեկան աշխատավարձը կազմել 14 մլն 225 հազար դրամ: 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշվեհամարներում ունեցել է 115 մլն դրամ, 50 հազարական եվրո և դոլար: Նրան է պատկանում «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը:
«Հրապարակ». Երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի 1-ին շենքի մոտ, որն ավարտվել է դանակահարությամբ: Թերթին հաջողվել է պարզել, որ վեճի են բռնվել նույն շենքի բնակիչներ, որոնցից Յուրիկ անունով 40-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել: Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչ պատճառով է ծագել ծեծկռտուքը, թերթը փորձել է պարզել ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն հայտնել են միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 3-7 տարի ազատազրկում) քրգործ է հարուցվել: Դանակահարողը ձերբակալվել է, կատարվում է քննություն:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով` ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է: Հասկանալով դա` Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ և բացահայտել սպանության պատվիրատուներին:
«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` «ժելեզնի» ձևով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլևս սկանդալներ չի սարքելու և որ «մեռած» 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը հավատարիմ չմնաց…
Եվ ընդամենը երկու օր առաջ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, էս երկրի տեր ու տիրական մարզպետը լրիվ հավատացած ու փոխված տրամադրությունների մեջ Գորիսի իր նստավայր է կանչել մարզի գյուղական համայնքների մի զգալի հատվածի ղեկավարներին ու նրանց ներկայությամբ «կատոկի» է ենթարկել իր աչքին «ալաբուլա» երևացող գյուղապետերից մեկին` հաթաթա տալով. «Իմ մոտ խաղեր տվողներին գիտեք, թե ինչ է սպասվում: Ընենց չըլնի, որ մի քանիսը գնան ուրիշ հասցեով, չլնեմ-չիմանամ, որ մեկն ու մեկդ համայնքում աչբ դնեք զիզի-բիզի բաների ու փչացած հեռախոսների վրա»: Իսկ թե հատուկ որ քաղաքական ուժին է նվիրված եղել Սուրեն Խաչատրյանի հերթական այս «ասուլիսը», «կարծում եմ` մեկնաբանությաններն ավելորդ են…»:
Հայկական ժամանակ.Վերջին օրերին թերթի խմբագրությունը էկզոտիկ տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից նախապատրաստվող ընտրակեղծիքների մասին: Օրինակ, ՀՀ բնապահպանության նախարարության մի ներկայացուցիչ թերթի թղթակցին հավաստիացրել է, որ մայիսի 6-ին իրենք քվեարկելու են Եղվարդում` նախարար Արամ Հարությունյանի ծննդավայրում: Ըստ թերթի աղբյուրի, չնայած իրենք Երևանում են հաշվառված. Եղվարդում ստանալու են, այսպես կոչված, 9-րդ ձև, որով և քվեաթերթիկ են ստանալու: Այս տեղեկությունների կապակցությամբ երեկ բնապահպանության նախարարությունից թերթը մեկնաբանություն չի խնդրել, որովհետև, ինչպես գրում է թերթը, դժվար է հավատալ, որ նրանք կասեն` այո, լինելու է նման բան: Մնում է միայն, որ ընդդիմության ներկայացուցիչներն ընտրությունների օրը ձեռքի տակ ունենան նախարարության մի քանի աշխատակիցների լուսանկարներ` մայիսի 6-ին նրանց գործի վրա բռնելու համար: Մեկ այլ էկզոտիկ տեղեկություն. լուրեր են շրջում, թե մայիսի 6-ի նախօրյակին քրեակատարողական հիմնարկներից արձակուրդ են ստանալու մի շարք քրեական հեղինակություններ իշխանական թեկնածուների համար ձայներ ապահովելու համար: Նմանօրինակ տեղեկություններ «Հժ»-ին հաղորդել է նաեւ Երևանի թիվ 6 ընտրատարածքում ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանը: Նա ասել է, թե ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ ձերբակալված, կաւանավորված մի շարք անձինք ազատ են արձակվում` ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության օգտին աշխատելու պայմանով: Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.